* * *
ԼՂՀ ԱԺ պատգամավորության թեկնածուների թիվը հասել 127-ին ու անցնելու է: Սա ինչի՞ մասին է խոսում: Ժողովուրդի հոգսերը հոգալու, կյանքը բարելավելու անվեհեր գործին նվիրված լինել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է: Ժողովրդի պատգամները ուսերի վրա տանելու և տեղ հասցնելու տենչանքը հասցրել է մրցակցության: Ժողովուրդը չի իմանում, թե որին տա այդ սրբազան իրավունքը, որ մնացածներին դաղ չմնա: Հիմա մտածում եմ՝ որ բոլորին թույլ տանք ժողովրդի հոգսերը քաշեն, տեսնես հոգս կմնա՞:
Էսպես որ նայում եմ, գցում բռնում եմ՝ չէ: Անհոգ կյանքը կձանձրացնի ու մերոնք շվեյցարացուց պես պարապ սարապ կմնան, բանակ պահելու միտքն էլ կթախչի: Մեր՝ ԼՂՀ պատգամավորի գործը շատ դժվար ու բարդ փեշակ է լինելու: Մեզ՝ ընտրողներիս, անհոգ կյանքը խորթ երևույթ է, մանավանդ՝ որ սուտ է: Էդ սուտը պիտի ապրի այնպես, որ ոչ մի «կողմը» չտուժի: Եթե պատգամավորին չի հաջողվելու անհոգ կյանք ստեղծել, ապա ժողովուրդը պիտի օգնի նրան, որ պատգամավորը ունենա անհոգ ու ազատ կյանք հանուն ժողովուրդի ու նրա բարգավաճ ապագայի: Այսպես կունենանք անքաքտ կապ՝ ժողովուրդի, նրա պատգամների և «ավոր»ների: Այդ համագործակցությունից ով էլ շահի՝ «հայ է, ես ձեր ցավը տանեմ, հայ ենք, էլի մեր ժողովուրդի համար ենք ապրում ու ապրել… թուրքի էլ հերն անիծած ու…»:
— Կոցքից մեկն ասաց՝ կյանքդ չխոստացար, էդ տեքստի մեջ պիտի դա էլ լինի:- «Տամ, ախպեր, կյանքս տամ, ուղղակի էսքան զոհերից հետո իմ ապրելը՝ ձեզ օգնելն է, ձեզ չօգնած մեռնելը՝ ցավ է ինձ համար»: Կողքից մեկն ասաց՝ քեզ նմանները չմնան լավ է, ու հեռացավ: Կողքից ենք ասում, կողքի ենք մնում. կողքին՝ նրանց: Մեկն էլ ասաց 127-ից 16-ին «հանել են» , չեն գրանցել: Քանի՞ կուսակցություն է վիզ առնում երկրին ճիշտ ճանապարհով տանի դեպի պայծառ ապագա: Վեց կուսակցություն մեկ դաժինք ունենք Ղարաբաղում: Այդքանի ցուցակներում 80 հոգի ցանկություն ունի կյանքը «տալ» առանց կորստի, ու ապահովել (իր և իր ընտանիքի (հնարավորին) անհոգ կյանք: Հիմա մտածում եմ՝ «մենք» կազմող հիմնական զանգվածը առանց քարոզչության էլ իր ձայնը կտա մեկին, ուրիշ հարց է, թե ում: Էդ «ում»ն էլ չէր լինի՝ եթե (մոտ երկու հարյուրից էլ ավել չլինի) էդքան մարդ չգա իր շտաբով ու չնստի հոգու վրա: Էս է գալիս ասում՝ դե գիտե՞ք չէ ում եք ձայն տալու, էն է գալիս հարցնում ու դնում վզներիս: Մի քանի շտաբ ունենք՝ մինչև 19-ը հունիսի 2005թ: Մեր խոսքը օրենքի պես նստում է պատվեր ընդունողների ազնվածին ու ամենափրկիչ ականջներում՝ որպես հյուր, իսկ հունիսի 19-ի երեկոյան մեզ (առանց հարցնելու) կուղարկեն մի շատ ապահով տեղ՝ չորս+1 տարվա «սրոկով», «սրոկ քաշող խալխին»: ԼՂՀ ԱԺ անցյալ գումարման «պատգամավոր» ճանաչված փլանքյասին շատ դուր է եկել էդ պաշտոնը, դրա համար էլ .սրոկից» մեկ ամսով ազատություն ստացած խալխին յամոզում է, որ՝ լավ կլինի: այսինքն՝ միևնույն է, ձեր սրոկից ոչ մեկը ձեզ չի ազատում՝ ոչ չորս տարուց շուտ, ոչ էլ մեկ ամսից շատ: Դե- դե ուրեմն ինչու՞ վստահություն անենք մի մարդու, որ չորս տարում ձեզ գեթ մեկ անգամ չի ասել՝ տեղդ ծուխ ա… տեղդ ցուրտ ա, տեղդ տեղը չի և այլն… Եկող չորս տարիների անդորրը չի խախտվելու, ժողովուրդ ջան: Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ համագործակցությունից կշահի ազգը, կեցցե ազգային շահ հետապնդող ազգային ժողովին ժաղավուրդական պատգամներ տանող մարդկանց խումբը՝ կազմված 33 հոգուց…
—Ես ձայնս կհասցեագրեմ, բայց ինձ հիմարի տեղ չդնեք: Շուրջպարին մասնակցելու օտար ճնշումներին կարձագանքեմ ու դա դուր չի գա մի «մեծ» մեծամասնության: 200 հազար մարդ իրար ձեռքից բռնելու են Արագածի թե Ալագյազի շուրջը պարեն: Հենց պարն ավարտի՝ ազգը միաբանված կլինի: Իսկ ես Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի բակում նստած նայում եմ նրա գնդակոծված հուշարձանին և մտածում եմ՝ խեղճ մարդը երևի նման մի վայրագությունից հետո էր, որ այլևս տուն չվերադարձավ: Կառավարության այրերից մեկի խոսքով (անձրևներից հետո թանգարանի ներսում լճակներ են առաջանում, իսկ հատակը հիշեցնում է ազատագրված մի տուն, որը տուժել է կամ Ձ-72-ի, կամ ըԾ-21-ի, տարբեր տրամաչափի գաուբիցաների ոչ դիպուկ հրետակոծությունից (մոտակա տարիների ուրիշ օբյեկտների շինարարությունից կտնտեսվի և Խաչատուր Սբովյանի տան և նրա բակի (գուցե նաև հրազենից տուժած վերարկուի) կարգի բերման նպատակով կծախվի՝ երևի… Աբովյանը արձանից ասում է՝ էսքանից հատո դեռ պարու՞մ եք… թե՞ պար են ածում: Մաշտոցի անունը այս օրերին կպցրել են այնպիսի կարոտով, որ քիչ է մնում համոզվեմ, թե Օշականցի այդ մարդը «օր» հասկացողության գլխավոր տարրն էր, կարծես օրը չէր կամ չի կայանալու առանց նրան, ինչպես մարդը՝ առանց իր օրգանիզմին կյանք ապահովող «ճնշմա»: Դեմ չեմ, բայց միայն 1600 ամյակին, որ մատաղ սերնդին ասենք՝ բալիկ, Մաշտոցը եթե գրերը չստեղծեր, մեր ազգը չէր հասնի 21-րդ դար: Դիպուկ չխոսելը շինում ենք ապրելակերպ, հայրենասիրության դրսեվորում ու հարգված գույք, շիննյութ և այլն: Ինչու՞: Ասեմ. «Ծանր վիճակում մարդ բերին հիվանդանոց: Գլխավոր բժիշկը վճիռ կայացրեց՝ վիրահատել անհապաղ: Մոտ վեց ժամ պայքարեցին մի քանի բժիշկներ ու բուժաշխատողներ: Բժշկական կոնսիլիում տեղի ունեցավ ու մշակվեց հետագա միջամտության կամ «ների» խիստ կոնկրետ բուժումների աշխատանք: Գրեթե ոտքի վրա մի հիվանդանոց կանգնեց ու մարդուն, բուժեց, թե ապաքինեց, թե կյանք տվեց, կամ բոլորը միասին: Մի քանի օր հետո լուրեր տարածվեցին, թե մարդուն, էն մարդուն, Տեր Հարություն (Տեր հայր) Աստվածատուրյանն է փրկել՝ չերեզ Աստված, կամ չերեզ նրա որդին: ՈՒ լրացրին՝ ինչ բժշկություն, ինչ կտրել, Տեր Հոր, այսինքն Տեր Հարությունի արածն է, գիշեր ու զօր խնդրել է, Աստծուն, և վերջինս (կամ Քրիստոսին՝ Նազարետից) փրկի նրա կյանքը, ապաքինի ու թողնի իր կամքին: Գնացի «մարդու» հարազատների մոտ, հարցրի, ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ և ի՞նչ «մեթոդներով» փրկվեց մարդը: Խոստովանեցի որ լրագրող եմ: Ասաց՝ երեսս նրա ոտքի տակը, առանց նրան ոչինչ չի կատարվում: Ասացի՝ բա բժիշկը, բա բժիշկները, բա նրանց արածը… «Կլխավդ շոռ տամ ինձ պենու մաջ մեր քցիլ»: ՈՒ բոլորը հասկացան, որ ամեն մի ելույթ սկսվում և ավարտվում էր՝ «Կոմունիստիչեսկայա պարտիա զալոգ նաշիխ պաբեդ», իսկ հիմա՝ Աստծով: Հաջորդ «մարդ» հիվանդի համար բժիշկ չկանչե՞ն, որովհետև Տեր Հայր Հարությունը… Սուտ է: Իսկ սուտը տուն կքանդի ու երկիր՝ եթե միտում ծնվի մարդկանց շահը շարժող: Առանց արյա՞ն: Եվրոպական երկրների գոյը ինչո՞վ էր պայմանավորված: Միայն թե ոչ տառերի կամ գրերի գյուտով: Նման հերոսապատում չունի եցրոպական և ոչ մի երկիր: Վացուց հայտնի է, որ մարդ, արյուն, հող, երկիր, ժողովուրդ, գոյ, ու մնացած արժանիքների շղթան կոչվում է նաև կյանք: Վերջին պատերազմում, Արցախի մարտիկները մարտադաշտում (ոչ էլ որևէ ուր) գիր, գրականություն, պատմություն և մնացած արժեքներ չհանեցին մարտի: Եվ ոչ էլ «Օ»-ն վահան եղավ, ինչպես մի պոետ էր ասել 20-րդ դարի 60-ական թվերին: «Կրակել պիտի սովորես մինչև տառերը, որ կենալդ հոգս չդառնա ու ապրուստիդ մասին մոռանալ տա»: Հայրս է ասել, ու շատ վճռական իր վստահությամբ հրացանը հանել է դրել մեր բալկոնի թաքիի վրա: Պուլիկ կար ճաքած, հարմարացրեց մեր բոստանում ու բացատրեց զենքից օգտվելու գրեթե բոլոր կանոնները՝ ինչպես իր զինվերին: Կրակեցի, հայրս «հաղթանակ» տարավ, բայց պարտվողը չէր երևում: Նա տեսնում էր, պարտվողի տեղը՝ եթե անգամ չգիտեր, բայց գիտեր՝ նա կա, նա միշտ էլ եղել է, լինելու է՝ քանի մարդ կա: Ես վեց տարեկանս տոնեցի ծմակի «Ծրըվաճուտ»-ի գոգին՝ հրացանը ուսիս հենած, ես կանաչին պառկած, նշանակետս լուցկու տուփը: Մոտ տասը տղամարդ առաջնություն կազմակերպեցին հրաձգության, իսկ ինձ չէին ընդունում: Տատս ասաց՝ որ խոխաս գրազը տանուլ տա ես եմ տալու: Ես գրավեցի երրորդ տեղը: Դա իմ առաջին հաղթանակն էր, իսկ «նշանակետս»՝ հաղթանակիս պարտվողը, եկավ տասնյակ տարիներ հետո ու կոնկրետացրեց նշանակետը: Ես էլ ասում եմ՝ բալիկ ջան, տառերը տառեր են, զենքը զենք, հայրը հայր է, մայրը՝ մայր, ու այսքանը՝ առայժմ: Մի պահ պատկերացրեք՝ թե մենք հանուն տառերի ենք…) ապրելով) կամ տառերով ենք վախեցնելու թուրքին, իսկ թուրքն ասում է՝ «դենան սանոլ 405 իլդա հարիֆլար յարադտըլար»: Պատասխանում ենք՝ էն աստվածը տառերը 405թ-ից են ստեցծված: «Դե որ էտպես ա, արի գլխիս նստիր… մունդառ Էրմանի…»: Պատկերացնելը շարունակենք՝ «Էդպիսի տառեր ունեցող ազգը հարատևելու իրավունք ունի, ապրեք. գնացեք ապրեք»: Թուրքն ասի՞… Թուրքմեն ազգի մատենադարան չի նախատեսվել հենց Աստծու կողմից: Բիբլիական Արարատ չի շինել, այդ կողմերի համար նման ժառանգություն չի թողել: Գիր, գրականություն, մշակույթ՝ նման արտաժամյա զբաղմունքների հմուտ վարպետներ կամ ուսուցիչներ չի գործուցել: Եղածը հերիքում է՝ փառք Աստծուն, կամ՝ Ալլահին: Որ էդ կողմից նայում ես՝ խեղճ թուրքմեններ, Աստված կամ Ալլահը ինչի՞ տեղ են դրել այս ազգին: Առանց Շիրակացի սրանք ինչպես եկան հասան 21-րդ դար ու, օրը տարբերեցին գիշերից: Որ խեղճերին տգետ էր թողել՝ մինչև վերջերս ոչ իրենք գիտեին, ոչ էլ՝ աշխարհը, որովհետև՝ էն ինչ մենք ունեինք դեռևս 2750 տարի առաջ, նրանք ունեցան քիչ առաջ և դարձյալ՝ փառք, իսկ մեծ հաշվով՝ ոչ իրենք էին աշխարհին պետք, ոչ էլ աշխարհը՝ իրենց: Հիմա Թուրքմենի ցեղը անհոգ ապրում է և հպարտանում իր ունեցածով, մենք մերը թողել ենք ուրիշի, ու հպարտանալու բաժին ենք պահել, (ունեցածը չպահեցինք) ուրիշի երկրում: Մենք ինչի՞ տեր ենք: Պատմության, մենք 6850 կամ 7500 կամ կամ 9850 տարեկան ենք, բայց անփորձ ենք ու միամիտ: Այսինքն՝ մարդն ասում է պատմություն (անգամ նեգրը) հասկանում է Հայաստան, ասում է Հայաստան՝ պարզ է՝ որ պատմություն: Իսկ հայերիս ուրիշ բան պետք չէ, անգամ՝ նավթ կամ գազ: Մենք մեր (մշակույթով) պատմության էջերով ենք ջերմանալու և այսուհետ, այդ ջերմությումը հերիքելու է և մեր գրադարանների ջեռուցմանը, ուր պահպանվել են մեր էներգակիրները… (դեռևս 2000, 3000, 5000 (և ավելին) տարիներ առաջ եղած ավելի ջերմ արևի տաքությունը պահած գրքեր, սեպագրեր՝ բայց առնվազը «ՈՒրարտական» «Հայկական»: Որովհետև Մեսրոպից առաջ եղած մեր գրերը անպայման մեկի կամ «մեկ»անց կողմից հալածվել են՝ «Էդ ո՞նց կարելի է, դուք ինչո՞ւ պիտի գաղտնի հաղորդակցվեք, իսկ մենք պիտի չհասկանանք, իսկ դուք պիտի դավեր նյութենք, ոճիրներ մշակեք մագաղաթի վրա ու մի օր էլ աշխարհին տիրանաք»: Չէ, ասում, ասել ենք մենք, այ համաերկրացիներ, մենք խաղաղ ցեղեր ենք, մենք մերից կտանք, բայց ձերից չենք վերցնի, մենք հանուն մեր անվան պատրաստ ենք մեռնել, այնինչ՝ ապրելն է դժվար, և՝ հանուն: Բա ոնց, տղաներ ապրենք ու էդ էլ կոչվի հերոսություն, թե չէ՝ ո՞վ սիրի, ո՞վ պաշտի, ո՞վ պահի…
Երկու եզրից մեկը չպահեցինք՝ ծովերից գոնե մեկը: Եվ մեջքիս կապած սրբատառ գիրքը կեղտոտ աչքից ու անգրագետ ձեռքից հեռու պահելու համար գոնե (կամ անձեռնամխելիությունը) պիտի արյուն թափել իմանամ առանց քերծվելու ու հպարտ՝ սեփական վարքիս համար: Պիտի ծնվենք այդպիսին, պիտի կես ձայնով, բայց լի հոգով խոստովանենք ապուպապերի վրիպումները՝ քանզի մեզ հասած ժառանգությունը քանորդ է: Ես հազարամյա (չգիտեմ՝ քանի) հայրենիքիս այն սերունդն եմ, որը գոնե մարտերում և դարավոր թշնամու նկատմամբ բացարձակ հաղթանակ տարավ ու կոչվեց Агресор. Հարգանքի արժանի ցեղի այս հատվածը մոտ երկու հազար տարվա վաղեմություն (գուցե մի քիչ դեսուդեն) ունեցող դատողության ծնունդ հայտարարեց՝ հերքելով այն աստվածային կանոնը, թե մեռածը չի ծնվում: Չեմ կարծում թե այս ու միայն այս փաստի առկայությունը հնարավոր տարբերակի հանուն՝ հարկ եղավ հայերիս պահել այն հալում, որում եղանք երկու հազարամյակ: ՈՒտել խմելը «հալի» մի մասն է, բայց մենք այդ հալից շատ թե քիչ օգտվել ենք: Հոտի կազմում լինելը չենք թարգում: Ավելին՝ նոր հովիվներ ենք կարգում գլխներիս: ԼՂՀ շատ բնակավայրերում դեռևս չկան եկեղեցիններ կամ վանքեր (կամ ասում են ժամ), բայց մեծ եռանդով սկսված են այդ «աստվածային» շինարարությունները, կարծես եթե դրանք չլինեն, ապա Աստված կնեղանա ու … Ի՞նչ, ի՞նչ պիտի անի: Մարտունին օձերի ստան էր, Սովետի երկիրը մարդավարի սարքեց, շինեց, կահավորում էր, կարգավորում էր, մեկ էլ ըհը՝… Հիմա տերտերը գալու է նստի ու հոտ «պահի» բանվոր, բայց օգտվի պահողի իրավունքով: Ով հասկանա, որ թատրոնի ապաշնորհ նախկին դերակատարը չի կայացել որպես դերասան, բայց Աստծու կողմից (գուցե Քրիստոսի) գործի է ընդունվել՝ որպես հովիվ (որի ձեռքը պաչելու է նաև նրան վռնդած տնօրենը) ու չզարմանա, պիտի գոնե գլխի փոխարեն կաղամբ ունենա, այլապես ունենալու ենք ոչ թե ժողովուրդ կամ գոնե՝ հոտ այլ՝ կաղամբի բոստան: Տեսեք, արյուն ենք թափել՝ որ կաղամբ պահենք, կամ պահեն և ունենան կաղամբ: Բա՞ հաղթած զինվորը, թե՞ դա միայն ելույթի բաղկացուցիչ է, որը կար ու պիտի լինի, որպես հոտի անդամ, ծառայի մեկին, որը իբր պատգամավորն է Աստծու կամ նրա դրածոյի: Ամոթ է՝ ով էլ լինի: Դենիկինի զինվորի հարազատ տղան իր հոր մասին պատմում է, իսկ ես կարմիրի վրա սպիտակ կարկատան եմ լսում ու չեմ ապշում: Որովհետև ժամանակը հարազատ գլուխ ու մարմին չունի: Հագուստի պես փոխում է ու չի ափսոսում կորստի համար: Չապաևից սերունդ մնար թե, (գուցե կա) պիտի ասեր՝ Господа, мой продед дралая против Деникина, прогнал, бы л признан великим полноводцам, а тут на тебе, Деникина прославить хотят, а про моего деда ни хрена… Время как баба проститутка и нашим и вашим…
Հորս հայրը պիտի որ պատմած լիներ մի խումբ հայերի մասին, որոնք բոլորի աչքի առաջ դավաճան են ճանաչվել «անցյալի» սկզբներին: Սա եղած բան է: Հիմա՝ հարյուր տարի հետո, մրա թոռը հանդիսավոր մի հավաքում հերքեց եղածը: Բոլոր (վարձովի հանդես էր) գոնե սուս տարան մի կեղծիք, որը հարյուր տարուց ավելի ամոթ ուներ մեջը, տարան քիչ էն կողմ ու նետեցին մոռասության ձորը կամ վիրապը: Տո, Նիկոլայի հերն էլ, Դենիկինի մերն էլ, ինձ Չապաև եք պահ տվել, սաղ կյանքս նրա պես, նրա նման գոռուն գոչյունով հաղթանակներ եմ տարել երազած կռիվների մարտադաշտում, մաքսիմ պուլյեմյոտով կրակել եմ պռոշներս փրփրացնելով՝ հանուն Կարմիր բանակի, հիմա ուզում եք… հոգիս պահեստ հո չի, որ մաքրում եք ձեր ուզած գույքը հիմա էլ տեղավորեք: ՈՒ ուղեղիս մեջ լսում եմ՝ որ աղբանոց էլ կա՝ պահեստը կարգին բան է: Ես չեմ ընդունում տեսակետ, որովհետև տեսակույտն էլ աղբ է, մանավանդ վերևից թափվող ու պարտադրված: Աղբ ուտեղ կա՞: Սովածին ե՞ք հարցնում: Հա: Հա: Խադարկովսկին մի հանդիպման ժամանակ ասել է՝ քաղաքացիներ ես կալանավորվածներին էլ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում, առաջին հերթին մտածեք ձեր և ձեր ընտանիքի անդամների մասին կամ և առաջին և երկրորդ հերթին միաժամանակ աշխատեք հանուն ձեր և ձեր ընտանիքի լավ կյանքի: Արդեն «մտածել» էր, որի «արդյունքը» կազմում էր մոտ 15 մլրդ դոլլար: Այսինքն՝ մտածելը ևս աղբ է, եթե այն մնում է գլխում: Ասեմ՝ շատ ավելի գարշելի ու վտանգավոր ՝ ուղեղինը՝ քան տհաճ հոտ արձակող աղբը: Մտածածը ծախել կարելի է՝ միայն թե գնորդ ունենաս հարմար: Հարմարը էն է, երբ րեք դժգոհում կողմերդ: Շուկադ փոխես, գործդ գնա, հանուն քեզ և քո ընտանիքի: Եթե հիշենք, որ հայրենիքը կազմված է մեզանից և մեր ընտանիքներից, ապա՝ աշխատում ենք հանուն հայրենիքի: Կեցցե այն մուկը որ կատվի բաժին չի սառնում՝ հանուն հայրենիքի: Հայրենիքը մեծ է և ընդգրկուն, իսկ նրա ամեն մի թիզը օրհնված է և հուսալի ձեռքերում է:
Մկան չիշիկն էլ Արաքսին օգուտ էր: Ահա քեզ հայրենիք, որ առանց հարազաը մկների՝ լիակատար ու ամբողջական կոչվել չի կարող՝ եթե հանկարծ Եվրոկազմակերպությունների կողմից ուղարկված թուղթ պիտի լրացնենք, որ մենք «լրացնելու տեղ» չունենք, մենք թերություն չունենք: Որ մենք մեզ հավանում ենք՝ էդ օգու՞տ է, թե՞… «Իմ տղան լավ սովորում է, լավ պարում է, երգում է, սպերտի բոլոր ձևերից՝ գրեթե կարգ ունի…»: Լողանալ գիտի՞… «Տղաս առանց ձեռք է լողանում, կարող է մտնի ջուրը, մի հինգ րոպե մնա տակը, ձկան նման դուրս ցատկի, շունչ առնի ու նորից…» կեցցես, այ այդպիսի տղաների հետ կարելի է հաղթահարել բոլոր խնդիրները, այդ թվում ապագայի… Շրջապատին ցույց են տալիս, մատով, ասում են՝ այ այդպիսի տղան այս երկրի հույսն է: Ասում ենք, լսում ենք ու մատով ցույց են տալիս՝ փլանքյասի տղան էսա, էնա… մալադեց: Հետո՞ «Խեղճ տղա, խեղդվեց օրը ցերեկով, ընկերների ու դասղեկի աչքի առաջ, մեկը չփորձեց անգամ ձեռք մեկնել… բա սա մարդկություն է, բա սա խիղճ է, ինչու՞ չօգնեցիք…»։ Կարծում էինք՝ առանց ձեռք լողանում է, հինգ րոպե չերևաց, ասացինք՝ էսա ձկան նման դուրս կցատկի, շունչ կառնի ու նորից… սպասեցինք, բայց դոըրս չեկավ, հետո պարզվեց՝ լողալ չգիտեր առհասարակ…»: Նրան ո՞վ սպանեց՝ ափին նստած խեղճ տղային որին հանանքով հրել էին գետը ու սպասել, որ առանց «ձեռք լողան»: Սրա համար արդեն ուշ է պարզելը, բայց մենք գովելեվ՝ օգու՞տ ենք բերում մեզ, թե՞… Մեր ֆտբոլիստը սխալ է փոխանցում ամբողջ խաղի ընթացքում ու անչափ շեղ է հարվածում (եթե հարվածում է) , իսկ մեր հաղորդավարը մեղադրում է հակառակորդի ֆուտբալիստներին ու երկու զրո հաշվի պարագայում (պարտվում ենք, ամոթ է) սեփական հողի վրա, փառապանծ հայ ժողովուրդի աչքի առաջ գավում է Հայաստանի հավաքականին՝ որերորդ անգամ մեր ֆուտբոլիստները գերազանց պարտվում են: 2005թ հունիսի 19-ին մեր միակ «ձայնը» կզոհաբերվի հանուն մի քանի մարդկանց ու նրանց կողակիցների անհամեմատ լավ կամ շատ լավ կյանքի: Որ չզոհաբերենք, միևնույն է, չապրող, չկենող կյանք ունեցող մարմնի մաս է: Այսինքն՝ «փչանող» ապրանք է, կարող է նաև փչացնել՝ անգամ մի ամբողջ գործ, մեծ գործեր պարունակող գործ, որը հաց էլ է խլում էդ «անցուդարձի ժամանակ»: Ստո՞ր, ինչու՞, չէ, ասում եմ՝ ինչու հրաժարվել հույսից: «Ելույթ կա կյանք է տալիս, ելույթ կա՝ չէ»: Չէ, որովհետև այդքան կյանք չկա, որ բոլորին բաժանեն: Պիտի հայտնվես հարկավոր ժամին, հարկավոր տեղը, հարկավոր մարդուն: Պիտի հայտնվելդ ամրապնդես, որ ընդհանուր ժխորի մեջ ձայնդ հստակ առանձնանա, դեռ ևս մինչև հունիսի 19-ը : Այդ օրը կարող ես վարվել այնպես՝ ինչպես ինքդ ես ուզում, շա՞տ գիտի՝ դու ու տվիր «ծիտիկը«: Բայց մեկ ամսյա քո քրտնաջան աշխատանքը պիտի երևա ու հիշեցնի՝ այնքան շատ ու հետևողական, որ փայտ շատանա նախատեսվածից:
2005թ ԱԺ ընտրությունները ցույց տվին, որ ուշ էլ լինի՝ մենք էլ կարող ենք «հասկանալ» ու առնվազը «կոչվել» սեփական անունով: Անցյալ ընտրություններին (ԱԺ) ԺԱՄ-ի թեկնածուն պարտություն կրեց ու դաշնակները վայելեցին ժողովուրդի քվեները առանց «մուննաթի»: Այսինքն՝ տեսա՞ք, ժողովուրդը իր ձայնը ձեզ չտվեց: «Տեսեք՝ չասացինք մեզ տվեց»: ՄԻ անուն էլ այն օրերին ոչինչ չասաց, իսկ հիմա, չորս տարի հետո, հաստատում է, թե ինքը կանխագուշակել էր այս և նման քաղաքական իրողությունների անխուսափելիությունը: Մալադեց: ՈՒրիշ պարգև չկա, որովհետև, այդ հարսանիքը վաղուց վերջացել է ու շունչը տիրոջը հիշեցնում է՝ես եմ, էն եմ, փլան, փստան… Իսկ տերը չի լսում, ուր մնաց՝ հիշի: Հիմա ասածները գրում եմ, սաղություն հայթայթիր, որ համոզվենք՝ հա, էս մարդը ասաց և արեց: Եթե խոսքը առհասարակ «քաղցրի» մասին է, ապա հազիվ թե ունենանք, որովհետև հալվա ասողը իր խոսքը աղով է անում: «Ես խոստումներ չեմ տալիս, որովհետև «էն», որ պիտի արվի ձեզ համար, սիրելի ժողովուրդ, էնա չինովնիկների ձեռքում…»: Նախկինում դժվար էր՝ ԱԺ պատգամավոր դարձար թե, պիտի խոստումներիդ էլ ուշադրություն դարձնես: Իսկ հիմա՞ «Ես խոստումներ չեմ տվել, բայց պայքարում եմ, որ չինովնիկները շարունեկում են իրենց թալանը՝ ես կանգնեմ մտիկ տա՞մ: Ես էլ իմ գործին եմ կենում՝ մինչև մեր ղեկավարները մեր երկրի օրենքներով կաշխատեն: Որ լսեք՝ ինձ էլ խաբար արեք: Կգամ աչքները կհանեմ»: Հաճախ եմ լուռ նայում Ղարաբաղցի մարդու դեմքին ու փորձում հասկանալ, թե ինչու ես նրան չկանչեմ հազարավոր անծանոթների մեջ: Եղել է նման պահ: Լինելու է, բայց ես չեմ հասկանալու: Հայ լինելու փաստը հազիվ թե իր վրա է վերցնում խնդրի լուծումը: Կույր վայրէջքի կոնտրոնի կառավարիչ, թե տնօրեն Արմեն Քանդոյանի դեմքը ամերիկացի է հիշեցնում՝ եթե նախօրոք չիմանաս այդ մասին:
Օդանավակայարանում, Մոսկվայում մոտ հիսուն քայլի վրա մարդկանց խմբից «առանձնացրի» մեկին ու ասացի՝ Ղարաբաղ, անգամ մեր շրջանից են, մոտենում եմ ու հարցնում եմ…: Հա, ճիշտ է: Այս փաստի բացատրությունն է շատ կարևոր, թե՞ փաստն ինքը: Ասեմ՝ անհիմն գովերգելը: Իբր՝ որ հայ ենք, որ անգերազանցելի ենք, որ աշխարհում այն հազվագյուտ ցեղից ենք, որի Աստված տառեր է շներհել «չերեզ» Մաշտոց: Մի արտասահնանցի հյուրի մերենք բացատրում են ու պարտադրում, «… ապեր, դրան ասա, որ մեր տառերը եթե չլինեին՝ մենք չեինք լինի, ասա ու բան սովորի թող»: Արտասահմանցին թարգմանությունը լսեց ու ժպտաց ծիծաղելու չափ: Իսկ ես լսեցի՝ ինչ լավ է, որ մնացածներին հարկ չեղավ տառերի հույսին մնալ, թե չէ աշխհարումս քանի ազգ կլիներ: Իսկ այդ արտասահմանցին կես ժամ հետո խառնվեց իր ընկերներին ու ես նրան կորցրի: Բայց ծիծաղողը գրագետ էր ու ափսոսացի, որ առանց թարգմանություն հասկանալու ժամանակները ինձ համար չեկան: Առանց շահ իրար պաշտպանելու շամանակները կգա՞ն: Աստված գիտի, բայց ձեն չի հանում: Աստված նաև տեղյակ է, որ հոտը (խոսքը մարդկանց մասին է) նույնքան մատչելի է, որքան կար հազար տարի առաջ: Ես որ զարմանում էի, թե ինչու Ֆրիկին չէր հաջողվել ժողովուրդին հոտ լինելուց ետ պահել: Հիմա էլ դա հնարավոր չէ: Բոլորի աչքի առաջ «Նա» հոտի հաշվին, թե Աստծո կռիշի տակ (թե հոտի պոտենցիալ, միշտ պատրաստ հասարակության ու հավատի ուժին հենված) իր սեփականությունը օրեցօր ավելանում է ու քողքրկում իր թալանը հեռուստաէկրանից իր ելույթներով՝ գուցե մշտական «ինտերվյուներով»: Ղեկավարությունը ձեռնտու է, հոտը լուռ է, ամեն ինչ հանգիստ է: Անցյալը քամուն տալով, սուտ խոսալով, «ապրում ենք» ասելով, ժամանակը սպանում ենք՝ դեռ չծնված: «Հին փայտոնով հեռուն չես գնա» ասող եկել է: Լսող՝ հազիվ: Խանգարում է, ով հայ ժողովուրդ, ինչքան պիտի ցնցոտիներով, գլխներիս, թե ուսերիս բեռ շինած հնամյա քարերով, կարասներով, հուշարձանիկներով պեղված՝ թեզուզ 20 հազար տարեկան (կոֆեի) գավաթներով գնանք դեպի «պայծառ ապագ»: Շանորդիները սկի իրենց ազգի անունը, ծագումը, հողի տարածքը, ավել պակասը չեն ջոկում, բայց ապրում են: Այսինքն, մենք երբ ենք ապրելու: «Մենքի» մեջ դու կաս ժողովուրդ ջան, ապրողները՝ չէ: Իսկ ապրողները Հայաստանում էլ են, որոնք համով կյանքի մի անկյունում ունեն հայ ժողովուրդի անցյալի դեկորացիան՝ իր պիեսով: Ես վկա եմ եղել՝ լացել են պատվերով, որ ժողովուրդը շշմի: Հետո տղաներից մեկը ասաց՝ էդ լացը մեզ այնքան մաքրեց, որ քիչ մնաց մենք էլ հավատայինք մեր անաղարտ ու շիտակ լինելուն: «Ավելի ստոր ու գարշելի «ճաշեր» եփում են թուրքերը»,- ասաց մի ոմն ու շատ թարմացավ: Հետո երբ տեսավ մեր արձագանքը քարե ձայն ունի՝ ծպտվեց ու երևի թե ակնկալիքից վհատված, թե հուսախաբ՝ հետույքի տեսք ընդունեց նաև, կամ ես մրան այդպես տեսա: Իսկ ես որերորդ անգամ համոզվեցի, որ մեզ՝ Աստծու հարիֆներիս, կեղտի, գարշանքի, ստորության և նման անգույն ու անտեսանելի «դրույթ» ներով հենց ինքը Աստված է սնում հագեցնում ու ինչեր ասես անում: Եթե աայդպես չէ, ապա մարդիկ իրենք ե՞ն հրեշ իրենց քեգին: Կան, անգամ եթե տուժել ենք: Որ ընտրությունը փակ է լինելու ու գաղտնի, «ծառայողը» ինչպե՞ս որոշեց, թե ով ում է ձայնը տալու, էլ չեմ ասում՝ ինչու՞ է որոշում, ո՞ր իրավունքով: Տեսեք, ուրիշ երկրներում ժողովուրդին շահում են, «կանփետ» են տալիս, իսկ «մերոնք» խնդիրը լուծում են՝ «դե կտեսնաս…» Այ այդ երեք կետերը խալխին նոքար են դարձնում ու «երգիչ»: «Երգը» թաքուն ու կես ձայնով, թե չէ… Եվ սա անթուրք, անգամ՝ անռուս երկրում. մենք ու մենք կամ մունքումունք: Այսպես չե՞նք եղել: Չեմ հավատում: Մենք այսպես ստեղծվել ենք: Խոսքս չպրծավ: Երկրին պոտենցիալ ու միտումնավոր վտանգ ապահովող, երկրին «ծառայություն մատուցելու» համար նրա չունևոր խազնից ռոճիկ, մեքենա, մեքենայի ծախսեր ստացող ղարաբաղցի ոմնը պատահական պաշտոն ստանալուց հետո, ինչու՞ հաշիվ տա իր քայլին: Ասում են դու ո՞նց իմացար, թե ով ում է քվեն տալու, դա փակ ու գաղտնի չի՞:
«Դա ինչ կապ ունի,- ասում է,-շտաբը աշխատում է, չէ՝ շտաբները աշխատում են»: Այսինքն՝ առանց ինձ (ես ինքս դեռ չեմ կողմնորոշվել) շտաբը մեկ շաբաթ առաջ գիտեր, թե ես ում եմ տալու (այս երկրի ղեկավարմանը մասնակցելու և ժողովուրդի ստրուկը դառնալու մտադրությամբ պայքարի դուրս եկած տասնյակ ղարաբաղցիներ սպասում են անհամբեր) իմ ձայնը: Էս հալից հասկանալու շատ մտադրություն ունեցող մարդու հոգին զայրույթից չպայթելու ճիգեր է գործադուլն ու հավասարակշռությունը կորցնում այդ ընթացքում: Խաբում են այն ժողովուրդին, որին իբր փրկել են թուրքից, ադրբեջանցուց: Վեճի բաժին չդառնա ասեմ, թուրքին ճզմած կպահենք գոնե խորհրդային միության օրոք: Ներքևում, թե վերևում քծնվողների «հաշվին» ոտքի տակ գնաց մեր առավելությունը՝ որը ակնհայտ էր սովետների երկրում, գոնե մտավոր բանտու պոտենցիալի փաստը: Ադրբեջանի ԿԿ առաջին քարտուղարների (հայ, ռուս), ղեկավարների (հիմնականում զուտ հայեր) կրթական մակարդակը շատ ավելի բարձր էր: Ազգը կեղտի մեջ կորած էր «լողանալը» պետական մակարդակի հարց էր 80-ական թվականներին էլ ահա քեզ Ադրբեջան, որի քաղաքացին էր նաև հայը՝ մի հնդուհավի՝ աշխատատեղ ծախող: Չի լինի, չի կարող լինել հարգանք մի ազգի նկատմամբ, որը չի զբաղվում իր ներկայով, չի ստեղծում նորը, այն հնի փոխարեն, որը չի ընդունվում կուլտուրական մի շարք երկրների կողմից ու հեգնանք է առաջացնում՝ հաճախ բացարձակ ցուցադրվում կամ խայթում: Եթե քաղաքականության շրջանակներում որևէ դիվանագիտական հարաբերության պահանջում է զուսպ ու սահմանափակ արձագանք այս ու նման երկրների կաշկանդված ու խիստ խորթ, ազգայինից դուրս (տհասությունը անգործության հետևանք է նաև) դրսեվորումների, ապա դա ամենեվին էլ չի նշանակում, որ մենք հարթել ենք մեր (Ֆրանսրայի) միջև եղած անհարթությունները: Շատ ժամանակ է պահանջվելու, որպեսզի նորվեգացին կամ շվեդը հասկանան մեզ՝ հայերիս, հարևաններիս՝ թուրք-ադրբեջանցիներ, վրացիներ և մի շարք բիրտ ազգային մենթալիտներով երկրացիների: Օրինակ՝ ղարաբաղցին աջից վազանց է կատարում (обгон) ու քո զարմանքը կասեցնելու նրա տենչը հասնում է այն լկտիության, որ քեզ է նայում իր խցիկից ու փորձում ջոկել, թե արդյոք դժգոհեցի՞ր, բան ասի՞ր, եթե՝ այո, ապա հարձակման նախապատրաստվի ու քեզ պատժի՝ իր լկտիությունը խոնարաբար չընդունելու համար, հազիվ թե որևէ ուրիշ երկրում այսքան «արք» ունենա մեկը մյուսի նկատմամբ ու դա ուղեղի գործնեության անոմալիա չգրանցվի: Միշտ լիքն ենք հոշոտվելու մելուցքով, կամակոր ասելը խիստ թյուր է:
* * *
Հունիսի 19-ին ԼՂՀ տարածքում կայացան ընտրություններ: ԱԺ չորորդ գումարման կազմը ձևավորվելու է «թափանցիկ, մաքուր, ազնիվ, ժողովուրդավարական սկզբունքներով, ի փառս Արցախի ժողովուրդի»: Աշխարհի 100-ից ավելի երկրների, (թե 120 առանձին վերցրած անհատների) ներկայացուցիչների դիտորդներ հետևել են ԼՂՀ ընտրություններին: Ընտրատեղամասում լինելով մի քանի րոպե՝ դիտորդները բավականին երկար պատմում էին հեռուստաէկրանից՝ «հրաշալի էր»: Չի ներշնչում Եվրոպային էլ սուտ խոսել գիտի ու հաճախ է օգտվում էդ «ապրուստից»: Մեր մասին լավ տեղեկություններ տանելը լավ միտում է, բայց պիտի ասեմ՝ դոըք էլ էն չեք Եվրոպայում: Մի Եվրոպացի ասաց, ԼՂՀ ԱԺ ընտրությունները ավելի լավ են անցկացվել քան՝ Անգլիայում: Հա՞, ասաց ղարաբաղցին, դե վեր տիյա, հասկանալի ա, ջվՈփՌՑ մնացած պեներն էլ ա կասկածելի: Իրոք գնահատականները հեռուստաէկրանից հնչեցին բավականին բարձր ու (մեզ համար) չնկատված «նախշերով»: Իրականում իսկապես ընտրություն կատարվեց շատ քաղաքակիրթ ձևով՝ առանց էքսցեսների, առանց փոխադարձ դիտողությունների ու որևէ տարրի, որը պիտի նմուշ դառնար խորհրդարանական ընտրություններին հատուկ կրքերի դրսեվորման օրինակ: Իրոք մենք դեռ շատ հեռու ենք այդ կարգի պրոֆեսիոնալ խաղեր հասկանալուց, առավել ևս խաղալուց: Բայց կխաղանք, մեր ղարաբաղցիներիս «զարգացման» տեմպերը հուսալի են: Մեզ կուղեկցեն դեպի «անհաս բարձունքներ»: Գործի կոշտությունը (կամ կարծրությունը) չենք շոշափի՝ քանզի վերք (բաց) առաջացնող որևէ ֆիզիկական ազդեցություն չի լինի: Կլինենք ավելի ճկուն, քան կանք: Պիտի ավելի համբերատար լինենք, քան՝ կանք, պիտի ավելին լինենք, քան կանք: Բայց մեծ սուտը կուլ կտա մեր բոլոր ճիչերը, քանի գլխանի էլ լինենք, քանի սրտանի էլ լինենք, քանի կլինենք: ՈՒզբեկստանի կամ Թուրքմենստանի կենտկոմի առաջին քարտուղարի կաբինետը կահավորված էր կոմունիստական ոճով, աթոռի գլխավերևում առաջնորդ Վլադիմիր Իլիչ Լենինի նկարը պիտի լիներ, որպես Աստված կամ Ալլահ, պիտի շեշտվեր, որ այդ մարդիկ նվիրված են Մեծ Լենինի գաղափարներին և պատրաստ են այդ վեհ գործին տալ իրենց եղած չեղած կյանքը: Երդվում էին, միլիոնների աչքի, թե հավատի առաջ ու կրկնում կոմունիստական կուսակցության պահանջները բավարարող թեզիսներ՝ առաջնորդի ու նրա զինակիցների թևավոր ու թռչող խոսքեր ու մտքեր: Բոլորը գիտեին, բոլորը, բոլորը լուռ էին ու միայն առաջին քարտուղարը պիտի իմանար, որ ինքը Ալլահի բալան է ու միայն Ալլահի կամոք է, որ առաջինն է ռեսպուբլիկայում: Չալմա էր կապում, գորգի վրա ծալապատակ նստում, նամազ անում Վ.Իլյիչի խորունկ ու սևեռուն հայացքի ներքո: Ինչ լավ է, որ նկարները բան չեն հասկանում ու խաբար չեն տանի: Չնայած ընկեր Լենինի անունը ավելի բարձր է: Այդ սուտը մեծ է, բայց՝ թաքուն ու շատ ավելի հզոր է, քան ինքը՝ կարծիքը, թե ճշմարտությունն է ճշմարիտ: Մեծ սուտը փոքր մարդկանց համար չէ, որովհետև այն չի կարող տեղավորվել «ներքևում» հասունացող ու ներքևով ապրող ուղեղում: Իսկ մի կերպ «մտցնելու» բոլոր փորձերը մոմի պես փխրուն են ու չվառվող՝ որն էլ կասեցնում է՝ նրանց իմի բերող խմբերի ամենաեռանդուն ջանքերը ու ի վերջո կուլ են գնում «կարգուկանոնին», որը ավելի ճշմարիտ է, քան՝ խալխինը: Կամ «նրանց» պիտի ձեռնես, որ տեսնես, կամ պիտի չտեսնես, որ տեսնես միայն այն՝ ինչը աչքից ներս է: Եթե պարտադիր՝ չես համակերպվելու քո աչքի լույս խավարի գույների հետ, ապա դու փոքր մարդ էիր, ու ոչինչ, որ դու հիմա այդ ես, դու հազար անգամ նույնը կլինես՝ ոչ կտեղավորվես, ոչ էլ՝ կտեղավորեն, որովհետև չի տեղավորվի բնականոն կոչվող այն կյանքի կարգուկանոնի մեջ, որի հիմքը մեծ սուտն է, առանց որի քար չի մնացել քարի վրա, չեն թողել, որովհետև չի տեղավորել երկու Սուտը մեկ գլխում, երկու գլուխը մի պատկերի շրջանակում, երկու պատկերը՝ մի աթոռի, որի ոտքերը թագ պիտի պահեին՝ որպես տանիք, հազարավոր ճշմարտախոս, խոհեմ, հլու մի զանգվածի հպատակությունը ընդունող միավոր կամ տեր, չէ՝ կամ ՏԵՐ:
Սա՞ է կյանքի իմաստը, սա՞ է մեր ճշմարտությունը, որից պիտ օգտվենք: Կլանենք մի բան, տանք՝ մեկ ուրիշ, ոչ մի ընդանրություն չունեցող միավոր: Բոլորի համար տեղ կա: Անպետք մարդ չկա: Այլ հարց է, թե «ինչ պետք» է՝ պե՞տք է: Դպրոցում ստացածը գիտելի՞ք է, բոլորի՞ համար, ամենու՞ր, մի՞շտ: Չի երևում: Եվրոպան էլ, Ամերիկան էլ, Ճապոնիան էլ, Ավստրալիան էլ սուտ են խոսում: Մեծ, աչք հանող, երկիր ավերող, մարդկանց արյուն թափող ստեր են շինում, կառուցում, որ հեռվից նայողը այն գնահատի կամ նախօրոք թելադրված կարգով կամ պատասխան տա այլախոհության համար: Երկիրը մարդ չի՞, հո շենքերը չեն շենքերին հրամայում, ավերում կամ շինում: Ամերիկան, որ ճիշտը խոսենք, գող է, գող, որը ընդունված է աշխարհի կողմից՝ Вор в законе: Այլ բան է թե այդ закон-ը ի՞նչ է պահանջում, դրանով ապրել կլինի՞: Եթե «Свой Рафо»-ին միլիցիան, կամ դատախազը, հարկ եղած դեպքում, սաստել են, գողերը ելք են համարել լեզու գտնելը ուժի հետ: Ամերիկան беспредел է:
Այս ապրելակերպը երկրի վրա ճնշում է ու հիշեցնում, որ երկիրը ևս ղեկավարվում է նույն դրույթներով, որով ապրում են առանձին «կենդանիներ» իրենց բաժին երկրում: Սակայն հստակ երևում է, որ ուժերի հարաբերակցության փոխազդեցությունը հանդիսանում է մոլորակի կյանքը կարգավորող լծակներից, և չի կարող վերջնական լիներ: Օրինակ՝ Չինգիզխա՞նը, գուցե Լենկ Թեմուրը, Նապոլեո՞նը, Հիտլերը, բայց անպայման Ստալինը: Կոբան դարձավ Ստալին, որի «ներկայությունը» հերիքեց, որ Ամերիկան աշխարհի աչքի առաջ չցուցադրի (ևս մեկ անգամ) իր գերիշխանությունը ու գողական աշխարհի գող ճանաչվի կամ՝ բեսպրիդել: Ստալինը ավարտեց իր կյանքը, դրա հետ միասին նաև գերտերության Ռուսաստանի հավակնությունը ապահովող երթը: Չեմ կարծում, թե երկիրմ մոլորակը այսպիսով ունեցավ իր վերջին ու անփոխարինելի գողին՝ «Вор признаный Богом»: Որոշակի կարգապահություն այնուամենայնիվ պիտի ունենա երկիրը և պահպանի այն անհրաժեշտը, առանց որի Աստված մեզ չի ընդունի, ու մի օր բոլորս կշոշափենք դրա էությունը, իսկ արդյունքում թե ինչ կմնա՝ հազիվ թե նշանակություն ունենա, քանզի ուրիշ մեքենա ուրիշ շարժիչով, ուրիշ արտաքինով ու կառուցվածքով՝ ուրիշ երկիր, ուրիշ մոլորակ պիտի հասկանալ, իսկ դա խելքի բան չէ, Աստծու կամք է: Աստված՝ գողական ապրող միակ գո՞ղն է տեսնես, թե՞… Որ իմանանք՝ ի՞նչ: Էն է, որ Աստված իր թիկնապահի պաշտոնից Հային ազատի ու նշանակի իր ռեսուրսների տնօրինման պետ: Սա չի կարող ընտրովի լինել: Աստված հազիվ թե քվեարկությամբ ղեկավարություն անի: Մեկ էլ տեսար ընդդիմադիր ուժերը հավաքվեցին ու ձայների մեծամասնությամբ Աստծուն պաշտոնազուրկ արին: Երես տալ չի կարելի: Ես որ հասկանում եմ, Աստված լավ գիտի, որ չի կարելի ու նման շատ բաներ, որը երբեմն վրիպում է ու ինքն էլ շվարում:
ԼՂՀ ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ղարաբաղցիները յոլա գնացող խալխ են՝ Արշակ Սադոյանն ասաց՝ էս մարդիկ կարծես չեն էլ կասկածում, որ քվեները կարող են կեղծել՝ մեկից, մյուսից գողանալով: Չէ, ախպեր, ոչ ոքից ոչինչ չեն խլում, ոչ էլ գողանում են: Անտեր մնացած ձայները հավաքում բերում են լցնում տուփը, հետո բացում բոլորի առաջ ու առանց շտապելու հաշվում: Տեսա՞ք, հալալ է, դեմոկրատիան իր ամբողջ էությամբ մերն է՝ ղարաբաղցունը: Մենք երկու կամ երեք հազար տարի է դեմոկրատ եմք՝ դեռ մի բան էլ ավել: Հունիսի 19-ին ԼՂՀ ժողովուրդը ասաց՝ մեր երկիրը ղեկավարելու են՝ յոթը ԱԺԿ-ից, 7 «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամները 8 հոգի չեն նշել կուսակցական պատկանելիությունը, հետո՝ հինգ հոգի կուսակցական ցուցակով կգան ԱԺԿ-ից երեքը՝ «Ազատ Հայրենիք»-ից, մի երեք հոգի էլ դաշնակներից կմտնեն ու վերջ: Մաքրվեք, ոտուգլուխ, ձեռ ու երես, մաքրեք, ազատվեք կեղտերից ու եկեք սուրբ օրենքներ ստեղծեք, բոլորի համար, բալարի համար անխտիր, աշխատի ու չքոռանա:
Եղա՞վ: «Մենք մեր խոսքը ասացինք, հիմա հերթը ձերն է»: Ետ կանչելը ավելի դժվար է, եթե դա ժողովրդի ցանկությունն է: Ասեմ ինչու: Ժողովուրդը ճանապարհին կանգնած ճամփորդ է, «голосовать» անելով շարժվում է: Իսկ պատգամավորը կամ «ները» մեքենայի մեջ նստած գալիս են: Մեքենայի մեջ նստածները որոշում են՝ կանգնեցնեն ու վերցնեն: Կա՞ հավանականություն, որ մի օր մեքենայում կունենան ժողովուրդ, իսկ ճամփին՝ պատգամավոր… Ոչ: Նվիրվենք նման երկրի խորհրդարանին, հաջորդ ընտրություններին՝ շալակած, ճամփից հավաքենք, շալակած բերենք ձայն տանք կրկին ու օրենք շինենք մեր նվիրվածությունը՝ փոխադարձ: Շատ խրթին գործ է, գողերը նվիրվածությունը գնահատում են, եթե գողին են նվիրում, իսկ իրենք նվիրված են գողական օրենքներին, որոնք գրվում են իրենց կողմից: «Լավ է ԱԺ ՅՅ գող ունենանք, քան՝ պատգամավոր: Գողական կապրեինք, գողական էլ կմեռնեինք»: Ընտրություններից հետո կամ առաջ են ոմանք ասել՝ նշան չունի, պատգամները գողին են վստահում: «Նշան չունի»՝ միայն գողական ապրենք: Կանոնները սերտենք, ավել ու պակաս խոսելը տանենք թաղենք, գանք պարզերես ամենքս մեր զոնան նայենք: «Ատվիչատ լինենք արածի համար՝ քանզի «պառաչի» վրա խարիայով պառկելը անխուսափելի կլինի: Մեռնելը՝ քիչ կլինի գողական ապրուստի համար: Ասեմ՝ Նախագահը մեծատառ գրվի, բայց գողական ապրի, նույն գողականով, որով ես, դու, նա, մենք: Չասենք՝ սա պռաշլյակ է, սա ազատ պայմաններում է ճանաչվել, սա փչացել է, սրան սուչիտ են արել՝ սուչարա…»: «Հա, բան չունեմ, սխա՞լ է արել, «ատվիչատ» լինի, պատիժ կրի, բայց առանց շպլինտի, կռիսան թող չապրի երկիրը մաքրվի, ցեղը զտվի, հո մուկ չենք, որ շատանաք կրծելով ապրենք: Աշխարհում գողերի պետություն չկա: Բայց չի խանգարի: Ապրենք գրեվով ու մեջքներս ուղիղ քայլենք դեպի նոր ժամանակներ: Պետք լինի կասենք Աստված տեղներս կփոխի կամ ինքը գրեվ կանի իր գողական ֆոնդից»:
Լսում եմ, էապես լսում եմ ձեր քարուքանդ զրույցները ու հասկանում եմ, որ տեղ հասնելու մեր ցանկությունը՝ թափառական քամի ՝ կամ տակուգլուխ չունեցող տակառի մեջ հանգստացող օդ, կամ՝ «Օ» առանց երկուսի: Այդքան գող չի կարող լինել, այ հարիֆ, ամբողջ Ղարաբաղում գող չկա զակոնում «Вор в законе» որ ասում են՝ պրիզիդենտից էլ ա մեծ: «Автаритет» լսել ե՞ս, դա էլ վարչապետից ա մեծ ու պատվավոր: Սրանց աշխարհը ուրիշ է, սրանք ուրիշ ազգ են, ուրիշ խալխ են, ուրիշ օրենքներ ունեն, իսկ ԱԺ. պատգամավորները ժողովրդական օրենքներ պիտի գրի մեզ համար՝ ոնց վեր կենանք, ոնց նստենք, ոնց ապրենք՝ որ ցավ չտա պետությանը: Կանե՞ն:
Չէ: Պետությունը ես եմ ու ինձ նման մի խումբ: Փոքրաթիվ էլ լինենք՝ մենք անշունչ «ապարատի» հետ ենք գործ ունենում ու պիտի ապահով ապրենք: Ամենքս մեր փայով չենք բավարարվում ու փայ-փայ ենք անում պետականը: Չենք կշտանում, որոնում ենք, ձգում ենք, պոկում ենք, բայց պահը բաց չենք թողնում: Էս օրենքը, էս էլ դու, ախպեր… Տալիս է մի բաժին, տանում է՝ իրենը շինած: «Օրենքը շրջանցել կարելի է, խախտե՞լ…»։
«Շրջանցելն» էլ օրե՞նք, ավելի հաճախ, քան՝ երկրի օրենսգրքի՞նը: Որ մեկը խախտի, միայն մեկ հոգի, կբռնեն, կտան դատի ու ժողովրդին ցույց կտան էդ «կաշառակերին»: Ով ծույլ չի ու թուլամորթ՝ «անում» է, որովհետև դրանից հեշտ ձև առայժմ մարդկության համար Աստված չի տվել: Կիրթ մարդիկ էլ են վերցնում, ուրեմն կրթությունը ևս չի խանգարում: Հարամ չի կոչվում: Թուրքն ասում է՝ քառասուն տարի գողություն եմ արել՝ հարամ թիքա չեմ կերել: Այ այս մտածողությունը շատ հարմար է ու «размер» չունի՝ ով հագնի՝ հալալ է: Ավելին ասեմ՝ կարգին կաշառք վերցնող կա, որից գոհ են մնում հասարակ մարդիկ: Կարգուկանոն է կաշառքը՝ էնա որ պետություն է, թե օրենք է, տուժել են, բայց արյուն չի եկել, վերք չի երևացել, ցավ չեն քաշել, չեն տնքացել՝ «խղճալու» բան չկա»: Շատ դիմացկուն գոյական է, կընկնի, ոտքի տակ կգնա, բայց ձեն չի հանի: Դրա համար է, որ հզոր պետություններ երկրի երեսից ջնջվել են ու մնացել հուշերում, պատմության էջերում՝ կցկտուր, թռուցիկ, կարծես օրինաչափություն է, ու Աստված հանգիստ «Добро» է տվել: ՈՒզում եմ նաև հասկանալ, թե Տիգրան Մեծի շնորհի՞վ է, որ կար… Կար՝ էն էլ հզոր, ու կարծես հավերժություն էր շնորհվել Հայաստանին: Հա՞: Եթե՝ այո, ապա պիտի գլխիկոր նստենք ու խորհելու բան ունենանք: Մինչև 1918թ. գումարած ամոթալի 1918-ի հունիսի 4-ի պայմանագիրը՝ մենք կարգին պետություն չունեցած երկիր էինք: Մի քիչ Բագրատունիք, մի քիչ Կիլիկյան, մի քիչ էստեղից էնդեղից՝ քանդ-քանդ ենք արել: Պետություն պահող թագավոր չունեցա՞նք 2000 տարում: Լավ, իբր Արշակունիների շամանակ հալներս ինչ էր: Ախր պիտի չամաչենք, պիտի խոստովանենք, գոնե ինքներս մեզ ու իմանանք՝ պիտի աչալուրջ լինենք, պահանջկոտ մեծանանք, մեր իսկ վարքի համար ինքներս պատասխան տանք ու տքնենք, որ էդ բեմից շուտ ազատվենք: Հայոց արքային գահ են բարձրացրել Հռոմի ու պարսկաստանի համաձայնությամբ:
«Մի քիչ էլ շքանշանի ճակատագրով ենք ապրում էս երկրի վրա: Մեր արածի համար ակնկալում ենք Աստծու կողմից պարգև ու ստանում ենք՝ թեկուզ ոչ Աստված գալիս է ոչ էլ ուղարկում է գոնե մեկի միջոցով: Էս էլ Աստծու գործն է, մեզ՝ մեր ուղեղը, էդպես է սարքել ու գործի դրել: Չուղարկվածը ստանում ենք, չասվածից շոյվում ենք, խփածից ձեն չենք հանում, «ճնշումից»՝ թաքուն ենք տնքում՝ Քրիստոսի հանուն: Էդ մարդուն ինչ օր գցին, ինչ զրկանքներ տարավ՝ կամ առնաքամ եղավ կամ տրոմբից մեռավ: «Դրսի» խոսքը (անգամ անծանոթ օտարի կախում ենք բառից ու «ջոկում»՝ քաղածը դարձնում կռվապտուղ մեր տան անցուդարձի մեջ): 20 դարը պիտի հերիքած լինի, որ մենք կրծքից տեղափոխվենք մեջք ու մեր դոշը թիրախից վերածվի կարգավիճակի՝ որպես կանոն: «Գուցե» չասեմ, որ խոսքս չօտարանա, Աստված հենց դա էր ուղարկել, իսկ հայերը շեղվեցին ճանապարհից, անօգնական «հրեային» ընդառաջ գնացին, խղճացին, ապաստան տվին ու… հերիք չէ՞ր այդքանը: Գրիգորը տեսավ, թե լսեց ու ժողովրդին ասաց՝ պիտի տեղ տանք, սա Աստծու որդին է: Հավատավոր հայերի միջոցով աշխարհով մեկ տարածվեց այն, ինչը այսօր ինքը Աստված էլ չի կարողանում կարգին բացատրի: Երևում է Քրիստոսի հետ կապված քաշքշուկը Աստծու կամքով չի եղել, որովհետև նախատեսվածից շատ էր արձագանքը ու գրեթե չհիմնավորված: Աստված ինքն էլ շվարած էր մի որոշ ժամանակ՝ պահի՞, պաշտի՞, նսեմացնի՞, թե՞… Ճշտեց, Աստծու կողմից ուղարկված է, նրա որդին է, բայց Մարիամն է ծնել: Պիտի հասկանալ՝ Մարիամը Աստծուց է հղիացել, այլապես չի տեղավորվում «նորմերում»: Էն էի ասում, հայերը դեպի ապագան, ավելի ճիշտ, «դեպի»ն ինքը չէր որոշում, բայց միջով շարժվում էր, հանկարծ՝ պատահար, խաչել են, մեռել է, նորից հարություն է առել, տանջված, խոշտանգված որբին տիրություն արին փաստորեն: «Ձեզ ասուն ենք գործ մի ունեցեք դրա հետ, մենք վտարել ենք, նրանք խաչել են դուք պահում եք, պաշտում եք, կարգին դող չունենք. բայց կրծքի եք պահում, ձեր գլխի հոգսը քաշեք, թե չէ…»: Եղավ՝ «… թե չէ …»: Այ հենց 301թ. էլ Աստված տեսավ, որ մենք ինքնագլուխ ենք շարժվում ու մեր մեջքի համար մեր շալակը ծանր է լինելու և անշնորհակալ: Էդպես էլ եղավ: Ո՞վ, ե՞րբ, որտեղ: Հռոմը, Հունաստանը, մնացած քրիստոնյանորից որևէ մեկ պետություն վեր կացա՞վ, լռություն ուզեց՝ հայտարարելու համար իրխորին երախտագիտության մասին, իբրև շնորհակալություն հայ ցեղին՝ իր ճակատագրով Քրիստոսին սատարելու պատմական փաստի առթիվ: Կա՞ր: Միայն մենք ենք հիշել ու հիշեցրել սրան նրան: Իսկ նրանք առանց վիճարկելու, հաբատում են (կամ ձևանում են) կարծես ասեն՝ դա ոչինչ չի նշանակում, եթե ձեզ ուրախացնում է, ապա օգտվեք, ուրախացեք այդ փաստով, դուք չլինեք, մեկ ուրիշը տեր կկանգներ, կամ էլ Աստված թող ինքը մտածեր՝ իր որդիներին պահեր, չպահեր, հիշեր, հիշել տար… Առաջին տեղի համար պարգևներ ստացել ենբոլոր տեսակի առաջնություններում՝ սպորտի, արվեստի, երաժիշտ-գուսանների, ճարտարապետության, քանդակագործության, գեղագիտության, անգամ՝ գեղեցկության…
Աշխարհում առաջինը Քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելու համար Հայաստանին ի՞նչ է հասնում: Ո՞վ պիտի տա, կամ հրաժարվի՝ հիմնավորելով: Գոնե Աստծուն հասցնեմ, որ վերջինս բարյացակամ լինի, ծանոթություն շոշափի Հայաստանը , նավթ, գազ. աջից ձախից հրի, ճնշի իր ամենակարող ձեռքով, ու մի օր՝ վայ, նավթ է ժայթքել, գազ է փչում ընդերքից փառք քեզ, Աստված: Կանի՞: 1700 տարի է մի կարգին օր չենք քաշել առանց արյան: Մեզ երևի ասել են՝ ճար անող եք. ձեր գլխի հոգսը քաշեք, բայց մենք հանուն արդարության, հանուն ամեն բանի՝ անգամ շատ օտարի տվել ենք, մեր աստվածային փայից: Հո մեկ կետից մյուս կետ հասնելու համար բենզին չէր, լավ՝ ջուր չէր, որ տվինք այդքան հեշտ: Հավերժություն գնացող ազգը ո՞նց չֆայմեց՝ էնքանը տվեց ու աչքին ցավ տալով ապրեց: ՈՒրեմն՝ կամ Աստված հետո փոշմանել է, որ հայերին ծովից ծով տարածքներ է տվել, կամ սխալմամբ են թողել, կամ էլ ուզած ազգերին սուսավ անելու համար նրանց հրել է էն քայլերին, երին ականատես եղանք: Աստծու տվածը Աստված էլ խլում է, ոչ տալիս ենք տեսել, ոչ էլ՝ լսել: Էս ու էն եկան կտոր կտոր խլեցին: Ինչևէ»: 2005թ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները ցույց տվին, որ ԼՂՀ ճանաչված պետություններին չի զիջում՝ գոնե ընտրությունների անցկացման «գործում»: Լավ սերտել ենք համաշխարհային փորձի լավագույն հնարքները, մեզ չի կարելի չճանաչել, առավել ևս որ «դրսում» էլ «մերից» կան ու ոչնչով տարբերվելու առաքելություն, հենց էն գլխից, չի նախատեսված: Մարդու սորտը մարդու ընտրության առարկա չի, չկա ու չի լինելու: Բերան աշխատացնելու խնդիրը աշխարհի կենդանի մասին պարտադրված է՝ երևի թե ոչ մարդուն հաճույք պատճառելու կամ նրան ընդառաջ գնալու միտում հետապնդելով: Այս մասին չի հիշում նաև ղարաբաղցին: Ո՞վ, Ինչու՞, որտե՞ղ, ե՞րբ… Էնա Ամերիկա կա, Ռուսաստան կա, Չինաստան ու Ճապոնյա կա՝ գնան մտածեն, պարզեն, մեզ էլ հուշեն: Էդ իրենց գործն է, Աստված մեզ պատվիրածի համար ոչ խեր, ոչ էլ՝ շառ չի հնչեցրել: Մենք շատ իմանանք՝ մեր արածը հերիք է, շատ է, քիչ է, ընդունելի է, տանելի է… Գոնե իմանանք էս վերջինը: Անտանելին պարտադրելը առնվազը բռնաբարություն է: «Անտանելի»ի օրինակ բերեմ ու մի քիչ էլ գանգատվեմ:
ԱԺ պատգամավորի խոսքը (նիստին եկած, թե հրավիրված կառավարության անդամներին) «տանելը» ամեն կիրթ մարդու բան չէ: Անուն չտամ : Լա՞վ: Անցյալը մի քիչ ոչ պայծառ էր ու ինչ-որ կարողությունների (նաև մտավոր) սահմանափակության պատճառով , թե շնորհիվ, ազատվեց մետաքսի հումքի վերամշակման ցեխի վարիչի պաշտոնից ու «նստեց» անհարմար տեղ, ու առանց իր կամքի: Ժամկե՞տը, չեմ հիշում, բայց թերացում, (պակասացում), халатность և մի շարք (փոքր շարք) անհանդուրժելի արարքների համար խորհրդային միության օրենքները պարտավորեցրին, որ մարդը սահմանված ժամկետում դաստիարակվի: Դա, այսինքն դաստիարակությունը, պիտի որ կայացած լիներ, բայց նախկին կարողությունները դրանից չեն «տուժել»՝ չնայած, գոնե իրավական դաշտը պիտի ծիլեր հասունացներ ներքին սնուցման համար ու դժգույն խոսքը նախկին տեսքը փոխեր ու հղկվեր կողմերով ցցված կամ անտաշ: Նման (պիտի որ…) բան չի եղել, որը չի հուզելու այն ընտրատարածքի տրամադրության որակին, որի մի անդամն է նախկին գյուղապետը: ինչո՞ւ խոսքս «վար» արեց հենց այս հատվածում: Այս ընտրատարածքում հավակնում էր նաև գործող պաշտոնյա: «Էն ո՞վ ա, որ մեր փլանքյասի տեղը տա…»:
Հրաշագործ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը հրաշագյուտ հումանիզմի գաղափարներով հագեցած ու գրեթե ագրեսիայի հասած հուզականությամբ՝ «Դե քյինի … դե քյեցեք»: Շատ լավ: Կեցցե այն, ինչը սնում է մեր ժողովուրդին ու վճռականություն հաղորդում՝ հանուն հայրենասիրության այն ձևի, որը հասել է մեզ Աստծուց: Աստված ամենակարող է, բայց զգոն չէ, ուշ է արձագանքում ու ակնոցներով է նայում, մանավանդ՝ միջամտում: Աստծու աչքը շատ մեծ է, բայց շատ բաներ չի տեսնում, ու թողնում է իր տեղակալներին, որոնք էլ գործում են իրենց շահերից ելնելով: Գործող չինովնիկը իրավաբան էլ չլիներ՝ Աստծու տեղակալի կարգավիճակ ուներ այդօր: Կրկնակի հրաշագործ կկոչվեր այդ ընտրատարածքի խալխը՝ եթե հասկանար, որ եղանակներն են պատճառը, որ մարդը շորերը փոխում է, իսկ զարաբազյան կապիտալիզմը կա՝ անկախ եղանակից, և ապրելը պարտադիր է՝ գոնե հանուն այն զգացմունքի, որը երկու հազար տարի տառապանք է բերել հայ կոչվող ցերին: ԱԺ սրբերի հավաքատեղի ենք կարծում, և շատ լավ է, որ այդքան ազնիվ ու դեռևս միամիտ ենք, չնայած հենց դրա վրա է հենված այդ «մարմնի» անբացատրելի թվացող էությունը: Մի բան հիշեցի, որը պիտի պատմեմ՝ հանուն խոսքիս տեղին ընկալման: Ես ու հորեղբայրս գնացել էինք ցաքանելու: Քոլերից ցաք է անում հորեղբայրս՝ լավ ուսուցիչ, լավ գյուղատնտես, պինդ տղամարդ, հայրենասեր (Հայաստանի գիտություների ակադեմիայից եկել էին հրավիրել Երևան): Ես՝ մի քարի նստած, հացուպանիր կերած, ջուր եմ ուզում վեց տարեկան կոկորդիս կամ բերանիս համար: Հորեղբայրս ցաքը բասմա, բասմա բեռնում է էշին, բայց այնպես, որ էշությունը կդրվի (իմ էշ) հորեղբորս մեջքին: Հանդից պիտի ցաք բերվի, թուրուն գցվի, հաց թխվի տան համար: Հիմա՝ էշը պիտի կանգնի էշություն անի, հորեղբայրս պիտի դա հաշբի առնի, և այնպես որ տեղ հասնենք, տուն բերենք ցաքը: ՈՒսուցիչ-մանկավարժ հալով հորեղբայրս էշին էնպես շալակ տվեց ցաքը, որ կենդանին սպորտային հագուստ հագած մարզիկի ճկունություն ցուցաբերեց ու կարծես առանց այդ ցաքի, ինչպես՝ առանց փալանի: Ականջները ձգվեցին սպորտից առաջ, քթում խնչեց լսվեց ու ցախը վեշմեշոկ, էշը՝ ալպինիստ. մենք՝ չու, չու, չու է, գնում ենք: Գյուղի գերեզնամոցի կողքով քարե կածանը էշը դժվար անցավ: Հորեղբայրս ասաց՝ էշը մեջք չունի, ժամանակին պիտի նալել տայի:
ՈՒշադրություն դարձրեք, ճանապարհին ենք «տեսնում», որ էշը պետք է նալ ատանար ոտքին, քարից չտուժեր: Խոսքի նայեք՝ էշի տուժելը ցանկում կա, միավոր է: Մոշի քոլերը անկանոն մագլցել են վերև ու կախվել կամ վեր խոյանալու ոչ մի հիմք չունենալով, մեկնվել են գետնին, ապահով ու առանց հեռանկարի: Էշի քայլքին միջամտելու շանսը գրեթե չօգտագործվեց, որովհետև հորեղբայրս հոգատար իր ձեռքով մոշի քոլերը մաքրելով գնում էր առջևից, իսկ էշը (կոկիկ ու շատ համեստ արտաքինով) գնահատելով տիրոջ մարդկությունը բեռը տանում էր քուրքի տեղ ու պատրաստ էր կրկին դառնալ դաշտ ու նորից բեռնվել՝ հանուն երախտագիտության: Հորեցբայրս հիացած էր նման հատուցմամբ ու գովեց, շատ գովեց էրի «էշությունները»: Ձորը չհասած էր, որ ես նկատեցի ու բարձրաձայն ասացի՝Սրաթանց էշը նստել է ու բեռը մեջքից գցել: Տեղ հասանք ու համոզվեցինք, որ մեր էշը ամեն էշի թայը չէ: Էնինչը գոռալով ասում է՝ յոթ մարդու բաժին ա կերել մի էշի չափ չի գործ չի անում, գլուխ ա պահում շանտղի էշը: Այն ժամանակ խնդացի ու վերջ, բայց հիմա էլ չեմ հասկանում՝ էշը շատ իմանա գլուխը ոնց պահի, որ «պահած» կոչվի: Հորեղբայրս ասաց՝ էշը մեղք չունի, շալակ տվողը խամ խոխա յա: Էնիկը ծխախոտ հանեց, որ հերքեր հորեղբորս կեղեքիչ կարծիքը: Հորեղբայրս ծնկի էշին հագցրեց Էնիկենց թոնրի համար նախատեսված կեճ ցախը ու ասաց՝ «Հը՞, էս էշին ինչ շաք ես դնում, դե չու, չու… Թահրը պիտի իմանաս, տղա, ամեն գործ իր թահրը ունի, ղայդին չարիր՝ քոնը չի»: Էշերը հորեղբորս խոսքը հաստատեցին մի մի զռռգոռոցով ու մենք ծիծաղեցինք: Հորեղբայրս մեր ծիծաղի միջից ասաց՝ «մարդ կա մեր էս էշի խելք չունի, լավ «փահմ» ունի, ուժն էլ կա: Տեղ կա մի էշը տասը մարդու աավազ է, տեղ էլ կա մի մարդը տասը չէ 100 էշի էշություն է անում մի թափով ու քեզ թողնում իր բեռի տակ: Էշի բեռը մարդու վրա…:
Ես տեղին հիշեցի այս պատմությումը: Սկի չեմ վրիպել ու ոչ էլ մոռացել եմ: ԱԺ լիկտայան չէ, ոչ էլ՝ որոկովորման հիմնարկ է: Բա «ինչու» հարցս, որով եկել են նիստի, երկու մատով են բռնում, այ են պատգամավորները: Կածուկ է՞, ծակոց ցաք է՞, գուցե նալվելու խնդիր կա: Գոնե լավ բեռնվեք, որ չծակի, մաշկներդ չտուժի:
* * *
Աշխարհի շատ երկրներում 21-րդ դարը մեր «21-րդ»ը եկել է 20-րդ դարի հիսունական թվականներին՝ գումարած մի քիչ դես, մի քիչ՝ դեն… Եվ դա ոչ ոքի չի անհանգստացնում, չի ու չի էլ: Էն ժամանակ օլիգարխ ունեի՞նք մենք: Հայրս ասում էր՝ չէ: Որովհետև մեր գյուղի անգամ ամենաբարձր սարի կատարից (Պերթը գեղեցիկ սարն է Ճարտարի, ունի սև սպիտակ մարմիններ, հպարտ է թիկնած ժայռոտ բարձունքին) չէր երևա այն ժամանակի տակն ու ներսը, իսկ գլուխը պարզ էր շատ ավելի, և այդ պարզությունը պողպատի կարծրություն էր տալիս իր ժամանակի յուրաքանչյուր վայրկյանին, որն էլ շոշափվում էր անխտիր բոլորի կողմից: Իսկ այդ տարիների «շոշափածը» շատ մաքրասեր գայական էր և ուղղված էր նախադասության որոկական «հատկանիշների» քրեականին վերածվելուն՝ եթե ինչ-որ մեկը փորձել է դուրս մնալ իր հետևողական ժամանակին հարազատ նվիրվածությունից՝ այն ու հանդերձ շեշտելով իր սանձարձակությունը մի ուժի առաջ, որի գոյը շանթահարել էր նաև Աստծուն և որի ներկայությունը հարգանք էր ակնկալում անկախ միավորից, քանզի կարգուկանոնի ժողովուրդայնացումը դեռևս հեռու է իր ափերից: Ես ինչու եմ դոփում մտքերիս վրա, նայուն խունացած անցյալից ինձ հասած հատիկների: ՈՒ ցորեն տեսնելու վճռականությամբ աչքերս ու ուղեղս լարում: Ասեմ: Զենքը շպրտել ու անցել է նետեցի կողմը, ծախել էիր ընկերներին, գյուղը վառվել էր արդյունքուն, (իր գյուղը չէր, իրենը շատ հեռու էր), հայրենիքը տուժել է, Ստալինը պիտի սրանց նմաններին ներեր, որ կոչվեր լավ՝ նաև այսօր: (Вождь-ը որ կար բոլորը ապրում էին ու գովում) Հիմա, նեմեցին օգնած, հայրենիքի դավաճանի որդին, թոռը կլինի՞, կասի՞ անկեղծ, խոստովանի՞, ճշմարտությունը կհանի՞, ցույց կտա՞… Դեմոկրատիայի «զրահամեքենան» նստած, երբեմնի մնացորդները թախտ են ուզում լկտի, տգետ ժառանգով՝ ու ստանում: Եվրոպայի 21-րդ դարի կանոններից վերցնում են անհրաժեշտ դետալներ, բերում մեր տեղական մեքենայի վրա հարմարեցնում՝ եթե դրա «անհրաժեշտությունը» կա մասնավոր: Այն ժամանակ կա՞ր, մնան «տեխնոլոգիա» կիռարվո՞ւմ էր : «Կարգուկանոն»-ից դժգոհները իրենց «թանկարժեք» գրքերում ասում են «…»:
Հորս սերնդի հեղինակավոր մարդիկ էլ, տուժած, հազար տեղից պռատ կյանքից դժգոհ, բայց անկեղծ շատերը, որոնք հասցրին տեսնել մեր 21-րդ դարը, ասացին՝ «Էս է՞ դեմոկրատիան… ամոթ է, մենք սրան անարխիստ էինք ասում… որը և պետության և ժողովուրդի կողմից քարկոծվում էր: Կլուբներում գյուղի հասուն մասի կադրել խալխին հավաքում էին, զրուցում, պաշտոնի պիտանի մարդ գտնում (տառաճանաչ ու ազնիվ պիտի լիներ) կարգուկանոնի համաձայն գլխով էր պատասխանատու: Են ժամանակ տառաճանաչները քիչ էին համայնքներում, դրա համար էլ լիտկայաններ ստեղծեցին, որ մարդիկ իրենց գործը իմանան: Իսկ մեր ԱԺ-ում ինչու ունենանք բանից անտեղյակ մարդիկ: Որ էդ մարդը պատգամավոր է դարձել՝ ինքը մեղք չունի: Իսկապես, չընտրեիք: Բայց չէ, լավ էլ համաձայնվել եք, որ ձեր պատգամավորը 20-րդ դարի քսանական թվականների հայրերից ու պապերից ժառանգություն մնացած, թե սերտված լիտկայանների գիտելիքներով ղեկավարի ու օրենքներս գրի՝ իփառս ազգի ու նրա բարգավաճման: Էնա կողքին կրթված ու տաղանդաշատ մարդ կա, որի յոթ պորտը ազնիվ, կառուցող մարդիկ են եղել… Չկար, էս հանցագործությունը ավելի ծանր է, քան այն, ինչը հիմա արծածվում է սովետներից դժգոհների կողմից: Չկար, լկտիոըթյուն չէր վերապահվում ոչ ոքի, Ստալինի սիրելի կինը իրավունք չուներ օգտվեկ առաջնորդին հատկացված մեքենայից,՝ անգամ հուժ կարևոր դեպքերում անգամ՝ երբ Ամուսինը գտնվում էր հարավում ու նրա երկու մեքենաները պարապ կանգնած էին: Չկար, նման ստորություններ չկային: Ապշեցնում է յուրաքանչյուր օրը ավելի սաստիկ»: ՈՒ պատմեց սեպտեմբերի 26-ի սելավի մասին: Սա Եվրոպայի 21-րդ դարն է, հինգ տարի ենք ապրել:
* * *
«ԼՂՀ տարածքը շատ է նման իր աբորիգեններին: Եվրոպոցին հազիվ թե դա տեսնի, էն էլ՝ մեր պատմածով: Մեր «պատմածն» է պատճառը, որ օտարը չի տեսնելու երբեք մեր ու մեր բաժին երկրի նմանությունը: Որ սև է՝ աֆրիկացի է, որ նեղ աչքեր ունի՝ հասկանալի է, որ աշխարհի ոչ մի բնակիչ՝ անտեր չի՝ կա, բայց «սևի» սև լինելը կարծես «ներելի» է՝ անգամ ամերիկացիների կողմից: Աչքերի «տկարությունը» էլ չենք տեսնում՝ ճապոնացուց խեկքի հաշվին: Մնացախներին Հիտլերից հետո բան ասող թե կա էլ, բան չի դառնում, որովհետև հրեանները «նստեցին» պետություն շինեցին ու իրենց էլ շտկեցին… Աստծու վրիպումները էս մոլորակի վրա՝ շատ են: Ասեմ՝ նույն վրիպումներով ու անհարթություններով (մարդու) մեքենան տեղից տեղ հասնի էլ՝ նյարդների հաշվին: Որ աշխարհը կատարյալ չէ՝ մեր տարածքի վրա, դա պարզ երևում է, որ մենք մեր մասին հոգալու խնդիր չենք տեսնում՝ մեզ չի արատավորում, որովհետև դա էլ գույն է,՝ մաշկի չէ՝, հոգու: Քիչ հետո բժշկությունը Աստծուց կստանա՞ սևամորթ չծնվելու պարտադիր հնարավորություն, արևածագի երկրի խալխի աչքերը լրիվ բացելու երկնային ծրագիր կընդուրվի՞: Որ սրանք լուծվեն կամ չլուծվելու նմուշներ ստանա երկիրը ղարաբաղցիկ անհանգստանալու են իրենց «գույնը» փոխելու կամ խանգարող մասը կտրեկու և մի փունջ գարշահոտ ու արդեն կարկատան բնավորությունից ազատվելու հարցերով: ՈՒրիշ «գույնի» ներկայությունը պիտի շոշափենք այնպես, ինչպես՝ սևի ու սպիտակի, նեղի ու լենի… Իսկ մեր աչքերով, (եթե այդ գույնի համար ունենք աչքեր), դա կերևա՞:
«Կշոշափեն՝ նախկին ֆորմացիայից մնացածները իրենց «ճկունության» հաշվին: Դա այն գույնն էր ու կա, որ մարդը առանց ոտքերի, մանավանդ առանց գլխի, սինխրոն բարձրանում էր այն սանդուխներով, որի վրա հայտնվելը ապահովում էր ու՝ է, սնապարծություն դրսևորելու լայն հնարավորություն, որի տարողությունը տուն էր պահում, է, և՝ է: Այդ գույնի մարդիկ գործում են խալխի համար չերևացող եղանակներով, որը անվրեպ է ու հիդրեմետի համար անհասանելի: Կռվից հետո անմիջապես ցեկավար ճանաչվելը «դժվար ու գեր ծանր» պատասխանատվություն էր դնում ճանաչվողի ուսերին: Պարկը՝ ուսերին, գործը՝ մարդու վրա: ՈՒսը՝ «վրա» չէ: Մարդու: «Վրա»ն էլ շատ սյուներ ունի: Այս պատմության մեջ՞: Առանց սյուների մարդ մը եկավ, բերին, վերջապես ու սրի «տեղը»: Սա այն տեղն էր ու կա որից ձեռքի երկարությունը աճում է, քայլը թոխվում է, շառավիղը իր շրջանագծի համար նոր «կ» է ստանում նաև, աչքը լոբու արխի անջուր (գուցե երկարատև երաշտից) սողանցքի պես ծակվում է, սակը տակ ուրի, որի վրա հենվելու է «տեղը», որը պահելու է տեղից զրկվողին՝ (տեղին անտեղի) հետո էլ: Իր տեղը ստացած մարդը «տեղը» օգտագործելու ամենառացիոնալ եղանակներին ծանոթ էր: Գիտեր նաև, որ «դա» փալան է: Այդ փալանի տակ «էշություն» անելն հանդից մոշի քոլ կամ ցաք բերել չէ, գիտեին գիտեր, բայց… Խալխը պիտի տեսնի այն էշին, որի մեջքը ցաքից, քոլից, տիրոջից (մհակից) տուժել է, երբ տուն էր պահել, ու դադարելը՝ «վայ մեր պրին»: Բայց խալխի լեզուն մի բերանում էլ լինի՝ հազար ձեռագիր ունի, էդքան հոտ, էդքան համ, էդքան թույն ու պարտադիր անկեղծություն, որի մատուցման ձևը չի փոխվել, բայց տուժելը գույնզգույն է կարծես ու շատ վառ երևում է՝ մանավանդ «իմպրտնի տելեվիզրով»: 21-րդ դարի սկզբին ԼՂՀ տարածքի մի մասի՝ շատ թանկ ու սրբորեն պահած հատվածի ղեկավար ճանաչվեց «ճկուն» (կարդանայա սիստեմա) «բազմակողմանի պատրաստ» (անգամ չարածի համար) խայտառակվելու հեռանկարով (ու փաստով) անձմը, որը արարտից պոկվեց դեպի «անհունները արգասաբեր չմոռանալով խաղի այն կանոնները, որով վարում են այդ «օրը», որին ծանոթ չէ՝ ընդունարանում սպասողների պատկերը զանգվածը, որը պատրաստ է օգնելու կոծվելուն՝ «հանուն հայրենիքի» թե ո՞ր, ինչու,՞ որտե՞ղ, ե՞րբ, կարևոր չէ: Ղեկավարի անունը՝ «վարչակազմի»: Վարչակազմի՞: Շրջկոմի առաջին քարտուղարին վերապահված լծակները ռեկոնստրուկցիայի ենթարկեց, (պլաստիկ) լավ հարմարեցրեց նստատեղին ու սկսեց հեծնել մարդկանց իրավունքները, այնքան լկտի ու համարձակ, որ շատերը ընդունեցին օրենքի տեղ ու վիճարկում էին տեղ պերսոնալին գործի վերցնելը էդ հիմնարկի ղեկավարի գո՞րծն է, թե վարչակազմի ղեկավարի: Սրան նրան քարտուղարուհու միջոցով բերել տալն՝ երբ ուզի՞, ում ուզի՞, ո՞ր առիթով… Քյոխվա՞: Համաքյոխվան պատասխանատու էր նաև: Քյոխվից վերն էլ մարդ կար նստած և լուրջ:
— «Քյոխվի դարը թաղել ենք պատմության մեջ: Էն ճպատը էն քոլինն էր: Բայց էն դարի մարդը էս դարի մարդուց պահանջում է, որ իրենց ցախ չբեռնեն այլևս, որովհետև չորս ոտանի էշերը թափառում են փողոցներով՝ առանց փալանի: Անգամ իր չունեվոր հալով՝ լավ ապրողին մուննաթի շանս չի տալիս այ էն մարդը, որ նստած է մեքենայի չանախից հանած «բազկաթոռին»: Բա որ հարկադրեն: Չգիտեմ: Ինքը մտավորական է ուղեղում կշեռք ունի՝ լենքսին էլ, համ ունի՝ լիքը, համազայրույթից մինչև կշեռքի լծակը եղած բազուկը՝ հզոր գեներ ունի, յոթը հարյուրով պատկած հաստություն, որի յուրաքանչյուր գումարը (յոթ հարյուրից հերիքում էր ու՝ է որ երկիրը արևի կլխավը շեռ տա, իսկ խալխը՝ էդ ցեղի»:
Հիմա մարդը կոշտ սիգարետի միջից ասում է՝ «Անունը չիմանամ, պաշտոնը ազդեցիկ է հնչում, ոմանք (կամ շատերը) վարչապետ են ասում: Էդ մեր «վարչապետը», ծաղիկներ դնելու արարողությունը շատ շինծու ու կեղծ է անում՝ այդքան տհաճ, նույնքան բռնզբոսիկ արքով է նայում խալխին, որը սպասում է սրանց «տիկնիկների շքերթ» հիշեցնող հավաքի ավարտին, որ հետո իր «բաժինը» (պարտադրանքը) իրականացնի, թե չէ…»: Թե չէ՝ ի՞նչ:
—«Վնաս կտա: Ենքան կանչել կտա եթե գործ ունես կապված որ սկսես ընտրել՝ սպանե՞ս, թե՞ սպանվես պրծնես էդ լպրծուն տեսակից: Հարցրու, այ էդ մարդուն հարցնենք ինձ են նայում: Ասում եմ՝ ե՞ս,- այո, ինձնից շատ ես փոքր, բայց տեսածտ բոլ-բոլ ա: Ներքնահարկտ, որ տիղմով լցվեց, այ էդ մարդու մեղքով էր, դու գոնե պիտի իմանաս ու իմաց տաս սերունդներին, որ էս պարոդի մարդկանց՝ հավի բուն էլ չվստահեն էս մարդիկ, սրա տեսակն եմ ասում՝ ինքնահավան, իրենք չեչոտ, կոկետություն անսղ տղամարդը կասկածելի է… Չեն կշտանում՝ լափելուց, ժլատ են անկարելի աստիճանի, տոպրակ են, նամ քաշող են ու մող պահող: Սրանք կերպարանափոխվում են առանց ամոթի: Վախկոտ են ու փառասեր: «Կենսունակ են, «ժողովուրդի համար անում են» այն, ինչը ինքնին էլ կլիներ, խալխի իրավունքը խալխին նվերի տեսքով են մատուցում, թատրոնի «ռեժիսոր» են թե էլ ինչ են: Նրանց սահմանափակ մտավոր կարողությունից տուժում ենք: Ո՞վ նշանակեց այս տեսակին: Այս «տեսակին» հարողը, որի համար՝ իմ տեսակետը օրակարգում պահում են, որպես նմուշ: Իսկ նմուշները գործնեության ոլորտին խորթ են և որակական անհամապատասխանության լուրջ տարրեր կունենան, եթե փորձնական ցիկլի (պարտք) դիմանալու առօրյա կա: Կեղնի, բան չի լինի: Անգամ բացահայտ տկարություն ներկայացնող տհաս որոշման արդյունքի խիստ արձագանքը չի կարող պատճառ դառնալ՝ «տեսակին» «դիրքից հրելու»: Այդ տեսակները այլ տեսակներից տարբերելու ոչ անհրաժեշտություն, ոչ նպատակ, ոչ առաքելություն չի նախատեսվում: Որովհետև նրանք (համարիչում եղածները) չեն բաժանվում հայտարարի՝ առանց նաղնական պայմանավորվածության կամ դաբրոյի «ԼՂՀ ՝ Ռուսաստան չէ» հայտնագործությունը՝ ուշադրության չի արժանանա, որովհետև երկուսի մասին էլ բավարար տեղեկացված է մարդը: Ռուսը «Ղարաբաղ» չիմանա էլ՝ Ռուսաստանը հո լավ գիտի… Իսկ շրջկոմի առաջին քարտուղարի անցյալով, բյուրոկրատի հոգին չի կարող հաղթահարել մի շարք «կոմպլեքսներ» և մի ամբողջ էություն 180 շրջելով՝ (անգամ այս պարագայում) ողնաշարից հրաժարվել: Սեփական ողնաշաչից հրաժարվելը՝ իմ կողմից որակվելու շանս չունի: Մի ամբողջ շրջան վստահել մի մարդու, որը (սպառված էլ կլինի) այս երկրին տալու բան չի ունեցել երբևէ, իսկ «վերցնելու» համար տաղանդի (պետք չուներ) ֆակտորը առանձնակի մրցակցության թեմա չի դարձել՝ գոնե հրապարակով, ինչի՞ հանուն… Ամենքս մի քիչ փչացնենք ժամանակը անտեր բան է, ով ուզի՝ իր օգտին ծառայեցնի իր հզորությունը ապահովող ժամանակը: Այդպիսի «ժամանակ» տրվում է ոչ բոլորին: Ւսկ այդ «ոչ բոլորին»ի մեջ հայտնվածի կողմից տնօրինող «ժամանակը» թանկ է ու ծանր: Գինը, որպես կոնոն, որոշում է ոչ տարերնայնորեն, կամ՝ «ինչ կտաս կտաս»: Ծանրությունը նստում է խալխի ուսերին, բեռից տուժում է մեջքը, որն իր ինքնույնությունը ապահովում է ողնաշարի հաշվին, իսկ ողնաշարի սունուցումը օրակարգի մեջ մտցնելու փորձը դատապարտվել է՝ թեկուզ հազար տարի կամ՝ «այսօր»-ից մեկ օր առաջ: Խալխին՝ իր կամքին ենթարկացնելու ցանկացած դրսևորում՝ շրջանագիծը «արարող» անթիվ կետերի ճակատագրից շատ հեռու է… Կառույցը, որում ապրում է ազգը, կոնկրետ կետերից կոնկրետ աջակցությամբ, հողին կառչած ամրակուռ հիմք ունի և վերացական հաշվարկի (փուչիկ, փրփուր, կեղծավորություն…) հույսին մնալ՝ որպես ելք կամ տարբերակ, չի կարող վերջապես: Երկրաչափորեն (կամ՝ եռանկյունաչափորեն) զննենք իրավիճակը՝ «ղեկավարին» ժողովուրդից տարան պետություն: Պետությունը՝ Աստված, որն է նաև ժողովուրդ:
Կարծես ունենք հավասարակողմ եռանկյունի, որոնք իրար նայում են նույն անկյան տակ, ոչինչ չի սպառնում 180-ը հավասարակշռված պահելուն՝ խիստ վստահելի ու կայուն առանցքի առկայության պարագայում: Որտեղ է փուչիկը, փուչը… Կոնկրետ կետերից մեկը, որը պիտի պետության անկյան տակ աչք պահե ժողովուրդի վրա՝ չեղավ, չկայացավ, չունեցանք անկյուն կազմող կողմերից մեկը, ուրեմն նաև՝ եռանկյունի… Հիմա, ո՞րն է քայլը պատասխան, կամ՝ վնասազերծելու նախաձեռնությունը ու՞ր է… արձագանքը, կողմերից մեկի արձագանքը… օրինակ՝
1. Ժողովուրդ, էս մարդուն տարել են պետություն դարձրել, որ Աստվածանա ու մեզ պահի իր տեսանելի ձեռքի ձեռքով, թևով, շնչով…
2. Ժողովուրդ մեր բաժին պետությունը անաստված է:
3.Ժողովուրդ, «կողմի» ընտրությանը ճիշտ մասնակցեք, որ ուրանալը չլինի, որ բազուկը փուչիկի չհենվի…
4. Ոտքի տակ պիտի տուժի: Դավճանություն է մեզ ուրանալը պատիժ նախատեսիլ խիստ: Այնքան անողոք, որ հաջորդին «չհաջորդի»: Իսկ մինչև «կողմ» դառնալը՝ շոշափի չորս չափերի առաձգականությունը և ուսերի վրա ընդունի Աստվածանալու պարտավորությունը 360-ի շրջանակում:
5. Քանի որ խոսքը պարտավորության մասին է, ապա՝ խալխը քեզ տուրք տալու «առաքելությունից» ազատ է հռչակվում: Իսկ իմ համերկրացին «Աստվածային առաքելությունը» դրեց իր ապրուստի հինքում և ստեղծեց իրենը, միայն իրենը:
6.Ժողովուրդ, սա ի՞նչ նվիրատվություն էր, որ քո անունից տրվեց այս մարդուն… բայց քեզ տեղյակ չպահեց…
7. Երևի նաև նրա համար, որ դու վաղուց չես մասնակցում քո, քո «կյանքին», ինչ կտան ինչքան կտան…
Ինչ դու քո անաղարը անտարբերությամբ վատնում ես ժամանակը՝ քո հայացքի լույսի ուղեկցությամբ լրացնում ես տարիքդ, իմ և քո հայրենիքի ծոցից ջերմություն ուղարկում հերթական անգամ, մի հուսալի, անձեռնամխելի անվան մեջ… Իսկ ես ու դու չստացանք հերթական անգամ, և հերթական անգամ լուռ տարանք անաստված ճանաչված մարդու ներկայությունը՝ դիրքում Աստվածային: Պետությունը խաբար ունի այս կապի՝ եռանկյուն, թե բազմանկյուն «հայացքներից», որոնք հաճախ սփռվում են, որպես կամայականություն, բայց՝ աթոռի հասցեով ու մտրակի պես իջնում խալխի գլխին, եթե վերջինս ակտիվություն չունի իր հնազանդությունը ցուցադրելու: Կարծես խալխին «սանձելը» հայրենակցիս պաշտոնավարման հիմնական փեշակն է, և կայանալու փաստը հաստատող՝ ատրիբուտը: Զայրույթս հանում եմ գցում բաժակի մեջ, նետում հեռուները, ինքս թաքուն գալիս, որ երկիրը կլոր է: Հերիք չէ՝ դեռ մարդու ուղեղն էլ միայն «ժամանակին» է ենթարկվում: Ժամանակից հրաժարվեմք, ուղեղներս անկախացնենք, կլինի՞… Մարդու նման նստենք, վեր կենանք, կանգնենք ու մեզ բան ասող չլինի … Եթե երկիրը կլոր է, ուրեմն գործ ունենք հարթ մակերևույթի հետ, իսկ դա կնշանակի՝ սուր անկյունների խնդիրը դրսից լուծում չունի: Եթե խալխը նոքարություն անելուց չի հոգնում, հոգնելու տենդենց չկա մաղի վրա, ապա հայրենակիցս՝ որին տեղացիները «վարչապետ» են ասում, իրավունք է վերապահելու իրեն՝ իր բաժին պետության պրեզիդենտը լինելու՝ բոլոր «ատրիբուտներով»: Փորձենք չընդունել…
Երկրի ղեկավարը խաբար չունի՞ այս երկրաճափությունից: Չեն ուզում հավատալ… Որովհետև մեղք եմ վերցնելու խղճի վրա: Չեմ ուզում հավատալ, թե այս մի բուռ բնակիչների կողմից հանրապետություն հռչակված երկիրը՝ քիթը սրբելու ժամանակ չունի… Կամ՝ քթի հալը հալ չէ վերջնականապես, կամ ՝ քիթն ինչ է, որ այն սրբելու համար ժամանակ վատնվի… Եվ վերջապես, մեր խալխը, եթե անգամ «քիթ» է, ապա՝ խորվողներից չէ, նրա դիտողություն անելու առիթ ե՞րբ ենք ունեցել: Իսկ իմ հայրենակիցս, առանց երկյուղի, բավարար լկտիությամբ, իր շառավղի սահմաններում քշում է խալխին ու աջալրջորեն վերահսկում հնարավոր ընդվզումների պարապումները… Ահի զգացողությունը մշտական չեղավ՝ էֆեկտ չի տա: «Էֆեկտիվ» գործունեությունից շահում է դիկտատուրան, որի ետևում «ապահովող» ուժ կա, որի լիրառման ուցցությունները նպատակային թիրախներ են՝ որքան էլ խալխը ճիշտ է ու տուժած: Կարծես շատ նման է՝ հեռվից հեռուն տեսնողին, որից ինքը մի մազ պակաս չէ: Չեղավ ժողովուրդ, առաջին փուլը չենք հաղթահարում՝ մեզ համար… Նորից… պիտի քայլ առ քայլ պետություն դառնանք: Հետո՞ … «Հետո» միշտ էլ կունենանք՝ քանզի ժամանակը դեմ չէ: Ասեմ, առաջին «հետո»-ից հետո՝ կերևա… Երկրորդ «հետո»-ից մինչև հաջորդը՝ ճանապարհ կա անցնելու, որի հաղթահարումը՝ առանց «կորդինատների ճնշման, տարերային, անհամաչափ քայլ չկոչվի, քայլ՝ կողք՝ աջ, ձախ… Իսկ նրան՝ «վարչապետին» պիտի հետներս չտանենք նոր ժամանակներ, որովհետև ժամանակները նոր կոչվելու իրավունք կստանան՝ առանց հայրենակցիս վայրագությունների: Այս տեսակին ո՞վ է ստեղծել, ո՞վ է աճեցրել… Մինչ այս էլ, երբ ընկեր Լենինի պատգամները, առանց աստծու, առաջ էինք տանում՝ դեպի կոմունիզմ, այս տեսակը կար, ու կենսունակությունը պահպանում էր տղամարդուն անվայել ու ստոր մեթոդներով: Թույլատրելի էր, բայց ժողովուրդը ոչ մի կապ չուներ՝ երբ նրան առաջ տվին, իսկ երբ հրեցին, դարձյալ չհարցրին, որովհետև կուսակցությունն ու ժողովուրդը միասին էին… Այնուամենայնիվ, անվնաս անցավ մի «հատված», որից տուժեցին անխտիր բոլորը, իսկ ինքը և այս «տեսակը»՝ միայն շահեցին: Շենքեր, հողեր, տարածքներ, անշարժ գույք, շարժվող «գույք» դիրք… Դիրք՝ որտեղից վերահսկվում է շրջանը, որից կախված են վերոհիշյալի բոլոր դիրքերը՝ ուր տաքուկ է, ապահով, թշնամու գնդակը չի հասնում: Ժողովուրդ, դու ինչու՞ ես ջոկել այս «տեսակին»: Գուցե ջոկելը քեզ չի վստահվում, (փափուկ) գուցե վաղուց չես ջոկել, ու «ջոկելը» մոռացել ես… Երևի թե ջոկում ես, որ քո ջոկելով չի ու՝ չէր… Սրանք՝ այս տեսակետները, հնամյա կարծրություն ունեն: Բազմահարկ շինություն են սարձել՝ շատ բարդ ու վտանգավոր կոնստրուկցիաներից կազմված, բայց օտարված են ու եզրի են մնում միշտ: Անհամասեռության դրույթները օրակարգից չեն հանում՝ մանավանդ ջոկելու ժամանակ: Քեզ բան ասեղ չի լինի, ժողովուրդ, որովհետև լիազորություններդ առանց լիազորագրի շահագործումը՝ աստվածային ժառանգություն է: Թույլատրելի էր նաև հոգածությունը՝ գոնե մեզ հասած տեղեկություններում: Լյուդովիկոս 14-րդ թագավորը հիվանդանոց է հիմնել խալխի համար ու «որբերին» տանիք է տվել, որ անտուններ չթափառեն Փարիզում՝ թող Լյուսովիկոս «14-րդ»ների, որ իմ համերկրացու անառակությունների առիթով հիշեցի նրա փառավոր անունը: Հիմա գրանսիացին հպարտությամբ է հիշատակում, որ 17-րդ դարում թագավորը նման մարդկային արժեքներ ուներ: Շեշտվում է, հենց մարդկային ֆակտորը առանձնակի ի ցույց տրվում: Իրոք՝ թանկարժեք հնություն է, օր օրի փայլը կշատանա, որովհետը արտակարգ իրողություն էր՝ գոնե թագավորի համար, ժողովուրդին նվեր, էն էլ էն դարում…
Մնում է որոնել, շատ լուրջ հետազոտություններով մտնել մարդու հեգեկան տրամաբանությունը ու փորձել հասկանալ, թե ինչու,՞ մարդու, սովորական մահկանացուի և նույն մահկանացուի միջև հաշված րոպեների ընթացքում ծնվում է պատնեշ, եթե հանկարծ՝ «դիրքավորում է» և վերածվում մեկ այլ կերպարի: Պիտի ենթադրենք, որ մարդու մեջ միաժամանակ ապրում են հնարավոր բոլոր կենդանիները՝ իրենց համարժեք վայրենություններով, դաժանությամբ և բազում խիստ դրսևորումներով. «Մնում» է, թե ոչ, պարոնայք, ընկեր Լենինը ևս կողմ էր պատժելուն, իսկ 21-րդ դարը կարծես միտք չունի օգտվելու սովետների փորձից: Իզուր… Իմ համերկրացին՝ ամբողջ կյանքում մեկ օր «տղամարդ» չապրած հալով, այս երկրին ոչինչ չտալով, դաժանորեն օգտվեց աթոռներից ու արհամարհանքով նայեց խալխին: Իսկ կարմիր տեռորը՝ դաստիարակությունից չէ, որ ծնվեց: Մեղվի համար մարդը փեթակ շինեց մի օր… Ինչու՞… Միայն չասենք՝ մեղուները անտեր չմնան որ… մեղուն չի կարող չլինել այնպիսին, որպիսին կա: Նրա փեշակը՝ մեղրն է: Օձը որ իմանա՝ մարդը էդ թույնից դեղ է պատրաստում, «դուխը» կամ խելքը, կհերիքի՞ կտրուկ քայլ անելուն… Հազիվ: Մեղրի խաթրին ղեկ ունեցավ տարիներ շարունակ, թե ինչպե՞ս օգտվեց այս երկրի բարիքներից ու շարունակում է, «մնում է»… Որ լուսնից էլ նայես՝ կյանքի ձևեր են, որից առաջինը (մեղու, փեթակ, մեղր…) հատուկ է մեծամասնությունը, որի շակալն է, որի համար աստված բաժին է հանել հատուկ: Մեղուն չի գիտակցուն, որ մարգն իրեն շահագործում է նաև, դրա համար էլ չի ցնցվում: Իսկ ահա կարգապահությունը խախտող տիրոջն էլ՝ պատժում է: Մեղուները որ ինտելեքտ չունեն ուրեմն «ինտելեքտից գոյացող» բազում խաբեբայություններից, ադրանքի հնարքներին էլ տեղյակ չեն բարեբախտաբար, իսկչներելը, անողոք բնավորությունը, հետապնդելու գենը, հոշոտելու ընդունակությունը առավելապես՝ մահկանացուն ստանում է իշխանություններից, երբ հանկարծ պարղվում է, որ ինքը այլևս «մեկը» չէ հարազատներից… Սա է թշնամություն՝ ամենօրյա, թարմ, մշտական, կործանարար ողնաշար ցնցող և ենթակա պիտի լինի ՝պարտանքի …գոնե: Անտերությունը՝ միատար ու միասեռ «վիճակ» է՞: Կամ անտերությունը՝ «անմարդ» է նշանակում: Եթե ոչ՝ էդ ի՞նչ մարդ է, որ անտերություն է պահում: Եթե այո՝ ամայանալը հեռու չէ:
Չէ: Կտրուկ վիճակ չի տա թախտինը: Դամը կպահի, չի թակի դաբանդ: Արյուն չի հանի: Դանակը մսից դենը կտանի՞: Որ չվորոշես՝ կամ քեզ, կամ՝ իրեն: Էդպես կար:
Ժամանակը իր հետ բերում է իր «կյանքի» համար բոլոր պայմանները, հարմարությունները, սնունդը, քեֆի տեսակը, ձևը, թռիչքը, ընկերները, սողալն էլ ուրիշ որակ է ստանում: Որպես գույք, մարդկանց ուղեղները նոր հումքով են աշխատում, ուրեմն արտադրանքն էլ հնին օտար կլինի: Հինը նորացնելու խնդիրը դուրս չի մնացել Աստծու պլանից: Շատ փափուկ անցում կա: Նախագծվում է, բայց կաղապարելու միտումը բացակայում է: Արխը կարող է պռատվի, ջուրը դեսուդեն գնա հա՞, էս արխից էն արխը, էն արխից էն ձորը, հա՞: Այ այդ պայմաններն ու հնարավորությունները, որ ժամանակը բերում է, արխերի հերը մերը, տերը շոշափում են: Եղա՞վ: Երևի հարյուր տարի առաջ (կամ սա 1917-ից առաջ) էր որ ասացին՝ «Գյադուց բեկ չի լինի, լինի էլ՝ չի սազի»: Հիմա՞: Գյադուց էլ բեկ կլինի «էն մեկից» էլ՝ նայած ով է դնում, ով է պահում: Բեկից գյադա «լինելը» շատ ավելի ցավալի է: Կորուստ է, նախատեսված է մարդկության համար, բայց հոգին մռայլվելու ամենատեղին առիթն է: Բեկը մարդու տեսակ էր…
Իսկական բեկը, որ կար (դեռևս կան էլ) իր ապրելակերպով ու դաստիարակությամբ տարբերվում էր: Ազնվականին դեմքն էլ, մաշկի գույնն էլ, դիմագծերն էլ գրագետ էին: Կրթված լինելը չեմ ասում: Երեկ էր, Հայաստանի հեռուստաալիքով, առաջինով, մի խումբ «բարձրադիրք» թե վերնադիրք դեմքեր խոսում են հայերի գրագիտության մասին: Խոսում են դպրոցներից, կրթական համակարգից, շուրջը կամ չորս բոլորը… Իսկ ես շվարած էլ պիտի մնամ, թե ինչու՞ գրագիտությունը, 21-րդ դարում, պիտի միայն բովանդակի խիստ տառաճանաչությունը, կարդալ գրելը, մանավանդ ոգևորված, գրեթե գոչելով՝ (առիթը օգտագործում են ևս մեկ անգամ ճանաևողների ականջում թարմացնում իրենց՝ բոցավառ հայրենասերի կերպարը) թե հայերեն, հայ երեխան (հայեցի դաստիարակության և այլն) մեսրոպատառ հայոց լեզուն պիտի սովորի, նա չպիտի (գրեթե ասում էին՝ «կեղտոտվի», թաթախվի) ռուսերենը շաղախի, անգլերենը խառնի, մեր հայոց անաղարտ լեզվին: Ես չեմ մեջբերում: Իմաստը այնքան միակողմանի, մաքսիմալիստական, շինծու էր, որ կարելի էր ասել՝ տիկնայք և պարոնայք, մենք դեռևս անգրագետ ենք՝ եթե լեզվի պետական տեսչությունն ու Հրանուշ Հակոբյանը գովազդատուի կամ ցուցանակի վրա թույլ տված սխալը ևս դնում են (գրագիտության կամ անգրագիտության կշեռքի վրա): Հերիք չէ, դեռ հուզումնալից պահերին ծափահարում են զրույցի մասնակիցներին՝ կարծես մենամարտ է տեղի ունեցել այլազգի մեկի կամ կամ մի քանիսի հետ ու հայազգի մարտիկը փայլուն հաղթանակ է տարել՝ փրկելով հայոց լեզվի գրագիտության մասն կազմող մի սուրբ մասունք, առանց որի հայերս տակավին կզրկվեինք 20-րդ դարում ունեցած հայ լուսավոր մեծությունների համաստեղությունը հավանական համալրողների՝ հենց այդ պահին: Հայ ժողովրդի (աշխարհում, անհիշելի ժամանակներից սկսած) անունը երկրագնդին հայտնի ազգերի ցուցակում հայտնվելը, վերոհիշյալ ցեղին Աստծու կողմից բաժին տրվածի հետ են կապում: Ավելացնում՝ Հայրենիքից դուրս, ամբողջ մի կյանք օտար երկրներում ապրած, օտար լեզվով կայացած, օտարություն քաշած օտարի համար շինած, սարքած, կառուցած, կերտած, գյուտեր բերած, օտար երկրի հերոս, մարշալ, օտար լեզվի (карифей русского языка) հիմնադիրներ և հազարումի… հայերի փայլից հրաժարվենք, որովհետև նրանք ռուսերեն կամ գերմաներեն են գրել, կարդացել, հորինել, ստեղծել, հիմնադրել, գյուտեր լիցենզավորել, ինքնաթիռ շինել… Այո՞: Գիտե՞ք դա ինչի նման է: Կոպիտ չի հնչելու, ճիշտ նույնչափ է՝ ու դեռ ավելին: Աղջիկ են մեծացնում հայրն ու մայրը: Գիշեր ցերեկ հետապնդում են: Հասունացման հետ հսկողությունը խստացնում են, միջոցառումների պլաններ են մշակում, գլոբալ խնդրի լուծումը փնտրում են (լրացուցիչ) ինտերնետում: Նպատակը՝ աղջիկը իր ապագա ամուսնուց բացի ուրիշի հետ առնչություն պիտի չունենա, չհանդիպի, չզրուցի, հասարակական այնպիսի վայրեր, որոնք հնարավոր առիթներ կարող են ստեղծել, չպիտի հաճախի: Պիտի խուսափի խանութ գնալուց էլ, հասարակական տրանսպորտ չնստի:
Մի խոսքով՝ խնամքով զերծ պահել անբարոյականության նմուշներ պարունակող հնարավոր քայլերից և այլն: Այսպե՞ս: Այսինքն՝ մեկուսացնում մեր լավ բալիկ աղջկան և արդյունքում ունենում՝ խելոք, սուրբ, կույս, նվիրված, ցեղի ավանդույթները ապրեցնող: ՈՒրեմն նաև ժառանգությունը կփրկվի, անաղարտ հետնորդներ ունեցանք՝ փառք աստծու, կեցցե նրանք, ովքեր զտեցին, կամ, օայքար տարան՝ հայեցի դաստիարակության հանուն, և հայ ժողովրդի հետագա ճանապարհը ասֆալտապատ կլինի, չի դեֆորմացվի, իսկ նրա ճանապարհորդ հայ ազգը, իր իսկ փեշկի տակ կպահի իր սերունդներին: Իսկ այդ փեշկը պաշտպանված է ամերիկյան դոլլարի պես ու կեղծելու դեպքերը հսկողության տակ կլինեն ազգի նվիրյալների կողմից:
Այդ «աղջիկը» 21-րդ (անգամ մեր 21-ում) դարի բնակիչ լինել չի կարող: Եթե արյան մեջ կա՝ կողպեքը չի օգնի: Եթե չէ՝ թողեք մեծանա մարդու նման, մարդավարի, օգտվի դրսից էլ, ներսից էլ, երկնքից ու հողից ստանա, ապրի, պետության անկախությունը շալակը չառած։
Ճիշտ ես ասում, թե՝ չէ, քեզ լսող թե լինի էլ, ազգի դարդը քաշելիս չեն հարցնում, քեզ էլ, տղա: Ժողովուրդ, դու քեզ ղեկավարելու իրավունքը կարմիր խնձորի տեսքով տվել ես «նրանց», իսկ «նրանք» արդեն քո մեջ չեն, քո ծոցից՝ բայց քեզ պիտի կծեն, որովհետև ուրիշ ծոց չկա, իսկ կծելու բան պիտի լինի, շնությունը «գլուխ» է պահել՝ մարդու, շան, թե՝ աղվեսի, անգամ՝ արքայի: Հիմա այս կարգուկանոնի գոյությունը «ներսին» չի անգանգստացնում, որովհետև կոշտուկի պես չի առանձնանում: Անկախության «յորղանդոշակի» մեջ: Դրսից չի երևում, որովհետև տեսնելու ոչ ցանկություն կա, ոչ՝ իհաստ (գոնե օտարության պարագայում), ոչ անհրաժեշտության, ոչ էլ տեսնող աչքեր: Այսպես է հարթ, սա է խաղաղության գրավականը, որը կուտակվում է (ներսում և դրսում) երկու հանդիպակած կողմերի կամբերության բաժակների համար նախատեսվածը, և շպրտում անվնաս մի կողմ՝ որն էլ ապահովում է աթոռների չորս ոտքերի ամրությունը ներքևից ու վերևից: Կողքից հրելու փաստը կոչվում է «պատահար»: Լավ խոսք է նաև «ավարիա»ն: Արտակարգ իրավիճակ ասելը ավելի տեղին է: Դա էն է, որ աթոռի մարդը (մեծ, թե՝ փոքր) իր կարգավիճակը «ճիշտ չի գնահատում», կարծում է, կամ համոզվում՝ թե ինքը՝ էդ աթոռինը, իր ունակությունների, տաղանդի (իբր արտակարգ ընդունակություն ունի) խաթրին է որ նստած է: Անփոխարինելի է: Կողքից ստանում են հասցնում: Մեկ էլ տեսար՝ փայ չգնաց, կամ հասցեով չէր: Պահ, վաա, էս ինչ ա ասում… Բիշտի են տալիս, գցում: ՈՒրեմն՝ զգուշությունը բազմակողմանի պիտի լինի ու՝ մտածված: Դու որ կրթության, մշակույթի նախարար լինես՝ էդքանը չես ասի: Կիմանաս, կիմանաս, բայց չես հանի, չես տա: Դբլաղ տա՞ս ինքդ քեզ: Այ սա է ստեղծում ճեղքը, որ չի կոծկվում հետո:
Մենք աթոռ չունենք, բայց մեր ասածը չիր կդառնա ու պետք չի գա հետո էլ: Ինչու՞ չիր: Որ չասենք, որ չքսփսանք, որ անկախություն հռչակած ու դեմոկրատիա ձեռք բերած ազգ կոչվելուն չխանգարենք:
Ինչի՞ց եք վախենում: Վատ բան չկա, ժողովուրդ: Ասում եմ մի արգելեք, կեղծ հայրենասիրություն մի սփռեք, սելավի պես մի քշեք խալխի կարծիքը, կամ «ձերը» մերը մի դարձրեք: Մենք ասում ենք՝ թեց ռուսերեն էլ խոսեն, ռուսերեն էլ սովորեն, ռուսերեն էլ մտածեն, ու այդքանը նաև գերմաներեն անեն, անգլերեն՝ անգամ՝ թուրքերեն: Դա արդեն եղել է: Գուցե հենց դա «սա է», որ ազգ է պահել ու փառք աստծուն: Հը՞: Որբանոցում մեծացած երեխան իր ազգի անունը, հորն ու մորը սկսում է որոնել (անգամ ալկոհոլիկ մորն ու հորը) հեց որ խելքը կտրում է: Կրթվում է պաշտոնավորվում, հարստանում, բայց չի մոռանում իրենցը: Քանի հզորանում է, այնքան ավելի շատ է կարոտում, տենչում դեպի իր արմատները, տեր կանգնում նրա «թերություններին» պատրաստակամ, կոծկում, այնպիսի փայլ ու անցյալ «ստեղծում», որ՝ դու սուս: Շառլը գրանսիացի է: Էսյանէնյան չկա: Գրել, կարդացել, ապրել, ստեղծագործել է ֆրանսերեն՝ օկեյ: Երգերը ֆրանսերեն, որքան էլ ջանում են հայկական երանգներ գտնել ու «օրինականացնել» ինչ որ շինծու գաղափարներ, որին էն գլխից դեմ է՝ ինքը Շառլը: Հայրը Միշել էր՞ (Միշա, Միշիկ), ինքը միայն հոր երակով ու մորից ծննդով պիտի հայ կոչվի: Շառլի ճակատագրով քանի միլիոն մարդ անտերության մեջ եղավ: Սովորեցին՝ ով ինչերեն կարողացավ, չսպասեցին, որ հայերեն դպրեցներ բացվեն, որ մեսրոպատառ հայերենով հայց լեզու սովորեն, հայերեն մտածեն, հայերեն ապրեն: Ընտրություն կա՞ր: Միայն թե կենային, ողջ մնային, հետո մտածեցին ուսման մասին, իրենք առանց հայրենիքի օգնության, որովհետև հայրենիքը անհեր, անմեր մի տարածք էր, երեխեքը բախտի քմահաճույքին, հողերը ստոր, ընդհուպ ոտքի տակ, օջախը շինած քարվանսարայ: Ինքնության ոտքի կանգնեցին, ինքնուրույն կրթվեցին (ով ինչերեն) ինչով կրթվեցին նրանով էլ մտածեցին: Պիտի ուրիշի պես մտածել էլ իմանանք կամ սովորենք իմանալ: Որովհետև հայերենով (մտածելով) տանուլ տալն ենք սովորել: Արտյոմ Միկոյանը իր եղբոյր հետ մի ամբողջ պատմություն կերտեցին Ռուսաստանի տարածքում: Ռուսերեն մտածելը տարավ, թե՝ հայերեն, թռչեց երկինք: Բաղրամյանը ռուսական սպա էր, ռուսերեն էր սովորել, ռուսերեն է մտածել, ռուսերեն է խոսել, ռուսերեն է ապրել: Ո՞վ է շահել, ո՞վ կորցրել: Հայեցի դաստիարակության պետական որշումներից չենք օգտվել, որ ինչ պակաս հայեր ենք: Սիրել գիտենք հայրենիք եմ ասում, կարոտել, կյանք տալ, կյանք փրկել, էլ ինչ է պետք… Ինչու՞ տագնապահար ենք՝ թե հանկարծ ռուսերենը ազգը կկործանի կամ կավերի երկիրը, կամ կլքեն, կամ էն չի տա կամ մտածողությունը կփոխի, կամ կարժանազրկվեն մեր ազգային հարստություններն ու այլախոհ կդառնան: Երկու հազար վերջին տարիներից քանիսն ենք պետություն ապրել: Պետություն՝ հայր, մայր, երեխաններ, հարազատներ, բարեկամներ ու նրանց գոյությունը ապահովող: Լեզուն, գիրը, պատմությունը, սմբակներից զերծ պահելուն ուղղված մի ուժ է հավաքական, որը Աստվածավարի ստանձնում է իրեն հատուկ պարտավորություններ: Որ առանց պետության էս ազգը կայացել է, հասել այս տեսքով՝ էդ պիտի համոզմունք ստեղծի հիմնավորված, որ մեր մնալով ու չմնալով չէ:
Ասում եմ, եթե «նախատեսված» չի ապրելու ենք: Եթե Աստված հանկարծ որոշի ու «նախատեսի»՝ պետական (կանուխ պիտի եկած) որոշումները աշնան տերևի պես անպաշպան կլինեն, իսկ հայեցի դաստիարակությունը (պատերազմից հետո՝ Արցախի) «իզմի» տպավորություն կթողնի ու ճակատագրի առաջ կչոքի: Հազար տարիների ծնկի գալը պիտի բնավորությունից հանենք: Մեզ բերել են՝ «ծնկի են բերել»: Առանց «որոշումների» ենք հառնել: Ապշեցրել ենք՝ անգամ Աստծուն: Հիմա էլ թարգում չենք: Մեկուսացնում ենք: Ադրբեջանում 157 ռուսական դպրոց կա: Հետո՞: Թուրքը կռսանա՞: Խասյաթը կփոխի՞, կլուծվի ռուսներին ու վե՞րջ: Ես իմ թոռանը լավ հագեցնեմ հայերենով, ոգին պատրաստեմ, դու նրան տար աշխատեք, որ լեզվով ուզում ես՝ կրթություն տուր, թող Հնդկաստանում էլ ապրի: Հայ կմնա, որքան էլ «սուր սիրտը խոցեն…» Հավատա: Լցրու, երեխայի հոգին ցնծա հայերով, հայերենով, անցյալով՝ անգամ խայտառակ, ներկայով ճշմարիտ, թող տեսնի, ջոկի…
—Ասացի՝ ինչպե՞ս ես նայում «Карабах на пути к бессмертию» գրքիս: 1994թ. Ռուսաստանում տպագրված, աշխարհի 65 երկրների համայնքներին հասցեագրված, մեր ազատամարտի մասին, մարտադաշտի ու նրա մարտիկների մասին, ռուսերեն… Ասաց՝ ես չեմ ընդունում, ռուսերեն մտածողության, ռուսերեն գրված գիրքը, և այլն: Համ ասում ենք, այսուհետ Հայաստանում միայն հայերեն, այսինքն՝ «ամբողջությամբ» հայ, համ էլ Քրքին վիզ ենք ծռում, որ «մեզ» հովանավորի: Որ բոյորը զուտ «հայ» լինեն, էն շրջանակներում, որում դուք եք, քիչ հետո չենք ունենա՝ նաև Արա Աբրահամյան:
—Որ ինձ «էտապի» էին պատրաստում, հայրս տեսակցություն գնեց մերոնց համար: Մերոնք լացում էին: Հայրս ասաց՝ «ջանիդ «գրագրություններ» չանես (դաջելը բանտերում ընդունված է) էն զիբիլի համը չառնես»: Զիբիլ ոչ միայն չծխեցի, այլ գույնն էլ չիմացած եկա տուն երեքուկես տարի հետո: Ջանս մաքուր էր: Հայրս ասաց՝ ես համոզված էի, բայց հիշեցրի այդ պահի ազդեցության տակ: Հայերքս պիտի վստահենք, «վստահությունը» պահպանելու նախադրյալներ ստեղծենք նաև, որ հավատա, ինքը իրեն՝ «ուր էլ լինեմ…»: Այո՝ տաս լեզվով սովորեմ, տաս երկրում ապրեմ, տաս բանտում հալածվեմ, խոցվեմ… «… Էլի ես որբ ու առնավառ…»: Թող հայ փոքրիկին ընկղմենք, հազար օտարությունից չհանենք, բայց նա մեծանա հայ, ոչ մի լեզվի հետ չլուծվող, ոչնչից չխունացող հայ՝ գերմանական ճշտությամբ, ֆրանսիական շքեղությամբ, անգլիական քաղաքականությամբ, ես ինչ իմանամ՝ ռուսական փորձով նաև, ժամանակակից մտածողությամբ, բայց Հայ, նոր հայ՝ բիզնեսմեն էլ, այո՝ «новые армяни»:
— Ճկունություն ունեցող հայերով աժխարհը լցվեն, խեսեն իսպաներեն էլ, քրդերեն էլ… թեկուզ գազանի լեզուն էլ հասկանան: Պոլիտեխնիկ ինստիտուտում, Կ. Մարքսի անվան դասախոս կար, ախպար էինք ասում: ՈՒթ լեզու գիտեր: Սապրամատ էր դասախոսում: Սույեզի ջրանցքի շինարարությանը մասնակցել էր: Ինժեներ էր: Կյանքից պատմեց մի օր: Աֆրիկայում էլ է ապրել: «Բռնեցին, տարան ավագի մոտ, վայրենի ցեղեր էին: Որոշում պիտի կայացնեին, քսփսում էին: Նետահարման թիրախ էին շինելու ինձ: Ասացի՝ պետք չէ, աղաչում եմ, ես այդ «մարդկանց» հետ կապ չունեմ: Սրանք խլշած նայեցին ինձ: Ավագն ասաց՝ սա ինչպե՞ս իմացավ մեր մտադրության մասին: Իսկ, տեղակալը, երևի այդպես, ականջին բան ասաց Ավագի: Ավագը պայծառացավ, հրեշի աչքերը փոխեցին ներսից, անգամ ժպտաց: Հետո ինձ նստեցրին հատուկ «թախտի» ներկեցին մի քանի գույներով, կրակները վառեցին՝ կարծես տոնի պատրաստվեին: Ավագը լռություն պահանջեց իր խոսքի համար, ձեռքի շարժումով: կյանք շնորհեց, ասաց՝ մեր լեզուն սերտած մարդը մեր բարականմ է, ճամփից շեղվել է, ուղեկցելու պարտավորություն ունենք վերևից: Ինձ տեղ հասցրին իմ նկարագրած նշաններով: Լեզուն, այդ լեզուն սոցորել էի, երբ ռեզերվուացիայի «հյուր» եղանք: Ինձ փրկեց այդ «շների» լեզուն՝ ակդ «շներից»: Քիչ հայ է՞ փրկվել հայությունը թաքցնելով, քիչ ջհուդ է հրաժարվել իր ով լինելուց, ազգանունը փոխել, անգամ՝ երեսի, էն դեմքի պատկերը վիրահատեկով: Հակառակն էլ կա:
—Պապը, տատը, որդին, Հայաստանում են ապրել մինչև 1990թ: 2000թ եղա նրանց տանը Կրոսնադարում: Երկու ընտանիքի տեսա: Լավ ապրուստ կար: Մի մեծ շենք, երկու շքամուտքով իր մեջ պահում էր 13 հայի, որոնցից յոթը ծնբել, սովորել, մեծացել են Հայաստանում, հայերեն են ապրել, Արագածի ստորոտում: Անխտիր բոլորը ռուսերեն էին խոսում՝ անգամ տատը, որի ռուսերենը գրեթե համր էր ու բաղկացած էր հայերենում օգտագործվող ռուսերեն տառերից: Ընդամենը տաս տարի են մնացել, բայց՝ արդեն ռուսերեն: Կարետ զգացի հայերեն ու մեղքս եկավ: Լեզուն, այս մարդկանց կողմից լքված մի ապրանք, որը Աստված օժիտ է տվել: Խոսքը հայերենի մասին չէ միայն: Հայաստանից չէ, թող դա դանյացին աներ, իր լեզուն նետեր մի կողմ ու ինչ-որ ուրիշ լեզվով խոսեր, օտար, բոլորովին օտար, խորթ մոր պես ու չափ (անգամ խորթություն չդրսևորող կնոջ) ուրիշ… «Գեշ է, շատ գեշ բան մը էրած են ադենք…»: Իսկ Ադլերից ոչ հեռու գտնվող ծովափնյա մի գյուղում հյուր եղանք երբ, ապշելու տեղ չմնաց: մութ էր: Մեր մեքենան փչացել էր մայրուղու վրա: Հաց ունեինք, ջուր չկար: Կանչեցինք առաջին բնակչին, որի տունը ճանապարհի եզրին էր գրեթե: Մեզ անհասկանալի լեզվով (առաջին հայացքից, կամ՝ պահին) խոսակցություն լսվեց: Իրար հետ այդ լեզվով պարզում էին, թե էս կես գիշերին ովքեր են: Ռուսերեն ջուր խնդրեցինք, հետո լույսը վառվեց բակի: Հիմա ասաց տարեց մարդը, ու ասաց՝ աման ունե՞ք, մոտ բերեք: Ընկերս հայերենով ասաց՝ տեսնես ինչ ազգ են, սև են: Մինչ ես կարձագանքեի, ջուրը մեր ամանը լցնող պատանին ասաց՝ մենք էլ ենք հայեր: Ասաց հաճելի հայերենով: Ասացի՝ քիչ առաջ անհասկանալի լեավով էիք խոսում: Ասաց՝ այո, համշենահայերեննով էր: Պատանին էլ էր խոսում… Հարևանները՞ վրացիներ, ռուսներ, աջարներ, սվաններ էլ կային, մենգրելները մեզ իրենց մեքենայի պահեստամասերից տվին: ՈՒ այդքանի մեջ համշենահայեր, զարմանալի թունդ հայեր: Սրանց հնոցով էլ չես փոխի, պինդ էին հագեցել, Էն թավուր պինդ, դիփի մեջ էլ լիքը հայություն կար՝ որ շատերին կհերիքեր ու չէին կշտանում: Իսկ խորովածանոցի հայը հրաժարվեց՝ ասաց՝ հայ չեմ, հայերեն մի խոսացեք հետս: Երբ մենք հեռանում էինք բուֆետի կինն ասաց՝ կոզյոլ տը ա նե արմենին պաստըդիս բոգը իզմեննիկ…
Եթե մենք՝ հայերս, երկու կետերի միջև եղած անդունդը երկու հազար տարում անցանք ու հիմա «ճամփից» կարծես (հազարամյակներից) հոգնած, տեղ հասած իբր, տեղ հասցրած տակը մնացած ունեցած չունեցածն ենք պարզում, ապա պիտի հաշվարկում (սխալներ) խիստ լինենք, թույլ չտանք չեղած պատի սվաղում, չունեցած պատուհանից լույս չակնկալենք կամ նախշ չգծենք ոտքի տակ, չվիրավորենք «կորցրածի» համար հստակ որոշենք՝ ինչ մնաց մեզ մեկ թվից մեկնարակած մեր 2000 ամյա «կրոսից»: Էլի գնալու ենք, եթե չգնալը մահ է: Պիտի գնանք, եթե գնալն էլ թանկ է, կամ կորուստներ պիտի ունենանք: Ինչի՞: Դե հող տալու տեղ չկա: Որ տանք՝ մենք էլ հետը պիտի գնանք: Ո՞նց «ինչ» անենք: Ինչ կասեն հողատերերը: Առաջներում, «մնալու» համար ժողովրդից հավաքում էին ոսկի, արծաթ, քարեր՝ զարդարանքների տեսքով, պապերից, տատերից մնացած օժիտ: Օժիտ էլ չի մնացել: Ժառանգությու՞ն, ունենք, բայց դա հազիվ ընդունվի: Գիր չունեցողները էնպես են սերտել ուրիշինը՝ «դու սուս»:
—Բա ինչի՞ խաթրին մեզ հետը տանի «ժամանակը»: Մեզ կարելի է «հաջորդ կանգառին» դուրս հրավիրել, որպես անկարգապահի, «աղբը ոտքի տակ թափողի», աշխարհի «մարաֆոնից» զգալի ետ մնացողի, անօրինապահի, անկուլտուրականի, որովհետև տրամվայի մեջ հայտնված երբեմնի վարորդին անգամ՝ այդ տրամվայի մեքենավարին, նախկին գնդապետին, (ուզում էի ասել գեներալին… իսկ նրանք հիմա տրամվա՞յ…) անգամ տրամվայը շինողին վերապահված չէ էն գլխից՝ խախտել «իրավունք»: Դուրս են «հրավիրում» կարգազանցին: Հազար վեց հարյուր տարի առաջ գի՞ր եք ունեցել, այո՞… Դե գլխիս նստեք: Փորձեք: Չեք անցնի, ժողովուրդ լավ եք արել, 2787 տարի առաջ քաղաք եք շինել, բաղնիքում կողացել, գրել եք, եղածով, ծովից ծով աշխարհ եք շինել, խլել են, Քրիստոսին տեր եք կանգնել, ինքներդ անտեր, սրա նրա համար էլ «եք քարշ եկել» իբր ինքներդ էլ անհոգ էիք, գլխներիդ ճար անող կար… Չեք անցնի, պիտի «չդզզա» էս սարքուկարգը՝ զտող, սահմանի վրա հանեք գցեք անթույլատրելին: Եթե հետ գալու եք, դրեք մի ապահով տեղ, որ գաք՝ «ունենաք»: Աշխարհի առօրյա կյանքի «թշնամիները» մանկավարժներն են, էն շատ հայտնի գիտնական-մանկավարժները, որոնք կոչ են անում ծռված մեխը ուղղել առանց մուրճի: Ես կողմնակից եմ դարբնի մեթոդին՝ քանի տաք տաք ա… Ես բոլոր մեխերը «ուղղելու» առաքելությունը վերցնեմ վրաս, թե՞ Տակը մնացած կյանքս ապրեմ, եթե մնալու է… կյանքը, իմ բաժինը: Ժողովուրդ, այս մեխը մի ժամանակ չկար: Մի ժամանակ մետաքսյա էր, կամ՝ թավշյա, իսկ հիմա ինքն է որոշում, թե՝ ով լինի ով: Էդպես էլ եղավ: Հաջորդ տարին եկավ իր անձրևներով, ձյուներեվ, սելավներով ու նրա տանիքը ինձ «բանի մեջ պահեց»: Ես նախընտրեցի համբերությունը, սկսեցի խույս տալ նրա հետ հանդիպումներից, անգամ՝ «պարտադիր»:
—Քեզ լծում են, պիտի քաշես, պիտի ընդունես, որ վայելում են նաև ՔՈՍՈս-ները: Սու երբևէ, կամ ժողովուրդը հիշեցրե՞լ էք այդ մարդուն իր իսկ անցյալից մի հատված: Չէ: Պատերազմի ժամանակ թաքնված կացավ, հիմա…
—Չեն պատժում, հայրենիքը չսիրելու համար քեզ բան չեն ասում՝ ոչ հայրենիքը, ոչ կառավարությունը, ոչ… ժողովուրդը, որին Սայաթ Նովան խալխ է անվանել: Հարևանդ քեզ իր կշեռքի վրա է պահում, պահել, պահելու է՝ քանի կշեռքը կա, կշեռքը կլինի՝ առանց մարդու էլ: Այլ նաբ է, որ կշեռքը մեկը չէ: Բոլորի համար ու չի սահմանվել մի օրենք, ըստ որի՝ մերը ձեր արշինով եք չափում: Աշխատանքը՝ A =FS ըստ «Գիտության»: Ժողովուրդը դրան ծանոթ է: Իսկ մեր աչքի առաջ այն հավասար է A=FS=0 եթե համարիչ չունի հաստատուն: Կամ՝ միևնույն լարման դեպքում հոսանքի քանակությունը հակադարձ համեմատական է դիմադրությանը: Սա հրաշք օրենք է: Դիմադրությունը՝ կորուստն է կողմերից գոնե մեկի, դրանից չի տուժում «հավասարման» օրենքը՝ քանզի եղածից բաժանելը ապրեցնում է օրենքը՝ առանց խոստանալու փրկություն՝ կողմերից տուժողին: Կարևորը՝ կյանքի գոյն է: Այս դեպքում օրենքով հաստատենք, որ ես, այս երկրի քաղաքացի էսինչ էսինչյանս, էսինչ արշինով, էսինչ կշեռքով, էս կարգուկանոնով ապրելու առաքելություն ունեմ: Չլինի էնպես՝ ևս ասում եմ մեկ մետրը 10դմ է, իսկ դիմացինս հետս վիճում է, թե՝ ժողովուրդ, ես ձեզ 100սմ եմ խոստանում… ՈՒ ժողովուրդը ցնծում է…
—Ինչո՞վ չափեցին մարզադպրոց հոսող ջրերի քանակությունը, հա՜, հա՜, հա՜,- կես րոպե ծիծաղեցինք ու ես լրջացա:—Մարդիկ ջրի համար պռոշ են ճաքացնում, քու տակով էլ ջուր է գնում, հա՜, հա՜, հա՜, որ իմանաս ջուրը կպահի, դահլիճը ավազան կշինես, չէ՞:
—Չէ: ՈՒղեղս է ջուր դառնալու քիչ հետո, որովհետև չեմ կարողանում պարզել ինձ համար, թե որտեղ է վերջանում օրենքը, որտեղից՝ սկսվում… Ամենուր «беспридел» ենք շոշափում: Եթե օրենքը՝ եղած չլիներ որտեղի՞ց «օրենքը խիստ է, բայց նա օրենք է»: Որ բարեկամ սեփականատերը վայրենի կապիտալիզմից է դա նրա վարքն է հուշում: Որ ճարտարապետը տագնապ ունի իր աթոռի համար ու չի նախատեսում եղած օրենքից «բաժին հանելը» մի մարդու, որի համարիչը հաստատուն է, իսկ R հավասար է (կամ գրեթե) զրոյի, ուրեմն՝ արդյունքը շոշափելի կլինի նաև «շրջապատի» համար: Շրջապատը միշտ բաժանված է՝ իր վրա, կամ՝ ուր կասեն: Բանացնում չկա: Հինգերորդ է, եթե գլորվելու է. առաջինն է, եթե ընտրվելու «բան» կա, մշտական է՝ եթե ծամվելու կա: «Մալադեց, ախպեր», վայրենի կապիտալիզմից չի տուժել խալխը: Որ իմանա ինչ է կատարվում, որ իմանա էդ ինչ լկտիություն է, «կարող ա՞…»: Չէ: Հայրենիքը պատերազմից դուրս չի եկել, թշնամին «ամեն օր» մի քանի (տարվա ընթացքում) սմ առաջ է սողում, մեզ ինչ կասեն, առանց էդ էլ հա շառ են գցում, թե կոռուպցիա կա, մարդու իրավունքները խախտվում են, «ԳԱԻ»ն փող է վերցնում «բեսպրիդելշինա» է գործում: Տո ինչ ասես, որ չեն հորինում էս թուրքերը…
—Ես գործին նայում եմ այնպես, որ տեսնելս ու շոշափածս իրար չխանգարեն: Ես ամբողջությամբ հայրենիք չեմ, որ դատեմ ու պատիժ ներկայացնեմ: Որ չեմ կարողանում պետական հիմնարկի մեջքով կուրծքս թակեմ ու առաջ գնամ՝ դեպ անջուր ու անտիղմ կաբինետ՝ ուր արհավիրքի ձեռքը չի հասնելու այլևս և անձրևի առաջին կաթիլները չեն կռացնելու սարի պես անսասան մեջքս շեշտելու համար լծի առկայությունը: Այս անգամ ավելի վճռական կանչում են սեփականատիրոջը ու կրկին մատչելի հայերենով «հասկացնել» եմ փորձում, որ անձրևաջրերը կարող են վնաս տալ իր շենքի հիմքին՝ ուր տեղակայված է ՊՈԱԿ-ը: (Հանկարծ հիշեցի մեկ ուրիշ վաշխառուի, որը նախկինում մեքենա էր դզում, փչում էլ: Ասացին, որ մեքենադ սվարկա չանես, չսարքես, կփչանա: Ասաց՝ կանեմ, բա փողն ո՞վ տա): Վաշխառուն գունատվեց այնպես, կարծես լսել էր՝ շենքը շուռ պիտի տան՝ ես գամ վերև, դու գնաս ներքև: Չնայած առտառոց բան չէր նաև դա, եթե… Ասաց ես չեմ կարող դա անել, ծախսերի հետ կապված է, մեծ: Այսինքն ոչ մի տարբերակ չի ընդունում իր ապարատը: Ասում եմ ջուրը հեռացնենք անմիջապես պատից՝ մետ հինգ մետր: ՈՒ՞ր: «Колодец» փորենք, երկու մետր (խորություն տանք), ջուրը թող մտնի ու ծծի գետինը: Քամալյանի կառույցին վնաս չի տա, որովհետև այն սվայների վրա է: Կամ էլ խողովակով տանենք ավելի դենը: Ասում է՝ ճարտարապետը դեմ է էդ մեթոդներին: «Որ հեռացնեմ, ջուրը պիտի հասցնեմ խաղահրապարակ»: Բա խաղահրապարակը, բա երեխաները: «Էդ էլ դեռ հարց է, ծախսերի հետ գործ ունենք, մեծ»: Տեսնենք ճարտարապետը ինչ է ասում: Զանգում է ճարտարապետը: Հազիվ մեկ ժամ անցած, ապրես ինչ օպերատիվություն, ինչ կարգապահություն: Ինքս ինձ սաստում եմ. «մարդ ես, էդ ինչ շանտաժներ ես (ինձ հետ եմ) անում, հապճեպ եզրահանգում, մարդկանց անտեղի «վիրավորում», նյարդերտ լարում, քիչ է մնում աչքերդ բոցավառվեն արյանդ արագացված հոսքից: Տեսա՞ր, մարդը գնաց, ճարտարապետին անհանգստացրեց, հարցը բարձրացրին, մտան տակը և ուսով, և պատասխանատվությամբ, և օրենքով ու հավասարակշռված: Դե հիմա լսիր ճարտարապետ ախպորդ ու երախտապարտությունդ դրսևորիր այնպես, որ փարատես՝ մեղքերդ, ցավդ: Այսքանը հյուրընկալվեց մեջս ու ես շատ պաղ ձայնով՝ լսում եմ… Ճարտարապետ, էդ ի՞նչ ես ասում, չեմ հասկանում: Ասում է՝ «ուշունց ես տվել, ինձ անտեղի ինչու՞ բան ասես, էլ հեր ու մեր… էլ…»:
Սելավի նման ճարտարապետը միտքը հեղխեղեց ականջներիս, որը անմիջապես նստեց սրտիս մեջ ու սկսեց չտեղավորվել: Հարցեր կա՞ն: ՈՒզում եմ հավասարկշռությունս խախտեմ ասեք, լսում եմ: Ասեք, որ թափեմ՝ ինչը թափվելու ենթակա է: Որովհետև ընդամենը երկու հոգով, ջրի հարց, զուլալ չէ՝ բայց ջրի, ու առանց սելի: Վերջ: Այս հանգույցը Պրոմեթևս է ուզում՝ առանց առասպելի, բայց կոնկրետ, որովհետև՝ «… դե որ էդպես է…»: Հիմա՝ մուննաթի տակ, ցեխից ու տիղմից խունացած «հարկիս» ճակատագիրը նորից եկել է հանգրվանել արժանապատվությանս (ցցված նետ՝ միշտ աղեղից մեկնարկելու պատրաստ) էն վսեմ գագաթին ու ինձ մղում է սխրանքների: Հանկարծ հիշում եմ մի մենախոսություն, որից «տուժելս» կար, բայց խոնարհաբար, ու գլուխս վզիցս տեղափոխելուն էլ ձեն չհանեի երևի, որովհետև… Ասաց. «Իմ դիպլոմը քոնից համ նախշուն ա, համ պրիստիժնի ա, համ մեժդունարոդնի, համ էլ, ինչպես պատմում էիք, մեջը մի առանձին բան չկա»: Հաջորդն էլ ասաց՝. «Ստեփանակերտում՝ մեկ համալսարանը շատ շատ է»: Ասացի՝ սեփականատերը չի անում ճարտարապետի ասածը: Ոչ ոքից չի քաշվում նաև: «Փողը էսօր է՞, որ հարցեր է լուծում»: Չէ, երեկ էլ էր, բայց խալխի գլխին քո շենքի տանիքի ջուրը թափվի, խալխը, չէ՝ ժողովուրդը, տուժի ու ելք էլ չունենա՞: Ելք՝… առանց չակերտների ու տիղմի: Հաջորդն ասաց. «Որ քո ներքնահարկը դառնա հայրենիք մեր «ուրիշների» համար էլ, այն ժամ մենք ուրիշների կողմից (օտարներից) ճանաչվելու խնդիրը մեր ազգում պահելու ենք որպես սովորական մի ծառ, որի բերքը (պտուղը) չենք ակնկալելու, մինչ նրա հասունանալը: «Մենք մեզ ճանաչելը ավարտած կլինենք, կմնա «նրանցը»: Կլինի՞…
Ես ասացի՝ էսա բոլորը բարձրագույն կրթություն կստանան և կես բաղաձայնից բարդ ստորադասական նախադասություն կընկալենք հեչի պես: Կունենանք կիրթ խալխ, չէ՝ ժողովուրդ, որը «կջոկի», լավ էլ կջոկի, որ ջուրը, որքան էլ քիմիապես անաղարտ, քանդող շնորհք ունի, ավերիչ ուժ ունի, դանդաղ էլ, արագ էլ ակնթարթում էլ: Դա կհասկանա նաև «մեծատառ» տանիքով մարդը և գոնե իր «մարդկայինը» զերծ կպահի հեգնանքից:
— Կրթությու՞ն, ասում եք… կրթություն կստանա՞ն: Ճիշտ չենք անում, որ ճիշտ չենք ապրում, իսկ սրա ձենը չի էլ լսվի էս ժխերի մեջ: Բայց կշոշափենք: Իսկույն կհագնենք անցյալը մեր «փառավոր» անցյալը Մաշտոցի երկաթագիր տառերը, մեր քաղաքակրթության մյուս գույքերը շքանշանի, թե մեդալի փոխարեն՝ ցույց կտանք մեզ կասկածի տակ առնողին՝ «ահա թե ով ենք մենք», կասենք ու կշարունակենք խոտան թողարկել: Պետական համալսարանը պիտի դարձնել, ոնց ասեմ՝ բունդես լիգա, էն էլ միակ անդամով: Մի «կլուբ», մի լիգա, մի գետին, մի երկինք, մի համալսարան: Խտացնենք, ամենակուռ մի դասախոսական կազմով հանենք դաշտ: Պետական հալալսարան ունենք, որի «երեք» գնահատականը մեծ հաջողություն կոչվի մեծամասնության համար: Հիշում ե՞ք Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկը… «Պոլիտեխնիկ է սովորում»:
«Հա ա ա, քյալլա յա ասե…»:
— Թոռս ասում ա՝ մին պաժկա լավ սիգարետ կամ մին պաժկա լվացու ճար տո, գնհատականդ կա: Համալսարանը Արցախի (պետակա՞ն) հիմնարկ է, ուր գործի են գնում մետ 500 հոգի: Ռեկտորն ասում է ընդունում ենք այնքան, որ աշխատավարձը ապահովենք: «Էստի համեցեք, էստի համեցեք…»: «Սպլաշնոյ» ընդունում են: Ախար «էդ գիրն ուրիշ գրեն» պիտի լինի, ամեն մարդ չպիտի կառնա կարդա, մանավանդ՝ առանց ջանքերի, առանց սովորելու, մին պաժկա պչեննավ…
—Բիզնես է, տղերք, որտեղ՝ «նես» է, այնտեղ՝ «բիզ» է, մանավանդ՝ կրփուփյունը, մանավանդ՝ Ղարաբաղում: Իրարից մարդ են խլուն: Տարի՞քը: Պետական հիմնարկներում ցուցակ են արել, պարզել, որ էսինչը, էնինչը, բարձրագույն դիպլոմ չունենա: «Կամ» ճկա, անխտիր բոլորին «տարել են նստեցրել» Արցախի պետական համալսարանում: Առաջներում էս տիպի էս մակարդակի էին ֆեզոները կամ՝ փեզոները: Հիսունն անց քաղաքացուն հինգ տարի հետո «դիպլոմ» են տալու ուղարկեն թոշակի: Զատո համալսարանը վարձ կստանա ու ռոճիկ կտա իր աշխատողներին: Մեկին գիտեմ՝ ծանոթություն ճարեց, որ չընդունվի, որովհետև մեջ տեղը մի փող ծախսել է մնում. «Չեմ ուզում, ախպեր, շնորհակալ եմ տալիք գիտելիքներից: Ինձ հերիքում է ու դեռ մի բան էլ ավել է: Կրթության բաժնի աշխատողը, չէ երկու աշխատող առնվազը՝ արտագրել են ընդամենը երկու նախադասություն (համակարգչի վրա) մի բառում մեկական տարբեր սխալներավ ավարտել այդ «աշխատանքը»: Ամոթ չի՞: Համալսարանը անգրագետ է թողարկում: Որ դետա՞լ լիներ, կամ մթերք՝ կընդունվե՞ր, կսպառվեր, բիզնեսմենը վատ ապրանքին փող կտա՞ր, կպահե՞ր, կհանդուժե՞ր, անտարբեր կմնա՞ր: Չէ: Իրենն է զուտ իրենը, ինքը կտուժի: Տրաքտորը կփչանա, «արտը» կմնա կիսատ, եղանակը կնայի կտեսնի մեխ կա պարապ՝ մուրճը կօգտագործի անպայման ու ամառը կգա առանց բերքի: Առանց բերքի, առանց եկող տարվա սերմի ու առանց:
—Լավ չեմ հասկանում, թե ինչու շրջանավարտները «կլենտ» (клиент) են դառնում շուկայի: էս է խոսում՝ էժան, հարմար, մի քիչ դենն է գնում՝ Ամերիկա, Անգկիա, Ռուսաստան և այլն… Վախ չունի ուսանողը: Կելնի կգնա, չի սովորի, չի գա պարապմունքների: Կբարկանա՞ն: Կթողնի կգնա ուրիշ համալսարան: Փողը կտա կսովորի ու նաև կավարտի: Բա ասում են Ամերիկա ընդունելության քննություն չի լինում: Փողը կվճարե՞ս, կնստես կսովորես: Բայց… Կավարտե՞ս, դիպլոմ կստանա՞ս: Սոփվետական Բուհ-ի շրջանավարտը տասնյակ (18 տարի) տարի ու «ներ» փորձել է ավարտել մի «բան» որը սկսել ու ավարտել էր վաղուց, բայց ուրիշ երկրում: «ՈՒրիշ երկիրը» սպանվեց, բայց նրա տված ուսումը աշխարհը սկսեց գնահատել նրա մահից հետո: Բուհ ընդունվելը պարծանք էր բերում՝ անգամ լավ հարևանին՝ մալադեց, Երևան է սովորում, առանց փողի, առանց ծանոթի, ինքը իր գկխով: Ընդունվելը՝ բուհ, կամ կտրվելը՝ ազգի, գյուղի, շրջանի, քաղաքի զրույցի բաժին էր դառնում՝ ընդունվողները հերոսներ, կտրվածնե՞րը թաքուն գնահատական էին ստանում՝ որ ծնողները վշտից չհյուծվեն (կտրել են, թող են ուզել՝ չի տվել…): Արժե՞ ազգի հումքից խոտան պատրաստել, «դեգյունի» երկիր ենք ունենալու քիչ հետո: Արժեզրկում ենք ներկան՝ խոսելով Գլաձորի համալսարանի, Ամարասի դպրոցի մասին: «Բիզնես» բառը մեր փալանի վրա լավ էլ նստեց իր էությամբ ու չի թակում, մանավանդ՝ «կրունկը»: Պետությունը թույլ չտա: Լավ գործարարը վատ ապրանք չի արտադրում: Կսննկանա: Խելոք գործարարը հին տեխնոլոգիային փող չի տալիս: Անմրցունակ ապրանքը կրախի է տանում գոնե այդ «արտադրամասը»: Էկոնոմիստ էլ չեմ, բայց հասկանում եմ, որ անձնական սպառման համար թխվող մի քանի հացի պատմություն չէ, որ ինքներս մարսենք, ուրիշին նշանցչտանք, որ չասեն՝ էսինչ փնթի խալխ են, չէ՝ ժողովուրդ: Մենք էլ ասենք՝ բա դուք գիտե՞նք, որ մեր տառերը, Մեսրոպ Մաշտոցը, մատենադարանը, Երևանը, Էրեբունին, Շենգավիթի 6000 ամյա քաղաքը, մեր մարշալները, մեր… Նրանք շվարեն ու խղճան մեզ՝ որպես դեռևս չձևավորված խալխ, կամ ժողովուրս, որը աներևակայելի սնապարծությամբ հասել է 21-րդ, սակայն անհասկանալի ճանապարհով ու չհղկված: Մեսրոպատառ Լեզուն յորղան է՞… Ասենք՝ հա: Բա որ «կատուն գա քեզ վրա…»: Միտներդ ա՞, 1990 կամ 89թ. էր, Ադրբեջանի պատգամավորների հետ մի դելեգացիա էլ են ուղարկել՝ էկոնոմիստ, ֆինանսիստ, պատմաբան, «ֆիզիկոս» և այլն: Գնացել են որ սրանց օգնեն՝ Բդոն, :դոն… պիտի բռնեին կատվի քամակից: Հենց իրենք էլ ասացին՝ թող դրանք էլ դեպուտատ դառնային, իրենք էլ պատասխան կտային հենց իրենց տեղը: Հայաստանի պետական համալսարանը «գովազդի»ց կանչում է՝ վարձը տվեք՝ սովորեք: Երկու ամիս ա՞նց: Եկենք, մարենք, հերն էլ անիծած՝ թե չենք սովորի: Նախարարի աթոռը թափուր չի մնալու, ասում են, բայց մենք չենք լսում մեր ականջով, մենք տեսնում ենք, տեսնելու ենք ու թամաշա անենք սուս: Ինձ դրանց միջից հանեք, եթե պահելու եք՝ պատասխան էլ պիտի տամ:
— Որ չտաս էլ՝ կլինի: Սեպտեմբերի 26-ին ջրհեղեղից տուժեց կրկին ներքնահարկը: Վերևներում ամեն ինչ «աշխատանքային օրվա շրջանակներում էր»: Ուժեղ տանիքները, չէ, պինդ տանիքները, չէ լավ «կռիշա»այի ներքնահարկերը չտուժեցին: Մարզադպրեցը ունի «պատալոկ բետոնե», որը մեկի համար հատակ է: «Մեկը» անհոգ էր ու սկի չեկավ էլ, չհետաքրքրվեց… կրկին ու նորից: Բայց եկան: Քազաքապետը, ճարտարապետը, անհանգստացան ու գնացին: Շնորհակալ եղա, որ «մխիթարեցին», բայց ասացի՝ ջրի հարցը չի լուծում խանութպանը: Շտապ քայլերով հեռանում էր ու միայն ասաց՝ պիտի անի, ինքը ավելի շահագրգռված է, պիտի անի, ես ասել եմ… Կարծես ասել էի՝ «Քեռի զավադնոյ մեքենա էիր խոստացել, բա ինչու՞ չբերեցիր»: Կարծես ասեր՝ «էն մի անգամ, էն մի անգամ, որ եկա, կբերեմ, կբերեմ… գլուխս տարավ…»: Գնաց: Երկու օր հետո գալիս եմ տեսնում նորից։
—Բայց չասացի, առաջին սելավի գալը շատ կարճ ու տկար պատմեցիր: Էս մարդն էլ քո աշխատասենյակու՞մ էր:
—Ասեմ: Բաց դաս էինք քննարկում, թե խմբի մարզումներն էինք գզգզում: Պատուհանից նայում եմ դուրս: Ճղպերես ճիպետի պես ճոճվում է, կարկուտը գնդակահարում է ծառի վրա եղած տերևներն ոու պոպոկը: Լավ չեմ տեսնում՝ պատուհանից դուրս աշխարհի հերը որ հաստատ անիծվում է: Զրուցակիցս ասում է՝ դուրս գանք… Ասում է ու դուռս բացում: Կինո է, մոտ կես մետր հաստությամբ ջուր քազաքի աղբեվ հեղեղվում մեր սենյակը: Գոռում եմ՝ փակիր դուռը: Մարզիչը լարված ձայնով ասում է՝ կարող ա՞ մնանք… Մեթոդիստն ասում է՝ շուտ դուրս գանք, որ չմնանք: Ես մտածում եմ փաստաթղթերի մասին: Մինչև կբարձրանա՝ ես շկաֆի վրա կդարսեմ շատ կարևորները: Կոշիկներս հանել եմ: Մինչև ծնկներս ջուր ընդունելու եմ ազատ՝ չնայած կարկուտից սառած ջուրը ակտիվությունս նվազեցնում է: Նվազած ակտիվությամբ գլխավոր խնդիրը լուծում եմ: Անցնում եմ փրկությանս: Լողալ գիտեմ, պատուհաններից ջուրը դուրս կգնա և այլևս չի բարձրանա մինչև առաստաղը: Մարզիչն ու մեթոդիստը շտապ կերպով դուրս են եկել սենյակից ու մինչև ծնկները ջրի միջով շարժվել դեպի աստիճանները, որոնք իբր պիտի տանեն դեպի փրկություն: Սակայն հենց այդ դռնից էլ կարկտախառն աղբաջուրը վտանգավոր թափով, նաև աղմուկով, շտապում է ներքնահարկ՝ կարծես վերջնական նպատակը դա էր: Տղանները թառել են բետոնե ցանկապատին, ես կարկուտի շաղախի միջով շարժվում եմ դեպի մուտքի դուռը: Աչքիս առաջ ներքնահարկս տուժվում է: Եթե սա ազգովի էինք կիսելու՝ գրեթե ոչինչ, եթե Աստված, էս էլ որերորդ անգամ, որոշել է հիշեցնել, որ ներքևում, միայն ներքևում կարելի է հերոսանալ՝ հանուն վերևի, ապա զգում են՝ հոգսը իմն է ու միայն: Այսինքն՝ անգամ միևնույն շենքից՝ իմ հայրենիքը՝ նրանց հայրենիքը չէ: Միևնույն կառույցի հիմքը հողի մեջ իմն է (կամ անհասկանալի է թե ինչու միայն իմն է,եթե հիմնարկը պետական է) իսկ վերնաշենքը՝ ուրիշինը: ՈՒրեմն իմ բաժին հայրենիքը պահում է վաշխառուի բաժին հայրենիքը: Ճիշտ այնպես, ինչպես ես պահեցի նրան, երբ թշնամին եկել էր հասել մեր հիմքերին ու պիտի տուժեր «վերնամասը» նաև: Անհարմար է՞, ասե՞լը, լկտիություն չէ՞, երբ անորակ հայրենակիցը իր բաժինը էն «գլխից» վերցրեց ու ստեղծվեց երկհարկ կամ բազմաշերտ իրականություն: Դարձան վերնաշենք, խալխը՝ բազիս: Այս կապը հայրենիք է պահում, բայց կապը կապ չունի մեր կապի հետ: Մեր կապը հիմնված է խալխի նվիրվածության (գուցե միամտության) և «վերնաշենքի» անկապության վրա՝ հանուն հայրենիքի, որից ներքնահարկն է «բաժին»՝ խալխին: Ինչևէ, ամբողջ մարզադպրոցը քիչ հետո խեղդվելու հավանականությունից հեռու էր: Պատուհանները կպրկեն շենքը: Սպասելու ենք մայր հողի օգնությանը: Ձուրը կծծի, կկորչի, ցեխը դույլերով կհանենք, կլվանանք, կներկենք ու կշարունակենք մնալ նույն տեղում, նույն ուշադրության կենտրոնից կես մղոն դենը, բայց հայրենիքում: Հաջորդ օրը եկան ու տեսանք «տակը մնացածը»: Մայր հողը կշտացել է ջրից ու դահլիճում հեղուկ կար աննշան, բայց ցեխը չի չորանալու անգամ ամիսներ հետո: Խոնավ է ու արևից հեռու: Քաղաքապետը ու ճարտարապետը լավ էլ զննել էին ու քիչ էլ զարմացել «իրավիճակից»: Շատ եմ շնորհակալ, որ ցուցակի մեջ ենք հայտնվել: Անցյալ տարի էլ կար ջրհեղեղ, կարգին էլ լցվել էր: «Չեկան»: Նախանցյալ տարի էլ եղավ, բայց…
Մեծ առաջընթաց ենք ապրում: Քայլում ենք արդեն ու նաև առաջ: Ի դեպ, մեկն ասում է, դեռ ոտքի չենք կանգնել մեկ ուրիշը՝ լողալ ենք փորձում, ոմանք թե՝ մանուկ ենք՝ չորեքթաթ ենք տալիս, ես էլ քանի տարի է, ես էլ եմ ասում ինչ-որ բան, որը մեզ կազատի «այլ կերպ» լինելու և իբր ուրիշ վիճակում լինելու պարտավորությունից: Թռչում ենք, փոքր ու ցածր, բայց՝ թռչում ենք: Չե՞ք հավատում: Լավ, թևեր ենք պատրաստում, պատրաստվում ենք թռիչքի: Եղա՞վ: Թռիչքի, պատրաստվել հո կարելի է: Ուրեմն «եկան», որն էլ հիմք է տալիս մեր վիճակը անվանել «թռիչքից առաջ»: Արտասվելս եկավ: Էս ինչ լավ, պայծառ իրականություն է: Հայրենիքներս գրկախառնվելու են, հոգսներս փարատվելու են, գոնե չեն հյուծելու հավատս դեպի այն թռիչքը, որը երազում ենք բաց՝ աչքերի համար: Ճարտարապետը իր հմուտ փորձով անգիր չափում, կտրում, պարզում է, թե մեր ներքնահարկը ինչ հալում է և ինչ գին ունի նրա «փրկությունը»: Բայց ես, իբր ի-միջի այլեց, հիշեցնում եմ նրան, որ ջրի ճանապարհը դեռևս մնում է բաց, եթե «համարձակվի» նորից հեղեղ բերի դեպի մեր կողմերի վրա, չընդունել չենք կարող: Լավ, կասեմ, կասեմ, ինքը ավելի շահագրգռված պիտի լինի, ջուրը իր շենքի տակն է մտնում, չարզ չի՞ դրա հետևանքը: Շատ վստահ ու հպարտ քայլքով տուն եմ գնում: «Քայլել» մի ասա, մի թռիչք, մի համոզմունք, որ մենք՝ «ԼՂՀ», իրոք շատ ուշիմ ու տաղանդավոր (как минимум) երեխա էր դեռ էն օրը, երբ թշնամին… Երբ մենք… Երբ աշխարհը… Հիմա փառք Աստծու: Հաջորդ օրը կրկին հայտնվում ենք նույն հեղեղի երախում: «Հիրսը» լացի չվերածելու ջանքերով տանջում եմ ճարտարապետին: Մուննաթով ասում է՝ «… ակտեր ենք հավաքում ջրհեղեղից տուժածների (որ փոխհատուցման համար միջոցներ տան երևի): Ասում եմ՝ «եղածը» փոխհատուցելու քո խնդիրը չէ այսօրվա, ոևովհետև նոր ջրհեղեղից կրկին տուժել ենք, վաղն էլ ենք տուժելու, դուք պիտի «էն մարդուն» ասեք, ազդեք, ճնշեք, կոպտեք, որ գա իր շենքի տանիքից մեզ վրա, գահավիժող ջրերի կապը քաշի: Իսկ դու ասուն ես՝ «ժամանակ չունեմ»: Նյարդերս ձգվել են ու ես չգիտեմ ինչ անեմ: Ճարտարապետը փախչում է «էն մարդուն» խոսք ասելուց: Որ խեղճուկրակի մեկը լիներ դիմացինը՝ ժամանակը կհերիքեր: Հերիքած ժամանակը արճճի տեղ կթափեր էն մի մարդու գլխին, էն որ տկար է: Ասենք տկար մարդը ինչու լկտիանա ու թքի խալխի հոգսի վրա: Ճարտարապետին հասկանում եմ, բայց չեմ կիսում: Զանգում եմ կրթության բաժնի վարիչին, ասում եմ ճարտարապետին ասա՝ «էսպես է, էսպես է… թող «էն մարդուն» ստիպի որ մտահոգվի «մեր հարցով»: Մեկ օր հետո զանգահարում եմ՝ կրթության բաժնի վարիչը թե՝ ասել եմ, խոստացել է: Երեկոյան օդերևույթաբաններին եմ լսում ու առավոտյան զանգում եմ՝ չարտարապետը իր խոստումը կատարե՞լ է: ասում է՝ հիմա կհետաքրքրվեմ: «Հետաքրքրությունից» պարզվում է՝
«… Պաաա, տես, տես ոնց եմ մոռացել,- ձեռքի ափը զարկում է տկլոր գլխին,- լավ կասեմ, անպայման: Անձրևը մի քանի առվակ է շինել մեր ներքնահարկի համար, իսկ վաշխառու «էն մարդու կռիշից (խանութի) միջին առատության ցնցուղ է աշխատում, որի ջուրը ուրիշ տեղ չունի հոսալու, իսկ կաբինետի դուռը բաց է ջրի համար: Որոշում եմ վաղը բարլանալ ու հենց նոր ոտքի ելած, թե աչդեն քայլող, լողացող կամ թռչող այս երկրի բարձր տերերին հասցնեմ մեր տան մանրուք «մի կաթիլ ջուր» խնդրո առարկան: Առավոտյան զանգում եմ կրթության բաժնի վարիչին: Մարդը անհարմար զգալով խոսում է հետս՝ կարծես ասեր՝ ճարտարապետի ու «էն մարդու» լինելը իր ուժերից բեր է, մանավանդ՝ չլինելը: Ի՞նչ խաբար կա, ասում եմ «էն մարդուն» գտա՞վ, միտը պահե՞ց… Հարցնում եմ ու ինքս գիտեմ պատասխանը: բայց լսում եմ՝ «ինքս էլ է համոզված, որ այդ «ջրի Խնդիրը» պիտի լուծի խանութի տերը, առավել ևս, որ այդ շենքը, այդ ջուրը, այդ հիմքը, այդ ներքնահարկը, այս հալը… Թուհ, թուհ, թուհ… Սակայն… Ճարտարապետը կրթության բաժնի վարիչին «բացատրել» է, որ կամուրջը լենքսին էլ են շինում: Եթե դա այդ պես եղել է նաև նախկինում, խոսքս կամուրջի ու «ճարտարապետի» մասին է միաժամանակ, ապա մարդկությանը «չի հասել» ոչ այդպիսի ճարտարագետ կամ «պետ» ոչ էլ առավել ևս կամուրջ: Ըստ (մեզ հասած) «ճարտարապետի» նախավերջին (մինչ այդ հինգ ջրհեղեղի զոհ ենք եղել) սելավից տուժած մարզադպրոցին փոխհատուցում են նախատեսել դրամի չափով: Ահա հենց այդ գումարը մարզադպրոցի տնօրինությունը թող օգտագործի իր կարիքների համար: կրթության բաժնի վարիչին հարցնում եմ՝ այդ նախատեսված հնարավոր պայմանական գումարը փոխհատուցման համա՞ր է: Այո, իհարկե, ասում է: Բա «մարզադպրոց-ներքնահարկին» և դպրոցի երկու սենյակներին հասցված վնասը (հինգ տարում) դրանք ո՞նց որոշեցին ու ստացան 100 000 դրամ: Միայն հատակը փոխելու համար երկու նման գումարը կես փող չէ: Չգիտեմ, ասում է, էդ 100 000 թող ոչ թե իրենց վնասները հատուցեն, այլ տանեն խանութի տիրոջ տանիքը սարքեն, ժոլուբը փոխեն, օտվոդ անեն ու էլ ինչ ուզում եմ: Հրաշագործ հայեր, դուք որ ուրիշի կողմից ճնշվել եք, անարգվել ու գետինը չեք մտել՝ զուտ հայրենիքի պատճառով, որ ձեզ թափշուր արած հողակտորը չմնա օտարին, «ամոթ է, մեզ ինչ կասեն»: Եթե դիմացինս օտարազգի լիներ՝ հազիվ թե հարձակվեր հային նման «խորհուրդ» տալ, որովհետև անգամ տկար Չուքչան պիտի խնդար՝«человеку дом строит. Ешче богати человеку Чукча не дурак, Чукча много беда имеет, особенно когда шутиш все«: ՈՒ ասաց: Հայ ճարտապետը, չկանչեց, չասաց՝ «Գյադա, էն շենքի, չէ այ էս շենքի ջրերը պիտի դուրս տանես, և այնպես, որ վնաս չտաս՝ անգամ քեզ: Չարեցիր, կպատժվես այս պետության խրոխտ օրենքներով: Վերջ: Գնա, քեզ «x» օր ժամանակ: Իսկ ներքնահարկում հայտնված ամեն կաթիլ ջրի պատասխանը տալու ես անձամբ՝ թեկուզ խմիր»: Հացի խնդիր կա, ու լինելու է… Ի՞նչ անենք, ու՞մ դիմենք: Ժամանակակիցս ճարտարապետն էր, չարեց: Գուցե «հոգիներ կանչեմ» մեր անվանի նախնիների: Օրինակ, Վարդան Մամիկոնյանի: Կհասնի՞, գլուխ կթափի՞ մեր էս իրականությունից: Թող Տիգրան մեծից սկսեմ, որովհետև Արտաշեսը մեր թվարկությունից չէ ու նրա հետ կապը կարող է խոնավություն քաշած լինի, տեղ-տեղ չքչքոտած լինի, կանտաքտ մաշած լինի, մի ամբողջ «шкаф» ավերված լինի, ապաշնորհ ու անպատասխանատու, կամ լկտի վաշխառուի ձեռքը (կամ ձեռքերը) «խառնված լինի»: Բայց կարելի է փորձել՝ հո բեռ չենք շալակում։
—Дух Арташеса А основателья олной из сталиц Армений 180 г. д.н.э вернись по адресу НКР подвал спорт-шлолы.
—Հազիվ գա: Հասցեն ճիշտ չէ: Հայաստան, Արցախ, Վարանդա, մնացածը կհարցնի: Կրկին «Արտաշես Ա, Կարթագենի զորավար Հաննիբալին էլ հետդ կբերես, մի քանի րեպեյով գոնե»: Որ ասեմ Արտաշեսը եկավ՝ պիտի չհավատաք: Հանիբալը ձեն չհանեց, բայց հետն էր, ու հարցիս յուրաքանչյուր ելևէջում ապշում էր երևի: ասաց՝ «Շատ բան է փոխվել իբր, բայց որակը կասկածելի է: Մեր մեծահարուստը իր տունը զարֆարում էր անդիներով, ամենալավ մարմարից: Մեր տանիքները կղմինդրից էին, մեր պատերը պաշտպանված էին ծեփով, կրացեխ սվաղով: Շիննյութերը բերում էինք նաև Հռոմից: Դժվարություններ կային, պիտի հաղթահարենք: ամուր քաղաքը՝ ամուր պետություն է, ամուր շինությունը պատմությունից չի տուժի էական: Ամեն քար իր տեղն ուներ ու պաշտված էր, որպես ունեցվածք, որպես հայրենիք: Չեմ հասկանում: Ձեր ասածները հազարավոր տարիներրի միջով ետ տանում եմ մեր քաղաքը, դնեմ արքունիքի նիստում, արդյունքի մասին կասեմ»: Ասաց ու հեռացավ՝ հետը տանելով նաև մեծ ճարտարագետ Հանիբալին, որը շշմած պիտի լիներ, թե ինչու մարդը 21-րդ դար հասած լինի՝ այդքան տուժած ուղեղով նաև: Զորավարին հարցնել լարելի էր, թե մարտական մեծ հաջողությունների համար Կարթագենը և նրա ռազնական խորհուրդը, կամ պաշտպանության նախարարությունը, ի՞նչ կոչում են տվել, ինչի՞ են արժանացել Հաննիբալի անձին: Չհասցրի: Տիգրան մեծը չեկավ: Կանչեցին, բայց ապարդյուն: Ի՞նչ իմանաս: Գուցե չի հավատում, թե 21-րդ դարը (չլուծված հարցերը) առաջին դարից բան ունի վերցնելու ու անգամ կիռարելու: Աշոտը՝ Բագրատունիներից, եկավ ու ասաց՝ լսում եմ: Պատմեցի: Ասաց՝ «մեր «հեգսը» էդ ձեր հոգսից չէր: Մեր օրենքները գործում էին, մենք լավ էլ կապրեինք: Օտարը հա խանգարում էր: Երկիրը ժամանակ չուներ, տան տանիքը տանտիրոջ գլուխն էր պահելու հողմից, տիղմից, տաքից ցրտից: Որ իմանա ամոթից գետինը չեք մտնի, մի շինարար կուղարկեմ, գա պատ սվաղի կանալ քաշի, ատվոդ անի ջուրը, ժոլուբ մաքրի: Ուրիշի համար համբալություն անող՝հազիվ թե, ճնշելու չեմ ուզում, կնվաստացնի: Պահենք, տուն պահել սովորեք, երկիր պահել, մարդ, մանավանդ մարդ պահեք, որ լավ խալխ ունենաք, խալխն է աշխարհը պահում: Ես գնամ»: Հիմա մտածում եմ՝ մեր նախնիների մոտ չկար թափթփվածութուն: Պատը հարգում էին, շենքը պաշտում էին, «իմն ու քոնը»՝ «նրա» հետ էր հայրենիք. մեր ունեցածը պահելու խնդիրը կարո՞ղ ա շատ կեղծ տեսիլ է, որ ժամանակի մեջ ոչ հրատապ է, դրա համար էլ ես մնացել եմ ներքնահարկիս հետ միայնակ ու կողքից նայողը ճիշտ չի տեսնում եղածը:
—Շատ չլրջացավ փադվալի հարցը: Շատ ավելի կծու, խորը, լեն, երկար, փշոտ զզվելի ու «подумаешь» խնդիրներ կան մեխերի պես ցցված: Ո՞ր մեկին խփենք:
— Բոլորին: Խանութպանը իր փալանը մոռացել է, որովհետև «չորսոտանի էշերը ձրի թափառում են» պարապությունից ու սովից կործանման եզրին են: Մի թաղում էնքան էշ չկար, որքան հիմա ինքը մեքենաներ ունի:
Էշ ասացիր, մի փոքրիկ դժբախտություն միտս ընկավ, մի կին պատմեց: Յալի Ելան, տատիկ, միայնակ մի կին մի եքա «պալատում»: Որդիներ էլ ունի, թոռներ էլ դեռ ծոռներ էլ, բայց մենակ է կենում: էս կնիկը իր տալի հետ մի զրույցի ժամանակ չի դիմանում աղերսանքին, արտասվում է ասենք, ու բարակ սրտից փափկած լեզուն երկու զույգ «ստվեր» ա տալիս ու երկուսով լայ-լայ են անում պահած դարդերը, թացացնում թխպած, աշխարհ տեսած աչքերը ու պարզում, որ աշխարհում երկու լավ հարս կար՝ էդ իրենք էին, երկու լավ կնիկ կար՝ իրենք էին, հիմա էլ, ջանս քեզ, երկու մեծ կնիկա թաշախոստին՝ իրենք են՝ «երգիրս քանդիս՝ տժեր կինի»… Ամբողջ աշխարհին պարզել էին ամեն բան՝ մանավանդ՝ «ամեն մի մատս՝ մի կնիկ ա, պախոո»: Մեկ էլ՝ տեքոր կինը, ճոճվելով չէ, բայց մտահոգ ու երկու տարբեր գույնի թշերով. «ելան ասումա՝ ցերեկը ոնց որ քնում ես: էդ ա թշիդ վրա երևումա»: «Էհըմ մռնելիս, քնելս որնա: Ինձ նմանը կքնի՞: Հարյուր դարդ ունեմ, մեկից մոտենալ չի լինում»: Աշխարհի ամենալավ երկու կնիկը տեսնում են ֆրոնտ կա զրույցի, դամ են քաշում ու «դուդուկին» լացացնում: «Դուդուկը» թե՝ էս չկա, էն չկա, էս չունենք, էն չունենք, գոնե էլ ունենայինք բեռնեինք, ինքներս ենք կրում, ջուրն էլ, փայտն էլ, ալյուրն էլ, քարն էլ, չէ, քար չէ, ցախն էլ, տան հոգսը կքաշեր էդ էշը: Յալի Ելնան տեսնում է տեքոր կնիկը մի ոտի վրա է, մի ձեռքանի, առանց քյոմագի, առանց էշի՝ խղճի միջից ասում է «մեր էշը ձեզ փեշքեշ, տարեք: Արտաքինն է էշի, ինքը բարի մարդուց խելոք է ու բանիմաց: Ծմակում բեռնում են, հասցեն ասում, ինքը թուշին գալիս է տան բանդում կանգնում ու կանչում» չէ, զռռում էնքան, որ ուրուն են անում: Այ էդպիսի մի հրաշք էշ եմ նվիրում քեզ: Էշիս ղադիրը չիմանաս՝ կնեղանամ:
Կեքոր կնիկը էշը տանում է հետց տաք-տաք խեղճ կենդանին, ասում են, ոտը դեմ էր տվել ու չէր գնացել: Ծեծով միտներդ պահեք էշին իր կամքին հակառակ տարան, բայց պրինցիպը կար, դրսևորեց, ծեծ կերավ, արտասուքներ էլ ունեցավ, համենայն դեպս հեղուկի կաթիլներ կային աչքերում: Հեռվից, ասում են, հոնգուր- հոնգուր զռռում էր, որը, որոշ մարդկանց ասելով, վատ հետևանքների ազդանշան էր ու պիտի մարդավարի շտկեին էշի հոգեբանական վիճակը, ասեն լավ ուտելիքով, անհոգ կենցաղով, անբեռ զբոսանքով:
Խաբարը, թե Ելնան էշը նվիրել է փլանքյասին, մթնշաղին հասնում է խնամուն: առաջը մթին, գիշերը վերջ չունի: Էս կնիկը ո՞նց պիտի լուսացնի, մի շնչում հասնի յալը: Լավ մտածիր, խնամի, էնա կա, ելք կա, որ քեզ հանգիստ քուն կբերի, Ելնին էլ մի խտետ զրույց՝ էն էլ հազիվ պրծնի մինչև՝ կամ էշը ետ կբերեն, կամ՝ կսատկի: Վեր, վեր կաց զանգիր…
«Այո, էլ ի՞նչ կա, հինչ չկա: -Ելնան ասում ա՝ յոլա եմ գնում:-Էս օր մի լավ խալի են բերել ինձ համար կակրազ էշս էլ 40 000 հազարով ծախել եմ: Տվի առա: Մին թմաշա: Աշխարհքես նախշերը, էնա էդ խալուն յրա: Էս փոշտը հինչա՞ անում, կտրից»:-Կապը շատ լավ էլ կար, խնամի, խոսքդ վառել է խեղճ կնոջը, ու որ պիտի հետդ մի երկու խոսք փոխանակեր, «կապը» կտրեցիր: Խոսքը անկապության մասին չէ: Էստեղ մի բան հիշեցի: Չպատմեմ՝ շատ բան կկորցնենք: Սագարյան Սուրիկը նաչալնիկ է «Քիմյումը»: էդպես էինք անվանում «сельхоз химия» հիմնարկը: Հա զանգում է, հա չեն վերցնում, որ զակազ տա էս գյուղը, էն գյուղը: Սա գրեթե ամեն օր:
(շարունակելի)
Комментариев нет:
Отправить комментарий