* * *
Մարդը մեխ խփեց պատին ու քուրքը կախեց: Պատը մեխ պահեց, մեխն էլ՝ քուրք: Փուչ պատը մեխ պահի էլ թե, մեխը քուրք չի պահի: Սա Լենինը չի ասել, բայց մի կասկածեք: Ինչպես նաև համոզված եղեք, որ եթե ցեմենտի ու ավազի շաղախի մեջ (բետոն) փայտ, թուղթ, հացի կտոր, փափուկ որևէ գույք ընկնի, կունենանք՝ «փուչ»: Չի պահի: Իսկ եթե այս պարզ օրինակը համոզիչ է, ապա մեկ այլ պարագայում, նույն «փուչը» լավ չի երևում, չպահածը հստակ չի զառնվում, չի եղել, բայց կա: Որ պաշտոնյան իր «շաղախը» անաղարթ չի պահում, փուչ ունենում ենք բոլորս: Իսկ «փուչը» ինչպես համոզվեցինք, չի պահում:Փաստը «չպահելու», ուրեմն և անվստահելի օղակի առկայությունը «քուրքը» չէ, չէր էլ: Շատ ավելի ծանր, թանկարժեք միավոր է, որից, որի ընկնելուց կտուժի համակարգը: Դա կշոշափի հաջորդ սերունդը, գուցե մի քիչ «դեսուդեն»: Ամենքս մի քիչ «փուչ» կթողենք և կունենանք… Կունենա՞նք: Կա՞ այնպիսի կազմակերպություն, կամ միավոր, արտակարգ լիազորված մի անձ, որոնց իրավասության շրջանակում էլ գնահատվի (վեևից թե ներքևից) մարդու հայրենասիրության չափը: Ասենք, տաս բալանոցի գնահատմամբ հինգ ստացած մարդ -քաղաքացի, իսկ մյուսը՝ ուղիղ տասը: Չկա ու չի լինելու: Որովհետև դրանց «փուչ» չի «երևալու» գուցե չենք տեսնելու, գուցե (տեսնելու) ցանկությունը չի լինելու, որովհետև «հայրենասերը» ոչ այդպիսինից ջոկողն էլ կարող է «փուչ» լինել: Խանութպանը պատերազմի ժամանկ «հանգիստ չուներ» «ռեկետ-ազատամարտիկների» մի խումբ ճնշումներ էր գործադրում՝ նրան մեղադրելով «քիչ հայրենասիրության մեջ»: Էս «ջոկողները», թե քանի բալ են նշանակում խեղճ մարդուն՝ հա «լիկվիդ» է ընկնում: «Քննությունը» ընդունում են՝ ով երբ ուզում է… Խանութպանը չի հասկանում, թե ո՞վ է «քննողը», ո՞վ գնահատողը, ով՝ հանձնաժողովի նախագահը: Էս է մտնում «լսարան» (խանութ) հարցաքննում՝ նշանակում, էն՝ է մտնում՝ «ստանում», նշանակում, բայց հայրենիքի նկատմամբ սերը չի «ճանաչվում»: Որոշում է մարտի դաշտ գնալ: Ասում են՝ գնա, էնտեղ հաջողությամբ կհանձնես քննություներդ, գնալդ՝ արդեն դրական բալ է: Խանութպանին «հաջողվում» է մի կադրի մեջ հայտնվել Ավոյի հետ: Այս մասին քիչ ուշ իմանում է նաև ինքը՝ խանութպանը: Քննություները ավարտվում են, խանութպանը մարտադաշտից տուն է գալիս որպես հայրենասեր՝ որքան էլ դեմ էին նախկին «քննողներն ու գնահատողները»:
Հիմա խանութպանի այն լսարանում, ուր նրան «անբավարար» էին գնահատում պատին մեխ կա, մեխին՝ նկար՝ «Ավոն ու իր զինակիցները»: Հայրենասիրությունը «առնելու» և ոչ մի անհրաժեշտություն: Այսինքն, այն հաճախ գնահատվում է որպես գույք, որը շոշափել չի լինում իրապես, իսկ էապես… Արժե հայրենասիրությունը առքի ու վաճառքի նյութ դարձնել: Կունենանք «շաղախ», որի մեջ անհուսալի շատ նյութեր, ուրեմն նաև «փուչ»: Փուչ համակարգ, փուչ կազմ, փուչ հիմք, փուչ պատ, փուչ տուն, փուչ շինություն, ամեն բան անհուսալի: Քուրքդ էլ չկարողանաս պահ տալ… Փափախդ՝… Գլխիդ սուրբ խորհրդանիշը, քեզ ներկայացնող ատրիբուտը: Փուչը շատ ավելի շոշափելի կլինի, եթե սնունդ ունենաս ներքևում, իսկ ժայռին խպած մեխից կախված լինես դու, հենց ինքդ: Աստված էլ քեզ չի օգնի, եթե քարի այդ մասը հանկարծ…
Պարզապես չի կարելի հայտնվել ճակատագրական կետում և սպասել «լինելուդ» կամ՝ ոչ: Ճակատագրական պահեր ունենում են բոլորը, բայց ոչ այնքան հաճախ, որքան՝ հայերս: Ո՞վ, կամ ովքե՞ր են բերում դրան, ոչ ժողովուրդը: Այն հասնում է ժոզովրդին, երբ չհասնելու տարբերակ չկա այլևս: Հերոս է այն ժողովուրդը, որ ճակատագրական չի դարձնում պատմական ամեն մի փորձությում: Ելել ես ու քայլում ես, ուրեմն կաս, եթե կաս՝ պիտի լինես, լինելու համար պաշտպանվել է պետք, ուրեմն՝ բանակ, բանակ, պետություն, ազգի գոյը ապահովող վստահելի ուժ: Եղա՞վ: Հիշում եմ, երբ ասում եին «Չապաեվը, Չապայեվը … ափսոս, այդ գիշեր ճակատագրական եղավ նրա դիվիզիայի համար…», հայրս ասում էր, թափթփված հրամանատար էր, պոստերում զինվորները քնել էին, թշնամին անարգելք մտել էր ու սրի քաշել… Իսկ կարող էր «ճակատագրական» չլիներ, ինչպես չեղավ Գայի մոտ (սա օրինակի համար): Ելել են շատ արտակարգ ժամանակներ: 21- րդ դարում, ի տարբերություն նախորդի այս տարիներին, պետականականություն կորցնելու լուրջ վտանգ չկ՞ա, ինչպես նաև այն «հաստատելու» խնդիրը օրակարգից վաղուց հանվա՞ծ է: Այն կա, բարգավաճելու է՝ անկախ նրանից, թե ո՞վ, կամ ովքե՞ր են ղեկավարում: Պայքարը առկա է ներսում, պայքար իշխանության համար: Այսինքն շնչահեղծ չենք լինի, չենք խեղդվի, որովհետև ամեն բան կատարվում է նավի վրա, իսկ նավը հոսանքի հետ լողում է դեպի առաջ՝ ժամանակի մեջ ու նրա ուղեկցությամբ: Պիտի ենթադրենք, որ եղել է ժամանակը՝ վերջապես հոգալու մարդու մասին: Այն մարդու, որը սևագործ է, որի ձեռքերը հող են մշակում, որի որդիները բանակ են պահում, որի խոսքը տկար է, որին ճզմելը՝ օրենքից դուրս հայտարարվի, որին նայեն ու տեսնեն արժեք, մեծ արժեք, բայց ոչ բանաստեղծի տողի, ստոր ու նողկալի ելույթների համար: Լողալը սովորել ենք վաղուց բայց հովազը ջուր չեք լցնում…
* * *
Պատերազմի ավարտից հետո, երկիրը տարերայնորեն պատմութուն տանող երակները քիչ չէին: Ռազմաքաղաքական իրադրությունը հսկողության տակ էր՝ այլապես ձեոք բերածը կարող էր ավազի պես կուլ գնալ անկանոն դեսուդեն զառնվող թափթփված հակառակորդի «ոտնձգություններին»: Ապրուստը հայթհայթվում էր անվատական ու անկազմակերպ նախաձեռնությունների ուժերով՝ ուր որևէ իրավական գոծընթաց իրականացնելը կամ հիշեցնելն այդ մասին, առաջացնելու էր ընդվզումներ, լարվածություն, անհանգստություն ապագայի նկատմամբ, մի շարք ոչ ցանկալի տարաձայնություններ՝ առանձնապես նրանց կողմից, որոնց խիզախության, համարձակության, նվիրվածության ու շատ ուրիշ «ությունների» հաշվին ունեցանք այս ամենը: Իհարկե, ինչպես միշտ, ինչպես, ամենուր, մենք ևս զերծ չմնացինք «шакал» ներից: Նրանք պետական ատրիբուտների պես ներկա են ու սկի էլ չեն քաշվում՝ կարծե սրանք ներկայացնում են ինչ որ կարևոր ֆունկցիա իրականացնող մի կազմակերպություն, որը կոնկրետ աթոռներ ունի բոլոր համակարգերում՝ հատուկ քվեներով: Ժողովու՞րդը… Չի՞ հիշում… «Նամակ ռուսաց թագավորին» կամ նամակ՝ մերին… Ճակատագրերը չեն փոխվել, առայժմ ակնկալիքներ պահելը ռեալ չէ: Անպատասխան նամակների արատությունը լարում չունի մեջը, չի էլ լինելու: Մենք «հասկացող» ժողովուրդ ենք: Եթե չեն պատասխանում, ուրեմն՝ «չի հասել», եթե չի հասել, ուրեմն «գիծ» չկար, որ գիծ չկա ի՞նչ անենք… Սպասենք գծին… Երկու կետերի միջև ամենակարճ գիծը ո՞րն է… ՈՒղիղ հայացք, առանց օպտիկայով, աչքից՝ աչք, սրտից՝ սիրտ, որ բեկումը բացառվի, որ իսկությունը չտուժի, որ շաղախի մեջ ավելորդ փափկություն չունենանք, բետոնի մեջ փուչը ավանդույթ չդառնա, վոր թագավորը «ռուսաց» չլինի…
Եթե հացի խնդիրը դանակից էլ սուր էր նստած կոկորդրերին ու ապրուստի տենչը ծայրահեղության տանող տենդենցներ ուներ մեջը մի ժամանակ, ապա այսօր այլ է «բկի» հաստությունը, հացի խնդիրը այլևս դանակ չէ: Լիցքաթափող գործոնը դեռևս օրակարգում է ու կոչվում է. «ժամանակավոր հրադադար» կամ՝ հարաբերական անդոր: Բրազիլիական սերիալների մուտքը Ղարաբաղ՝ հանճարեղ «միտք» էր… Ավելի հզոր պարպիչ, քան այս սերիալները՝ մեզ համար չէին ստեղծել այդ օրերին չկային ու մենք ազգովի մտանք ու ընդունեցինք այդ «Վաննան,: Ի դեպ, Ռուսաստանուի «ջրերը մտանք» մյուսների հետ: Անգամ այս հարցում չտարբերվեցինք ճանաչված պոտություների, գործելակերպով չզիջեցինք՝ որոշ բնական ռոսուրսների բացակայության ֆոնի վրա: Խայտաբղետ ապրելու տենչը քչերին չտարավ հայրենիքից այն տին: Մնացածները՝ կենալն ու ապրելը շաղախած օրերը գումարում էին, հասնում ծնված օրերի, հնարավորինս շքեղ կազմակերպում կերուխում՝ կենդանի երաժշտությամբ: Այս միջոցառումներին գումարվեցին նաև զոհվածների 2-րդ, 3-րդ և մնացած տարեդարձնեհրը: Մեկը կանչեց 100 մարդ, իսկ մյուսը՝ 120, ասում են էսինչը 150 հոգու համար սեղան է պատրաստելու, էս քանի օրը որդու ծննդյան օրն է: Զոհվելը ապրելուց պատվաբեր ճանաչելու և հաստատելու տպավորիչ օրինակները, թե պատմության որ էջի վրա պիտի մնա, որ հիշվեն, դժվարանում եմ ասել: Զոհվածի ընտանիքի կարգավիճակը հարգանքի արժանի է ու նրա նկատմամբ զգուշերեն տարվող «մոտեցումը», տա աստված մշտական, շարունակական լինի: Զորակցություն կոչվող ցանակացած ժեստ հանրությանը ՞Էկրանից դուրս «անհասկանալի» ու բացատրելի իրականություն կա, որը «անձեռնմխելի» է: Առավել «անզուսպ», «անսանձելի» մարդկանց ցասումները ժամանակին կամ՝ ոչ, պարպում: Խորհրդային միության քարոզչության առավել նախնտրելի մեթոդներից օգտվող սոցիալական խավ էլ կա, որը գերադասում է ականջի տեղ կաղամբ ունենալ, գլխի տեղը՝ դդում, իրեն կոչեն՝ ինչ հարմար կգտնեն, եթե շահ կա:
Հեռուստաէկրանից տարվող «աշխատանքը» պետական հովանու տակ է, բայց՝ կամ լավ չեն սովորում, կամ լավ չեն տեսնում, կամ նաև լավ չեն լսում, կամ՝ բոլորը միասին, կամ շատ նվիրված են «հայրենի երկրին» ու «արժանի են մատուցման» նրան: Ով պատվիրում է, նա էլ վճարում է: Կա և պատը, և մեխը, բայց քուրքը կախել չի լինի, ոչ էլ՝ գլխարկը որովհետև բոլորը թղթի վրա են ու թուղթն է պատին: Ահա այսքան հստակ ու թափանցիկ գոծնեություն: Շատ լարված օրերի գումարը պատմության մտնելիս իր հետ չի տանում նաև յուրաքանչյուր օրվա լարման ցուցանիշը: Ինտերֆերենցիայի պես, կամ շատ նման մի բան է կատարվում: Պարպում են, հանգցնում են, դաժանությունը էություն ունենալու որակից զրկվում է, դառնում է անզորության նմուշ և նվաստացնում է դրսևորողներին: Եթե ավելի պատկերավոր, ապա դառնանք կրկին կառույցին: Հիմնավոր ցանկացած շինության, ժամանակից մինիմում տուժելու և օգտակար գործողության մեծ գործակից ունենալու խնդիրը չի կապում հարևան նույնատիպ կառույցի պարամետրի, շինություների որակի, ճարտարապետական մտահղացումների վերջնական արդյունքի հետ: Կառույցը «չի կարող» անհատների կամայականության զոհը դառնալ և ոչ մի պարագայում: Այն հավերժության ճանապարհին «ժամանակներից» չտուժել զգոնություն պիտի ունենա, և դիվանագիտության այնպիսի դրսեվորումներ ցուցաբերի, որ ճաք չտա, ցից չունենա, պոչ չթողնի ոտքի տակ, մանավանդ՝ շնչող: Տատն ասաց. «Թոռնիկս ամեն իրիկուն բարբա է նայում տելեվիզերով»: Ասացին՝ էդ բարբա չի, ֆուտբոլա… Ասաց՝ բա ինչու՞ է անընդհատ գոռում, բարբա, բարբա… տելեվիզրի մարդը չի՞ հասկանում… Ամենուր է «բարբա», տատի, առանց դրան կյանք չկա: Հացի համը հանող, ու իշխանություններին իր դժգոհությունը մշտապես արտահայտող և ոչ մի Հերոսի չեն «ներում» :
Եթե անգամ հերոսի փայլը դարերի միջով անցնող ուժի ու հզորության պոտենցիալ ունի պատմական, միևնայն է նա՝ պիտի «լեգենդ» դառնա, որպեսզի (որպեսզին այստեղ քիչ է) չտուժի: Իսկ ե՞րբ է հերոսը դառնում «լեգենդ»: Եթե նա ոչ մի առիթով, երբեք, այլևս չի խանգարելու, չի միջամտելու, իր գոյությամբ, իր էությամբ չի երևալու, չի անհանգստանալու ոչ միայն իշխանություների, այլ նաև ամեն նրանց, ով առայժմ կենդանի է: Ահա այսքան թանկ արժե մի բան, որը պետք չէ կյանքից հեռացածին, իսկ կենդանի մնացածները այն օգտագործում են իբրև տուրքի մաս և դեռ մունաթ են գալիս: Ո՞վ է մեղավոր, որ այսքան անշնորհակալ ու անարդար ելք կա մի հարցում, ուր տուժած կողմը (հերոսի հարազատները) կամ լկտիություն են ցուցաբերում՝ դրանով իսկ խունացնում հերոսի փայլը, կամ լռում են այն աստիճանի որ ուշադրության կենտրոնից հեռանում են ու իրենց հերոսի փառքից չեն օգտվում որպես «արտոնություն»: Մարդը մեղք չունի իհարկե: Նրան այդպես են «սրսկում», սրսկել ու շարունակելու են նրանք, կամ նա, որոնց մի խոսքով անվանում ենք «Աստված»: Մարդու կողմից այս հանգամանքի ռեալ ու գործնականչօգտագործելու փաստը ինքնին ասում է, որ դա նույնպես չի նախատեսված Աստծու կողմից՝ որպես լծակ, որը պիտի օժանդակի ընդհանուր գլոբալ կոնցեպցիայի իրականացմանը՝ այն է կյանքի գոյությունը: Լավ ապրելու տենչանքը անխտիր դրվել է բոլորին: Որպես կանոն, լավ ապրելու հնարավորություն ընձեռնվում է քչերին, ինչպես նաև առանձին անհատների տրվում է գեր հաստատություն, որոնք նվիրատվություններ են (երբ հարստության բուն էությունը լավ ընկալվում է իր սահմանափակություններով) անում ու ակնկալում նրանց օրհնանքը: Հարստանալու կամ միջոցներ հայթայթելու ու մի կերպ գոյատևելու իրականությունը շոշափելի է, գոնե նրա համար, որ աշխարհի բնակչությունը իր ուսերի վրա տանում է այդ առաքելությունը՝ առանց վստահելու ու հույսը դրած Աստծու վրա: Տպավորություն կա, թե մարդ կարող է անկախ ապրել, այսինքն, ինքը որոշի ու խոչնդոտող ոչ մի հանգամանք չլինի: Պարզ երևում է, որ դա թյուր կարծիք է ու հիմք չունի: Քո բաժին կյանքը միայն քոնը չի, քանզի դու չես քեզ ստեղծում: Կամ սըողծելու գերծին քո մասնակցոիթյոինը քո կյանքի էություն է շինել Աստված: Դժգոհությունը արտահայտելու մարդուն տրված շնորհքը պարապ չպիտի մնա, այն ևս մի օղակ է, որը մնացած պարագանների պես մարդու հույզերի դրսևորման տարբերակ է ու միանշանակ չի ընկալվում կամ պարտադրված է մարդուն՝ անկախ նրա բնավորությունից: Դժգոհել են բոլորը:
Փարավոներից մեզ հասած պատմություները վկայում են, որ նրանք էլ զերծ չեն եղել, ու դեռ ավելին, դժգոհություները վերածվել են արյունահեղության: Կործանիչ են մասայական դժգոհությունները, որոնք դառնում են անկառավարելիու հասնում են ծայրահեղության: Սպարտակի ապստամբները կորցնելու ոչինչ չունեին, իսկ 1917թ փետրվարին,ամբոխները ունեին: Խոսքս տանեմ քիչ էլ դենը. այդ ապստամբները չունեին, իսկ նրանց հրապարակ դուրս հանողները ի՞նչ էին ուզում:Նրանք էլ կորցնելու բան չունեին, քանզի նրանց ուզածը իշպախանությունն է: ՈՒրեմն գործ ունենք դժգոհների մի քանի խմբերի հետ, մանավանդ հացի համար պայքարողների ու իշխանության: Հացի համար պայքարի ընթացքում հաց գողացող (ասենք մի պարկ) մարդուն դատում են գեղության համար ու չեն ներում, եթե անգամ հացը երեխայի համար է՝ անգամ սոված: Իշխ անության համար պայքարի խաղի կանոնները ստոր են ու չեն պատժվում, անգամ եթե զոհեր կան ու լինելու են՝ նույն ժողովրդի գրկից ելածները իրար խժռելու են, հանուն, բայց ոչ հացի, որը սովածի համար է: Դժգոհում են բոլորը, անխտիր բոլորը ու ճիշտ լինելու հավակնությամբ: Ո՞վ է մեղավոր. մարդը աստծու մեքենան է, ինքը ինչպե՞ս կարող է «իր» ֆունկցիաներից ազատվել: Օրինակ Լենինը առանց Աստծու կամքի ծնվեց, մնաց, աշխարհը բաժանեց նաև աղքատներին, ստեղծեց սովետների երկիր ու իր գործը փոխանցեց Ստալինին, իբրև սովորական մի գործարք: 20-րդ դարում այդ պետության տարածքում (որը կոչվեց ՍՍՀՄ) երկու, առնվազը երկու խոշոր անհատ «ստեղծվեց՝» գործեցին ի բարգավաճումն Աստծու կողմից փորձի կարգով կիրառված սովետների երկրի: Ծույլ ու մտավոր վառ չարտահայտված մարդը, ըստ Աստծու, չի կարող ղեկավարել, այսինքն կատարել այն, ինչը անհրաժեշտ է երկրի բնականոն կոչվող ընթացքին ու նրա այդ հատվածի առաքելության համար:Ավելի պարզ ասած՝ անհրաժեշտ հզորություն է պետք՝ հաղթահարելու համար այդ ծանրությունը, որը ոչ մի կապ չունի գրավիտացիայի հետ: Դեռ հուլիսին, 2004թ. ավարտեցի «Անկեղծությունս՝ ողբերգությունս» վիպակը: Որոշեցի՝ ամեն բան այս երկրում պիտի կոչվի սովորական, թե չէ՝ մեռանք ապշելուց: Էդ ձևով մեռնելուն հազիվ թե վշտակցեն, բայց մի փոտ կդնեն, շատ էլ տեղին: Կամ այնքան տհաս ես, որ խաբար չունես «մեծ խաղերի կանոններից, կամ պնդաճակատ ես, չես ուզում իսկու թյունը օրենք շինես գլխիդ հանգիստ ապրես, կամ բանուգործ չունես ու փեշակ ես շինել ամեն ինչից զարմանալը, կամ էլ դեռ չես հասունացել ու մոտակա 50 տարում՝ հազիվ թե… կամ…
Նախկին միլպետը պատմեց, որ քաղաքապետ լինելու մտադրությունը հուշել են կոմկուսի տղաները, իսկ ինքը ընդամենը մի թեթև մտածել է այդ ուղղությամբ: Հուշողներին կարգին հասցրել են, որ էդ մտադրությունը կործանարար կլինի՝ կրթության նախարարը դպրոցի դիրեկտորին կհանի (շրջկոմի առաջին քարտուղար). սոցապի ղեկավարը՝ սոցապի աշխատողին (երկրորդ քարտուղար) լրացնողները կզրկվեն հացի փողից, ուրեմն՝ և հացից: Զարմանա՞մ: Մարդը գնացել է հրաժարվել «էդ, թե էն մտադրությունից» ըստ որի ինքն էլ պիտի թեկնածու լիներ: Բայց հիմա հարցնում եմ. «վախենու՞մ ես…Ասում է՝ չէ, զահլաս է տանում, ես ասում եմ՝ մեր ժողովրդի ընտրրությունը իրեն սազական է լինելու, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում:Ինքս ինձ մտածում եմ՝ ժոաովուրդը ի՞նչ է անում, որ սխալվի, չորս տարին մեկ ձայն հանելով երգելը ի՞նչ կտա…Բա՞ : Այսինքն՝ միշտ անփորձ, միշտ խղճուկ, միշտ վախով լիքը սրտով, միշտ ընկճված, բայց կամակոր, անպայման կամակոր, երբ փորձ է լինում արժանապատվությունը շոշափելու ու «մեղավորի» թափուր տեղը բաշխել… Ժողովուրդը «իրավունք» չունի լինել ավելի խելամիտ, քան՝ կա, այլապես միջամտություն կլինի մի պրոցեսի, որը որպես իրողություն պիտի թույլատրված լինի Աստծու կողմից:
Հենց ժողովուրդ լինելն է, որ «նրան» կարգավիճակ է դառնում ու պահում որոշակի շրջանակներում: Ըստ երևույթին, թե ըստ էության, թե էլ ինչի՝ մարդը Աստծու տված առաքելության պատճառով նեղություն է քաշում, ու իբր ինքն է մեղավոր, իբր ինքն իրեն տնօրինի էլ՝ կլինի: Միևնուն է՝ դրսում ապրողներից քչերին, շատ քչերին է հաջողվում ապրել այնպես, ինչպես ներսում : «Ներս» ասելով պիտի հասկանալ հետույքում, ուրիշի հետույքում: Գոնե ես նկատում եմ, որ աշխարհի ֆոնի վրա մեր՝ հատիկից էլ փոքր երկրի, թե հողակտորի համար, աշխարհի կանոնները կամ սեղմող են, կամ քարշ ենք գալիս մեջը, կամ փալան են՝ որ մեզ համար խորթուբորթ են, կամ, «կամը» կա ու կա: Մի որոշ բաներ իհարկե ընդհանուր են: Աստծուն հավատում են բոլորը: Մի մասը «через» Քրիստոս, մի մասը՝ Բուդդայի միջոցով, եթե ուշադիր նայենք՝ Աստված հրեաներին երկու հոգի էր ամրացրել,թե ուզում էր… Բայց չեղավ: Հուդդան, թի իհուդ լավ միջնորդ եղավ ու մնաց: Հիսուսին, թե Իսուսին քշեցին, հռոմեացիները էլ երևի ասացին, որ դա բանի պետք լիներ հրեաները հազիվ թե տային ուրիշ՝ առավել ևս ազգության հրեա: Ինչևէ, ուրիշինը քաղցր էր, ու հայերը տուն տարան ու հարազատացրին հերիք չէ, դրին գլխներին: Թե «հրեաի» պատճառով ինչու՞ մի ամբողջ ազգ ոտքի տակ ու սմբակներից տուժելը «տաներ» չեմ հասկանում, չնայած սա մի անսահման թեմա է, իսկ ես չեմ հոգնում կրկնելուց որ հայերիս տրված էր (ու մնում է ցավոք) մի առաքելություն, ըստ որի պիտի չիմանանք գուրծի իսկությունը, բայց սնապարծությամբ պայլենք, կյանքներս տանք, հետո սկսենք որոնել թե հանուն ինչի: Ինքս ինձ հետ զրուցում եմ, ասում եմ երկրագնդի վրա մոտ հինգ միլիարդ (թող վեց) մարդ կա որի կազմը շատ խայտաբղետ է ու անբացատրելի նման նաև: Իսլամին դալվանողները խիստ տարբերվում են եվրոպայի ֆրանսիացուց, բայց ոչ Արաբյայից տեղափոխված ֆրանսախոս մուսուլմանից՝ անգամ եթե վերջինս ծնվել է Փարիզում մնում է պարզել, թե ինչու՞ Աստված իսլամական կրոն ուղարկեց Մուհամեդի միջոցով, այսինքն նոր հաստիք այն դեպքում, երբ Քրիստոսը հենց նոր էր «ընդունվել» մարդու կողմից (անգամ նրանց, որոնց պապերը խաչել էին խեղճին…) և գլուխ հարդուկելու համար առանձին ջանքեր պետք չէին արդեն, ժողովուրդը ոչխարի ճակատագրով մտել էր հոտի մեջ, ու հենց այդպես էլ անվանվել: Աստված անտեղի հաստիք չէր ստեղծի, ուրեմն մի նպատակ ունեցել է, դարձյալ ընդանուր գլոբալ հաշվեկշռի պահպանման համար: Ես այսպես եմ մտածում…
Հիմա մի պահ պատկերացնենք Աստծո ընդունարանը: Քրիստոսը, Բուդդան, Հուդդան (Իուդը), Մուհամեդ փեյխամբարը, իրենց շքախմբով կամ տելախրանիտելներով եկել են Աստծո մոտ, որ իրենց հպատակության տակ հալածվող կամ այն է՝ երկրային կյանքով ապրող մահկանացուների խնդրանքները կատարել տան, ավելի ճիշտ հասցնեն Աստծուն: Այսինքն Քրիստոսը ոնց որ քրիստոնյաների դեպուտատ, պատգամավոր, մեր խնդրանքները տանում է Աստծուն հաղորդում: Որինը հաստատվում է ԱԺ համապատասխան հազնաժողովի կողմից (առաքյալներն էլ օգնում են) տանում են Աստծու հետ, հաստատել տալիս և ուժի մեջ է մտնոըմ վայրկենական: Ինչքան գիտեմ, երկրագնդի վրա քիչ մարդ կա, որ հույսը Աստծուց կտրած է: ՈՒրեմն առնվազը հինգ միլիարդ մարդ դիմում է Աստծուն օրական, ըստ որում խնդրանքները կարող են հակասել իրար, այսինքն՝ ես խնդրում եմ, որ Աստված լկտի կաշառակերին պատժի, իսկ այդ նույն կաշառակերի կինն ու երեխաները, ընկերներն ու օգտվողները գիշերուզօր խնդրում են նույն Աստծուն, որ վերջինս գործերը հաջող պահի, պաշտոնից չզրկվի, ապրուստը չնվազի, կաշառքը չվերանա հանկարծ: Աստծու գործն էլ դժվար կլիներ, եթե մահկանացուի կարգավիճակով ապրեր: Ճիշտ է՝ հերթ է, Աստծու ընդունարանում Քրիստոսը, Բուդդան, Իուդան, Մուհամեդը միշտ կան հու կան, բայց Աստված դրանց ինչպե՞ս է ընդունում, ի՞նչ հերթականությամբ, ինչպիսի՞ արգումենտներ են դրված ընդունելության հիմքում: ՈՒշադիր որ նայում էլ եմ, չեմ հասկանում, թե Աստված իր առաջնեկների հանդեպ ինչու՞ այսքան անուշադիր լինի ու բաժինը աղքատիկ լինի: Աշխարհի նավթը Մուհամեդին տվեց ու վերջին պահին երկրագնդի բնակեցման ծրագիրը շրջանցելով բաժին հանեց նաև Ռուսաստանին ու քիչ էլ այլոց… Դուք ինչպե՞ս եք պատկերացնում օրական մի քանի տասնյակ (դիմում բողոքների) միլիարդ ժողովրդական խնդրանքների հարցը Աստված ինչպե՞ս պիտի լուծի: Բոլորին դրական ելք չի լինելու, այդ մասին գիտենք: Եթե սպասում ենք, որ Աստված բոլորին մի աչքով պիտի նայի ու դա լինելու է, ապա մենք ինքներս մեղք չունենք, Աստված է, որ և մերժում է, և աչքի լույս է մնում բոլորի համար: «Պատգամավորն» էլ գիտի, որ ժողովուրդը այլընտրանք չունի, Աստված հազիվ, թե նոր «պատգամավոր» ուղարկի ու ժողովրդին ընդունել տա:
Ընդհակառակը, օրեցօր խորանում է պատգամավորներից յուրաքանչյուրի նկատմամբ մարդկանց հավատը: Պիտի ասել, որ Մուհամեդի դիրքը, պատիվը՝ հեղինակությունը Աստծու մոտ, անհամեմատ ավելի բարձր է, քան՝ Քրիստոսինը: Ասում են խաչվելուց հետո շատ փիսկոտր է ընկել, Աստված էլ է նախատել դրա համար: Այսինքն մեր պատգամավորը թույլ է, հեղինակությունը էն չի: Ես գտնում եմ, որ մտացածին խայտառակ երևակայության արդյունքի վառ նմուշ է պատգամավորներից յուրաքանչյուրի մասին մարդկանց կողմից (Աստծու շնորհներից ամենանպատակայինը նրա հաշվեկշռի պահպանման խնդրում) հավատի սրբատեղի վերածված միֆը, թե Քրիստոսը Աստծու որդին է,վերջինս խաչվել է,բայց Աստված նրան վերածնել է, (հարություն է տվել) ու տարել թե ու՞ր էլ չի նշվում: ՄուհամեդինԱստված թե ինչու՞ ուղարկեց, եթե կար Քրիստոսը, կար Բուդդան, Հուդան թե Իուդը:Պետի հասկանալ՝ Աստված ընտրական օկրուգներ (համամասնականի և մեծամասնականի) բաժանելիս, խնդիր չի ունեցել , հետո արևելքի երկրների բնակչությունը շատացել է ու Քրիստոսի ընտրական օկրուգից մի քանի ցեղ կամ ազգ, կամ ժողովուրդ Աստված առանձնացրել և Մուհամեդի համար: Միևնույն է, միայն այս փաստը բավական է, որ հասկանանք, Աստված մեզ բանականություն է շնորհել, որ Աստվածատուր մյուս կենդանիներից տարբերվենք, ու մարդու միջոցով նաև իրականացնի իր առաքելությունն երկրի վրա, բայց բթանալու չափ պարադոքս ենք ապրում մենք՝ մարդ կոչվածներս: Ոչ ոք չի տեսել ոչ Քրիստոսին ողջ, ոչ մեռած, ոչ հարություն առած, ոչ ոք չի շոշափել նման իրողություն, բայց աշխարհի բոլոր երկրներում «հյուրանոցներ» են կառուցել ու շարունակում են, իբր Աստծու կողմից մեզ պահապան պատգամավորների՝ Քրիստոսի և մնացածների վայրէջքի ու կացարանի սուրբ տեղ: Ով այս ստին չհավատա «Անաստված» է: Մանավանդ աշխարհի բոլոր ղեկավարները շուտափույթ կերպով ընդունում են այս ցնորքը, ինչո՞ւ, որովհետև դրանով նրանք ապահովում են իրենց դիրքը ամրապնդողների այն անհրաժեշտ քանակությունը, որը կոչվում է հաղթանակ: Թող փորձի թեկուզ ինչ որ առիթով, երևէ պաշտոնյա (լուրջ) Աստծու դրածոների՝ Քրիստոսի կամ Մուհամեդի հասցեին թերահավատության նմուշ արտահայտի Ժողովուրդը հավատում է՝ մենք էլ նրա հետ, տեր Աստված, ծառա ենք քեզ, քո երկրային որդուն…
Ո՞վ է ժողովրդին տվել այսպիսի դեր այս կյանքում: Ինչպիսի՞: «Ինչպիսին» իրականում կա: Չեմ ասում աշխարհի բոլոր ժողովուրդները իրենց երկրներում ունեն նույն դերը, կամ ունեցել են նախկինում: Օրինակ ինչո՞ւ Ֆրանսիաին կամ նրա ցանկասած հարևանը անգամ մեկ դար առաջ, ավելի կիրթ վերաբերմունք ունեին, քան նույն այս աշխարհի կովկասյան ժողովուրդները: Եթե խոսքը մեքենայի մասին լինոր, պիտի ասեինք«Մերսեդեսը» գերմանացին է ստեղծել, «Երազ»-ը՝ հայերը, դրա համար էլ … Մերսեդեսը լավ մեքենա է: Ախր մարդ ինքը չէ, որ ստեղծել է իրեն, ու դրա համար էլ նույն եզրահանգումից օգտվենք, ասենք՝ այս ազգը լավ մարդ է ստեղծում, իսկ այս մեկը՝ վատ: Գոնե մեզ տրված ինտեկեկտը հերիքում է, որ համեզված ասենք՝ ամեն բան էն գլխից բաժանած է հիմնականում: Այսինքն որոշակի տատանումների թույլատրելի չափը կարող է կապված լինել մարդու հետ անկախ ազգից, սակայն վատ մսից լավ կերակուրչի լինի, որքան էլ խոհարարը ջանքեր գործադրի: Ժողովրդի դերը երևի թե, նույն պրոպորցիաի բաժանման արդյուք է: Վայրենություն մարդուն բաժին է հանվել էն գլխից, սակայն ֆրանսիացու և թուրքի դրսեվորումները հազիվ թե չտարբերվեն՝անգամ անմեղ կենցաղում: Հստակ երևում է, որ փարավոնից մինչև պրեղիդենտ ընկած քաղաքակրթությունը ժողովրդին հասցրել է ընդհուպ նրան, որ վերջինս նորմալ ապրի ու հոգսերը կախված լինի ոչ թե ղեկավարից, այլ՝«վերևից»: Սյլ կերպ ասած՝ ոչ երկրային ծագում ունենան և լուծում: Ով է հերքում, թե մարդը սեփական ուղեղի գործնեություն չունի: Պարզ երևում է, որ մարդուն տրված է ռեզերվ, որից օգտվելու բազմաթիվ տարբերակներ կան, այլ հարց է, թե նրանցից որը, ում ընտրությունն է… Հասկանալ կարելի է… Ստեփանակերտի Գորկու անվան թատրոնի անհաջող«արտիստ մը» Սովետի փլզումից հետո, կորցրեց աշխատանքը: Եվ ի՞նչ: Մնացած արտիստները տանը նստեցին ու մնացին: Իսկ «արտիստ մը» գնաց «Աստծու» մոտ գործի մտավ: Զոհված ընկերոջս որդու հարսանիքին տերտեր ասեմ, քահանա, տեր հայր, թե մի ուրիշ սրտանց անվանում, միևնույն է՝ եղայ.. եկավ լկտի խոսքերով տեր կանգնեց սեղանին ու ասաց՝ (մեջբերում եմ բառացի) այսօրվանից սկսաց, որքան հարսանիքներ, ծննունդներ, նման ուրիշ միջոցառումներ կամ Աստված մի ստացե՝ դժբախտություններ և այլ, պիտի ես ներկա լինեմ, պիտի Աստծու խոսքը հասցնեմ, օրթնանք տամ, կամ աղոթք անեմ, որ ամեն բան Աստծու կամոք կատարվի: Ասաց ու մզմզաց ինչ որ եկեղեցական անգիր արած բառեր: Ինձ նկատողություն արեց տան տանտիրոջ օգնությամբ այն պահին, երբ ես վեր չկացա ու արտահայտվեցի շատ հստակ՝ «ես սրտանց չեմ հավատում, սրանց խոսքերը շինծու են, կեղծ ու շառ, մեզ ինչու՞ է տանում Հադրութ, այսքան մեքենաների շարժը դեպի Հադրութ և ետ, սրա խոսքից հետո մանավանդ, ոտքերս քարի կդիպչի, դեմքից եմ տեսնում, այս խաբեբային»:
Կողքինս լսեց խոսքս ու ասաց՝ Ստեփանակերտի թատրոնում արտիստ էր մի ժամանակ: Մտքումս վախ զգացի հարսանքի մակառների համար: Փեսային ասցի՝ գուցե չգնաք: Ասաց՝ Սեյրան դյադա, ի՞նչ եք ասում սա մեր շրջանի մաշտաբով առաջին նման արարողությունն է, տերտերը «օրթնել» է, լավ կլինի: Ճապոնական հանրահայտ Տայոտայի (ջիպի) ետևի անիվը դուրս եկավ ընդացքի մեջ, գնաց մի քանի մեքենաների վթարի պատճառ դարձավ: Տուժաղներ եղան, արյուն թափվեց: ՈՒշացած, հարսանիքի ժամից շատ ուշ եկան առանց տրամադրության ու մթնված: Ընկերոջս եղբայրը, որ մինչև այդ սաստում էր ինձ, ասաց՝ շան որդու հետ ինչ գործ ունեինք ախար… սրա պատկերը հենց սկզբից ստեցի, բայց… Ասացի՝ բայց ի՞նչ, ի՞նչ բայց, ինչու՞ էիր նրա լկտի հրամանները կատարում, դուք կատարում եք, նա լկտիանում է, քանի շատ եք հնազանդվում այնքան շատ են լկստվում աներեսանում, սպառնած էս ժողովրդին, օգոստոսի տոթին, հացը գցած, մոտ կես ժամ ոտքի վրա, (ճաշի ժամին) աչքներտ հացին, էդ արտիստի ափեղցպեղություններն էիք լսում: Աստծու խաթրին, իբր Աստված կնեղանա, որ Ստեփակակերտի Մ.Գորկու անվան թատրոնի ապաշնորհ մի ոմն արտիստի աֆերիստություններին չհավատանք, ու կպատժի: Ես նրան չլսեցի, հաց էի ուտում նստած, խմում էի, հանգիստ ու ցուցադրաբար, մտածում էի՝ «Եթե Աստված այս աֆերիստի պատճառով կամ նրա գանգատով (ընդունենք, որ իրոք Աստված սրա նմաներին լսում է) ինձ պատժելու է որևէ կերպ, ապա ես իմ բաժին Աստծու վրա թքում եմ, ու նրան ասում՝ Արա այ Աստված, էս աներեսի, էս խաբեբայի, էս տականքի խոսքով ինձ պես ազնվահոգի, անկեղծ մարդուն որ տուժում ես, ապա դու էլ նրա օրումն ես…«Տարիներ են անցել այդ օրից: Աստված ձեն չի հանել այդ կապակցության: Ես (Աստված վկա է) Աստծուց երբեք բան չեմ խնդրել, ոչ անմիջապես, ոչ Հիսուսի միջոցով, ոչ էլ առավել ևս Աստծու անունից հանդես եկող իքնակոչ արտիստների ու ժողովրդի հավատը չարաշահող միրուքավորների միջնորդության: Ինչու՞, որովհետև չեմ ուզում Աստծու կռնատակին անգամ, հիմարների ցուցակում լինել: Ի՞նչ նշամ ունի, հարյուր, հարյուր քսան, թե 60 տարի ապրեցի: Վերջը նույնն է՞: Վերջ: Ղուզե Ճարտարցի Վաղոյի կնոջը մեզ հետ չենք տանելու Եվրոմիություն, որովհետև նրա համար Ղեշան (Եղիշե կուսի անապատ) Աստծու ներկայացուցիչն է, և իր «օրենքների» իսկությունը կասկածի տակ չեն առնվելու: Որդու ունեցվածքը վառվեց (մոտ 50 000 դոլլար) մոխրացավ: Ասում եմ տիկին Ժենա, Ղեշան սուրբ ա՞:
Ասում է՝ իրեսս նրա վետանը տակը… Հա ասում է, խոսում է, գովում է, կյանքը (իր ասելով) կտա նրա համար: Ասում եմ՝ Ղեշան կենդանի է,՞ մարմի՞ն է, հոգի՞ է, մա՞րդ է, աչք ունի՞, տեսնու՞մ է, գնահատու՞մ է, և այլ բանե՞ր… «բա ո՞նց, ես նրան մատաղ…»: Ասում է՝ մարդտ՝ Վաղին, որդիտ՝ Վլադիկը, այս գյուղում շատերին լավություն արած կլինեն, բարեգործ ոգի ունեն (իրոք այդպես է), քյասիբին ձեռք են մեկնում, կարեկցանքով են ապրում, կողքինին չեն անտեսում, ճի՞շտ է… (բա ո՞նց, Վլադիկս, Վլադիկս ուրիշ տղա է…»: Ասում եմ՝ բա որ այդքան Աստվածաշնորհ մարդիկ են՝ Ղեշան քո՞ռ էր, չէ՞ր տեսնում, թե՞ … ինչո՞ւ թույլ տվեց, որ իր (Աստծու) պատգամները աշխարհի վրա տարածողներից մեկի ունեցած-չունեցածը վառվի, մոխրանա… հը՞ բա տա Աստծուն վայել վա՞րք է: «Դե ինքը ի՞նչ անի, շենքը վառվեց… «: Որ պիտի վառվեր առանց նրա, որ պիտի մնար առանց, որ ոչ մի գործում ինքը չկա, էլ խաչակնքելդ ու՞մ է պետք, էլ ինչո՞ւ խնդրես, հավայի խոսել չի՞ էդ… Պատասխան չկա: Ինչո՞ւ: Այդ կինը պիտի հենց այդ պատասխանով վերջ տա, սպանի իր մեջ մի բան, առանց որի մարդու գոյը կամ հնարավոր չէ, կամ հազիվ թե տանջանքի չվերածվի յուրաքանչյուր օրը: Իհարկե հավատը, դեպի մի անորոշ, չշոշափելի անուն, որի հետ մարդը կապում է իր տկարություններն ու հոգսերը փարատելու, շտկելու հույսերը, իբր «Նրա» օգնությամբ հեշտ կլինի ապրել ու պաշտպանված լինել: Ինքն իրեն խաբելու փաստը համամարդկային արժեք ստացած ամենակարեվոր Սուտն է՝ Քրիստոսը կօգնի, Աստված կտա… և այլատիպ անհեթեթություններ, որոնց ամրագրումը կատարվում է որպես միակ ելք: Ամենամեծ, չեշոտ ցավը նրամում է, որ Քրիստոսի անունից հանդես եկողները՝ միրուքավոր, թե՝ առանց, հրաշալի գիտեն, որ Հիսուսի գաղափարը որպես այդպիսին, Աստծու գործիքներից, այս երկիրը շինելու, վերանորոգելու, պահելու, պահպանելու, գործոններից մեկը օգտագործվելու է (օգտագործվել է ու շարունակվում է) այնպես, ինչպես հիմա կա, ուրեմն՝ ինչո՞ւ չօգտվել այդ հնարքից և ապրել ապահով, Աստծու հովանու տակ ու դեռ մի բան էլ պարտք մնան: Իսկ ահա ժողովուրդը՝ այսինքն մարդկանց այն քանակությունը, որը ստեղծված է ճոճվելու, և կարգավորելու ամեն բան իր անզորությամբ, որը Աստվածացվում է իր իսկ ճոճումից անհամաչափ ու անկանխագուշակելի ալիքի անզուսպ պոռթկումի վախի թելադրանքով, «չի կարող սխալվել», որովհետև կատարում է իր հերթական նպաստող քայլը՝ հանուն մի խումբ մարդկանց, որոնց ապրուստը կապված է, պայմանավորված է զանգվածի մշտական ու նաև «աստվածաբար տգիտությամբ»:
Սա է իրականությունը, սակայն այն ներկայանում է շատ անհասկանալի ու ոչ մի դատողության մեջ չտեղավորվող, բայց վստահ գործող հոգևոր հայրերի՝ կաթողիկոս, տեր-տեր, տեր հայր, և այլոց կողմից, անօգնական, հույսը երկնքից ու նրա խորքում թաքնված, իբր հարություն առած, բայց այլևս երկիր չվերադարձող (երես չունի) Քրիստոսի միջև գոյություն ունեցող փոխադարձ սիրո տեսքով՝ մյուս կողմից: Միջամտել այս » կարգուկանոնին«, անգամ Աստծու կողմից՝ նախատեսված է, բայց առանց երաշխավորության, թե որևէ հարցում, թե որևէ մեկը, թե որոշակի վստահություն, ասենք վերջնական արդյունքի վրա որոշակի ազդեցության պայմանի: Այսինքն՝ կոնֆլիկտը պիտի ունենա «գազը արտահանելու» տեղ, այլապես պայթյունը կարող է վնասել: Եթե տեղ չի թողնվել, ուրեմն պայթյունի ընհրաժեշտություն կա, որը պիտի գնահատվի, որպես ելք: Միանգամից բոլոր ուղեղները լուսավորելու կոնցեպցիա չի նախատեսվում, ինչպես տեսնում ենք:Մեզ՝ հայերիս, էն չեն տալիս, էն չեն տվել, բայց մեզ տվել են մի ուրիշ «բան», այն է՝ մեր «չունեցածը», կողքինի ունեցածի տեղ օգտագործելու, մեր «չիմացածը» աստվածային անհրաժեշտություն հաստատելու, մեր արատները մեզ զարդ շինելու և նման հրաշք «ունակություններ» որպես հատուցում ընդունելու և հպարտանալու (աստվածային բաժինն է) այսինքն՝ մենակ հայերն են… Մենք հարկադրված ենք (ես հաճախ (ապրելու ու ապացուցելու, որ մենք էլ խելոք ազգ ենք ու Եվրոպան կոչվածից հեռու էլ լինեին, քաղաքակիրթ ժողովուրդների ցուցակում ենք եկել աշխարհ, հատուկ, Աստծու ուղերդով: Իսկ երբ մնում եմ ինքս ինձ հետ, ամոթից խղճանում եմ, Աստծու վրա ջղայնանում եմ՝ հպա րտանալու թափը կոտրելու աստվածային կամքը կամ ծրագիրը ֆոտքս տակ եմ առնում շատ տեղին: Տո, քեզ Աստվածավարի պահիր, ամենակարողի անունն ես տարածել, բայց հայերի հպարտանալու բաժինը թուրքերի հետ հավասար ես բաշխել: Իբր չե՞ս հասկանում, որ մենք քոչվոր ցեղերի հետ մի տան մեջ մնալու մտադրություն չունենք և մեզ շփոթելու պարագան, որպես շոշափելի գույք պիտի դնես սեղանին, որը պիտի ընկալվի որպես «կարգուկանոն»: Շաղ ես տվել աշխարհով մեկ, ըիրություն չես անում մարդավարի, էլ չեմ ասում, որ Աստվածարի մի կարգին քայլ չարիր:
Այսօր, 9- ին դեկտեմբերի 2004թ. մի հայ ակադեմիկոսի լեզվից հեռուստաէկրանից նոր տեղեկություն ենք ստանում , որ մոտ 7500 տարի առաջ հայ աստղագետ ենք ունեցել, որը ապացուցել է (քարե աստղադիտարաներ են հայտնաբերել) որ երկիրը կլոր է, պտտվում է իր առանցքի և արևի շուրջը, և այլն…Հայ ակադեմիկոսը հերքում է նաև ՈՒրարտու պետության գոյության փաստը առհասարակ , և ասում՝ հայկական առաջին կազմակերպված միավորը (ասենք պետություն) եղել է մոտ 40000 տարի առաջ: Այսինքն՝ այն ինչ վերջին 80 թե 100 տարիներին ազգովին պնդել ենք «2750» տարի ենք տոնել, Երևանի կամ Արինբերդի, կամ Արգիշտիխինիլի և այլն սու՞տ էր… Ժողովուրդ, աշխարհով մեկ գոռացել ենք, որ մեզ հավատան, որովհետև մենք՝ հայերս, քաղաքականության հազվադեպ նմուշ ենք, աշխարհը մոզ է պարտական իր ձեռք բերածով, մենք բիբլիական Արարատի Աբորիգեններն ենք, մեզ ինքը Աստված է հովանավորել… և նման շատ անհասկանալի ու անհամեստ առաքելություններ ենք սեփականաշնորհել առանց այդ պատասխանատվությունը կրելու կարողության և այդպիսինը լինելու մասնակի օժտվածության: Եթե մենք դեռևս շարունակում ենք ապրել 19- րդ դարի ձեռքբերումների կենցաղով, երբ մեր բակի ամեն անպետք գույք կամ առարկա, շպրտում ենք հանրային փոշուց (երկաթի կտոր, մանթուլ, ոսկոր, բանկա, աղբ, ծակ վեդրո և հազար ու մի բան), երբ ուրիշի բակը աղբանոց ես դարձնում քոնը մաքրելիս ու դրա համար մեղք չես ընդունում, ընդհակառակը , չարանում ես, որ քեզ դիտողություն են անում , ու չես էլ համարում հարկ, որ դու ուրիշինը փչացնելու կեղտոտելու համար պատիժ կրես, ապա պիտի ասեմ՝«Ժողովուրդ, լավ չի՞ ասենք 100 տարի է, որ աշխարհ ենք եկել, այսինքն ընդամենը մեկ դարում հասցրել ենք՝ անջախ էսքանա ամալ կյամ»:
Շենքի բակը տանող բերող միակ (8 պոդեզդով) ճանապարհի վրա երկու ավտո են կանգնել մեկի դուռը բաց է: Եկել ենք մեքենայով կանգնել, չենք անցնի, խանգարում են: Գլուխս հանել եմ, ասում տեղ տվեք շտապում եմ ուսպասում եմ օպերատիվ քայլի: Նիվայի վարորդը Գազելի կողքից ասում է՝ բեռ ենք թափում: Այսինքն՝ նրանց բեռ թափելը «օրենքի» ուժով նստեցվում է մեր պարտականության ուսին ու շատ սովորական ընդունելու (մեր կողմից) ճնշում քիչ հետո դառնում է ռեալ ագրեսիվություն, որը հղի է ծնոտ ջարդվելու լուրջ ակնկալիքով: Այսինքն մենք դիմացինին, փափուկ ասած, մարդու տեղ չդնելու գենետիկ հակում ունենք: Ասում եմ՝ ե՞րբ եք սովորելու ձեր բեռը թափելու մասին մտածելիս, մեր այս ճանապարհից օգտվելու (ի դեպ նույն իրավունքով) մասին էլ չմոռանանք: Չէ ո՞ր պարզ երևում է, որ մեքենաների նման դասավորվածությունը փակելու է ճանապարհը մեկ այլ ոքի, որը գուցե շտապ օգնության կարիք ունի: Իսկ այդ երևացողը եթե չի անհանգստացնում մեր հայրենակցին, ապա պիտի լուրջ հետևություններ անենք ու «գործ անենք», այդ և նման կոշտ անմարդկային դրսևորումներից ազատվելու և (դիմացինին նույնքան հարգելու, որքան ինքներս կկամենայինք) որ շատ կարևոր է՝ անցյալից սնվելու մեր տենդագին հոգսից մի կողմ մնալ ու ներկա ունենանք: Գոնե զբոսաշրջիկների այցելություններից գումարներ բերող բերդապարիսպներից կամ ուրիշ պատմաճարտարապետական կոթողներից խոսք ասեինք փող շինեինք, աղքատություն չքաշեինք.«Էստի համեցեք, էս դիտեցեք, էն դիտեցեք, փողը տվեք»: Թուրքը Կոստանդնուպոլսի անունը Ստամբուլ է դրել, և բյուզանդացիների 1000 տարվա քաղաքը իր քրիստոնեական տակուգլխով միլիարդներ է բերում մուսուլմաններին: Երանի թե Էրեբունին 1000 տարեկան էլ չլիներ,բայց Երևանում մուրացկանների մասին վաղուց մոռացված լինեին անվերադարձ: Ասածս փիլիսոփայություն չէ, կարճ ու պարզ իրականություն է: Որ մի ոմն 7500 տարի առաջ ասել է երկիրը կլոր է ու էլի ինչ-որ բաներ, այսօր մի գարի ժինգյալով հա՞ց է բերում մի հայի… Որ Մոսկվայում մի կովկասցի հիմարություն է անում, ասում են՝ կամ հայ է, կամ թուրք է, կամ… Ինչո՞ւ, որովհետև չենք խոստովանում, որ Աստծուց է մեզ բաժին հասել այս կոշտությունը, կոպտությունը և ամեն այն՝ ինչը դրսում կոչվում է նորմալ քաղաքականությունից անոմալիա: Մենք պիտի խոստովանենք ինքներս մեզ, ու սկսենք դաստիարակվել, սովորել, սովորել լինել ընկալող, ուրիշի կարծիքը հարգող, լսող, առանց ավելորդ հպարտության ու թասիբի: Գնորդը հարցնում է հայ վաճառողուհուն՝ կշեռքին միայն դու ես նայում, բա ապրանք աքռնողը չտեսնի՞, թե ինչքա՞ ն կշռեցիր… Էս էր…
Սկզբում հարձակվեց՝ «Քո ասելով, խաբո՞ւմ եմ, առ դու էլ նայիր,- կշեռքը միակողմանի է ու անկանոն ճոճվում է,- սրանց տեսեք, ասելներդ ի՞նչ է, դե գնացեք, սկի չեմ էլ վաճառում, գնացեք»,- այլանդակված դեմքից անեծք էլ թափվում կամ շպրտվում է մարդու վրա: Հետո հարձակվում են մյուս երևի վաճառողուհիներն էլ ու կես շահի էլ պարտք թողնում: Դիմացինը կատաղած դուրս է գալիս, մուտքի մոտ յոթ պորտը նախշում ու թե՝ «Դե քիյնա, ղախպա»: Էս ենք: Իբր չգիտե՞նք, մեր քաղաքակրթությունը, ողջունում ենք: Չի էլ ասում մի խումբ մարդկանց վարժեցրեք, փողկապով, կոստյումով, դրեք մերսեդեսի մեջ ուղարկեք՝ մենք դռները կբացենք ու գլխներիս կդնենք: Քաղաքակիրթ լինելը՝ առավելություն տեսնելը, առնվազը տգիտության դրսեվորում է ու նորից…
Եթե պիտի կոծկենք, ինքներս խաբենք մեզ, ապա ապագան անկասկած հոգևոր հայրերի մատյաններից ենք կախում, որոնք ազգի բոլոր հաջողություները ու արժեքները սեփականաշնորհում են, իսկ արատները «դուրս են գրում» փողով, այո սովորական կաշառք ասեմ, հոգևոր դիրքի չարաշահում, թե մի ուրիշ, բայց կա: Ազգը հիվանդ է, դեր կամ տեր հայրացու, իսկ դու թարախը, թաքցնում ես, թարախը բերող բացիլը աճեցնում ես կամ նպաստում ես դրան, կամ՝ նման մի պրոցեսի: ԵՎ որ ողբի չափ ծանր է՝ քեզ չեն տեսնում այդ «գործընթացի» մեջ կամ չեն ուզում, որովհետև կասեն՝ անաստված մարդ է, տո, հոգևոր հայրերի հասցեին էս է հերհյուրանքններ, զրպարտություններ են շպրտում… Պարզ երևում է տեխնոլոգիան: Շանտաժ, պրովոկացիա և նման ստոր որակներով քողարկվելու և կործանարար (ըստ էության մի ողջ ազգ) ֆիզիկական անմիջապես ոչնչացումից զատ ամեն մնացյալ հարված ստանում է, բայց քանի որ արթուն չի հոսում, ապա հազիվ թե երևա, այն էլ՝ մեր այս ուղեղով, (ու աչքով) որի յուրաքանչյուր քայլը նախապես մատնված էր անհաջողության կամ անորոշության, քանզի գլխավերևում չկար պետություն կոչվող հայրը՝ մեջքը, դալուն, պահապանը, երաշխիքը, քաղաքակրթությունը, դեմքը, հպարտությունը, ազգի ջահը կամ մի խոսքով այն՝ առանց որի մարդ միավորը որբ է կենդանի ծնողների ներկայությամբ:
Բժիշկը, որը չասաց, թե հիվանդը անհույս է, որովհետև ինքը դա չտեսավ, տգետ է ու բժիշկ չէ: Նա, ով տեսավ ու չասաց՝ հանցագործ է, ով տեսավ ու ասաց՝ բժիշկ է, եթե անգամ (ո՞վ է եկեղեցում նստած) չի բուժելու: Դժվար չէ հասկանալ, թե ինչո՞ւ է հոգևորականին հաջողվում խաբել հոտի անդամին, հովիվ- հոտ կապը պարզ է բնորոշում այնքան, որ վիրավորական պիտի լինի մանրակրկիտ ասելը, հը՞…
Հոտը՝ ոչխարի ու նման կենդանիների համույթ չի՞: Անհամեմատ ավելի կիրթ ու գրագետ եկեղեցականը (հոգևոր տան անդամը) կոչված էր և կա՝ օգտագործելու հոտի տգիտությունը, հպատակության պարտադիր պայմանի առկայության հայտնի մթնոլորտում և ստանալ առավելագույնը՝ իբր Աստծու պատգամին կատարում, գուցե առաքելություն իրականացնող աստվածածին մահկանացուների այդպիսի դրսևորում: 21-րդ դարը լեզու չունի, որ վերելակից հանել տա բոլոր նրանց՝ ովքեր շարունակում են կրթված լինելը շփոթել շատ կարդալու հետ : «Ճիշտ է, ես շոֆեր եմ, տաքսիստ եմ եղել, բայց վարին կարդում եմ, հայոց պատմությունը պակաս չգիտեմ, այնպես որ ես ոչ մեկից պակաս չեմ»: Այս մարդը արցախյան պատերազմի տարիներին գլուխը պահել է կապավորների տաքուկ սենյակում (ու չեն ասել, այս մարդը ՉÿջՌրՑ չէ , ինչո՞ւ եք բերել կոխել այստեղ): Երբ մենք խրամատից դուրս եկանք ու հաշտության պայմանագրի նման զինադադարից հետո տուն եկանք, այս մարդը հասցրել էր սեփականաշնորհման թափի անիվը պտտել «հիմքեր ստեղծել, թափով հարստացավ «հովանու» անունը գլխին պահած: Երբ տեսավ, որ գրեթե ամեն բանի հասել է, սկսեց նաև կարդալ, որ «մտավորական» դառնա միանգամից: Ի դեպ, շատ կարճ ճանապարհ է, բայց գիրք կարդալով կրթված մարդ դառնալու փաստը չի հաստատել անգամ գյուղական գրադարանի գրադանավարը, որը ավելի քան 40 տարի գրքեր է կարդացել (գուցե հազար կտոր (: Որ կողքից պիտի հուշեն, թե կրթված լինելը ինչ որակ է, ասեն, կարիք կա՞… Պարոն «նոր կոթված», նախկին շոֆեր, տաքսիստ, քեզ ո՞վ է նսեմացնում քո մտավոր կարողությունների կարգավիճակի առթիվ, դու ինչո՞ւ ես ուզում կյանքիդ հաջորդ (վերջին քառորդը) ապրել կրթված մարդու կարգավիճակով, այսինքն՝ փալանդ փոխելը քեզ ոչինչ չի տա: Հիշեցի այն թուրքին, որը թամադայություն էր անում և ասաց. «Խմենք այս մարդու կենացը, գրող է, վերջերս հրատարակվել է նրա 200 գրամանոց գիրքը»: Ինչո՞ւ գրամանոց, որովհետև խոսողը ձուկ վաճառող էր: «Կիրթ լինելը» մեկ տարվա կուրսերին գնալով ե՞ք փակելու շուտով: Ավելի վտանգավոր ու կործանարար արարք՝ քան համազգային ճակատագրին՝ անտարբերությամբ «միջամտելը» (գուցե ասեմ՝ իմ իմիտացիան՝ թե իբր շատ սրտացավ ու անձնուրաց գործ է կատարվում) պատմությունը ծանոթ չէ: Փորձեն օրինակով մոտենալ խնդրին: Անդունդ ենք անցնում խմբովի՝ «…պահում եմ, սկսենք անցնել, անցեք, ես պահում եմ, բոլորիդ տեղ կհասցնեմ»: Սկսում ենք շարժվել այն պարանոցով, գուցե կամուրջով, անցուղով, որի «պահող» ուժին ապավինել ենք: Անդունդի հենց մեջ տեղը բացարձակ հոգնելուց հետո, փոխարինում է մեկ ուրիշը, որը պիտի վստահի իր ուժերին ու նրան նաև վստահեն: Անդունդն անցնող խմբից չեն հարցնում, թե… համաձա՞յն են, նրանք վստահու՞մ են հաջորդին, խմբի մարդիկ ընտրություն չունեն, մեկը հոգնել է, կամ այլևս չի կարող, իսկ հաջորդը «վերջինն» է, մինչև ե՞րբ պիտի կախված մնան անդունդի վրա, յուրաքանչյուր պահի գահավիժելու և ջարդվելու տագնապով: «Պահում եմ, բաց թող,- առանց տակը մտնելու ասում է,- պահում եմ…»: Տեսեք, խմբի մարդկանց ձեռքը չի հասնում, պահողը չփոխանցելու ոչ ուժ, ոչ էլ «փորձ ունի», պիտանին, թե անպետք, արժանի, թե՝ ոչ, միակ մարդը, որը կանգնած է հերթափոխում պիտի կամ պարտավոր է լսել. պահում եմ բաց թող…»: Մարդը հեռանում է, լուծը թողնում է հաջորդի վզին: Կամուրջը խմբի հետ «իջնում» է ձորը, փափուկ եմ ասում, բայց խոսքը (գահավիժելուց հետո՝) մարդկանց ֆիզիկականի մասին չէ: «Պահում եմ», բաց թողեք… Հստակ երևում է, որ տուժողներ կան, որովհետև դա շոշափելի է, արյուն է հոսելու… Արյու՞ն պիտի հոսի, որ «չպահելը» բացահայտ երևա: Սա չէ թերևս ողբերգությունը:
Անդունդը անցնող խմբի կազմը փոխվել է: Հիմա անդունդն անցնելու են նրանք, որոնց աչքի արաջ մի խումբ գահավիժեց ներքև, հիմա՝ երբ կարելի է, կարելի է հրաժարվել անցումն չապահոված անձի ծառայությունից, եթե պատժելու միտումն էլ չկա: «Կպահի, բան էր, պատահեց, այս անգամ կպահի, կանցնենք… հավատում ենք, կպահի…»: Այս անգամ լուծը ուսի վրայից շպրտում է լկտի… Որքան էլ զարմանալի, երրորդ փորձն էլ, միլիոներորդն էլ կկրկնվի, կկործանվեն, աչքի առաջ կտապալվեն, բայց չեն հրաժարվի «կարգուկանոն» դարձած ցիկլից:
Որովհետև հնազանդվելու ու ունեցածը չկորցնելու (հեչ բան) բնազդը օրենքի տեղ նստած է ուղեղի այն մասում, որը հուշում է՝ »մունք ղարաբաղցի ընք տեմ կկենանք… համոթա, մեզ հինչ կասին…» մե՞զ… առայսօր՝ էշ, էշ զարաբազցե… Վիրավորական է… Կարող է տպավորություն ստեղծվել, թո զարաբազցու որակը կասկածի դնելուն հակված եմ: Բացառում եմ, ընդհակառակը, ուզում եմ լավ ճանաչենք ինքներս մեզ ու մաքրվենք թուրք օղուզների մնացորդների հետ շփումից «ձեռք բերած», սերտած, շատ արատներից: Հաստատվենք մեր բուն բնավորության վրա, մի լավ համեմատենք, չափենք, կտրելու կամ ձևելու խնդիրներ կան թե, հարթենք ու մեր շփումը եվրոպացու հետ՝ սովորականից չտարբեբվի, ճիգեր չպահանջի որոշակի: Այսինքն ըստ էության լինենք՝ այնպիսին, որպիսին պիտի շփոթեն Փարիզի արվարձանների էլ չէ, Էյֆելի աշտարակի թաղի խալխի հետ՝ մինչև այն պահը, երբ կլսեն ղարաբաղի հայերենը «ինձհեը՞ս…»:
Որ մեր գաղափարախոսությունը ժամանակից ռելսերի վրա տեսնելը որոշակի քրտնաջան, ստեղծագործական, շատ խելամիտ ու նպատակասլաց աշխատանք է պահանջում անհապաղ, դա արդեն ուռուցքի պես դուրս է ցցվել ու դարձել օրհասական հարց: Ավելի վառ է երևում այս անհամասեռությունը, երբ տարերային հալը, դարերից եկած գաղափարախոսությունը, իր տկարությամբ գուցե ասենք հնացած իմաստով չի տաքացնում, չի հագնվում չի ծածկում, չի հերիքում, չի բավարարում… Կահավորված տուն տեղ, հզոր հայր ու մայր, պապեր ու տատեր, քեռիներ, հորեղբայրներ, հազարումի բարեկամներով շրջապատված մանուկը հավանաբար պատանի կդառնա ավելի հպարը ու վերևից նայող ուղեղով, որն էլ բնավորության և շրջապատին նայելու իր հատուկ դիրքը պիտի ունենա, իհարկե համապատասխան դրսևորումներով ու ընկալումներով: Անհամեմատ այլ ներքնաշխարհ կունենա սեցիալապես անապահով, ընկճված, մի կերպ ֆիզիկականը հավասարակշռության մեջ պահող վերոհիշյալի հասակակիցը: Իրերին նայելու, տեսնելու և ընկալելու հնարավորությունները հազիվ թե համեմատելի են, էլ չեմ խոսում գնահատականների մասին: Կյանքը բարելավելու տենչանքը կշեռքի վրա դնում են, դրել են ու դնելու են, քանզի մարդուն առայժմ չեն զրկել այդ որակից: Ճի՞շտ է արդյոք, թե որտեղ հաց՝ այնտեղ կաց: ՈՒղում են բոլորը, սակայն գնդակը չի կարող ասել՝ այս ազգը հանուն ազգի անկախության է կռվում, ուրեմն չենք գնալու խցկվենք, սրանց սպանենք, թողելու ենք առանց երկինք, թող ապրեն… Թշնամու գնդակը նաև չի կարող չկրակվել, որովհետև այն կողմում ևս գործում է նաև գաղափարախոսությունը : Համաձայն որի՝ հանուն հայրենիքի կյանքը պիտի դնել զոհասեղանին: Ի՞նչ ասել է՝ Հանուն հայրենիքի: Այս հողը առանց այս ժողովրդի՞ էլ հայրենիք է: Ոչ: Այսինքն՝ այն մարդիկ որոնք ապրում են այս հողի վրա, կորվում են հայրենիք: Հարյուր ղարաբաղցուց քանիս՞ը կհրաժարվի Ղարաբաղից դուրս «Լավ կյանքից»: Այսինքն՝ «…չէ, ես ծովափին ապրել չեմ ուզում, ես մի կտոր չոր հացով այս երկրում եմ ուզում մնալ»: Դժվար է ասել, մի բան պարզ է առանց սոցիոլոգիական հարցման էլ. հին սերունդը, կապված է իր հնամաշ տան, հնամաշ կապերին, ծուռումուռ ցանկապատին, ծառից կախված «նվալնիկին» (որից կաթող ջուրը մշտական թաց է պահում ծառի արմատը) և նման հազար ու մի մանրուքին, որոնց կարոտը դրսում է քաշում. ըր գնում է մի քանի պրով Ռուսաստան կամ անգամ Հայաստան: Եթե գնացող կա, ապա այդ մարդը քոչելու իր իրավունքից օգտվում է: Եթե հարևանը հնարավորություն չունի հեռանալու, բայց միտք կա, ապա կա երկու կարևոր դրսեվորում: Մի դեպքում՝ «…հո՞ւ կա, հո՞ւ օնիմվեր երկենամ քյինիմ, թորը քյինիմ, առե շատ ըմ օզում»: Մյուս դեպքում՝ «…ես քյինիլ չըմ, ատղաս տուս չըմ կյալ, հայրենիքս թողել չըմ, պա ստեղ հու ապրե, հայրենիքը լքինք, թա հինչա տուսումը լավ կյանք կա, հաջաթ չի, հինչու կա՝ բոլա…»:
Հնարավորության բացակայությունը վերածվեց «հայրենասիրության»: Որպես կանոն, այսպիսի մարդիկ կողծելոի գենետիկ պոտենցիալ են ունենում և օգտագործում են, «վաճառում են»: Ես կապված եմ մեր տան ամենահին ցանկապատի փլված սվաղին, որ մտածում եմ, թե ինչպես է խունանալու մեր տան պատը, մեր մայթը կանաչելու է, մեր թոնրի մեջ մոխիրը ցեխ է դառնալու, պատերը փշրվելու են հացի կարոտ, լացս գալիս է: Ես չեմ կաոեղ «թողնել՝» թեկուզ ամենա-ամենա հարուստ ու խոշոր դղյակում ապրելու հեռանկարով: Իմ ու «ինձպեսիների» ներքնաշխարհի էությունը շահարկելը՝ պղծություն է առնվազը: Լավ ապրելու տենչանքը ունի նաև ուրիշ տարբերակներ և ընտրելու բան կա: Որտեղ լավ կյանք կա, այնտեղ՝ Հայրենի՞ք է: Դա ցայտուն երևում է մեր առօրյա օրինակով: Հայաստանում ապրում է հայ բնակչության (երկրագնդի) 1/4- ը, որի առնվազը 3/4 - ը Հայաստանում ապրում է ճար, ուրիշ ճար չունենալով: Մեր պապերից քչերն է՞ին որոշում գնալ ուրիշ երկիր մնալ, ապրել, տուն տեղ դնել: Գնալու հնարավորության բացակայությունը գուցե «խանգարում» էր երկիրը լքելուն: Երկու դեպքում էլ առկա է հայրենի հողը լքելու՝ հանուն լավ, կյանքի, փաստը: «Բացարձակ ոչինչ չկա» օրենքը հստակեցնում է իրերի վիճակը: Պիտի ընդունենք՝ մարդուն տրված է կապված լինելու քարին, սարին, տեղանքին, մի խեսքով՝ դա մարդը ստացել է որպես իր գոյի մի նախապայման, հանուն այն հաշվեկշռի պահպանման, որի արդյունքում ունենք մեր մոլորակի լինելը: Եթե երկրագնդի ամենահին ցեղերը պիտի առանց որևէ վերապահության վաղուց քաղաքակրթված լինեին ու զարգացման այլ հարցերով զբաղվեին, ապա ո՞վ պիտի նաև ապահովեր նրանց այս թվաբանությունը: Չգիտես ինչու, օրինակ, մեզ՝ հայերիս, նույն դասարանում չեն «պահելու», բայց թոխադրելու պահանջներից «ազատ» են թողել: Մի ՍսՈրր -ից մյուս ՍսՈրր-ը փոխադրվել ենք՝ առանց ու կանունավոր սերելու «նախերդը»: Գնահատվել ենք առանց սովորելու: Մեզ ժամանակը չէր կարող չտանել, որովհետև այդ նավի մեջ ենք, բայց մեր ժայթքող, երբեմն հրաբուխի չափ ու պես ուժգին արտահայտված անհատների ֆոնի վրա մեզ գնահատել են առնվազը այնքան, որքան պիտի հերքեր փոխադրվելուն կամ ասենք շարժվելուն: Եթե հազիվ շարժվող մարդկային մտքի մեջ չշարժվելն էլ հստակ չի երևում կամ չեն պարզում, ապա հայերիս թափը ավելի՝ քան բավարար էր: Եթե գերմանացին հարևանությամբ ապրեր իր Գերմանիա երկրով, ապա մեր «փոխադրման» հարցը շեֆության կարգով էլ կլուծվեր ու մենք ավելի «տկար» կամ «հետամնաց» քան հիմա կանք, 21-րդ ֆոնի վրա (մեր մարզերով, շրջաններով, գյուղերով) հազիվ թե լինենք, գոնե ելնելով այն դրույթից, թե գազանին էլ են սովորեցնում: Համով կյանքը քարանձավի համար, և նույն ապրուստը՝ դղյակում գրեթե հավասար են պարպում, կասեցնում, բավարարվածության բերում մարդկանց: Կյանքից շատ, առավելագույնս պահանջելու համար, առնվազը պիտի իմանաս թե է՞լ ինչ…
Վարդան Մամիկոնյանը իր զորքի համար հազիվ թե «գրադ» կայանք պահանջեր կամ Կալաշնիկովի ավտոմատ: ՈՒրեմն, կյանքի բարիքների, նոր, ավելի չքնաղ հմայքների ու անընդհատ աճող կենցաղային պայմանները բարելավող հնարավորությունների պարագայում՝ պիտի որ թուլանա հողին, սարին, քարին «կապված» լինելու լարվածությունը և բացառի լավ կյանքը հին ցանկապատին, հին սվաղին զոհաբերելու տենդը: ԼՂՀ նախագահը դեկտեմբերի վերջին 2004թ եզրափակող ելույթ ունեցավ հանրապետության ակտիվ կամ պասիվ «ակտիվի» առջև և շատ ճկուն ու վաղուց հակտնի թոզ փչեց ժողովրդին քնած, բայց պլզած աչքերին, իսկ դահլիճում նստած չինովնիկներին ստիպեց զգաստանալ ու «կենտրոնանալ»՝ քանզի՝ «աթոռ կորցնելու խնդիր կար»: Ժողովուրդը, ինչպես սպասում էի, արտասվեց ու քիչ մնաց լացեր խեղճ նախագահի մտահոգությունների խորության, ծանրության, խալխին ծառայելու անսահման ցանկության ու նվիրվածության խոստովանությունից: «Հալալ ա, մատաղընիմ, սերտը ցավումա, լոխ դուզա ասում…»: «Մեր պրիզիդենտը շատ վըշի խոսալա վեր ինդի յորըսոնում լոխ տեղեն ա ասում, թյաքի կատարե, գլավնին տայա…»:
Նախագահը իրոք, հաջորդ օրը գնաց դեկտեմբերի 5-ին 2004թ բացված, մայրաքաղաք Ստեփանակերտի ավտոկայան: Ի դեպ, ցույց տվին ավտոկայանը, նախագահը իր շրջապատով (նախարարներ, մի խումբ միջին օղակի ծառաներ) կանգնած հնաըեսք մի փոքրիկ խրճիթի (շուշաբանդով մի տնակ է) մոտ, ջրի «ծովակների» ցեխի կույթերի ֆոնի վրա: Մարդն ասում է՝ «Ինձ ինֆորմացիա են տվել, թե ամեն ինչ լավ է, խնդիր չկա, ոչ մի անհանգստանալու բան չկա»: Կրկնեց, մի քանի անգամ: Եթե («խոսքը») ավտոկայ մասին է խոսքը, ապա ինչպես կարելի է հանրապետության ամենագլխավոր և միակ (գնացքի և ինքնաթիռի բացակայության պարագայում) գլխավոր կապ ասեմ, հաղորդակցման կետ գուցե, (ի վերջո հանրապետություն եկող գնացող ժողովուրդի չունևոր մասը չի կարող շփում չունենալ այդ կառույցի հետ («ընդունող և ճանապարհողը» վրիպել, ու չիմանալ,թե ինչպե՞ս, ու՞ր, ո՞վ , ինչո՞ւ… Էս ինչպես եղա՞վ, որ փիղը չնկատեցինք, պարոնայք: Նախագահին խաբել են, ինքն է ասում: Բա ինչո՞ւ մամաները չլացացրիր խաբողների: Բա ինչո՞ւ են համարձակվում նախագահին խաբել: Գուցե նախագահը գտնում է, որ այդ պահին չարիքներից ընդունելին իր անտեղյակ լինելն է հարմար խաբվելու պատճառով»: Ողջախոհ և լուրջ դատողության շրջանակում նախագահի նման պահվածքը, նման (уход от ответственности) խուսափելը իրականություն դարձած տհաճությունից, որը չեշոտ քարի պես դուրս է պրծել ասֆալտի (որակյալ) պես հարթ ու անհոգ մեր կյանքի ամենաերևացող մասում, և պատասխան է ուզում, առնվազը պիտի հեգնանք ծնի ու մտահոգի… Սակայն ու՞մ, ո՞վ մտահոգվի, որ նախագահը իր ժողովրդին տգետի տեղ է դնում ու իր ասածների համար չի քաշվում: Ինչո՞ւ… Որովհետև դա էլ «հերիքում» է, որ ամեն ինչ հանգիստ ու խաղաղ լինի: “Молчат и слава Богу„ :
Այսինքն՝ եթե ղոնաղ կա, համոթ ու չոմփ-չոմփ անելով հաց ուտելը, իսկ եթե տուքուտուքըք, չլմփացնելն էլ, չըմփացնելն էլ սովորական է ու չի մտահոգելու տան անդամներին, քանզի, որ պետք է լինի, որպեսզի չասեն… կարող է լինեն և հասկացող, և խելոք, և հարգող, և հարգված… «Ժողովուրդը մերն է, մենք էլ կտնօրինենք, կուզենք՝ կանգնած չու կասենք, կուզենք՝ քնած, այլ բան է, եթե հանկարծ հարց ծագի՝ ինչո՞ւ «չու»: Չի ծագի, այս խալխը էն գլխից հաշտվել է իր ճակատագրի հետ. «Անբարիշ են ասում մեզ, թուրքին քշեցինք, հիմա էլ հայաստանցիներին չենք ընդունում, մեզ ո՞ւմ հետ հարևանություն տան, որ պոզեր չհահեհք: Չի ծագի, այս խալխը շատ շնորհակալ է Աստծուց, չնայած ղարաբաղցին հազիվ թե վստահում է իրենից բացի մեկ ուրիշին: Հոգնած ժողովրդի համբերությունը չի լցվելու և ոչ մի բաժակ: Որոշակի հաճախականությամբ և որոշակի սոցիալական շերտերի շրջանակներում տարվող փափուկ քարոզները մոտեցման, գուցե ասենք՝ հպման կամ շփման եզրեր են պահում՝ պարպ ելու համար «ավելցուկ»ները, որոնք կարող են հանգեցնել անցանկալի ու անկանխագուշակելի հնարավոր բախումների: Այսպիսով խալխի մի մասը լռեցնում է մյուս մասին, արդյունքում ունենք չինովնիկին լոյալ խալխ: Չմոռանանք, որ 1937 նույնը կատարվել է ՍՍՀՄ-ում սակայն, այն ժամանակ էլ ձեն չէին հանում: «ԼՂՀ ն/գ վարչության, թե ոստիկանության, թե ինչպես է ճիշտ կոչել՝ ն/գ վարչության աշխատողներից մեկը՝ իր, թե իր ընկերոջ մեքենայով գնալիս, քրեական հետախուզության բաժնի օպերատիվ աշխատողը հերթական աշխատանքային կանչի ժամանակ «обгои» է տվել նրան: «Գտնել, պատժել, մեքենան տանել տուգանային հրապարակ… Ինչո՞ւ… Ո՞ր օրենքի համաձայն, ո՞ր օրենքի խախտման պատճառով: Այո չընկնելը՝ իր աթոռից դենը, այսինքն՝ առանց կեղծված պագոնների, առանց պաշտոնական դիրքի, ո՞վ է՝ տհաճ արտաքինով մի մարդ, որը ոչ մի առավելություն չունի այս երկրում ապրողների նկատմամբ, գոնե Աստծու կողմից: Մի պահ պատկերացրեք, եթե դուք շտապում եք, Ստեփանակերտ քաղաքում հրատապ գործ ունեք, կամ հիվանդ եք տեղափոխում մեքենայով, ապա պիտի իմանաք, թե ձեր առջևում շարժվող մեքենան ու՞մն է, ո՞վ է նստած մեջը: Եթե չեք ճանաչում կամ ներսում նստածները չեն երևում, միևնույն է, պիտի շարժվեք այն արագությամբ, որը ձեզ կապահովի զերծ մնալ վազանցումից, դրա հետ միասին կազատի պատժից, որ պիտի ստանայիք առանց խոսքի, եթե ցածր խավից եք: Ահա քեզ անկախ, սովորեն, ազատ երկիր առանց թուրքի… Գլուխս կտրեք՝ էդպես է…
Նախագահի նախաամանորյա ելույթը ժողովրդի մոտ աշխուժություն էր առաջացրել: Որդուն ուսուցչուհի կինը պիտի տաներ բժշկի մոտ: Շատ ուրախացավ, որ նախագահը խոստացավ պատժել անօրինությունները բոլոր ոլորտներում: Ստեփանակերտից ետ վերադարձող ուսուցչուհուն ավտոբուսում մեկը պատմեց, թե հաշմանդամության կենսաթոշակը հաստատելու համար «комиссия» ն կրկնակի է կաշառք վերցրել: ՈՒսուցչուհին քիչ ուրախացավ, որ ինքը մենակ չէ այդ «հալում»: Երևի Արցախ կոչվող հողակտորի վրա ապրողները այսպես են նայում իրենց հոսող օրերին, որ կոչվում է կյանք, և ուրախանում, որ բոլորը միասին են թալանվում…: Հրաշք ժողովո՞ւրդ, թե՝ հրաշագործ: Երկու դեպքում էլ շահում ենք: Տեսեք՝ ժողովուրդը ուրախ, ղեկավարությունը գոհ, երկիրը խաղաղ՝ «другой такой страны не знаю…»: Իսկ ամենակարևորը՝ մենք մեր անվանը չենք դավաճանում: Այս հարցում ավելի հաստատակամ է մարտունեցինեիը: Երկրի լոյալ մնալու (նրա ղեկավարությունը. հաց, քեֆ) աստվածատուր շնորհքը մեկ անգամ ևս հաստատում է, որ մեզ միշտ «հարսանքի» են կանչում, ինչ անենք թե ուշադով ջուր բերելու…Մենք մեր ուրույն տեղը միշտ կունենանք:
Ասեմ, նախագահի ելույթը դա այն աղմուկն էր, որով Պետրովը պիտի ապահովի իր քաղաքական «գազի՝» ձենով աշխարհ գալու արձագանքը: «Սկանող չինի սասքյուհումը, բա հո՞տը«: Տկարություն կլինի կարծել, թե նախագահը տեղյակ չէ հանրապետության տարածքում ընթացող անցուդարձին այնքան, որքան ինքն է ցանկանում: Նրան ամենևին չի մտահոգում ղարաբաղցու իսկական, թաքուն ու թունոտ կարծիքը նախագահի հանդեպ: Ղարաբաղի կարգավիճակը քաղաքական առումով մոտ ժամանակներս, թե չճշտվի էլ աշխարհի համար, մեզ՝ ղարաբաղցիներիս, չի անհանգստացնում, գոնե նրա համար, որ ավելի վհատ, քան այսօր կանք, հազիվ թե լինենք, որովհետև քիչ չենք լսում՝ «թուրքին նակազատ արինք, « մերին» նստեցրինք»: Հետո՞… մեզ ի՞նչ… Խոսքը մի խումբ մարդկանց փարթամ կյանքի ու նրանց կամայականությունների մասին չէ, այլ այն արհամարական ու լկտի վերաբերմունքի, որը մշտապես ճնշում է արժանապատվության զգայուն ու սուրբ թաղանթին՝ հիշեցնելով ամենավայրենի ու անմարդկային թուրքին: Հանրապետության նախագահը միապետին հատուկ քայլերով, անկանխագուշակելի (նաև հանրապետության վարչապետի համար) ցնցումներ է ձևակերպում՝ անկասկած հեռահար ու որոշակի ուղղվածությամբ, սակայն ամեն մի ռեժիմ հաշիվ է նստում իր գոյությունը ապահովող ռեալ ուժերի հատ և կանխատեսում է հնարավոր մինիմումի և չբացառվող մաքսիմումի պայմաններում գահը պահելու հետ կապված խնդիրները:
Դեկտեմբերի սկզբին ԼՂՀ վարչապետը մեծ գոհունակությամբ արտահայտվել է շրջանի վարչակազմի ղեկավարի հասցեին նեղ շրջանակում, կենցաղային պայմաններում: Երկու շաբաթ անց ԼՂՀ նախագահը «կոպտորեը» ազատում է աշխատանքից՝ գովված ղեկավարին: Հարցը երևի նրանում չէ՝ «թե վերջինս ինչպիսի ղեկավար էր»: Վարչապետը նախագահի քայլերը տեսնում է նույն դիրքից որից՝ շարքային քաղաքացին: Ես ու վարչապետը միասին իմացանք, որ ԼՂՀ ղեկավարները նախագահի նշանառության տակ են և «վատ աշխատողներին» պատժելու է, անձամբ… Սենսացիոն հայտարարությունների ելույթը ապշեցրեց, ժողովրդի՞ն միայն, ավելի շատ նախարարներին ու նրանց, ովքեր տագնապ ունեին, այսինքս կորցնելու բան ունեն, գոնե՝ լավ աշխատավարձ: Թունոտ ընդունվեց նաև նախարարի պաշտոնազրկումը: Երևում է, որ և նախարարի և դաշնակների համար այս պաշտոնանկությունը «պլանավորբած» չէր, այսինքն հանկարծակի սառը ջուր էր, որ լցվեց «քնած» մարդկանց վրա: Իբր սթափվելուց հետո է, որ դաշնակները կուսակցության շտաբի ուժերով նախարարին մխիթարելու որոշակի քայլեր են «ձեռնարկել»: Սա մխիթարանք է, ոչ ավելին: Որ ԼՂՀ նախագահի պաշտոնում եղած մարդը միանձյա է որոշումներ հանում փաստ է, որ այս «երկիրը» անհասկանալի ու տրամաբանությունից դուրս ժամանակներ է համբերում, գաղտնիք չէ, բայց թե ինչպես պիտի ձեն հանենք՝… Զռռալո՞վ:
Ժողովուրդը, որը չի հասկանում իր երկրի անցուդարձից ու միտումից բացի՝ կարողություն չունի ընկալելու, որովհետև «ամանը», որով ուղեղ պիտի սնվի, կուտ է բերում փորի համար, ապա ակնկալիք որի, թե փորի միջոցով կարելի է գլխի ֆունկցիաները կատարել: Լիովին համապատասխանում է իրականությանը: Եղածից ամեն բան էլ ուրուր կքցինք ու վերջ: Ահա այս պրոցեսի անընդհատ կրկնությունն է, որ նույն արդյունքին է բերում: Եթե պաշտոնը գլխին հագցրած անուրի պես կոշտություն ունենա ու տաշի, թակի, արնոտի, ցավ առաջացնի գլխին, ինչպես կոշիկը (նեղ, կարճ) ոտքը, կրունկը… (որից հետո մարդը հրաժարվում է պաշտոնից, ինչպես թակող կոշկից՝ որքան էլ այն սիրուն, որակյալ, հանդիսավոր…) ապա հազիվ թե այսպիսի հաճույքով պաշտոնի նստեն ու մեկնվեն իշխանական արքով (արք…): Քանի պաշտոնը չի սխմում, այն հագնելու ցանկություն հայտնողների թիվը ուղիղ համեմատական է առաջարկությունների քանակին, գումարած մեքենքայի նստատեղին հարմարվողներին՝ առանց նախապայմանի:
Մի տարեց մարդ ավելացրեց իր իմացածը ու բողոքեց, որ իր բարեկամին չնշնակեցին էսինչ պաշտոնին: Իսկ իմ ասածը դու չէս: Որ չենք ցանում, հնձելու ենք այն, ինչը հողի վրա է ու միայն, «Յոլա գնալու» ելքը կիրառել, երբ ժամանակիդ անիվը 21-րդ դարի հաշվին է պտտվում, առնվազը (որպես դիտողություն) գողություն է երբ չես «հանդուրժում», որ երեկվա երիտասարդը հասունանա, աճի, կրթվի, տրամաչափը խոշորանա, մտածելակերպը մաքրվի, որոշի տեղը նստելը՝ որակի գողություն: Պաշտոնը սարք ենք շինել, որի գործելը կապել ենք մեր ունակության հետ: Հարմարեցնում ենք մեր կարողությունը (հետագայում կամ էշը, կամ՝ տերը, որովհետև նշանակողն էլ հարմարեցված է…(Կոպիտ համեմատություն հիշեցնեմ: Ճապոնական ՏՐԻՆԻՏՐՈՆ հեռուստացույցը ղարաբաղցի «բիզնեսմենը» գնել է, բերել տուն, ուստա կանչել, պուլտը «սովորել» ու սկսել դիտել… Քեֆ ա՛… կինը թե ինչպես է «օգտվում պուլտից», տեղահան է լինում ալիքը… ուստա է կանչում, մենյու է հավաքում վերջինս, բացատրու է, թե ինչը ինչպես, որ ինքը տերը ղեկավարի իր ճապոնական ՏՐԻՆԻՏՐՈՆԸ SONY մակնիշի: Բիզնեսմենը երկու օր հետո մի խումբ մարդկանց ներկայությամբ հողին է հավասարեցնում SONY ֆիրմային. «երկու անգամ ուստա եմ կանչել, էլի մի կարգին ցույց չի տալիս, ափսոս չէր «Սլավուտիչը»: SONY-ին հազիվ թե կարողանար պատկերացնել, թե ինչքան կարելի է բթամիտ լինել, որ ղարաբաղցին «բիզնեսմենին» դուր գար 20-րդ դարի վերջին… Երևի որոշակի թարմ և ստույգ տողեկությունների տիրապետելուց և դրանք մանրակրկիտ վերլուծելուց հետո է, որ ԱՄՆ-ի պատասխանատու «բարձրադիր» պաշտոնյա Էլիզաբետ Ջոնսը հայտարարեց, թե մերձդնեստրովյան, Հարավային Օսյայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի անջատողական ղեկավարները քրեական տարրեր են, և պիտի անհապաղ հեռանան պաշտոնից… Իհարկե, չմեջբերեցի ամերիկուհու ասածը, սակայն հաղորդեցի բուն էությունը, ինչը անգամ այս տեսքով մտահոգիչ է, և արձագանքը բավականին ուժգին և, ըստ էության, միանշանակ չընկալվեց, գոնե ԶԼՄ-ի հաղորդած տեղեկություններից ելնելով: «Արցախ» կոչված, հայրենաքցական միության անունից տեսակետ հայտնելու համար ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը հավաքել էր լրատվական զանգվածը ներկայացնող տասնյակ միկրոֆոններ: Ի դեոպ այս հրաշալի առիթը օգտագործողներից (ամենա արդունավետ հանդիպումն էր լրատվամիջոցների հետ) քչերին հաջողվեց ցանկալի ձևով դրսեվորել իրենց, կամ իրենց խմբակցության քաղաքական արգումենտները՝ մեկ անգամ ևս ամրապնդվելու ժողովրդի, ինչու չէ նաև ղեկավար այրերի հիշողության մեջ: ԱԺ պատգամավոր Հ. Հարությունը սկսել է ավելի հաճախակի երևալ հեռուստաէկրաններին՝ ամենատարբեր ալիքներով: Այս անգամ էլ Էլիզաբետ Ջոնսի արտահայտած «մտքի» արթիվ:
Վերջինս (ինքը չի մեկնաբանել իր ասածը, սակայն գտնում է, որ ամերիկացի պաշտոնյան ոչ թէ մասնավոր կարծիք է հայտել, այլ ներկայացրել է ԱՄՆ-ի պետական քաղաքականությունը որակող տեսակետ, վրը իբր մակերեսորեն չի շոշափում խնդիրը, այլ հեռուն տանող տենդենց ունի: Մոտովրապես սա է էությունը: Կան նաև այլ տեսակետներ, ըստ որոնց Էլիզաբեթ Ջոնսը լեզվից թռցրել է մի ոչ պաշտոնական խոսք, որը արժանի չէ նման ուշադրության, կամ՝ ամերիկուհին հետին միտք չի արծարծել, որն էլ պիտի «պատժվի» պիկետներով՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում: Որքան էլ զարմանալի թվա, այնուամենայնիվ, հաջորդ օրն էլ Երևանում լուռջ քաղաքական գնահատականներ հնչեցին, ինչպես հարցազրույցի, այնպես էլ՝ բողոքի ակցիայի ձևով: Տեսակետ եղավ անգամ, թե Էլիզաբեթ Ջոնսի ասածը ուղղակի, թե անուղղակի ճնշում է Ռուսաստանի վրա, որն էլ իր հերդին պիտի ձեռնարկի քայլեր ուղղված իքնակոչ ղեկավարների մեկուսացմանը (Լ Ղ Հ մասնավորապես): Եթե պետքարտուղարի օգնականը նշել է, որ իբր՝ իրեն զարմացնում է Ռուսաստանի կողմից (չճանաչված երկրների) չգործադրվող ուժի փաստը, այն կարևորելով այդ պետություների (ճնշումը, որպես գործոն) կոռումպացված քրեական տարրերի նկատմամբ կիռարվելիք ուժի անհրաժեշտություն որպես, ապա մեկ տեսակետի գոյությունը հազիվ թէ սպառիչ է: Գիտությունների ակադեմիայի նախաձեռնության կայացած բողոքի հավաք-նիստը կարծես ուզում է ԱՄՆ-ի դեսպանատանը ուղղված դիմում-բողոքի տեսքով պատասխան ստանալ Էլիզաբետ Ջոնսի անպատասխանատու, պրովակացիոն (սադրանքը քիչ է այս պարագայում) և հետևաբար հեռուն խոյահարող արտահայտության առթիվ: Պիտի ասել, որ Հայաստանի ոչ պետական բոլոր ոլորտները արձագանքել են՝ ինչպես հորհրդային ժամանակներում էին դա անում, շատ բարեխիղճ ու կրակոտ ելույթներով արտահայտելով իրեն բողոքի խոսքը: ԼՂՀ տարածքում տիկին Ջոնսի ասածը քամին տարել է այնպես, որ Հայաստանի բողոքներից էլ ձայն չկա: Այսինքն՝ հի՞նչ ա իլալ, հի՞նչա… հու՞… ղալաթ ա ըրալ… Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականը մինչ այսօր շարունակում է «ապշեցնել» իր աննախադեպությումբ՝ մանավանդ մեր՝ հայերիս, մտածելակերպի շրջանակներում: Հիմնավորելով իր քայլը, նախքին նախագահը «հաշվի է նստել» հնարավոր այն ճնշումների հետ՝ որոնց մասին այսքան վիրավորական արտահայտվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Ըստ այն օրերի հավաստի աղբյուրների, Լ.Տեր Պետրոսյանը գրեթե համոզված սպասել է ոչ թե «ռեպլիկ»-ի ինչ որ Էլիզաբետ Ջոնսի կողմից, այլ ուժի ամենաբռնի և դաժան ձևի կիռարման ամենապետական մակարդակով (գուցե նաև կոալիցիոն ուժերի): Դժվար է ասել, թե հաղթանակների պսակին իրավական «տեր» հանդիսացող, պատմական այդ էպոխայի թագավորը (մարտական հաջողություններ ունեցած), ինչպես է նայում իր հրաժարականին՝ տարիների թողած որոշակի նստվածքից, ժամանակի տված «պարզաբանություներից», պատմական անցուդարձի ֆոնի վրա զարգացող դեպքերից (հայաստանյան… և այլն) և մնացած այն փաստերից հետո, որոնց այսօրվա արկայությունը ափսոսանքի լարվածություն է բերում նրա համախոհներին:
Մի բան կա, որ շատ շոշափելի ազդեցություն պիտի ունենա բոլոր նրանց առօրյային, որոնք կորցրել են՝ «կորցնելով» իրենց նախագահին: Հստակ տեսանելի է չինովնիկների «համարձակության» չափը, որպես շփման (ներքևների հետ) գործակից: Ավելի կոնկրետ ասելն է ճիշտ: Լկտիացել են, վախի տեղ չունեն, չի երևում նրանց համար այն ուժը, որը պիտի կասեցնի ոտնձգություն որակվող ամեն մի քայլ՝ խալխի հետ իրենց շփման ոլորտներում: Կաշառքը վերացնելու պետության այրերի բոլոր զրույցները նախօրոք նյարդայնացնում են բոլոր նրանց, ովքեր տեղյակ են այդ մեխանիզմի անխափան «աշխատանքին»՝ քանզի նրանք նաև մեխանիզմի գործնեությանը նպաստող և նրա ռիթմը ապահովող միավորներից են: Կաշառք վերցնում են բոլորը (չեն հրաժարվում առավելապես) տալիս են նրանք, ովքեր ունեն: Քրեորեն պատժելի գործարք է, նրա երկու կողմի համար էլ (տվող և վերցնող) սահմանվել է պատժաչափ: Այսինքն՝ կաշառակերությունը կրինիմալ է, իսկ այն իրականացնողները նրա տարրն են: Կաշառք վերցնում են և Հայաստանում և Ղարաբաղում: Հարց.«Ինչո՞ւ Էլիզաբեթ Ջոնսի ասածը չընկալվեց այն տեսքով, որը շատ պարզ լսվում է, և արձագանք չստացավ, ըստ էության, այն փաստի առթիվ, որը կարծես, թե չի լսվում, կամ դուրս է մնում տրամաբանությունից՝ որքան էլ անտրամաբանելի… Չի՞ ընկալվում, թե՞ ցանկության բացակայությունը հիմնավորված է այդ նույն խոսքի մեջ (տիկին Ջոնսի) առկա մեկ այլ խայթի վտանգով: Պարզենք: Ինչո՞ւ չընկալել՝ տիկին Ջոնսը երևի թե տեղյակ է, թե Ղարաբաղում (և մնացած երեք ոչ ճանաչված…) ինչ վիճակում է խալխը (շարքային ղարաբաղցին (, ինչպես են կաշառք վերցնում և տալիս, ինչ վիճակ է տիրում առողջապահության, սոցիալական ապահովության և մնացած (իրավական, ն/գ. , դատախազություն, բանակ…) ոլորտներում: Եթե կաշառակերությունը կա, ուրեմն քրեական էլեմենտները ևս առկա են: Ինչո՞ւ այս մասին ոչինչ չասվեց, այսինքն այս ընկալումը չմեկնաբանվեց, ոչ գիտնական- ակադեմիկոսների, ոչ պիկետավորների, և ոչ էլ մամլո որևէ ասուլիսի ընթացքում: Ինչո՞ւ շեշտը դրվեց «ճնշում» և «Ռուսաստան» բառերի վրա՝ ենթատեկստից դուրս: Ինչո՞ւ… Պետությունը «կողմնորոշումը» հուշեց, իսկ ինքը մի կողմ քաշվեց:
Գուցե ասենք՝«…տիկին Ջոնսը գտնում է, որ վերահսկողություն (չճանաչված պետությունները իրոք միանձնյա են) չունեցող այդ երկրների ղեկավարներին ճնշել է պետք, որովհետև այդ մարդիկ այլևս չունենալով Մոսկվայի, Երևանի կամ Բաքվի, կամ Քիշնեվի, կամ Թբիլիսի հեղինակավոր «վերևներ», իրենց թույլ են տալիս սանձարձակության աստիճանի հասել՝ առանց երկյուղի: Այսինքն, այն, ինչը պիտի ասվի չճանաչված երկրների ժողովրդների կողմից բողոքի տեսքով, և պահանջվի, որ «վերջ տան» իրենց կամայակայություններին ու չթալանեն, չխոշտանգեն սեփական ժողովրդին, ասվել է ամերիկուհու կողմից և իսկույն հեղեղի, տարափի, ցունամիի դաժանության դրսեվորումներ են ժայթքել պետական այրերի ընդհատակյա գործի մեջ դրված սցենարի տեսքով: «Խոսքը սկի էլ ճնշման մասին չէ»,- ժողովուրդ ջան: Մեր փոխարեն, մեր ղեկավարների սանձը քաշել են փորձում՝ մերը լափելու նրանց բնավորությունը ցուցադրում են, որ գոնե մի քիչ սահմանափակեն կոռուպցիայի չափերն ու ձևերը: Գուցե Ջոնսը հուշում է, որ սթափվի այս խալխը, որը իր ստրկական վիճակը համարել և (շարունակում է) համարում է իր իրավունքը՝ որպես ելից կետ ու Առաքելություն: «Ամենա» զավեշտականը թերևս նա է, որ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու և կեղծ ճանապարհով մի ամբողջ ժողովուրդ ուղարկելու (այն էլ աղաղակներով) առաքելությունը ստանձնել են մտավորականների մի լուսավոր համաստեղություն ներկայացնող հարգարժան ակադեմիկոսները: Միլիոնավոր կմ. հեռավորության վրա տիեզերքից բան պակասելը հստակ որոշում են, համարձակ ասում, եզրահանգում, իսկ բոլորի աչքի առաջ տիկին Ջոնսը փորձել է սաստել հսկողությունից դուրս մնացած, քրեական տարրերի (բոլոր չորս «պետություններում»), և իսկույն (չգիտես ինչու) «արժանացել» է հայ գիտնականների ատելությանը: Ինչո՞ւ, ինչո՞ւ…
Մեր փոխարեն, պարոնայք ԱՄՆ-ի պետպաշտոնյան ճվկիանոսից դեպի այս երկիր եղած անտեսանելի (մեզ համար) բյու աչքերով վեր է հանել, որ մենք մեր իսկ ղեկավարներից օտարվել ենք, և ինչպես երևում է ղեկավարը իր իսկ կամքով իր փարթամ դիրքից չի հրաժարվելու, շարունակելու է կեղծել, լկտիանալ՝ մինչև ինչ-որ տեղ կկտրի այդ շղթան: Ե՞րբ, ո՞վ կփորձի, ո՞վ… զգոնությունը չի կորչի, իսկ հիմա, երբ դրսի վտանգ կա հնարավոր, պիտի կարծես վտանգ պրակտիկորեն հնարավոր չէ, իսկ «դրսից եկածները» (Ջոնսի օրինակ) ահա թե ինչպիսի կազմակերպած բողոքի ցույցերի ու զայրույթի արտահայտման ձևերի (կհանեն միջազգային ասպարեզ) կհանդիպեն: «Լավ,- կասի, տիկին Էլիզաբեթը,-չեք ուզում, պետք չէ»: Եվ իրոք, այդպես էլ եղավ: Չգիտես ինչու ՀՀ և ԼՂՀ պաշտենական բողոքը ԱՄՆ-ի դեսպանատանը չլսեց ընդհուպ մինչև հունվարի 20-ը, այսինքն, Ջոնսի արտահայտությունը հնչել է ավելի վաղ, սակայն հայ լրագրողները այն ստացել են Ռուսական մամուլուսց և մասայական հնչողություն հաղորդել (մեկ շաբաթ առաջ): Նահանգներում արդեն հունվարի կեսին լսել էին, որ Հայաստանում բուռն ցասումի ալիք կա տիկին Էլիզաբեթ Ջոնսի «խոսքից» հետո: Տեսեք, ԱՄՆ-ի ոչ մի պաշտոնյա, ըստ էության, որևէ հարցի արդիվ առանց հարցման մասնակցելու խնդիր չի տեսնում, եթե ԱՄՆ-ի շահերը շոշափող որևէ հանգամանք կամ դրան միտված դրույթ չի արծարծվել: Հասկանալի է: Ինչու՞ լռություն պահեցին Հայաստանի և ԼՂՀ պաշտոնյաները, չէ որ Ջոնսի «խոսքը» ուղղված է հենց ամենացավոտ մի հառցի: Եվ միայն այն բանից հետո, երբ («ժողովրդական, գուցե ազգային, ավելի ճիշտ՝ ցուցադրական բողոքի ցույցերից հետո») «արտահայտությունը» ծամծմել ու հալածել էին՝ առանց այն քննարկելու, էությունը պարզելու, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը բացռություն ստանալու կոնկրետ քայլեր արեց: Տիկին Ջոնսը հերքեց նման մի արտահայտություն հնչելը իր կողմից և ասաց, թե իր «խոսքը» կոնտեքստից հանվել է ու ստացել այլ որակ: Ինչևէ, հետագա լարվածության թուլացման համար բարենպաստ ելք է, չնայած պիտի ասեմ իմ տեսակետը՝ ինքներս ենք տոն տվել, ինքներս ենք աշխարհով մեկ արել՝ որը մի անգամ ևս հաստատում է այն փաստը, թե ում էն պետք քաղաքական ցնցումները և ովքեր են իսկույն արդյունք ստանում այդ իրականացումից:
«Ինքներս», ինչպես միշտ, տողի վրա. չակետների մեջ ենք, իսկ ռեալ կյանքում մենք այդ «ինքներս» - ի տիկնիկն ենք, իսկ «նրանք» ինչպես միշտ. «вы все. и всегда будете зависить от нас»: Հստակ կարելի է հիմնավորել թե ՀՀ և թե ԼՂՀ լռությունը մի «հարցում»՝ որի տերը գերտերության պաշտոնյա է: Սա մի կողմից. մյուսը՝ խորացնե՞լ մի արտահայտություն, որի արմատները գոնե հեղինակին (Ջոնսին) հայտնի են և քթթութի պարագայում տուժելը անխուսափելի է՝ անկախ պատժի չափից: Նման ճկունությունը բնորոշ է պետականությունը ուսերին տանող ցանկացած անձի՝ անկախ ազգությունից և պետության «կենսամակարդակից»: Ասենք՝ ռուսական իրավապահները (գլխավոր դատախազի մակարդակով) Յուլիա Տիմաշենկոյին հետախուզում են՝ նրան մեղադրելով խաբեբայության (машенечество), պետական միջոցների հափշտակման և մի քանի այլ ծանր հոդվածներով հետապնդվող հանցագործությունների մեջ:
Վիկտոր Յուշչենկոյի նախագահության հենց առաջին պաշտոնական ուղևերությունը եղավ Ռուսաստանի Դաշնոըթյուն: Ինչպես և սպասվում էր, զանգվածային լրատվամիջոցները առիթը օգտագործեցին Վլադիմիր Պուտինին հարցնելով, թե ինչպես է վերջինս վերաբերվում այֆ փաստին, առավել ևս, որ հենց այդ օրը, երևի թե նախօրյակին, Յուլիա Տիմաշենկոն ՈՒկրաինայի նախագահի կողմից նշանակվել է կառավարության նախագահ: Ես նստած՝ հեռուստաէկրանին էի նայում: Պուտինը բավականին ծանր կացություն ապրեց այդ պահին, սակայն պետական պաշտոնյային հատուկ առանձնակի ճկունությամբ կարողացավ կոծկել վակումը: Սա՞ է իրականությունը, որը սկի էլ գունավոր չէ, ինչպես ներկայացնում են:
Ինչպես երևում է «կենդանի» կյանքի ընթացքից, ոչ մարդը, ոչ էլ պետությունը (չի լինում, աստվածային առաքելություն է) մի դեմքով, մեկ քաղաքականությամբ ու ազնիվ ապրելու կողմնորոշում չունի: Կարծիք չկա պնդել կամ գոնե կարծել, թե մարդն ինքն է պատմություն կերտում իր կամքով, և մեկուսանալ կարող է ցանկացած ժամանակահատվածում և երկրագունդը թողնել ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ մեջ… Անգամ այս վերջին պարագայում ևս Աստված ներկա է, քանզի աշխարհը պահելը մարդու գլխում զետեղված խելքի բան չէ, թե Աստված ի զորու չէ այլ կերպ «պատրաստելու» մարդուն նրան ամրացրած երկրագունդը ապա այդ մասին հազիվ թե տեղյակ պահի որևէ մեկին: Ինքը իր ծննդին մասնակցում է (մարդը(այնքանով, որքան մեզ հայտնի է: Մեզ ո՞վ է ասում, (ո՞վ է ասել երևի (, թե մենք ինչու, և ինչպես պիտի ստեղծենք երեխա: Փալան կարելու համար, օրինակ պատրաստ երեխային տանում են ուստայի մոտ «շագիրդ» տալիս, անգամ վարձով որ երեխան սովորի փեշակ առնի, ապրի… ՈՒստան ինքը ցույց է տալիս, հետո շագիրդին ասում է, դե հիմա, դու արա, տեսնեմ ոնց ես սովորել… Էսպես չի՞… Ես չեմ լսել թե երբևէ, ինչ-որ ուստա, ինչ-որ մեկին սովորեցրել է, թե ինչպես են ամուսնություն ապրում, որ երեխա ծնվի, այսինքն՝ «…էս ես անում, էն ես անում, հետո էսպես, հետո… հետո…»: Բա ի՞նչ խաբար է, առանց սովորելու, առանց ուստայի, էս ինչպե՞ս է մարդ գլխի ընկնում: Վայրենին անգամ… Թուրք ազերների հետ մեր վեճը կռիվ դառավ 1988-ից հետո: «Մերի» մեջ սկզբից քչերը կային: Փետրվարի 20-ին, նույն 1988թ. մարզսովետի սեսիայի տրիբունայում կամ նախագահությունում նստածներից ոմանք 1987 նոյեմբերին լսել անգամ չուզեցան որևէ նման գաղափարի բարձրաձայն ասված խոսքը: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Որ շարժման գաղափարները ի սկզբանե պիտի չընդունվեին առավելապես հաջեղ դիրքավորված անձանց կողմից, բանակ էր: Բայց այս փաստի հետագա ուրացումը, ճկուն կերպով այլախոհից մինչև մազերը ազգայնամոլ ճանաչվելու շուտափույթ քայլերը (արդեն ջրի երես դուրս եկած, հրապարակում կանգնած ժողովուրդի աչքի առաջ, նրանց հովանու տակ… և այլն (և առանց ամոթի զգացումի շարքում դասավորելը, առհավետ, գոնե ներկա սերնդի հիշողությունից այդ իրականությունը՝ ժամանակի շունչը դարձան կամ ժամանակի երեսները փոխեցին) ջնջելու «վստահ» ճիգեր պիտի հաստատեն, որ անաղարտությունը և նման որակների շրջանակում աճելու միտումը անհամատեղելի են: Շեշտված, զուտ արիական ծննդիպարագայում եզակի մարդիկ տարբեր էպոխաներում «եղել են» իշխանական աթոռների և ներկայացել են ազգին հենց այդ տեսքով, սակայն պատմության կուլիսների ետևում ճշմարտությունը խորթ երեխայի կարգավիճակով ապրելու և գոյատևելու (չի ոչնչանում) փաստը անվերադարծ հաստատում է՝ Աստված տեղյակ է դրան:
Այսուհանդերձ՝ շարունակում է, ենք և են՝ ապրել ու կրկնել՝ ինչու՞, ինչու՞, ինչու՞… 100% ոսկին անգամ չկա կամ ի՞նչ կա բացարձակ… «որ բացարձակ ոչինչ չկա»: ՈՒրեմն պիտի ինքներս պարզենք՝ գոնե մեր հարկի տակ, որ անհանդուրժելի է, երբ Աստծու կողմից սահմանված բացարձակության բացառումը «անտեսվում» է և մոլուցքով հասցվում բացարձակ ափսուրդի մի «երևույթ», որի «կրողը» այդ պահին հզոր է, «անպարտելի» և կյանք է բաժանում հանց Աստված: Գոնե ինձ համար պարզ է, որ երկրի բնակչությունը չի կարող հրաժարվել իրեն պարտադրված Աստծու կանոններից: ՈՒրեմն պիտի չզարմանանք, եթե «բացարձակ» անարդարության փաստի հետ առընչվենք ամեն քայլափոխին ցանկացած էպոխայում: Ապրենք պիտի «եղած կարգուկանոնով»: Երբ յուրաքանչյուրը կհասկանա, որ ապրելու կանոնները «երկրի» օրենքի պես են «աշխատում» (յուրաքանչյուր երկրի՝ անխտիր, և մեծ հաշվով նաև) ապա կարիք չի լինի սպասել, թե Վառլենը այս արթիվ ինչ է ասելու, բյորքը՝ ի՞նչ, կամ ինչպե՞ս հասկանան «ազատություն» բառը, ըստ ոչխարի՞ թե այնուամենայնիվ՝ գայլին: Միևնույն է այս տարաձայնությունը կա, և կապրի մեզ հետ՝ որպես օրենք ոչխարների համար, որպես ապրուստի միջոց՝ գայլի:
Ինչու՞ հիշեցի այս մասին, պատերազմի կամ կռվի օրերին, երբ դեռ չէինք հասցրել քնից կշտանալ ու կարոտել խրամատին: Հասկացա, որ հիմա է այն պահը, երբ առանց փիլիսոփաների էլ մահկանացու ղարաբաղցին շոշափելու է իր տկարությունը և այն տարաձայնությունը, թե ով ինչպես է հասկանում «ազատությունը», ինչքանն է հերիքում նորմալ կյանքին՝ այդ չակերտների միջից, ո՞րն է կոչվում անկախ, և որտե՞ղ են որոշում այս ու նման հարցեր… Շատ անգամ եմ հանդիպելու այլախոհ մարդկանց և յուրաքանչյուրիս համար անորոշ է մնալու, թե այնուամենայնիվ՝ ինչու՞ «նա» ճիշտ է միշտ: «Նա», որը հզոր է ու անձեռնմխելի: «Նա» որի կոնկրետ անունը լիքն է տարաձայնությամբ:
(շարունակելի)
Комментариев нет:
Отправить комментарий