1968 թվականին (գուցե +1 -1) Հայաստանից ԼՂԻՄ- Մարտունի քաղաք է այցելում Էջմիածննի մայր տաճարի կողմից լիազորված մի հանձնախումբ: Մարտունու շրջսովետի գործկոմի նախագահի տեղակալը (Շ. Հ. Բախշյանը) ընդունում է նրանց և լսում: Խումբը եկել էր իր «ամբիոնին» պատկանող անշարժ գույքը .տեսնելու»: Խոսքը Ամարասի մասին էր: Գործկոմի պատասխանատու աշխատողը նրանց տրամադրում է վերամբարձ կռունկ և «Беларусь» экскаватор տրաքտոր: Հանձնաժողովի նահագահը՝ քաղաքացիական շորերով մի աղջիկ, հանում է քարտեզ, չափումներ անում և տեղադրում վանքի հարավային մասի (շենքի հետևի մասն է) բայց տեղը շենքից գրեթե չորս հինգ մետր հեռավորության վրա: «Տրաքտորիստին ասում է՝ փորիր գծագրածս տեղը, բայց շատ զգույշ: հավաքված գյուղացիներին (մի քանի հոգի) դուրս հրավիրեցին: Ինձ ասացին, որ մմնամ: Մեկ ժամից էլ քիչ ժամանակ անցավ ու հանկարծ տրաքտորի «կովշը» կարծես տաշեց ինչ-որ բան ու աղջկա ձայնն էլ հետևից լսվեց: Ասաց՝ կամաց, ընկեր, կամաց, կոտրել ես երևի: Մենք, ես օրինակ, չգիտեի, թե ի՞նչ պիտի հանեն, ի՞նչ են անելու: Հետո բահերով ու հողը մաքրող հետաքրքիր գործիքներով միջամտեցին հողային աշխատանքին: Ու հանկարծ երևաց դագաղ, անկասկած արծաթե: ես շշմած նայում էի նրանց, իսկ նրանք գոհ աշխատում էին, շատ արագ ու մաքուր: դագաղի մի ծերը իրոք վնասվել էր: Ես խորհրդավոր ու պաշտոնական մոտեցա աղջկան: Նա ասաց՝ վանքի ունեցվածքն է, պիտի առանց բացելու տանենք Էջմիածին: Ամենայն Հայոց Հայրապետի ներկայությամբ ու նրա խոսքից (գուցե աղոթքից հետո) հետո պիտի բացվի միայն: Ասացի՝ ի՞նչ ունեցվածք է: Ասացի ոի ինքս էլ զգացի, որ հարցս կորրեկտ չէ: բայց աղջկիկը պատասխանեց: Դա զարդեր էին ոսկյա, արծաթյա, ադամանդից, գուցե, թանկարժեք հնություններ, հիմա իհարկե մեծ արժեք ներկայացնող էքսպոնատներ և այլն: Տարան: Դրեցին «ժՐՈջ» մակնիշի մեքենայի մեջ և շուտափույթ հեռացան: Հաջորդ օրը Ադրբեջանի երկրաբանականինչ-որ կենտրոնից զանգեցին ու շատ վրդովված հարցրին՝ թե ովքե՞ր և ինչու՞ են եկել Ամարաս: Ես ասացի՝ պետությունը եկեղեցու գործերին չի խառնվում, ես նրան հյուրասիրել եմ, որպես հյուրերի: Թե ո՞վ էր հասցրել տեղեկացնել՝ չգիտեմ, չնայած շատ էի զարմացած: Բայց հայտնել են մերոնցից, որովհետև սահմանափակ շրջանակում էր կատարվել ամեն բան»: Հիմա հարցս: Դագաղի մեջ պահված զարդերը՝ «մատնիք, մարջան, ապարանջան», թանկարժեք քարեր և այլն… Որտեղի՞ց՝ եկեղեցում, թե՝ վանքում: Որտեղի՞ց: Ոսկերչական գործարա՞ն, ադամանդի ցե՞խ, թանկարժեք քարերի մշակման կենտրո՞ն, չէ: Ժողովրդից «հարլված», գուցե ասենք՝ վանքին «նվիրաբերված», վերջին հաշվով՝ թե ինչ «ճանապարհներով» (էս բերեք՝ ձեր տունը ուրախություն կգա, էն բերեք…) ինչ մեթոդներով, խալխից կորզել են, խաբելով, հորինված զրույցների ու կոմբինացիաների միջոցով: Եգիպտական փարավոնների մասին տեղեկություն կա, որ զինվորը, այդ երկիրը պահող բանակի զինվորը, վարձատրվել է առաջինը: Ռամզեի մասին պատմող նյութերը ասում են, որ հեղինակություն վայելած մեծանուն տերը զգուշորեն է վերաբերվել հարկահավաքման գործին ու գեթ մեկ անգամ կոպտություն կամ արհամարհանք «դրսեվորած, պաշտոնյային պատժել է ժողովրդի ներկայությամբ: Իսկ հարկատուր դժգոհությունը, ըստ հասած տեղեկությունների, վերաճել է զանգվածային «անկարգությունների» ու ցնցել նաև բանակային «ուժերին»: Ռամզեսը չի ճնշել խռովությունները: փարավոնը ուսումնասիրել է իրավիճակը, պատժել կեղեքողներին և բավարարել օրինական պահանջները՝ առանձնապես հետևողական լինելով բանակի հետ կապված խնդիրներում: Այս փաստը, եթե անգամ առանց «կնիքի», արժանի է հարգանքի, ու ավանդույթի համով պիտի ճաշակվեր երկրի ղեկավարության կողմից՝ բոլոր ժամանակներում: Ի՞նչ անցյալ ունի մեր պատմությունը այս ֆոնի վրա: Նման հոգատարության մասին (եթե այսօր դա որակվում է որպես հոգատարություն, ապա հազարամյակներ առաջ այն դիտվել է որպես միակ ելք, և օրենքի հիմք՝ մնացած օրենքների գոյը պայմանավորող) խոսում ենք և ուշքներս տանում ենք հեռավոր անցյալները՝ հույս ունենալով գոնե քաղաքականության համար փաստերի մեջ գտնել մի դրվագ, որը թույլ կտա առանց քաշվելու փաստել մեր նախնիների՝ փառավոր ու անկախ լինելուց զատ, «տրամադրությունները» իր ժողովրդի ու բանակի հանդեպ: Այսպիսին եղել ենք՝ կոչվել ենք Արիական, մեզնից է սերվել արիությունը: Սա ասում եմ եղածից, որի մասին գիր ունենք սեպով: Այո, նաև մենք, գիտակցել ու օտարներին էլ սովորեցրել ենք մարդուց պաշտպանվելու ձևեր, տակտիկա, ստրատեգիա և այլն, այն դարձրել համապատասխան գիտություն: Ինքներս, գոնե մեզ ճիշտ ճանաչելու ու այսուհետ մեր ուժը մեր ցեղին արժանի պահելուն ուղղված համազոր քայլեր անենք ու դեֆիցիտով չմնանք ժամանակի առաջ: Այսինքն, եթե առնվազը 2000 տարի առաջ մենք՝ Հայկի ցեղի հետնորդները, ունեցել ենք (ապրելու) մշակված կանոններ, օրենքներ և այդ ամենը ընկալած ժողովուրդ, ապա պիտի նաև բացատրենք, թե ինչու՞ պատմության քառուղիներում, գուցե ասեմ՝ վերջին 16 դարում մասնավորապես չարդարացրին ոչ Աստծու, ոչ էլ առավել ևս հենց մեր՝ հայերիս սպասելիքները: Բայց ծառայեցին Քրիստոսին այնպես, որ ինքը Հիսուսին էլ սկսեց կասկածել մեր մտավոր կարողությունը ամփոփող ապարատի նորմալ ֆունկցիոնալացմանը»:
«Ամենաողբերգականը այն է, որ ունենք անորոշություն՝ չնայած մատենադարանի բոլոր ջանքերին: Անգամ փորձ չկա հիշելու, թե ո՞վ, ովքե՞ր, ինչպե՞ս և ինչու՞ մեզ մարաթոնից հանեցին՝ որոկազրկված մի մարզիկի կարգավիճակով թողնելով մեզ ժամանակների և նրանց ցնցուղների հայացողությանը: Սա արդեն կատարվել է, ոչքան էլ ցանկալի: «մեռած» սրտին՝ մխիթարանք հազիվ թե փրկություն է, բայց մնացածներին գոնե չի խանգարի: Կատարվածի մեջ մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ապրել են հայ քրիստոնյա ու այլևս ուրիշ որևէ բեռ չեն ունեցել հոգու վրա, և դա համարել են նորմալ իրավիճակ: Եթե մեղավոր են բոլորը, ապա մեղավորը չկա»:
* * *
Հայ առաքելական եկեղեցին իր հիմնարկները (օֆիսային տնտեսությունից տեղադրել է բոլոր բնակավայրերում, հարևանությամբ, արտակարգ գեղատեսիլ բնության գրկում: Բնական է: Ի տարբերություն մարդկային մնացած հարաբերությունների, եկեղեցին շփվում էր ժողովրդի հետ պետության կողմից օրինականացված «հարկահավաքի» կարգավիճակով: Իսկ պետության բացակայության պարագայում եկեղեցին գանձում էր՝ պետության բաժինը զիջելո՞վ, ժողովրդի՞ն: 301թ «ճանապարհվել» են՝ շուքով, ցնծությամբ, միացյալ ուժով՝ թագավորության, (բանակ, ժողովուրդ, եկեղեցի) անծայրածիր տարածքներով, ծովերով, սարերով, գետերով, լճերով… «Տեղ են հասել»՝ մի բուռ ժողովուրդ, մի բուռ հողի վրա և՝ անվնաս եկեղեցին: Եթե ինչ որ տեղ, ինչ-որ բան պակասում էր ու հիմա չկա, կամ քանդված է… Աստված էլ եթե չասի, մարդիկ ասել են, ասում են, ասելու եմ:
-«Մինչև հեղափոխությունն էլ ներդրումներ չէին անում, հավաքած հարկերը օգտագոչծում էին իրենք իրենց մեջ, փայ-փայ էին անում… թե ով ինչքան էր ստանում, խալխին ո՞վ էր բան ասում: Սրանք ժլատ, մեկուսացված, թաքուն ուտող, թաքուն դուրս գնացողներից էին: Եկատերինան օտար հալով հայերից 10 տարի հարկ չի գանձել: Մեր եկեղեցին «շվեդ ջոկել» է, բկիդ չոքել է, խլել տարել է… Ժողովու՞րդը: Ի՞նչ ասի: Վախեցնում էին: Աստծու ուժով, Քրիստոսին հարությամբ տագնապահար էին անում տկար ժողովրդին: Էնա, ասում էր՝ փարավոնը իր զինվորին աշխատավարձ էր տալիս՝ եկած, հավաքված հարկերից… Էդպե՞ս: Որ չտար էլ՝ կլինե՞ր: Ո՞վ գիտի՝ ինչպես: Բայց արածի դիմաց ստանալն էր օրենք ու կա: Դերը ի՞նչ էր անում գյուղի խալխի համար, որ «թալանում» էր աստծու անունից՝ Քրիստոսի խաչով: Սովետական իշխանությունը եկեղեցիները սկսեց պահպանել ու իր հովանու տակ առավ: Իրենք չէին անի: հոգևեր հայրը առնելու է սովոր, վերցնելուն, տա՞լը… Խոստումներ, բոլբոլ խոստումներ: Որ առնող լիներ՝ հեղինակությունից հետո բոլոր եկեղեցիները կվաճառեին ու հայդա…»:
-«Ավարտեցիր խոսքդ, բայց չհասցրիր պատասխանի: տեղ հասածներից պիտի հարցնենք, ի՞նչ եղավ, ու՞ր է մնացածը… ինչու՞ այդքան կորուստներ ունեցանք, տեղ հասցրածներդ ինչի՞ նման էր…»:
-«Ու՞մ հարցնի: Սրա նրա զենքից մի կերպ պրծած, ցաքուցրիվ խալխերից կազմված մի կերպ հայ ժողովուրդ կազմող զանգվածի՞ց, գուցե Աստծոց կամ նրա հարություն առած որդուց տեղեկանք: Ծայրահեղ դեպքու՞մ, թե՞ «հենց առաջին անգամը…» եկեղեցուն հարցնենք: Օրինակ՝ դուք ու ձեր ունեցվածքը կացել եք՝ ինչ անեք (օֆիսները) առանց երկիր, առանց կայսր, առանց բանակ, առանց Պետություն: Պատժող չկար, չկա, այ դրա համար է, որ կացել եք, ծախել եք կերել, աննամուս ժառանգի նման, թե՝ պես, թե՝ «հենց»: Ձեր դարը՝ տակը մնացած ժողովուրդը պիտի անի: Հավաքվենք ազգովի, դատավորով, դատախազով, վկաներով, փաստերով, պատմությամբ, պարզենք թե ինչու՞ «ամանաթը» տեղ չհասավ, ո՞նց եղավ: Ո՞վ սպանեց ցեղի մեջ՝ ինքն իրեն պաշտպանելու, հույսը սեփական բանակին ապավինելու, «զարկին զարկ առավել» ԳԵՆԸ: Ո՞վ նրան ճանաչեց անընդունակ ու լքելով ժառանգությունը Հայկի, ներմուշեց սին աղոթքներ հնազանդության, հպատակության անհստիր: Եթե չեն էլ սպանել, մատնել են մահացու, որից որբություն ենք ժառանգել: Որբը խնդիրներ պիտի լուծեր հորից ու մորից մնացած: Պիտի հպարտ գենի վրա տկարություն աճեր և կարծրացներ որբի վիզը, որ ապուպապերի ավյունով լիցքավորված ոգին՝ ծռած վիզ, կախված գլուխ չտեսներ գոնե: Եկեղեցին, փսատորեն ստանալով պետության հետ հավասար իրավունքներ երկրի կառավարման գործում, չստանձնեց և ոչ մի պարտավորություն: Վեճի առարկա չի կարող լինել մի բան, որը 1600 տարվա կենդանի փաստեր ունի: Ինչպե՞ս կարելի էր նման պայմաններում, երբ պետությունը չի դժգոհում (գոնե այդ մասին որևէ լուրջ զրույց չի եղել, կամ չի մնացել) չի հայտնում իր անվստահությունը, եկեղեցու կամ նրա կաթողիկոսին, փորձել ժողովրդի գիտակցությունը հասցնել՝ սպասվելիք ողբերգության նշանները կամ առկա նմուշները: Ո՞վ: Հասարակ ժողովրդի՞ց… Նման քայլի համար նպաստավոր բավարար հիմքեր ու պայմաններ չկային: Քրիստոնեական եկեղեցին սեփական ժողովրդին (ինչպես ցույց տվեց պատմությունը) վատնել է հումքի պես: Որ ժողովրդի տոկունությունն ու ինքնուրույն ապրելու գաղափարը համագործակցել են ու դեռևս իշխել են՝ որպես առաջնային ու միակ դաշինք՝ երկրին կյանք ապահովող արժանապատիվ, դա ևս հաստատվում է փաստով, որը եղավ 301-ից հետո: Հայ ավագանին (սյունյաց և Արշակկունյաց նահապետների գլխավորությամբ) համախմբելով (ուշադրություն դարձնենք՝ «համախմբելով») ուժերը, հռոմեկան զորքի (ուշադրություն՝ «հռոմեկան զորքի») օգնությամբ ջախջախել է պարսիկ բանակը և ազատագրել ԵՐԿԻՐԸ: Թագավորին (կուրացրել էին պարսիկները) ազատել են ու բերել նստեցրել գահին: հայաստան երկիրը ավագանիների նախաձեռնությամբ է միավորել ուժերը ու «հռոմեական զորքի» հետ 350թ Ոսխայի ճակատամարտը տվել: Հենց այս պահին, թող (Քրիստոսի նախաձեռնությամբ) Աստված էլ ինձ կուրացնի, բայց դրանց այս ճշմարտությունը չի տուժելու, որովհետև՝ 350թ Հայաստանը արդեն բանակ չունե՞ր, ինչու՞ ավագանին, ինչու՞ հենց թագավորին գերելուց ու Հայաստանը նվաճելու սպառնալիքից հետո «ուժեր համախմբեցին»: Ինչու՞ Տիրանը ողորմելի հալում հայտնվեց: Ինչու՞ Հռոմը բանակ էր պահում ր կոչվում էր՝ «հռոմեական զորք», իսկ հայոց պետությունը՝ առավել ևս համալրված հայ առաքելական եկեղեցու պետական դիրքով, մնացել էր տարերային մի անհասկանալի հալում ու շարունակում էր չհանգել վճռական քայլի: Գան թագավորին գերեն տանեն, կուրացնեն, այսինքն, ծաղրեն անօգնական հալը Հայստան երկրի ու հետևություն չարվի՞: Նողկալի է, ու այրրույթ է բերում ճնշող՝ անգամ այսօրվա մեր անկախ հոգուն: Ինչու՞ թույլատրելի էր ու մնաց: Խնդիրը պատերազմներում հաղթելու կամ պարտվելու մասին չէ: Հռոմը մեկ անգամ չէ, որ պարտություն է կրել մեր բանակի կողմից ու ճանաչել Մեծ Հայքի անկախությունը: Արշակ Բ.ձգտել է ստեղծել կենտրոնացված և հզոր միապետություն: Սպառնացել է եկեղեցուն: Արքունի զորաբանակը մեծացնելու, իշխանությունն ամրապնդելու գործում Արշակ Բ թագավորը հանդիպել է պարսկական արքունիքի աջակցությունը վայելող նախարարների դիմադրությանը: ՈՒ՞ր էր եկեղեցին, ինչու՞ չզսպեց ու «կարգի» չհրավիրեց դավաճան նախարարներին: Եթե չի նպաստել, ապա դրանով աջակցել է, անգամ լռության ու անտարբերության պարագայում: Իսկ այդ անոթալի դիրքորոշման արդյունքում հայոց արքա Արշակ Բ կուրացվել և տանջամահ է արվել Անհող բերդում: Սա է պատմության էջը ըստ մեր վկաների: Հայաստանը բանտարկվա՞ծ: Կարելի է թվաբանությունից օգտվել և ունենալ «մեկին գումարած մեկ» խնդրի միակ լուծումը: Ինչու՞ կանոնավոր հզոր բանակ չուներ Հայստան երկիրը: Ազգը ռազմատենչ չէ՞ր կամ՝ վախկո՞տ էր: Ոչ: Հնարամիտ զորավարների կարիք կզգա՞ր: Ոչ: Զենք շինելու, զրահ ունենալու մտավոր կամ տնտեսական տկարություն առկա՞ էր: Ոչ: Մնացին՝ ցանկությունը և միջոցները:
Եթե հիշում եք, Տրդատը ժողովրդից հարկեր հավաքելու իրավունքը տվել էր հայ առաքելական եկեղեցուն: Ժողովրդի օձիքը աքցանած (այլ կերպ չես անվանի) հայ առաքելական (Քրիստոնական) եկեղեցին շարունակում էր հավաքել հարկերը: հասկանալի է, թե ինչու նախարարների մի մասը ոչ միայն չի ողջունել թագավորի ձգտումները՝ կապված երկրի պաշտպանական հարցերի հետ (կենտրոնացված պետության ջանքերը), այլ ձախուղել է, դավաճանելով, ըստ էության, պետությանը ամրապնդելու արքայի կոչերին ու վերջապես՝ ժողովրդին: Ինչու՞ զորքը (թեկուզ արքայական) մեծացնելու և հզորացնելու թագավորական միտումները արձագանք չգտնեին նախարարների մոտ: Սա փափուկ է ասված: Պարսկական կողմնորոշում ունեղած նախարարների համար զորքի (հայոց զորքի) ցանկացած աշխուժացում առավել ևս՝ ավելացումը և հզորացումը.. խանգարելու էր նրա կայուն ու անհոգ կյանքի հետագա գոյին: Իսկ եթե մի փոքր հիշենք, որ ցանկացած բարեփոխություն (առավել ևս բանակի) կապված է միջոցների հետ, իսկ դա նշանակում է՝ կամ պիտի նվազի մեկի բաժինը կամ՝ շեշտը դրվի հարկերի ավելացման վրա, որն արդեն հասել էր ոսկրին:
-«Հաճախ էր ժողովուրդը ընդվզում հոգևորակաների դեմ: Շռայլ ու ցոպ կյանքով ապրող այդ կաստան լկտիության էր հասնում՝ չգիտես իր որ արածին հենվելով: Հարություն պապը հորս պապն էր, որը համարձակվեց Տեր-տերին փաստի առաջ կանգնենել: Վայրի ցեղերի մի քանի խմբեր, երևի թե թուրք, օսման, թաթար, ինչևէ, գալիս էին շատ հանգիստ թալանում ժողովրդին ու առանց շտապելու հեռանում: Առաջին անգամ ձիերի վրա եկան, վրա տվին, քաշքշեցին, թալանում էին, գյուղի տղաները ելան պաշտպանեցին իրար փրկեցին ինչ-որ բան բայց կորուստ եղավ: Թոռանը սպանեցին հրոսակները: հարություն պապն ասաց՝ էդքան հարկ եք հավաքում, էդքան հողեր ունենք, էդքան եկամուտներից գյուղում մի ջոկատ պահենք զինված, օջախների տանիքը կմնա պատի վրա, թշնամին կիմանա, որ ուժ կա, դիմադրող կա, ու կհասկանա՝ կորզելը մահվան գին ունի այստեղ: Ժողովրդին սրեցին խեղճ մարդու վրա ու անվանեցին անաստված: Հարություն պապն ասաց՝ եթե Աստված էլ է ձեր վարքին, ապա անաստված լինելն է ճիշտ: Սկսեցին հետապնդել յոթը պորտին: Իսկ ասպատակությունները շարունակվում էին: Բայց եկեղեցուն վնաս չէին տալիս: Ինչու՞: Ինչու՞ հրոսակը ներողամիտ էր միայն հոգևոր հայրերի հանդեպ: Քրիստոսի խա՞թրին, գուցե «սուրբ» խաչի՞ պատվին: Բարեկամական որևէ կապ ասպատակիչների հետ՝ թույլ տվեք բացառել: Հայերի գեղեցիկ աչքերի համա՞ր, գուցե նոյի հեղինակությունը… Ավելի պարզ ու ընդունված «կարգ» կար: Ժողովրդից հավաքված հարկերից բաժին էին հանում թալանելու եկած ուժին ու խոստանում ապահովել այդ եկամուտը առանց «դժգոհությունների կամ զինված դիմադրության՝ տեղի բնակչության կողմից: Սա «գործել է, ի հակակշիռ չեղած բանակի, որպես էժան վարձահատույց»:
-Մի պահ պատկերացնենք մեր առօրյան: Պետությունը, կառավարությունը հարկերը հավաքում են տանում լցնում իրենց «Խազնան» (казна) սուս-փուս նստում: Բանակը աշխատավարձի է սպասում: Չկա: Չեն ուղարկում. «Բանակը պահել չի լինում, թանկ է, ավելի լավ է չպահենք»: Բա առանց բանա՞կ… Հա: Ասում են՝ հա, բա որ թուրքը գա մեզ վրա… Բդոն մդոն կելնեն կելնեն, չէ՝ հերն էլ անիծած, թող ամենքն իր գլուխը պահի… Էդ ինչպե՞ս կլինի… Բանակը ցրվում է) հեռու մեզանից): Թուրքերը հենց լսում են որ խրամատում մարդ չկա, ոտքի տակ տալով, վառելով, ջնջելով գալիս են հասնում կառավարություն թագավորին, և այլ պաշտոնյաների… Ասկյարի կամանդիրը իր երկրի մեծ կամանդիրին հայտնում է, որ էսպես, էսպես, ղարաբաղի կառավարության հետ ինչպե՞ս վարվենք: Գալիս են բոլորին հավաքում կառավարության նիստերի դահլիճում, որոշում՝ ղարաբաղի ղեկավարներին ու նրանց հարազատ բարեկամներին ձեռք չտալ, որոշակի ազատության ու անկախության համար իշխանության ղեկավարները բանակի համար նախատեսված միջողների մի մասը տալիս են թուրքին ու պայմանավորվում՝ դուք մեզ, մենք՝ ձեզ: Բա ժողովու՞րդը, պարոնայք…»:
-«Ասեմ: Աղով հացով ընդունում ենք, խորոված ենք անում հորթի՝ ով ոչխար չունի, գորգը փարծ ենք անում ու բոլորս միասին՝ хош гялмисиниз, беш кялмисиниз, буюруныз… Հին ծանոթներից կլինեն՝ կլսեն, կուտեն, կխմեն, հախկուհաշիվ կտանի ու կպայմանովորվենք թե մեր ողջ մնալու գինը ի՞նչ արժե: Հաջողվեց պայմանավորվել՝ բախտներս բերեց, չէ՝ քարը փորիդ, խաչը՝ վրան: Ով կմնա, կմնա, ով չի մնա՝ հո չենք գնալու գետն ընկնենք: Խոսելու վրա է, շնորքի հարց է: Կտաս՝ կապրես, չես տա՝ ինքդ ես մեղավոր»:
-«Ու դրանից հետո… նորից կառավարությունը հարկ է հավաքում ու տանում իր ու իր շրջապատի խնդիրները լուծու՞մ: Ժողովուրդն էլ սուսիկ փուսիկ տալի՞ս է: Իհարկե չտա: Մեր կառավարությունը նրանց կառավարության հետ բանակցու՞մ է, որ ի՞նչ…»:
-«Նրանց կառավարությունը Ղարաբաղում ճանաչում է «Գրիգորին», «Վարդանին», «Սահակին» ու նրանց անվտանգությունը ապահովում է (իհարկե իրենց հարազատների ու բարեկամների նաև): Հիմա տալու ես և թշնամուն, և կառավարությանդ ու նրա խմբի անդամներին: Կտաս, կտաս, ձենդ փորումդ պահած ու շնորհակալ, որ ապրում ես, ապրեցնում ես ընտանիքիդ: Եթե դա ապրել է»:
-«Այդպես արդեն եղել է: դարեր շարունակ տարել են սրտում, չգիտեմ՝ գլխում, հոգում, նամուսի վրա: Այդքանից հետո ուսերին ինչու չնստեին այդ մարդկանց: Ինչու՞ վճարեին՝ եթե վճարածը միևնույն է, մարդու համար չէր թր ազատություն չէր բերում: Նյարդերդ պրկվում են, քիչ է մնում վեր կենաս գնաս նախնիներիդ գերեզմանի մոտ դժգոհությունդ լաց շինած թափես ու ասես՝ Հայ Առաքելական եկեղեցի, բկիդ կանգներ, լավ չես արել, օտարի հետ օտարի համար կրկնակի կեղեքել ես ժողովրդիտ, բայց տերություն չես արել: Համա չես մոռացել կյանքդ (ժառանգականության դրույթները պահպանվել են) փարթամ, ունեծվածքդ՝ ժողովրդից (խլած)հարկած, պահել ուօրինականացնել հետնորդներիդ անվանի: Քանի լումա արժեին կրթությունդ, դպրությունդ, տառերդ, վանքերդ, ուսումնական կենտրոններդ, համալիրներդ ու կալվածքներդ, եթե չհասկացաք այն, ինչը անտած, անկիրթ, քոչվոր, վայրենի ցեղերը գիտեին, գիտակցել էին ու օրենք շինել իրենց համար: Պետությանը իր շալակը առավ Քրիստոնեությունը ու ճկռեց տակը: Չոքերի վրա էլ չֆայմեց թագավորը, որ ավելոդ բեռը կործանարար է: Պետության միջոցներին տնօրինող եկեղեցին ու նրա հայրապետը այլևս պիտի մեկուսացվեին պետությունից, անցնեին իրենց «ծիսակատարությունների» ի նպաստ պետության և միայն: Իսկ եթե ոչ՝ ապա զենքի ուժով ու ռազմական հրամանով արգելեին ու դադարեցնեին եկեղեցու բոլոր լիազորությունները այդ երկրի վրա: Կրոնը կրոնի համա՞ր՝ զոհաբերելու մի ամբողջ երկիր՝ իր Ամենակարող Ժողովրդով:
Կան, եղել են ուշացած փորձեր՝ նախնիների անհեռանկարային գործնեության արդյունքում ունեցած ստրկական փաստի վերականգնման՝ առավել ևս, որ այն կապված էր նաև մարդու անձնական նախաձեռնության շրջանակում իրականացված իրողության հետ: Պատմությունը՝ աչքի առաջ կատարվածը կարող է ներկայացնել մարդկությանը՝ ելնելով քաղաքական, տնտեսական, նեղ անձնական, շահադիտական ու հարյուրումի գործոններից, սակայն դա չի կարող դարերի շերտերի տակ խունանալ ու երբևէ դուրս չգալ լույս աշխարհ իր «իսկական տեսքով», որպես արդարության տեսակարար կշռի լրացում: Այլ խնդիր է, թե հենց այդ էպոխան իր վերնաշենքով ինչպես է ընդունում պատմական իրողությունը: Հայաստանը նման իրավիճակների (բոլոր դարերում) ծով էր ու կա: Լևոն Տեր-Պետրոսյանը դաշնակներին «չընդունեց»: Ռոբերտ Քոչարյանը ընդունեց, բանտերից հանեց ու տեղ տվեց: Մաթեմատիակակն խնդիրները լուծում ստանում են, թե՝ ոչ, տուժող չկա: Նյուտոնի ժամանակներից մնացած խնդիր կա չլուծված: Ե՞րբ կլուծեն: Սպասող չկա: Ոնց էլ լինի՝ կլինի: Ի դեպ, այդ խնդիրը ունենալու է մեկ ճիշտ լուծում, գուցե երկու՝ դարձյալ, ինչպե՞ս հարցերը խնդիրներ են, որոնք ունեն լուծումներ՝ որից հեռանկարներն էլ սպասելի են՝ կրկին հարցականներով և անլուծելի, առայժմ խրթին ու բազմաբնույթ: Նույն կազմակերպության երկու տարբեր արձագանքները պիտի պայմանավորել քաղաքական կոնյուկտուրայով: Որքան էլ բազմաբնույթ՝ գնահատականը կտեղավորի ու կբավարարի: Խնդրի հանդեպ տեսակետները կարող են ծնվել, խաղի մեջ մտնել, կամ՝ ոչ: Սրանք, որպես կանոն, նորմալ ու դրան կակող պրոցեսներ են, որոնց ընթացքը ունենում է անոմալիաներ ու արդյունքը բաժանվում է՝ ըստ կոնյոըկտոր ուժերի ռեալ դասավորվածության: Բայց այլ բան է երկրի ճակատագիրը ստանձնած Կազմակերպությունը, որի խնդիրները սեփական նախաձեռնությունից չէ որ պիտի ակնկալվի ու այնուհետև ընթացքավորվի: դեռևս հազարավոր տարիներ առաջ Երկնայինը մարդու ուղեղին հասցրել է շատ լուրջ և հիմնավոր, որ երկրները մեծ միավորներ են, նրանց գրկում ապրող մարդկանց ճակատագիրը չպիտի լինի պահի խնդիր՝ առավել ևս մեկ մարդու վճռով: Շատ հեռուն չգնամ, որ չշփոթեմ: Հռոմի ամենաազդեղիկ կայսրը հաշվի էր նստում Սենատի հետ: Թե ի՞նչ է «Սենատը» ընդհանրապես և ի՞նչ էր Հռոմում՝ փառք տեղեկատվությանը: կարծում եմ դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում (ծերակույտ) վարձրագույն պետական մարմինը դատարկ տեղում չէ որ ծագեց: Ուշադրություն դարձնենք մեծ խնդիր պիտի լուծվեր, Հռոմի ճակատագիրն էր արենայում, և սա ոչ թե մեկ պահի, մեկ գործընթացի, մեկ ցեղի համար: Ավելին, Սենատը «կոմիտիաների» քվեարկմանը ենթակա օրինագծերը քննարկում էր նախապես, այսպես է ասում պատմությունը: Ռազմական գորխերի, արտաքին քաղաքականության, ֆինանսների և պետական ունեցվածքի բարձրագույն ղեկավարումը, կրոնական պաշտամունքների նկատմամբ վերահսկումը արտակարգ դրություն սահմանելու իրավունքը և այլն, վերապահվում էր Սենատին: սենատի «կարծիքը» ձևակերպվում էր սահմանված կարգով և ուներ պարտադիր բնույթ, «Սենատուս կոնսուլտ»: Վերջինիս կողմից կարգավորվում էին պետական կառավարման, պատերազմի և խաղաղությն, արտադրության կարևոր հարցերը: Իտալացիները իրավունք ունեն աղաղակել ամբողջ աշխարհով մեկ ամեն օր և ասել՝ մենք քաղաքակրթությունը տվել ենք պատություն ղեկավարելու ամենակատարյալ ձևերից առաջինը, որը առ այսօր չի հնացել: Կաարդում եմ այս մասին, Հռոմի իրավունք, Սենատ, Սենատուս կոնսուլտ և այլն ու կրկին չեմ կարողանում տրամաբանական անկապությունը բացատրել ժամանակի: Էն ժամանակ, որ հռոմը սենատ ունեցավ (մ.թ.ա. 6), աշխարհի վրա մենք էինք, Հռոմն էր, Պարսկաստանն էր, Հունաստանն էր ու մի երկու էլի «ստաններ»: Ինրքան գիտեմ, երկիրը երեք կետերի (ՑՐՌՍՑՈ) վրա էր էդ ժամանակ, ու «հարթ» էր ամեն բան՝ ջրի երեսի պես: Ասեմ Հռոմի մասին մերոնք չէին լսել, սուտ է: Ասեմ Հռոմի կայսրության ղեկավարությունը (այդ թվում սենատը) թաքուն էր պահում իր ղեկավարելու ձևերը՝ հիմքեր չունեմ: «Ծերակույտ», հայերս չե՞նք ունեցել: Թող սենատ չկոչվեր, բայց ծերակույտի համար ի՞նչ խնդիր կար, որ լուծվեր ու լիներ: Պարիսպը հաստ ու խորամանկ կառուցելու ձևերը մեկը մյուսից «գողացել» են, զենքի տեսակները կատարելագործվել են նույն սկզբունքի հիման վրա: Կասկածից դուրս է, որ թագավոր, իշխան, ազնվական, ռամիկ միավորները չեն ծագել խիստ քողարկված՝ պետական կամ նման լուրջ կազմակերպության կողմից: Մեսրոպ ու Սահակ պապերս (Էլ չեմ խոսում Արտաշեսյաններից մինչ 387թ) ինչու՞ տառերի հետ, գրքերի ու լուսավոր մտքերի հետ, ղեկավարման այդ մոդելն էլ չբերեցի: Ինչու՞: Տեղյակ չէի՞ն: Ժոմոնակի լուսավոր դեմքերը հարևանի կենսակերպն ու քաղաքականությունը շոշափելու (առիթներով) հնարավորություններ ունեցել են՝ քիչ, թե շատ: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակներում պիտի որ պետական կառավարման խնդիր քննարկվեր ու վերաբերեր կողմերից յուրաքանչյուրին: Չեղավ: Ցանկությու՞ն: Ընկալու՞մ: Մտավոր կարողությա՞ն: նախաձեռնությու՞նը խանգարեց, գուցե արհամարա՞նքը, մենթալիտե՞տը ազգի… Հաճախ եմ լսում՝ գրանսիական, ֆինական, շվեդական և այլական մոդելներ՝ երկրի կառավարման կամ պառլամենտական: Ամոթ բան չկա: Գցում բռնում ենք՝ ո՞րն է հարմար, մեր տեսակին: Կա: Էդ էլ կա: Հանրապետության նախագահն իր լիազորություների (իրավունքների) ընդլայնման, գոնե եղածը պահելուն միտված քաղաքականություն է տանում: Օրենսդիրը իր հերթին է ձգտում ամրապնդել ունեցածը, ստանալ նոր, ընդգրկուն լիազորություններ: Ընդունենք, թե ոչ միշտ՝ հանուն երկրի բարգավաճման: Սակայն երկրի անվտանգության խնդիրը միշտ ուշադրության կենտրոնում (օրինականացրած) ունեցող կազմակերպությունը գուցե իրեն թույլ տա մի էիչ լիցքաթափվել ու, ինու չէ, նաև թարմանալ: Ո՞ր տրամաբանությունից բխեցին մեր լուսավոր անհատների «որոշումները»՝ ուղղված երկրի, ուրեմն և ժողովրդի, ու նրա հայրենիք հանդիսացող հողատարածքների անձեռնմխելիությանը: Կան բավարար հիմքեր ենթադրելու և համոզելու փաստերով, որ Քրիստոնեական եկեղեցին չէր կարող ներմուծել պետական կառավարման հռոմի ձևը, մասնավորապես «Սենատ»ի գործնեությունը: Սենատը լուրջ կազմակերպական մարմին էր Հռոմում: Այն համարվում էր Հռոմի իմաստուն, փորձված, խորամանկ անհատականություններով և իր տեսակետները համարձակ հակադրում էր կայսրին, նրա ամբիցիոզ (շատ հաչախ) որոշումների, երկրի համար ամենավչռական պահերին: Ոթո նաև հիշենք, որ կրոնական հաչցեչը վերահսկվում էին, ուրեմն և ենթակա էին Սենատին, ապա ինքնին պարզ կդառնա, թե ինչու յուրաքանչյուր կրոնական՝ «դագաղում» պիտի տեսներ «Սենատը»: Ճշմարիտ հպարտության է արժանի Հռոմի անցյալը: Անգամ Հուլյոս Կեսարին ծնկի բերեց: Հանուն ինչի՞: Հռոմը հավերժ կոչվելու իրավունք վաստակել է նաև իր սենատի գոյությամբ, անկասկած: Կեսարը ինքն իրեն կայսր հռչակեց՝ թող փառասիրության հենքի վրա, թող տիրակալների ցուցակում գրեց անունը (Մակեդոնացի, Կեսարե) բայց ահուսարսափ էր տարածվել, ուրեմն և երկրի պետականությունը ամրապնդեց՝ փառք նրա: Քանի երկիրը զգում էր հերոսների կարիքը, այն պիտի «ստանար նրանց՝» մեռած, թե («ՁՐՌօՎՒՈսՖվՈÿ ՈՐՍՈ») հաղթական կամարից եկող զորքի մեջ: Եղավ այդպես: Հռոմեական բանակի հեղինակությունը գերազանցում էր զորքի ունակությունը: Յուրաքանչյու հռոմեացի (ՀՌՎսÿվՌվ) իր պետության հզորությամբ էր հզոր, ու հպարտանում էր դրանով: Պատմական դրվագներից մեկում անգերազանցելի հպարտության օրինակներով լեզուն մի ճակատամարտից հետո (բազմաթիվ լոկալ նաև) տպավորվեց մեջս մի համոզմունք՝ դժբախտ է այն երկիրը, որի հաղթանակները վայելում են բորենիները՝ անկախ նրանց տեսակներից: Արթուր թագավորի (ինչ կարևոր է, թե որ Արթուրի, և որ թագավորի) լավագույն զինվորները հերոսական մարտեր են մղում երկրի անկախության համար, կամ՝ հանուն նրա զորացման: Վերադառնում են հաղթանակած (իհարկե կորուստներով): հարազատ քաղաքում նրանց «դիմավորում» է նաև եպիսկոպոսը՝ հաղթական կերպարանքով: Հոգևորական պաշտոնյա հանդիսավորությամբ կարդում է հրովարտակ, ըստ որի հայրենիքի հերոսները ստանում են գովասանագրեր (թՐՈՎՏՑՈ): Դա իրավունք էր տալիս (այդ թուղթը որպես իրավական ուժ) ամբողջ Հռոմի տարածքում օգտվել արտոնություններից: Հռոմեացի հերոսներից մի քանիսը թքում են այդ արտոնության վրա և թուղթը նետում եպիսկոպոսին: Այս հպարտությամբ կարելի էր երկիր պահել՝ անգամ մեկ ջոկատի ուժով: Չեմ հիշում երբ, բայց եղել է պահ, երբ հայ ռամիկը (իր հերոսության դիմաց) հայրենիքի համար մղված անկանոն, ցաքուցրիվ, տարերային մարտերից հետո տուն գալով՝ հանդիպել են նրան, հոգևոր հայրերը աղոթք են նվիրել ու մի երկու կոկորդ .երգ», իսկ նա ասել է՝ գնացեք, ես ձեր… էլ, ձեր… էլ… Կրոնական պաշտամունքների նկատմամբ վերահսկողությունը հենց այնպե՞ս, դատարկ տեղու՞մ ծագեց՝ որպես օրինականացված կարգ: Գործող պետական ապարատը ամբողջ ժողովրդի կողմից ընդունված ու սիրված բարձրություն էր, իսկ այդ անունը սրբություն, խիզախություն կանչող ու քաջալերող մի անկրկնելի ուժ : Այս օրենքը, իսկ սա նաև օրենք էր՝ հռչակված, կոչվում էր «ՀՌՎրՍՏպ տՐՈՉՏ»: Առանց ջնջելու մեկը՝ ունեցան հաջորդը, որը ըստ օրենքի, պիտի ծառայեր պետությանը՝ առանց կասկածի տակ նելու անվտանգության ու հզորացման խթանիչները: ըստ այդ օրենքի՝ ժողովուրդը՝ Մեծ հայքի, հարգում է Աստծու ներկայությունը երկրի վրա՝ իր բոլոր ձևերով, ընդունում է նրա բոլոր «քայլերը» ուղղված երկրի (Պետության) հզորացմանը, բարգավաճմանը, ամրապնդմանը և մի շարք ուրիշ «մանը»: ըստ այդ օրենքներից մեկի՝ ժողովրդին տեսներ սրբություն և պաշտել նրան, որպես միակ փրկիչ, արարիչ և իրական Աստված: Բանակը (ըստ այդ օրենքներից մեկի) կազմավորվում և անընդհատ համալրվում է ժողովրդից՝ ուրեմն Սրբությունից: Իրական Աստծուց կազմված միավորը, որը կոչված է պաշտպանելու սրբերից ու Աստծուց բաղկացած միավոր՝ ճանաչվում է երկրային Աստված: Այստեղից՝ Երկրի հույսը՝ իր երկրի Սուրբ Աստվածն է, որը ոչ մի կապ չունի երկնային հետ (ըստ էության) առավել ևս՝ նրա «որդու»: Ինչու՞ չլիներ այս հեշտ ընկալելի թվաբանությունը՝ նույն մ.թ.ա. 6-րդ դարում, նույն Հայաստանում:
* * *
Երկրային Աստված — Ժողովուրդ՝ Սրբություն—Աստված
Ռավենա քաղաքի կայազորի «Արմենիա» կոչվող շրջանում էր տեղակայված Իտալիաի փոխարքայի նստավայրը: Նարսես Պատրիկին ու Իսահակ Հայկազնը տարբեր դարերում փոխարքայություն են արել իտալիացիների համար: Այս հայազգի մարդի՞կ են մեղավոր, որ իրենց մտավոր կարողությունները օտարին են ծառայել, թե հայե՞րը, որոնք այդ տարիներին արդեն նման պաշտոն չունեին (Արքա որ չկար…):
Իտալիացիները որ հաստատ մեղք չունեին: Վենետիկի անվամբ է գրանցվում առաջին հայ տպագիրը: Հակոբ Մեղապարտին՝ երախտապարտ սերունդներից շնորհակալություն ասենք գոնե: Ինչու՞ Վենետիկում: Կամ՝ Վենետիկի Ս. Ղազար կղզում Մխիթարյան միաբանություն: Վենետիկու՞մ, միաբանությու՞ն… Ու՞մ և ինչի՞ շուրջ: Օտարի հայ թագավո՞րը: Չորս դար անընդհատ Բյուզանդիան ունեցել է հայազգի կայսրեր, սակայն ավելի մեծ թշնամություն են տածել հայերի հանդեպ, քան՝ հույները, ասում է Մագդա Նեյմանը: Հույնե՞րն էին գթասիրտ, թե՞ կայսրերն էին «խոցված» հայազգի: Արիության գենը ըստ երևույթի անմահ է: (Կամ Մութանիդ) Բաղդատի Մահամեդ-Ջաֆարը ստիպված է եղել խալիֆ հալով 885թ ճանաչել հայոց, վրաց, աղվանաց արքա Աշոտ Ա Բագրատունուն Արքայական իշխանությունը՝ ուղարկելով տիտղոսը: Փառք ու պատիվ Աշոտ մեծին, որը Ջահապի 80000 զորքի ներխուժումը իր երկրի՝ ընդունեց որպես փորձ վերածնված պետության տապալման: Ահա թե ով է մերազգային հերոսը, ում պիտի նմանվի հայը համայն աշխարհով: Արաքսի ափին Աշոտ Ա ջախջախեց պարսիկ զորավարի զորքը: Ռազմատենչ արքայի հաղթանակը ստիպեց Բաղդատի խալիֆին՝ սրտակարգ «ուշադրության» ներկայացնել Աշոտին՝ ուղարկելով արքայական թագը (կՏՐՒՌՐ) Անի: Այս օրինակին հետևել է նաև բյուզանդիայի կայսր Վասիլ 2-րդ Հայ Արշակունիների դինաստիայից:
«Աշոտ 1-ի փոխարեն ես հաճախ ինքս իմ մեջ նյարդայնանում եմ: «Ավարայր»- Վարդան, Եղիշե և Աշոտ 1-ին Բագրատունի: Ավանդույթի շրջանակներում (զուտ եկեղեցակաների կողմից սրսկվել է խալխի երալը՝ Վարդան Մամիկոնյան, Սահակ Պարթև, սուրբ եկեղեցի…) հիշատակվել է (անպայման) կոնյունկտոր կողմնորոշման արդյունքում և մնացել է ժողովրդին՝ «բերանաց»ի զրույցի տեսքով, իսկ սերունդները կրկնում են առանց «միջամտելու» իրականության կենդանի, բայց արհամարված «չափին»: Ո՞վ «ստիպեց» արհամարված Հայաստանը Տեսնել, ու դեռ հաշվի նստել ու դեռ Արքայից-որքա ճանաչել Աշոտ 1-ին Բագրատունուն: 200 տարի գտնվել են անընդհատ պատերազմների մեջ՝ հանուն պետական ինքնուրույնության: Սուրբ է Աշոտը Բագրատունի: Սուրբ էր ժողովուրդը Աշոտ ծնող: Սա է ավանդույթի արժանի: Բոլորովին էլ չեմ զարմանում, թե ինչու մեր օրերում գույները երբեմն դիտավորյալ շփոթում են ու նենգաբար կողծում իրականությունը: Հազարավոր տարիներ առաջ առկա էր: Ինչպե՞ս կարող էր եկեղեցին «ընդունել» (հպատակությունը խաչին, Աստծուն կամ նրա որդիների) նրանց, ովքեր թեկուզ ինչ-որ հարցում, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի մոտ բարձրաձայն հանդգնել են «տեսնել» «իրենց» տեսակետով, ոչ «վայել արարք»: Իսկ իրականում՝ այդպիսինն ոտից գլուխ: Թող փորձեին… Աստված դեմ: ըստ էության, եթե Տրդատ թագավորը ապրեր մինչև պետության և եկեղեցու համագործակցության գոնե հիսունամյակը, ապա, համոզված եմ, եկեղեցին կանջատեր պետությունից ու Սենատի պես մի խորհուրդ կստեղծեր՝ կենտրոնացնելով պետությունը օրենքի շուրջ, բանակը ճանաչելով պետության միակ երաշխավորին,- ժողովրդին վերականգնելով երբեմնի հոգեբանությունը պետական: հաղթանակի քաղցրությունը շոշափելու հայի ձգտումը չի՞, որ նրան հատուցում էր, թող օտարի բանակում, օտարի դրոշի տակ, բայց ապրող, հայրենիքից դուրս, բայց մի օր դառնալու և «պահածը» (ավյուն, հպարտություն, ոգի) հայրենիքին նվիրելու բաղձանքով: Զարհուրելի համառությամբ լուռ էր հայ առաքելական եկեղեցին՝ գուցե միայն «հոգևոր տների» շինությամբ զբաղված: Էս ի՞նչ հրեշավոր առաքելություն էր, գլուխ պահել, հայրենիքը՝ տալ: Բա ժողովու՞րդը: Առանց ժողովուրդ դուք չէիք էլ մնա: Դրա համար է, որ դռնեդուռ ընկած ժողովրդի հոսքի հետ էլ շարժվում էր եկեղեցու (օֆիսներ շինում էին այնտեղ, որտեղ հայերը հավաքվում էին ու որոշում մնալապրելու) անձնակազմը: Եկեղեցին վրան հո՞ չէր, որ քանդեին, իրենց հետ տանեին: Հրոսակները եկան ավերեցին գյուղը մեկ, երկու, երեք… Ժողովուրդը տեղը փոխում էր քոչում էր սարն էր բարձրանում, անանցնելի լեռներում էր ապաստանում: «Եկեղեցին» անմիջապես հայտնվում էր, հարկերը հավաքթում, օֆիսը սարքում ու նորից նույն «կառուսելը»: Թմրած խալխը չէր հանգում միակ, և վերջին մտքին՝ էս ի՞նչ առաքելություն է, մենք սրանց մինչև ե՞րբ և ինչու՞ ենք պահելու: Ավանդույթը, թե նախնիներին «հորդորանքները» ուղղելը, «անշնորհակալ գործ», պիտի չընդունվի: Ստվեր գցելու փորձ չէ սա, այլ իրերը իրենց տեղը դնելու պահանջը ժամանակի: Թերթում ենք հանրագիտարանի էջերը (այդքան սուղ ու սեղմ) ու համեմատում: «Էս մարդիկ հայկական թագավորությունը անձամբ տանուլ են տվել, բայց ձեն չեն հանել: Բայց որ դավանափոխության հարց է դրվել, արի ու տես ապստամբություն բարձրացավ, որը ղեկավարեց տապալված թագավորության տապալված սպարապետը: Որպես սպարապետ չընկճվեց, որպես քրիստոնյա՝ «թասիբի եկավ»: Թեկուզ կախեք, չեմ ընդունում, ավելին, «բարոյական հաղթանակ» արտահայտությունը տկար և նողկալի արդարացման ստրկական ձև է: ԵՎ սա այն դեպքում, երբ ցեղը արիական ծագում ուներ և գենը պոռթկացել էր վաղուց: Պիտի հայ ցեղը (մանուկից սկսած մինչև ալեհեր) որպես սրբություն պահի այն հային, որը ստանձնել է Հայոց սպարապետությունը ու այն դարձրել հզորություն նաև օտարների համար: Կրկին հիմնադրել է արքայական տուն, գերիշխանությանն են ենթարկվել ոչ միայն վրաց, աղվանաց իծխանները, այլ նաև արաբական էմիրությունները (կամ էմիրայություններ): Սա էր հայերեն, սա պիտի մնար, սա պիտի ներարկվեր, սա պիտի ևս, որ «Սուրբ Սահակ» թողել են եկեղեցու սաները: Չի խանգարում, թող, եղել է… բայց մեր սրբավայրը գահանիստ (որտեղ թաղվել են Աշոտ Ա մեծը)Բագարանն էր, կա՞: Շահնշահ Հայոց, և վրաց Աշոտ երկաթի, Աշոտ Գ. ողորմածի (նրա հռչակած Անին) և այն հաջորդների գերեզմանն է, որոնք կանխել են օտարի ասպատակությունները և նշանավորել իրենց գահակալումը փառավոր վերելքով: Բագրատունիները ըստ էության, սեփական նախաձեռնությամբ և սեփական ուժերով (խելք, իմաստություն, փորձ, քաղաքականություն, բնավորություն, հպարտություն անփոխարինելի թասիբ…) վերստին անկախություն ու հեղինակություն բերին՝ հիմնադրելով Բագրատունի արքայատունը, հայոց թագավորությունը: Թող ինձ ներեն բոլոր սրբերը (ավանդույթով թե՝ առանց), բայց մեզ՝ ղարաբաղցիներիս, շատ ավելի հոգեհարազատ է Աշոտ Ա մեծի, Աշոտ Բ երկաթի, Աշոտ Գ ողորմածի «վարքը»: Օտարերկրյա հեղինակները պատմական աղբյուրներից ջոկել են պատմական այնպիսի դրվագներ, որոնցով բնորոշում են հայ ցեղի արիությունը, նրա արժանապատվությունը, հաճախ գերզգայությունը: Նրանք՝ եվրոպացիները գոնե Բագրատունիների օրինակով են տեսնում մեզ երբեմն, որը թույլ է տալիս հավակնելու բարձր ու արժանապատիվ դիրքի, մի պահ մոռանալով ամոթալի «բարոյական հաղթանակներ»-ի ավանդական կրկնությունները՝ «որպես փարատիչ տրտում ցավերիս…»: Կորցրինք 387թ: Վերստին հլմնադրեցինք մոտ 500 տարի հետո: Բայց մենք պիտի Խալկեդոնի ժողովից հետո հետևություն անեինք: Քրիստոնեությունը դրական ոչինչ «չբերեց» հարևաններից: Հույները առավել ևս բյուզանդացիները, իրենց բարքերում «տեղ չտվին» նոր կրոնին, ուրեմն և նրա երկրպագուներին: Քրիստոնեության դրոշի տակ վերջիներս հույս էին ներշնչում, սակայն վճռական պահին դավաճանում էին ավելի դաժան, քան՝ այլակրոն պարսիկը: Բյուզանդական կայսեր խոսքը հնչել է մոտովորապես այսպես «Հայերը կամակոր և խռովարար ժողովուրդ են: Գտնվելով պարսիկների և հույների միջև նրանց հանգիստ չեն տալու: Դրա համար հարկավոր է ընդհանուր (ջանքերով) ուժերով վտարել նրանց Հայաստանից և ցրիվ տալ տարբեր տեղերով, որպեսզի մենք ապրենք խաղաղ»: և այլն: Քաղաքական իրավիճակը քննարկելու և պրագմատիկ հետևություն անելու բոլոր նախադրյալները կային, հայերը չօգտվեցին: »Ոչ մեկ» պպատասխան տված չեն, ապշելու կուգա, ասիկա արդարացում չունի, ներելը «բանմը չէ»:Չընդունելով զրահադաշտականը, կարծես պիտի տանիք փնտրեինք Քրիստոնյաների հարևանությամբ, ու նրանց ապավինելով ստեղծենք մերը՝ կոալիցիոն պաշտպանության մեջ: Չներկայանալով Խալկեդոնի ժողովին (գուցե նիստ) և չընդունելով նրա որոշումները Բյուզանդիայի հոգևորականությունը (նշում է Մ. Նեյմանը) ճնշման տակ երկրի կայսերը (սկսած 451թ-ղՈսՍպՊՏվ) պառթկացել են հայերի դեմ ոչ քիչ ատելությամբ, քան պաչսիկ Սասանյաները) նախնիներս պիտի գուշակեին, թե ինչ անբարենպաստ (փափուկած) պատմական իրավիճակում ենք հայտնվելու: Քրիստոնյա եղբայրը պատրաստ էր հոշոտել ու ցրիվ տալ հայերին, որի կապակցությամբ կոչ է անում նաև մնացածներին: Քաղաքական ոչ մի կոնյուկտուրա՞: Ինչպես: Այլախոհները ընդհանուր հայտարարի եկան, Հիսուսի (ուրեմն նաև Աստծու՞) հետնորդները թշնամացա՞ն: Գոնե այս հարցում Կաթողիկոսը ստանձներ ավանդույթից անվանական դարձած «առաքելություն» կասեցներ Բյուզանդիայի Քրիստոնիաների թշնամանքը, լիցքաթափեր Պետության քաղաքական գիծ դարձած ոչ հայանպաստ տրամադրությանը, մեղմեր, դիվանագիտական շփումների միջոցով հասներ կաշվեկշռի հավասարության, այնուհետև խնդիրները լուծեր հաջորդ ճակատում, ինչպես դա անում էին «այլախոհները»՝ հանուն երկրի պետական հիմքերի ամրապնդմանը: Կույրին տեսանելի էր, որ Հայաստանի ախոյան բոլոր պետությունները իրենց կրոնական կողմնորոշումը բխեցրել են երկրի շահերից:
Հայե՞րս… Խղճալով Քրիստոսին, պետությունը մատաղ ենք տվել նրան, իսկ նա, ինչպես երևում է, չի ստացել: Բա ու՞ր է մեր Մեծ Հայքը… Ժողովուրդ: Երկու ուս վերքաշենք՝ պրծնենք, որ «ավանդույթը» չխախտվի՝ «բարոյական հաղթանակների» առաքինությունը մշտապես ապահովող:
* * *
Իսլամի հետ գործ չեմ ունեցել երբևէ: Բայց նրա ազդեցությունը իրեն դավանողների շրջանում՝ հասնում էր ֆանատիզմի ու ես քիչ թե շատ շոշափում էի, երբ ադրբեջանցին հարևանս էր, ու ես օրենքով նրա եղբայրն էի: իսլամը՝ միավորող գերբնական ուժ ունի, որի «որակը» նպատակաուղղված է երկրի հզորացմանը, նրա ազդեցոըթյան ոլորտի ընդլայնման գործին՝ սկսած իր ծագման օրից: Իրանի հյուպատոսարանում աշխատող ծանոթ ադրբեջաբցին որը «ավարտել» էր Բաքվում և չինովնիկի տղա էր, զուսպ էր բնավորությամբ: Միասին զորակոչվել ենք, ինքը՝ հյուպատոսարանի պարտադիր պահանջով, ես՝ սեփական դիմումով: Տեսողությունը թույլ էր: Նեղություն էր քաշում, առավել ևս որ սեփական քաշը անձամբ դժվար էր «քաշում» վազքերի ժամանակ: Օգնում էի ես, իսկ նա մտերմություն էր անում իր «մուսուրմա» (այդպես էին ասում) եղբոր հետ: Ես իմ քրիստոնյա եղբոր վրա «հույս դնելու» որևէ երաշխիք չունեի՞ անգամ ռոստովցի հայի, կամ՝ երեվանցի: Մի օր հարցրի այս ամսին: Այդինը մտավորականի ընտանիքում էր մեծացել և սովորել էր ռուսերեն ադրբեջաբերեն լավ չէր խոսում. թուրքերեն, պարսկերեն, ևս մի քանի օտար լեզուների տիրապետում էր, բայց հայերեն բառ չգիտեր: Ասաց՝ սխալ քաղաքականության արդյունք է, որ չեմ խոսում, չեմ սովորել: հետո ծիծաղի միջից ասաց՝ բացատրել չեմ կարող, բայց Իսլամը թասիբի կրոն է, ես, մարդկանց պատահելիս, սկզբից կրոնն եմ հարցնում, հետո միայն ազգությունը: «Մուսուլմանը» «Մուսուկամնին» տեսնում է հեռվից, կապվում է մոտիկից, մտերմանում է՝ հակադրելով Քրիստոնեությանը: Եթե Իսլամը առանց կոչի էլ (պրոլետարներ բոլոր երկրների, միացեք) միանում է միավորվում է, ամրապնվում է՝ հակադրվելով, ապա Քրիստոնեությունը նման առաքելություն չի ստանձնել, չնայած անգամ անվան մեջ էլ կա «առաքելություն»՝ իմաստում էլ, իսկ Քրիստոսի 12 ընկերները նրա առաքյալները են, կամ՝ հակառակը: Այդ դեպքում ի՞նչ տվեց Քրիստոնեությունը ռեալ, մաղի երեսին, առանց վերացական զրույցների ու բերանացի աղոթքների: Շահերի բախման ժամանակ նախապատվության որևէ արտոնություն, գոնե հայերս, երբևէ, էական, վճռորոշ, ստացե՞լ ենք: «Մուսուրմանչըլղ» խոսքը ընդհանուր կոմպրոմիսի է բերում այդ կրոնին դավանող ազգերին: «Հավաքած» քարերը փեշկից գցում են: Ի՞նչ էին անում հույները, հռոմեացիները, բյուզանդացիները (անգամ բյուզանդիաի հայերը) «ըպռ րՉՏՌւ, փՑՏոօ փցՋՌպ ոՏÿսՌրՖ», արտահայտությունը քրիստոնեական դաստիարակության տիպիկ օրինակ է: «Ղուրանը» կենսունակ գիր է, նրա ուսմունքը ճկուն է, թույլատրում է լինել առանձգական, ցանկացած պահի ձգտվելու և վրեժխնդիր լինելու հեռանկարով: Առանց չափազանցության՝ Քրիստոնեությունը լուծ է խալխի վզին, Իսլամը՝ զենք է, Քրիստոնեությունը կոմպրոմիս է, իսլամը՝ ագրեսիա, բայց քրիստոնյա ժողովուրդը հոտ է և ունի հովիվ: Հայերիս համր՝ շատ ավելի բնորոշ է այդ փաստը և ունի անմիջական և կապ, և խորհուրդ, և իմաստ: Միայն ճառ ասելով, զանգ կախելով և երգելով հոտ պահե՞լ: Շատ փարթամ ու աստվածային հաճույք է: Ավանգույթ շինած տանում է հայ քրիստոնյան՝ «Տիրոջ» (առանց տեր կանգնելու՝ ճակատագրին) հովիվ լինելու, իր՝ ոչխար: Ժողովրդին, միայն իրեն դավանող ժողովրդին անընդհատ տագնապի մեջ պահելու առաքելությունը՝ հիմնական ընդունակությունն ու գոյատևելու պայմանն էր Քրիստոնեության: Ամեն առանձին անհատ լավ գիտակցում էր, թե եկեղեցու կողմից պարտադրվածը ինչ էություն ունի, ինչքանով է նպաստում իր ողորմելի կյանքի՝ գոնե մասնակի բարելավմանը: Ավանդույթը խախտելու միտումը, միայն միտումտ (բարձրաձայն չի ասվում՝ հանուն ինչի՞) արդեն «մեղք» էր: Հնարավոր «համարձակներ»-ի հնարավոր դժգոհությունները, թեկուզ բացարձակ ճշմարտություն ճնշելու լծակները բազմաբնույթ են ու անողոք: Եկեղեցին հենց ժողովրդին, իր հոտին, օգտագործել է միայնակ, Ճշմարիտ, բայց միայնակ (ոչխարին ճզմելու խնդիրը՝ Աստծու անվանի) մարդու դեմ, որը հանդգնել է «ջոկել»: Մտածելով մի բան, գործելով ըստ ավանդույթի, հայ ռամիկը հայտնվել է ներքին կախվածության մեջ՝ չգիտես ինչից: Ամենօրյա եկեղեցական զառացանքները հաշիշից էլ ծանր ու թմրեցուցիչ ուժ են նախատեսել «հոտի» համար: Աստիճանաբար ակտիվացնելով քարոզչությունը, հոգեվորականությունը ռեալ ուժ է ձեռք բերե՝ ստվերի տակ թողնելով պետության գոյությունը , ուրեմն՝ նաև նրա հեղինակությունը : Ժողովուրդը իր հույսը կապել է Քրիստոնեության քարոզչության գաղափարին, մի պահ մոռանալով պետության մասին, որը, ըստ էության, օրեցօր դիրքերը զիջում էր՝ առանց հանրային հոտին բացատրելու «կատարվողի» հեռանկարների ու դրա վերջնական արդյունքի մասին: Եղավ պահ, երբ հայ իշխանները կաշվի վրա զգացին «ժամանակը»: Փրկելու բան չէր մնացել՝ գուցե միայն սեփական կաշին: Ծանրության կենտրոնը տեղափոխելով եկեղեցի, ըստ փաստի՝ պիտի կատարվեր նաև իրավունքների և պարտականությունների վերաբաշխում: «Սիրում ես սահնակով սարից սղալ, սիրիր նաև սահնակը շալակել մինչև սար» ոչ բառացի թարգմանությունը՝ բառացի վերաբերում է եկեղեցուն: Մինչ հայ Առաքելական եկեղեցին իր ժառանգների համար դիրքեր, պաշտոններ, ու հարստություն էր դասավորում (շատ խոնարհաբար ընդունեցին քրմերից այդ ավանգույթը, դարձյալ ավանդույթ՝ կամ կույր պարտադրանք), Հռոմում պետության ամրապնդման գործը վստահվեց Մաքսիմուսին (ինչ կապ ունի, գուցե՝ Մինիմուսի), իսկ կայսրե որդին, որը աթոռին էր (արդեն ու շառանգություն էր փաստաթղթավորել այդ առթիվ) սպանվեց ժողովրդի արդար ու անկախ (ոչ հոտի) ողջույնների տակ: Ի դեպ, հորը՝ կայսրին, սպանելով, հռոմեացին դարձյալ հանուն Հռոմի «կանգնեց,, տանելու էր պետական քաղաքականության՝ և ոչ մի խոսք կրոնի մասին: Կանգնելով (ըստ դարերի պատմության) իշխանության «գլուխ» , հայ Առաքելական եկեղեցին մնաց «փափախ»: Անձնազոհության, հոգատարության կամ հարգանքի դրսեվորման որևէ ձև չցուցաբերած «կազմակերպությունը», ապշելու չափ համարձակ էր իր պահանջներում և դեռ ակնկալում էր բարի հնազանդ թև երախտապարտ արձագանք հավերժության մեջ: Հաշվարկը որքան էլ զարմանալի, բավական ծանրակշիռ ու վստահ էր՝ քանզի ժողովուրդը ընդունել էր «սիրով»՝ «հոտ» կոչվելու առաքելությունը: Մնալով Աստծու կռնատակին, հոտի հույսին (ռամիկից պիտի հավաքեին) «պետության» ղեկին, հոգևոր հայրերի Կաթողիկոսի գլխավորությամբ լուծվել են ժողովրդի մեջ, «նստել հատակին», բայց ոսկյա, երբ ոսոխը ներխուժել է երկիր: Ցանկության դեպքում անգամ, կաթողիկոսին ու իր «խաչերը» բարբարոսի զենքից չէին փրկի, այնինչ շատ բան կար փրկելու որը թշնամուն տալ չէր կարելի հազար մահով էր: Ի՞նչն էր դա: Իրենց ուժի նկատմամբ հավատը պահ էին տվել եկեղեցուն ՞Աստված, Քրիստոս, խաչ, աղոթք. ավետարան, սաղմոս, լալաջավահիր), իսկ նա՝ (Վենափառ և մնացածներ) կորցրեց, վատնեց, սպանեց, չփրկեց, կործանեց, ինչ նշան ունի, թե ինչպես… բայց չպահեց: «Չվերցնեինք, որ չէինք «պահելու՝» չվերցնեինք… Շան փայ շինեցինք հզոր ու անհաղթ հայի հավասարը դեպի իր արիական ծագունը, իր արդար և սուր բնավորությունը, նրա անպարտելի ուժը վերածելով աղերսանքի՝ «օտար ամայի ճամփեքի վրա»: «Եվ ամենից ահավորը՝ յոթանասունամյա դադարից հետո, բացարձակապես չոր դուրս եկանք ասպարեզ, կրկին հայտնվեցինք դատողի և շնորհողի դերում, նորից դերում… այն էլ՝ «Աստվածային»: -Ասացին հեղինակություններ, բայց կես ձայնով…
* * *
Ո՞վ է հիմա հիշում ու հիշեցնում, որ Սասունը, Մուշն ու Վանը հայկական հողեր են: իսկ չարենցի տունը Լենինականից երևում է: Ասում ու երգում ենք մենք՝ հայերս: Որ երգում ենք, ասում ենք, լացում ենք, գոչում ենք, բողոքում ենք՝ ի՞նչ: Աշխարհի ամենադեմոկրատական երկիրը ախպերություն է անում էն ցեղի պետության հետ, որը ծնվել է թուրք ու մնում է թուրք, որքան էլ մաքրեն, լվանան, «դուխի» փչեն ու ապրեցնեն Ամերիկաներում, Եվրոպաներում: Թե ինչպես է կոչվում ու ինչպես է բացատրվում այս իրողությունը, բոլորովին ուրիշ թեմա է, բայց կոնկրետ Թուրքիայում կամ առանձին թուրքերի նկատմամբ, նրա՝ «անցյալի» համար, որևէ «նեղություն» Ամերիկան նախատեսում է՞ր, իր պետական քաղաքականության շրջանակներում: Ավելին, դեռևս Վիլսոնի օրոք այդ երկրի ղեկավարությունը առաջնակարգությունը տվել էր Թուրքիային՝ չնայած բավարար, ավելին՝ քան բավարար, հիմքեր կային վերջինիս հետ դիվանագիտական կապերը «տեսնելու» հումանիզմի և լիակատար դեմոկրատիայի պրիզմայի միջով: Չեղավ: Վիճակահանությունի՞ց: Պատահաբա՞ր: «Ես՝ քեզ, դու՝ ինձ» ավելի մոտ է հաջողության, քան ճշմարտությունը՝ արդարության վերարկուն հագին՝ հումանիզմի հրապարակում, արժանապատվությունը գլխին: Եվրոպան էլ մեր լացուկոծին չհավատաց ու խուսափեց որևէ պատասխանատվություն ստանձնելու «հայկական հարց»ի շուրջ զրույցներում՝ առավել ևս պայմանագրի կամ այլ փաստաթղթի տեսքով: Ցավակցել կարելի է: Կարելի է, բայց այնպես, որ այդ մասին չիմանան թուրքերը: Կնեղանան: Ռուսական, թե ամերիկյան, ֆրանսիական, թե անգլիական քաղաքական ուժերը յուրաքանչյուր խոսք առանց շտապելու «կերտում» են, հղկում, փայլեցնում, հասցեագրում ու սպասում արձագանքի: Ո՞րն է չափանիշը «արձագանքի»: Երկրի, նրա ժողովրդի շահը: Վերջ 1988թ Մոսկվա գնացած առաջին «դելեգացիան» իր «զինանոցում» տարավ ԼՂԻՄ, պատմական Արցախի հայկական հող լինելու մասին անհերքելի կենդանի փաստերը: Մեջբերում եմ ինձ. «Ասելու բան չեն ունենա, թուրքերը: Սաղ Ղարաբաղը հայկական եկեղեցիներ, վանքեր, հոգևոր տներ, դպրոցներ, արվեստի ճարտարապետության կոթողներ են հայերեն գրերով, ի՞նչ վիճելու բան պիտի լինի, թող լափ Մոսկվայից գան, մասնագետներ բերեն, համոզվեն ու աշխարհին համոզեն, որ հողերը մերն են: Եվրոպա՞ն: Եվրոպան՝ էլ հին Եվրոպան չէ: Հիմա էլ լուրջ «կազմակերպություններ» կան, որոնք կշեռքի վրա են դնում ամեն մի մանրուք»: Մի տարեց մարդ ասաց՝ կրթված տղա է, որ ասում է՝ մի բան կա: Ցավոք, ասածս շատ հեռու էր իրական կյանքից: Ինչքա՞ն, տասնյակ հազարավո՞ր, թող հարյուր հազարավոր, և շենքեր, և եկեղեցիներ, և գիր, և գրականություն, և գերեզմաններ , և քաղաքներ, բոլորը հայերեն: Հետո՞: Իսկ պատմաբան ռուս չինովնիկը ավելի «տաղանդավոր» պատասխան գտավ: Նա ասաց՝ դա հնարավոր չէ ապացուցել: Մենք պիտի ապացուցենք, որ մենք հայեր ենք, հետո ապացուցեինք, որ այդ եկեղեցիները հայկական են, ուրեմն՝ մերն են, ուրեմն հողերը՝ մեր հայրենիքն է, մեր հինավուրց Արցախը: Ադրբեջանցինե՞րը: Ի՞նչ պիտի ապացուցեին: Ոչինչ: «Մենք էինք Քրիստոնյա, մերն էր քրիստոնյա, մենք էինք այդ, հիմա էլ այդ ենք»: Ու վերջ: Եվրոպայում լսեցին, թե՝ ոչ… բայց ասացին՝ վիճելի է: Տեսա՞ք: Վայրենության առաջ գի՞ր: Լոմի դեմ՝ գիր: Ապացու՞յցի համար պատմական վկաներ՝ Ամարասի, Գանձասարի Ղազանչեցոց… եկեղեցիներ, թե վանքեր, բայց անպայման հայկակա՞ն: Կշեռքի վրա տեղ չեն գտնում այս ամենը: Մեր կշեռքը ուրիշ է: Նրանց կշեռքը մերից չէ: Իսկ ես կարծում էի, թե դեմոկրատ եվրոպացին կգա կտեսնի Ղարաբաղը, աչքով կտեսնի մեր մեսրոպյան գրերի հիշատակը՝ պապերի, ապուպապերի օրորաններով, պատմական վիթխարի արժեքներով, որից հետո աչքերը կթացանան կիրթ եվրոպացու, ձայնը խրոխտ, խոսք կբերի շիտակ՝ «ինչպե՞ս կարելի է կասկածի տակ դնել հազարավոր տարիների մի ամբողջ ազգի կյանք, որը դիմացել է ձեր, ձեզպեսների վայրագություններին ու պահել իր լեզուն ու մշակույթը այս տեսքով»: Այսպես, կամ նման մի բան ակնկալում էի: Սոչիի մատույցներում, անմիջապես ծովափին, հայերի հանդիպեցի, 1963թ-ին: Մեր մեքենայի ռադիոն լավ չէր բռնում Մոսկվայի այն ալիքը, որով պիտի ֆուտբոլի ռեպորտաժ լսեինք: ես շատ դժգոհեցի, ասացի հաց չեմ ուտի, եթե ռեպորտաժը չլսեմ: Իջևանել էինք այդ գյուղում: Անծանոթ էլ լինեին, ես մոտեցա, ասացի՝ ռադիո ունե՞ք: Հանեցին «հտՌՊՏսՈ»ն ու դրեցին մեր մեքենայի «կապոտին»: Լսեցինք: «Սպարտակը» հաղթեց, ես ուրախ էի: տան պապն ասաց՝ էնպես ես ուրախանում՝ կարծես հայերի հարցն է լուծվել: Ասաց ու տնքաց դժգոհ: Որդին, որն ինձնից կես դար մեծ կլիներ, չհամաձայնեց, ու ասաց՝ կապ չունի: Պապն ասաց՝ էդ կապը կա, դուք չեք տեսնում, հիմա եմ հասկանում, որ ես էլ էի կույր, հայրս էլ պապս էլ, պապիս պապն էլ: Չէինք տեսնում: Մեր ուսուցիչն ասաց՝ էս ո՞նց է, որ ձեր գյուղում եկեղեցի չկա: Պապը մթնվեց ու շատ կոպիտ ասաց՝ խաչին եք կարոտել, թե՞ տեր հորը, կամ էլ ինչպես են ասում, Տեր-տերին: Ուսուցիչն ասաց՝ ոչ էլ կաթողիկոսին: Ես ասացի՝ Շուշիում մեծ եկեղեցի կա, մեծ շենք է, թուրքերը խաչը գնդակոծել են գմբեթի: Պապը հառաչելով հեռացավ: Մեր ուսուցիչը անհասկանալի շարժումներից հետո հացի հրավիրեց հայերին, հայերեն: Պապը գինի ու օղի բերեց, հետո գնաց թթու և պանիր հանեց: հաց կերանք բոլորս միասին, բայց զրուցեցին պապն ու ուսուցիչը մեր: Լավ եմ հիշում առանձին մասեր, բայց նրա ամբողջ զրույցը զայրույթով էր լիքը ու հաճախակի էր եկեղեցու կրոնի անունը շոշափում: Ուսուցիչն ասաց, Սովետը չի ընդունում կրոնի պաշտանմունքը: պապն ասաց՝ ձրիակերներին ինչու՞ ընդունի, խալխի շլնքին նստած, դիպից էլ շատ են կորզում, հիմա էլ սովետը ուշքը մի կողմ է արել, սրանք չմեռնեն սովից, բայց՝ իզուր: Սրանք չեն ների, սրանք իրենց մի կտոր հացի համար մարդ կծախեն, կծախեն, իրենց ախորժակը փրկելու համար մարդը յոթանասուն տարեկան էր ու ասաց՝ «Յոթանասուն անգամ անիծվեմ, թե սուտ եմ խոսում, ոչխարի հոտի պես ու հենց նրանց հետ քշում էին մեզ, ես ծնողներիս օգնել էի փորձում, բայց հայրս ինձ ետ էր քաշում ասելով՝ թող քեզ չնկատեն, թող չհակառակվեն կսպանեն առանց երկմտելու: Տեր Երեցը իր մի քանի ընկերների հետ (եկեղեցու ունեցվածքը) սայլեր բեռնեցին ու շտապ ճամփա ընկան: Մայրս կես ճամփին ջուր ուզեց փոքրիկ եղբորս ու քույրերիս համար: տեր Երեցը մի կում ջուր տվեց ու սայլերը թափով քշեցին, որ մեզ թողնեին փոշոտ քարերի վրա, որ մենք այլևս «չխանգարեինք»: հայրս ասաց՝ դրանք շատ հաց ունեն և ջուր: Հետո պարզվեց, որ բեռի կեսը, գուցե քիչ, հարստություն էր: Թուրքերը նրանց ձեռք չտվին: Էֆենդին ձիու վրայից ճանաչեց ու ասաց՝ քեշիշ գրպաններդ թափ տուր՝ գլուխդ պահեմ: մենք հասանք մի բնակավայր, որը ևս ծխում էր: Մայրս տկտկալով ասաց՝ Աստծու բալան թաղեմ, որ մեզ էս օրին հասցրեց: Տեր Երեցը ըմբոստացավ, դաստիարակչական ձայնով սաստում էր մորս ու ակտիվանում… Երեցը հրեշի արտաքինով մարդ էր, խիտ, փունջ միրուքով, թուրքի ագահությամբ նայող աչքերով: մայրս ասաց՝ էս անեցք չի՞, էս հերիք չի՞, էլ ես խոստանում: հայրս մորս սաստեց ու պահանջեց էս ճանապարհին համերաշխ լինել: Բայց երբ հոգևոր հայրը սկսեց քարոզներ կարդալ թե՝ աղոթքներ, հայրս ասաց՝ որ գլուխս էլ սմբակների տակ տան, խաչիս վրա ու նրա համար մեռնող եմ: Մայրս ողբ էր երգում շատ հատուկ քառյակներով, բայց ոչ մի խոսք չէր ուղղում, ոչ խաչին, ոչ՝ Տեր Աստծուն, ոչ էլ՝ նրա որդուն: հայրս ասաց՝ մի վիճիր ճակատագրի հետ ու մի ընդվզիր՝ բաժինդ աս է: Ասաց ու ցույց տվեց գաղթակաների «թելը», որը սկսվել էր մեր գյուղից: Գյուղը որը երկու գիշեր առանց մեզ էր թողել մեր տունը, մեր Աստված մեր տանը, մեր տունը, որի քարերը լիզելուց և ապրելու կարոտը դեռ մեջս է: Մեր այգու, մեր չքնաղ այգու ծառերը ծաղկել էին ու չէին հավատում, թե ծաղիկ սպանող մարդ կա հենց մեր հարևանությամբ: մայրս հորս վրա թափեց այնքան զայրույթ, որը անգամ իր աղջ կյանքի ընթացքում հավաքած, կուտակածից էլ շատ էր: Երեցին ասաց՝ ծնոտդ վարժ վերուվար էին անում, ասում էիր Աստված ձեզ պահապան, ու՞ր է, էս ինչու՞ չի հայտնվում, ինչու՞ են մեզ կոտորում: Հետո ասաց՝ «դուք որ չլինեիք՝ մեզ էս խստությամբ չէին կոտորի, մեր տները ձեր պատճառով են քանդվում, վառվում: Տատիս ոսկե վզնոց տվի՝ աչքիս լույսն էլ հետը, հիմա հարցնում եմ ինքս ինձ… ինչու՞, ինչու՞ տայի, որ օրս էսա, հալս, էսա, էս ճամփեքին շան պես սատկելու ենք, ոտքի տակ գնանք, իսկ դու մնալու ես, թուրքին շահելու ես, ծնկի ես գալու խաչիդ հետ միասին, մնաս ողջ: Թե դու ում ես պետք…»: Սա եղած, պատմության գիրկը գնացած բան է, բայց իրողություն է: Իսկ մայրս կիրթ կին էր: Ասում էր Բագրատունիների շառավիղն ենք ու հպարտանում էր: Ես հիմա էլ, ավելի հաճախ եմ սկսել հիշել մեր տունը, մեր սալհատակ բակը, մեր նախշուն օջախը նախշուն կամարով, մեր քարե տան քարե դարպասը երկաթյա ճաղերով՝ պապիս կռած… Էլ ինչ ասեմ: Քանի պատմում եմ, էնքան շատ եմ ստում նրանց՝ ովքեր պարտավոր էին պաշտպանել, կազմակերպել պաշտպանություն մեր անպաշտպան ժողովրդի համար: Իրոք որ ոչխարի հոտ էինք:
Կրոնականները, թե Կաթողիկոսը, թե ինքը Աստված, նրա որդին գուցե, ժողովրդին հոտ են անվանել… Մեկը չկար, չեղավ, չէր եղել մինչ այդ էլ… Ի՞նչ աներ… Ձայնը բարձրացներ ու ասեր, էլ ձեզ հարկ չենք տալու, էլ ձեզ մարդու տեղ չենք դնելու, ինչ մնաց՝ հովվի… Ես բռնցքիս կաշին կրծել եմ ու հեկեկացել թաքուն: հայրս ասել էր այս ճանապարհը պիտի համերաշխ կտրենք անցնենք: Իսկ ես հոգևորակններին նույն ատելությամբ էի նայում, մայրս ճիշտ էր ասել՝ դրանք էին կեղեքում, իսկ թուրքին պատասխան տալը մնում էր նորից ժողովրդին: Մոտ հարյուր ընտանիք էր իջևանել այս լանջի վրա: Ներքևում ջուր կա, պաղ ջուր է, բայց աղեր ունի մեջը, միներալներ ասեմ… Ապրելու համար՝ ձուկ կա, մնացածը հողից հանում ենք վաճառում ենք, ապրում ենք, իսկ դրանց կարիքը չենք զգում: Ու՞մ, տեր-տերի ու նրա կամանդի…»: Ծովափին մի կտոր Հայաստան կար: Այդ հողը օտար էր, բայց կերակրեց ու շարունակում էր կերակրել գաղթած հայերին: Ես այն ժամանակ թաքուն լսած ուրիշներին պատմելու ցանկություն ունեցա: Բայց ինձ սաստեցին տարեց հեղինակավոր մարդիկ՝ ասելով կարիք չկա, եկեղեցիներն ու վանքերը առանց այդ էլ ավերվում են ժամանակի մեջ, տերություն անող չկա, նախկին տերերը այլևս չեն հետևում, կեղտի ցեխի մեջ կորել են սրբատեղի շինությունները: Իսկ մեր գյուղի եղծեն այո, կամ եխծեն, իզուր էլ կապում են սովետական իշխանության կարգուկանոնի հետ: Մինչև էդ էլ ժողովուրդը մի տեսակ գյուղի չէ միայն, մեր շրջանի մտավորական հեղինակություններից էր ու փափուկ դիտողություն արեց հոգեվոր հայրերին: Հարկեր հավաքելու իրավունքից հենց զրկվեցին, խանութի պես փակվեց եկեղեցին: Ուրթունանց Արտաշը հանաքով ասաց՝ բա ասում էին առանց եկեղեցի ժողովուրդը չի կարա ապրի, ԱՍտված, թե Քրիստոսը անտեր կթողնեն մեր գյուղի մարդկանց, կպատժվենք…: Ճիշտ էր նկատել դուքանի Արտաշը: Ժողովուրդը սկսեց էլ չտալ, չգնալ ուրեմն նաև չհավատալ, բանի տեղ չդնել: Մի օր էլ ասացի, Կյալի, որ էլ չես գնում, չես աղոթում, քեզնից չե՞ն պահանջում, որ անտեր չթողնես էդ կանցլարը, կանտորը, էլ ոնց ասեմ, գործատեղը… Կյալին խորհրդավոր նայեց ու ասաց՝ ո՞վ: Ասացի՝ Աստված: Ասաց պահանջում է, Աստված միշտ էլ ժողովրդի համար պահանջում է, ու սատար է կանգնում, պահապան է, ու լինելու է… փալանչի Սեդրակը գլուխը բարձրացրեց ու ասաց՝ որ սուտ չխոսես՝ քեզ խղճալով մի բան կտան, գոնե որ գլուխդ պահես՝ հանուն Աստծու: Շուտով անգործ ու բեղից վեր ընկած «դերը» մնաց Աստծու խնամակալությանը, խաչի հույսին ու աչքը Քրիստոսի գալուստին: Եկեղեցին փակվեց ու մոռացվեց՝ կարծես չի եղել»: Կարծես՝ «վկա հո՞ կլինի»: Որպես վկա էլ չի ընդունվում: Թուրքը որ «չի» չեմ զարմանում հիմա բայց որ քաղաքակրթության օրորանը «չի նկատում», մեր ասելուց մեր գոռալուց, մեր ապշելուց հետո էլ, դարձել է սովորական: դատարանում, օրինակ, (Вещ. Док) փաստացի ապացույցի ցանկացած նմուշ դիտարկվում է ու վճիռը կայացվում է այդ հիմնավորմամբ: Ապունց Հաբեդն էլ գիտի այս մասին: Բայց եվրոպան լուռ հետևում է կշեռքի նժաներին ու կշեռքի գույներին (լծակների): Չեն էլ թաքցնում: «Էս էլ մեր «թուրքերն» են, որովհետև էն մեր թուրքերն են…» Սրանք էն նույն հայերեն են, որոնք Աստծու որդուն 301-ից սկսած տեղ են տվել էն վերին թախտին, իսկ Աստված դա ընդունել է որպես իր կողմից հայերին մատուցված վստահություն վառ դրսեվորում: Այսինքն՝ Քրիստոսը հարյուր տեղից հրահրված էր նույն թախտին մնալու բարձր պատվով, բայց Աստված նախապատվությունը տվել է Հայերին: դե հերիք չի՞, ստացան, գուցե ավելի արժանի ցեղեր կային, որ ավելի ապահով կպահեին, բայց իրենք ստացան: Հերիք է: «հայերը խռովահույզ ժողովուրդ են ու անբարիշ…»: Եթե այսպես չեմ մտածում, ապա ինչու՞ Մինսկի խմբի համանախագահները, տեղակալները, նրանց տեղակալները, փորձագետները, հեղինակավոր Եվրոմիությունը, Եվրոխորհրդի, մնացած կազմակերպ ությունները չեն գալիս Ղարաբաղ ու ասեն. «Վերջ, ոչ ձեզ ենք լսելու, ոչ ձեզ: Կպարզենք, թե ով է տանտերը, որն է կոչվում տանտեր, երբ, ինչը, ինչքան, որտեղ, ում, ինչի համար ու նման բաներ: Կպարզենք ու մի օր վեր կացեք, դատարանն է գալիս (եվրոպայից)»: 2000 տարի, թե (1700, կառուցել ենք եկեղեցիներ…) 2890, գուցե 3890, բայց կառուցել ենք, հա կառուցել ենք… Իրենց եկած օրից քանդել են, հա քանդել են, ինչ էլ կառուցել են, հայերի ձեռքով: Մեզ նույն աչքով նայեցին գոնե, ու՞ր թե… ՈՒրեմն գործը կառուցելու մեջ չի՞… Այս հարցի պատասխանը ուշացած էլ լինի՝ պետք է, գոնե սերունդներին: Մագդա Նեյմանը 19-րդ դարի վերջին գիտեր հայերին գրեթե այնպես, ինչպիսին նրանք եղել են ու կային. «Աշխատասիրությունը, էներգիան, և անպայաման նվիրվածություն՝ այն պետությունը, որում ապրում էին…»: Բուռն ցանկություն ունենալով անխոչընդոտ ուր ելք գտնելու իր մշակույթային ընդունակությունների զարգացման համար, հայերը ձգտում էին միաժամանակ պահպանել կյանքն ու ունեցվածքը: Հիշեցի Բուդյոննու հեծելազորի և գերմանական տանկերի ճակատամարտը 1941թ: Գերմանական զորքի օբեր լեյտենանտը բացել է տանկի լյուկը, գլուխը հանել և «հիացել» այո անմտությամբ: Որքան էլ երկաթակուռ էին մեր գրերը, թե երկաթագիր էին, միևնույն է, սրի ու թրի առաջ առավել ես՝ հրազենի, նույնքան անմիտ էր ու ողբերգական: Իսկ եթե հիշենք, որ թուրքերը իրենց հաղդանակները տանում էին (եվրոպական գրողների, վկայությամբ) գլխավորապես հայերի հալվին ապա ողբերգությունը կկրկնապատվի առնվազը: Ավելացնենք, որ ամբողջ աշխարհի կառուցմանը մասնակցել են հայեր, եղել են առավելապես գլխավոր դերերում, սակայն սեփական հայրենիքը փրկելու կոնկրետ միավորված ջանքեր չեն գործադրվել: Զենք ունեցել: Հայաստանը Պողոս Բեկ Յուսուֆյան չենք ունեցել, ոչ էլ՝ Նուբար Փաշա: Ամենավայրենի երկրում, ամենադաժան օտարները գնահատել ու օգտագործել են հայի տաղանդը, հանճարը վերջապես: Ինչու՞…Ինչու՞ թուրքը իր պետության հզորությանը վստահել է հայերին՝ անգամ զենքի, զինամթերքի արտադրության գործում, պետությոն ատրիբուտը հանդիսացող «դրամի» կտրելը և այլն… Ինչու՞: Տրամաբանություն կա, որքան էլ կոծկված ու հենց հայերիս կողմից կեղծված, բայց օրինաչափություն հասնող ճշմարտություն կա, որը Երևան գալով, պիտի դուրս մղի ևս մի ահավոր ավանդույթ, որը ժամանակից չի տուժում՝ քանզի այդ «ավանդույթը» պահում են նրանք, որոնց պահում է, կրկնեմ՝ Պահում է այդ «ավանդույթը»:...Ժողովու՞րդը : Գոյատևելու խնդիրը անոտի պես պահում էր վզին՝ ոչ առանց ներքին ֆակտորների «օգնության»: Եվ երբևէ չեր փորձում բաժանվել այդ հրեշից, ու յուրաքանչյուր կորստից հետո (մեծ, թե փոքր) հանուն փրկության զիճելոի կենսական պահանջը, չոքում էր դռան առաջ հայի ու կրկին հագեցնում փրկվելու հին գաղափարին՝ միայն թե մնան: Նույն կառուսելի վրա՝ դարեր շարունակ: «Ինչու» -ի պատասխանը վիճարկողներ եղել են, կան ու կլինեն, որովհետև «ավանդույթի» կոնտեքստից օգտվողները այժմ ավելի կատարելագործված ու ամոթ հիմքեր ունեն, քան երբև է: Եթե ներքին որևէ հրող ուժ չկար դեպի պետականություն, ապա ժողովուրդը իր փրկությունը «կազմակերպում» էր տարերայնորեն, բայց զուգահեռ իր տնտեսական խնդիրներին: Այսօր («փառք աստծու» ի փոխարեն, պիտի ասեմ փառք ժողովրդին ու «նրան», ովքեր մոտեցրին բաղձալի օրը): Պետություն ունենք, սակայն չունենք այն պահելու և հզորացնելու «անցյալ»: Թութակի «կարողությունից» օգտվելու յուրաքանչյուր անհատական փորձ անհապաղ պիտի արմատախիլ արվի: Առանց երկմտանքի պիտի դավաճանություն որակվի՝ ռեալ իրավիճակը կոնյունկտորայի վերլուծելու ամեն մի նախաձեռնություն՝ կապելով այն Վարդանի, Ավարայրի ու նման ոտանավորների, որոնք շատ հեռու էին ու կան՝ մարդիկ դաստիարակելու անկեձծ գործնթացին նախորդող քարոզչությունից: Մոտ հազար երեխաներից ՞երկու դպրոցի) միայն մեկի ուղեղը հարկ չհամարեց կրկնել (գուցե երկուսը) ավանդույթի ու դրա հետ միասին ընբոստացավ: Ասաց՝ կարելի է ապրել և առանց քարոզչության»՝ առավել ևս որ անսյալից ընդօրինակելի խիզախություն չենք ժառանգել, չունենք: ՈՒսուցիչը այս մասին հայտնեց դպրոցի տնօրերին, տնօրենը՝ տան հորը, վերջինս հարձակվեց տղայի վրա ու խոստացավ «դավաճան» ու «անարժանապատիվ» տղուն դուրս վռնդել տնից: Որդին «դուրս թր գալիս» տնից ու բարձրաձայն ասաց՝ . «եղածի» մասին հիշեցնելը՝ դավաճանություն չէ: Միջամտնեցին նաև հավասարակշռված մտավորականներ: Սկսեցին երևի թե Մենուայից ու հասան Սարդարապատ: Երբ հորեղբայրը փորձեց զրույցը տեղափոխել Ղարաբաղ, տղան նյարդայնացավ ու կրկին ասաց «դժվար մարսելի», առանց բանաստեղծի միջամտության ու թատրոնի առանց, առանց նշանավոր մարդկանց «ցանկի», որը չգիտես ինչու, սկսվում է «Ավարայրից» ու՝ Վարդանով, ավարտվում՝ հայրենիքը զենքի ուժով են պահու՝ մանավանդ անառիկ ու առանց մուննաթի...Այս չիմանալը տկարություն չէ՞...» Ես էլ խարնվեցի «կոնֆլիկտին»: «Իմ ասածը չի վնասի, ես իմ ասածի ծայրահեղության չափը, գուցե ասեմ՝ գնահատականը անցյալի՝ տվել եմ շատ ավելի զուսպ և քիչ է տարբերվում իրականությունից: Իսկ կրոնի համար, արժե՞ր Հայրենիք տալ… Կրոնը երբ էլ լինի, երբ էլ կլիներ, իսկ Հայրենի՞քը…»: Սեղանի շուրջ նստածներից երկուսը մեր զրույցից գրեթե ձանձրացել էին ու այդ մասին արտահայտվեցին: Նրանց հետաքրքրում է՞ր թեման: Նրանք որևէ կերպ մտահոգված է՞ին երիտասարդ այլախոհությամբ»: Ոչ: Ես փորձում էի ԱԺ պատգամավորի հետ զրուցել մեր ժամանակի դաստիարակության առանձնահատկությունների մասին, ու ազգային ազատագրական շարժման ընդհատակյա կազմակերպության Մարտունու կոմիտեի անդամներ Մանֆրեդ բախշյանի և ռոմիկ Մկրտումյանի օրինակով կոնկրետ դրույթներ էի առաջարկում, իսկ վաշխառու մարդը իր գործընկերոջը ևս «հրավիրեց» արհամարհանքի ու տգեղ ռեպլիկների՝ ուղղված երկու մտավորականների շատ ինտելեքտուալ զրույցի ճնշման, բառացիորեն: Եվ նրանց հաջողվեց: Ինչու՞, ինչպե՞ս: «Էս, էսպես խոսելու են քաղաքական թեմաներից, հետո սպորտից, պագոդան էլ սկանանք, քյինինք»: ռուսի ասած՝ էսպես բեզցերեմոննը ու լկտի՝ այս էլ որերորդ անգամ ճաշակում եմ այն ինչը ճաշակել են մեր խավի նախնիները: Ո՞րն է վտանգավորը: Նա «հայրենասիրություն» «կառնի» և իր, և իր որդիների համար, ինչպես դա արեց 1988-1994թթ-ին: Եվ դա ավելի «թանկարժեք» ու «օգտակար» կլինի ամբիոններից արտասանելու և պատսպարվելու համար: Արդյունքում կունենաք՝ առևտրական բարեկամիս «ներկայությունը», կեղծված ու թողով չափվող (առևտուրը հայրենիք չգիտի) «արժեք», ճնշված մտավորականություն և անհասկանալի դաստիարակության՝ արսչձևավորված, անսկզբունք արդյունք: Ըստ էության վաշխառուին չի հետաքրքրում իր որդու, անգամ իր որդու այլամիտ զրույցը, չի մըահոգում նրա կողմնորոշման գործոնը: Ավելին, նրան նյարդայնացնում է առևտրից դուրս որևէ զրույց: Անգամ այդ ֆոնի վրա վեճ է հրահրում իր ճկուն, լպրծուն ու ժողոքորթող բնավորության շրջանակում: Տեսեք որքան հեռացանք խնդրո առարկայից: Ավելի շատ հակված եմ մտածելու, թե Աստված միտումնավոր է կազմակերպել մեր ազգի փորձությունները: Տասնյակ հզոր պետություններ երկրագնդի երեսից ջնջվեցին՝ չնայած ունեին պետություն, կրոն, լեզու, գիր, և մնացած բոլոր արժեքները ամենակատարյալ աստիճանի: Մ.թ.ա 7-րդ դարում նշանավոր լատիներենը մնաց երկրագնդի ամենագործածելի օտար լեզուն՝ չունենալով հայրենիք: Սրանց կայսրությունը մի մարդու կյանք էլ չապրեց: Ինչու՞ «լատինը» անուժ եղավ որևէ կերպ միջամտելու պատմական դրվագներին ու փրկելու լեզուն: Ավելի հին, ավելի գործածական, գիտական այս լեզուն ծառայում է օտարին՝ իր գոյությունը պահելով որբի կարգավիճակով: Եթե ինձ փոխարինող սերունդը այս մասին խոսում է, ապա փորձում է առարկել (ոչ թե նսեմացնել կամ ստվեր գցել) բոլոր նրանց, ովքեր տառերին են վերագրում հայ ժողովրդի գոյը՝ այս էլ քանի-քանի դար է: Ավանդաբար, պարբերաբար թշնամություն է՝ թե գրերին, թե Մաշտոցին և թե հայ ժողովրդին: Սա այն տկար ու անհեռանկար գնահատականն է, որը ծնվել է կեղծ, շինծու հայրենասիրության «բոցաշունչ» ելույթներից և կոչված է՝ դատողությունից շեղելու, տրամաբանությունը մթագնելով՝ կոնկրետ ծրագրով: «Գրերի գյուտը հայ ժողովրդի մեծագույն նվաճումներից է անկասկած: Այն հաստատում է հայ ժաղավրդի պատավավոր տեղը երկրագնդի վրա: Այն հպարտություն կբերի աշխարհի քաղաքակիրթ ազգերին այսօր էլ: Հազար (և ավելի) ազգի մեջ մենք մեզ մեր տառերով կգտնենք: Մեր գիրը՝ մեր հոգին, մեր գիրը՝ մեր բանականությունը… բայց… ժողովրդին մեջքը կոտրվեց գիր փրկելիս: Մեր գիրը մեր ժողովուրդը պահեց, մեր ժողովուրդը նաև իր գրի նոքյարն էր, մեր ժողովուրդը նոքյար կացավ, ինքը տնքալով պահեց՝ ինչ պահեց, բայց կացավ, տեղ հասավ: Աստծուն տեսնելու միտքս հենց ուղղված է հարցին՝ դու, կամ Դուք, չե՞ք ափշել ես ազգի «պնդաճակատության», ես «տեսակ»ի ամրության: Եթե վտանգ կա, թե ազգը կմոռանա, կամ երախտապարտ չի լինի իր ստացած ժառանգության համար, դա բնական է, թույլատրելի է, սակայն այն տագնապի վերածելը կպայմանավորի ցեղի հազարամյա որակների արժեզրկմամբ: Կմոռացվեն, շատ կարևոր դեպքեր, հերոսներ, նահատակներ, դանդաղ էլ լինի, աննշան կհեռանան իրենց տեղը զիջելով «նոր կարևորություններին»: Միջամտնում են անհատներ, չինովնիկներ, բայց որ ժողովուրդը: «Տեր ունեցող» ազատամարտիկը կարող է հեռանկարների կեկնարկ ունենալ, անգամ պատերազմից տասնյակ տարիներ հետո: Այդպես եղել է այդպես կլինի: Ժողովու՞րդը: Նա չի կարող նախաձեռնել որև է հրատապ խնդիր ու հասցնել ուշադրության, եթե «վերևներում» այդ «խնդիրը» շոշափում է լուրջ շահ հենց այն տեսանկյունից, որը տեսանելի չէ ներքևից: Որև է արտառոց բան տեսնելը՝ միամտություն է: Իմ աչքի առաջ լկտի կեղծում են իրականությունը: Ո՞վ : Ցանկալի է, ողբերգության չափ անտանելի է, երբ զոհված կամ կորած ազատամարտիկի անունը պատիվը, շահարկվում է հենց նրա հարազատի կողմից: Դիրժ են ակնկալում, պահանջներ են դնում, շահագործում են «զոհի լռությունը», անպատկեշտ պահվածքով ստվեր գցում (պետության կողմից հատկացված միջոցները ոմանց համար «քիչ էլ լինի»՝ չեն բողոքւմ) հարազատի (նկատմամբ եղած) հիշատակի վրա: «Ասպարեզ» են գալիս, հեղինակության ձգտում, փառք են ուզում կարծես հասունացնում են մի միտում, ըստ որի «զոհվածի փառքը «ծառայեցնում ենք մեզ» առանց քաշվելու, «վայելում» են փառասիրություն պտուղներ, որին «դեմ են» նահատակները: Ստոր ու անհատիր «գործընթաց է»: Կարծիքներ կան, թե հուշակոթողները կհավերժացնեն ազատամարտիկի հիշատակը դարեր շարունակ: Այն կմնա գիտակցության մեջ, եթե դուրս բերվի ավանդույթի բաժնից: Ազատամարտը ներկայանա սերունդներին՝ առանց նախշուն երեսապատման, առանց ավելորդ շքեղության, բայց նաև առանց կեղծումների: Ազատամարտիկի աղջիկը ինձ հարցրեց, թե ինչ էր անում փլանքյասը կռվի տարիներին: Ասացի նա զենք չի վերցրել՝ խրամատում չի պարկել, չի… ոչինչ չի… ոչինչ էր այս ազատամարտում: Ասաց՝ «Բա նա ինչու՞ այդքան արտոնյալ դիրք ունի, այդքան մեքենաներ ունի, այդքան տրաքտորներ, այգիներ, հարստություն՝ բոլոր պետքւթյունից գողացած: Հայրս զոհվել է ու չի հասցրել անգամ մերը սեփականաշնորհել, իսկ նա զբաղվել է միայն՝ «իրեն շնորհելով» խալխինը, այդ թվում՝ մերը: Ասացի՝ այդքանը բոլորն են տեսնում, բայց չեն արձագանքում որևէ կերպ: Ասաց՝ ինչու՞: Ասացի՝ որպեսզի ձեզ պես չզրկվեն ամեն ինչից: Մի ոմնի երեք տղաները հայրենիքը թողին թշնամու երախում՝ թախան: Պատերազմի ավարտից հետո՝ անմիջապես, հենց առաջինը, վերանարագեցին նրանց տունը, իսկ հերոս ազատամարտիկի ընտանիքը առ այսօր «վերուվար» է անում, որ՝ օգնեն տունը կարգի բերելու: Այս պատմությունը թույլ կտա՞ գիտակցության մեջ ունենալ ազատամարտիկի հիշատակը: Եթե կարելի է առանց խրամատ (դիրք) մտնելու առանց մասնակցելու երկրի պաշտպանությանը, ունենալ անգերազանցելի «Դիրք» ապա ինչու՞ վրիպել… Ի դեպք՝ այս «տեսակն» էր, որ ասած՝ Կիրովաբադում այնքան վերտալոտ կա, որ յուրաքանչյուրիս գլխին մեկ սնարյադ են խփելու էս երկու օրը: Այս խոսքից հետո «պադվալից» երկուսը ուշքից գնացել են: Պանիկյորներին և նման դավաճաններին Ստալինի հրամանով գնդակահարել են առանց դատի և քննության: Հիմա՞: Այս մարդիկ, ինչպես և մեծ հայրենականից հետո, իրենց «այլ» որակների հաշվին ստացել, ստանում ու ստանալու են արտոնյալ դիրք և խոսելու են ավելի համարձակ , քան նրանք, ովքեր ազնիվ ծառայել են ուժերի ներածին չափով ու ճակատագրով «պսակվել» մարտադաշտում: «Այսքանը» գիտակցության մեջ ունեցող 21-րդ դարի մարդուն չես պարտադրի, որ նա գիր սիրե, ղալամ սիրե, դավթար ու թվանգ սիրե: «Աննշան, առանց հայրենիքին օգնելու մեռնելը՝ ցավ կշինե՞ն, սերունդները, եթե ունենք «հարգված» տագնապ, որը նստած է լեզվի թողարկած յուրաքանչյուր բառի վրա ու պահանջում է համակերպվել՝ թեկուզ այն քեզ լուծում է հոտի մեջ և դու ունենում ես հովիվ՝ էշի ականջներով, գազանի համբերությամբ, մարդու դաժանությամբ, նաև առաստաղ, որ մարդու բոյից մեկ գլուխ ցածր է: Ո՞րն է շատ տպավորիչ: Որը անվնաս է ու նաև չի խանգարելու: Այսինքն՝ ավանդույթները: Եղկված են, փորձված, հանդիսավորություն են ներշնչում, մատուցվելու ամենաէժան ու պաշտպանված ձևերը հանգրվանած են այդ նեխվածքի մեջ, որից օգտվում են գրեթե բոլոր նրանք, ովքեր սեփական դեմքով ապրելուց խուսափում են՝ քանզի այն անձնական պատասխանատվություն է ակնկալում յուրաքանչյուր քայլի սեփական, (ոչ ավանդույթի շրջանակներում) ինքնությունը հաստատող ժեստի համար: Օրինակ՝ աղջնակը զայրույթով ասաց, ես չեմ ուզում, որ հայրենիքը չպաշտպանած (ըստ երևույթին՝ լքած) մարդը հայրենիքի պաշտպանի համար հուշարձան կառուցի: երբ փորձեցին հանգստացնել, ավելի թեժացավ, լացակումեց ու ասաց՝ «չեն ուզում նաև, որ նրանց փողով հորս բաժին հուշարձան կառուցվի: Մուննաթ է վրաս, մորս վրա, եղղբորս ու քրոջս վրա»: Սա ավանդույթ լինել չի կարող: Փոշոտ է, խոցող է, լսել չի լինում, ամեն ականջի համար հարմար չէ, մի շարք ուրիշ «անհարմարություններ» ունի: Այստեղից՝ ի՞նչ եք որոշում, «Աղջնակի» ըմբոստ ելույթը ավանդույթ շինելուն պատրաստվե՞նք: Գուցե՞ եղածից, էն եկածից, «ժառանգություն, մնացածից օգտվենք: Ձին կծում, չի ծակում, չի թունավորում, արձագանքը դրնգուն է: Ի վերջո 1700 տարվա «բուռն աստվածային» գործնեությունից հետո, ի՞նչ ունենք մաղի երեսին, որ տանենք ցույց տանք, կամ գան տեսնեն, ու առանց մեր լեզվական, հռետորական կամ մնացյալ «միջոցների» Ամերիկան, Ռուսաստանը, Եվրոպան, Ադրբեջանին ու Թուրքիային կանչեն ու աչք կոխելով էդ «մաղի երեսինը» ասեն քեզ էսքան օր ժամանակ, գնում ես Շահումյանը, Չարդախլուն և մնացածը, հողերը, ձորերը, սարերը, գետերը ազատում: Վերջ: Իսկ քեզ՝ էսքան օր, գնում ես Սասունը, Մուշը, Վանը, և մնացածը մաքրում ձերոնցից, ձեր գործը չի, թե երբ և ովքեր կգան: Հողերն ու քաղաքները, որում բազմել եք՝ հայկական են: Վերջ»:
1700 ամյա «պետական» հիմնարկը ծովից ծով Հայաստանից ի՞նչ է պահել: Ի՞նչ ունի տալու կոնկրետ, մեր նժարի վրա դնելու, մեր «հարցը» լուծելու: Առաջարկում եմ գորգ դուրս գալ ու ցոիյց տալ բոլորին (այդ թվում Աստծուն) եկեղեցին իր 1700 «պետական» թորձից ի՞նչ պահած այսօրվա համար, որը ունենա կշիռ, որի հետ հաշիվ նստեն: Եկալ է պահը՝ (նաև) ավանդույթը հուշարձանի (տեղ) դիտարկելու և հոտի հոգեբանությամբ կյանքը «ավանդաբար» ապրելու ավանդույթից հրաժարվելու: Կաղապարը համատարած օրենք ճանաչել, ճնշումը՝ կարգապահությու՞ն, հավատը՝ կրո՞ն: Սին էր այս «կանոնը», ժողովրդական չէր, բայց ապրեց աավանդույթի կարգավիճակով՝ վերապահելով իրեն բարձրագույն մի դիրք, որը ազատ է պատահականություններից, պատասխանատվությունը սահմանափակվում է սեփական կյանքի ու անձնական շահի ապահովության խնդրով, անհասկանալի է ժողովուրդ կոչվող «Արդարության» համար: Ապրելու է: Անկանոն «կանոնը» ճկունության հաշվին, ավանդույթի Մանդատով հերքելու է իրականությունը ժողովրդի օգնությամբ: Գործելու է «ինեկցիայի» մեթոդը: Դարեր շարունակ ներարկվելուն հարմարված, ի դեպ՝ նույն սնուցմամբ, «կյանքի կոչվող» սիստեմը անվրեպ գործելու է, վերստին ունենալու են էֆեկտը, ուրմն նաև նույն հնազանդությունը կայուն: Տուժողնե չկա՞ն այս դանդաղ սափից: Չե՞ն եղել: Նրանք, որոնք (և այն, ինչ) տուժել են՝ բավարարվում են ավանդական ողբով, կարոտի երգերով, կոչերով հուսահատ, վրեժխնդրության ցրված զրույցներով, (աշխարհի գթության հույսին) ու դարձյալ ինչ-որ «խոստումներով» ավանդական (Հայոց հարց…), իսկ այն, ինչը բանականություն չունի (կորցրած Հայաստան) շարունակում է մեռնել օտարության մեջ ու չի շոշափում ազգի ներկայությունը՝ պայմանավորված նրա ավանդական տկարությամբ, այս էլ քանի քանի դարեր: Չի՞ կարելի: Թաքցնենք այն, ինչը աչքի առաջ է ու ողբ է՝ սառած, քարացած, օտար… Մերն է, մեր ճակատագրական սխալի տույժն է՝ բեռի պես տանե՞նք հետներս: Ումի՞ց վախենանք, կամ քաշվենք: հանուն խաչի՞, վերստին խաչի՞, վերստին եկեղեցու՞, վերստին մի կազմակերպության, որը մայրություն չի արել հայրություն չի արել, իսկ 1700 տարի հետո կրկին հոգատարություն է պահանջում տիրոջ կարգավիճակով, աշխարհով մեկ ցրված որբերից: Սա ահավոր, սարսափելի ու կեղծ ավանդույթ է, որը հիշեցնում է մեր կործանարար ներողամտության «ՌվՊցսՖչպվպՓՌÿ» մասին: խիստ հարգենք մեր ատամի ֆունկցիաները, բառիս ամենաընդգրկուն իմաստով՝ գոնե այսուհետ, և ակնկալենք մեր «Դիրքի» շոշափելի ու լուրջ ճանաչում՝ մեր սեփական «կարգապահության» ու վճռականության հաշվին նաև: Մենք մեզ այնքան «խիստ» հարգենք, որ՝ օտարի «վերաբերմունքը» «կուլտալու» առիթը բացառվի: Այս ճանապարհին բոլորս օգնենք իրար, անգամ մեր մուկը մեր «մառանից» հատիկ չտանի: Գժտվենք, մեզ բան չեն թողել կիսելու, ուրեմն առիթ չունենք նաև խորշելու անգամ: Հայ առաքելական եկեղեցին ևս թող իր մեղքերը քավի ժողովրդի առաջ, հանուն ժողովրդի: Քանի Աստված չի իջել ու նիտք չունի ոնց որ, ժողովուրդը մնում է ԱՊՄԿ (постаянно исполняюшии обязанности Бога): Առանց ավանդույթի: Սա նոր պաշտոն է ժողովրդի համար: սրանից «հոտի», բայց հիշելու ենք Իսրայել օրուն «հայաստանի ազատագրության խնդրով 1677-ին, Էջմիածնի գաղտնի ժողովում ընտրված պատվիրակների հետ՝ Մելիք Իսրայելի հետ 1679 –ին մեկնել Կ. Պոլիս… Եվրոպա մեկնելու համար…»: Իսրայել Օրի մարդու հայրենասիրական մղումը չափել չի լինի, քանզի այդ «ձևաչափը՝» հայրենիքը փրկելու քիչ տրամաբանություն պարունակող ձևերից է, երկրորդ այդ անհավանական և մինիմալ շանսերով քայլի՝ գործելու տարբերակներից յուրաքանչյուրը հղի է անկանխագուշակելի հետևանքներով, այդ թվում՝ շատ անցանկալի: Սակայն Իսրայել Օրին հայրենիքը «ժառանգել» է նման հալում: Հայերը իրենց հայրենիքում գաղտնի ժողով են անում, պատվիրակություն են ընտրում, ուղարկեն Եվրոպա… Հայրենիքը փրկող ուժ խնդրեն, աղաչեն, գնեն, օտարից… օտարի զորքով սեփական տունտեղը փրկեն թշնամուց, տիրակալից՝ «դաժան, արյուն ցրող, ու մի տասնյակ «ծանր բառեր»՝ վիշտ պարունակող հասցեագրեն Աստծուն, Քրիստոսին՝ «չերեզ» եկեղեցի: Թե ինչ ճանապարհ է անցել հայ Իսրայելը 1679 –ից սկսած, թե քանիսի «դուռն է թակել», քանիսի «վստահությունը ստացել» ինչ պաշտոններ է վարել հանուն ինչի՞… դժվար է հավատալ՝ առավել ևս հավատացնել օտարին: Որովհետև ցանկացած օտարի համար դժվար է ու կլինի, գոնե մի քիչ հայ լինել ու զգալ ի«նչ ասել է թշվառ Հայաստան ու արժանի որդի: Նամուսով, նպատակասլաց ու հարգանքի արժանի զավակներ են բոլոր ազգերը: Տաջիկները ևս պատվիրակություն են ուղարկել Պետրոս մեծին, որ վերջինս բանակով ներկա լինի ազգամիջյան կռիվներին, ու ճնշի ինչ-որ խանի (տաջիկ ազգությամբ) թայփայի զինված բարբարոսությունները իրականացնող ուժերը: Սա որակապես և էությամբ տարբերվում է Իսրայելի մտահղացումներից: Խնդիրը՝ «Հայաստան պետություն» միավոր ունենալն էր: Օտար զորավարին՝ «ներշնչել է, Հյաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան (և Վրաստան) կազմավորելու միտքը…»: Մտահոգ Իսրայել Օրին որոշել էր Հայաստանը թուրքից փրկել՝ անգամ մեկ այլ օտարի այն հանձնելու գնով: հովհան Վիլհեմը համաձայնել էր այդ ուղղությամբ «քայլեր» էր կատարել, սակայն քաղաքական անցուդարձի քառուղիներում այս անգամ էլ կանաչ լույս չգտնվեց Հայաստանի համար: Ավելին՝ օտարները իրենց շահի փոխարեն Հայաստանի հետ «բարեկամություն, ունենալ չկամեցան, իսկ ահա Հայոց Կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը չեն արձագանքել Իսրայել Օրու ձեռնարկմանը: Ինչու՞: Հայ Իսրայել Օրին թամամ աշխարհ անցավ, սրան նրան խնդրեց, մի կերպ ծերը ծերին հասցնում էր արդեն, գոնե մերոնք անտարբեր չլինեին… Հիմա չասեն՝ Աստծու կողմից, պետականորեն հաստատված հայ Առաքելական եկեղեցին ինչու՞ հենց ինքը չեղավ նախաձեռնողի դերում, առավել ևս Հայաստանը կուլ գնաց մնացյալ երկրներին, որպես մատաղ հենց այն բանից հետո, երբ ստանձնած պետական դիրքը եկեղեցին «վատնեց» իր անվտանգությունը պահպանելուն, և միայն: Իսկ ահա Իսրայել Օրին չի վհատվում, անհաջող փորձերից հետո էլ շարունակում է «անհաջողացնել» Եվրոպային՝ իր հոգսերը սկսելով օտարների հետաքրքրության երակները: Պատմությունը կարծես հաստատում է, որ Իսրայել Օրին հանգել է այն մտքին, թե քրիստոնյա Ռուսաստանը «ի վիճակի է և տրամադիր է սատարելու…»: Սովորական չափերով ներկայացնել այս Հայի տոկունությունը, մտքի կայունությունը, հզոր ու անկորյուն կամքը՝ վերստին նրան կդասի ավանդական շարքին ու նա կդառնա «ձևաչափի» բաղադրիչ, դետալ: Գովք կազմակերպել տրիբունաներից, հայոց լեզվի ճկունությամբ զարդարել նրա հիշատակը՝ կնշանակե մի բաժին տուրք տալ հոբելյանից հոբելյան, տիկնիկների պես ցցվել ամբիյոնների կատարներին, բոցաշունչ խոսքերով հեղեղել մտնոլորդը ու փակել երեկոն: Առաչարկում են նրա կյանքի վերջին ավելի քան երևած տարին համարել մասայական հերոսություն մարտադաշտ իսկ նրա ջանքերը՝ (այս բառը շատ տկար է նրա գործքւնեության համար ու գրեթե ոչինչ չի ասում, եթե հավատալու լինի պատմությանը) հայրենի պետականության վերականգնման գործում՝ մտածողության ամենափառավոր ու միակ ելք: Իսրայել Օրուն թող չի հաջողվեց իրականացնել իր բաղձալի մտահաղացումը, սակայն այն չի կարող (և չպիտի) դուրս մնալ մեր սերնդի սնուցման բաղադրատոմսից: Ավելին, Իսրայել Օրի անունը խորհրդանշի հայրենիքի հանդեպ ունեցած տրամադրության չափ, ամենին հարգանքի ու հոգատարության դրսեվորման միավոր: Նրան «հաջողվել» է շփման ելքեր գտնել Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու և Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ, այն բանից հետո երբ հեղափոխություն էր շոշափել եկեղեցու կողմից ցուցաբերված անտարբերությունից: Այո մարդը ձերբազատվել էր նաև (հայի հատուկ) վնասող տաքարյունությունից, խռովահույզ «մանրեներից ու «կուլ տալով» ոչ պատվաբեր հանդիպումների (եվրոպական երկրների ու Ռուսաստանի) դառնությունը, սկզբնավորել է որոշակի կողմնորոշում, և այն «ճիշտ օգտագործելու» փորձ: Նվիրվենք այսպես:
«հ2» հեռուստաալիքի էկրանից եկիսկոպոսը հայ ժողովրդին սնուցում է բարություն, «Աղոթենք, մեր թշնամիների համար էլ բարին աղոթենք, ամբողջ աշխարհի համար բարին քարոզենք, միայն բարին մեր աղոթքներում…» և այլն:
Լարում եմ ուղեղս, գնում եմ անհիշելի ժամանակներ, կարծես ուզում եմ ձայնագրություններ ստանամ նախնիներից, թե մենք՝ հայերս, երբևէ զգացե՞լ էլ ենք գրության պակաս՝ մանավանդ օտարին «բաժին հանեկլու» և նման հյուրընկալ բնավորություն դրսեվորելու ժամերին: Երևի թե մենք աշխարհի այն հատուկենտ ցեղերից առաջիներից ենք, որոնց զուտ մարդկային («հումանիստը»՝ քիչ, ավելի քիչ է արտահայտում մեր ունեցածից) որակը խանգարում է նրա խիզախության դրսեորմանը այնքան, որքան անհրաժեշտ է իր փրկության համար: Այս ավելորդ բարությունը դիմացինին հաճելի է, որը սակայն հայերիս բերում է (միշտ) զիճելու, անգամ իրենը նվիրաբելելու հոգևոր տրամադրության: Շոշափելով մեր ներողամտությունը, ինքնին ստեղծում է տպավորություն՝ «մինը կտանի՝, երկուսը կուզին»: Տարեց թուրքը (կամ ադրբեջանցին) որդուն ասում է՝ «Գնա, գնա, մեկ էլ գնա, նորից խնդրիր, ավելի նուրբ, ավելի քաղցր: Խոսիր Սայաթ Նովայից, Խաչատուր Աբովյանից, Միրզա Ֆարազի Ախանդովից բարեկամացրու մեր ազգերը, կանդնիր մոտը, ասա էս ռուսները մեզ՝ սևերես, չեն սիրում, մենք պիտի իրար պահենք,… գնա...»: Տղան գնաց: Հոր ասածները կատարեց: Հայ մարդը, որ տոմս էր առնում նախօրոք հերթագրված իր համարով, թույլ տվեց թուրքին, որ վերջինս իրենց առաջ կանգնի ու տոմս առնի իր ու արևտրական հոր համար (միրգ էին տեղափոխում): Այդպես էլ եղավ: Թուրքը տոմսերը ստացավ ու հեռացավ: Հայ մարդը գլուխը իջեցրեց տոմսարկղի առաջ ու լսեց. «այս «համարը» տոմս է ստացել, թող հաջորդը մոտենա: Որևէ կերպ այս փաստը մեկնաբանել կարելի է նաև ի «օգուտ» հայ մարդու և հոգևոր բավարարվածություն ստանալ այդ շինծու գործարքից: Բա մերձավորին «բաժին հանելիս» ու՞ր է կորչում ներողամտությունը, հենց նույն այդ բարությունը, որի կարիքը զգացել է հայ ցեղը, բայց չի ստացել՝ անգամ իր մերձավորից, գուցե նաև բարեկամից ու հարազատից: Վերստի՞ն, վերստին բարությու՞ն, բոլորին, բոլորին, բոլորին, բայց չպարզե՞նք, թե մենք ինչու՞ անընդհատ շաղված լինենք օտարին մեր թասիբը, մեր հյուրասիրությունը (անգամ պարտքով) «մատուցելով...»: Լիքն ենք բարությամբ, հա տալիս ենք, հա չենք ստանում, ու չենք ակնկալում արդեն դարեր շարունակ: Էդ ինչու՞ հիշեցիք, էդ մասը էնքան կարևոր էր, էնքան հրատապ, էնքան պարտադիր, որ Եվրոմիությունը մեզ չի՞ ընդունի: Չեմ հավատում: Մենք նույն վագոնում ենք Ադրբեջանի հետ, բայց մեր բարությունը յոթ բաժին է մեր շալակին: 1700 տարի շարունակ քարոզածը (քաղաքնե՞ր...) Երկիր Հայաստան տարավ մեզնից փոխարենը տվեց ի՞նչ... Սուս մնանք, նորից տակնուվրա չանենք հոգիներս: Հերիք չեղա՞վ: Նենգություն էր կաթում այդ եպիսկոպոս կորվածի զրույցից, իսկ աչքերում խարդախություն էր գիտակցված, միտված կրոնի դիրքերի ամրապնդմանը: Սա ևս աղանդավարությանը նպաստող մթնոլրդ է ստեղծում, բարձր կրոնատածությունը հանգեցնելով խորհրդապաշտության: Աղանդավարությունը դատարկ տե՞ղ է ծագել, ինքնի՞ն: Հավի տակ (օձի ձուն լավ էլ կտաքանա) ինչքան ասես ջերմությունը բավարար է ու կճտահանի ցանկացած ձու: Համոզված ասել, թե «մեկը վերաճում է մյուսի» ու մնալ անպատիժ, անգամ եթե կասկածելու հիմքերը բացակայում էին, հնարավոր չէր, որովհետ և «պետություն» սկի իր ուշքը հավաքելու ուժ չուներ, ինչ մնաց 1700 ամյա «փորձ» կուտակած, Աստծու հովանու տակ ու «Հոտի» աջակցությունը (ավանդույթի ուժով) միշտ ունեցող միավորին ասեր՝ տեղդ կայֆա, մերից խաբար ունե՞ս… Համենայն դեպս ունեցել ենք այնպիսի իրադրություն (ինքներս ենք հասցրել դրան) երբ հացի խնդիրը քաշվել է երկրորդ պլան՝ իր տեղը զիջելով՝ «լինել չլինելուն»: Միայն լինելուց հետո լարվել ենք՝ ունենալու համար հաջորդը, որպես ;ինելու պայման: Հրեշավոր ենք համարել՝ երբ թանկարժեք հագուստի միջից՝ իր կեղտի մեջ կորած մաշկը թաքցնելու փոխարեն հանդգնել են անաղարտությունը տեսել «շեղում», որպես փաստ, որի համար կարելի է և հանդիմանել: Հիմա ինքներս չենք խորշում, սերտում ենք «անխնա» այն, ինչը կենսունակ է, բայց այդուհանդերձ չենք մոռանում բարի լինել եկվորի, հյուրի, օտարի, վերջապես թշնամու (փեկուզ՝ պոտենցիալ) հանդեպ՝ կարծես առանց այս հոգևոր դասի կկորցնենք ավելին, քան կորցրել ենք: «Ժամանակը» զենքը ձեռքին թիկնապահ չէ, ոչ էլ «սպեցնազի» ջոկատ, որ դառնա միջամտի ամեն մի ոտնձգություն ու թույլ չտա, որ կեղծիքը շարունակ կրկնվի, կրկնվի անպատիժ, օրինականանա մեր հանցավոր լռությունից, դառնա օրինաչափություն ու հուշարձանի պատվախնդրությամբ նստի խղճի պատվանդանին՝ որպես սրբություն, որ պիտի գնա հավերժություն ու արձագանք տանի այդ ստոր գործարքին: Եթե եպիսկոպոսի մոտ «ստացվում» է հեռուստաէկրանից գործնեություն ծավալել իր դիրքերի ամրապնդմանն ուղղված, ապա կրկին պիտի հարցնեմ՝ որ ի՞նչ անեք, ամուր եկեղեցին չի կարող ամրապնդել պետություն մի պարզ պատճառով՝ պետությունը կոչված է պահպանելու և պաշտպանելու Հայրենիքը՝ որպես միակ և անփոխարինելի Աստված, որի կենդանի բաղադրիչը ժողովուրդն է: Եկեղեցին 1700 տարի շարունակ պահել, պաշտպանել է Աստծուն, նրա որդուն ու խաչը: Այստեղից՝ պետությունը պահել է իր հովանու, ռեալ, առանց աղոթքների,, զուտ իր թևի տակ մի «միավոր», որը սակայն պաշտել է անորոշություն բացարձակ անորոշություն, դատարկաբանություն, չգիտես ուղղված ինչի՞ և ինչու՞: Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս:
Ինքներս մեզ խաբելով, մեր փայը կյանքը ուզած ձևով՝ ավանդույթով տանում ենք ժամանակի միջով առանց «մաքրվելու» մեր այն բեռից, որը ավանդույթի անձեռնամխելի կարգավիճակով դուրս է ցցված կանոնից փշալարի պես և հուշում է շրջապատին (քաղաքակիրթ) բռնություն կամ այդպիսին պարունակող «որակ»: Կարգապահ ազգիեր Աստված ստեղծել է, առանց «շեշտելու» նրանց արտաքինը, որը ասենք, բնորոշեր և վառ երևար (արտաքինից) ու տեսանելի լիներ հեռվից: Մենք գիտենք որ աշհարհի բոլոր հաջողակ զորավարները առաջնորդվել են խիստ կարգապահությամբ: Ծանոթ ենք նաև համաշխարհային գյուտերի, ու գիտենք նրանց հեղինակներին: Նյուտոնի կամ Օհմի օրենքներից օգտվում ենք՝ առանց «անաչելու», առանց կարեվորելու, թե նրանք ազգությամբ ով են: Չենք կարող չօգտվել գիտության առաջընթացից՝ առավել ևս, երբ այն պետության ռազմավարության մեջ իր ուրույն տեղն ունի: կոնկրետ մոտեցում, կոնկրետ քայլ արդյունք: Ինչու« կարգապահությունից չօգտվել՝ ինչպես A=FS: Որտեղ մեր կատարած աշխատանքը արդյունքը չունենա, եթե մեր S-ը սպասել է F-ին մեր F-ը ալարկոտ էր, մեր S-ը չի նախանձել…
Հետո շոշափենք, որ այս անկարգապահության պատճառով մեր հզորությունը ստացել է համապատասխան արժեքը F=A/S: Չունենալով ուժ մենք հույսներս ինչի վրա ենք դնելու: Սա չոր մոտեցում էր: Նույն բանաձևով, բայց A-ից սկսենք: Չէինք արժեվորում: Գիտակցելով, որ նա համարիչում է, չէինք անում, չէինք ծավալում, շարունակում էինք առաջնորդվել՝ Աստված կհասցնի, մեր բարության, մեր հնազանդության, մեր խեղճուկրակ արտաքինի ու ավելի անհուսալի մեր ներքինի, մեր դաժան ճակատագրի, մեր թանկագին քրիստոնեական խաթեր համար՝ որպես հատուցումն այն գթասրտության և տուրքի, որը հասցրեց հայը (սկսած) Հիսուսի տանջալի մահից և հարությունից հետո, առավել ևս 301-ին ու մնացյալ 1700 տարիներին: Չունենալով լուրջ A և մինիմալ S, արդյունքը պիտի շոշափենք նույնքան խիստ ու անմիջապես, ինչպես մեխանիկական հզորության բացակայության դեպքում: Օրինակ՝ երկու վատտանոց վառարանը չի աշխատում, հաց չենք թխելու, ջրի նասոսը չի աշխատելու, նույն հզորության բացակայության պատճառով: հաց և ջուր չենք ունենա: Այս «հալը» թույալտրելի՞ է: Նույնքան չկարեվորե՞նք կարգապահությունը: խոսքս շատ ավելի ընդգրկուն է քան ինձ հաջողվելու է այդ մասին ասել: Ֆաշիզմը մարդկային դաժանությունների աննախադեպ «դրսեվորումներ» ի հայտ բերեց ու ցնցեց երկրագնդի բանականությունը: Խիստ կարգապահ ու իր նկատմամբ պահանջկոտգերմանացիները այդուհանդերձ կարգապահության նախանձելի ռացիոնալություն պարունակող ձևեր և մեթոդներ մշակեցին՝ պատրաստվելով (երկրորդ համաշխարհային) պատերազմի: Պատասխանատվություն կրում էր յուրաքանչյուրը՝ ով իր չմտածված (ծուլություն, անտարբերություն, արհամարհանք, անլրջություն, ուղղակի կամ անուղղակի մատնում, մատնել՝ լայն հասկացողությամբ քայլով, թեկուզ ծայրահեղ աննշան, բայց «նպաստել» էր երկրի տնտեսական, սոցիալ-քաղաքական և մի շարք «ականների» դիրքերի թուլացմանը՝ անգամ մեծ չինովնիկը: դաժանությունը պիտի ջոկենք կարգապահությունից: Կարգապահություն չորակենք նաև մեր կենցաղի, մեր նիստուկացի ավանդական դարձած «գույնզգույնը»՝ ժամանակի ճերմակ սավանի վրա, որը խորթ հայացք է ակնկալում դրսից, բայց՝ կարգապահ պրիզմայով: Իսկ այսքանը՝ կես ձայնով կես ականջի համար, առանց լարվածության, մայթերով… գուցե առանց խոսքի: Որ հրադադարը խախտում է զինվորը՝ (ով էլ լինի) նաև անդաստիարակություն է նշանակում: Նման կարգապահություն պահելու կողմերի համաձայնությունը փաստաթղթով հաստատվել է, ձեռք է բերել համաձայնություն: Զբաղմունքը փեշակից տարբերելը՝ կարգապահություն է պահանջում, որպես բարենպաստ մթնոլորտ, քանզի արդյունքում էլ տարբեր են նրանց կողմնորոշումները: Կարգապահությունը անհրաժեշտ ատիրբուտն է պետության, որից վերարկուի պես կախված են մնացած նյութականները, որոնք ձգվում են նրա անհանդուրժողականությունից ու ստանում լրջություն: Եվրոպայից, թե օտրերկրյա որ պետությունից եկած հյուրերից մեկը հետաքրքրվեց մեր բանակի («այլընտրանքային ծառայության մասին էր խոսքը) ու մեր զինակոչիկի «հարաբերություններով» (ինքը թարգմանաբար արտահայտվեց, բայց մենք հասկացանք): Ասացի՝ բանակը միակ տեղն է, ուր մարդ շանս է ստանում գոնե երկու տարի սիրելու Հայրենիքը, զգալու նրա քաղցրությունը հենց տեղում, ապացուցելու, որ ինքը պատրաստ է նաև ապրելու նրա համար: Ուրեմն, ասացի՝ շանսը, այդ միակ շանսը չօգտագործե՞լ: Ասաց՝ գեղեցիկ է հնչում, բայց հազիվ թե բոլորի համար է այդ: Ես չվիճեցի նկարիչ տղայի հետ, բայց նրա խոսքը խոցեց իմ «կարգապահությունը» (իմ այն կարգապահությունը) որը բացարձակ լինելուց հեռու էր նաև այդ «դաշտով»: Կարգապահությունը սնվելու չափ հրատապ ճանաչելու մեր ցանկությունը հենց կարգապահությամբ պիտի դաստիարակենք: Էդ նրա համար չէ, որ էսուէն ասեն՝ (օրինակ՝ Եվրոպան) էնա սկսել են, քայեր, տեղաշարժեր կան, «պտիչկա« դրեք՝ գնան: Թշնամին էլ պիտի «շոշափի մեր կարգապահությունը»: Եղա՞վ: Վերջ:
* * *
«Ղարաբաղի հիմնախնդիր» ասել են, թե ասել ենք, ավանդույթ է կրկին: Նման բան չկա: Հիմնախնդիր ունեինք 1988 փետրվարի առաջին կեսից սկսաց: Առաջին զոհերը՝ մեզ «գետն անցնելու» բարոյական ճանապարհը ցույց տվին: «Գետն անցան»: Այսպիսի «Գետ» այսքան վճռական, չէինք անցել, թող ներեն նախնիներս: 1988 Փետրվարից հետո ունեցանք «ետդարձի ճանապարհը» արդարացնող «բարոյական հաղթանակներ»: Բայց 1991թ. սեպտեմբերի 2-ի՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի խորհրդի համատեղ նստաշրջանի ՈՐՈՇՈՒՄԸ «աննախադեպ» լինելով չի որ փայլում է: Մեր դահլիճը (ելույթները…) վերջին երկու հազար տարվա մեր «կարգապահ» (կամ 1700 տարվա) բնավորության այն դրսեվորման էր, որին ոտնկայս կծափահարեին Արգիշտիից մինչև խորհրդային միություն հայտնի հեղինակությունները, անգամ՝ օտարներ: Համոզիչ կերպով խնդրում եմ՝ չկապել մեր անցյալի որևէ խիզախության հետ «1991թ. սեպտեմբերի 2-ը»: Ավելին, մարդուն շնորհված Աստվածային որև համակրելի որակ չէր բացակայել այդ որոշման մեջ : Այդքան համարձակ ու խիզախ կարող էին լինել առանձին անհատներ, ասենք Մակիդոնացին, մինչ այդ Աքիլեսը, հետո Կեսարը և այլն… Բայց որ մի ամբողջ ժողովուրդ դրսեվորեր մնան անհատականություն չի եղել՝ գոնե հայ ժողովրդի պատմական անցյալում: Եվ որ շատ կարևոր է ու ապշեցրել է օտարին, դա մեր աննախադեպ համեստ գնահատանն է մեր իսկ (դրսեվորած բոլոր հատկանիշներով) վարքին: Եկան, տեսանք, հաղթեցինք: Այսուհետ՝ երբ էլ գան,… Երբևէ հակադրելու միտում չեմ ունեցել՝ ներկան՝ անցյալին: Ինձ տանում եմ 387թ ու ինձ հագցնում մոտ 86 ամյա Քրիստոնյա ազգիս հալը: Էս է ասում՝ իմն է, քն է ասում իմն է: Բյուզանդացիները ասում են՝ Արշակ Գ դու «մնա» «փայում» էնքան մնա՝ որ մեռնես: Թագավորություն չկա, թագավորը մնա՞ ժողովուրդ: Մեր՝ 1991թ սեպտեմբերի 2-ի դահլիճին եմ հայտնում «էս ի՞նչ մտածողություն է, էս ի՞նչ մոտեցում է, էս ի՞նչ թասիբ է, էս ի՞նչ էնք անելու, սրանից հետո, էսքանից հետո, առանց թագավոր, առանց պետություն, ու ժողովու՞րդ…»: Էդ հացը, ախպեր հարամ է, էդ հացը մերը չի, էդ հացը նամուս չունի, էդ մենք չենք… Թող լինի, ինչ պիտի լինի մենք լինելու ենք, մնացածները թող իրենք որոշեն… Չեմ կարծում, թե Պարսկաստանը մոտ հիսուն անգամ գերազանցում էր Հայաստանին 3-րդ 4-րդ դարերում: Համոզված եմ, որ հայերը ավելի ունակ ցեղ են քան՝ պարսիկները: Մարտունակ բանակ 1991թ. Ղարաբաղն էլ չուներ: Ավելին՝ մեր որոշումը՝ 1991) 2 (9 կայացավ, մեր վճռականության վրա հենված, իսկ բանակ առայժմ չկար: Ահա սա է կոչվում անձնուրացություն, երբ 150000 փոքրիկ մի երկիր հագնում է իր վճռականությունը՝ որոհետև ուրիշ զենք ու զինամթերք առայժմ չկար, որից կար, նրանով ապրելու էինք՝ այս անգամ ապրելու համար: Զգոն ու սթափ նայենք այս իրողությանը 387-ից, այն ժամ կշոշափենք, որ մենք այսօրվա գերանը անցյալի երևակայության հետ ենք համեմատում ու արժեզրկում մի ամբողջ և միակ հերասամարտ: Պատանդ մի դարձեք, կենդանի իրողությունը՝ (դեռևս աչքի առաջ ապրող հերոս ժողովրդին) ավանդուկթի կարգավիճակով որպես փարատիչ հանգամանք մեզ հասած անփառունակ ժառանգությանը: Չի կարելի հավասարության նշան դնել հանուն ավանդույթի, հանուն հավասարության՝ եթե հավասարման ձախ կողմի պակասը աջում են հատուցել՝ արյան գնով: Ամենքին՝ իրենը: պիտի ասեմ նախնիներիս՝ կեցցես ժառանգներդ որ քո երազած մեկի փոխարեն՝ երկու պետություն ստեղծեցին որում ուզում ես ապրիր, ու թագավորիդ բան ասող չի լինի՝ այդ թվում Հռոմն ու Պարսկաստանը: Սա է ճշմարիտը: Մեր այս հատվածը 1988-94թթ սովորական է նստել պատմության մեջ, իսկ տպավորությունը՝ այդ կայուն անտարբերությունից, այնպիսին է, կարծես՝ պարբերաբար, էս էլ քանի հազար տարի է, ունեցել ենք ավելի փառավոր հաղթանակներ քան էս մեկն էր: Որևէ հայի (սկսած Մ. թ. ա. հիշատակվածներից, Նաիրյան պետությունից բաժին տուրքը նսեմացնելու կամ ստվեր գցելու նրա բարի քայլին հանուն ընդհանուրի, (ոչ՝ հանուն եկեղեցու) միտումը կտրուկ բացառվում է: Պիտի, դանդաղ էլ լինի, սովորենք հերոսության ետևում մարդ տեսնել կենդանի, իր արած գնահատականով ապրող մարդ, մարդիկ, որոնք չգիտես ինչու հավաքական միավորի տեսքով են ներկայանում «ժամանակին», ստանում մի ընդհանուր «մալադեց» իսկ որպես պարգև՝ «Ղարաբաղը Ավարայր էր էսինչը՝ Վարդան…»: «Մեր» նախադեպը եթե եղել է՝ մեզ չի հասել: Ի՞նչ նմանություն եք տեսնում 451-ի և 1991-ի միջև: Ի՞նչ ընդհանուրություն… Այս չափաձևը, թե ձևաչափը՝ շատ տկար է 1991թ-ի համար: Ասեմ: Որ միայն իմ տեսածով եզրահանգումներ եմ անում, կես բերան էլ պակաս եմ գնահատում, որ ասածս պարտք չմնա իրականությանը: Մտքիս ձևաչափով լավ էլ իրար կողքի եմ դնում մանրամասնությունները և ունենում իրական գնահատականը, դարձյալ «տեղը» բոլ-բոլ պահած, որ հանկարծ ինքս էլ, որպես հոգի՝ պռատ չունենամ: Օրինակ 1991թ սեպտեմբերի 2-ի որոշումը մեկ մարդու կամքի կամ ուժի թելադրանք չէր: Մի ողջ ժողովուրդ չէր կարող մի օր (կամ նախօրյակին) հիշել, թե բա էս է պետք ասել, էն է պետք անել, գար կանգներ ու պահանջեր… Ուրեմն ամբողջ ժողովուրդը իր ձայնը տվել էր որպես որոշում՝ պատգամավորները ձևակերպեցին: Տեսեք, այստեղ Անկախության համար էր պայքարը, ուրեմն՝ Ավարայր չէր: Ոչ մեկին չսրբացրինք, դրա կարիքը չեղավ, բայց ունեցանք կենտրոնաձիգ ուժ՝ ուրեմն և թագավորություն, որի բանակը զուգահեռ ձևավորվում էր՝ իրականացնելու համար Ժողովուրդական ՈՐՈՇՈՒՄԸ: վարդան Մամիկոնյան էլ չունեցանք, մեկ անվան տակ չկենտրոնացրինք ոչինչ ճակատագրական: Ընդհանուր հաղթանակը պիտի տուն գար բոլորի շալակին՝ անկախ ծանրությունից: Նույն շալով տարբեր ծառերից բերեք թափել կարելի է, բայց գնահատականները, ըստ իս, եթե զերծ մնալ չի լինում, թող լինեն լուրջ անհատական մոտեցմամբ: Շատ ավելի շահեկան է ազգի համար: Թող շոշափվի ազգի «դուխի բարձրացման լուրջ և վճռական քայլ: Ի վերջո 1500 տարի հետո մեր երիտասարդը իրավունք ունի գերազանցելու իր հերոս նախնիներին, էն էլ՝ վարդանին: Էսպես ավելի ճշտապահ կլինենք ու չենք կեղծի մեր իսկ պատկերը՝ առավել ևս, որ մեր ունեցածը իր իսկական տեսքով, էությամբ, կառուցվածքով նախնական՝ ծննդից հետո, առանց միջամտության, շատ ավելի համակրելի է, արժանի է ուշադրության՝ ամենաքաղաքակիրթ խալխի այսօրվա պահանջներով: Ինչի՞ եմ ձգտում: Ասեմ: Ծառը ծաղկում է, (նորմալ պայմաններում) պտղաբերում, հասուն ու բերք տալիս: Ուրիշ ձև առայժմ չկա: Իսկ եթե փորձ արվի՞ այս ներդաշնակ աստվածային պրոցեսը հերքելու… Ավելին… «հաջողվի» նաև հաստատել, թե «պտղի, ստացման այլ ձև կա, որը ավելի կարճ է, ավելի բերքատու և քիչ աշխատատար: օրինակ աղբը լցնում ենք հեղինակավոր «ժամանակի տաք ամանները», քիչ հետո ունենում ենք խնձոր, տանձ, խաղող, ինչ ուզես… Քիչ էլ դենը գնանք… Նաև պարզվի, որ աղբից ավելի հաջող, օգտակար, գործնական արդյունք ունենք, քան գարնանը եկած, ամռանը հասած, աշնանը հավաքված բերքից, հը՞: Հասունացած սուբյելտը պիտի ընկալելու և այն իրացնելու ազատություն ունենաս՝ առանց կաղապարվելու ավանդական դարձած (ավելի հարմար ու խթանիչ օրինակի բացակայության պատճառով՝ «մատուցվում» էր հարմարեցրածը) ձևաչափով ու «սրբություններով»: Նոր բալիկը գա էս աշխարհ ու գոնե իր ազգի օրինակով ջոկել սովորի: Ոչնչից, դատարկության մեջ, երևակայական «ցանկալի հերոսի» փոխարեն՝ տեսնի այն, ինչը կոփվել է ձմռանը, ծաղկել է գարնանը, հասունացել ամռանը ու խոնարհվել իր բերքի տակ՝ հանրագումար աշնանը: ավելի բնական չես հորինի: Մեր նոր բալիկը ինքը կընտրի իրենը որն էր, կամ՝ էր:
Խոսրով պապիս չինն էլ ենք պահել, չակուճն էլ, մալան էլ, թարազուն էլ: Ուստա Խոսրովի անունը տղաներըս կրկնում են, հորս պատմածից հիշողություններ են բերում ու մենք մեզ լավ ենք զգում, շատ ապահով ու պաշտպանված: չեմ հասկանում, թե 1879թ ծնված 1940թ մահացած պապս մեզ ինչպես է պաշտպանում, որ «ապահով» ենք ու մեզ լավ ենք զգում: Պապիս չինով հունձ չենք անում, բայց մալան ու չաքուճը հաճախ եմ օգտագործում՝ մի քանի անգամ սկսած «թարազու անելով»: Որդիներիս չեմ պարտադրում, որ Խոսրով պապիս խաթրին ցեխ անեն, մալա օգտագործեն ու չաքուճ: ավանդույթ չեմ շինում մի բան, որը ժամանակի հետ գնալ «չի կարող»: Ժամանակը գույն է, որը գույն չունի երևացող, բայց գունաթափվել, գունավորել, զարդարել՝ գիտի ու սա ավանդույթ չէ, այլ՝ օրենք, որը շրջանցել չի լինում, գոնե այս պարագայում: «Առավոտ»ի խմբագիրը, գլխավոր, անկեղծ մարդ է (թերթի հոդվածներում) ու կարծես ազատ մտածելակերպ ունի լուրջ: Կասկածի տակ չեմ դնում, բայց չեմ հասկանում, թե ինչու՞ ընձեռնված ինչ որ գումարով (125000$) ափսոսանքով է ընդունում «այլ նպատակի) եկեղեցի տանող ճանապարհը բարեկարգվի: Ինչ է՞ ուրիշ ավելի կարևոր բան չկա՞ էս ազքատ երկրում: Իսկ ես կարծում էի ծայրամասային որևէ գյուղում այդ գումարը ավելի, ավելի տեղին կօգտագործվեր: Տաթևի վանք տանող ճանապարհը ոնց էլ լինի՝ կլինի: Ո՞ր վանքն է տերություն արել, օգնություն ցոիցաբերել խալխին՝ քյասիբ խալխին որ էսօր մի կերպ սով հաղթահարող գյուղացուն (Հայաստանի քաղաքացուն) թողած,125000 ամերիկյան փողը պատրաստ ենք ծախսելու՝ միայն թե Տաթևի վանք տանող ճանապարհը բարեկարգվի: Աստված, Քրիստոս, խաչ, վանք, եկեղեցի, Կաթողիկոս և սրանց հետ կապված խնդիրներ՝ այդ թվում համաշխարհային մակարդակի… բա ժողովո՞ւրդը, էդքանը շալակին տանող ժողովուրդը… «Նրանց մոտ» տանող ճանապարհների մասին ե՞րբ եք հիշելու: եթե ուրիշները թույլ պիտի տան իրենց՝ հայտնվել այն ցուցակում, որը ավանդաբար աճող ու նվազող կարգապահություն ունի իր հիմքում, ապա տարբերվելու, իրենց տիկնիկային բնավորությունը (սերտելու) հաղորդելու իրավունքը ոչ էլ Աստծու մոտ է՝ առավել ևս 1700 տարվա մեր մտերմության ֆոնի վրա: Ոչ էլ ներողամտությւոնն եմ ակնկալում որևէ կրոնականի, այն բանից հետո, երբ «սև շորավորները զայրույթով, ատելությամբ, անմեկին թշնամանքով (այդպես ադրբեջանցիներն են հող ուզել 1988թ Բաքվի հրապարակում) Բղավում էին՝ այդ հողերը մերն են, Հայ առաքելական եկեղեցունն են, չենք տա, ոչ ոքի չենք տա…»: Այդ որտեղի՞ց այդքան թույն… օտարացում: Լեզվաբանական և Տննեսագիտության ինստիտուտների շենքերի տարածքները կառավարության որոշմամբ նվիրաբերվեց Հայ առաքելական եկեղեցուն՝ վեհարան կառուցելու նպատակով: Ո՞ր ծառայությունների համար: Ո՞վ է այսպես, ինչպես 1700 տարի առաջ, ոչնչից «սրբություն» շինում՝ երբ իսկական Սրբությունը սովի է մատնված և շարունակում է իր չունեվոր հալով երկրպագել չգիտես ում, չգիտես ինչու հանկարծ չասեն, «ուրացան», պահած, պահած ուրացան: այնքան ենք հնազանդվել սրան-նրան, որ դրա բացակայությունը հավասարակշռությունից գցում է մեզ ու մենք հայտնվում ենք «սեփական պատրանքների պատանդ»ի կարգավիճակով մի «հարազատ» հալում՝ փորձելով անբաժան լինել (ինչ գնով էլ լինի) ստանձնած առաքելությունից… Ինչպիսի նվիրվածություն, ինչպիսի անձնազոհություն… Այնքան էլ լուրջ ու հետրողական է այս գործընթացը, որ մնում է նախանձել, թե էս ինչու՞ պետությունն է պահում ժողովրդին, (խնդիրը «լավ ու վատ»ի մասին չէ), բայց եկեղեցուն են «երկրպագում», վերջին դրամը նվիրաբերում, ինչ-ինչ մուծումներ անում. նվիրատվություններ կազմակերպում բազում առիթներով: Ասեմ նաև, որ հանուն ժողովրդի, որքան էլ անհամեմատ հնչի, կամ ասեմ՝ ժողովրդի խաթրին է, որ պետությունը պոզեր չի հանում եկեղեցու վրա: Ես եմ այդպես տեսնում, տեսել եմ, համոզվել եմ…
Պետությունը շատ լավ էլ հասկանում է, այն ինչը բարձրաձայն չի ասվում ոչ ժողովրդի, ոչ էլ եկեղեցու կողմից: կոպիտ ասեմ՝ «թույլ ենք տալիս՝ թող ժողովուրդը հավատա, գա, աղոթի, մոմ վառի, դուք էլ ձեր «գործը արեք», չափավոր, ձեր բիզնեսին «ես տվող չկա…»: Բայց Աստված չանի հանկարծ պետության գործերին խառնվել եք՝ ուղղակի, թե՝ ոչ»: Ոչ մի պատասխանատվություն՝ ոչ ժողովրդի, որ պետության առաջ, բայց լեզվաբանության ինստիտուտին որևէ հայց ներկայացնելու իրավու՞նք: եվ այնքան համարձակ, որ մի ամբողջ ուսումնական հաստատություն «լեզու չունենա» դիմակայելու՝ քանզի խնդրո առարկայի մի կողմը Հայ առաքելական եկեղեցին է: տհաճ ավանդույթի՝ տհաճ առօրյա: Սա ի«նչ արտոնություն է, հարկադրել՝ անպայման հաղթելու համոզմոինքով: Մի քոռ կոպեկի կամ նի լումայի օգու՞տ է բերելու որևէ տեղ, էս երկրի պակասպռատը փակելուն ինչ որ չափով: Արցախի հեռուստատեսության եթերում մի խումբ երիտասարդներ «ճշմարիտ ճանապարհ» (երևի այդպես, ինչ որ նախագիծ է) հաղորդաշարի շրջանակում խոսում են շատ հուզված, լարված, կարծես ինչ որ մեկը այդ խոսքից կենդանություն պիտի ստանա հենց այդ խսոքն է, որ օդի, կենարար թթվածնի ընդունակությամբ պիտի փրկի (մի ամբողջ սերունդ, ազգ, երկիր, պետություն) մեկին, որն էլ անմիջապես «ձեռնամուխ» կլինի մնացյալ աշխարհը երջանկացնելու վեհ ու աստվածային գործին: Սա հաղորդաշարի մասնակիցների ճիգերի դրսեվորման մասին: Իսկ աղջիկներից մեկը (հերթական խոսքով) բառացիորեն ասում է, որ ինքը համոզված է, որ բոլորիս ուրախություն և երջանկություն է բերում Հիսուս Քրիստոսը: Այնուհետև այս «միտքը» թագավորացնում են մնացածները: Այսինքն ա հաստատում են, որ Քրիստոսը հարություն առավ հանուն մարդկության նև մինչ օրս օգնում է ժողովրդին: հենց նոր կյանքի կածան մտած աղջնակին հասցրել են «լցնել» ցնորքներով, բալիկ ջան, քեզ ո՞վ է ասել նման հեքիաթի մասին: Քեզ և քո ընտանիքին ի«նչ ուրախություն է բերել քո ասած անունը: Ինչու՞ ես կուրսրեն կրկնում մի զրույց, որը ոչ մի կապ չունի, առավել ևս քո ուրախության, քո երձանկության ու քո կյանքի հետ: քեզ ուրախություն կարող է բերել քո խելոք ու կիրթ կեցվածքը, քո նվիրվածությունը, այն ուժին, որը քեզ խաղաղություն է ապահովում քո 24 ժամանոց օրվա, 365 օրանոց տարվա համար՝ ինչքան կաս, կաք ու լինեք: իսկ լինել պարտավոր ենք: Պարտավոր ենք մեր լինելու համար միայն և միայն, այս:
Ժ ո ղ ո վ ր դ ի ն
Դու դեռ կյանք չմտած՝ թութակին ես ընդօրինակում, պատրաստի տեքստեր ես «յուրացնում», այնինչ քո մի կտոր կյանքում, քեզ պիտանի շատ բան կլինի, առանց որոնց դու «տեղ չես հասնի» անգամ վերը նշված ցնորքների հսկայակն պաշարներով: Ինքդ, բալիկ ջան, ինքդ պիտի «կերտես» քո ճակատագիրը, ինքդ պիտի քեզ հասցնես ուրախության և երջանկության, ինքդ քեզ մի ստիր քանի չես շոշափում քո ասելիքը քո ինքնուրույնությամբ: կոմերիտական կազմակերպության հակակշիռ «միավորը» անշուշտ ոխ է հանում՝ իրեն հասած «կոմունիստական կարգապահությունից»: երջանիկ և ուրախ մարդը հազիվ թե որևէ լոտոյով շահել է իր այդ «վիճակը»: Ուղեղը, խեղճ աղջկա գլուխը սրսկել են, թե Քրիստոսը բոլորին ուրախություն և երջանկություն է բերում, իսկ ինքը «… շատ ուրախ եմ, երջանիկ եմ, որ դա այդպես է»: Խաբեբայություն է: Հեռուստաէկրանից խալխին թյուրիմացության մեջ պահելու առաքելությունը՝ որակում են ապակողմնորոշում: Իմ սերունդը ոչինչ չի ակնկալել Աստծուց, Քրիստոսից ու խաչից: փառք Սովետական ժողովրդին, կռել է իր ուրախությունն էլ, իր երջանկությունն էլ, իր ներկան էլ… Ապագա՞ն… Աստված էքսպերեմենտից հրաժարվեց: ՍՍՀՄ-ը այն կազմակերպությունն էր, որի կանոններն ու օրենքները, այնքան մարդասիրական ու բարոյական էին, որ Աստված հասկացավ՝… «Երկիրը այսպիս կենցաղով՝ կշենանա, մարդիկ կմոռանան, շուտով կդադարեն իրար թշնամություն անել, այն կվերաճի կդառնա համաշխարհային կենցաղ ու իրականություն, որը տանում է դեպի հավերժ խաղաղություն, ուրեմն և զվարթ կյանքի… Իսկ այս դեպքում ինքս էլ անուժ կլինեմ նորից ստեղծել այն լծակները, որոնցով կարգավորում եմ երկրագնդի կյանքը»: Կամ նման մի բան, որը ինձ հայտնի չէ, բայց կար ու չէր խունացրել սովետական իրականությունը, չէր մեղադրել «նրան» անբարոյականության մեջ: Ես ապրել եմ Հոկտեմբերիկ, Պիոներ, Կոմերիտական ու չեմ հասել կոմունիստ ապրելու բարձունքին: Ինձ դաստիարակել են առանց Քրիստոսի ու խաչի: Ամեն տարի պիոներական ճամբար եմ գնացել Շուշի… Ծաղակայոր, Արտեկ, Յալա, սոչի և բազում ուրիշ քաղաքներ՝ անգամ՝ Բայկալ, Բալխաշ: Ինձ որ հարցնեին, այն ժամանակ, թե ինչից եմ ուրախանում և երջանիկ զգում ինձ… Ես ասել եմ ու պիտի ասեի՝ Շուշիի երկու «լագերներն» էլ սիրում եմ (մարզային և Հանրապետական) երկուսում էլ ինձ երջանիկ եմ զգում, ուրախությանս չափ չկա, իմ ուրախության (ինչպես նաև իմ ընկերների) աղբյուրը այս հրաշք տեղն է, մեր լագերը, մանավանդ 3 Գագարինի անվանը, հանրապետականը… էնա սարի լանջին: Էնտեղից քառասուն փալաքյանով իջնում ենք Քարին տակի գետը, լողանում, լողանում, սովածանում գալիս լավ ուտում, քնում հանգստանում (ՎպՐՑՉօռ փՈր) նորից գետը, մոշոտը, թութը, ծմակը, վայ էդ ինչ օրեր էին… Իրիկունը, Հացից հետո, էդ ինչ երգեր էինք երգում, պարում, անեկդոտներ պատմում, հանելուկներ բացում, փակում՝ մեր լագերի կարմիր դրոշի տակ, ընկեր Լենինի ժպտերես հայացքի ներքո: Հիմա էլ դու պատմիր, «Ճշմարիտ ճանապարհ»-ի աղջիկ: Ասա, թե ինչպես ես շոշափում քո ուրախությունը Քրիստոսից: Ես անհանգստանում եմ, որ աչքիս առաջ հայրենակիցս ամենահարթ ու հասկանալի մի երկրում մոլորվում է, կամ մոլորության է գնում՝ առանց օգտվելու իր շրջապատի իրականությունից: Քեզ ուրախություն բերող քո եղբայրն է սահմանապահ, քո սիրած տղան է նույն գծի վրա, նույն առաքելությամբ, աշխարհի բոլոր հեղինակություններին, գաղափարներին ու «կարգուկանոններին» ձեռնոց նետած քո «թաղն» է (Մեծ հայքի մի թաղը հազիվ) անունը ԼՂՀ» էնքան էլ հերիք է, որ դու կոչվես երջանիկ՝ որովհետև քո Աստվածն էլ է քո կողքին՝ անունը ԼՂՀ ժողովուրդ եկա՞վ, բալիկ ջան: Քեզնից երջանիկ ջուվար չկա աշխարհում իրոք, բայց երախտապարտ լինենք մարտադաշտի Ղարաբաղի մատտիկ քաղաքացուն (հորդ, մորդ, եղբորդ, քրոջդ, տեղիդ մնացածին) ու նրա հասցեյով ուղարկենք նրան հասանելիքը: Այս է ճշմարիտ ճանապարհը, ուղիղ եթերից «ծուռ», անօրեն խոսքի հեղինակներ: ՈՒրիշ տեսակետը՝ փիլիսոփայության ասեղը թելելով իրականությունը նոր տեսք հաղորդելու՝ ուրեմն կեղծելու չարդարացված խիզախություն է լավագույն դեպքում, իսկ առանց այդ «ճամփորդության»՝ ապա կողմնորոշում, այլասերում… վտանգ:
Ինձ ծանոթ ընտանիքի կիրթ (բարձրագույն կրթությամբ լավ մասնագետ աղջիկ է) աղջիկը սեփական դիմումը համաձայն դպրոցից ազատվեց: Իրականում պատկերը այլ էր: Որքան էլ «անսովոր», բայց մենությունը հայտնվում է, երբ չկա «աղմուկը զվարթ»: Կոնկրետ, նպատակաուղղված զբաղմունքի բացակայությունը հանգեցնում է այդ վակումը լցնելու խիստ անհրաժեշտություն: Չունենալով ձեռքի տակ «որակյալը»՝ գոնե ցնցումներից զերծ մնալու ապահովագրության երաշխիքով, որև է «ուսմունք» (կուսակցական կողմնորոշմամբ խնդիրների ստացման, պայքար որևէ դիրքորոշման շուրջ, հակում «հուսանքներին», երիտասարդական կազմակերպություններ և այլն) որևէ ուղղության հակադրելու՝ հիմնավորված դրույթներով վիճարկելու պրոցեսը ուղեղին մարզում է ու նրան պարտադրում «ճակատամարտի» ցանկացած դածտում՝ կարշես միտում ունենալով «ստուգել իր մարզական վիճակը» երկարատև քրտնաջան մարզումներից հետո: Ըստ էության սա կարող է ոչինչ չտալ էական: Մնում է պարզել, թե «էականի. մեջ ի՞նչ ենք ենթադրում: Եթե որևէ կազմակերպություն ծնունդ է առնում, ապա ապրելու և գոյատևելու խնդիրներ է դնում իր առջև, իսկ կոնկրետ՝ լիդերների: Ստացվում է մի խումբ (շատ նեղ) մարդկանց համար զբաղմունքը վերահսկում է նաև «Դիրքի», իսկ մնացածները բավարարվում են «եղածով»: Մի դեպքում շատ էական, եթե նպատակը հենց սա էր: Մյուս դեպքում՝ կրկին էական, եթե զբաղմունքն էր: Էությունը առկա է երկու պարագայում էլ: Այս խնդիր է, թե ինչ է տալիս այս ամենը երկրին: Առողջ զբաղմունքը կենտրոնացնելու և հումքի տեսքով այն կառույցներին հասցնելու մեխանիզմը կմաքրվի նման շփումներից ու չաղ գլուխ ունեցող սուբյեկտը պարապ չի մնա ևս, քանզի զբաղմունք կունենան բոլորը: Դեռ ոչինչ չարած, կիրթ մտավորականին զբաղմունք չապահոված, նրա բանականությունը ժանգից չպահպանած, էլ դիրքից չեմ խոսում, չաղ գլուխների դարդն եմ քաշում: Անծանոթը լսեց ու ասաց՝ էտ գլուխները ձեր հաշվին են չաղանում, խելքից պատահաս ձեր գլուխների: Ծիծաղեցինք ու թարմացանք: Բայց խնդիրը մնաց: Կիրթ մտավորական աղջիկը քսանյոթ տարեկան է: Սա է ունեցածը, գնում է, դատարկ, ուսին բան չկա, գնում է, հետը բան չի տանում, չի տանում, բայց գնում է,… Կոպիտ օրինակով ասեմ… Ճանփա ենք ընկել գնում ենք, հետդ ջուր, հաց, շոր, երեսրբիչ, ես ինչ իմանամ էլ ինչեր, չես վերցնում թե՝ մեր փայից պիտի օգտվես, հո չենք թողնելու ծարավ «մեռնես» սոված նայես… վերցրու, հետո հետդ ինչ կարող ես վերցրու, ինչ պետք կգա, ինչի կարիքը մարդ զգում է, վերցրու, պարապ մի գնա ետ դառնալ չկա, կանգնելը՝ նույնպես: Մի նեղացիր, բեռ մի եղիր՝ անգամ ինքտ քեզ: Մեզ հետ չես ուզում: Գնա ուրիշ ճամփով, բայց մենության մեջ մի մնա հանկարծ, որ չքանանաս ու խունացնես շրջապատդ էլ: Ասում են ու ինքս ետ եմ նայում ինձ… Կես դույմանոց խողովակի միջով եմ իրականությանս հետ շփվում՝ տալիս ու վերցնում: Դրա համար էլ չեմ հասկանում, թե կիրթ աղջիկը որ չուզենա հետներս գա՝ բա ի՞նչ անի, ու՞ր գնա, որ «գնալ» կոչվի: Երեսուն, թե մի քիչ ավելի տարի առաջ մեր շրջկենտրոնի շենքի պատին տպագիր պլակատ կար կպցրած: «ԲԱՄ» ՈՒստ-Իլիմսկ, շինարարական հարթակները սպասում են անձնվեր կոմերիտականներին: Ցանկացողները դիմեն կոմերիտ շրջկոմ: «Մանրամասները» շատ ավելի հետաքրքիր էին: Մեկին մեկ լրացուցիչ վճար, «նախնական վերելիքի» գումար, տաք հագուստ, աշխատավարձը մի քանի անգամ գերազանցում է միջին, լավագույները թանկարժերք նվեր կստանան, այդ թվում՝ մեքենա: Հանրակացարանները կահավորված են, տաք ջուր, բաղնիք, սանտեխնիկան բարձր մակարդակի վրա, անվճար: Այ քեզ երկիր, գնա ապրիր, ինչպես ինքդ ես ուզում, զբաղվիր ըստ «էության»: Համագյուղացիներս գնացին, աշհարհ տեսան, աշխարհը իրենց տեսավ, ուրախացան, ուրախացրին, անծայրածիր զարգացում հաստատվեցին, արժեվորեցին իրենց ներկայությունը, հետապնդված նպատակը նժույգի պես եկավ ու սանվեց համագյուղացիներիս կամքի ուժից: Դիրքավորվեցին, հեղինակությունը հագան ուսներին ու մնացին այդ երկրում: Ո՞վ ասեր, ո՞վ ես, որտեղի՞ց ես, էս ինչ ես անում… Սիբիրը իր պայգարով ու Անգարա գետով նաև մերն էր, համագյուղացունս էր, որը ծնվել քր քարքարոտ, քաչալ Սարալանջին, գուցե քերծին հենված մի տան, որի բակում երեք քայլ հող կար ածովի: Տան պապը ուշադով (տորպա) հող էր բերել մոտիկ բակից ու հողակտոր ստեղծել քերծի վրա: Ծով էր եղածը, իսկ հիմա՞ ասինքն՝ էն ժամանակ… էլ մի հիշեցրեք: Էդքան անցուդարծի մեջ շատ ուրախություններ եղան, ցնծացին մարդիկ, երջանկությունը մտավ սրանց օջախը ու մնաց: Ինքս ինձ հետ, մտքիս մեջ գնում եմ բռնում եմ, բռում եմ ու չեմ գցում… Ասե՞մ ինչու: Էդ մարդկանց ունեցած, ձերքբերածը ու՞մ վերագրվեր: Բայց հարկ կա՞ր: Ավելորդ էր՝ ես ասեմ՝ ես եմ օգնել, էն ասեր,… Եկեղեցին էդ օրերին գործից ազատված էր (որ էլ քանի տարի էր) , թե չէ Աստված էլ վկաս՝ Քրիստոսն էլ… խոսքն էլ՝ կասեին, կվերագրեին իրենց: Բայց ես չեմ հոգնում ասելուց՝ 2000 տարի (մի քիչ դեսուդեն) սպասել ենք որ Աստված լավ «ճակատագիր» ընծայի: Էսօր իրոք, էս ա, էսա, քիչ մնաց, կբերեն «կհյուրասիրեն» ու կասեն «մալադեց էդպիսի ազգ, էսքան ժամանակ մոռացության մատնված կացել է, բայց շարունակել է գովքն անել Աստուծու նրա որդուն, խաչին: Ստացեք, էս էլ ձեր ճակատագիրը իր պոկնի կամպլեկտով…» Ինքներս, ինքներս «կազմակերպենք մեր ճակատագիրը», առանց մզմզալու, առանց երկնքին նայելու, առանց մոմ վառելու, խաչը պահելու, (աջը նաև) առանց աղոթելու, աղերանքից զերծ, մեր կիրթ բազուկով, այնպես, որ օտարի խալխը «կարդալ, իմանա մեր «մշակույթը»… իր կաշվի վրա, Այսքան հայերեն, հասկանալի բոլորին, անգամ՝ ոչ բարեկամին: Մենք այդպիսի գիր էլ ունենայինք չէր խանգարի: Ասքը կար, պիտի գիր դառնար ու «կրթեր» օտարին անբարյացակամ: «Խոսքով Ա. համառ կռիվներ է մղել Մեծ Հայքի ինքնուրույնության և սահմաների անխախտության համար մինչև կյանքի վերջ: Բայց պարսիկների կողմից դավադրատար ապանվել է: Մերոնց հետ համատեղ կազմակերպված ապահովությունը ամոթ որակվեր ու «մատուցվեր» խալխին, Հետո հրապարակի վրա նույն խալխին ցույց տալ, թե ազգի առաջնորդին չէ միայն, ազգակցին, հայրենակցին թարս նայողին ինչ է սպասվում Հայաստանում: Ռամիկը պիտի ճանաչեր Խոսրով Ա թագավորին Տրդատ Գ Մեծ թագավոր որդուն ու վստահեր նրան իր կյանքը՝ որպես հատուցում: Ռամիկը այդ ժամ կհասկանա, որ երկիրը Աստծու հույսին թողնել չի կարելի, որովհետև «երեկ» նույն Աստվածը հարևանին հաղթանակ է խոստացել վաղվա համար: ՈՒ Խոսրով Կոտակը կբացատրեր, թե ինչ ասել է պետական կենտրոնական քաղաքավարության՝ հետց այդ օրը: Ռամիկը հաց կբերեր տուն իր հողոտ ձեռքերով, իսկ զինվորը՝ «պարզ երես» իր բազուկներով: Ահա այսպիսի Գիր՝ առանց թարգմանությամբ, բոլոր լեզուներով, ուրեմն և հասանելի:
* * *
Խոսքս անհասանելի էր կիրթ աղջկա ուղեղի եղածին այն պահին, երբ ես փորձեցի նրան հրավիրել զրույցի: Հարցրեց՝ «հավատքիս» համա՞ր է: Սուտ խոսացի, իսկ նա ինձ ճիստ հասկացավ: Արդեն քանի ամիս էր անցել, սակայն աղջիկը շարունակում էր մնալ միայնակ, բայց Աստծու հովանու տակ: Հարցրի՝ Աստված գիտի՞. որ դու նրան խիստ երկպագում ես: ինձ հասանելի չէր նրա պատասխանը: Մի բան էր՝ տաք սազի վրա, լավաշի փոխարեն ուրիշ խմոր էր թխվել, որը չէր ուտվելու ոչ՝ տանը, ոչ՝ դրսում; բայց աղջիկը «պահանջում» էր, որ մատավի նաև: ՈՒսուցչուհու համար դժվար պիտի լիներ զերծ մնալ դրսեվորումներից, առավել ևս բանավոր խոսքի մեջ: Դպրոցում, տանը հեռուստյամբ հաճախ են խոսում աղանդավարությունից ու ներկում՝ յուրաքանչյուրը իր սեփական գույներով, բայց խիստ շելտված, թե դա ոչ մի կապ չունի եկեղեցու հետ: Բացում եմ հանրագիտարանը ու կարդում եմ Վ. Համբարցումյանի գլխավորությամբ Հ Խ Հ խմբագրական կոլեգիան 23 անդամների համաձայնությամբ գրածը, թե ինչ ասել է «Աղանդավորության»: «… Ընդիմադիր հասանք որևէ կրոնի ներսում»: «Կրոնի ներսում» առաջացավ հակասությունների 'արդյունք: Հետո կարդում եմ, թե ինչ ասել է աղբյուր «Պարզվում» է՝ արտերկրյա ջրերի կենտրոնացված բնական ելքն է դա: Առաջանում է, երբ ռելեֆը բացասական ձևերը հատում են ջրատար հորիզոնները: Ներկայումս էլ, անցյալում էլ աղբյուրը այլ մեկնաբանություն չի ստացել: Իսկ աղանդավորությունը կորցրել է սոցիալական բողոքի ոգին, մնացել կրոնական մոլեռանդության դրսեվորում: Չի վառվել, մրկել է: Ահա այսպիսով մի «դրսեվորման» համար, ուսուցչուհին, որի մասին ասացի, ազատվեց աշխատանքից: Արցախի պետական հալալսարանի («պետպատվերի շրջանակում») դասախոսների չորս տարվա քրտնաջան աշխատանք, գումարած պետության միջոցներ (շենք, հանրակացարան, թոշակ և այլն) ու շատ ուրիշ պլյուսներ ու մինուսներ՝ կյանքի միջով եկած հետք թողած, վերցրին ու շամփ, գետնին: Ու վե՞րջ: Ո՞վ, ու՞մ տվին և ինչու՞՝ այդպիսով իրավու՞նք: Մենք այդքան շատ չենք, որ եղածից «շպրտենք»: Ո՞նց թե՝ չտվին, բայց ինքը նախաձեռնե՞ց: Պետության գույքը փչացնելու կամ աննպաստ օգտագործելու համար (ինչպես և սեփականության ամեն մի ձև) պատժում են: Ուսուցչուհին մի գույքի չափ է՞լ չկար: Կար: Գույքի չափ կար: Անտեր գույքի չափ: Իսկ դա չհերիքեց: Նման ինչի՞: Ասեմ 1994թ երկու տարբեր երկրներու, ՍՍՀՄ գրողների միության և ԼՂՀ և ՀՀ անդամի գրքերը հրատարակվեցին: Արտակարգ կայուն կռություն պահեց գրողների միությունը: Գրքերից մեկը նախատեսվել էր ՀՀ հատուկ ծրագրերի պետակակիան վարչության քաղաքական խնդիրների (օտար երկրներում քարոզչության իրականացման…) լուծման շրջանակներում օգտագործվեղ նյութի տեսքով ներկայացնել ՌԴ ընթերցողին: Հաջորդ տարի մրցանակներ ստացան շատերը, իսկ գրքերի հեղինակը անտեր գույք էր: Քիչ հետո պետական պարգևի արժանացավ մի ոմն (գրականության և արվեստի գործում մատուցած մեծ ծառայությունների համար) որի որդին «Գեներալ» էր «դարձել»: Ու մի օր էլ ասաց՝ դու մի ժամանակ գրում էիր, հիմա ինչ գործի ես, կարծեմ միության անդամ էլ էիր… էն ձևի գեներալին էլ՝ էդ ձևի պարգև, կամ՝ Յա˜, ա˜, ա˜… Սա էլ անտերության նշան է: Բայց կարելի է տանել ու չքերծվել: Բա ւսուցչուհի աղջկա հա՞րցը: Հարցը ուսուցչանոցում հանեցին, տնօրենը խմորը տարավ դասարան, երեխաները կճմթելով վատնեցին իրենց ձևով: Բայց տնօրենը խմորից տարավ նաև շրջվարչակազմ ու «թխեց» զանազան բլիթներ, որից մեկը մարսելու խնդիր պիտի ունենար: Ասացին՝ հավատքից հրաժարվիր: Էս ի՞նչ ասել էր՝ թարգմանաբար կամ բառիմաստի բացատրությամբ: Եթե «դեղին» է, ուրեմն՝ լիմոն է: Ասացին ու աղջկան դիմում գրել տվին: Սեփական դիմումի զոհ դառնա որ: Աղջիկը հետո հասկացավ, որ այս գործում ինքը շատ կարևոր դեր ունեցավ: Ինքը օգնեց, որ (Աստված, գո՞հ մնացիր սանիկի քայլից) իրեն դուրս հրավիրեց դպրոցից: «Պրինցիպի» հաշիվ էր»: Քո ճակատագիրը, աղջիկ ջան, մի պրինցիպի տա՞ս: Դիմացը, դիմացը ունենաս, ասա, ասա գրեմ, գրեմ մարիկ իմանան, թե քո այդ «պրինցիպով» ով է շահում, կամ շահող կա՞: Էլ չպարզե՞ս, թե դու ինչու՞ հայտնվեցիր (դու) քո պաշտպանությունից հեռու, մի շատ տարօրինակ դիրքում, որտեղից երևում է միայն Աստված: Իսկ այդ դիրքը, մեզ համար անհասկանալի էլ լինի, պարզ երևում է, բայց՝ առանց Աստծու: Ասում եմ՝ որ տեսնում ես դու քեզ խանգարում ես, չե՞ս հասկանում, որ ձերոնց էլ ես խանգարում: Ասում է՝ ես ոչ ոքի չեմ խանգարում, բայց Աստծուն հավատում եմ: Ասում եմ՝ Աստծուն հավատալու համար ուսուցչուհուն, էն էլ՝ ջահել աղջկան գործից չեն հանում: Ասում է՝ ես գիտեմ, որ ուզենամ՝ տնօրենը կտուժի: Ասում է՝ չեմ քարոզել, չեմ խեղաթյուրել, ազգային անվտանգությանը չեն սպառնացել իմ խոսքերը, ես մնում եմ հավատքիս հավատարիմ: Իսկ ես փորձում եմ հիշել, թե աղջիկը ինչպես հայտնվեց այդ հոսանքում ու մտաբերում եմ՝ «… ընդդիմադիր հոսանք է որևէ կրոնի ներսում»: Կրոնի՞… Արժե՞ այդքան «սերտել» մի բան, որը մարդկային ճակատագիր էլ է կուլ տալիս… նաև: Հիշեցի մի հաղորդում հ-2-ի էկրանին: Նստած են սեղանի շուրջ՝ ժուռնալիստ ինչ-որ գործիչներ, եկեղեցու ներկայացուցիչ՝ իր կոնկրետ ու շեշտված արտաքինով: Խոսում են միջազգային կրոնական ժողովների մասին, վերջերս կայացած նման մի «հավաքույթի» մասնակցած եկեղեցականը հղկված բառապաշարով, գրեթե անգին քարոզ ՝ սփռում չորս բոլորը: Ուշադիր լսում եմ նրա խոսքը, որը լուրջ գուցե նաև ճակատագրականի հասնող «լարվածություն» ունի մեջը, ձայնը համոզիչ է ու պահանջկոտ, կարծես հակառակ դեպքում .եթե այդ ժողովում չէ, ապա մյուսում) դրված է հայ ժողովրդի լինել չլինելու խնդիրը կրկին: Էկրանին ասում եմ՝ եթե անգամ նման «խնդիր» ծագի, ինչպես և 1700 տարի շարունակ, դու վարժ խոսող սև շորավոր, և քո վարքով ու ձևաչափով ապրող տեսակը, ինչո՞վ կարող եք, ինչո՞վ կարողացաք, ինչո՞վ… օգտակար լինել խալխին, էն միավոր ժողովրդին, որի հաշվին ապրել եք, իրոք ապրել եք դուք: Ու լսում եմ՝ «կրոնի ու նրա խնդիրները…», միջազգային համաժողովում եկեղեցին (հայ առաքելական) այսպես ասաց, իսկ կաթողիկոսը այսպես ասաց, էս ինչ մասում մեր եկեղեցին իր տեսակետը հայտնեց, իսկ նրանք այդպես չասացին, էսինչ թեմը, էսինչ հատուցում խնդիրներ առաջադրեց, էսինչը այլ կերպ մեկնաբանեց և այլն: Շատ կիրթ ու հիմնավորված, թռչող մտքերով, լողացող մանեվրներով, գրագետ ու եղկված մատուցում է սև շորավորը: Բայց ի՞նչ: Ներարկում է, գգնդացրի պես շարում է, հրամտնում է, բայց ի՞նչ: Ոչ լրագրողը, ոչ կողքի հյուտերը՝ հասարակական, պետական կազմակերպությունները ներկայացնող, մի պահ, գոնե մի ակնթարթ «չարթնացան» (ոչ էլ արթուն էին նստել սեղանի շուրջ) ու չհարցրին իրենք իրենց՝ էս մարդը իր բիզնեսից է խոսում, իր կազմակերպության խնդիրներից, հաշիվներ պարզում թիմերի միջև «չկիսված», իրենց կրոնական, եկեղեցական դարդերից են քաթ անում, իրենց անմիաբան հալի պարզաբանումներն են անում, զուտ իրենց հոգսեր են բերել ու բաժանում մենք էլ եթերը զբաղեցրել ենք, մարդկանց հրավիրել դիտելու, լսելու որ ինչ… Հանուն ժողովրդի՞… իրենց խնդիրների լուշումը կրկին ժողովրդի մեջքով, նրա միամտությամբ, ու պարզության հաշվին: Եթե հարցրին էլ՝ «զբաղվեց», կրկին ժողովրդի ուղեղն են ներարկում մի բան, որի կարիքը զգացվում է՝ ինչպես թմրամոլի կողմից թմրադեղը: Բուժում չկա՞: Կա: «Ցանկությունը» ոչնչացնելն է քարոզվում՝ անգամ պետության օգնությամբ: Անտեսել մեկ ծուռ բառի կշիռը ընդհանուր հաշվեկշռում անհեռատեսը կարող է, բայց տարրական թվաբանությամբ պարզ կդառնա՝ մեկ տարվա (առավել ևս մի քանի տարվա) գումարը ամենօրյա արտադրիչի պարագայում: Իսկ ես առաջարկում եմ եթերում մի հաղորդաշար, որը ունենա՝ «Աստված իմ՝, ժողովուրդ, ժողովուրդ՝ Աստված իմ» (Մենք ասենք Ժողովուրդ՝ հասկանանք Աստված, ասենք Աստված հասկանանք ժողովուրդ) անուն և իմաստ: Մեկ ուրիշ հաղորդում՝ «Ես էլ եմ Պետություն»: «Հղկված» չի հնչում, բայց խորհուրդ ունի մեջ, որը ենթադրում է պատասխանատվության: Իրավունքներն պարտականությունները որպես (արտադրության միջոցներ, արտադրողական ուժեր) արտադրական հարաբերությունների կարգավորման խթանիշներ, լծակներ (վերջապես օրինական «գործունեությու» որը ասելուց բացի, սահնակի խնդիր կունենա) կդրվեն շրջանառության մեջ ու կդառնան հանապազօրյա աննունդ, Պետություն անվամբ, «Հերս տանը չէ, ես եմ՝ ասեք…», բա դու փոքր չե՞ս, բայա ջան: «Եթե «հարկ» լինի՝ չէ»: «Այս երկրի գործի պայքարին՝ եղիր պատրաստ» հաղորդում ինչու՞ չլինի: Իմ սերնդի ավագ դպրոցականը չէր կարող դուրս մնալ պետության վարած քաղաքականության շրջանակներում՝ իր պարտականությունները կատարելու պահանջներից: Սիրով, հպարտության զգացումով խոսում էինք մեր հերոսներից, մեր նշանավոր մարդկանցից, խոսում էինք ու չէնք հոգնում, չէր ձանձրանում մեր այդ ամենօրյա գովքը: Ծառայում էինք հայրենիքին Ս Ս Հ Մ զինված ուժերի շարքերում: Միևնույն է, ոսում էինք հայ ենք ու շեղտում «МИГ»-ի «լինելը»: Իմ ծառայած գնդի «զամպալիտը» Բաղրամյանի մասին պատմելուց արտասուքներ ունեցավ՝ կապույտ, հոգնած աչքերով: Ասաց՝ լուրջ ազգ եք, ձեզ կարելի է վարահել: Ես էլ 2500 զինվորի անունից ընտրվեցի՝ « член военного трибунала горнизона » կուրսանտ... Գնդապետներ, գեներալներ ու մի կուրսանտ՝ թվով յոթ հոգի: Չգիտեմ, ինձ կանչեցին, ազգանունս կարդացին ու ես գնացի նայեցի տրիբունայում: Ինձ թվում էր, կամ ես համոզված էի, թե ամբողջ աշխարհը պարտավոր է ճանաչել բոլոր նշանավոր հայերին ու չզարմանալ, այո սկի էլ չզարմանալ, որը նշանակում է՝ բա էլ ինչպես: Գնդի շախմատի առաջնությունը մասնակցելու կանչեցին Ասացի՝ ես «не важно играþ…»: Ասաց՝ «важно что армянин…»: Շատ հրաշալի բելառուս շախմատիստը ազգիս անվան «ճելման տակ» (Պետրոսյանը աշխարհի չեմպիոն էր) թույլ տվեց կոպիտ սխալ, ես դիրքային առավելություն ստացա, ու զինվորս «տեղ» չհասնելուն հակառակորդս պիտի «վճարեր» նավակ: Ինքս էի շշմել, բայց բոլորի ներկայությամբ «չխոստովանեցի»: Հետո առանձնացանք ու ես ասացի՝ Նիկոլայչուկ, դու հրաշալի էիր խաղում, ինչու՞ սխալվեցիր, ասաց՝ Մինսկի երիտասարդների առաջնության ժամանակ էլ ճիշտ նույն հանգամանքներում պարտություն կրեցի՝ ևս հայից: կոկորդս լցվում էր ամեն ժամանակ, հպարտությունս էր, այնքան շատ, այնքան շատ, որ գնդին կհերիքեր ու դեռ կնմար տակը: Այն ժամանակ ճէինք կարեվորում այս «աշխատանքը»: Նպատակաուղղված ագիտ-պրոպագանդիստական ամենօրյա աշխատանք կար: Սովետականը, մանավանդ հայկականը շեշտում էինք. շեշտում էի: Շրջանի հինգ հերոսների անունները կմկմալով ասացի: հայրս աասաց. «Մարդիկ Սովետական միության հերոսի կոչման են արժանացել, դու նրանց անունները չես հիշում, քեզ գերազանց նշանակողը չի՞ կարեվորում, թե՞ ինքն էլ չգիտի…»: Ու դժգոհություն հայտնեց իմ հայրենասիրական դաստիարակության առթիվ: Ես կենսագրական տվյալներ հավաքեցի սովետական միության հերոսների մասին: Իսկ ֆինական պատերազմի հերոս, օդարու Մանասյանին հանդիպեցի հենց իրենց տանը: Ընկերս՝ Օլեգը, նշանվեց նրա աղջկա հետ: հպարտությունիցս բաժին հանեցի վերջինին, մեր կուրսեցիներին, անգամ ադրբեջանցիներին, որոնք շատ հետաքրքիր շշմում էին ու ծնկներին խփում. «Искажи клянус чеснолов, настаяш Герой летчуг…» Ինչու՞ չսնվել այս ընձեռնված հնարավորությունից՝ առավել ևս, որ մարսելու համար նպաստավոր պայմաններ կային ու չէին խանգարում… Առավոտվանից երեխայի ուղեղը ծարավի պես հագենում էր երկրի՝ ՍՍՀՄ-ի ձեռք բերած հաջողություններով: ՍՍՀՄ-ի հավաքականը 1966թ կիսեց 3-4-րդ տեղերը ու մենք ասացինք՝ մերոնք եթե ՂՀՁ-ին տանուլ չտային… Այնինչ «մերոնց» մեջ ոչ Պարկույանն էր հայ, ոչ էլ՝ Մունտյանը, իսկ Մարգարովը քիչ խաղաց ու…: Բայց մերոնք մեդալներ ստացան: «Մերոնց» մեջ, մենք, ինչպես միշտ, ուրիշ էինք: Ինչու հիմա էլ չլինենք՝ գոնե այնքան՝ որքան կանք: Իսկ մենք 1994թ մայիսի 10-ից (ագրեսորի կարգավիճակով) ավելի շատ ենք՝ քան երևէ կայինք: Սա պաշտոնական փաստաթղթով: Սկսեցին նրանք, «ավարտեցինք»՝ մենք: Հենց էնպե՞ս… խղճացի՞ն, ներողամի՞տ եղան, մեզ իրարից խլեցի՞ն ուժեր…ՉԷ: Մեր ուժի առաջ հաշիվ նստեցին մեզ հետ, նստեցինք, ստիպված եղան նստել կամ ավելի ճիշտ՝ չոքել: Այ էս մասը՝ որպես իրականություն, թող դառնա սնունդ ու մատուցվի մոտ կաթի հետ… «Փառք քեզ՝ ժողովուրդ» հաղորդաշարի տեսքով: Հեռուստաեթերը շատ խիստ ու անհասանելի բարձունք դարձնելը օրակարգում չկա: «Այսինչ մարդուն՝ տելեվիզրով նշանցըն տվալ…»: Սա արտակարգ չափորոշիչ էր և հեղինակությւոն էր սփռում անհրաժեշտ քանակությամբ ու «ծառայում» նպատակին: «Շատ խելունք մարդ ա, տիլիվիզրավ տյուսակյամ, խելունք զրուղնե ա անում: Վեր սովորական մարդ ընի՝ իտի տեղչըն տալ…»: Ինքնին ձևավոևված պարզ ու շիտակ իրականություն է, որը պիտի ապրեցնել՝ որպես քարոզչություն պարտավոր ու նախընտրելի ձև: Զգուշորեն, զգուշորեն պիտի գործել, որովհետև հեռուստատեսությունը անփոխարինելի մեքենա է, կամ ավելին՝ քան այդ, հզոր, քան որևէ մեքենա կամ տեխնոլոգիա, որը խոստանում է գույնզգույն հեղափոխություն: Որքան էլ պարադոքսյալ հնչի՝ մեքենան, անգամ ամենակատարյալ, խոցելի է ասեցի քթի չափ մի աննշան կեղտից էլ: Անպետք մեկ հատիկ նյութը կարող է խափանել մեքենան, իսկ վերջինս իր հերթին պատճառ դառնալ ծանր հետևանքներին: Այդ «կեղտը» ուրիշ առաքելություն չունի այս հողագնդի վրա: Մեզ մնում է աչքի լույսի դերը գնահատել ոչ թե այն պահին, երբ հանկարծ, ամենալարված մի պահի աչքը «փսոր» է ընկնում, այլ քնած՝ երազի մեջ ու նրա խաթրին էլ: Ասածներս հիմնավորեմ: 1988թ էր: Կոմիտեն որոշել էր անհամեմատ կարճ ժամանակահատվածում ավարտել շրջանի գյուղերի ընդհանուր ժողովների (կոլտնտեսականների և ծառայողների) արձանագրությունների հավաքը: Նախօրոք կանչվել էին «նվիրյալ» (ընդհատակյա կազմակերպությունների կազմից) մարդիկ, որոնք իրենց հետ տարել էին տեքստեր՝ ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու կապակցությամբ: Այն պիտի դահլիճում նստած «մեր մարդը» հնչեցներ ու առաջարկեր քննարկել: Այնուհետև բուռն ծափահարությունների տակ կոլտնտեսության ղեկավարները «ստիպված» քվեարկության են դնում ու որոշում ընդունում համապատասխան: Իրականում ղեկավարները տեղակայված էին, սակայն քաղաքական նկատառումներից դրդված՝ ծանրության կենտրոնը տեղափոխվում էր դահլիճ: Ամբիոնից դահլիճ տեղափոխելով՝ լուծվում էր նաև մեկ այլ խնդիր, որը պիտի զերծ պահեր համաժողովրդական շարժումը պիտակներից: Երեկոյան ուշ սկսեցին ստանալ արձանագրություններ այն գյուղերից, ուր կայացել էին ժողովները (հաշվետու ընտրական նաև): Չկար ամենամոտիկ գյուղի որոշումը: Ես անձամբ էի անհանգստացել, որովհետև հենց ինքս էի հանձնարարել… Ինձ հայտնեցին, որ «տղան» հիմա, հենց պահին գտնվում է մեզնից հիսուն քայլի վրա, կոմկուսի հին շենքում: Նյարդերս աղմկում են ուղեղիս մեջ, թե էս ինչու« մինչև հիմա թղթերը չի բերում հանջնի: Ինքս եմ շտապում, որ պարզեմ հանդարտվեմ: Վալոդն ասում է՝ էդ բազում բանաստեղծ ա՞, թա բալտուն: Մանգրեդն ասում է՝ վտանգավոր ու կասկածելի դեմք ունե: Ասում բանաստեղծը՝ ինքն ա գյուդում, բալտատ անե՝ հիշքան օզումա, բայց էս կործում ուրան ըրածը էս րոպեին յրա՝ «…. ա», իսկ թարգմանաբար՝ տյուրմումը տիներեն օրը սև ա…»:
Գնում եմ էդ «օրը սևի» մոտ ու հանդիպում եմ հենց շենքի մուտքի մոտ: Ասում եմ՝ բա արձանագրությունը ինչու՞ չես բերում սպասում ենք, էս գիշեր պիտի ուղարկենք Երևան: Ասոում է՝ ի՞նչ արձանագրություն: Կիրթ ու ճկուն լեզուս դագանակի պես անշարժացել է, իսկ ուղեղս նեnice ասածը ուզում է «կատարի»: Մարդիկ են գնում գալիս, սա իմ հատվածը պրովակացիա կարիքի շարժման դեմ ու լրբի պես կփախչի: Ատամներս կրճտացնում եմ ու նորից հարցնում եմ՝ ժողովում պիտի վերկենայիր ու օրակարգի մեջ մտցնեիր նաև մեր պահանջը… Հանկարծ լսում եմ «Ձեր պահանջը ինձ համար օրենք չէ, էդ մեկ, ես չեմ խոստացել, էդ երկուս, իսկ հետո՝ իմ օգուտը ո՞րն ա, որ ռիսկի եմ գնում…»: Սպիտակաշենցի մի ոմնի պատճառով այդ գյուղի ընդհանուր ժողովում ԼՂԻՄ-ի վերամիավորումը (օրինակ փաստաթուղթն էր, գյուղի հանրաքվեն, ուրեմն և կամքը) Հայաստանին՝ խնդիր չտրվեց, հարց չքննարկվեց: Իրեն բանաստեղծ համարող այդ ոմնը հետագայում շատ անգամ օգտվեց շարժման «անսահման ալիքներից»՝ փրփուրի տեսքով, տիղմի մեջ, բայց որ մի օր… Չեմ ուզում հավատալ… «Փետրվարի 20»-ին ընդառաջ գնացած ժուռնալիստները աղքատիկ նյութերով շոշափում էին անցյալի աննշան էպիզոդներից՝ խեղաթյուրված, հաճախ սուտ, կեղծիք, հորինվածք թողնելով եթերում, առանց «խղճալու» շարժմանը առաքինի ներքինով կցված ու նույնքան հպարտ այդ ուղին ավարտած անհատներին: Ք. Խտեփանակերտ, հեռուստատեսության ժուռնալիստը մոտենում է մի քաղաքացու ու փորձում է հարցադրման միջոցով «նյութ տուն բերել՝» կապված արցախյան շարժման հետ, փետրվարի 20-ի առթիվ: Կողքիս նստածը ինձ հարցնում է, թե էդ ո՞վ է, որ այդքան տեղ են տվել՝ էն էլ այս օրերին, երբ յուրաքանչյուր խոսքը վառոդի պես զգայուն է ու լի է «հետևանքներով»: Մինչև ես կպատասխանեի, մեր տան անդամներից մեկը ճանաչեց ու ասաց՝ չի կարող պատահել: Ընկերս ասաց՝ ժուռնալիստի համար մեկ է, թե դա ով էր մի ժամանակ, կարեվորը՝ որ հիմա նյութը «գլուխ գա»: Ես ու ընկերս մեր թունավորված հոգիները դուրս բերեցինք հեռուստաեթերի մթնոլորտից ու հառաչեցինք: Սա միակ ելքն էր, որ ձեռնարկեցինք, իբր հատուցելով կիսատ-պռատները շրջանցելով եղած «կեղտը», որ քիչ թե շատ ձերբազատվենք հետևանքներից: Իսկ մեր հանրապետության միակ հեռուստահաղորդումը իրականացնող «հանրային հեռուստաընկերությունը» քաղաք Ստեփանակերտի գեղեցիկ փողոցներից մեկում հանդիպում էր պատրաստել (անկասկած նախօրոք, որովհետև «ոմնը» փառասեր է ու պատրաստ է գողանալ՝ անգամ զոհվածից) հենց այն մարդու հետ (մարդ ասելն էլ՝ մեղք է), որը 1988-ի փետրվարինէ օգուտն էր ուզում պարզել, նոր միայն որևէ քայլ կատարել: Հաջորդ նման «օրինակը» ավելի վտանգավոր կլինի, որովհետև այն էպոխայի տղաները ծերանում են, թուլանում են ֆիզիկապես… Հիմա նրանց մահվան պատճառ կարող է դառնալ աննշան մի կեղտ» անգամ՝ բայց ցավոք՝ առանց հետևանքի… Ի՞նչ արժե այն մարդու կյանքը, որը անմնացորդ կատարել է (իր որդիական, հայրական, կամ մի ուրիշ ական) առաջադրանք՝ հանուն անկախության, ազատության, նաև հարգանքի ու սիրո բայց չի կարող ակնկալել գոնե այն, որը միայն իրենն է: «Տղերք, սովետի գրքերում «Անտագոնիզմ» արտահայտություն կար, անտագոնիստական հասարակարգի մասին էին խոսում: Էս մերոնք մեզ հետ խռոված են, ինչու՞, էլ պետք չե՞նք…»: Կարող չի՞ պատահի էս մեր եղածը անտագոնիզմ է բայց՝ մեր կողմից չդրսեվորվող»: «Շալվար ունես» թե, մտածիր, գուցե չդրսեվորես ու չխոսես: ՄԻ հաշիվ է: Եթե ուզենան՝ կհագցնեն, կհանեն, քեզ չեն հարցնի: Բայց (ավելի անզգույշ քա՞յլ քան) վիժվածքին մարդահեսաբում թավ անելը՝ էն էլ սուրբ օրվա՝ փետրվարի 20-ի նախօրյակին ու դրան նվիրված, պիտի չթույլատրվի: Ընկերոջս՝ շարժման ընդհատակյա կազմակերպության ղեկավարներից մեկի, որդին ասաց՝ «… մեր կուրսի տղաները ասում են հեռուստատեսությամբ խոսեցրել են մարդու, որը մեր շրջանից է ու շարժման լիդերներից է, էդ ո՞վ է, որ ես չեմ ճանաչում ու լսած չկամ»: Ճիշտ է ասում Շահենը, իսկ ես պիտի շալակեմ հանրային հեռուստատեսության հերթական թափթփված հաղորդման «պատասխանատվությունը» և փորձեմ շտկել իմ, իմ էպոխայի չսերտված դասերի կոպիտ սխալները, որոնք սպի թողնելով չեն բավարարվում դառնում են բստահելի «կարգուկանոն» (ավելի վստահելի, քան սահմանադրական) ու կայուն հաջորդականությամբ ապացուցում, որ կենսունակ են, որովհետև Աստված ինքն էլ դեմ չէ նման զարգացումներին՝ իրենց բազում հնարքներով, խալխին անհասկանալի: Քարոզվում է մի բան, «կատարվում»՝ մեկ այլ: Իսկ այս մասին գիտեին առաջին մարդիկ, գուցե ասեմ՝ շոշափել են իրենց տկլոր մարմինների վրա դեռևս մեկ միլիարդ, մեկ միլիոն, հարյուր հազար ու մեկ տարի առաջ: Վերստին շարունակվում է պրոցեսը՝ գովում ենք մարդկային մի շարք որակներ (բոլորս անխտիր), դատապարտում ենք՝ մյուսները, ու չենք կողմնորոշվում ճիշտ նույն պատճառով՝ ինչը առկա էր նաև 1001100001 տարի առաջ: Պարապ վախտի խաղալիք է, թե՝ օրենք… Աստված գիտի ու մեզ չի ասում: Բայց ես ընկերոջս որդուն ասացի՝ հեռուստահաղորդումը տյերան կաթած չի, էն մարդուն տեղ տվողը շահագրգռված կողմ չի, թե չէ՝ լավ կզտեր, նոր միայն… Հետո ասացի՝ սկսիր չզարմանալ, որ հեշտ ապրես: Ուսանող տղաները առանց լարվելու ինձ հասցրին մի միտք, ըստ որի հանրային հեռուստատեսությունը արժեզրկել է երբեմնի հեղինակությունը, ուրեմն նաև ազդեցության չափը ոլորտը… «Ըստ իս դա ինքնին է ստացվել, բայց կարելի էր «չուղեկցել», կարելի էր չնպաստել, բայց եղավ հակառակը»: «Եթերային ժամը լցնել չի լինում… Տղերք, այդ վակումը «այլ բաներով» եք թափոնում, ինքներդ դա լավ գիտեք: Ավելի մաքուր և անմեղ եք, քան աշխարհի բոլոր հեռուստաեթերները իրենց վարքով, բարքով, արքով, բայց համով լինի՞, կամ ավելի համով կլինի՞ մերը»: «Էդքան մարդ կա՞ Ղարաբաղ, որոնց խոսքը հեռուստաէկրանին լայաղ լինի, հա՞…»: «Օչերդըն վեննկենու՞մ, թա կյրվումըն, կյամ նստում… բազվախտ անգրագետ, տուպոյ զրույցներավ կլխնես տանում…: Պեն չոնին ըսելի…»: «Սովետական կարգերը ավելի լավ էին, կարելի էր ապրել ու կուլ չգնալ, կարելի էր շատ լավ ապրել և հեղինակություն վայելել՝ առանց կոնտրաստների: Կախված էինք մարզից, չէ շրջանից, հետո միայն դեպի վեր՝ հանրապետության ՍՍՀՄ հերթականությամբ: Չորս կետից կախված ժողովուրդ էինք: Բայց ճիշտը խոստովանենք՝ շատ ավելի անկախ էինք կյանքում: Չորս էլ հենման կետ ունեինք: Հերթով հենվում էինք՝ մինչև Մոսկվա: Լավ էր: Մեզ Բաքվի տելեվիզրով էին ցույց տալիս: Հետո մի կես ժամ ադրբեջանական երգեր էին ցուցադրում, բայց հայերեն մեկնաբանությունից հետո: Տելեվիզորը, հիմա չի փոխարինում մեր էն ժամանակվա «ունեցածներին»: Այսօրվա պակասպռատը հատուցել չի լինի դեմոկրատիայով: Էն էլ մեր դեմոկրատիայով: Փորձիր հիմա ասա էն, ինչը մտածում ես հիմա այսօրվա մասին: «Դառը կդատես, դատարկ «կնստես» ու տեղդ փափուկ չի լինի… Իսկ հեռուստաեթերում ամեն բան ինչպես՝ «ոսկե քաղաքում»: Քաղաքապետը ոչ էլ փորձեց վիճարկել որևէ խնդիր, որը իրոք տեղ ուներ: Հետո նաև նկատեց, որ հեռուստատեսության տնօրինությունը խնդիր չի դրել որևէ հարց լուծելու քաղաքապետի հետ: Խնդիրը լուծվել է քաղաքապետի հետ հանդիպման փաստով: Եղե՞լ է հարցազրույց քաղաքապետի հետ: Այո: Վերջ, հարցերը սպառված են: Զանգեր եղան բազմաթիվ՝ «Շենքերի բակերում երեխաներին տեղ չի հատկացված, բակերում փոսեր են գոյացել, որոնք կեղտաջրերից ու անձրևներից ջուր են պահում: Այստեղից էլ՝ ցեխ, նեխած ջուր, գարշահոտ…»: Քաղաքապետը մինչև կփորձեր պատասխանել մեկ հարցի, նրան տրվեց երկրորդը ու հետո անմիջապես հաջորդը… Իսկական զավեշտ… Մարդը սրտանց ուզում էր պրոբլեմը իր ծանրությամբ ներկայացնել ժողովրդին՝ իր նրբություններով, սակայն ժուռնալիստը տրվելիք հարցերի քանակը ավելացնում էր՝ եթերային ժամի «ավարտի» հետ կապված: Քաղաքապետի հետ երկու, գուցե երեք «փայ» եթերաժամ նախատեսվեր, որ տիկնիկային թատրոնի չափ բացարձակ չլիներ իմիտացիան: Վստահ եմ, որ սա մեկ մարդու կամ կոլեկտիվ անկարողության ձևաչափ չի ստացվել: Կան, շատ շատ տկար ու պարտադրված փակագծեր, որոնց ներսը պիտի որ Հեռուստատեսությանը վառի, իսկ դուրսը՝ մեզ: Սա մեր արատը չէ: Եվրոպան կողքից է կոկիկ ու «Օկեյ»: Ինչպես Մեսրոպ պապիկն է ասել մի առիթով, խե Ամերիկա Քյոնդալան չկա: Մոռացության են տալիս իրենք, իսկ մենք ոչ էլ խաբար ունենք, թե նրանք, երբ, ինչ, որքան թաքուն պահեցին գնահատող աչքից՝ մանավանդ ոչ եվրոպացու: Իսկ մենք գործ չունենք, թե ով, ինչ և երբ, այլ պիտի սովորենք, առանց թաքցնելու մեր տկարությունը: Մայթը մարդկանց համար է, իսկ լայն ճանապարհը, մանավանդ բնակավայրերում (ավան, անգամ գյուղատիպ, քաղաքատիպ և այլն) հատկացված է մեքենաներին, ավտոտրանսպորտին: Մայթերից եթե թեքվում եք դեպի ճանապարհի մյուս կողմը կան հետիոտնի անցման տեղեր: Ճանապարհի միջով մի գնացեք, եթե տեսնում եք ավտոտրանսպորտ է շարժվում այդ ճանապարհով, գոնե ուշունց մի տվեք ու գոնե մի քիչ տեղ տվեք՝ առավել ևս, որ ճանապարհը ամբողջությամբ ավտոտրանսպորտինն է: Երկու աղջիկ, երկու տղա, մեկ տղա, մեկ երեխա, մեկ մայր, գնում են ճանապարհը զբաղեցրած: Մեքենան «ասում» է, պիբիպ, պիբիպ, պիբիպ հետո վարորդը գլուխը հանում է ու գրեթե խնդրում է, որ տեղ տան ճանապարհի վրա: Ջինսով աղջիկը հետույքով մեքենային ձեռ է առնում, իսկ տղաները ծիծաղում են… ՈՒ՞մ վրա… Ի հարկե վարորդի: Եթե մոտակա տարիներին չհաջողվեց ճանապարհից վերջնականապես տեղափոխվել մայթ, ապա գոնե պիտի աղջիկը հետույքը տեղը պահի, հետո տղաները աղջիկներին դիտողություն անեն, ճանապարհից մայթ բերեն ու վերջում ամենավերջում ծիծաղեն իրենց «ծիծացի» վրա… չի խանգարի մի երես էլ անհարմար զգան թիթիզ անցյալի հանդեպ: Ես լավ էլ լուրջ եմ ասում: Այս «բաժանումը» որքա՞ն կտևի… Կախված չէ, ոչ մայթի լայնությունից, ոչ էլ՝ ճանապարհի, բայց «կախված» է, և առայժմ «հաղթահարելու» կոնկրետ ճիգեր չկան, չնայած «շուրջը և մոտ» կան փորձեր՝ անկախ վերաբերմունքից: Վարձու թամադայի գաղափարը հազիվ թե հնուց եկած է: Գյուղի սեղանի շուրջ նստածները յոթ պորտով են խոսում ու հասկանում: Խասագյուլանց մրթաբան անգամ, նշնվե էր, ու Ղուգյազ ապան չի հարցնելու, թե՝ էս ու«մն ա, էն ումն ա: Իսկ Քմալանց Ջումշուդի ընտանիքի կազմը այբուբենի պես «հասկանալի» էր, անգամ նրանց, ովքեր տառաճանաչ չէին: Որ Հաբեթ ամին վեր կենար կեմաց ասեր՝ ոչ մի «պորտից» մարդ չէր վրիպի, հա կասեր… և դա կտևեր շատ րոպեներ, կպահանջեր մեծ էներգիա, բոլորը միմիբերան է գովեին քթի տակ ու էնքան ժամանակ, մինչև տան նախապետը ունքը կտաներ ճակատին կպահեր ձիգ ու բեխը կշարժեր վստահ, Բաքու քաղաքում ապրող հայերը մեր գյուղերից քոչած, դեպի քաղաք գնացած խալխ էին, որոնք գերադասել էին «ապրել Բաքու»: Որդիդ որտե՞ղ է ապրում…»: «Աղջիկս էլ, տղաս էլ, թսես կողքնն քյեցալ, Բաքու: Դուլգյար ա փեսան, տղաս ու աղջիկս էլ էշտինն գործանում, լավ ապրուստ օնին: Արաբլինկայն ընում»: «Մեր խնամուն փեսան էլ բանաստեղծ ա, էսա մին կիրը մեր տանը, մին քառասուն էջանուց, կուճի կիր ա, խոխեքը թարիփն անում»: ՈՒթսունն անց կինը բանաստեղծ բարեկամին ներկայացրեց այնպես, ինչպես սովորական մտավորականը, սովորական կոնտեքստում կարտահայտվեր կարճ ու սպառիչ: Համոզված եմ՝ ութ տարեկանում էլ նույնքան հստակ պատկերացում ուներ գրքի մասին: Մեջը կար նրա այն պապից, որը Մեսրոպ Մաշտոցից հազար տարի առաջ է ծնվել: Սա փայ է, թե շալակ է, թե բեռ է, թե՝ առանցք, գուցե՝ նախշ, կամ՝ նշան, որ մեր կողքին «Ճող սնվողից» տարբեր են մեզ: Քանի շահի արժե այս էությունը, եթե «ջոկող» աչք չկա, իսկ Աստծու կողմից «ջոկողի» նշանով առաքելություն ստացածը կշեռքի վրա է դնում «գիրը»: Որ հարևան ցեղը Աստծու կողմից ուրիշ, մեզ խորթ որակներ ստացել է դեռևս իր նախնական փուլում, չի ափսոսում, չի դժգոհել ու չի էլ… Որովհետև դրանից մենք ենք տուժվելու, կամ բոլոր նրանք, որոնց խորթ է նման որակը: Ով էլ զարմանալի է ու ցավալի, եթե որևէ դրսեորում շատ է կոպիտ ու դրա համար անվանում են թուրք… կարծես թուրք նշանակում է մարդասպան, խաբեբա, կեղծաբար և այլն…: Ոչ մի պարադոքս, եթե Բաքվում 20-րդ դարի վերջին խնամախոսության սեղանի շուրջ արտահայտվում են կողմերը մոտովրապես այսպես. «Հարևանս գիտնական է, մյուսը՝ հենց դիմացինս, գիտնականների գիտնականն է, երկու թաբաղա էլ ավել, ներքևի հարկինը հաշվապահ է՝ սննդի օբյեկտների, վերևինը՝ պահեստապետ է,…» «Բարեկամներ չունե՞ք, ո՞վ են, ի՞նչ գործի են…»: «Ասենք, բարեկամները տարբեր քաղաքներում են ռուսների, իսկ եղբորս ընկերը եկել է, ներկա է, էս է կողքիս նստած, բանաստեղծ է… Էս վերջերքս լույս է տեսել նրա 200 գրամանոց գիրքը: Էնքան կլիներ՞, կարդալ… »: ՈՒ թուրքը չի ջոկում, թե գիրքը, թե քաշը, թե կգը իրար հետ անմիջական կապ չունեն, դրանից մենք չենք տուժում, հերն էլ անիծած, թող գիրքը առանձնատանում պահեն կամ՝ մառանում: Բայց որ կովկասյան հարցերը (կոնֆլիկտներ, քաղաքական կոնյուկտուրա, ազգային շահ, ձուկ, գիրք, ցակատ, սառնարան) լուծելու առաքելությունը հանձնարարում են եվրոպայում իսկույն հիշում եմ վարձու թամադային Բաքվում, Երևանում, Թիֆլիսում և այլուր… որոնք իրարից տարբերում են միայն լեզվով, հաճախ լեզուներն էլ համեմվում են յուրահատուկ ռուսերենով և մենք ունենում ենք գրեթե նույն շոուն:
—Խմենք Ալի Աբասի կենացը, նրան ցանկանանք, -տանտերը տեղից վեր է կենում որ ինչ որ բան ասի: Նստեցնում են: -Ցանկանանք քաջ առողջություն, երջանկություն, նրա սանիկներին ու թոռնիկներին…, -ա բալա, դրան կանգնեցրեք, ախար այդպես չի կարելի, Աղա բալա է, անունը պատիս, ի՞նչ Ալի, ի՞նչ Աբաս, Պապս՝ Աղա Բալան, քառասուն տարի է չկա, պատերազմում է զոհվել, նրա միակ տղան ես եմ, որ ողջ եմ մնացել, էս էլ իմ հորեղբայրնն է, էլ ինչ հորս, ինչ փեսա…:
—Խմենք մեր Գրորգի կենացը: Լավ ըլե Գրո ջան, կնոջդ, երեխաներիդ կենացը, Աստված տա…, -կողքից ընդհատողը թամադայի ականջին ասում է՝ Գևորը ամուսնացած չի, փեսայի քավորն է, բայց ամուսնացած չի…, -դե ուրեմն հորդ ու մորդ կենացը նրանց թոռնիկների…, -հերն ու մերը բաժանված են, ինքը էս տանն է մեծացել… ծնողների տեղը չգիտի:
Ֆի՞նը, Շվե՞դը, Գերմանացի՞ն. Ֆրանսիացի՞ն… Այս մարդիկ մեր կենցաղին, մեր նիստուկացին, մեր ամենինչին անծանոթ են, ճիշտ նույնչափ «անմատչելի» են նրանք մեզ՝ հայերիս, թուրքերին, վրացիներին, արաբներին, աբխազներին, ու ևս վաթսուն ազգերի… Ղարաբաղի խնդիրը հենց «խնդիր» է նրա համար, որ կողմերը իրար լավ ճանաչում են: Մանրելու բան չկա: Էլ սրանից խորը ինչ խորանա ու դեպի ու՞ր: Թուրքը այնքան ֆրանսիացի դառնա, որ գա իր «Դեգոլլին» ստիապի ասի՝ թող էդ մարդիկ էլ մեզնից կախված չլինեն… Հա՞: Էդ ե՞րբ կլինի: Իսկ եվրոպային դա չի հասկանում ու չի էլ հասկանա՝ հեռու հեռվից մի հերթափոխ համանախագահ լինելով: Նրանց մոտորը մոր «էներգիայով» չի աշխատի: կամ կլապանները կվեռեն, կամ այրման խոցը բոց չի տեսնի այդ շփումից, կամ այդ անբավարար էներգիան բկի կմնա ու կհազի: Դեռ գետը չտեսած՝ Ձուկ են ուտում, իսկ ո՞վ է ասել, թե գետ է, և ձուկ կա մեջը: Ասենք՝ կա, բայց ձեր կարթի բանը չէ, պարոնայք: Էդ էլ ոչինչ, բայց նման խնդիրները օտարի ձեռքով լուծելու փորձը վստահությւոն չի ներշնչում: Ուրիշի կաշին որքա՞ն շիկանա վառվի, որ յոթ սարի ետևում զգան այդ այրվածքների ցավը ու վաշ-վիշ անեն մտահոգված: Էնքան շատ են տարված դեմոկրատիայով՝ մանավանդ մեզ փայ տալիս՝ էդ անսպառ հումքից, որ կացնով, քնած մարդուն սպանողին, էն էլ եվրոպայում, էն էլ կարգուկանոնի շարքում, չեն ջոկում, կամ գրեթե չեն տարբերում նորմալ մարդուց: Իբր հանկարծ Ադրբեջանը կնեղանա, որ Հայաստանը համեմատության մեջ դրվի ու ստանա՝ անգամ չնչին առավելություն գնահատականի տեսքով, ցանկացած հարցում (Հայաստանը): Եվ մեզ՝ ղարաբաղցիներիս, չի զարմացնում թուրքի վայրենությունը, իր բազում դրսեվորումներով, սակայն թուրքի ապշեցնում էր եվրոպացու իներտ արձագանքը: Հիմա՝ ոչ, հիմա վիճելի որևէ հանգամանք չունենք, մնում է փորձել լինել նույնքան ճկուն, ու զսպանակի էֆեկտով ապրել վաղը, թեկուզ այդ վաղը լինի «էքսը», հենց էքսը, այո՝ քշերավ։
Մեզ կրկին ներքաշել են… Կարծես թուրքերը ավելի լավ են օգտագործում մեր ունակությունները: Տեսեք, փոխանակ ասեմ՝ արդյունավետ են օգտագործում, լավ ու վատի եզրահանգման գործոնն է միշտ կենդանի մեջս, ակտիվ… Այնքան ակտիվ որ փոխարինում է մնացյալ բաղադրիչներին: Մոտավորապես՝ գդալով՝ ջրիկ կերակուր, կոտլետ, մակառոն, մոշ, խաղող, ձմերուկ, խորոված: ներկայանում ենք բանակցությունների, միշտ գդալով՝ ուտելու պարտադրված: Ի՞նչ կլինի, որ մի օր էլ «բնավորությւոն» պարտադրենք: Ոչինչ էլ չասենք, եթե պետք կլինի մի պատճառ «կհորինենք»: Չգնանք բանակցության ու անտարբեր մնանք հնարավոր արձագանքներին: Բա ո՞նց… Իհարկե «կապրիզով»… «Ժողովուրդն ասում է՝ եթե բանակցությունների գնանք էդ թուրքերի հետ՝ հարձակվելու ենք և ձեզ վրա և թուրքերի… Հիմա էլ հարցով ենք զբաղված, պարոնայք՝ Եվրոպայից, Ամերիկայից և այլ երկրից… Որ պրծնենք՝ կգանք»: Չակերտների մեջ եղածը կարելի է մշակել ու հարկ եղած դեպքում գդալը փոխարինել… ասենք պատառաքաղով, առավել ևս, որ վերջինս ավելի վստահելի է: Օգտագործում են ամենուր՝ էն էլ դանակի հետ: Կտրում ես դանակով, վերցնում պատառդ: դանակը մերը, պատառը մերը էստեղ ի«նչ կա արտառոց: Մենք բանակցելու բան չունենք: Իսկ նրանք մեզ իրենց բանին «ակցել» են պարտադրում: Ծափի նման մի բան է, որ պիտի լինի մեր ձեռքի հետ: Այդ ծափը մի արձագանք կունենա, որից՝ «երկուսնն էլ պիտի բաժին ստանան «մեր պարզ երեսին ձեր սպիտակը աշխարհը «ընկալեց» առանց վրդովմունքի, ու արձագանքը ղողանջներ բերեց մեր ականջներին թարգմանված ամենահասկանալի լեզվով՝ օրիշը օրիշին հետե՝ տոն պահող կյոտե: Եվ այսքանը՝ Իսրայել Օրի հայի տասնյակ տարիներ շարունակ, տասնյակ զանգեր հնչեցնելուց հետո՞… Օրինակ բերեմ, որ ասածս չկաղի: Ադրբեջանական ռադիոն ասում է. «ո«վ չգիտի, որ քաղաքական ճանապարհով կարելի է ավելի շոշափելի արդյունքների հասնել, առանց մի կաթիլ արյան, ան խալխի արյան գնով, չնայած մեր իգիթ տղաները պատրաստ են գրոհել և ետ վերադարձնել բոլոր հողերը հենց այսօր, այս պահին»: Ճիշտ է հետևությունը: 1829 թ-ից սկսած մինչև 1918թ երեք անգամ Էրզրումը ազատագրվել է ռուս և հայ զինվորների ուժերով, և նորից վերադարձվել Թուրքիային: Ղարաբաղցու ասած՝ էս լհա քթած ա… Մեր էն շերեփից, էն որ պահել ենք՝ որ մեր համբերությունը զսպի, դանակ ու պատառաքաղ շինելու ժամանակ մեկը միշտ պիտի ունենք, որպես «կենցաղի» անհրաժեշտ գույք: Էս էլ մեր շերեփը… Մեր համբերությունը հեղուկ չէ այլևս և բաժակում պահելու խնդիր չունենք: Այն հեշտ է պահել հակառակորդի վզից կախված: «Չենք գալու «պերեգավորի» ձեզ պարտվածի պես չեք պահում: Եթե հայերը ագրեսոր են, ուրեմն ադրբեջանցիներդ ագրեսիայի զոհեր եք: ձեզ զոհի պես պահեք՝ գանք: Սա է պայամանը»:
* * *
Թգիտեմ ինչու և ինչպես, բայց ադրբեջանի թուրքերը իրար հետ զրույցելիս, մանավանդ «մուսուլմանչլըղ»ը և ազգի արժանապատվությունը՝» խիստ ծայրահեղ և (թասիբ մեջ փոթորիկ հրահրելու կեղծ խիզախությամբ) ըմբոստ դրսեվորումների ժամանակ, հայերին անվանում են (վախկոտ) «գորաղ»: Եթե մասնավոր առիթները բացառենք, ապա միևնույն է, հիմքեր կան այդպես արտահայտվելու ի վերջո: Կատա քիշի կար, պահակ էր շին հարթակի վրա: Հայրենակիցները գիշերը գալիս էին գողություն անում, իսկ ինքը օգնում էր: Փայտը, տուժգոցում, թուրքին վարահված: Հինգ տոնանոց կոնտեյները՝ մաքրած, պատրաստ տախտակով «լցվում» էին և ուղարկում Ադրբեջան, ընդամենը 55 ռուբլով: Այնտեղ մեկ խորանարդ մետր տախտակը (շուրորակյալ) արժեր 250 ռուբլի: Ապա քեզ առևտուր: Հարթակի պատասխանատու ռուսին օղի էին առնում խմցնում: Կարաքիլին մեքենա առավ իր հայրենիքում՝ չնայած Զ էր քաշել: Ես պատմությունը լսեցի ու զարմացած ասացի՝ բա չե՞ս վախենում… Ասաց. «էրմանլուր գոխախ միլաթ դըր, օնա գյորա չաթինլիք չաքյիր…»: Այսինքն, ըստ Կարաքիշիի՝ անվախ գողությանը հատուկ է թուրքերին, ադրբեջանցիներին: Սա էլ սուտ է: Հայերի կատարած գողությունը ՍՍՀՄ գրավեց առաջին տեղը: Հայաստանի պետ բանկից միլոնից ավել (կարծեմ՝1,5 միլոնով) փող տարան, էն էլ ինչ մեթոդով, ինչ գրագիտությամբ: Բայց կարաքիշին չասաց այս մասին, չասաց որովհետև նրան հետքրքրում է գործի վերջնական մասը՝ ուրիշը տանել՝ թեկուզ ինչ գնով… Ընդհանրացնելով աղսախկալի խոսքը ժամանակի մթնոլորտներում, օտարները սերունդների են փոխանցել մասնավոր (աղսախկալների խոսքը, առանց քննարկվելու ընդունվում էր) կարծիքներ, որոնց իմաստը վճռորոշ (պիտի լիներ ամեն մի կոնֆլիկտի նախօրյակի) ազդեցության կգործեր՝ որպես դեկորատիվ, բայց կործանարար ուժ, հոգեբանական գրոհի դիրքով: Մենք ենք մեղավոր: Օտարին լավ ճանաչելը առավելություն չենք որակել, դրանից չենք օգտվել: Իսակ եթե օտարը նաև թշնամի է, ճանաչելը՝ գրագիտություն է առնվազը: Սա էլ, համոզված եմ, մի օրվա դաս չէ, ու ոչ միևնույն դասարանում: Պիտի աշխարհագրական դիրքը փոխվի՞ մեր հարևանների, որը նաև նրանց չի սպասում հոգսից,… փոխվի, հարևան չունենա՞… Աստված միտք չունի որևէ քայլ անելու մեր փոխարեն: Եղածը սա է: Ով պատրաստ չէ մաքառելու և «այդ» դարձնելու ամենօրյա կյանք, պիտի վճարի, որքան էլ թանկ, կամ պիտի ափից ափ զառնվի այս լեռնային գետի ալիքների չնչին չարությունից, ու ժամանակ չունենա շունչը հավաքելու հաջորդ րոպեն ապրելու (գուցե պահը): Հանաք չեմ անում, մենք հաշվետվություն ենք պատրաստում անցած 20-րդ դարի մեր գործնեության մասին: Խոցելի տեղերը պիտի ոչ թե նորոգենք, այլ փոխենք ու հասկանանք թե որտեղ, ինչքան, ինչ, երբ, ինչպես թողեցինք և ինչու՞, ինչու՞, ինչու՞:
Իսլամը, որպես նոր կրոն՝ ուշացած համարել չի կարելի: Աստծու կողմից ոչինչ չի մոռացվում: Այն, ինչը մարդու կողմից ընկալվում է, պարտադրանք է ու չի կարող այլ կերպ հանգրվանել՝ քան դա կատարվում է: Ես իսլամը տեսել եմ 20-րդ դարի կեսերին ու վերջին մոտ: Քրիստոսի հարևանությամբ Մուհամեդին ստեղծելը պատահականությու՞ն: Մուհամեդի ուսմունքը, նրա մարտական տվյալները, եկան հակակշիռ կարգավիճակով՝ որպես բռնության շտեմարան: Հենց Ղուրանի մեջ եղած հակասությունները հստակ հուշում են, որ այս կրոնը հիմնվելու է այդ հակասությւոնների օրինաչափությունը հաստատող իրականության վրա, և ավելի հաջող է պայքարելու իր լինելիության համար, ավելին՝ բարգավաճելու է իր համառության, դավադրանքի, ճկնության և կոպտության, բացառիկ դաժանության հաշվին՝ ամենուր, ամենուր…
Տեսանելի է, որ շրջանվելու ձևերը, այսուհանդերձ, Աստված նախատեսել է, բայց երկրի (մոլորակի) հաշվեկշիռը չի կարող դուրս մնալ նրա ազդեցության այն ոլորտներից ու դրսեվորման ձևերից, որը գործոնի առաքելությամբ է առաջադրվել բերևից: Իսլամը լծակ է, որի պիտանելիությունը Աստված փորձարկեց նաև հայերիս վրա, եթե ոչ առավելապես… ապա կայուն ու մշտական դաժանությամբ, անկրկնելի հետևողականությամբ՝ էթնիկական մաքրման ծրագրով: «մշտական բնակավայր» Պարսկաստանը իսլամին տիրությւոն արեց յուրովի բնօրորանում Մուհամեդի հետնորդները անհամեմատ զուսպ էին և կան, սակայն աննշան կայծից խոցելի է նրանց «սուրբ» էությունը: Կրոնը հարմարեցնում են իրենց բնավորության շրջանակներում չտեղավորվող: Կյանքը ցույց է տալիս, որ ազգանպաստ դիվանագիտության ձեռքիը շատ ավելի «կարող» է, երկար է, թանկ չէ, կարելի է ձեռք բերել ուղեղով, առանց մուննաթի և զուսպ: Եվրոպան իսլամից երկյուղ ունի: Սա շատ համեստ ու գրեթե թիրախից հեռու գնահատական է: Իմ գործը չէ, թե Գերմանիան ու Ֆրասնսիան ինչպես են այդ լուծը (իսկ դա իրոք լուծ է՝ դեմոկրատիայի դիմակով) թոթափելու, բայց որ չեն խոստոսվանելու եղած տագնապից իրենց սրտի զայրութի, ուրեմն և պայքարի մասին խոսք լինել (էլ չեմ ասում որևէ հակազդում) չի կարող, ապա թարախ պահող թաղանթը կշարունակի մնալ՝ խնամքով փաթաթված ու արձագանքից հեռու: Կարծես Եվրոպան ամեն բան գիտի, ուրիշներին էլ պահանջներ է ներկայացնում, սովորեցնում է՝ ինչպես ղեկավարել, ինչպես արդարություն պաշտպանել, մարդու իրավունքների համար պայքարել նստել, վերկենալ, սակայն այս երկրնեում ընթացող կյանքը իր ներսում շատ ավելի հակասություններ ունի կուտակված (այդ թվում իրենց կողմից մի շարք ուրիշ երկրներին դիտողությունների կարգով հասցեագրված) հենց այն սխալների արդյունքում, որոնցից ձերբազատվելու պահանջ են ներկայացնում հենց իրենք՝ եվրոխորհրդի կամ եվրոմիության շեֆ երկրները՝ այդ կազմակերպությունների պարտադիր պայմանների շրջանակում: Եվրոպայի քթի հալը հալ չի, բայց «մեզ» և «մեզպեսներին» շատ հեգնանքով է նայում ավելի շատ քան՝ կարելի է: Խոսքը մեր ու նրանց միջև եղած (բոլոր առումներով) էական տարբերության մասին է, բայց այդ «գումարը» շալակ շինել ու ամեն քայլափոխի դիտողության հետ որպես «հասանելիք» բեռնելը՝ ծայրահեղություն է, առավել ևս, որ Հենց մայր Եվրոպայում գերծանր խնդիրներ կան, որ կարող են վերաճել…
Հասնե՞լ, Եվրոպայի՞ն… կարելի է: Ե՞րբ: Պիտի սկսենք քայլ կատարել լիարժեք և լայնությամբ ամբողջ: Սա գիտեք որն է… Պարզել ենք հեռավորությունը՝ մեր ու նրանց միջև: Պարզենք նաև լայնությունը գոնե, (խորությունն էլ կա) ու սկսենք ամբողջ եկայնքով հերկել, ցանել: կարելի է մի «բահի լայնությամբ» արահետով հասնել: Բայց դա ի՞նչ կտա: Տկլոր մարմնին փողկա՞պ… Մեծից փոքր գնում են փողոցով: Հագուստը եվրոպական է, քածում են՝ մի մազ պակաս չոն, հեռվից չես տարբերի, լեզուն չի լացում, դեմքով՝ վառք Աստծու, «ավել» էլ չլինենք, չենք զիջում, երեխան կոնֆետ ուզեց: Ամենաավագը հանեց, երեխային մեկնելուց առաջ «ֆանտիկը» շպրտեց: Ամուսինը ծխախոտի տուփը քիչ հետո գցեց: Մի «մարսի» և մի «սնիկերսի» (թուղթ, տուփ, բազմապատկած «եր» և «ներով» հագուստ էլ ավելացավ, իսկ վերջում տոպրակը պիտանի չեղավ, կամ ևս հայտնվեց գետնին: Սրանք որտեղացի՞ կարող են լինել: Եվրոպացին գետնին աղբ գցելը գրեթե վայրենություն է համարում, իսկ մենք՝ «կարգ»: Հիմա՝ ինչքան՝ «հատվածը», կասի ժամանակը: Իսկ առայժմ լուռ ենք: Շարունակում ենք չկասկածել մեր «կարգ»ի օրինականությամբ: Իս դա նշանակում է «գնում» ենք, բայց «հատվածը» մարսելու չենք, որովհետև կողք ենք քայլում, կողք լենքսին կամուրջ, կամուրջ բայց՝ լենքսին: Ամենից ահավորը՝ ճարտարապետն ու ինժեները ևս միտված չեն կամուրջ ունենալ՝ որկու կետ միացնող, երկու անմատչելի կետերը կամրջող կառույց: Կարելի է ցնցել ու մտածել՝ գոնե հասկանալ կարելի է, որ պիտի «լինենք»՝ ու պարտավորենք քայլել դեպի ճանաչում: Մեզ պիտի ճանաչեն մինչև «ճանաչում», ու հենց մեր պահվածքը նրանց գլուխը խոնարհի իրականության առաջ, որպես «բարի» կամքի դրսեվորում…» «Ավտոբուսի մեջ մինչև Եվրոպա գնալու ենք: Քանի՞օր: ՈՒզում եմ գուլպա անեմ: Եվ կանեմ և կգնամ, մի բան կունենամ: Էսպես՞, կամավորապես էսպես: Էլ ասեմ: Կողքինս հաց ուտի՝ կասեմ՝ կերածդ գետնին մի գցիր խոզ չես, խոզ չենք, ավտոբուսում ենք, հ՞ը ասե՞մ… «Բաունտիի» թուղթը կտանեմ կգտնեմ աղբանոց գրպանումս կպահեմ՝ եթե հանկարծ… էսպե՞ս: Մեր մուտքի մոտ կանգնած շվեյցարի աչքի առաջ ձեռքիս թուղթը կգցեմ պլպլան «ուռնան», թող իմանա, որ մենք լավ ենք գիտակցում, լավ ենք գիտակցել ու դեռ պիտի… Մի օր էլ ինքներս կսահմանենք «հայկական» պահանջներ բարձր խավի համար՝ որպես դոկտորական թեզ ու Եվրոպան կվերանայի իր «կանոնները» առանց ցնցումների, առանց երկակի ստանդարտների: «Երկակի ստանդարտ» կամ՝ «Ոնց ուզեմ՝ անեմ, երբ ուզեմ՝ չլինես, հետո՞…»: Տարօրինակ խավի ենք:՝ Հայերս, բա էլ ով: Հալալ անգամ էլ խաբեբա են, բայց մենք երդումների չհավատալու պատճառ չենք տեսել: Ավելին՝ ամոթ է, չհավատա՞նք, քիչ է մնում հալվի: Եթե պետությունը կազմված է մարդկանցից, նրա էությունը այդ կազմակերպությունը կապող մարդկանց բնավորությունների խառնուրդն է թույլատրելի հասցրած: Այսքան անհաջող իմ փորձը՝ ներկայացնելու համար քաղաքականության համը, պիտի հստակեցնեմ: Եթե անգամ բոլոր ազգերը մեղու են, ապա միևնույն է՝ նրանց մեղրը տարբեր է՝ կախված աշխարհագրական դիրքից: Ննգիի մեղր մեկ էլ «ասֆալտ»ի գործարանի հարտանությամբ ապրող մեղվի արածը… Փեթակի մեջ մազութ է կուտակում… Բա՞…ՈՒրեմն, ուրեմն, հը… ՈՒրեմն մեղրը մեղրով, բայց «մազութ» էլ կա: Որ ուժեղի մոտ կարելի է թույլ չկոչվել ու մնալ անվնաս, դա էլ գիտեինք, բայց միայն «գիտեինք»: Դա շատ քիչ էր ու հիմա էլ մնում է անբան: Թուրքիան «իր» դիրքը վաճառելով է ապրում: Այն դիրքը, որը մինչև նրան .գալը» հայկակն էր: Մենք կկարողանայինք, երկարի խարդախության երկարի «ծառայություն», երկակի աններեսություն և այլն երկակի: Մեր կրոնը չի ընդունում, իսկ մենք, որքան հասկացնում է պատմությունը, Քրիստոսի ու նրա ուսմունքի պաշտպանությունը իրականացնող ՞Առաքելությունը) սպեցազգ ենք՝ առանց վայրի: Սովորական ամեն մի ծառայության (богослужение) ճարպոտ վարձատրություն է ակնկալում՝ կախված սուբյեկտից, օբյեկտից: Կարծես թե Աստծուց ու նրա միակ որդուց թանկ էլ ինչ կարող է լինել երկրագնդի վրա: Եթե ուրիշ աբսուրդ առկա չլինի, էս էլ հերիք չի՞ որ հասկանանք՝ անշնորհակալ գործ ենք արել 1700 տարի, հիմա էլ շարունակում ենք: «Էրմանի, օգնիր բեռւ ուսին դնեմ: -Հայը պարկը բարձրացնում է ու դնում թուրքի շալակին: -Ալլահա շուքուր յա ալիˉ»: -Էսպես էլ կարելի է, եթե «բեռը» թոխադրելուն օգնող կա, եթե «հայ» կա՝ հայերիս համար էլ, ապրենք ու պատասխանատվության չստանձնենք: Էս ինչու՞ եմ խոսքս քշկռում էս փաստին: Ալլահն ինքն է սովորեցնում հեշտ ու «սարփադար» ապրել: Կուզես «երկակի», թեկուզ՝ բազմակի կերտիր օրդ, միայն թե վաղֆ հուսալի լինի ու ղուրանիդ պատգամները սրբորեն պահես՝ որպես ուղեցույց՝ «Ալլահե ագբար, նետ բոգա, կրոմե ալլախա»: Ո՞վ է ասում, մեզ ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս է սաստել մեր մի նման «ուղեցույցի» համար: Ասա, հանուն Աստծու, կատարիր քեզ համար, ազգիդ համար, իսկ դա նշանակում է հզորություն: Թող, մի օր մի «ազդանշան» գա օդով, ջրով՝ տիեզերքից, «ծխԿ»-ը բերի թող: Կարդանք՝ «Հայեր, էդ ի՞նչ խաբար է, դուք ձեր առաքելությունը Աստծու առաջ ստանձնել եք, մենք էլ արխային ենք, էլ հերթափոխ էլ չունենք, որ ասեմ՝ գան փոխարինեն: Սպեցազգը եղել եք, պիտի մնաք»: Ըհը, շատ լավ, նույն կոդով կապվում ենք. «Ասռված, անկախությունը, սուվերենությունը, մարդու իրավունքը, դեմոկրատիան և այլն, քո՞ գործն է, թե՞… Ըհը, առնվազը 1700 տարի (մի քիչ դեսուդեն) չենք ճաշակել դրանցից և ոչ մեկը, ձրի ծառայել ենք քեզ, քո գաղութն ենք եղել… Գաղութատիրությունը երկրի վրա չպրծա՞նք… Կարծում ես մենք խաբար չունենք, էն փլանքյասի նման «նկուղում ենք» ու վերջ: Փլանքյա՞սը, ո՞վ է: Ասեմ: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր: Փլանքյասը գալիս է մի մարդու մատ (երևի հայի) ու ասում. «Ֆաշիստները մեզ կոտորում են, ես քեզ լավ կվարձատրեմ, դու փրկիր ինձ, ապահով տեղ պահիր…»: Շատ լավ, ասում է մարդը: Անցնում են օրեր, ամիսներ ու… Մի օր հարևանը կանչում է ու հետաքրքրվում թե էս ինչպե՞ս է ապրում չի աշխատում, բայց լավ, բոլորից էլ լավ է ապրում: Մարդն ասում է փլանքյասի պատմության մասին՝ էսպես, էսպես… Հարևանը ծիծաղում է. «Այ տղա, կռիվը երբ է պրծել հաˉ…»: »արդն ասում է՝ էդ ես ու դու գիտենք, բա ես նրան ասու՞մ եմ որ կռիվը պրծել է: Անգամ եթե նկուղում էինք՝ քեզ էինք ծառայում, ծառայել… Հիմա ինքդ գլուխդ պահիր, կամ էլ վարձատրիր, «Սպեցազգի» համար էլ «Սպեցկյանք» նախատեսիր՝ քեզ լայաղ, ի վերջո Աստծուն ենք պահում, պահել ու պահելու ենք, եթե… Վերջ: Սպասում ենք հաստիքացուցակիդ՝ ինչքան շուտ, էնքան՝ լավ: Կստանանք՝ կվերսկսենք: Առայժմ»:- Մնում է պարզենք, թե եվրոպան «Իսլամի» «մուտքը»՝ նրա հետ «ելքի» պարագայի հաշվարկ արե՞լ է իր ժամանակին, գոնե՝ չուշացած: Մուհամեդին դավանող մարդիկ իրենց «առավելությունը» պարտադրում են արտոնյալի դիրքով և ոչ համարժեք արձագանքի դեպքում, բացահայտ ըմբոստանում են ու դարձնում թիրախ (իրենց անզուսպ ու հաճախ անկառավարելի «դրսեվորումների») յուրաքանչյուրին՝ անկախ ազգությունից, պետության «կարգավիճակից» ու վերջինիս հզորությունից: Մուհամեդի հետնորդներ են բոլոր նրանք, ովքեր ծնվել են այդ «ազգի» ընտանիքում: լինել պարսիկ ու Իսլամին չդավանել «պահանջվող» կարգով՝ ուրեմն՝ չլինել: Կարծես կարելի է հաշիվ չնստել այդ (կանոնի ուժ ունի այդ կրոնը) կրոնի անթույլատրելի վարքի հետ ու ապրել սեփական կարգուկանոնով: ˉխալխը իր կանոնները իր հետ տանում է՝ որպես օրենք նաև այն երկրի համար՝ ուր ապրելու է «հյուրի» կարգավիճակով: Իսլամը հյուր լինել չի՞ կարող: Հանդուրժվել է, արդեն զիջում տեղի է ունեցել, իսկ նրա արմատները շատ կենսունակ են և ամենուր՝ տանն են: Ինչու՞ է այսպես: Անպատժելի են Աստծու կամո՞ք, թե՞ «սեփական նախաձեռնությունը» քաղաքակրթությանը պարտադրելու, իսլամական կրոնի (մասնավոր մոտեցման) քմահաճույքները օրինականացնելու ձևերից է: Մի բան փաստ է՝ եվրոպան այլևս չի կարող մուհամեդններին արգելել, այն, ինչը չի արգելվել ժամանակին՝ իբրև դեմոկրատական երկրների կողմից «այդ և նման ծայրահեղությունների ընկալումների նոր դրսեվորում, ուրեմն և բարձր քաղաքակրթություն: Թև որքանով էր արդարացի այդ «մոտեցումը» հասկանալի էր նրանց, որոնք ժամանակին տուժել էին ավելորդ «մարդասիրությունից», սակայն ժամանակը իսլամի խոնավությունը հասցրեց նաև ամենաչոր ու արևոտ մակերեսներին, որից ժանգի տեսքով իրականություն ունեցան անգամ առաջատար երկրները հին Եվրոպայի: Եվրոմիության և Եվրոխորհրդի ուղեղները կարող են «գյուտեր անել», տնտեսական բացառիկ հաջողություններ ունենալ, անգամ նոր մարդ ստեղծել լաբորատորիայում, ուռուցքները չորացբել նորագույն տեխնոլոգիաների ուժով սակայն Իսլամը քերել, արմատախիլ անել այլևս չի լինի, որն էլ նշանակում է՝ Եվրոպան անբուժելի ուռուցք ունի, որը ճյուղավորված է ու աճելու տենդենցը շարունակվելու են… Իսկ մենք չենք ուզում բարձրաձայն մտածել, բայց գոնե «թաքուն» չհասկանա՞նք, որ հային ու ադրբեջանցուն եվրոպան որակում է նույն ձևաչափերով կամ՝ չափաձևերով, նույն պարկի մեջ, նույն բանը տարբեր պարկերում՝ որպես վերաբերմունք: Որ լաղանալ սովոր ենք, ջուր կլցնեն մեր, Ադրբեջանի և մնացած «մեր նմանների» լողավազանները, իսկ առայժմ մարզվենք այդտեղ՝ երբեմն տրամպլինից քցվելով…
«Եվրոպա, հաˉ Եվրոպա, Թուրքը կացնավը մարդ ա սպանալ թոնըլած, անմեղ մարդ, էսա քանե տարե ա մտածում ըն տեսնան էդ հինչա կատարվալ: Հինչ տուպոյ մարդիկ ըն, սրա, կամ վախում ըն մին դնումանց ասին՝ վայրենի ցեղ այա էս մարդը, ու գնդակահարին, կամ էլ ուրանց էլ ու տեղ ըն տանում»:
Խերբերը ռազմատենչ ժողովուրդ են ու ազատության գինը գիտեն ոչ ուրիշից լսելով: Տուժել են, շարունակում են նաև 21-րդ դարում: Կոսովոյի ալբանացիները հաղթեցի՞ն, թե՞ Սերբերը նվիրեցին: Գուցե երկուսը միաժամանակ: Պետդումայի Ա. Միտրաֆոնովը ՁԹԼ լրագրողի հարցերին շատ մանրամասն պատասխանեց: Կոսովոյի հարցում չինացիների դիրքորոշումը ևս երկակի ստանդարտով էր պայմանավորված՝ առանց քաշվելու: Նրանք անգամ հիշեցրին նմանօրինակ հակամարտության բումերանգով հնարավոր ետդարձը: Չինացիները ասացին՝ «սա» մեզ հետ կապ չունի, մեր խնդիրը ուրիշ է: Իսկ պետդումայի պատգամավորին հաղորդավար ժուռնալիստը հարցրեց թե՝ Ռ. Դ. օգուտ է՞, թե՞ վնաս, Կոսովոյի հանգուցալուծումը: Գործիչն ասաց՝ այդ առիթից կօգտվենք. «Պրիդնես տրովյա»-ի ու «Օսետիայի» հողերը կմիացնենք մեր իմպերիային: «Բա որ այդ «առիթից» փորձեն օգտվել ուրիշները ու անջատվելու պահանջները նեն, ո՞նց պիտի վարվենք»,- հարցրեց ժուռնալիստը: «Այստեղ կգործի երկակի ստանդարտի քաղաքականությունը, մենք չենք թաքցնում, ուրիշները մշտապես են կիռարում այս մեթոդը»: Իհարկե սա «հզորի» քաղաքականություն է, հայերս այս ախորժակից պիտի չգրգռվենք, բայց դագանակի պես ցցվելն էլ պիտի դնենք մի կողմ, երբ զսպանակի էֆեկտը առկա է ու ապահով է: Չեմ սովորեցնում, ուղեղս եմ մարզում, հայ ուղեղս ժամանակից «տեխնոլոգիաներին» հարմարեցնել են ջանում, որ չխլշեն մեր մտածելակերպի դրսեվորումներից, գոնե՝ Եվրոպայում: Չէր խանգարի, որ Եվրոպան էլ՝ տեսներ, հետևություն աներ սովորեր դեռևս 20-րդ դարի սկզբին (կամ 19-րդի վերջին): Գուցե այդ բանից հետո Բեռլինի կենտրոնից (մի քանի րոպեում Բունդեստագից կարելի է հասնել) քիչ դենը գտնվող դպրոցի ուսուցիչները առանց սարսափի կմտնեին դասարան: Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում թուրք դպրոցականները արաբների հետ միասին սպառնում են իրենց ուսուցիչներին, իսկ իրավապահ կոնտինգենտը (այդ թվում պոլիցիան) անզոր է որևէ կերպ ապահովել նորմալ դասընթացներ: Նրանք խորհուրդ են տվել ուսուցիչներին (անխտիր) բջջային հեռախոսներով մտնել դասարան, որպեսզի վտանդի պահին վերջիններս կարողանան «օգնություն» կանչել: Հիշեցնեմ ինքս ինձ՝ աշխարհի խստապահանջ, կարգապահ, քաղաքակիրթ ու մի շարք փայլերով շողացող ազգը իր սեփական տանը ճնշվում է Թուրքիայից տեղափոխված թուրք դեռահասների կողմից (քաղաքացիության մասին խոսք չկա առայժմ): Սա դեռ վերջը չէ… Առաջին ժգույն եղանակը դեմոկրատիայի քամու՞ց: Ճիշտ չէ: Հաստատված, արմատակալած փաստեր են, որոնց հետ հաշիվ է նստելու եվրոպան՝ զիջելով իրենը, հանուն ինչի՞… Թուրքերեն չի թարգմանվելու դեմոկրատիան, այն «ստեղծագործաբար» թողարկվելու է թափոնի տեսքով ու դառնա ապրելու կերպ: «Ինչ բթամիտ խալխ են էդ եվրոպացիները, թուրքը մազութ ա, ավելի բեթար ա, նագլի տիպեր են, դրանց հետ մարդավարի խոսել կլինի՞… Չհավատան: Կուլ կգնան»: «Արդեն ուշ է: Նրանց համար մեր 19-րդ վերջն է հիմա, երբ թուրքը շոշափել էր աշխարհի «զգոնությունը» ու «հետևություն արել»: Այդ «հետևությունը» թե ինչքան ծանր նստեց մարդկության վրա՝ եվրոպան չասաց, համենայն դեպս որևէ վճռական քայլ, բողոքի ալիք, կամ համարժեք պետական արձագանք չեղավ: Ինչու՞: Այս հարցը պատասխան ունի, բայց երկակի ստանդարտի շրջանակում: Բանավոր պատասխան, կամ զրույց… որպես հումք՝ պարապ վախտի: Եթե աշխարհի քաղաքակրթությունը ընդուներ հայ ցեղի ողբերգությւոնը՝ կոնկրետ ցեղի կողմից հասցված, ապա կարելի կլիներ այսօր պնդել, որ քաղաքակրթությունը (գոնե նրա էլիտար մի մասը) տուրք չի տալիս կոնյուկտուրայի սկզբունքներին ու գործում է արդարության շեշտված ուղիով՝ անկախ իրավիճակից ու «գործող դեմքերից»: Այնպես որ եվրոպան առնվազը հարյուր տարով ետ է մնում քաղաքակրթության ատրիբուտների (շատ կարևոր ու որոշիչ) պահպանման, պաշտպանման և գործարկման հարցում: Կարելի է ավելիխորը ու ընդգրկուն սահմանում տալ, բայց դրանից չի «տուժելու» նրանց անդորը: Եթե արժեքները գնահատվում ենեվրոպական չափանիշներով ըստ այդ նորմի էլ պիտի ընդունվեն նրանց վրիպումները, որոնց «լինելը» ծածկել հնարավոր չէ, երբ ամբողջ աշխարհի ԶԼՄ «աչքի» առաջ մահմեդականները տանտիրոջ իրավունքով օձիքն են բռնում Եվրոպա մամայի ու պահանջում «տեր կանգնել» նրանց ոտնձգությւոններին՝ որպես կանոն: Թուրքի կանոնը եվրոպայում օրե՞նք… Այլապես՝ լուրջ սպառնալիքները ժուռնալիստի մի քանի րոպեանոց նկարահանումները չեն՝ լոկալ բախումների, դուրս կհոսեն ու վերջնականապես կօրինականացնեն թրքությունը: Պիտի սկսենք ասել, ասենք, ասենք, դիտողության, նկատողության երանգներով, դասատուի վստահությամբ քարոզենք, սրսկենք հայտնի և անհայտ մեթոդներով այնքան, որ կարգավիճակը փոխենք մեր: Այդ ժամանակ է, որ մենք կսովորենք, կսովորենք սովորեցնոլու պատասխանատվությունը միջուկի մեջ, ու մեզ կղեկավարի ոչ թե խղճուկ աշակերտի անհուսալի ունակությունների գնով հազթահարվելիք մինիմումը, այլ պատկառելի ու քաղաքակիրթ ցեղին՝ Աստծու կողմից հանձնարարված առաջադրանքը՝ հանուն մոլորակի բարեկեցության: Եվրոպան պիտի իր հարուրամյա (գուցե շատ ավելի շուտ) վրիպումները «հագնի» ջանին, շոշափի սեփական տան «նոր առաստաղի» ճնշումը, հիշի Հիտլերի խոսքերը հայկական կոտորածների առիթով, կծի իր պռոշը ու խթի իր կիսաչր ծնկին: Շուտով մենք էլ կսվորենք, մաքուր մայթեր պահել, կանաչ գոտիներ ստեղծել, աղբը տոպրակներով դուրս տանել, իսկ մեր շանապարհները այնքան մաքուր կլինեն ու պլպլան, որ չենք թքի մեր հատակին կամ «թուք» չենք ունենա այդպիսի… Բա՞… Իսկ եվրոպան ո՞նց պիտի թուրքի խառնուրդից հանի իր սերուցքը, և ու՞ր տանի… Գուցե թանգարա՞ն Ալպերում… Ղարաբաղցին կարող է ասել՝ «Մհե տուք ծեր կլխեն հոգսը քաշալըք պրծալ՝ մնացալ ա մեզ պնուկլխու տնիք…»: Մենք մեր հոգսը քաշենք՝ որ հեգնանքով մեզ նայող չլինի, մնացածը «խոսալու վրա է»: Որ մենք Եվրոպային թայ թուշ «տեսնենք», մեզ էլ՝ Եվրոպան, դա կլինի պարտնյորություն ու ինքներս ազատ կլինենք «առաստաղի» մեր իսկ առաստաղի ճնշումից: Եվ Ննգի գյուղի միջով Ստեփանակերտ գնացող «Մերսեդես-800»-ի տերը (գուցե վարորդը) կբացականչի՝ «Օ լյալյա, ինչպիսի ճանապարհ, ինչպիսի, բնություն, ինչպիսի սեռվիս… ինչպիսի…»: Դա լինելու է այն «հայրենասիրության» արդյունքում, երբ այդ կատեգորիան դադարի նախշ լինելուց, արտակարգ իրադրության փաստ չճանաչվի մի զգացմունք, որը տրված է մարդուն որպես նորմ, որպես բաղադրիչ, որպես պրոցես, նման՝ կյանքի համար կարևոր ուրիշ գործոնների: Ասում են էսինչ մարդը հիվանդ է, այլևս չի ուտում, չի խմում, գրեթե անշարժ է… Կա չէ՞ այսպիսի վիճակ, երբ մարդը իր սովորական կյանքը ապրելու ֆունկցիաներից .շատերը, թե էչերը բայց սա նորմալ բնական պրոցես է) «հրաժարվում» է, տկարանում ու մահանում: Այս մարդը այլևս չի կարող իր համար Աստծու կողմից նախատեսված «Ֆունկցիաների բլոկը» իրականացնել ու կոչվել ողջ: «Ֆունկցիաների բլոկի» մեջ մտնում են բազում, բազում խնդիրներ, որոնց մեջ առաջնահերթը շնչառությունն է, սրտի աշխատանքը որպես մինիմում: Եթե կուզեք, անմիջապես, շունչը մատակարարվելուց հետո մարդը միանգամից ստանում է մի քանի ֆունկցիաների իրականացման գոնե նախադրյալներ, պոտենցիալ, որը առկա է, բայց դրսեվորման հնարավորություն առայժմ չկա, որպես ֆունկցիա: Ըստ իս շնչառությունից հետո մարդուն «վերադառնում է նաև սիրելու «ֆունկցիան» անմիջապես, որպես կանոն, արպես նորմ, բայց ոչ արտոնություն, առավելություն ու նման կաշկանդող ու կեղծարար (նպատակաուղղված) հնարքների բլոկ՝ սեփական (կամ մասնավոր կոնյուկտուրային կողմնորոշում) «կառույցների» համար: Սիրո զգացմունքը որպես Աստվածային շնորհ ճանաչելուց հետո՝ հայրենասիրությունը տեսնել, առավել ևս մատնանշել, որպես մասնավոր որակ ու դրանով զարդարել մահկանացուին՝ աննորմալ է ու կասկածելի: Ավելին՝ առողջ մարդը սեղանի շուրջը թե ոտքի վրա, սարում, թե՝ ձորում, ինքնաթիռում, թե նավի վրա՝ ուտել գիտի, սիրել գիտի, ուրախանալ և այլն… Այդ մասին արժե՞ հիշեցնել: Պատկերացնում եմ. «Տղերք, այսօր մարդիկ էս շենքի մոտ ոտի վրա են կերել, էն օրը ինքնաթիռում ճաշ են տվել ու մարդիկ սնվել են, իսկ էսինչ մարդը իր աղջկան սիրել է, ասում են ծովի վրա նավակով զբոսնում են, էնտեղ էլ հաց ուտում, խմում, պարում, երգում, սիրում»: Հետո՞… միայն ա՞յդ… Ասելդ ի՞նչ կնշանակե՝ իմանանք: Որպես նորու՞յթ, որպես առավելությու՞ն… որևէ զարմանք, հիացմունք կամ արտակարգ դիպված չի արտահայտում: Հայրենիքը սիրելը ինչու՞ չդասվի մնացած այն մարդկային որակների շարքին, որոնց մասին խոսելը՝ որպես առավելություն, անհասկանալի մնա, ու արհամարանքի մասն կազմող ծիծաղ բերի մարդկանց:Օրինակ՝ էսինչ մարդը շատ ուտում է շատ ուտել է սիրում, ուտող է գրեթե լափում է…
Վերջ, հայրենիքը չսիրելը անոմալիա կոչվի և հոգեկան հիվանդություն, որն էլ բոլորիս ցավակցությունը ակնկալի ու խղճմտանքը «Մեղք, հիվանդ է հայրենիքը չի սիրում»: Բայց չենք ասում. «Ապրես, որ առողջ ես…»: Եղա՞վ: Իսկ նորմալ «վիճակից» ինչ որ մեկի համար արտոնություն ծեփելու փորձը՝ առնվազը քծնանք է, ստորություն է, կամ ապրելու անարժանապատիվ ձև: ԼՂՀ տարաշքում, նրա ամենավճռական օրերին տեղի է ունեցել պատմական թյուրիմացություն: Մարդ, որ միջինից էլ ցածր մտավոր կարողություն ուներ և «խոստովանել» էր, հանկարծ հայտնվել է կիզակետում և դարձել «լիդեր»: ՆՐան լավ գիտեի, դեռևս 1988թ փետրվարից: Գնացել էինք հարթելու համար «ազգային ազատագրական շարժման»ը խոչընդոտող ուժերին հենց նրանց մոտ: (Հետո «կպարզվի», որ առաջին լուրջ գործողությունները, ուրեմն և ամուր միջուկը եղել է ոչ Մարտունիում): Հայրենիքը սիրել են, սիրելու են, բայց ստարժով ժուռնալիստը հեռուստաէկրանից այնքան վստահ ու որոշիչ է պատմում այս «արտակարգ» «անմեկին», «տաղանդավոր» անհատի արածն ու դրսեվորումները, որ էկրանին նայում ես ու ասում՝ ուրիշինն է տկար, թե՞ զակազ ես կատարում: Սա ազգի թշնամություն է: Սուտ է: Պատահականությունը փորձել օրինաչափության տեղ մատուցել ու զարդարել այդ առթիվ՝ անբարոյականություն է: Իսկ իրականությունը կեղծելը պիտի պատժվի՝ ամենադաժան, ամենաչհայտնաբերված կոշտ մեթոդով՝ քանզի մեկ ժուռնալիստի, գրողի, արվեստագետի քաղաքական գործչի խոսքով տկար, անկարող, աշխարհքի անցուդարձից «բայ խաբար», կոխկինա, պատրոն չտեսած (զե՞նքը…) ոմնը հանկարծ դառնում է գերագույն գլխավոր հրամանատար: Յա˜ա… Ամոթ է: Չի կարելի թարմացնել «անհարմար էպոխան» ու դարձնել զարդ: Ինչի՞ նման է արհեստական ծաղկեփունջը ալպիական ծաղիկների մեջ՝ իբրև «տեսակ», որին նմանվեն կամ «տուրք» տան: Եթե ես լսում եմ իմ ժուռնալիստ համերկրացու խոսքը, նրա ասածը տանում եմ ուղեղիս մեջ, մինչ այդ եղած տեղեկության կողքին դնում, չափումներ անում, «կարմիր գիծ» ստանում (գեոդեզիայի), ապա ինձ մնում է ստույգ տեղեկությունները փրկելու անհապաղ միջոցներ ձեռնարկել ու չհաշտվել այն մտքի հետ, որը մարդկությանը փայ է հասել, որպես կեղտ ու H2SO4-ի բնավորությամբ վառում է իր ճանապարհին ամեն բան: Այո, դա անտարբերությունից ահավոր չի ճանաչվել առայժմ, բայց «հարթում» է բացարձակ (կոշտուկները) փնթի խառնում գույներ ու ներկերով ստանում անհավանական կերպար: Ղլղանը երբեմն լավ հաստանում է ու «տպավորիչ» արտաքին է ձեռքբերում: Բայց մարդը դեռ մանկուց կարողանում է կողմնորոշվել ու հույսը չկապել ղլղանի ոչ բոյին, ոչ՝ հաստությանը, գուցե նաև՝ ծակելուն: Ինչու՞: Թյուր կարծիքը թյուր հիմք է ստեղծում. թյուր շինարարության համար, իսկ տանիքը՝ առաստաղ պահող «միլը», մնացած շիննյութերը՝ ղլղանի՞ց: Միամյա կառույցին՝ ղլղանից տանիք: Սա չէ՞ վերջը այն սկզբի, որը մատուցվեց հեռուստաէկրանից: Իսկ իմ համերկրացի ժուռնալիստը (կամ այդ գործով զբաղվողը) դիմացին «պարտադրում» է մի բան, որի մասին հենց նոր լսեց: Իսկ ես ցավում եմ, վշտում եմ ընդհանրապես ու սուգ չապրելու միտումս իրականացնում եմ Օգինսկու «պոլոնեզ»ով՝ նրա մթնոլորտը սերտելով իմ համեստ ունակություններով:
Նույն տեղում, նույն նպատակով, նույն մարդը խորհրդայինը վարկաբեկում է էկրանից, իր տեսակետը՝ թփռող հեռուստաէկրանից փառահեղ էպիսկոպոսին տեղ տալով Շուշիի հաղթանակը տոնող զինվորականներից կես քայլ առաջ, մի գլուխ բարձր… ու էլ ինչեր: Ժողովուրդը բարձրաձայն ասում է իր (իբր եղածը) հավասարի մասին՝ Աստծուն: Այսինքն փորձառու ժուռնալիստը ռիսկի չի դիմում, պահպանում է ապահովող ճկունություն՝ քանզի ավելորդ գլխացավանքից հետո կունենա կոտրած տաղտակ… Այսպիսի հացը ուտել կարելի է, մարսել կլինի, առավել ևս որ այսպիսի «գործնեությունը» շարունակում է սնել պատմությանը կեղծ երակները, որը մնում է, շարունակում է մնալ կենսակերպ «Երգդ լսում ենք՝ բայց ժամանակիդ շունչը քեզ մի թուլափայի է տալիս: «Էդպես… մի թիքա հաց…»: Արժե՞… (ուշիմ մեծամասնությանը պարտադրված) «յոլա գնալ» ու խաթրին տպավորություն հիմնավորել ու երկրի ղեկավար լինելու ունակություների բլոկը սահմանափակել այն աստիճան, որ յուրաքանչյուրը իր հավակնությունը ճանաչի ու երկրի ղեկավար լինելու «պահանջներով մասնակցի» պետության ամրապնդմանը. «Իմ տեղը էսինչ աթոռին է, որ էսինչը եղել է, ես՝ կլինեմ, հո կլինեմ»: Երկրի ղեկավարի պարտականությունները հանդերձարանում տեսնողների թիվը կշատանա, իսկ փոխարենը՝ իրավունքներ կուզեն բոլորը, առանց հաշիվ նստելու կարողությունների հետ: Հենց դրա պակասը բերում է իր բաժին պարադոքսը: Իրավունքները ենթադրում են ահռելի պարտականություններ, որոնց ընդհանուր քաշը ընդգրկում է խալխի կիստպռատի զգալի մասը նաև: Այդ «զգալի»ի մեջ նրա անվտանգությունը պիտի կոնկրետ լուծում ունենա: Այսինքն, եթե «կտրելու», որևէ փայից կրճատելու միտում կա, ապա չորս ոտքից երեքը անպայաման պիտի մնա, իսկ տանիքը ամբողջությամբ չեղավ՝ գրիր կորած է: Ղեկավարելու »շնորքը» միայն ճկուններին, թե՞ ճկուններին՝ «շնորք» միայն: Բարդ խնդիրներ են, փորձարկումներ նախատեսված չեն: Ասեմ, չնայած մի մասն ասում է՝ ընտրովի, մի ուրիշը՝ նշանակովի, բայց երկիրը, որ սերունդ չի պատրաստել փոխարինող, ու որոշել է «ընթացքից» ձեռք բերել ղեկ վարող, հազիվ թե խուսափի պատահարից: «Երկիրը» «Գազել» չի ասելը նորություն չէ, բայց այն իրոք «Գազել» չէ, և միայն «քշելը»՝ անգամ «Գազելը» չի «ընդունում»: Չի գնում: Իսկ երկիրը չի կարող չգնալ, ընկնել ու չգնալ՝ «չլինել է» կոչվել, կոչվելու է: Քարշ գալը ևս մահ է: «Քարշ գալը» մեջքին տանելը ևս արտահայտիչ է ու թասիբ ունի մեջը, եթե սեփական «նախաձեռնություն» արդյունքում չէ որ տուժել է խալխը, նրա օջախը… եթե երկիրը դա է իրոք: «Ժողովուրդ, լսու՞մ եք, երկրի էսինչ մասը լավ չի, էսինչ մասը շարքից դուրս է եկել, էսինչը էլ չի աշխատում, էսինչը՝ կործանման եզրին է, էսինչը էնինչի տկարությունից տուժել է, պարզել ենք, թե ով ինչքան է վնաս հասցրել, ով ինչքան պիտի պատիժ կրի ձեր աչքի առաջ: Պատիժ, պատիժ, պիտի տուժի, պիտի կրի, որ չկրկնվի, որ փրկվենք երկիրը, որ քարշ չգանք, որ մուննաթ չգան, որ ուրիշի ձերքին չսպասենք: Եղա՞վ… ովքեր համաձայն են՝ ձեռք բարձրացնեն: Կեցցե Ժողովուրդը, սա այն պահն է, երբ նա (ժողովուրդը) քիչ թե շատ մասնակցում է իր երկրին վնասացնողների պատժին»: Սա կլինի՞, այո՝ եթե երկիրը տեղավորի մի հրապարակում ու ռատուշայի արենայի վրա դահիճը «կազմ ու պատրաստ» սպասի հանցագործներին, որոնք իրենց ծոված, հաստ վզին կախված գլուխները փրկելու ոչ մի շանս չեն ունենա: Ահա, ահա, ահա այն պահը, երբ ցանկացած ոտնձգություն՝ կացնից տուժելու ճակատագրի կունենա ու լկտի խոսակցության տեքստը բառապաշարից կվերանա՝ որպես կանոն:
Եվ ամեն տեքստից առաջ՝ երկրի քայլը կազմակերպող յուրաքանչյուր «ես» կհիշի, որ ինքը մեր «մենքից» ժամանակավոր հատկացված միավոր է՝ ոչ ավելին: Իսկ եթե նաև խոստովանենք, որ «ես» երից շատերը աթոռին հայտնվում են առանց «մենք»-ի հետ հաշիվ նստելու, առանց մինիմալ մտավոր կարողությունների՝ «ուրիշ որակների» հաշվին, ապա կունենայի ծանր կացություն, որի վերջը չի երևում ու չի էլ, քանզի չի նախատեսում բանականությունը, իսկ «մենք, ից լսելու են նողկալի բողոքներ՝ անպաշտպան ու միապաղաղ ու դա շատ նման էլինելու սենտիմենտալ պատմությանը, որը կերտվում է շատ կայուն մթնոլորտում, գալիս է անհիշելի ժամանակներից ու գնում է ժամանակի մեջ՝ դեպի նոր ժամանակներ: «Նոր ժամանակները» հին մարդիկ չեն կարող բերել միայնակ: Շղթան, երկաթյա, թե՝ ոսկյա, կարելի է կտրել, կարող է տուժել և վերջ՝ եթե շղթա լինելը խնդիր չի լուծում, չի կապում մի օղակը՝ մյուսին: Հորս հայրը, հայրս, ես, որդիս, թոռնիկս՝ անգամ հայ ժողովուրդը՝ (բազմապատկած) և ունենք ինքնին ամրացող շղթա: Կապող յուրաքանչյուր օղակ նույն պատասխանատվությունն ունի, որովհետև շղթան կարող է տուժել ցանկացած օղակի անհուսալիությունից: Զանգը կախում ենք շղթայից: ճոճում ենք զանգակը ու կանչում ենք խալխին՝ գյուղը հավաքում: Զանգը գահավիժում է իր բարձրությունից, շղթայի 10 երորդ օղակը չի «դիմացել», կամ չէր կարող, չեն «պատրաստել դիմացկուն» և ընկել է: Զանգը չի գործում, գյուղը վտանգի տակ է, խալխը հանդում է, ձորում է, սարում է, անտառում է, գյուղում չէ: Էդ մի օղակը, միայն մի օղակը չպահեց, շղթան չաշխատեց, դա երևաց, կույրն էլ «տեսավ» ու հասկացավ, որ միայն մի օղակը «հերիքղ» որ ամբողջ շղթան անպետք կոչվի:
Գարնանային մի օր ցակատ, մկրատ (այգու) բահ առած դուրս եմ եկել մեր փողոցը գեղեցկացնեմ, կամ այդպիսին լինելուն խանգարող ամեն բան «վերացնեմ»: Պատերազմից հետո, ինչպես բոլոր փողոցներում, մերում էլ անելիքներ եղան: Բայց դրանք «զանգեր» չէին և «շղթայից» կախել չեղավ: Շղթան պահում էր ընդհանուր պետական հագուստի արտաքին և իր սեփական ամեն բան: Եթե կտրեր պետական մասը՝ աթոռից զրկվելը սպասում էր (եթե պարաշուտը չբացվի՞… ներքևում շտապ օգնության մեքենան սպասելու է: «Գոնե էդ հերը հանիծած «շտապ օգնության մեքենան ժամանակին գար ինչպես շտապ սրբող մեքենան՝ առանց ուշացնելու, կտանի նույն տեղը որտեղ մի ժամանակ կտրելու կամ զրկվելու հորիզոններ չեին երևում՝ գոնե շղթալից կախելու: Եթե կտրվեց «պետականը», ապա սեփականը տուժելու արձագանքից խուսափելը պիտի հեռանկարներ ունենար հենց էն գլխից, փափուկ վայրէջքի հնարավոր տարբերակներ: Երկու դեպքում էլ պետական շղթայի օղակ լինելը զանգ է պահում, ուրեմն և գահավիժել կա, իսկ շղթան չի «տուժի», չի տուժի, չի… որովհետև չի երևա, հազար աչք էլ չի տեսնի, չի լսի նույնքան ականջը, որովհետև զանգ էլ լինի չի արձագանքի և ոչ մի ղողանջ չի սլանա ֆիզիկայի կանոնի հանուն: Ինչևէ, մեր ճանապարհի հալը, մեր փողոցի վիճակը շղթան զանգ չճանաչեց մի շարք ուրիշ ավելի տագնապալից հոգսերի հետ: Օղակները դեռևս թույլ էին, հուսալի չէին, իսկ պատերազմի (հարաբերական էլ լիներ) ավարտը կարծես կասեցնում էր բոլոր ցասումների ճնշումը և հուսադրում՝ թե ինչի՞… Մարդիկ դեսից դենից տուն շինեցին, վերանորոգեցին, կիսատ էլ մնաց, պռատ էլ հենց նոր սկսածը «ավարտվեց օգուտ ամայի ճամփերքին, իսկ բնակիչ ղարաբաղցին առանց մեկի խրախուսանքի սկսեց շտկել, եղածից չեղածը պատրաստել ու չսպասել անգամ Աստծու օրթնանքին: «Որ իմն եմ սարքում՝ ես ինձ երախտապարտ լինելը ինձ պաարգև եմ համարում» -ասացի ու հոգիս դրանով լիքը անգամ ելնում էի հայրենիքիս առջևի մասը սվաղում, սպիտակացնում, էտում, մաքրում չորից, նորը տնկում՝ էնպես, որ ես գոհ լինեմ: Էդ քիչ չէր, ինքս դա շոշափում էի, որբ հազվագյուտ մարդկանց ժլատ ու դիպուկ խոսքը ստանում էի ու մարսում:
Պատերազմը 10 տարի առաջ ավարտված էր, երբ ինձ վերջնականապես կախեցի իմ խցճի շղթայից (ուրիշը չկար) ու որոշեցի փողոցիս վիրավոր տեղերը սպիացնել այնպես, որ մեքենան անգամ չզգա, որ մի ժամանակ (ժիգուլու անիվի չափ խոր փոսեր կային՝ տասնյակ մետրեր ու բեռնատար մեքենան մի օր փայտով լիքը, քիչ մնաց շրջվեր) վնասված տեղ է ունեցել հարազատ փողոցս: Վեց հատ »գրադ»-ի արկ է ընկել մեր տան ուղղությամբ՝ միայն փողոցում, որից երկուսը միևնույն տեղը: Փողոցիս այս մասում իր որ համեստ ներդրումը ունեցավ հարևանս: Տունը, որում ապրում էր ընտանիքը, ջուր չէր ստանում խողովակից: Փողոցի կենտրոնական մասում քանդեց, որոնեց խողովակը կենտրոնական, չգտավ: Պատահարը վերացրին իսկ մենք փողոցում ունեցանք ավելի խոր ու լայն փոսեր, քան «վեց արկից «կային»: Ժամանակավոր հարևանս քիչ հետո ասաց՝ սելավներն են փոսերը խորացրել: Իսկ նրան ոչ ոք էլ չհարցրեց: Իսկ այդ և մնացած փոսերը շարունակում էին խորանալ ու հաճախ փոքրիկ ջրվեժների տեսք ընդունել: Խանգարող չկար: Իրոք՝ ոչ փոսերի լցվելը, ոչ նորերի գոյանալը, ոչդեֆորմացիաների անպլանային փոփոխությունները «շղթայից չէին կախվում» ուրեմն՝ բնական է, որ ընկնել ու արձագանք ծնել չեն կարող տասնյակ կամ հարյուրավոր հորեր, ղանդաղներ, ջրվեժներ: Տագնապի մասին խոսք լինել չէր կարող: Մեծ հայրենականի ավարտի 60 ամյակին փչացրի ջրվեժների ու փոսերի մի զգալի մասը վերջնականապես կթհ-ի շինարարական բոլոր պահանջներով: Մեկ ամիս հետո նույն նորմերով փողոցը կորցրեց իր նախկին տեսքը ու մենք, մանավանդ ես ու նոր հարևանս հիացած նայում էինք թարմ ասֆալտի սև կարկատանին ու չէինք զարմանում գնացող եկողների անտարբերությունից: Իսկ նախկին միլիցիոներ հարևանս շատ սիպուկ ասաց՝ «Քո տանդ թուշն ըս սարքալ լի, տեղ հինչ կա…»: Իսկ նոր հարևանս ասաց՝ «Բա իրենց տան թուշը ինչու՞ չեն սարքում, երկու եքա մարդ, կես մետրանոց մի կտոր ճանապարհ, մի տազիկ փոս, օրական քանի անգամ մեքենաներով դխկացնում են մեծ-մեծ խոսելով Էն ե՞րբ էր, որ ցակատով, մկրատով դուրս էի եկել փողոցիս նայելու: ՄԻ գարնանային օր էր: Ասեմ, փողոցս շատ ավելի հաճելի տեսք ունի, շատ ավելի մաքուր է, քան՝ կենտրոնականը: Շուտ եմ ավարտում, որ ովելին չասեմ:Ուրեմն, սև թթենին գրեթե մերկացրել եմ, ճյուղերը գետնին են ես էլ իջնում եմ, որ կտրեմ ու կապեմ: Քրտնած աշխատում եմ: Հիմա որ մեկը անցնի, կասի՝ Աստված ղվաթ տա, էս ինչ լավ-լավ գործեր ես անում: Կամ կասի՝ էդ խի՞ քաչալցրիր, ես էլ կասեմ՝ անցյալ տարի բարձրաձայն բողոք եմ լսել փողոցից: Ասում էին՝ շորի վրա ընկած էս սև թութը՝ հանիր շպրտիր: Մեքենայի վրա է հետք թողել: Ստիպված երկու ճյուղ պահում եմ մեր բակի վրա, մնացածը՝ հատում: Ճակատս սրբում եմ ու հաջորդ կապուկը մեջքս կռացնում է իր վրա: Ներքևից սև ГАЗ-31 եմ տեսնում բարձրացող: Մի քայլ էլ էմ կողք կանգնում: Մեքենան անցնում է «ֆրոնտս» ու հինգ մետրի վրա կանգնում: Երեքով միասին մեկ քառորդ բարևում են, ես «ամբողջացնում» եմ իմ զգայուն ու արդեն վիրավորված կոկորդով: Քաղաքապետն է, շրջվարչակազմի զեկավարը իր տեղակալով: Անհասկանալի արձագանքից հետո ես կարծես «պատմում եմ» թե էս ինչ գործի եմ, բայց՝ ինքս ինձ պախարակելու մի ցանկություն է մեջս նստել, որը էիչ հետո «փոխելու է իր որակը», որից տուժելու ենք բոլորս: Ես «բիթի» չեմ ընկնում, թե ինչ անհարթության մասին պիտի խոսք լինի, երբ փողոցում մի մարդ, միայն մեկը, քրտնած դժգոհ ֆիզանոմիաներով ելույթ են կազմակերպել, թե դաստիրարկչական աշխատանք են տանելու, գուցե սաստելու են, դիտողություն են անելու հիսունյոթ ամյա բնակչին: Որպես շղթայի օղակ՝ ավագ միջին օղակ, վարչակազմի ղեկավարը չորորդ «բ»-ի դասղեկի տեսքով վրա պրծավ: Քրտնած ճակատս միանգամից սառը և բութ «հատված» շոշափեց: Ուր է՝ թե խփեր բռունցքով: Ես նման պահ չեմ ապրել նաև չորորդ դասարանում, իսկ մի առիթով դպրոցի իմ հարգված ընօրենը ասել է՝ չի կարելի օրինակելի աշակերտին դիտողություն անել ապուշի ներկայությամբ: Իսկ ես իմ «չորորդից» 47 տարի հետո «սևերես» կանգնել եմ ու չեմ հասկանում, որ հանցանքսի համար: Սա իմ հայրենիի փողոցս է, որի մի կողմին հայրենի տունս է: Տարիներ շարունակ հայրս, հետո ես՝ (սկսած 1954-ից) ծառ ենք տնկել՝ ծիրանի, թթենի, կեռասենի, նռենի, բալ էինք ուտում «էժան» ու՝ թուզ: Հիմա հին ծառերը քոչում են, իսկ նորերը չեն աճում: Անասունները (օրենքով, իբր օրենքով արգելված է) հոշոտում են շիվերը, իսկ փրկված ճյուղերի վերջը տալիս են վերին թաղի պատանիները, 16-17 ամյա աղջիկներ նաև: Մեր մաքուր փողոցը կեղտոտում են բեռնատար մեքենաները (արգելված է ՊԱՏ կողմից) որոնք իջնում են ցեխոտ վերևի թաղերից, կովերը, էշերը, ձիերը և (մնացած) անտուն շները: Մեր փողոցի բնակիչները իրենց տների երկայնքով որոշակի մաքրություն պահում են, բայց հերթապահել չի լինում: Վերևի թաղերի (երեխանները առավելապես) մարդիկ կոնֆետ, պաղպաղակ ուտելով կամ ծխելով գալիս են անցնում: Իրենք գնում՝ մեզ թողնելով ֆանտիկներ, թղթեր, տուփեր, ծխախոտի մնացորդներ: Կնանիքը դժգոհելով, բայց մաքրում են ու աղբը տանում «սեփական աղբանոց»: Հիմա, էսքանից հետո, երեք օտար մարդ, մեր փողոցում մեկ լումայի «ներդրում» չարած, աղբը չսրբած, օրենքը տեղը չպահող, գործից անտեղյակ, բայց պետության լծակները հագած անձինք ինչ-որ հրամայական տոնով, ագրեսիվ ձեռագրով էս ի՞նչ են ասում: «Էս հինչա՞ ստղեքյիս հալը»,- հազիվ եմ ընկալում շրջանի վարչարարների կազմի ղեկավարից: Չեմ կարողանում կենտրոնանամ ու հասկանամ, թե երեք հագված, զուգված միավոր մեկ բանվորից, քրտնած մարդուց ի՞նչ են պահանջում, էն էլ՝ բռնազբոսիկ ու անկապ տոնով: 2005թ-ից մեր շրջանի հյուր ղեկավարը ապշեցնում է իր անտաշությամբ:
Քաղաքապետին մի կերպ հարցնում եմ, պատասխան՝ «Բորդյուրի տակից դուրս եկած կանաչն է ասում…»: Պարզվում է, որ այս պետության լուրջ ու որոշիչ աթոռներից մեկը զբաղեցրած մարդը դեմ չէ աղբին, թափառող ու կողտոտող անասուներին, օրենիք խախտման վերը նշված դեպքերին, բայց նրան անհանգստացնում է «բարդյորեն տական տուստեռած» աղվամազ կանաչը: Շշմած նայում եմ երեքին, ուղեղիս կողմից մշակվող պատասխանները հերթի չեն կանգնում… Ուղեղս սեղմում եմ, որ արտադրանքը վերահսկեմ: Էս մարդը ի՞նչ է ասում և ինչու՞: Առաջին պահին կողմնորոշվում եմ, որ մեր չարքաշ պետությունը լայաղ ղեկավարի հետ չեմ շփվում, հենց նույն պահին պարզ է դառնում, (անգամ ամենահամեստ չափանիշներով) որ կայուն մտավոր դաստիարակություն չի ստացել հետևողականերեն՝ դիմացինս: Իսկ նրան ուղղակի ուղեկցողները լռություն են պահպանում անվտանգ՝ գոնե այս պահի համար: Իսկույն հիշում եմ բաց նամակս ուղղված շրջվարչակազմի ղեկավարին: նամակը երկու մաս ուներ, որից մեկը ուղարկեցի ԼՂՀ մի քանի «ատյաններ», իսկ մյուսը՝ առանձնացրի ու հասցեագրեցի «ռայկոմին»: Մի կտոր՝ ԼՂՀ ատյաններին հասցեագրածից, խառնվեց հիշողությանս ու հավասարակշռությունս կորցնելու նմուշներ շոշափեցի. «դրանք ո՞վ են, որ մեզանից բան չսովորեն, իրենք կուլտուրայի նմուշներ տան՝ մենք կրկնե՞նք: Տո, թող իրենք ասեն. «Հայերի մոտ կարգ կա՝ եթե դու իդեալական մաքրություն չես պահպանում, եթե ճշտապահ չես, եթե անտարբեր ես հարևանիդ սխալ քայլի հանդեպ, և հոգ չես տանում ցեղիդ անաղարտության ու նրա միջազգային հեղինակության լիդերությունը պահպանելու համար, ապա դու հայ կոչվելու իրավունքից զրկվում ես հրապարակորեն և ձեր տան մուտքի պատին գրում են՝ «… ծնվեց հայ, բայց ապրեց անարժանապատիվ, ու կորցրեց կոչումը… ամոթ»: Թասիբի հարց է, ժողովուրդ, մաքուր կենալը վաղուց արդեն խնդիր չէ դրսում, ապրելակերպ է սովորական: Հազիվ թե Աստված հատուկ մարդ ուղարկի, կոնկրեը առաքելությամբ, «գնում ես հայերի մաքրությունը կազմակերպում պըծպածի շինում՝ տոն, տեղ, հայերի վաղուց, պըտըծակեր… ու այնպես, որ եվրոպացիները վերկենան գան ապշեն՝ օ լյալա… օկեյ…
Որտեղից սկսենք մաքրվելը… Սկսելն է կարևոր և ընթացքի մեջ պահելը՝ ամեն օր, ամեն ժամ, ամեն պահին…
Թասիբի հարց է, ժողովուրդ…»։
Այսքանը հիշել եմ ու ցնորված նայում եմ երկրիս ամենահերոսական շրջաներից մեկի (չեմ ուզում վիրավորել որևէ մեկին բայց՝ «ամենահերոսական» ասելն է ճշմարիտ) վարչակազմի ղեկավարին: Միայն լռությունը կարող էր փրկել դրությունը և ինձ պահել, զերծ պահել հերթական «աղբերգությունից»: Այդպես եղավ: Միայն քաղաքապետին հարցրի՝ ճի՞շտ է ասում, ու ավելացրի՝ ես ձեր ասելով, ձեր դիտողությունից հետո՞ «պիտի անեմ»: Կասկածելի դրսեվորումներով դեմս կանգնածը՝ ղեկավարի ոչ արտաքին, (հղկվելու առիթ չի ունեցել, գուցե նաև ցանկություն և ունակություն) ոչ էլ իմիտացիոն կշիռ ուներ: Որ տկար գտնվեց նաև որպես մարդ, սա ավելի դժգույն պատկեր էր ու գրեթե՝ ողբերգություն: Տեսեք, հանրապետության նախագահը հազիվ թե ցուցումներ է տվել, որ ղեկավարները էլեմենտար մարդկային վերաբերմունքի փոխարեն պետության կողմից ստացած պաշտոնական դիրքը օգտագործի՝ մհակ (կամ՝ դեղ), կողկտեն մարդկանց արժանապատվությունը անհիմն ու անտեղի: Ավելի: Ամենացավալին ու դառնությունը դեռևս նրա և նրան ուղեկցող մարդկանց տարորինակության, անբացատրելի կողմնորոշումների մեջ է: «Наезд»-ի հաջորդ օրը պատահեցի քաղաքապետին: Նկատեցի (գուցե թվաց), որ գոնե մասնակիորեն համամիտ է իմ չարտասանած բայց ակնկալվելիք տեսակետից: Ես նրա ականջին ասացի՝ մեր փողոցը տես ինչքան մաքուր ու գրեթե անփոս է այս հատվածում, իսկ քաղաքի ամենակենտրոնական փողոցի եզրից երեք մետրի վրա աղբի կույտեր կան դեռևս 1994 թվականից: Նա շատ «զարմացավ» ու հարցրեց՝ կենցաղային, թե՞ շինարարական մինչև ես կպատասխանեի, կհաղթահարեի մտքիս ու լեզվիս անհամաչափությունը՝ որպես դրսեվորում, քաղաքապետը շտապ «թարգմանեց իր ասածը. «Կենցաղային՝ ուտելիք, շիլ, տուփ, թղթեր…, -ու շարունակեց. -գուցե քարեր քանդված իրեր, շինարական…»: «Թարգմանությունը» սպանեցի ժպիտիս մեջ ու «հրավիրեցի» շրջկենտրոն: Քիչ հետո հյուրանոցի (վերակառուցվող) շենքի շրջագայքը իր «ունեցվածքով» մեր առաջ էր, մեր չորս աջքերի առաջ: Նա ասաց՝ էս ինչպե՞ս է որ չեմ տեսել: Հետո ավելացրեց՝ սա սեփականություն մերձակա մաս է, սեփականատերը պիտի մաքրի: Ես էլ համաձայնեցի որ դա պարտավոր է մաքրել նա՝ սեփականատերը: Հեռացանք 13/6 2006թ: Այսօր մայիսի 23-ը 2010 աղբը տեղից չի շարժվել: Մտերիմներս համոզել փորձեցի՝ մաքրենք, սեփական մեքենաներով էլ տանենք ազբը հեռացնենք: Ասացին՝ ճակատդ յեխնվում չի՞, իսկ մեկն էլ ասաց. «Ասֆալտապատած տարածքների համար քեզ կարելի է նաև պատժել: Ինչպե՞ս: Առանց թույլատվության ստանալու քաղաքապետարանից, ինքնակամ պետական ճանապարհի դեմոգրաֆիան փոխելու, պատմական փոսերը (պատերազմից տուժած) լցնելու, ուրեմն՝ ոչնչացնելու, փողոցով շարժվող տրանսպորտի արագությունը կասեցնող հարմարանքը (այն է՝ փոսերը) փչացնելու, սելավներից առաջացած ավերիչ գետերի «լկտիությունը» սանձող երևէջները (այս ցավ կարող էր շարունակել) անհետացման համար սահմաներ պատնկաչափ…»: Ծիծաղեցինք՝ փողանակ… Կցում եմ նամակը, որը չհասցեգրվեց 2004թ. որովհետև ակնկալում էի 2006 ապրիլի 13-ը:
Իսկ ինչու՞ լռություն տվի անձի նկատմամբ վարչակազմի ղեկավարի հասցրած «խամությունը» (նույն ինքը՝ хамство): Արդեն, ունեի 2004 ապրիլի 4-ի նամակը ուղղված նախկին «ղեկավարին»: Այսինքն տենդենցը նույնն է: Կամ սա քաղաքականություն է պետական, որին չեմ ուզում հավատել, կամ «մթնոլորտի» դրսեվորման օբյեկտիվ օրինակափոխություն է, կամ կայուն ու երկարատև նոր վերաբերմունք, կամ լավ մոռաձքած հին վերաբերմունք, կամ՝ պատահական մարդիկ հայտնվում են աթոռի հայտնվել են, հայտնվելու են ու մեզ չեն հայտնելու,… Բայց մի բան, որ «կամ» չի ընդունում՝ «մինչև մասնագետ լինելը՝ պետք է մարդ լինի»: Թարգմանաբար՝ բայց տեղին է ասված: Պիտի գոնե թանաթաթախ աման տեսած լին՞ի ղեկ վարողը, որ հեգնանք չառաչացնի:
* * *
նամակները
0) Ես՝ այս երկրի քաղաքացին…
Ցեղի պետ հազար տարվա հնություն ունեմ (ասում են): Աստծու կողմից տրված բաժին (փայ) առումով հինգերորդն ենք: Ասինքն երկրագնդի հինգ խելոք ազգից մեկը ցեղս է, որին պտարները կոչում են «Արմենի» երկիր: 2785 տարեկան մայրաքաղաք ունենք: Հռոմից 29 տարով մեծ է, բա˜: Երկրագնդի պատմությունը առանց մեզ չեն կերտել, հնարավոր չէր… Ամարասի ձորում վանք ենք շինել ու կրթվել, խալխի նման լատիներենին չենք սպասել, մենք մեր տան հարցերը սեփական թասիբի հսկողության ու նրա անմիջական ազդեսության տակ ենք լուծել: Մերը ավելի լավ էր ու կա: «Էն ո՞վ է, որ, դրանք ո՞վ են, որ…» ասել ենք, ասում ենք ու երևի… Եթե Նոյը որևէ կերպ հայտնի է մարդկությանը, ապա դա նիայն Արարատով ու հայերով: Չինացիները խոստովանել են, որ իրենց նախնիները եկել են մի երկրից, որի «յան»-ը ցանկացած արմատի վրա կար ու սազում էր: «Կլեոպատրան հրամայեց գլխատել հայոց թագավորին…»: Բա՞… Մարդկությունը օբիզյանից ծնվելուն դեմ չեն անգամ գիտնականները: Առաջին կարգին եղեռնը մերն էր՝ չնայած թուրքերը վիզ չեն առնում հրապարակորեն: Մեր առաքելությունը անվիճելի է, այն Աստծու ցիկլային ծրագրում իր ուրույն տեղն ունի, առանց որի՝ Աստված իր բջջային կապից կկտրվեր: Դրա համար է նաև, որ մենք Առաքելական եկեղեցու սաներն ենք: Մեզ չեն շփոթի ոչ մի եվրոպական ցեղի հետ, նաև կրոնին նայելու մեր դիրքի շնորհիվ: Մեզ «հանգիստ ու վստահ» նմանեցնում են թուրքերին, հյուսիսային և հարավային Կովկասի բոլոր ցեղերին (ավելի քան 40 ազգություն է ապրում այդ հատվածում): Միայն գույնո՞վ… Ուր է թե… բոլորն էլ թասիբով խալխ են… Վերջերս շատ առիթներ եմ ունենում Աստծուն հանդիպելու ու մի քանի հարցեր պարզելու՝ գոնե ինքս ինձ համար: էն օրն էլ եկավ հարցս լսեց ու քարացավ: «Համենայն դեպս» պատասխան չունեցավ: Ասացի՝ մեզ տփտփել ես նետել մի կողմ ու չես հղկել մի կարգին, մեզանով չես զբաղվել, ռուսական արտադրության մեքենայի պես՝ կատարյալ չենք, շատ թերություններ ունենք, առաջին ՉօտցրՍ-ի մեքենայի ճակատագրով ենք ապրում… Աստված շատ հորդորանքներ լսեց, բայց մի ձայն լսեցի իբրև պատասխան. «Էն որ Աշխարհի ամեն մի ծերում հայ եմ պահում՝ դրանից ծանր բա՞ն, այսինքն բեռ, ես չունեմ ուրիշ, տիեզերքում էլ մի քանի գունդ ունենք հայերով բնակեցված, լացում են նրանց ձեռքին, աշխարհը դեռ խաբար չունի, թե հայերիդ պատճառով բուրաստան երկրագունդը աղբանոց կդառնա ու կեղտի մեջ կկորչի: Ստիպված կլինեմ վառել ամբողջությամբ, որ վարակը չհասնի մնացած մարդաբնակ գնդերին…»: Մտածում եմ, այ մարդիկ, Աստված էս ի՞նչ է ասու՞մ, ո՞ր աղբի, ո՞ր կեղտի…
—Ժողով եմ գնում: Երկու վեդրո ջուր եմ հայթայթել, դրանով մի բոլ-բոլ լողացել եմ, հագնվել եմ, վազում եմ: Պոդյեզդից դուրս եմ գալիս մեքենաների արանքով, երեխաներին բրթելով երկու քայլ եմ անում ազատության ու աչքերս կամ մթնվում են, կամ թուխպ եմ շոշափում մի քիչ մոխիր, թղթեր, մազի կտորներ, կերածի, ետ տվածի մնացորդներ գլխիս, սև կոստյունիս, սանրված մազերիս: Երեսիս, հայ աչքերիս որը իբր վշտից է սևացել, խելքիս, որը հինգերորդն է Աստծու ցուցակում, ուսիս, որի վրա՝ մեռածը 6000 տարվա ծանրություն կա…
Ետ եմ նայում, վերև նայե՞մ, թե՞ հենց էս դիրքից էլ սկսեմ «թափել» վեց հազար տարեկան ազգակցիս հարմար ու անհարմար տեղերին: Դիրքս չգիտեմ ինչպես, բայց ես այս երկրի բնակիչս, հո չտվի, հո «չմեկնեցի», յոթի յոթ աստիճանով փակեցի հնամյա լեզվիս բոլոր հնարավորություններից օգտվելու և դրսեվորելու շքերթը՝ որպես փարատիչ՝ ժողով գնացող անպետքացած հալիս: Կողքիս մարդ երևաց և ասաց՝ լավ ես պրծել, եռացող ծեթ են լցրել կողքի պադեզդից դուրս եկած (ա)ժ պատգամավորին) ծոծրակին: Վերևի հարկերից, երևի աղբը թափողը, չի ընդունել հորդորանքս ու ասում է՝ «շունը հաչելով է ստակում»: Այդ պահին մտածում են, «որ Մեսրոպ Մաշտոցը այս հարկերից մեկի վրա «բալկոն, ունենար, իրիկունները ծխեր, ծխախոտի մնացորդը վերևից կգցեր ցած, «տուփը» փողոցում կնետեր միկողմ, պաղպաղակի թուղթը ինչ կաներ… ու նման շատ-շատ բաներ թույլ կտար: Չէ: Դրա համար էլ գլուխս բարձրացնում եմ՝ «այ քոիյրեր, եղբայրներ, հայրեր ու մայրեր Մաշտոց ունեցող ազգս ինչու՞ «սրա» նման անառակներ է տվել Աստված, ինչու՞ անպատիժ մնա, ինչու) ազգովին չպատժենք, ինչպե՞ս կարելի է… ու նորից ողբում եմ աղբի մեջ հայտնված հալս… բայց մտքիս մեջ ուրախ եմ, որ եռացող ձեթի տակ չեմ հայտնվել: Գոռալով ասում է՝ «Մաշտոցի հարևաներին տեսել ե՞ս, հարցրել ե՞ս, գուցե նրա կնիկն էլ որ մեր պայմաններում ապրեր, վերևից գլխներիդ «դուրս գնար»: Միանգամից տեղափոխվում եմ փարիզ, սովորական մի շենքի տակով անցնում եմ ու նայում եմ վերև, տագնապով: Չէ, համոզված եմ վաղուց, արդեն շատ վաղուց գերմանացին էլ, անգլիացին էլ, ու էլի մի քանի եվրոպական ազգեր, ասենք աննշան Բելգիացին, Հոլանդացին, ինչ իմանամ՝ շվեդ, ֆին, վեց հազար տարեկան չդառած, իրենց հայավարի չեն պահում, չեն էլ պահելու, որովհետև նրանք այդպես էլ չհասցրին աշխարհին վերևից նայել, որովհետև նրանց երկրներում Նոյ չի հանգրվանել, նրանք (Արարատ), (կամ Կազբեկի) լեռներ չունեն, նրանք արտոնյալ ազգեր չեն, առավել ևս՝ թասիբի հարցում: Հազիվ թե հասկանամ այն տրամաբանությունը, որը որպես կանոն վերահսկում է ինձ՝ այս երկրի բնակչիս: «Աննշան շվեդը» կամ ֆինը առանց թասիբի ապրում են, բայց մեզ չեն ասում, թե նրանց ինչն է մղում սխրանքների, ինչն է ստիպում, որ սեղանի մնացորդները, ինչ պատահի աղբի տեսքով, էս մարդիկ լցնում են մի պարկի մեջ ու «տեղափոխող»ները գալիս են տանում: Երևի թե «հարկերից իջնելու» ձևերը վաղուց գործում են: Իմացա՞ք ի՞նչը «իջնելու»… Աղբը, իհարկե… Մենք պիտի մտածենք՝ էն ո՞վ ա, որ ինձնից մաքուր պահի իր տունը, բակը, փողոցը, քաղաքը, ու ամեն բանը, որ մաքրություն է ուզում… Ֆրանսիացին ձեթ չի՞ օգտագործում, տունը չի՞ ավլում. կուփ չի՞ դատարկում, ավելորդ գույք չի՞ ունենում: Մի խոսքով, շատ տարօրինակ մարդիկ են էս եվրոպացիները, առանց թասիբի, բայց ապրում են: Հաճախ ես՝ այս երկրի բնակիչս, մտածում եմ, թե ի՞նչ կլիներ, եթե մեր սահմանից այն կողմ Շվեցարիա կոչվող երկիրը լիներ, կամ գոնե Լատվիա, կամ՝ Էստոնիա… Որ հարյուր տարեկան լիներ ցեղս, պիտի ասեի, պարոն լատիշ կամ էստոն, նոր ենք եկել, հլա նոր ենք սովորում, մարդ կդառնանք, կուլտուրա կսովորենք, աղբանոցը փողոցից կտեղափոխենք… Բնակելի տան բակում, մարդկանց լվացքի տակ հարյուրավոր տոնաներով ցեմենտ ենք թափում, որ մի օր գան ասեն՝ չ կարելի, տուժում ենք: «Էն ո՞վ է, որ գնամ վիզ ծռեմ, «էն ո՞վ է որ նրա խոսքից ազդվեմ ու ցեմենտ չծախեմ»… Իմ կովը ձեր մուտքի առաջ թրքելու է, ինչքան հնարավոր լինի, ես ձեռս ընկածը շպրտելու եմ՝ հերն էլ անիծած թե ուր կգնա, ում գլխին… բայց որ Եվրոմիություն մտնելու հարց լինի, կաստումս հագնեմ, գալոստիկս կապեմ, «ՑՐպՑՌռ չսՈջ» ադիկալոնս գցեմ դոշիս, վզիս, ջիպս նստեմ ու հայդե… թող գան ու ինձ ջոկեն եվրոպացուց… Մենք տե՞նց տեղեր ենք եղել, նստել, վերկացել…
Մոսկվայում, մի հեղինակավոր մարդու քարտուղարուհու մոտ ստիպված եղա նստել, ընդունարանում: Կինը ազգությամբ ռուսի և լեհի խառնուրդ էր: Լիքն էր հայերենով: Շեֆի մասին պատմում էր, իսկ ես հպարտությունս չէի թագցնում: Հետո սկսեց պատմել ընդհանրապես: Հիացել էի, այ մարդ էդ ժողովուրդ չէ, մի հրաշք է: Լսում եմ, ապշել եմ, ուզում եմ կեսում խոսքը ընդհատեմ, ասեմ տիկին, էդ ի՞նչ խալխի մասին ես պատմում, այդ ո՞ր երկրում են ապրում, այդ գերմարդիկ, սուրբ ու հալալ-զուլալ, մաքուր, կուլտուրական, բարձր, շատ բարձր էտիկայի ու նրբության երկրի, ապագայի, նոր ժամանակների ժողովուրդ ինչ հարգանք, շնորք, հասկացողություն, մոտեցումներ, իդեալական երկիր… Խոսքը գուցե շարունակվեր ու տենչից աչքերս ցցվեին, եթե զանգը չընդհատեր… ՈՒ նա ասաց. «Ահա այդպիսինն է Ղարաբաղը, այդպիսինն են ղարաբաղցիները»: Լեզուս չորաթանի տեղ լիզեցի թագուն ու որոշեցի, չքվում եմ, ինչքան կարելի է շուտ, առավել ևս, որ Զեմլյակս Ամերիկա էր գնացել ու ես ընդամենը աղջկա խնդրանքով մնացել եմ, որ լսեմ ու հաստատեմ երևի «Ղարաբաղի ու… ցիների մասը»: Զգուշորեն, խորը մտածելով ու հեռանալու մասը էտիկայի կանոններին համապատասխանեցնելու ջանքերով, հերթապահ ժպիտը երեսիս, ցտեսություն եմ հայտնում ու հաջողությամբ եզրափակում մեր, չէ իմ՝ այս երկրի բնակչիս մասին երազելի ու անհասանելի կարծիքաշարը: Քայլում եմ ու մտածում, մենք ե՞րբ կլինենք այնպիսին, որպիսին կանք Մոսկվայում, և մի քանի ուրիշ երկրների նմանատիպ ընդունարաներում… Քայլ պիտի անենք, թասիբի մեր ուժով պիտի սովորենք, սկսենք սովորել՝ ամաչել, անհարմար զգալ մեր կեղտոտ փողոցների, շենքերի «Սեվ» բակերի աղբակույտերի համար: Աչքի տակով, գլխով միջով, շրջանագծի կենտոնից ամենաանհրաժեշտ և հերիքող շառավղով նայենք, տեսնենք, համեմատենք չափարի էն մի կողմում ապրող «քյորփա» ազգերին՝ «տկարների» հետ, գնահատական տանք ու ինքներս չլինենք դրանց ցուցակում: գնահատողի դերը մեզ տրվի, որպես ելք՝ էլիտար ազգերի ցուցակի լիդերի կարգավիճակով: Այս նշանակի. «Ամարաս ու Գանձասար կառուցած խալխի համար ու խաթրին ավելի պատասխանատու լինենք երկրագնդի բնակչության ապագայի համար…»: Ինչու՞… Աստված մեզ է «թափշուր» արել մոլորակի ճակատագիրը, տերություն չանենք… Ասենք՝ չինացի քեզ հավաք պահիր, չեչեն, հանգստացիր, թուրք մարդավարի ապրիր այսուհետ, Ամերիկա, պյուլերը կոխմերտալ… սաքարթվելո, մեր տառերով մեծացել, դպրոց եք գնացել, մեզ «քարավ» մի տվեք, փաիզ, ձեր աշտարակից լավ նայեք, հանկարծ էդ աննշան ազգերը չմեծամտանան ու մի օր էլ հայերիս մասին մոռանան…
«Դրանք ո՞վ եմ, որ մեզանից բան չսովորեն: Ոնց թե Եվրոպան առաջադրանք տա տնային ու ստուգի… Մենք՝ Հազարամյա ու հնագույն հայերս, Նոյին «տեղ տված» աշխարհը փրկած ու՝ աշակե՞տ… Պիտի Փարիզի ռեստորաններից մեկում, (գուցե խնջույքում) հայտնի մարդիկ պատկառանքով խոսեն մեր կիրթ կեցվածքի մասին. «Հայերիս մոտ կարգ կա, եթե դու պահանջվող մաքրություն չես պահում, ճշտապահ չես, անտարբեր ես, կողքինքդ հոգսին ծուռ ես նայում, ճիգ չես գործադրում՝ միջազգային հեղինակությունը, ցեղի առաջատար դիրքը պահպանելու գործում՝ հայ կոչվելու իրավունքից զրկվում ես… Իսկ դա՝ մահ ամոթալի…»:
Թասիբի հարց է… ժողովուրդ, «մաքուր կենալը» վաղուց՝ նորմ չէ, ապրելակերպ է սովորական: Հազիվ թե կողքից, պատվերով (Աստծու կամ որևէ երկրային կազմակերպության) կոնկրետ առաքելությամբ գան ու ասեն. «եկել ենք հայերի մաքրությունը «ստուգենք» օգնենք, կազմակերպենք, որ տուն, տեղ բան, փողոց, պըտծակեր, պըծըպածի անին»: Ուրեմն՝ էս երկրագնդի վրա դեռ մարդ պիտի լինի, որ մեր մաքրությունը, մեր կազմակերպվածությանը «մի տեսակի» նայի: Պահո˜… Որտեղի՞ց սկսենք: Յուրաքանչյուրս՝ մեզնից, անհապաղ… Թասիբի հարց է, ժողովուրդ… Խոսքս չակերտներից հանենք ուղարկենք ազատություն, որը ևս « » մեջ է:
Այս երկրի քաղաքացի ք. Մարտունի
5)0 2) 2003թ
1) ԼՂՀ Մարտունու շրջվարչակազմի
ղեկավար պրն....………………….
մարտունաբնակ քաղաքացիներից՝
Խոսք – ցանկություն
Որ ԼՂՀ երիտասարդ է ու ֆինանսապես «տկար»՝ ընդունենք որպես ռեալ փաստ, բայց «այս» պարագայում ոչ էական ֆակտոր: Ըստ իմ պարզամիտ հաշվարկի, այս քայլքի համար բոլորովին տքնելու կարիք չի լինի, սակայն հպարտանալու և լավ զգալու տրամադրությամբ ապրելու առիթներ կունենանք:
Տարիներ առաջ մեր տան հյուր եղավ պետական մի անվանի համալսարանի դասախոս, գիտնական մեր համերկրացի նրա շորին կարկատան կար: Ես նկատեցի և մորս ասացի… Մայրս չզարմացավ (ի տարբերություն ինձ) ու ասաց՝ կարևորը մաքրությունն է, ու նաև հարդուկված է, ուրեմն լավ ընտանիք էլ ունի…
Օտարերկրացի անձը ինձ դիտողություն արեց, երբ ես հաջող, հավասարակշռված «արգումենտավորել» էի մեր քաղաքում նրա տեսած թերությունները: Միջոցները սուղ են կամ չկան, բա մաքուր պահելու այս քաղաքը կեղտից ազատելու համար ի՞նչ ներդրում՝ խղճից բացի: Եթե անգամ քաղաքապետարանը հարյուր մարդ վարձի, մեքենաներ հատկացնի, որ քաղաքը իդեալական մաքրություն ստանա, միևնույն է «քիչ հետո» դարձյալ կհայտնվենք նույն «որակի, նույն տհաճության» կեղտի մեջ: Մեկ քաղաքացին օրական կամ մեկ տուփ ծխախոտ է շպրտում, կամ 20xx տուփ սիգարետ, կամ կոնֆետի թուղթ, պաղպաղակի փայտիկ կամ ամանիկ և քանի-քանի այլ առարկաներ, էլ չեմ խոսում բակերից, իրենց համար անպետք առարկաների (մանթուլ, կրիշկա, մեխ, և այլն) փողոց շպրտելը (որպես) կանոն շինած բնակիչներից, որոնց համար սկի էլ անհարմար չէ ու՝ «ինչա՞ եղել…»: Եթե ասենք այս գործընթացը մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա խնդիր ունի մեջը, կնաշանակե գործի լրջությունը թերագնահատել: Նույնիսկ մեկ տարին քիչ է, ու տարիների միջով պիտի գնանք սովորելով, ինքնադաստիարակությամբ, անմաքուր լինելը մեծ տգիտություն ու ամոթ համարելով: Չեմ հավատում, թե չենք յուրացնի, չենք իրացնի մի «պահանջ», որը քաղաքակրթության տանող ճանապարհին չեն ստուգելու, բայց նրա պակասը, նրա բացակայությունը առավել ևս՝ խիստ տկար ու նվաստ հալի մեջ կգտնի մեզ՝ դարավոր (ասում են 6000 տարեկան ենք) հայերքս: Հանաքի կարգով ասենք «անլվա»՝ մեզ արդեն մի առիթով կոչել են (Պուշկինը): Հետո էլ, հազիվ թե տան մուտքի առաջ թարմ թրիքը կոխտված մտավորականը՝ մեր՝ Եվրոմիությանն ու Եվրոմնացած կառույցներին՝ ինտեգրվելու միտումը շտապողականություն չհամարի, գոնե՝ թաքուն: Քաղաքը կամ բնակավայրը մաքուր պահելը վաղուց պիտի խնդիր լինելուց դադարեր ու դառնար սովորական նորմ, ապրելակերպ, կացույթ: առանց ավելորդ կոպտությունների կարելի է հասնել դևան, առանց մեկ լումայի, բայց ծանրակշիռ խղճով, պատասխանատվությամբ հենց յուրաքանչյուր իր «Ես»ի առաջ, և որ շատ կարևոր է, հետեվողականությամբ, խիստ, չհանդուրժող, վերջնական ու անվերադարձ վճռականությամբ: «Թռչունի» կամ կենդանու (սեփականություններ) հայտնվելը քաղաքում պիտի տեսնենք ու գնահատենք՝ .անբարոյականություն»: Ի վերջո, եթե այսօրվա միջին տարիքի բնակչի ուսերին չնստի այս խնդիրը, ապա ջահելը հազիվ թե հիշի ինքը, անձամբ, իր բազմաթիվ հետաքրքիր ու թարմ զբաղմունքների կողքին: Այսօրվա երկու տարեկան մարտունեցին թող ծնողներից, պապիկից ու տատիկից լսի նաև այս տեքստը՝ «թուղթը» մի շպրտիր, բալաս, տար գցիր աղբի վեդրոն, չի կարելի, քաղաքը կեղտոտվում է, մեզ կծաղրեն դրա համար: Սենտիմենտա՞լ է հնչում: Պիտի լինենք, պիտի մեզ մաքուր ցույց տանք Ստեփանակերտում, Երևանում ու այլուր, որտեղ գնահատելու դիրքը կա: Մեխանիզմներ կարելի է մշակել, տարբերականներ կլինեն: Օրինակ՝ փողոցները որոշակի հատվածների բաժանել, նույն փողոցի երկկողմ հարևանների միչև, որոնք էլ մաքուր են, ու այլևս վերասկում են… Հիմնարկների ղեկավարները քաղաքի որոշակի տարածք վերցնում են համապատասխանաբար, այնպես, որ քաղաքը ընդգրկվի ամբողջությամբ: Դիտողություն չանելը (աղբը գցելու, այդ թվում ցանկացած իր, թե գույք, թե պարագա) պիտի գնահատվի բացասական ու իներտ դրսեվորում, այն՝ է անտարբերություն… Ոչինչ, եթե մի քանի տարում զգալի արդյունքի չհասնենք, պիտի սովորենք, պիտի ներարկվենք, պիտի այլ կերպ լինի չկարողանանք, պիտի ազգային մենթալիտետը այլ, օգտակար, նպաստող գործիք դարձնենք, «Գերմանացին կարգապահ ու մաքուր, հոլանդացին ծաղիկների մեջ, մենք՝ հայերս, կեղտի՞… »: Այո մտածողությամբ մենք «մոռացության» կտանք մեր այսօրվա տխուր ու աղբի մեջ կորած ներկան: Մենք պարտավոր ենք, և կլինենք մաքուր, կարգապահ: Շատ կարեվոր է խնդրին մոտենալու (կարգավիճակը) ձևը, որը երևի թե մեր ժողովրդի հոգեբանական գաղափարը փափուկ բացելու, նրան նախապես տրամադրելու և այլընտրանքը բացառելու նմուշներ պիտի ունենա, և ներքին տրամադրվածության միտոիմ՝ առանց պոռթկումների: Հնարավոր են նաև խոչնդոտող գործոնների որոշակի դրսեվորումները, փույթ չէ, կհաղթահարենք: Մինչ այսօր չենք մոռանում տալինցի երիտասարդին, որը հետևում էր ծխելուս (թվում էր) և երբ դեն նետեցի վառվող մնացորդը, աչքերով ինձ դիմեց, որ ես վերցնեմ այն ու գցեմ «ուռնան»: Նաև ասաց. «Բուդտե լուբեզնո, պոդնիմիտե օկուրկու»: Ասաց ու ժպտաց: Իսկ ես հասկացա «…»: Ամոթից թե ինչ գույներ ստացավ երեսս՝ տալինցին տեսավ: Եթե այդ նույն տալինցին տեսնի, թե ինչպես են էշերը առանց շտապելու ուտում գեղեցիկ կառույցի պատուհանի գորգին աճեցրած ծաղիկները, մենք փրկելու շատ բան կունենանք՝ այդ թվում էշ անվանվելու մեր անունը: Վեց հազար տարեկան, բայց՝ «…»: Դանդաղ էլ լինի, պիտի հաղթահարենք մի արգելք, որը մեզ, մեր քայլքը կասեցնում է:
Շատ պարզ մաթեմատիկա է, մաքրում ենք՝ ինչպես մեր տունը, պահում ենք՝ ինչպես մեր բակը, մերը, մեր անձնականը ու այլևս չենք շպրտում, չենք գցում, իրար իրար վերահսկում ենք, դիտողություն ենք անում, ու սա ամեն օր՝ ինչքան կապրի քաղաքը:
Գուցե մի քիչ երկարահունչ էր խոսքս, բայց դա չէ կարեվորը երևի,
և ոչ էլ այն, թե ով է ասում:
Ես էլ եմ մտնելու այն նախաձեռնության ոլորտը, որը կառաջարկվի
հեղինակավոր պայմաններում և կոնկրետ ծրագրով, որպես սկիզբ: ՈՒշ չէ երբեք:
Հաջողություն մեզ:
Ք. Մարտունի
19) 03) 2004թ.
2) ԼՂՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարին
ԼՂՀ և ՀՀ գրողների միությունների անդամ
Ս. Ա. Քամալյանից՝
Խոսք
Անկեղծությունը ողբերգություն է բերում՝ այն դրսեվորային, սակայն առանց այս որակի կյանքը չի ունենա՝ ըստ պատմուփյան: Բարձունքներ տանող ճանապարհին անկեղծությունը պիտի օգտագործվի որպես աղ: Զստաշահումը՝ կատարյալ պարտություն է: Հազիվ թե որևէ մտավորական չհամաձայնի զրույցիս հետ:
Մի իմաստուն ասել է՝ երջանիկ է այն երկիրը, որում դեռ ապրում են հերոսներ: Նույն դիալոգի մեջ՝ երջանիկ է այն երկիրը, որը կարիքը չունի հերոսների: Ըստ ինձ մենք միշտ էլ «ունենալու ենք», միշտ «ապրելու ենք»: Ես այս երկրի անկեղծ բարեկամն եմ: Երբ պետության որևէ այր, որևէ հանդիսավոր միջոցառման ժամանակ խոսք է ասում հավաքվածներին, ես նրա խոսքի լավ հնչեղություն ու հաջող ավարտի համար կծկվում եմ, լարվում եմ, երկրպագում եմ՝ ինչպես «Արարատին» ու ազատ շունչ եմ քաշում նրա խոսքի ավարտից հետո կարծես գոլ գրանցվեց: ԼՂՀ նախագահը Երևանում, լրագրողին պատասխանելիս, գրեփրթե չեմ շնչում, որովհետև նրան լսում են աշխարհի ավելի քան ութ տասնյակ երկրում, որովհետև նա նաև իմ հպարտությունն է հասցնում աշխարհին, իսկ այս զգացմունքը՝ կյանք է: Այսուհանդերձ, ես (մտավորականի կարգավիճակով) շատ նման եմ այն հորը, որը ջանք չի խնայում իր որդիների համար, սակայն չի արժանանում նրանց չնչին այն ուշադրությանը որը կոչվում է՝ «մեղք» է: Ես այն եղբայրն եմ այս երկրի, որը ճնշվում է (իր) յուրայիններից: Նաև այն ընկերն եմ, որի խաղն ավարտված է՝ մինչև սկսելը: Այն բարեկամն եմ իբր, որին տրորելը սովորական գործընթացի է վերածվում… և հազարումի «այն» եմ: Ես (յուրաքանչյուր անկեղծ մտավորական) պրագմատիզմին տուրք եմ տալիս անկախ: Այս կատեգորիան օգտակար է և բավարարում է անձի հետաքրքրությունը: Ապշում եմ այս նորմի անկեղծությունից: Այն՝ ճշմարտությունը չի տեսնում որպես օբյեկտիվ իրականության արտացոլում: Սակայն «այն» թույնի չափ վտանգավոր է՝ գոնե այն հոգում ուեցողների համար: Տեսեք՝ փողկապը մի դեպքում շեշտում է մարդու «ՌվՑպսսՌչպվՑվՏրՑՖ»-ը (իհարկե՝ ոչ միայն), իսկ նույն պահին՝ «ֆՑՏ ՐՈրրՎՈՑՐՌՉՈպՑրÿ ՍՈՍ տպՑսÿ վՈ Քպպ…»: Ելնելով այս դրույթներից և շոշափելով մեր իրականությունը, պիտի մասնակցեմ, գոնե իմ այս կարգավիճակով, պարտավոր եմ հիշեցնել՝ անջրպետը խորանում է: Խորթանում ենք: Խորհրդային պետության ռեժիմները գործի են դրվել: Հազիվ թե պետությունը շահագրգռված է, կամ որևէ հետաքրքրություն ունի այս խնդրում: Որպես կանոն կոշտությունը կիրառվում է՝ ամրապնդելու համար սեփական դիրքը, պետական լծակներից օգտվում եմ, հանդես են գալիս նրա անունից, նախաձեռնում են՝ սեփական կամքը թելադրելու և այն ճնշման միջոցով դարձնելու կոպիտ ու շատ հաճախ տկար ու տհաս քայլեր: Անկեղծ լինեմ ու խոստովանեմ՝ գոյություն ունեցող ցեղից ոչինչ չի երևում, բայց այն կա, անզոր ճիչից, ապարդյուն անեծքի ու զսպված (առայժմ…) թույնի տեսքով կա, հենց ծոծրակի վրա ու չի պոռթկում… Վախը, հացից կտրվելու, օրվա ապրուստից զրկվելու վտանգը ջաղացաքարի ծանրությամբ նստած է՝ մանավանդ մտավորականիս «ես»-ի վրա: Մի դեպքում դու հայ ունես (միթամ դուն էլ շուն ես այս աշխարհում…) մյուսը՝ ենթադրում է սոված անկեղծությունը: Ի՞նչ ունեինք, ի՞նչ ունեցանք… Կոմունիստները միթե՞ կուսակցության ծրագրով էին մարդկանց ստորացնում, խայտառակում ու կախում պաշտոնը կորցնելու (ուրեմն և ապագադ մրուրելու…) տագնապից՝ իրենց իսկ ապարատի մարդկանց: ցասումը այն ժամանակ «կասեցվում էր» հզոր պետական ճնշումով և ոտքի տակ տրորվում էր ամենասուրբը: դա արդեն անցյալ է: ցավոք այդ «անցյալից» մենք ունենք տխուր «ներկա», որի յուրաքանչյուր տարրը ավելի շեշտված ու խոցող է: Ինչու՞… Դեմոկրատական երկրի ֆոնի վրա ենք, ուրիշ ակնկալիքներ ունենք, թուրքը չկա, մենք ու մենք ենք, ջերմություն ենք ուզում Վերևից… Կա, կարծիք կա, թե ղարաբաղցին դիմացկուն է ու խոնարհվող՝ հանուն իր երկրի բարգավաճման: Իհարկե, մենք եվրոպացու մենթալիտետից չենք «օգտվում», չենք նախաձեռնում սեփական հոգեվոր կյանքը ապահովող քայլեր ու երևի դրա համար է, կամ նաև դրա համար, որ մեզ էշ են անվանում: Խոսքս եկավ, երբ խայթվեցի արդեն ճչալու մտադրությամբ, սակայն մեկ անգամ ևս զսպվելու մտադրությունը անկեղծությանս հրավերքով դառնություն ապրեց ու ես կանգնեցի ընտրության առաջ: Մթնոլորտը՝ որում կանք, իբր հանգիստ է ու անհանգստանալու ոչ մի առիթ: Սակայն՝ միայն արտաքուստ: տպավորություն կա, թե ղեկավարելու ձիրքը (առանց վերացնելու) որդեն բաշխված է ու բախշված է յոթը պորտով, ուստի մնացածները թող լիզեն՝ ինչը մնացել է տակը, էն էլ հրեն երկնքից կախված: Թյուր է, վտանգավոր տեսակետ է, թշնամություն է երկրի անվտանգությանը, դավաճանություն ու նաև հեղինակություն նսեմացում: Ապշեցնում է այն տենչանքը, որով չնչին իշխանությամբ (անգամ ողորմելի անհատը) այսպես կոչված, պաշտոնայն, ցուցադրում է իր «դիրքը», որևէ կերպ աշխատանքի բերումով) կախվածությունը ենթակայի, և սպառնում է «անխնա օգտագործել իր հզորությունը (պետության կողմից նրան տրված լիազորությունները՝ մինչև ոպրտՐՌՊպս) ու ճնշել, անգամ լկտի մատնանշում, մեջբերում եմ. «առ քեզ,- տրորում է երեք պետական իրավական անձի ստորագրություն ու թուղթը շպրտելով,- գնա, ում ուզում ես՝ բոզոքիր, ասա՝ Ես եմ արել, լավ եմ արել»: Քաղաքային, տվյալ դեպքում՝ մտավորականը, մտածում է՝ սա որ վարչարարություն է անում այսքան վստահ, հիսունհինգ անց մտավորականի վրա գոռում է, բերանից փրփուր հանելով, պատժել է փորձում տեղնուտեղը, անգամ աշխատանքից (նաև պաշտոնից…) զրկվելու «կամք» է արտահայտում, միայն թե թրի տակոքվ անցնելը դարձնի պարտքս, ես մի կտոր հացս պահեմ, թե՞ պատանդ դառնամ կամայականության՝ որի ետևում «պետություն» կա, այսինքն պաշտոնական դիրքը չարաշահվում է, բայց քաշքշուկի մեջ քեզ ո՞վ կլսի, նախկին ՍՍՀՄ նախկին գրողների միության նախկին անդամ: Այս երկրի ամեն մի քաղաքացի պետություն է մի քիչ: Նա էլ ճանաչվելու խնդիր ունի, ինչու՞ չհիշել, գոնե երբեմն: «Գյադեք, էս կողմ կանգնեք, չէ, գյադեք, էս այն քացեք, ծո էստի արի, թասակդ էլ հանած, չըլսի՞ փալանը տար դիր տեղը, դու ի՞նչ արիր… Տեղը՝ մեջքդ, գյադա, բան չես սովորում, գոնե առավոտ, իրիկուն, մեկ էլ պարապ վախտս, արի տնկվիր դեմս՝ հպատակությունդ շոշափեմ, հետո ռադ եղիր…»: Սա է էությունը մեր «կենցաղի»: Ո՞վ է խրախուսում մտավորականին նման վերաբերմունք, գուցե ասենք՝ հեգնանք ու ողորմելի հալի հասցնելը: Սեփական նախաձեռնությո՞ւն է, սակայն երկրի քաղաքային (ցելոֆանի տոպրակը տեղ) գույք շինելուն սեմ է, ինչ անենք, թե չի արտահայտում իր բողոքը բարձրաձայն: Վախենում են, պարոնայք, հետապնդվելուց, հացը կորցնելուց, յոթը պորտից էլ դենը տուժելուց… Ճզմելը պատասխանատվություն պիտի կրի, թե ինչ ձևով և մեթոդով՝ կա, մարդուն տրված է Աստծուց: «Дегардация» կոչվածի պարագայում զգոնությունը կորցնելը չի կարելի, ես հակված չեմ որևէ շտկում մտցնել ավանդույթի շեմին հայտնված որոշ անձնական շահերի զուտ անհատական դրսեվորումների ֆոնին, սակայն չեմ ուզում հավատալ, թե նման ապշեցուցիչ թողտվությունը պետական քաղաքականության շրջանակում է ու հովանավորում է նրա կողմից: Եթե անձի նկատմամբ (ցանկացած դիրքից…) ճնշումը (լաչառություն, շանտաժ, доведение до…, հետապնդում, սանձահարում, պրովակացիա) ուղղված՝ պաշտոնական դիրքի շեշտմանը, այսօր, դեռ, առայժմ չի ճնշում, դա չի նշանակում, թե այն չի կեղեքում, որպես արնաքամ վերք: Անպատժելիության դրույթը հայերիս պիտի լավ ծանոթ լինի՝ «ո՞վ է հիմա հիշում հայկական կոտորածների մասին… «Մայն կամֆ»-ից Ձելեպիի վկայությամբ: Ի վերջո, դեռ երեկ մտավորական ախպերս խրամատում խաղաղություն էր կերտում իր կամքով ու հզորությամբ, պարոնայք, այսօր ողջ մնացածին (կարծես մեղավոր եմ, որ ողջ եմ մնացել) էլեմենտար հարգանք չմատուցենք, գոնե մեր համեղ խոսքով: Անգամ Աստծու «ցուցակի» մեջ (ապուշների) լինել չի ուզում արժանապատվությունը… Մտավորականը լավ է հասկանում, որ ղարաբաղի համար եվրոպական արժեքը դեռևս շուտ մարսելի հումք չէ: Բայց մի բուռ ժողովրդից հազիվ թե կարելի է թաքուն պահել մի իրականություն, որի ժամանակակիցը շոշափել է, ապրել է, վրդովմունք է արտահայտել այդ առթիվ… Քաղաքական մեծ գործիչներին ամբողջ աշխարհի աչքի առջև մերկացնում են՝ նրանց հիշեցնելով ոչ հեռավոր անցյալի մութ, ու երևի թե ստոր էջերը, այս կամ այն հարցում ցուցաբերած անվճռականության պաշտոնական դիրքի չարաշահաման, անբարոյական վարքի և նման չեչոտ խնդիրների (մեջ) մասնակից լինելու համար: Ելք միշտ էլ կա, այլ հարց է, թե ում ինչ կտա… Ամեն մի անհավասարակշիռ դատողություն կարող է անկայունություն բերել՝ անկախ մասշտաբներից: Արդյունքում տուժելու է տկա՞րը, բայց չէ ո՞ր նա էլ պետության մասն է, գուցե՞ սա կեղծ կատեգորիա է…կարող է անկոցունություն բերել՝ անկախ մաշտաբներից: Արդյունքում տուժելու է տկա՞րը, բայց չէ՞ որ մա էլ պետության մասն է, գուցե՞ սա կեղծ կատեգորիա է… Սեփական նախաձեռնությամբ «հարց լուծելու» տենդենցը հարթության վրա չէ որ ծնվում է: Այն գոյություն ունի, կա անկախ կիրարկման հաճախականությունից ու «կարգից»: Պատմությունը հայտնի է, որ Հիտլերը իր մերձավորին՝ Օտտո Սկորցենիին հարցրել է, թե ինչպես է ժողովուրդը ընդունում իրեն՝ Ֆյուրերին: Օտտոն անկեղծ է գտնվել՝ ի տարբերություն մնացածներին, «շատ վատ, իմ ֆյուրեր, իսկ քո շրջապատը քծնվում է քեզ, շողոքուրթում է, խոնարհվում է՝ իբր հավատարիմ է քո անձին, քո գաղափարին…»: Սա էլ կա: Ես եմ ձեր բարեկամը, պարոնայք, խոսքիս մեջ թույն չկա, մտավորական ախպերս տագնապ ունի արյան մեջ, չի կարող հանդուրժել ցանկացած ոտնձգություն՝ ուղղված այս հրաշք երկրի անվտանգությանը: Սակայն նրան թողնել բախտի քմահաճույքին ու հասնել նրան, որ տարերայնորեն աճող դժգոհությունը ձգտի դաժանություն, անթույլատրելի է:
Հարկ չկա՞ հիշել, որ դանակը ոսկրոտ մի զանգված արդեն որերորդ անգամ հասել է ու վիշտ է բերել անմեկին… Հազար անգամ պիտի կրկնենք ու սերտենք՝ ղեկավարելու ձիրքը, ինչպես ախորժակ, գալիս է, եթե աթոռը «ստանում է» մարդ: Հիշենք թեկուզ, որ շրջանի ղեկավարը նաև մարդ էր, որը հաշվիչին «սոտչիկ» էր ասում, իսկ նախարարին մընիստոր, իսկ հետո՞… բոլորին էլ «բաժին» հասնում է, առավելապես նրանց ովքեր վերապահումներով են ապրում: Պիտի լինենք, որ դիրք շոշափե՞ն, ե՞ք… Այսինքն, մեր փեշակը ձեզ հպատակվելն է՞, եթե չէ, հանկարծ որոշենք չտրորվել, ապա՞… Այս երկրի զինվոր եղած մարդը, խրամատում թրծված, չի ուզում (փափու ասած) իր հայրենակցի (մանավանդ գլուխ պահած) անտեղի, անհարկի, նսեմացնող քայլերից տուժի ու այնուհետև նաև «որոշի», սեփական նախաձեռնությամբ «փրկել» այն՝ ինչը թուրքին չտվեց: Ստորությունը մեր փայից պիտի հանենք: Սթափ նայենք ձեռքբերածին ու իրար հոշոտելու ոչ մի նշույլ չթողենք հողի վրա: Թույլ մի տվեք, որ բացարձակ անառակությունը աջակցություն ստանա ու անհատի, մտավորականի արժանապատվությունը հարցականի տակ դնի, հետո նաև լկտի անարգի: Հակառակ պարագայում հազիվ թե խուսափենք անկանխագուշակելիից… Կայունությունը պետական այրի գործնեության անքաքտելի մասն չէ՞, բա ինչու՞, էլ ինչու՞ շահագրգիռ մարդկանց չնկատել: Գուշակել կարելի է. դժգոհության ձայնը ո՞վ պիտի հասցնի և ու՞մ… Վե՞րջ:
Ելք միշտ էլ կա, գնի առջև կանգ առնելը ստորություն է, քանզի «փրկվողը» շատ ավելի թանկ է կամ. «Գին չունի՝ ոտքի վրա ապրելը, անկեղծ ու արժանապատիվ»: Սա կա, զգոն լինենք…
Ս. Քամալյան 4) 04) 2004թ
ք. Մարտունի
Ցախավելը կարող է օրինակ ծառայել: Դրանից չի տուժելու ոչ ցախավելը, ոչ՝ օրինակը: Լսողի մասին մտածել պետք է, որքան էլ անհարմար հնչի: Ի վերջո՝ օրինակը բերում են, որ »բան» հաստատեն, համոզեն ու գնի մեջ երևան: Գինը «առանց գնորդի» որոշելը՝ կրակոց է աննպատակ, առավել ևս՝ շուկայում: Երկուսով եք, իսկ եթե ուրիշ օրինակ չկա ձեր կողքին, դա ինչ շուկա է, սկի օրինակ էլ պետք չէ: «Օրինակ» դարձնելը ևս առևտուր է, բայց հաճա՞խ օրինակելին:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում ՀՀ ԼՂՀ ազգային ժողովների պատգամավորներ քննարկում են, ԼՂՀ կոնֆլիկտի լուծման ուղիներ են «որոնում»: Նիստի մասնակիցների թվում կաին Հայաստանի և Արցախի ոչ պատգամավոր «անձիք»: Ի սեր Աստծո, թող այդպես, սակայն «օրինակ» ինչպե՞ս ծառայի, ապար «դրանից» տուժելու է մի ամբողջ ժողովուրդ, որը օրինակելի էր ու կա՝ ավելին չես մտածի ու չես հայտնաբերի: Եթե անգամ պետությունը «ցախավել» է, ապա պիտի լավ հասկանանք, թե ինչու՞մ, որքանո՞վ, ինչպե՞ս ու դա որքանո՞վ է անվնաս, գոնե՝ պետության համար: Պետությունը չի կարող մանրվել ու բաղադրիչների տեսքով (ինչպես ԸԽ, ԸԽԾ, ԸԽհ զենքերը քանդելիս) ներկայանալ որպես օրինակ: Նա կարող է և պարտավոր է օրինակելի լինել իր այն մասով, որը կոչվում է ժողովուրդ: Իսկ ինքը, ըստ իս, պետությունը, ընթեռնելի է, եթե նրան ներկայացնում է նույնը՝ ժողովուրդը: Ահա և քեզ օրինակ, որից շահելու է պետությունը՝ ժողովուրդ, ժողովուրդը՝ Պետությունը: Այնպիսի ժողովրդից այնպիսի պատգամավորնե՞ր, քաղաքական իբր գործիչնե՞ր: Ունենք՝ մի բան ունենալու համար: Չնայած Ջ. Վաշինգտոնը ասում էր «… լավ է մնալ առանց…»: Յոլա ենք գնում՝ այս էլ քանի տարի է: «Պետության լավն ու վատը հարցրեք խալխին, այո՝ էն խալխին, որին նոքար էր սայաթ- Նովան: Հենց դա էլ օրինակ կլինի, ու կծառայի, թե՝ չէ, պետությանը «ծառայող»՝ վերևի, ամենավերևի այրերը «կասեն», կամ ինքներս «կշոշափենք»: Չակերտների մեջ եղածն էլ իմ խոսքն է, բայց լավ թխելու համար ծհանով միջամտում եմ, չմնայած հացս կարծես լավ չի մարսում, որքան էլ թոնրիս պատերը շտկում եմ, էֆեկտիվ կրակ եմ ստանում ու վառվում եմ մեջը, հոգովս եմ թխում սկզբից մինչև վերջ, չէ՝ մինչև սեղան, չի՞ ուտվում… չի մարսվում:
* * *
Բարեկամս պատմում է, թե ինչպես է միակ աղջիկը հաճախ է խոզի տապակած միս ուզում: Մայրն ասում է, բալաս, ախար շատ թանկ է խոզի միսը, ժամանակները ուրիշ են: Աղջիկը շատ հետաքրքիր և ուշադրության արժանի պատասխան է տալիս մորը: մենք ախորժակով ծիծաղում ենք, որ երեխան (10-12 տարեկան) ասել է. «Է˜, վեչինչ…»: պատասխանը՝ որքան երեխայի, այնքան էլ՝ լուրջ է ու խորը «դիվանագիտություն» ունի մեջը: Եթե նկատում եք, ազջիկը հարցին մոտենում է այնպես, կարծես տուժում է ինքը, իսկ դրա համար թող մայրը չմտահոգվի: Մայրը ղիմիշ չի՞ անում… Այդքան թող չունի՝ մասնավորապես խոզի մսի համար: Առանց էդ էլ՝ քիչ է, շատ քիչ է: սովետի ժամանակ թԸի-24 ունեին, սև գույնի, ռայկոմի առաջին քարտուղարի մեքենայից: Ամուսինը կար, Աստծու ձեռքով, թե՝ իր, բերում էր տունը լցնում: Հիմա յոլա են գնում, բայց խոզի տապակած կամ խորոված միս շատ են սիրում, իսկ ժամանակները հաշվի չեն նստում այդ ընտանեկան «խնդրի» հետ: Ցավալի չէ, բայց այս տան հեռանկարային խնդիրները լուծելիս «ժարկոյի» մասը չեն մոռանում մայր ու աղջիկը: Եվ չեն մտածում այս ամենի փիլիսոփայական կամ դիվանագիտական հնարավոր «բացառությունների» մասին: Կյանքը «ներում» է նրանց, որովհետև իրենք են պատասխանատու իրենց չկայացած միջոցառման կամ երախտամոռության համար: Վիրավորական է, երբ «Կարևորը» մնացածից ջոկելու ֆայմը տեղ չունի կայարանում: «Լոխ պրծալընք, հորը գյոռն ա մնացալ» արդեն ասել են: Հեչի՞ց, մի բացատու՞մ, պատահական: Գրել կարդալ սովորեցրել են, «ցնում» են, «ցնելու» եմ, որովհետև մարդ պիտի կիրթ լինի նաև: «Նաև կիրթ», բայց ոչ «միայն»: սեղանի «շուրջ նստելու» արվեստը դեռևս չի ուսուցանվում: Շրջապատում պահելու, ինքդ քեզ ղեկավարելու ցանկությունը՝ վաղ, թե ուշ, գոնե մեկ առիթով, այցելում է մարդուն ու խնդրում «փարատել» իր տկարությունը, որը ավելի .վճռական» ու թանկ գին կունենա, բայց ոչ «շպարգալկան, կօգնի, ոչ ծանոթությունը, ոչ թողը, և «կիրթ» մարդը իր կարգավիճակը պահպանելու լուրջ խնդիրներ կունենա և կշոշափի տհաճ հեգնանք: Ոնց ասեմ… Շքեղ կահույք, շքեղ սրահ, ճոխ սեղան, անծանոթ մարդիկ, անկանխագուշակելի տեքստեր, կեռման իրավիճակներ, քննություն, որը մի քանի առարկայից է մեկ հարցատոմսում «միակ վրյանտով», մեկ մեկնարկով… Գնահատելու են շքերթի բոլոր մասնակիցները: Մեկ քննություն բազմաթիվ գնահատականեր… Եվ այս քննությանը գնում ենք առանց սովորելու, առանց… գնում ենք, գնում ենք, գնում ենք, հա գնում ենք, առանց ազդվելու մեր կենցաղի մեր ապրելակերպի, էության այն գնահատականից, որը չի հնչում, (չեն հնչեցնում) օտարի կողմից, բայց դրոշմվում է մեր անվան դիմաց ու կրկնվում պարբերաբար, «ավանդույթի» հասած մեր տկարությունը: Վեց հազար տարեկան ազգի «երեխաները» խոսելու կուլտուրա չունեն: Ինքնաթիռում ձեն կա բարձրացած ու պահանջող՝ հայեր են, վրացիներ են, թուրքեր են, և այլն են: Որ մենք միայնակ չենք մեր «անկուլտուրականության» մեջ՝ մխիթարում է, ու մեզ մղում նոր «սխրանքների»: «Նոր ժամանակներ են, եվրոպան եկել է մեր տները, ուշ չէ, առիթից օգտվենք ու սովորենք, որովհետև ամեն օր քննություն է լինելու, իսկ գնահատականները գնդակի պես խոցելու ազգի արժանապատվությունը: Ամարասում մոտ երկու հազար տարի առաջ արտաքնոց է կառուցվել որի ինժեներական մտահաղացումը այսօր էլ չի գերազանցված: Կար, ախատ ամենաեվրոպականը՝ հայկականն էր: Բաղնիքներ ենք ունեցել՝ կերամիկայից խողովակներով ջուր ենք ստացել՝ տաք և սառը: Իսկ 21-րդ դարի վեցերորդ տարին սկսած, եվրոպայի անվան տակ դեպի ապագա գնացող խալխի «պահած» միակ հանրային (շատ բարեխիղճ շինություն՝ իր համրություններ) արտաքնոցը ավելավեց իմ քաղաքում, ավելավելով իմ այն միտքը, թե հայերս անառատ, սրիական, չպղծված ցեղ ենք: ԼՂՀ ակտիվ շրջաններից մեկի ուսերին է նաև մեր կիրթ կենցաղի, մաքրված ավանդույթի տանիքը, որը իբր պահում է իր հարկի տակ՝ քաղաքակրթության տարբեր: Հայաստանի ազգագրագետ տիկինը հեռուստաէկրանից միտք արտահայտեց, թե մենք՝ հայերս, Եվրոպացին ինտեգրվելու ոչ մի խնդիր չունենք, ժամանակի հարց է (զուտ տեխնիկական) և էլ ինչ-որ մտքեր՝ հաստատելով, թե գրեթե նույն մակարդակի կենսակերպ ունենք՝ մանավանդ մշակույթի թլթրտում, և այլն: Հարգում եմ այն պնդումը, որը գոնե որևէ էական ընդհանրություն ունի ռեալի հետ, մնացածը «ցանկության» անմեկին չասին է՝ որպես թասիբի ներկայության ապահովում, որից էլ ունենում ենք ամբողջական միավոր: Եթե տիկինը նկատի ունի Երևան (հիմնականում) քաղաքի բնակչության էկիտային, ապա անգամ այդ կազմով, բայց մեզ հարազատ կենցաղով (արդեն ձևավորված) Եվրոպայի ցանկացած քաղաքում մենք «կերևանք» մեզ «կտեսնեն», մեր «դրսեվորումները» «ինքնատիպ», բայց հարթության վրա եղածն էլ համոզիչ է: Ըստ երևույթին տիկինը ազնվականի դիտակետից ու հեռադիտակով է ծանոթ հայերիս: Եթե «Աբովյանին», ենք ուղարկելու, այս անգամ՝ փարիզ, ապա կրկին և նորից պիտի «պատրաստենք», շատ հետևողական և «գործարար» դրույթներ՝ ֆրանսիական երանգներով, որով մեր «մարդը» կքողարկի իր հարուստ ներքնաշխարհը՝ որպես նախապայման: Ինչու՞ «կրկին և նորից»: Ասեմ: Կապ չունի, թե .ով», կարևորը, որ նա ապրել է Հայաստանում և առիթներ է ունեցել հայավարի «արձագանքել» կամ մարսել համարժեք «արձագանք»: Օդանավակայանում հատուկ «մուտք» ունի Հայաստան տանող չվերթը. ձանկացած քաղաքի, նաև Փարիզի «Շառլ Դը Գոլ»-ից՝ «ելքը» դեպի «մուտք» կամ՝ հակառակը: Ավելին չասեմ, բայց հիշեմ՝ որ «կուլտուրա»ն փոխարինեցինք մշակույթով ու թեթևացանք: Ո՞նց թե… «Կուլտուրան» շատ լիքը, ծանրակշիռ, մեծ էությամբ ու բազմաֆունկցիոնալ կարգավիճակ ստանձնած բառ էր: Այն մասնակի կիառում չէր նախատեսում՝ «կուլտուրական ազգը», հնամյա մշակույթ ունենալու (պարտադրանք) նախապայմանից ազատ էր, «է» և կլինի: Գոնե նրա համար, որ կուլտուրան և մշակույթը բաղկացուցիչներ են, բայց իրար փոխարինել չեն կարող: 1600 ամյա տառերով կազմված բառերով թողոցում (անծանոթ քաղաքում) հայհոյել, գոռգոռալ, թույլ տալ «տանտիրոջ»ը հատուկ »դրսեվորումներ» հասարակական կարգը «խանգարել» կարելի՞ է: «А мне плевать, кто и когда, куди и какого хрена вез буквы для вас, в ту пору (405Г (. Тем хуже для вас. Ведти nay по-человечески не можете. Вот чему бы научились без букв этих»: Ասաց սիբիրից տղան խանութի հերթը խանգարելու «փորձ» կատարած երևանցի տղային ու սպառնալիքների տակ մնաց հերթում անսասան: Խոստացավ այնքան մնալ խանութում մինչև հայ տղան «կպատժվի»՝ չարանալով մթերք առնելու անհերթ «իրավունք»: Միկոյան Արտյոմի «МИГ»-ը մեզ՝ հայերիս, իրավու՞նք է վերապահում «գունատենք» ազգի անունը ու մնանք «կուլտուրայի» սահմաններում: Նստենք, ազգի «տեղ հասցրածը» դնենք մեր ամենազոր ու հեռատես բանականության սեղանին, առանց կաշառքի ու ծանոթի պարզենք ազգագրագետ տիկնոջ ասածը… համոզենք, որ՝ Կոմիտաս լսիր, Թումանյան կարդա, հազիվ հանդիմանեն, գոնե Եվրոպայում, բայց ձեռքիդ թուղթը ճմրթելով կշպռտես ու քեզ «կտեսնեն…»: Պատրաստ ենք… «Արտոնյալ ազգ»-ի կարգավիճակ ինքներս ենք շնորհել մեզ: Յուրաքանչյուրը առավելագույնս իշխանություն ունենալու աստվածային հատուկ ունի, տենչում է դրան թույլատրելի և՝ ոչ ձևերով: Հայերս արտակարգ ենք ու ինքնադիպ: Միևնույն պետության մեջ՝ պետություն, միևնույն թագավորության մեջ՝ թագավորություն, ու դենը… Որքան էլ «տհաճ», բայց հավակնում ենք, ուրիշ երկրում, մեր «ուրիշ» հալով (կամ՝ օտար) ավելի հարմար ու գործական դիրքի, մեր բռնի (հաճախ) տոնով: Տուժում ենք, դրանից տուժում են նաև նրանք, ովքեր իրավիճակը լուրջ ու ողջախոհ գնահատում են ամեն քայլափոխի: «Վարձահատույց» են լինում կիրթ, ազնվական հայերը, որոնց ամաչում են ուրիշի արարքի համար: ՈՒրիշ հայի… «ՈՒրիշ», բայց՝ հայի: Կառավարելու իրավունքը թե ինչպես է բախշվել ու կատարյալ մի համակարգ դարձել երկրագնդի վրա ապրած մարդկանց միջոցով՝ դժվար է ասել միավորին մոտ կամ՝ հակող ճշտությամբ: Որ դա կատարվել է անհամաչափ ու առանց (չվերահսկվող) հետևողական շըկման պրոցեսի կարելի ՝ գուշակել, անգամ միայն մեկ երկրում վերդրած օրինակով որոշակի եզրահանգման կգանք: Թե ինչպե՞ս նա կոչվեց Ռամզես ու փարավոն, թե ինչու՞ մնացածները «ստրուկներ ու նպատակ, թե ինչու՞ շատ «ինչուներ» անպատասխան մնալով է, որ կյանքը ընթացել է ու կոչվել նորմալ, չեն գրել, սովորելու համար գոնե չեն մատուցել, հոգ չեն տարել: Խալխը ինչպե՞ս ունեցավ այդքան անհասկանալի կենցաղ՝ ակդքան հասկանալի էությամբ ու լռեց իր ամենակարող ուժով ու բզկտված ճակատագրով: «Ազնվական» ինչպե՞ս ունեցավ խալխը: Ո՞վ կոչում շնորհեց ու թախտին նստեցրեց: Անթիվ դեպքեր կան, երբ թագավորը իր կարծիքը դարձնում էր օրենք ու շնորհում պալատական կոչումներ իր ուզած (գուցե հավանած) մարդուն՝ թեկուզ գեղի ամենաքյասիբին, բայց՝ խիզախին: Հայաստանում ու կողքի երկրներում նման «վերուվարներ», տոհմի «համալրում» կամ «նախաձեռնություններ» ավելի սակավացան 20-րդ սկզբներին: Ըստ իս, դարը սկսեց հաշիվ նստել պրագմատիզմի կանոնների հետ՝ առանց երկյուղ կրելու հնարավոր պարադոքսներից: Որ կյանքը իմաստ չունի չափերի ու նպատակի հարաբերակցությունից՝ գոնե մեկ միավորի համար, նույն չափերով (հինգերորդը մեզ ոչինչ չի ասում, իսկ չորս չափը թերի է) գոնե մարդուն տրված ունակությունների ու դրանց դրսեվորումների շրջանակում, դա պարտադրանքի տեսքով տեղ ունի՝ անկախ ընկալումից: Սակայն այս հորձանուտը այսուհանդերձ հարթության տեսքով մարդուն ներկայանալու կարգավիճակ ունի՝ որպես առաջին մասի (հորձանուտի) իրականացման պարագա, պիտույք, միջոց, լծակ՝ ոնց ուզում եք: Այնուհետև սա (երկրորդ վիճակը՝ պայմանական) ընդունվում է որպես ելման նախնական վիճակ և սկսվում է մեկ այլ իրականություն իր համապատասխան օրենքներով, զուտ այդ հատվածի համար մատչելի, թույլատրելի, այնքան կայուն, որ պարտադրանք ասելն է հարմար ու անմնացորդ: Հաջորդ շերտը մարդուն մեկուսացնում է իր կյանքի մասին (բազմաբնույթ) մշտապես հիշելու՝ ռեալ շոշափումներ բերող տարրերից և դարձնում նրան իր գույքը, անձնուրաց, կենդանի գույքը, որը դադարում է լինել իր բաժինը գնահատող միավոր, ու կցվում է կյանքին՝ հաշտվելով անիմաստ այս իրողության հետ՝ որպես ելք:
Այս մասին միայն մարդը մտածելու ու ավելի խորը արտահայտվելու է շատ հեռավոր անցյալում: Թե կենդանական աշխարհը ինչպես է նայում այս պարտադրանքին՝ չի «ասել» ոչ ոք: Մի բան պարզ է՝ մեր գործը չէ՝ իսկ «քիթ» այդպիսին էիթ, որով մխրճվենք (էչթներս կոխենք) ու «պարզենք»՝ չի տվել, պետք չի համարել… վերևինը (գուցե ներքևինը): Թե մենք ինչպես կկենանք, ինչով ինչքան, և այլն, հուշելով է տանում, մեզ մեր հասանելիքի մեջ ծեծելով, քարշ տալով, բանի տեղ չդնելով, հոշոտելով, տանում է՝ մեր մեջ «շնորհակալ»ի մշտական ներկայությունը ապահոված… Դուք շնորհակալ եղեք ձեր բաժին Աստծուն: Այս իրականության թարգմանությունը բազմաբնույթ է, (բազմ) ալեզու, (բազմ) իմաստ, բազում խնդիրներով ու ենթակա է մի բացատրության (ՌվՑպՐտՐՌՑՈՓՌÿ), որի տարբերակների քանակը հերիքում է երկրագնդի վրա (հերիքելու է նաև) ապրող մարդկանց անխտիր: Գոնե այս հարցում՝ վերցրու որքան կարող ես, ուզում ես… Փեշ-քեշ… Ի դեպ «փեշքեշի» մասին: բառի բացատրությունը (բառիմաստի) չեմ կարեվորում, թող տուժի, բայց խսոքս տեղ հասցնի: Էսպես որ նայում եմ, ով ինչ ուզի՝ անի, եթե Աստված ոչ խերին, ոչ շառին չի երևում, չի միջամտում: Որ ազգից ես, որ աշխարհամասից, ինչ գույնի, ինչ պարոդի, Աստվածդ ով է, ինչ է քարոզում՝ մի բան է, (ՏՊՌվ ւՐպվ) քեզանով զբաղվող չկա, ուզում ես էսօր գնա, ուզում ես՝ վաղը, ուզում ես՝ գնացած լինեիր, բայց «գնալդ» չեն մոռանում, մի բան որ Աստված չի վրիպում: Երբեմն 100 տարեկանից մի քիչ դենն է թողնում, որ գութներս շարժի: Իրականում՝ ծաղրում է: Մեղք գործելը Աստծու շնորհած որակներից կարևորն է ու գործածելին: «Մարդուն պահում ես իբր, պահում ես դարձնում մի զանգված, որը բեռ է, մարդուն այդ մարդուն, իրեն իսկ իր շալակն ես տալիս ու անգույն, անհոտ, տհաճ ու ողորմելի մի տեսարան ես պարգևում գնալուց առաջ, որ հոգնեն, գուցե զզվեն ու չզղջան, չափսոսան կորուստը: Էս է քո Աստվածային առաքելությունը: Եվ սրանից հետո քեզ պաշտում է մարդը, էդ հարիքը, էդ անօգնական ու «քեզ պետք միավորը…»: Չակերտների մեջ եմ դրել իմ իսկ խոսք-զայրույթը, որը կրկնելու եմ դեռ չակերտների մեջ՝ թե դուրս: Դե որ էդպես է, ասել է մարդը, ես էլ իմ բաժինը ապրելու եմ իմ ուզած ձևով, ամաստված կոչվեմ՝ թե ոչ: Պարզվում է, որ ուզելը քիչ է, գոնե՝ առանց ջանքերի ու ջանքերով: Ծնվում ենք, սկսում ապրել, ընթացքում պարզվում է… Չէ, որ լավ նայող ու տեսնող կա, ուրեմն՝ տեսնելուց անկախ է, որ մարդը իր հետ բերում է գենով: Գուցե նաև չի բերում, չեմ վիճում, բայց որ ջոկելու, ֆայմի դրսեվորման «մեխանիզմ» կա մարդու մեջ՝ էդ կա: Այլ բան է, որ «մատկան» մեկն է, բայց արտադրանքը ուղիղ համեմատական է, թե՝ հակադարձ, գործակցի կարիք ունի: Ավտոյի անիվը առանց «բալանսիրովկա»ի կվազի, բան չի ասի, բայց անկանոն ու վատնող բնավորություն կդրսեվորի, կորուստ կլինի՝ ուղղակի, թե ոչ: «Փեշքեշ»ի գաղափարը մարդկությանը անհայտ (դեռևս) տեխնիկական առաջընթացի ճանապարհին շարժվող գաղափարների հետ միևնույն հարթության վրա չեն, «միևնույն» չեն… Տիեզերք ուղարկվող ապարատը երրորդ տիեզերական արագությամբ է սլանում ու հասնում երկրի օրբիտա: Այլ տարբերակ, ավելի կարող, ավելի «հրող» շարժիչ, ապարատ, հրաշք չի ստացել մարդը՝ 21-րդ դար, 1006թ տարվա կեսին: Թե վաղը ի՞նչ կլինի… Բայց «փեշքեշ»ի քաշող ուժը, տանող, այլ օրբիտաներ, այլ գալակտիկաներ հասցնող ու պտույտ ապահովող ներուժը՝ մարդը ստացել է իր լեզվի ու ականջների հետ՝ էլ չեմ ասում՝ գլխի, նույն մակնիշի, բայց «փեշքեշ»ի գաղափարով աշխատող կարբյուրատորից սնվող գլխի: Փեշքեշը ժամանակին ու նպատակային օգտագործելու ձիրքը, տաղանդը, ունակությունը առանձին սեկտորի, ավտոնում գործող մեխանիզմ է, որը պարտադիր ֆունկցիա է և պիտի ապահովի համակարգում գործող բոլոր լծակների հետ համահունչ, սինխրոն գործնեություն: Փեշքեշը հավերժական շարժիչ է սահմանի մեջ, որը ձգտում է, ձգտել է, ձգտելու է համեմել մարդկանց հարաբերությունները՝ հանուն նոր, ավելի մատչելի շփումների: Սա ինչ վատ բան է: Ինձնից առաջ 10n+1 (n— 8) անգամ հիշատակել են այս մասին, իսկ ես իմ դրվագի համար ախորժակ եմ նախապատրաստում, որ մարսելն էլ հեշտ լինի, ընդվզումներ էլ չցցվեն դուքանի առաջ ու Գագարինի թռիչքի հետ չկապեն ոչ մի արտառոցություն չտեսնեն ասածներիս մեջ: «Ես որ եկա դատախազի (մեր քաղաքի) մոտ մարդ կար, պիտի սպասեի: Ինձ ինչ պատիժ կտան՝ չգիտեի ու դրա մասին չէի, մտածում, ազնիվ խոսք: Ես նրա մոտ էլ կասեմ՝ խալխին ինչու՞ եք հիմարի տեղ դնում, թալանում ու անմեղ նստում: Ուշունց էլ եմ տվել: Թե ի՞նչ եմ ասել չեմ հիշում, բայց ասել եմ ինչ լեզվիս է տվել սիրտս լիքն է էս կազմակերպված պետական հանցավորության, թե պետական հովանավորության տակ անվնաս ու ապահով գործող լրբությունը փաստող նյութերով: Գրել են տալիս, թե բերել տվել դատախազին: Իբր ես պետության հիմքերը խարխլող մտքեր ունեմ և վտանգավոր եմ նրա համար: Սահմանել են, ձևապերպել են ու ինձ հանել «անտի»: Ե՞ս եմ վտանգ ներկայացնում: Ես թուրքի դեմը կանգնել, նրա տանկի պատասխան եմ տվել իմ տկլոր ձեռքով, իմ վառվող սրտով, հայրենիքի համար (ձեր ասած տեքստով) «պուք» եկող սրտով հիմա ե՞ս եմ վտանգ: Որ ձեր շնությունները տեսնում եմ՝ վտանգավոր է ձեր, զուտ պաշտոնների համար, բայց դուք ե՞րբ եք պետություն եղել: Խալխը, խալխն է եղել պետություն, ու լինելու է: Իսկ դուք, բարիքները ճաշակողներ եք՝ անխտիր: հիմա, որ ցնցում եք գրանցել՝ կանչում եք «սաստեք», որ քթներիդ չհասնի… Ասածս ձեր արաքներից է ծնվել, ուռուցքի պես հիմնավորվել մեջս ու հարցականը այնքան կեռ ու խիտ է, որ ինձ խեզդելու է: Որ բժշկությունը երկու ոտով կաղում է առհասարակ՝ մեծ այիբ է, բայց որ չխկլի, սանձարձակ, սուվերեն ու անմեկնաբանելի ազատ վարքով՝ ափսոսանք լուծ է դարձել ամբողջ կյանքիս վզին ու ինձ քարշ գալն է պարտադրում՝ որպես միակ անվնաս տարբերակ: Վախ չունեք, դուք մերոնք եք, բայց մենք ձերոնք չենք: Խալխը հո վեր չի կենալու իր ղեկավարին հոշոտի, թուրքերը հո չեն «շոն կյուլ՝ մերն են»: Օրինակ հարևանս ասում է՝ թող մենք էլ իրենց համար «շոն կյուլ» լինենք: Ասում է՝ էդ ավելի թասիբով, փափուկ, ու երբեմն ինչ որ բան ակնկալող կարգավիճակ է: Ասում եմ՝ նայած ում «շոն կյուլ» պահողների թիվն էլ սահմանափակ է ու «չի հերիքի» ասելով՝ չենք պրծնի: Բա մնացածնե՞րը: Ես հիվանդս տարել եմ փրկված հայրենիքիս հիվանդանոցը ու հիվանդացել ինքս էլ: Որ մենակ ես… Տնեցիք շշմած վերլուծում են պատերազմը ու գտնում, որ էն օր լավ էր՝ քանց… Բոմբից պրծնել կա, էս թալանից՝ չէ: Հիվանդը պիտի բուժվի, այ բժիշկներ, իսկ դուք բիզնեսից եք խոսում: Հարևանս ասում է ամբողջ աշխարհը բիզնես բժշկությամբ է վաղուց գործում: Մուծես՝ բուժվես: Մուծե՞ս, կարևորը մուծե՞լը, Հիպոկրատը դրա մասին որևէ հիշատակություն արե՞լ է: Մեր նախարարությունը, առանց մեր խնդրանքի, միայն բժշկի նախաձեռնությամբ, նամակ տվեց որտեղ խնդրանք կար Հայաստանի համապատասխան մարդուն մեր հիվանդին պետպատվերի շրջանակում բուժելու: Ապրեն՝ ուղարկող բժիշկը, մեր նախարարությունը իր շնորհակալ քայլով, և այս մոտեցումը ավանդույթ դարձած չինովնիկները: Դեմ հո՞ չեք: Գնանք Հայաստան: Թե ի՞նչ ասել է պետպատվեր՝ անգամ կիրթ մարդուն «չհասավ»: Հիվանդ ենք տանում, ժամանակ չունենքթ, փորձ չունենք, փող չունենք, ծանոթ չունենք, բայց ուշադիր ու զգոն ենք մեզ տեր կանգնած պետության հրաշք «ուշադրության» հանդեպ: Մեր չունեցածը մեր պետությանը չի վհատում, կարծես «պետպատվեր» բառը մեր ընտանիքի մեր՝ նվիրված, հայրենիքի համար կյանք պահած բոլոր անդամների հենասյունն է, ճրագն է անմար, ուղեցույցն է, մեր տկարությունը փարատող ուժն է, մեր ամենակարող ծանոթն է, անցագիրն է, մեր հզորությունն ու արժանապատվությունը հաստատող իրականությունն է, կամ նրանից մեզ հասած լիարժեք բաժինը՝ որը կհատուցի մեր բոլոր «պակասները» այնքան աղայական ու վստահ, որ բժշկական որևէ միջամտություն (գուցե թե) կարիք բացառվի: Որ էդքան սրտըհեռեչ պետություն ունենք, ուժերս իմուններս լիցքավորելու են ու այնպիսի հմտությամբ ու ցանկությամբ, որ հիվանդությունս հավաքելու է իր «շյուլաքյուլան», ցնցոտիները վառված, մի կերպ դուրս պրծնի իմ պետության, իմ հայր ու մայր պետության ստանձնած խալխասեր պարտավորությամբ տարվող հաշվեհարդարի խրոխտ «շրջանակից»՝ պետպատվերի»: «Պետպատվերի նամակը» ողնաշարս պատրաստեց ավելի մեծ փորձությունների ու հայրենիքի համար մեռնելու բոլոր օրինակները կրկնություն էին, ու ես կարծես հորինելու էի մեկ այլ համարժեք, երախտապարտության չտեսնված, աննախադեպ հատուցման ձև: Կարծես պիտի ասեինք՝ բուժիր, ինքդ էլ վերցրու, քեզ հալալ, հայրենիք իմ, երկիր իմ, պետություն իմ, ունեցվածք իմ… վերցրու՝ բայց «հիվանդ կյանքը ինչի՞դ է…» քո մտքին խոսքը, կամ սրտիդ միտումը տեսանք, հիացանք… Սպասի, կգամ կգանք…և կհատուցենք տնով տեղով:
«Ուրիշները մի կարգին հայրենիք չունեն, պետությունն էլ հրես՝ սրանից նրանից կախված: Էս է խշտում, էս է բշտում, իսկ «ուրիշը» քյասիբ է, անօգնական է, (սփյուռք չունի) ոնց որ Հայաստանն էր՝ մինչև Սովետականացում: Մենք հիմա երկու հայրենիք ունենք: Արցախ հայրենիքը իր գրկին պահած խալխի նոքարներից ուղարկում է «պետպատվերի շրջանակում» ապաքինվելու: Իհարկե, իհարկե որ չգնան վիզ ծռեն, հենց նույն Երևանում, անհատ բժիշկներին մուննաթ գան, չհիասթափվեն գնան Ռուսաստաններում փրկվեն , հետո գան Հայաստաննու Ղարաբաղը պահեն, ամթո է: Յուրաքանչյուր կյանք՝ անգին մի իրողություն է Ղարաբաղում: Պիտի պահենք, պիտի աչքից էլ զգույշ պահենք, որ լինենք, որ լինի մեր «թանկ նստած» երկիրը: Նստած յուրաքանչյուր պարտաճանաչ ու բարեխիղճ ղարաբաղցու համբերությունը վաղուց լցված բաժակի պատերին, խորքում, զուսպ, բայց՝ ուռուցք Հայաստա՞նը… Անգամ օտարին՝ Հայաստանը նվիրվել է: Մի քաղցր խուրջին «խոստումներ» խոստացողին երդում է տվել, ու ինչպես ոչ մի երկիր այս գնդի վրա՝ իր վերջինը տվել է հանուն արժանապատվության՝ հանկարծ չասեն՝ խաբեց, դավաճանեց, խոստումը չպահեց… Իր զորքով կռվել է իր իսկ տարածքները փայ արած պետությունների համար: Եվ ցուցաբերել է անձնազոհություն: Հիմա որ ունեցած տունս տեղը, եղածը՝ միայն իրենն է, որ զորքը պահել ու (էս էլ քանի տարի է) պահելու է երկու հայկական պետության անկախությունը, ուրեմն անգին Հայաստանի պետական միջոցները առանց խալխի «պահանջի» իր հոգատար գրչով իր ժողովրդին բուժում է «իր շրջանակում»: Եղա՞վ: Պետությունը՝ ժողովուրդ, ժողովուրդը՝ պետություն: Ոնց որ հելիունից ջրածին, ջրածնից հելիում՝ արդյունքում արև, կյանք, հավերժություն: Հիմա որ արտասուք ունենամ աչքերս՝ համարեք իմ տան, մեր օջախի երախտապարտության վառ դրսեվորում: Ասածներս թերթում գրելը քարոզչություն չտեսնենք: Հուզված եմ: Հոգատար Ստեղծելը հիմա՝ որ մեզ հանգիստ կթողնի ու մենք մեր ընտանիքի բոլոր անդամները (Հայաստան, Ղարաբաղ, սփյուռք) փոխհարաբերությունը կկառուցենք սիրով՝ որպես շաղախ: Այսքան հոգատար ու լայն «շրջանակ», փրկատար «շրջանակ», պետպատվերի շրջանակ:
Ամառային շատ տաք մի առավոտ «ՀՀ առողջապահություն» մտան ԼՂՀ առողջապահության հիվանդն ու մայր Հայաստանի՝ նրա ղարաբաղցի հարազատները: Մտան վերը նշված շրջանակներում՝ պետության ներկայությունը հստակող հզոր արծվի պատկերը պարզած փրկարար նամակի ուղեկցությամբ:
Ասացին, մինչև այդ էլ ասել էին, հենց ինքը բժիշկը, Ստեփանակերտում ասել էր՝ «յոթ օր» ձգձգելու խնդիրը եղել է, կա պիտի հաղթահարենք… Թե ինչպե՞ս, ինչու՞ անպայման հաղթահարել, չասաց բայց մենք էլ չհարցրեցինք, որովհետև այդ «հարցը» մեր կյանքի անբաժանելի ու պարտադիր ատրիբուտն է, իսկ «մեր»-ի մեջ միայն մենք չենք, իսկ մեկի այդ պահին հաստատ մեր «մենքից» ենք և դա գիտեինք մինչև մեր ծնվելը՝ «այդ «խնդիրները» հաղթահարման պարտադրանքի համար»: Առողջապահության, բառը նախարարության համար անուն շինողը հիմա չկա… Ես ասում եմ առողջությունը հնարավորինս պահելու խնդիր Ղարաբաղում լուծելու փորձեր կան: Դու ասում ես՝ նայած ում համար: Չնայած «ում համար», միևնույն է, փորձեր կան: Էն էլ ասում է՝ իմիտացիա է, անլուրջ ու վիրավորական զբաղմունք է իրականում: Ասինքն երեք Ղարաբաղցի ունեն տարբեր կարծիքներ, որովհետև տարբեր էլ օգտվում են, այդ «անառողջ» առողջապահությունից: Թեկուզ չակետների մեջ եմ պահել, կամ ասեմ՝ «շրջանակում եմ շոշափում» անառողջ ածականը, բայց ես իմ շրջանակից դուրս էլ եմ տեսնում նրա՝ էդ «ինչ-որ պահության» նախարարության զբաղմունքը: ես որ առաջին անգամ եմ պետպատվերից օգտվելու ելքը սկսում էս տարիքում, դա չի նշանակում, թե ես էդ «շրջանակներից» խաբար չունեմ: Շրջանակն էլ ունի շառավիղ, բայց նույն «շրջանակի» տարբեր շառավիղները պարագայում П որքան էլ հաստատուն լինի, ընդգրկման շրջանակը կախված է լինելու ПR2-ուց: Որքան մեծ շառավիղ, այո՞, այնքան՝ քառակուսին ապահով ու առողջ: Ահա քեզ շրջանակ՝ թեկուզ պետպատվերի, թեկուզ՝ նույն հաստատունի կամ՝ կայունի դեպքում:
Կնոջը, որ տնքում էր «պետպատվերի շրջանակում» իրեն հասցված խոշտանգություներից, հասկացրին «շրջանակների» տարբերության վերոհիշյալ «օրենքի» էությունը, որը թարգմանաբար հասավ կնոջն ու նրա հարազատին: «Թարգմանությունը» խոցեց նաև կնոջ որդիներին, որոնք «պետպատվեր» բառի իմաստը կիրթ հայերենով թարգմանված ուրիշ արմատ էին գտել էությունը պարզող, ու հիշել թուրքին, ադրբեջանի թուրքին, էն որ մեր հարևանն էին, էն որ, հիմա իրենց տարածքի 20% կորցրած մեկ միլիոն փախստական ունեն: «Մեկ շաբաթ հետո նախարարությունը իր նամակով դաբրո կտա թե, կգաք…» Կնոջ որդիները ասում են՝ առողջությունը որ չհանենք՝ մեկ շաբաթ չի դիմանա: Չորս անգամ անտեղի վիրահատել են, հիմա վերքերից տնքում է տան մայրը» տան հալալ հացը, տան խիղճը, մի բան արեք… Ասում են մուծումներ արեք «էսքան» որ թողնենք պարկի մեր հիվանդանոցում ձեր հիվանդը: «Էսքան» թր ասում են, շատ մեծ գումար է մեր ազատ անկախ երկրում: Իսկ նրա շրջանակում այդ գնով տեղավորվելը, միայն տեղավորվելը ոչ «П» ոչ էլ «R» է: ի՞նչ անենք… Վազում են բժիշկ «…յան»-ի մոտ «Տղա ջան, մայրդ ծանր վիճակում է, փրկիր, գնա էսինչյանի մոտ, մուծիր…» Ետ գալիս են «էնինչյանի» մոտ. «Չի կարելի հապաղել, մահացու է, մուծեք պիտի…»: Բոլոր «յան»երից հուսահատ կինը զանգում է ամուսնուն, Ղարաբաղ: Ասում է՝ Ղարաբաղի «պետության պատվիրածը» բաժին չեղավ ինձ, ասում է, ասում են մուծիր, մուծելն է առաջնահերթ, ասում էդ շրջանակում տարբեր շրջանակներ կան, ասում են՝ քո շրջանակը էն շրջանակից չէ, ոնց որ՝ «մեր ջուրն ուրիշ ջրեն է, իրենց՝ ուրիշ»: Ղարաբաղցի ամուսինն ասում է՝ մեր փայ շրջանակը նետիր աղբանոց, դու գնա Ռուսաստանի դաշնության շրջանակ, որ փրկվես: Հիմա ես եմ ասում, «Որ այդ շրջանակը մեր տան մորը չի փրկում, ինքը իր շրջանակի առողջության մասը ինչպե՞ս է պատկերացնում, ինքը՝ մեր «պետությունը», որի համար մոր պահած որդիները ոտքի են կանգնել, զենք վերցրել, գնացել խրամատում նստել, պառկել, կանգնել, դեսուդեն գնացել, արթուն կացել, արյուն արել, արյունոտվել, տնքացել, ողբացել, թշնամուն լռեցրել, մեր հողը որ միայն մեզ ծառայի, հերիքի բոլորիս, լավ ապրենք, առողջ լինենք, երկիր պահենք առողջ, կամ առողջ երկիր պահենք… հը՞… Ո՞վ պատասխանի… չեմ էլ ակնկալում, որովհետև նման «բաների» համար չինովնիկ չեն տուժում, որովհետև չինովնիկը չինովնիկի ոտքը չի կոխի, որ սովորություն չդառնա կոխելը իրենց համար էլ… Տան հիվանդ մոր ամուսինն ասում է՝ որ իմ կնոջը բուժելու խնդիրը միայն իմն է, որ իմ պահած երկրի անկախությունը ինձ ոչինչ չի տվել (չի էլ տա, որովհետև դու կախված եղել ես, կաս կլինես՝ ինչ նշանակություն ունի թե ումից՝ «յանից» «եվ»-ից), որ երկրի առողջությունը պահող մարդիկ մեռնող կնոջից «մուծում» են ուզում իրենց շրջանակում, էլ պետության շրջանակի իմաստը որու՞մն է: Ես ասում եմ՝ «գլխիդ ճարը» տար տանդ համար պահիր, պետությունը տունդ է, կոնկրետ անդամներով, հոգսերով, քո անձնական շրջանակում «քո պետությունը անհատազատ է քեզ՝ օտարի պես» ասելը, շատ մեղմ է, որովհետև պետությունը ժողովրդից թաքուն պահող կաստան նույն թուրքն է, վատ, խիստ թուրքը: Ինչու՞ խիստ… ասեմ, թուրքի հետ լեզու գտնել լինում էր, գութը շարժվում էր թուրքի՝ կողքիդ ապրելուց, կոխքիդ, միշտ ասել խոսելդ (պարպում էր) թուլացնում էր նրա հավանական թույնի «դրսեվորումը» և դու հանգիստ, շատ հանգիստ, մալյում ասելով դրանում էիր գործդ: Միակ մերոնի հանգիստ, շատ հանգիստ ամբակահարում են երեկվա, էն օրվա, մի քանի տարի առաջ «ձեռքբերածը», էնքան ծանր, էն քան թանկ, էնքան բաղձալի օրերի, երազանքների գումարը գուցե վաստակը, գուցե «տունբերածը»: Երկու հազարից երեք դար պակաս օրերի առաջ կորցրածի «ղարիբը» չիմացանք գոնե հիմա, հիմա ուսերի վրա պահենք ու օգտվենք ինչպես արևից, որ ցավ չտա արևը տուն բերողների անարև սրտերին: Կաչծես հազարավոր մարդիկ զոհվել են, որ մի «խումբ»՝ անկախ, ազատ երկիր ունենա, իսկ մնացածը գովերգեն էդ, հենց էդ ձեռքբերումը, ու դա էլ կոչվի հաղթանակ…
Հաղթանակ իրոք կա, բայց էն կնոջը, էն, էն որ ղարաբաղի առողջապահության շրջանակի մի կերպ փրկվել է, հոծոտված հասել Հայաստան (կամ երկրորդ հայկավան պետություն), մայր Հայաստան ու դուրս մնացել վերջին շրջանակի նաև, ինչ տվեց, երբ հաղթանակը: Առողջապահության նախարարուհի, որ քո մայրը լինի, քո, կամ որևէ չինովնիկի, կամ որևէ «մեկի, որից երկյուղ պիտի ունենայիր աթոռդ կորցնելու, շրջանակը, պետության շրջանակը այդքան նեղ ու խղճուկ կգտնվեր նրա համար: Չեմ էլ սպասում քո պատասխանին, որովհետև իմ միամտությունը՝ անգամ ինձ ապսուրդ խոստանալու էս ծերից էն ծերը կաշվացքներով, մի կես դար էլ ավել մաքուր կյանք (առանց գիշեր) կռնատակին այցելելու, ակումբ ինչ մեղմացնելու դեպքում, մնալու եմ իմ համոզմանքին… էշին զարկող տերը՝ դառնություն ճաշակերում դատապարտված է, բայց առանց էշի միջամտության: Դուք էլ, այդպես կոչված, տերեր, ըստ Քրիստոսի զրույցներից մեկի, տեր «Արածների համար» պարոնայք, պիտի ողբանք, եթե չե, Քրիստոսը սուտ էր ու կա… գոնե ձեր շրջանակի համար: ՈՒսուցիչներին ուսուցիչ տեսնելու համար ոտքերը չեն հերիքի, որովհետև «տեսնելը», որի մասին խոսում են հաճախ չինովնիկները, ոչ մի կապ չունի էն տեսնելու հետ, որը հարյուր գուցե հազար լսելուց առավել է: Այսպես տեսնելու մտադրությունը հարգանքի է արժանի, անգամ մտադրությունը: Իսկ «ղարաբաղցի հայը» առանց կողքից հուշելու էլ հասկանում է, որ հարազատ հայրենիքի հարգարժան ղեկավարները քնում և արթնանում են ժողովրդի հույսերի ու հույզերի հետ, անգամ արտասվում են, երբ հանկարծ ուսուցիչ են տեսնում ճերմակած, դարչնագույնի հետ արև խառնած մի յուրահատուկ վերարկուի մեջ, հպարտ, բայց կոր քայլերոբ, հարազատ հայրենիքի, անկախ Ղարաբաղի թանկարժեք հացը կռնատակին, աչքերը երկնքին միտքը, միտքը 20-րդ դարի յոթանասունական թվերին… Հիշեցի դրվագ մի գրողի կյանքից. «Թողեք մի սուտ էլ ես ասեմ, որ խոսքս համով ընդունվի»: Ասածներս էլ ուրիշի անվանի եմ օգտագործում, որ հեշտ ընդունվի ու վեճի տեղիք չտա: Բայց որ ուսուցիչները դասավանդած ժամի վարձատրությունը պետությանը ետ պիտի վերադարձնեն, ես եմ ասում, թող վեճի չէ, կռվի պատճառ դառնա ու «զոհեր տանք» նույն դասարանում: Մարտադաշտում, բա ինչ է՝ որ մարզադաշտում չէ…
Ուսուցիչը «դիրք» է գալիս, զինված, աշակերտներին զինում զրահապատում, անխոցելի դարձնում գնում տուն հաջորդ օրը նորից զինվում, զրահապատվում, անխոցելի դառնում, գալիս դպրոց, զինվում, զրահապատվում, անխոցելի դառնում գնում… տուն… Էն օրը զինված եկել է, ուսուցչուհին որ մտնի դիրք, ասել են անցյալ «մտածներիդ» համար պատասխան պիտի տաս… Ասել է՝ բա ես իմ նախաձեռնությամբ ե՞մ մտել, որ դրա համար տուժեմ: Ասել են չմտնեիր, ասել է՝ չասեիք, ասել են՝ հետ պիտի տաս… Խեղճ կինը, ուսուցիչ էլ լինի՝ լաց եղավ ու հետ տվեց կերածը, կերածը հետ տալը մի այիբ, հետ վերցնելը ի՞նչ է… Կվերցնեն, ետ կվերցնեն, որովհետև ուսուցիչներին ուսուցիչ տեսնելու մտադրությունը ամբիոնից է «բխում», գալիս հասնում դահլիճ ու չի եղել… Որովհետև խոսքը ձայն ՝, որը կորվում է, եթե տեր չեն կանչում, ասենք պատգամավորի թեկնածուին տված ձայն, արժեվորված հաճախ՝ մեկը մի ոսկի, գուցե ավելի թանկ: Բայց այդքան թանկ ձայնը տիրոջը, այդ ձայնի տիրոջը մի գարի ժինգալավ հաց չի տալիս, չի տալու, չի տա, իր իսկ ձայնը իր տիրոջը որ չի ծառայում, դատարկ քամի է ու չի եղել: ՈՒրիշին փառք բերղ ձայնը իր համար «հարց տալու» ուժ չունի մեջը որ, ուրիշից ինչ սպասի ուսուցիչը, որի ձայնը քամի է դատարկ… Տեսեք ինչ փափուկ ու սենտիմենտալ մաքրություն եմ կազմակերպել կակազող մտքիս ուժգնությամբ: «Դե որ ուսուցիչ ես, արի գլխիս նայիր…»: Իսկ աշակերտը «Լենինն ու Ալին» տված դասի համար պիտի տուժի, թե ինչու՞ շատ «ինչուներ» ծնվում են ու մեռնում առանց պատասխանի, թե ինչու՞ այդ «մահվան» կապակցությամբ (կամ այդ սպանությամբ) «օրենք» շեն սահմանում, օրենք, էն որ գնում ենք ու կատարում աշխարհի չգրված օրենքների շրջանակում, լայն՝ բարեխիղճ ու անմնացորդ: uncial որ վերկենար իմանար կամ հնարավորություն ընդձեռնվեր՝ մի քանի ժամով աշխարհ գար, կապշեր: Նաև գիտության առաջնթացից, որովհետև իրոք կարգին ճանապարհ է կտրել մարդը Աստծու պատվերով: Բայց ապշելու չափի միայն մի մասը կնվիրվի էդ «ճանապարհին», իսկ մնացած երեք քարորդը կտա նոր մի պոեմի, գուցե վեպի, գուցե ավելի ընդարձակ գործի, որով գրեր՝ «ես ձի ու ջորի գիտի, մարդիկ, ես 100 գիտեք էս ի՞նչ թվեր են, էս ի՞նչ ձիեր են, էշեր,… ոչխարի տեղ էք դնում իրար, բա էլ ձեր անցած ճանապարհը ու՞մ էր պետք,… մի խումս մարդկա՞նց, անաստված գործ է…»:
Գորգագործ մայորի բոստանը ջրող խողովակները տրակտորի քաշի, թե բերանի սրի տակ են տվել գցել մի կողմ: Անողները հազար տեղից հարված էլ ընդունեն հեչ է, եթե մեջը ուժ չկա, իսկ ուժի խալխի մեջ չկա, որովհետև խալխը պետություն կապվող կառույցի բետոնե մասն է: Խոնավությունից սնվի արևից պնդի խարիսխ կազմի ու ձեն չհանի: Մարոն տուժել է նրան ասում են՝ սուս մնա, որովհետև դա ուրիշ թանգություն ունի իր մեջ, որովհետև դու խալխի մեջ ես մտնում: Մարոն չի հավատում: Նա ասում է Եվրոպայում էդպես չէին վարվի, ուրեմն «մերը», այսինքն տասնյակ մետր խողովակների խոշտանգումը վայրենություն է, պիտի վերականգնեն: Որ էդ խողովակները վարչակազմի ղեկավարինը կամ նրա բարեկամինը լինեին, «կոմոխոզի» մեծը կդողար ու իր ձերքով կվերականգներ քանդվածը այնպես, որ ընկեր չինովնիկը չիմանար: Մարոն է ասում ու պնդում է, որ իրեն էլ ճանաչեն՝ որպես «միավոր», որպես էս պետության բաղկացուցիչ մաս, որպես ուժ, որպես ապագա զինվորի տատ, որպես ղարաբաղյան պատերաղմի ազատամարտիկների մայր: Մարոյի որդին՝ Սենորիկը Խաչատրյան, թշնամու թիկունքից БМП – 2 է փախցրել, հավատացեք, գրքում էլ կա, պատմությունը գրանցել է: Մարոն գտնում է, որ դեմոկրատիան թղթե ծաղիկ է կամ թղթե գործիք, կամ ոչ էն է, ոչ էլ «էն»: Բայց տան զարդ է, սարքած շինած տան զարդ է, որը երկրորդ հարկում է և ներքնահարկի մարդիկ երբեք չեն վայելելու «փրաժվի կարավաթեն յրա» քնելու «իրավունքի» հմայքը: որ արցախյան պատերազմի հերոսների «անունը» վերարկուի շատ նման է ու տեր չունի կոնկրետ՝… Ով ուզում է գցում է վրան, կամ տակը, կամ ոտքի տակ, կամ մեկին տաքացնում է, մյուսին՝ չէ... Որ նման շատ անհարմար զուգադիպություններ ենք պահում մեր ներկայի պահարաններում, որ շրջկոմի առաջին քարտուղարին քարորդ դար առաջ հետույքի խոնարհած անձին չենք տարբերում անաղարտ մարդկանցից ու նայում ենք նրան «հագուստին», են արտաքինին՝ որով ներկվել է լիրբը, որ հազարումի «որ»երից առաջ ստորակետ ապրածների շաղկապածը նենգության էր տարել ու տուժել կողքինին, բայց Աստված չի արձագանքել, ուրեմն անարխիա է… Ով ինչ ուզում է՝ անի, ճկուն փախչի, պատասխան չտա, կամ ասի՝ լավ եմ անում, հետո՞… Երկու կամ երեք հազար տարի առաջ մարդկանց մեջ Աստված կարծիք էր հաստացրել, թե 2000թ այ էս մեր երկուհազարի, գոնե հարյուր անգամ մարդը մարդասեր կլինի, բարի, կուլտուրական, խղճով ու կարեկից: Սուտ է: Ինչպես երևում է, մարդը ինքը շախմատի դաշտում կահավորված ֆիգուրներից մեկի ճակատագրով գործող շարժիչ ուժ է, գործող կենդանի է, որի քայլերը ըստ դաշտում ծավալած խաղի էլ որոշում է Աստված: Մադու ագրեսիան, ինչպես երևում է դեֆորմացիաի չի ենթարկվել էապես, գոնե 1 թվից մինչև այսօր: Կոտորել են, կոտորում են, կոտորելու են՝ որպես կանոն: Օգտվում են «ձեռքի տակ եղած» զենքից: Խելոսիման ու Նագասակին տուժեցին 20-րդ դարում հենց նոր անուն հանած, բայց լույս չտեսած զենքից: Զենքը կիրառվեց երկրագնդի ամենահզոր, ամենադեմոկրատական, ամենա-ամենա երկրներից մեկի ասեմ, թե՝ առաջինի կողմից: ճի՞շտ է: Իսկ այդ օրը, գուցե մի օր շուտ, Հարություն պապի ու Խոսրով պապիս մեջ մի վեճ էր ծնվել… Պապիս ախպերը ասել էր՝ էդ ամերիկացիք Իրանի աղվես են, դրանց էսօրվա ասածն ու վաղվա արածը իրար հետ ոչ խոսել է, ոչ խոսելու է: Պապս սաստել էր, ամերիկացուց փոխարեն նեղացել էր ախպորից ու ասել էր՝ Հիտլերի մեջքը կոտրելու գործում մեծ օգնություն են հասցրել մերոնց, ժողովրդասեր խալխ են, շատ ժողովրդական երկիր է ու ղեկավարությունը արդար ու անաղարտ միտումներ ունի աշխարհի բարգավաճման գործում: «Եքա Ամերիկան մի եքա բոմբ տարավ գցեց Ճապոնիայի վրա, փլա ղադար մարդ սպանեց, աչքն էլ չճպեց… ճի՞շտ է»: Աստված չտեսա՞վ: Եթե՝ այո, ապա մեծ շաք է նրա համար, չնայած սա է ճշմարտությունը: Սկի Աողոմոն իմաստունին չհավատացին, չէին հավատում, հիմա են հիանում նրա պայծառ մտքերով բայց միայն դա: Նրա, կամ որևէ մի այլ իմաստունի խոսքով առաջնորդվող անհատի գործնեությունը հանուն խալխի եղել է, բայց ես, օրինակ, չեմ տեսել: Մի խումբ ասում է, ժողովրդական էր, նույն խմբի հարևանությունը ժխտում է: Առաջնորդը ճանաչված մարդու թևի տակ անարժանապատիվ ապրած մարդուց տուժեց առաջնորդը ու ժողովուրդը շշմեց: Մի խումբ մարդիկ, որ կուսակցություն են անվանում իրենց համույթը, իրավունք են վերապահում իրենց՝ մի ամբողջ դարաշրջանի ճիշտ կոչված, ճիշտ ապրածը պախարակել, հողին հավասարեցնել, նույն պատմությունից հանել, հաշվեհարդար տեսնել նրա ու նրա կողակիցների հետ՝ հանուն ժողովրդի՞, հանուն պետությա՞ն… Հրում են, հրում են անպաշտպան դիակին, անպաշտպան հեղինակությանը, անվանը, արդեն կարծրացած ունակություններին, կասկածում նրա նվիրվածությանը ծղոտի պես դողում, անգամ նրա անունը տալիս, կմկմալով հերիքում անցած ուղու դրոշակակիր փառահեղությունը, շնիկի հաչոցով լցնում մեր՝ մահկանացուններիս հոգնած ականջները: Թալանչիներին պիտի գնդակահարենք նաև այսօր: Օրենքը արհամարող անձը օրենքից պիտի տուժի ընտանյոք, այո, տեղով, ցեղով, որ խելքը գլուխը գալուն ընտանյոք մասնակցեն, եթե չէ՝ «պենյայ նա սեբյա»: Որ չինովնիկը իմանա, թե իր յուրաքանչյուր անօրեն քայլի համար ինչքան է վճարելու, և դա ինչ է նստելու իր վրա՝ կհաշվի ու «հաշիվը կփակի» անձամբ: Հանրապետության նախագահը, մանավանդ փոքրիկ, գողտրիկ պետության առաջին դեմքը, պիտի գոնե մի քիչ Ստալին լինի, մի քիչ Մուսալին, մի քիչ հայ, մի քիչ ղարաբաղցի, մի քիչից մի քիչ ավել էլ հասկանա, թե որից որքան, պահի ու կիրառի, որ խալխը, իր երկրի ժողովուրդը իրեն ու պետության միջև սահման չտեսնի ու «փայ չանի» ճանկն ընկածը: Տանի ինչ անի, որ էս էլ ա իրենը… Դրսից եկածին շշմեցնում ենք մեր ամեն ինչով: Մեր «ամենինչը» միայն հյուրերին է հերիքում: Իսկ այդ «ամենինչը» խալխի փայից է գոյացել ու որպես բաժին սպասում է իր վայելողին: եկողները իրենց տեսածի հիման վրա էլ կարծիք են տանում իրենց երկրները՝ «Ղայդին էլ կապրին, ո՞վ ըսածե, թե անոնց կյանքը բարելավելու խնդիրմը կա, քիչ տեղակայված են, թող գան Արցախի մեջ տեսնեն, իրենց աչքով… օկե՞յ…»: Ասաց հյուրերից մեկը ու աղմուկով լցրեց շրջապատը: Ես հիշեցի իմ մանկությունը ու շատ նմանություն շոշափեցի այս պահի հետ: Մեր տունը հյուրանոց չէր, բայց մայրս մինչ ուշ գիշեր ոտի վրա սեղան էր սպասարկում ու հյուծված աչքերը հաճախ փակվում էին հյուրերի աչքից հեռու մեր միակ սենյակում: Մեկում քնում էինք բոլորս, իսկ մյուսում՝ միայն հյուրերը: Եթե անգամ հյուրեր չունեինք, միևնույն է, մենք չէինք օգտվում ոչ նրանց համար նախատեսված մթերքներից, ոչ էլ՝ սենյակում քնում էինք նրանց: Հայրս չէր ընդունում, որ հյուրերը հետները «բանման» բերեին, բայց նրանց պատվին ճոխ սեղաններ էր գցում, իսկ մենք օգտվում էինք՝ մի քիչ սկզբից, միքիչ վերջում, հյուրերից հետո: Ասում էին, ասում էին Քամալյանը լավ ապրուստ ունի… Մեր տանը մի գորգ կար՝ մորս մոր բաժնքն էր, մի փրաժվի կարավաթ ունեինք, երեք կարավաթ առանց պրուժինի, մի դետսկի նառ կարավաթ, մի «Խարկով» պրիոմնիկ, մի հնամաշ բուֆետ: Բայց ասում էին, ասում էին Քամալյանի տները, Քամալյանի ապրուստը, նստվածքը… Մեր տանը ասետրինա կերած մարդը, ամենաընտիր օղին ու կոնյակը խմելով, պիվա չարազ անելով, ի՞նչ պիտի ասեր… Իսկ ես ռեզինե գալոշներով գնացի դասի… Ռուսերենի ուսուցչուհին մոտեցավ ինձ ու ասաց՝ «անհարմար է, կոշիկ առնեն թող քեզ համար, չի սազում, հայրդ դպրոցի ծնողական կոմիտեի նախագահն է, թող մի փոքր էլ քեզ ուշադրություն դարձնի…»: Ես կարմրեցի երևի, տագնապ ապրեցի, շատ բիրավորված էի, որ կինը ինձ դիտողություն արեց, ճիշտ է՝ կես ձայնով, բայց՝ արեց… Գնացի մորս ասացի՝ մենք կոչվում ենք լավ ապրո՞ղ: Ասաց՝ բա ոնց: Ասացի բա ինչու՞ եմ ես գալոշ հագնու՞մ… Ասաց՝ ղոնողից կտրենք բերեք մենք հագնե՞նք, ուտենք, ման գա՞նք: Ասացի՝ ոչ: Ինչու՞ ասացի՝ «ոչ», չեմ հասկանում: Մենք մի կերպ ծերը ծերին հասցնում ենք, բայց ամբողջ Ղարաբաղում ասում են «…..»: Ես չէի ասում իսկությունը, որովհետև «չի կարելի» տան գաղտնիքը հանել դուրս, ինձ չէին էլ հավատա… Ակադեմիկոս Արզումանյանը Մոսկվայում պատմել է, թե հայրս ինչպես է «ընդունել» իրեն ու իր ընկերներին: Տարիներ հետո հանդիպել եմ մարդու, որը գնացքի մեր կուպեյում պատմել է մեր ապրուստի մասին ու ավելացրել՝ «կոմբինատի Դիրեկտոր» բերանումդ ասա: Իսկ ես չասացի, որ դա խեղաթյուրված պատմություն է, որ մենք միջինից ցածր կենցաղ ունեինք, որ մենք մեր կաշվի վրա ենք տարել այդ գունազարդ իրականության գոյը, կամ մեր ղունաղի աչքերով մեզ տեսնելը նյարդայնացնում էր ինձ հետո, երբ մեր օտար ապրուստը վայելած հյուրերը չէին նկատում հորս իրենց քաղաքում, էլ չեմ ասում՝ ինձ ու եղբորս: Նման չի՞… Հյուրերը նայում են սեղանին, չինովնիկների ջիպերին, հյուրասիրությունը շփոթում ռեալ կյանքի հետ ու երդվում, թե Արցախը ծաղկում է… Երկու ոտքը կորցրած Արցախի ազատամարըիկից հարցնելը ճիշտ կլինի: «Ամեն տարի ներկայանում եմ, որ համոզվեն… Ոտքերս չեն աճել: Չեն հավատում… Հարևանիս հարևանին հավատացին, որ ինքը առաջին կարգի հաշմանդամ է առանց կասկածելու… Չասացին ինչքան էր գրպանում, բայց ցույց տվեց… Մի անգամ ներկայացել էր 150000 դրամով որ «հավատացներ»… Ասացին՝ ձեռ ես առնում: Ասաց՝ բա ինչքանո՞վ գամ, որ ձեզ առնեմ… Ասացին, նրանք նրան ասացին, բայց նա մեզ չասաց: Կարևոր չէ: «Հավատալու» գինը կասեն կոնկրետ մարդու, կոնկրետ օր ու չեն շփոթի: Վախենա՞ն: Ումի՞ց, ո՞վ…» դրամ 2005թ է: Աստծուց վախենալու առիթները շատ են, բայց խելոք մարդը գիտի, որ մեջը լրջություն չունի այդ առիթներից և ոչ մեկը: Կշեռքի վրա են դնում Աստծուն ու դիմացինին համոզում, որ լծակը ազնիվ դիրքում է՝ ինձ ու քեզ չկա, Աստված վկա… Աստված փոքր միավորներով գործ չի բռնում: Իր խնդիրները լուծելիս, իր աստվածային ծավալուն ու երկարատև ծրագրերը տեղ հասցնելիս անձամբ է կցվում ու չի հապաղում, չի վրիպում: Մտահղացումների իրականացման ճանապարհը պիտի անցներ ամբողջ աշխարհով ու ցնցեր այնԽ Հիտլերին՝ (Շիկլգրուբերից սկսած) տեր կանգնեց: Ոմանք ասում են Սատանան անզո՞ր էր: Նրան խոչընդոտելու կամ ուժ չունեցավ, կամ ցանկություն, կամ հենց իր ծրագիրն էր: Աստված անու՞ժ… Սատանան ով է, որ Աստծու հսկողության ոլորտից դուրս մնա ու բեսպրիդելից տուժի երկրագնդի ամբողջ բնակչությունը: Հիսունից ավել անգամ մահափորձ արին երրորդ ռեյխի գյուրերին սպանելու: Աստված պահեց նրան: Պահեց, որ իր գլոբալ ծրագրերի իրականացման գործընթացւ չտուժի մարդկանց ուղեղների անզուսպ ու ինքնապաշտպան նախաձեռնությունից: Պիտի լիներ, պիտի մարդկությունը տեսներ այն, ինչ տեսավ 20-րդ դարի առաջին օրից մինչև վերջին օրը, մանավանդ՝ 1933թ-ից մինչև 1954թ: Աստվածային ստեղծագործության երկու հզոր միավորներ այծերի կամայականություն չէ որ դրսեվորեցին: Էդքան մարդ պիտի կոտորվեր: Հանկարծակի պիտի լիներ, որ մսաղացում հայտնվեր այնքան կենդանի միս, ու գազազած երախից պրծնելու միտումը բազմաթիվ ելքերի հանգեցներ ժողովրդներին: Դավաճանեցին… Հայեր էլ… Բայց կոմունիստները ցույց տվին աշխահի, կամ Աստված թույլատրեց, որ մարդը իրեն դրսեվորի ու հասնի մարդկային կատարելության, գոնե իր կողմից թողարկած, կամ ասպարեզ հանած, կամ արտակարգ արտոնություններով օժտված անհատին հակադրվելիս… Եղավ այդպես: Բայց կարգապահությունը կար: Կեսարն էլ էր կարգապահություն կերտել, դեռ նրանից հազարավոր տարիներ առաջ փարավոնն էր ուզել իր երկիրը տեսնել տեղը տեղին, մեկի ասածը մյուսի համար երկրի շահից ելնի ու դա լինի կարգ, կանոն: Կարգը պահվի թագավորի կողմից նաև: Ասում էին Բենիտո Մուսալինին ֆաշիստ էր, գլխավոր ֆաշիստն էր, ու անիծում էին, ուշունց էին տալիս, ասում էին փիս շանտղա էր: Խղճում եմ այս մարդկանց: Ես էլ էի դրանց մեջ: Հիմա որ կարդում ես էդ մարդու արածների մասին՝ սկսում ես հայտնաբերել իրակնության մեջ մի բան, որը քո աչքի առաջ է, բայց դու չես տեսնում, աչքդ ծակում է, բայց դու չես տեսնում, չես տեսնում, որովհետև աչքիդ վրա է, հենց աչքիդ վերևից է, ու դու չես հիշում որ տեսնես: Հայերս Մուսալինի չենք ունեցել: Գուցե որ պետություն եղած լինենք Մուսալինի ծնելու կարիքը կախվեր օդից և Աստված նպատակահարմար գտներ Աշխարհին մեզ ներկայացնել նման առիթով: Չունեվոր խալխի համար մտածող թագավոր ծնվեր Հայաստանում ու իրեն նվիրեր այդ ու նման գործերի: Կարգապահ օրենքի ուժը մեջքին, խիղճըէ սրտում, խանչալը ձեռքին, աչքը ժողովրդի վրա թագավորի ներկայությունը ինչեր ասես, որ չէր տա ստեղծագործ էս մեր ցեղին: Կարգապահությունը ելք է, ժողովուրդ ջան, միակ ելքն է… «Լրբությունը» կործանում է երկրի ու կույսի կերպարով ներկայանում խալխին՝ ակնկալելով ամենահեղինակավոր անհատի անվանը վայել դիրք, ճանաչում, հպատակություն՝ անվերապահ խոնարհում: Ինչու՞ չենք տեսնում այդ հանցավոր գործընթացը, որից տուժում ենք մենք՝ շարքայիններս: Հոողվորին հայտնի են հողագործության գաղտնիքները, իսկ քաղաքական գործչին՝ իշխանության հասնելու անցուդարձերը: Ամենն իրեն փեշակին կենա, բայց կարգապահությունը բոլորս պահենք ինչն է կոչվում մարդ, որը «ժոպալեզություն» է անում տեխնիչնի…»: Իբր կառավարությունը քննադատում, իբր նախագահին դիտողություններ է անում, համարձակ է իբր, իբր ճշմարտախոս է, խելոք է, բայց խոսքեն տակեն կլխեն թարիփ անում տհանց լուխճու»: Հիմա խալխը դառնա քաղաքական հնարքներ ուսումնասիրի՞, գնա կանչի, ստուդիայից հանի էդ խեղկատակին ու ասելիքն ասի՞, թե օրվա հացի, ձմեռվա տաքի հոգսը քաղի ընտանիքի: Միջանկյալ օղակը մտավորականն է, ո՞րը… Էն որ շահ չի հետապնդում իր տեսակետը կիսելիս էն՝ որի «խոսքը շիտակ» լինելու մեջ կասկած չունես, որովհետև ինքն էլ է քեզ հետ միասին լցնում այն դատարկությունը, որը ընկած է ընտրությունից ընտրություն եղած հատվածում, ու անզորությունն էք կիսում իրար հետ՝ չունենալով ուրիշ, մեկ այլ սփոփավնք, էլ չեմ ասում՝ ելք: Օրվա հոգսերից կռացած ղարաբազցին թռուցիկ լսում է ոմնի «մտորումները» ու չի հասկանում, թե ինչպես է որ հեռուստաէկրանից բոլորի համար լավող մի ձայն, պետության որոշ ղեկավարների հասցեին «լավ չի խոսում», «էն չի ասում, նաև նախագահի մասով, հը՞… Ասում է ու մնում է «իր տեղը»: «Ազատ, անկախ, դեմոկրատական երկիր» որ ասում են՝ էսա, այ մարդ Ղարաբաղն ա, սկանում չը՞ս…»: Հ՞ա… Հա: Քեզ պետք չէ, թե ով ում հետևում է ապրում, ում մոչքի, ում գլխի… Քո տեղը պարզիր, կոնկրետ քո տեղը: Այնպես պարզիր, որ աչքերդ ու սիրտդ չպղտորվեն: Դա է շատ կարևոր»:
20-րդի վերջում, առավել ևս 21-ի սկզբներին, Ստալինին ու նրա զինակիցներին քննադատող (այն էպոխայից տուժած) մարդկանց հասկանալ կարելի է: Նրանց որդիները, հարազատները կարգ չեն առնում ոչ մի «խոչընդոտի» առաջ, անգամ կեղծում են իրական փաստեր, հայտածում նոր միջադեպեր, նոր «ինտերպրիտացիա»՝ հին դեխքերին, կոնտեքստից դուրս արտահայտություններին նոր մոտեցումներ ու համապատասխան հետևություններով հասնում են վրեժխնդրության: Իսկ իմ որդին ուզում է հասկանալ, թե ինչու պիտի ինքը ընդունի երբեմնի «օբիժնիկների» վրեժը արդարացնող պնդումները՝ քաղաքական ասպարեզում «առաջնորդ ճանաչված» մարդու հասցեին: Կրոսնադարում 2006թ նոյեմբերի 24-ին, տրամվայում, ռուս մարդը խոստովանեց, որ իր նման սրիկաներին Ստալինը շատ տեղին էլ նստեցրել է: Մարդը ութսունն անց էր ու ասաց՝ «обнаглели, особенно после смерти СССР, сажать надо всех, кто не хочет честно жить, пусть мийионы…» Հնարավոր չէ, հայրիկ, այլևս հնարավոր չէ, օտարվել ենք… Կարգապահությունը վերևից պիտի սկսվի: Լավ չասացի, վերևները կարգապահ լինեն, ներքևները կխոնարհվեն այդ վարքի առաջ: Այդքան ցանկալի ներկա ունենալու՝ անցյալից ինչ ասես կտան՝ անգամ հույսը, որից գրեթե բան չմնաց: Ինչու՞ Ղարաբաղի հերոսներից մեկը (իսկական գեներալ) արտահայտվեց, թե կանցնեն տարիներ կյանքը մոռացության կտա այսօրվա ռեալը, իսկ երբեմնի դավաճանները, հայրենիքը օրհասական պահին լքածները, կգան ու իրենց ազգանունները կփնտրեն մարտերում հերոսացածների ցուցակում (պարգևատրվածների): Այդպես արդեն եղե՞լ է… Աստված խաբար չունի՞ այս լրբությունից: Ես և դու ձիու վրա նստած, սուրը օդում թափահարող հեծյալներ ենք, որ հարձակվում ենք կամ փորձում ենք գրոհել թշնամու դիրքերը, երբ նա՝ այդ հակառակորդը, նստած է T-80 տանկի մեջ ու էկրանի վրա քլքլալով խնդում է… Եթե անգամ T-80 անարդար է եկել, անաստված է, ասենք՝ ֆաշիստ է, բայց իր նժույգը քո նժույգին գերազանցում է, ապա ինուքո ազնվությունը, նվիրվածությամբ օծած, հայրենասիրության ավյունի ուղեկցությամբ՝ անիմաստ համարձակությունից պիտի հրաժարվի ու փորձի գտնել այլ մոտեցում, շփման այն ձևով, որը կշրջանցի զրահապատումը և կխոցի տանկիստին իր բազկաթոռի վրա: Սակայն շրջանցել պատմական էպոխայի պոռնկությունը՝ որպես կու՞յր, որպես անզո՞ր, որպես բթամի՞տ, գուցե՞ որպես պոռնիկ՝ այդպես ավելի ապահով կլինի:
Հեռուստաէկրանից գունազարդ ելույթներով մեջլիս ապահովող անձը սկի էլ ամոթ չի զգում իր անցյալի (լավ պաշտպանված) էության համար, որովհետև անվնաս է ապրել՝ անգամ նրանց կողքին, ովքեր ասել են՝ փլանքյասը թուրքերի կողմից էլ նույն կոչմանը կհասներ ու պաշտոն կստանար եթե հանկարծ հայտնվեր նրանց մոտ: Անկարգապահությունից օգտվում են շակալները և մենք ապրում ենք նրանց կայֆին մտիկ տալով, սպասելով թե մի օր Աստված կգա ու կասի՝ «… վերջ, հերիք է, ազնվության, արդարության, պահպանման պաշտպաններ եմ բերել հետս…
Այսուհետ կարգապահություն պիտի լինի, պիտի տուժեն կաշառակերները,դավաճանները, պիտի գնդակահարվեն լկտիները՝ անօրեն կյանքի համար վճարեն կյանքով…»: Չի եղել, չի լինելու, քանզի այս է գործոններից մեկը, որով կառավարվում է երկիր մոլորակը: Կենդանական աշխարհում կյանքը նույն էությունն ու կանոններն ունի անպայման: Դրույթը, լինելու պայմանը ճիշտ այնքան է, որքն նախատեսված է Աստծու կողմից: Նույն պրինցիպով գոյատևում է երկիր մոլորակի ամեն մի կենդանի միավոր, անգամ՝ անշարժ, անշունչ, մշտապես քար լինելու առաքելությամբ եղածը հաշվեկշռի մասն է, ու չի կարող ավելորդ լինել նրա և ոչ մի մոլեկուլը: Մնում է հարմարվել, հարմարվե՞լ… «Մուրճ կամ զնդան պիտի լինես…»: Կարգապահությունը կփրկի ամենադատապարտված ու անհույս միավորների միությունը: «Բայիլի» բանտում հանդիպեցի քառասունութ «միավորի», որոնցից յուրաքանչյուրը իր կարգապահությունը իր հետ բերել էր «անձնական գործի» մեջ ու նրանցից գոնե մեկը չհամաձայնեց դատավորի որոշման հետ՝ անգամ հեռավոր Բայիլովի բանտում՝ ուր հազիվ թե բան փոխվի՝ անգամ իդեալական կարգապահության շրջանակում: Բանաստեղծ տղա կար, կողքիս էր տեղավորված: Հինգ տարվա «արժանի» անկարգապահություն էր թույլ տվել իրեն: Ասաց՝ չեմ սպանել, բայց խոստացել եմ: Խմբագիրը ծախել էր տղային: Իմաց էր տվել հանցագործին, որը կաշառք վերցնելիս պիտի բռնվեր տեղում ու նկարահանվեր հրապարակավ: Բրդամթերմա հիմնարկի կամ ձեռնարկի շեֆը թակարդ էր սարքել ժուռնալիստի (նաև բանաստեղծ, նաև ազնիվ մարդ)համար նույն խմբագրի միջոցով ու աշխատանքից ազատել տղային: Խմբագիրը ասել էր՝ լավ պրծանք, տղա ջան, դու էլ, ես էլ, մեզ հոշոտել կարող էր: Տղան չէր դիմացել… Խախտել էր «կարգապահությունը»: Ո՞վ էր խախտել կարգապահությունը, ո՞վ… Այ՝ ես, ես հաստատ անվտանգությունս շոշափել եմ, բայց չեմ ասել տեղին եմ բանտում: Երթևեկության կանոններ եմ խախտել, կամ անկարգապահ անիվի, կամ անվադողի, կամ դրանք պատրաստող մարդու անկարգապահությունը տարել եմ ինքս: Հիմա անկարգապահությունս սանձել են ու ինձ մեկուսացրել մնացածներից, կամ կարգապահներից: Ինչու՞: Որպեսզի ես և ինձ նմանները, այս բանաստեղծի վարքի մարդիկ նաև, նման շատ միավորներ, մնան և չաղտոտեն հասարակության անաղարտ մասը կազմողներին:
Բանաստեղծը ոչ ոքի հետ չէր շփվում, հետո ունքերը իջեցրեց ու մախորկա ուզեց: Ականջները՝ թող, մուսաս եկել է նստել մեջս, պիտի գրեմ: Ականջները ցցեց ու ասաց՝ պոե՞տ ես… Ժպտացի ու գործիս թափ տվի որ ավարտեմ.
Ես սիրում եմլռության խոսքը,
Սիրող աչքերի չասվածը նաև
Զրպարտությունից կուչ եկած
Անմեղության խորքը՝ ազնվություն այտերին
Նաև մարդկանց ռիթմիկ հոսքը
Շտապող, կարգապահ մայթերին…
Սիրում եմ սրտանց ասած
Ազնիվ խոսքը, թեկուզ կյանքիս հաշվին…
Կարդա՞ց… ես թարգմանեցի: Ասաց՝ ռեալ չէ: Չի նստում կակազում է կոկորդից սկսած: Ինչի՞դ է ազնիվ խոսքը, եթե կյանքիդ համար չի չարչարվելու, քեզ չի օգնելու… Ասացի՝ համաձայն եմ:
Պարզություն կար քո մեջ՝
Բարդ ու անհասկանալի,
Երազ կար աչքերիդ ու մի հույս:
Ինչ որ սրբություն եմ կարծես
Շոշափում հիմա անվերջ…
Մեր թաքուն սիրո շշուկներն են
Գուցե այս իմ հուշերի մեջ:
Եվ ով գիտե, քո նոր սերն ու (գուցե)
մեր անցյալն են վիճում անվերջ:
Լսեց թարգմանածս ու ասաց՝ իմաստը մշուշոտ է, խոսքդ ձեր լեզվով համոզիչ է, բայց դա հազիվ պոեզիա է: Խնդրեց որ շարունակեմ «գործերիս» հետ ծանոթացնել:
Խաղ էր անում քամին.
Ու կարծես բեմին,
Տերևն էր տապալում գետնին
Իբրև գլխատման շեմին,
Այս անգլուխ ծառի…
Հետո հանդարտվեց «տեղին»
Կարծես ինքնասպանության
Կանող զենք ձեռքին…
Կուտակեց խաղալիքներ դեղին,
Լրջություն կուլ տվեց
Այդ անգլուխ ծառի,
Անվանելով այսքանը խաղ:
Իսկ ես ասում եմ՝
Սա խաղ չէր բնավ…
Էլ կարդա՞մ, թե՞… Կարդալդ ինձ ոչինչ չի ասում, ասաց, բայց ռիթմ էլ չունի նորմալ: Մտքերդ շարադրիր ռուսերեն, գոնե մի քիչ պոեզիային համահունչ: Ես գլխի շարժումով համաձայնեցի, բայց բանի տեղ չդրի պոետին… Բարձրաձայն կարդում էի…
Ես կարող եմ, ես կսպասեմ
Մինչև սպասումները աշխարհի
Կբացականչեն հավերժության դատապարտված
Ոգևորվածությամբ, ու ալիքի պես իներորդ,
Կզառնվեն՝ պատահածին տապալելու…
Խպասումներ տեղ հասցնելու…
Կսպասեմ, կսպասեմ՝ մինչև լեռների լռությունը
Բնավորություն կդառնա օտարի,
Եվ թշնամին մեր ուժի առաջ՝
Միայն ժպտալ կիմանա՝ գուցե նաև բարի:
Ես կարող եմ, ես կսպասեմ մինչև
Երկրագունդը կհոգնի պտույտներից,
Բայց մեզ չի թողնի առանց գարուն:
Ու ես կսպասեմ, կհասնեմ նրա սպասելուն…
Թեկուզ գնամ պիտի շատ, շատ հեռուն…
Անխոս խոնարհումներ,
Ընդվզումների կենտրոնացում կարգապահ,
Անգամ թանկարժեք գլխարկները գլուխներից
Այն դին՝ որպես օրենք… հնացած, դեղին:
Վերջին, ամենավերջին «ճանապարհ-ուղին»
Անցնում ենք ուրիշ ձեռքերին՝
Հարգանքի տուրք են ուզում մեր փոխարեն:
Առավոտը աչքերը լցված ու թառ տվեց…
Մեր արևի, չէ երբեմնի արևի, ուղղակի
Բրոնզե քողին: Արևի, հեչ էլ վերջին չի՝
Թե լրացում կար հողին…
Չի ուզում հասկանա, ոչ այս, ոչ այն՝ գնացողին…
Չեմ հասկանում ոչ քեզ, ոչ էլ՝ քեզ կյանք ասողին:
Մշտական սահման թերևս
Չի տեսնում մարդը իր կյանքում
Միայն հեռանալուց առաջ
Ինչ որ ակնթարթ մի կետում
Գնալով մահին ընդառաջ
Իրոք սահման է հատում
Միակ «սահմանը» սահման՝
Պահում է Աստված անառիկ,
Քանզի չունի սահման
(Իր) անվերջության մեջ ուրիշ…
Սահմանից այս դին սահմաններ
Կոխկրտված, առանց գալիք:
Զգալով ամեն ակնթարթ,
Սահմանը հարգելու կարիք
Գոնե սահմանից այս դին՝
Գուրգուրենք որպես բարիք…
Կամ հիշենք հիշողությունից թաքուն
Որ չգիտեն, թե սահմանը
Խախտելու ենք ո՞ր արանքում,
Բոլորի աչքի առա՞ջ, թե՞
Մեզնից էլ թաքուն…
Աղմուկը խտացավ, կուլ գնաց
Լռությունը հերթապահ մնաց:
Անուրջները նստեցին մթնոլորտում՝
Ձանձրույթը դիզելու դեղին:
Իմ գործը չէ՝ ուր ինչ եղավ՝
Ամպրոպ, զեփյուր, բուք
Թե անձրև տեղաց
Աղմուկը կյանք է՝ վերստին
Աղմկեք, աղմկեք տեղին…
Այս զանգը՝ կախած հնամյա պատից
Երեքից ավել հարյուր, բալիկ կանչում էր տնից:
Դասն էր տրվում ժամանակի՝ որպես ուսում:
Գյուղն ապրում էր, բոյ էր քաշում:
Չուխայի հետ ու տրեխի
Կյանքն էր նաև խալխը մաշում…
Իր մի պտղունց:
Խալխը չկա, զանգը՝ մետաղ,
Տունը՝ ցուրտ խուց:
Այս վախը կար դեռ տողերում՝
Մեր քարերին փորված հնուց:
Այս մահը կար, հիմա էլ կա,
Մեռնելու են գյուղեր էգուց…
Այս զանգը կախված հնամյա պատից՝
Կար…
Պատերն էլ չկան երեքից ավել հարյուր
Տնից…
Դաս քաղելու ժամանակն էլ՝ եղավ
Աշուն:
Ապրողն ապրում է,
Խալխն՝ աղում
Ավանդույթ է եկած հնից:
Համբերություն կա՝ մանավանդ այս
Պատի մեջ,
Եվ ուժ քարացած՝ պաշտպանվելու
Պատրաստ:
Զրույց կա խնամքով շարված,
Երազներ կան աչքից հանված,
Հողին հենված…
Հառաչանք կար մի ժամանակ՝
Որպես կանչ հիմքում մնաց:
Շաղախի մեջ քրտնիք կար գոգնողի վրա,
Մաղթանք կար ու բարի լույս,
Պանիր հաց կար գոգնոցի վրա,
Օջախում՝ մշտական նամուս:
Բողոք կա՝ մանավանդ այս պատի մեջ:
Հազար տարեկան իր գրքից
Հարգեինք գոնե մի էջ, պահեինք աչքի առաջ,
Պաշտպանեինք մրից ու սրից՝ չջոկեինք մերից…
Չարինք…
Ափն է՞, որ ծովից ալիք է խնդրում,
Թե ծովն է ափերում ինչ-որ բան փնտրում,
Իմ գործը չի, բայց անկախությունը
Պիտի մարսվի՝ անկախ նրանից՝ թե որում…
Որից որքան է տեղավորում:
Ենթադրենք թախիծ կաթեց լուսաբացի
Անզգույշ ելքից…
Ձեր կարծիքով՝ ինչից՞…
«Ժամանակը մերժեց մի տեսակցություն»,
Կամ արձագանքը չի տեղավորել մեկ միավոր մեջ
Եթե գիշերը վերջին է, ապա՝ սկզբից:
Կարող է նաև մի սեր է մեռել
Եվ լուսաբացի կոկորդում արցունք է սառել
Ըստ պոետի:
Նման բան չի եղել, հենց էն գլխից…
Լուսաբացը անկախ է բոլորից,
Գիշերը օր է փակում
Անկախ, անկախ «ելքից»:
Իմ կարիքը կարիքը զգացել ես թաքուն,
Ու փրկել ես քեզ՝ հեռանալով դու տուն
Ինձ տեսնելու կարիքը հիմա էլ քեզ չի լքում,
ՈՒ հիշում ենք առանձին՝ ոնց էինք սիրում Բաքում:
Իբր գնում էինք դեպի ագագան՝
Հավասար էին մեր քայլերը կասկածելի,
Հավասար էին մաքուր…
Թվում էր երանի կտան…
Հանգիստ կհասցնեին՝ ծերը ծերի,
Եթե անգամ մեզնից, միայն մեկը,
Մի քիչ երկար համբերի…
Ես այդ արեցի, քիչ հետ մնացի…
Դու ետ չնայեցիր, գնացիր…
Հավասար հեռանում էինք իրարից՝
Այդպես կամեցավ մեզ պահող ներկան:
Բանտի առայժմ միակ պոետը քննարկեց ռուս հայտնի կլասիկներին, որոնք իբր ժամանակին դաժանությամբ կասեցրել են շատ տաղանդավոր սկսնակների մեկնարկը, ու ժպտաց ինձ: Ես չարձագանքեցի: Պոետն ասաց՝ դա քեզ չի սպառնում: Հետո նաև պարզեց «ինչու՞»: Ես ասացի՝ ինձ թվաց «պատճառը» կլասիկների բացակայությունն է: «Պոետն չեղած տեղը՝ պոետ ես», ասաց ու հայերեն գիրս աչքի տակ առավ:Պ Ասաց կարգապահություն չկա պոեզիայիդ մեջ: Դիտավորյալ էլ չհարցրի՝ ինչ ասել է՝ «կարգապահ պոեզիա»: Լարվեց ու եռանկյունի անվանեց բոլոր նրանց՝ ովքեր պոեզիա գնահատել չգիտեին ու չեն կարդացել, գոնե՝ Բայրոն, Եսենին… Ասաց՝ բա՞ Պուշկինը: «Պուշկի՞նը»… Պուշկին պիտի շնչենք, կենանք, ապրենք Պուշկինով թանկագինս… Пушкин: наше все…»: Գողի փոխարեն «կամերա նայողը» թախտից իջավ ծանր ու ասաց՝ Ты, Александр Хренович, поэтом ты можешь и не быть, но зеком быть тбе еше пятак… как минимума…». Հետո հիշեցի «գողական» օրենքների մասին ու ասաց՝ կարգապահությունը աշխարհը կփրկի, միայն կարգապահությունը: Պիտի սկսենք այստեղից. մո խոսքից, մաքրենք հոգիներդ հարգազանցների ու եկող սերնդին փոխանցենք ոսկե օրենքներ՝ ուր մարդը կդադարի հումք լինելուց և տագնապ չի ապրի, ոչ դռնից ներս, ոչ՝ դուրս, չի սպասի իր անխուսափելի «իր «վերջին»: Կարգապահությունը թանկ իրողություն է:
Շատ տարիներ առաջ էր, որ ես լուրջ կարիք զգացի կարգապահության: Ու ինձ թվաց, թե մինչև ինձ մի կարգին չեն զբաղվել այս խնդրով, չեն հիշել, չեն կարևորել, անտարբեություն են ցուցաբերել:Էս մի քանի օրում կզբաղվենք ու ամեն բան իր տեղը կդրվի, օճառով կլվանանք բոլոր վառարանների ծխնելույզները, մաքուր կրակ կանենք, մաքուր հետ կունենանք, կջերմացնենք մաքուր, ոչ, ոչ մի մուր՝ անգամ օդում: Տարեց մարդն ասաց՝ մարդուն կարգապահություն միշտ էլ չի հերիքի, պատիժը կմնա անգործ այլապես՝ դու լավ, ես լավ, բոլորս կարգապահ, բոլորս օրինապահ, հա՞… Բա արդարադատությու՞նը, բա դատարա՞նը, բա դատախա՞զը, հարևանս օրինապա՞հ աչքը կու՞շտ, գողանալ չիմացո՞ղ, ես կարգապահ հա՞յ, նա կարգապահ թո՞ւրք, կարգապահ մարդկությու՞ն… Չի լինի: Աստված ինքը չի նախատեսել միակողմանի, մշտական ինչ-որ բան: Կա կարգ, կա նաև անկարգ, կարգազանց, կարգադրող, թույլատրելի նույնքան, որքան պետք է՝ երկրի վրա կյանք ապահովելուն այնպես, ինչպես «կարգն» է: Տեսա՞ք, մարդ մարդու հետ խոսելուց էլ է ասում՝ գնացինք, նստեցինք, ասացինք, խոսացինք, պարզեցինք՝ ինչպես կարգն է: Թե էդ «ինչպես է կարգը» ով է սահմանել և կոնկրետ ի՞նչ է նշանակում՝ կողմերին չի անհանգստացրել անհիշելի ժամանակներից՝ քանզի (կոմպրոմիսի է հանգեցրել) գործը գլուխ է եկել առանց բարդությունների: Այսինքն կարգը նրա համար է, որ բոլորին մի գծի վրա պահի՝ էս աշխարհից օգտվելու ցանկությունները՝ անկախ չափից, քանակից, ծավալներից և մի շարք «ից» երից: Եթե կա կշեռք՝ կա նաև լծակ, հազարումի գործոն, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է կարգապահության խախտման պայման: Երևի սա է, որ բարձրացնում է կարգապահության դերը ու դարձնում այն անհասանելի բարձունք, կես քայլի վրա: Տարբերելը՝ կարգապահությունը կամքից, դյուրին գործ չէ, մանավանդ, երբ տարբերելու ունակությունը կաշկանդված է, ու գին ունի թանկ: Թուրքմենական կարգապահությունը թատերական ներկայացման ժանր եմ անվանում ժանրի մեջ: Թուրքմենբաշու մահից հետո այդ երկրի կարգապահությունը բոլորովին այլ «համ ու հատ կունենա», բայց դեռևս շուտ կլինի մի գծի վրա կանգնեցնելը՝ (անգամ) Մոսկվայում կրթություն ստացած թուրքմենին, հայրենական դաստիարակությունը սերտած հայրենակցի հետ եթե խնդիր կա իշխանության թախտին տեղ գրավելու: Հա՞րցը… Ո՞վ կամ ովքեր են սահմանում «Կարգուկանոն» և դա ինչքանո՞վ է կարգապահ և ու՞մ համար է: Բոլորի համար կարգ, նույն կարգ ու կատարում չի նախատեսվել, մի սպասեք: Կարգապահության կողմնակիցները կոչվել են «Տիրան» գուցե նաև դիկտատոր, դահիճ, ֆաշիստ, և այլն… Ըստ իս, դա Աստված է փորձել իր իսկ արարած աշխարհի կյանքին միջամտել իր լծակներից մեկի միջոցով… Գույն հնարավոր լինի՝ դրվածքը չփոխել իմունների, վախի ազդեցությամբ սանձել կարգը խախտելու մարդկային տենչը: դաժան հետևանքներով են զուգակցվում գործընթացները: Սա էլ է կարգ: Որ մի հոգի, միայն մեկը, կարգ պահելու միտք նի իր ուժի առաջ ու կամք դրսեվորի, կհասնի՞… Բադի դու «Հա կհասնի, որ ինքը իր սահմանած կարգը չխախտի, որ իր ազգակիցները չխախտեն, որ խախտելը պատժեն, որ լավ ուզենա, որ սրտանց ցավի էդ երկրի համար… հա, կլինի»: Ապի դու «Դժվար.. դժվար է, միայն մեկ հոգով կարգ պահելը անմտություն է: Եթե ափլաթուն էլ լինի էդ մարդը, չի լինի, մենակ մարդը՝ դեգյուն է: Ասեմ… Հրամայում է էդ մարդը, ասում է գնացեք կատարեք: Հա՞: Գնաց, եկավ խաբեց: Հետո՞: Կարգապահությունը թիմ է ուզում, հետո՝ բանակ, զինված, կարգապահ մարդկանց բանակ: Հիշում ե՞ք «25000 ականներ» կային… նման, գոնե նման բան պիտի կիռարվի: Եթե՝ հա, կլինի»: Հիմա գոնե տեսած քաղաքային, էն ամենա կարգապահ էշելոնում աշխատած մարդը ասի. «Կուսակցությունը»՝ նպատակ չէր: Այն իրավիճակից ելք որոնելիս հայտնաբերվեց: Թիմ, լիդերով թիմ, գաղափարով ծծված, ամբողջովին լիքը այն իդեալով, որը ուղեկից է լինելու այդ վսեմ գործին: Կարգապահությունը կարելի է դարձնել լուծ, մուրճ, օրենք, հարգանքի մասն… Մինչև կյանքիս վերջը թե պատմեմ, չեմ ավարտի, բայց կարևորը, որ պիտի պաշտենք ու հասնենք, էդ ո՞րն է: Ժողովուրդը պիտի արձագանքի այն կարգապահությունը, որի համար թիմ է ստեղծվել, պիտի մասնակցի, պիտի ինքը կերտի, ինքը պատժի, ինքը կարգավորի հարաբերություններ, շտկի միջանկյալ խոչընդոտներ, հուշի անելիքներ՝ որոնց գոյությունը չի երևում տախտից: Պասիվ խալխով ակտիվ կյանք չենք ապրելու: Անտարբերությունը՝ վերևներին նվեր է ներքևից, կամ այն կործանող ուժ է, որը ապրում է մարդկանց մեջ, նրանց հաշվին… Մարդկությունը, կարգապահ ապրելու բնավորությունը պիտի դարձնի կյանքի արժանապատիվ բաժին՝ առանց որի՝ ինչպես առանց սննդի, գուցե նաև օդի, թթվածնի… Անկարգապահ ապրելը ամոթ լինի՝ ավելին քան՝ ամոթ խորհրդանշող ամեն մի արարք: Կա նաև կարգապահության գին և քաշ, m-ը չէ: Այն կշիռը՝ որով հարցեր են լուծվում շատ ավելի խճճված, քան՝ դրսինն են: Մեր կուսակցությունը իր քաղաքացուն պաշտպանում էր աշխարհի բոլոր պետություններում մերոնց ներկայությունը: ՍՍՀՄ- քաղաքացուն բան ասող չէր լինի, մեր կարգապահությունը զգաստ էր պահում կապիտալիստին՝ իր անկանխագուշակելի դրսեվորումներով, ի փառս Սովետական հայրենիքի: Մեր քաղաքացին պաշտպանված էր կոմկուսով, սովետով… Ներսում պաշտպանված, դրսում պաշտպանված Սովետական քաղաքացին Աստծու կարիքը չէր զգում: Հիմա՞… Եկեղեցու աչքի առաջ սեփական ժողովրդին ահի մեջ պահողը թուրքը չէ: Ոչ էլ օտարը: Ղարաբաղցին է, երբեմն կամ հաճախ այն ղարաբաղցին, որը «չի ծառայել» հայրենիքին: Դիտավորյալ կարգ է զանցում՝ հստակ շեշտելու համար, որ ինքը արտոնյալ է եղել, կա, կլինի, իսկ ժողովուրդը եղել ու լինելու է կախված այդ կարգազանցից, պատասխան է տալու իր կարգապահ վարքի համար, տուժելու՝ որպես վերջին այդ շղթայի մեջ»:
«Ես ոչ էն եմ, ոչ էն, ոչ էլ՝ էն… Բայց պիտի խոստովանեմ… վաթսունի մոտ մարդ եմ կյանքիս բոլոր օրերից վերջին տարիներին, սկսած 1994-ից, տագնապս օրեցօր սաստկանում է, շոշափում եմ վտանգ, ահավոր լարվածություն, էս մեր որոշ չինովնիկներից ինչ ասես սպասում եմ… Տպավորություն ունեմ, թե այդ մարդիկ (հազիվ են լծակներ ձեռք բերել) նախկին գլադիատորներ են, իսկ ժողովուրդը նրանց ներկայացումների վկան է: Այսինքն Գլադիատորները հաշվեհարդար են տեսնում ժողովրդի հետ՝ (որպես ամեն գործում հանդիսատես) թե բա ինչու՞ էիք էն ժամանակ լռում, հիմա էլ ծպտված կացեք, որքան էլ հերներդ անիծենք: Փափուկ ստացվեց: Իրենք իրենցից զարմացել են այ մարդիկ, թե էս ինչպես եղավ, որ մեր էս էշ հալով «ղեկավարում» ենք ու մարդիկ ծպուտ չեն հանում՝ անգամ անսահման էշության պարագայում: Ժողովրդին քշում են՝ իրենց էշի տեղ դրած, թե՝ հակառակը, եթե քշելը միշտ կա: Կռիշի տակ են… ու վերջ: Մի կին հուսահատ կանգ առավ ու ասաց՝ հիմա ռայկոմը հուվա՞… քյոհնա տեղնա նստու՞մ… Հիմա ռայկոմ չկա: Ասաց՝ բան եմ հարցնում, էն վերևի շենքը էլ ռայկոմ չի՞: Բա ի՞նչ է, ասաց: Վարչակազմի ղեկավա՞ր… Բա ռայոնի ռայկոմի գործերով զբաղվող չկա՞: Ասացին՝ չէ: Չհերիքեց: Ու ինքս էլ սկսեցի ռայկոմի բացատրությունը շոշափել մի պահ ու շատ հեռանկարով, որ պիտի լուրջ թերություն գա ջրի երեսին նստի մի օր, նույն օրն էլ պարզվի, որ «էդ էն չի»: Առայժմ կարգապահության կարոտը քաշելու առիթների գումարը մեկ օրում կազմում է 24 ժամ, մեկ տարում՝ անգամ 365 օր, մինիմում: Ծանոթս ասաց՝ կարգապահությունը առանձին վերցրած դիտել չի կարելի: Նրա ասելով ու իմ հասկանալով կարգապահությունը ռեզինե հագուստ է կամ գոնե ռազմեր չպիտի ունենա կայուն: «Ռայպոյում» ինչ կարգապահություն կամ՝ «ՕՊիտում»… ում որքան շանս ուներ, ուտում էր, խմում էր, ստանում էր, ստանում էին՝ այ քեզ կարգապահություն: Ժամանակին որ չտային, կպահե՞ին, ասաց: Ինքն էլ պատասխանեց ու գոհ հաստատեց, որ կարգապահությունը գործին հարմարեցվի, կյանքը հարմար կլինի: Մեր խալխը, այ մեր էս բնակիչները, որ 1988 ից մինչև 1994թ մնացել են էս հողի վրա, կարգապահ կոչվեն: Ո՞նց պարզենք: Մեկի անկարողությունը (անգամ մտավոր) վերածվել է փաստի, որն էլ հիմք է՝ այն դարձնելու հայրենասիրություն, կամ գոնե նմուշ: Էն ժամանակ ինչ կարգ կար, որ պահածը երևար: զորավար Ավոյին խաբեցին, թե ինքը միամտորեն հավատաց, բեռնատարը գողացան, Ղարալուխը մնաց առանց զինամթերքի, տղաքը զենք ուզեցին, ջուր կամ հաց՝ բայց Ավոն ինքն իրեն խոսեց, խոսեց ու լռեց… Ինչու՞, ինչու՞ հետո, գոնե հետո չպատժեց այդ մարդուն: Իմաց տվինք, ասացինք «……»: Փափուկ տարավ: Չիմացա՞վ, Ավո՞ն 18 ամիս Օսակայում սովորել գիտցո՞ղը, Բերկլի համալսարանի ծրագիրը 2,5 տարում ավարտած մա՞րդը… Չեմ հավատում: Այլ բան է, որ այդ անձը այն անձին խոցելու ռեժիմը չուներ, որովհետև հայրենիքի կարգապահ և ուշիմ զավակը հազիվ էր Ղարաբաղում և հազիվ պիտի յուրացներ, սերտեր մեր առօրյան՝ հագեցած հնադարյան դավաճանությունների յուրատեսակ դրսեվորումներով: Համարձակ դավաճանիր, համարձակ խոսիր, պահանջիր լկտի, աներես եղիր «բեյսամթ»՝ կհավատան:
—«Էս թավուր բաներ չեմ սիրնա, դուք ալ էն չեք, ձեզանում ալ տուֆտա, դե՞ս «տուվտա», ի՞նչ ըսել է… Ադոնց պես մարդկանց չեմ կըռնա ղարաբաղցի տեսնիլ, ադոնց նմաններուն պիտի քշենք՝ ոնց թուրքերին… եղա՞վ: Թուրքերուն մեզ նման բնավորություն կա շատ պինդ նստած: Ըսեմ, հիմա ըսեմ: Զուտ ղարաբաղցի՞, այո ամենաթունդ ղարաբաղցին՝ եթե կուզենաս, անիկ պատմեց, ես կուհավադամ: Ավտոն ատամ առ ատամ էր մեզ առաջ տանում: Հենց գյուղի մեջ հազիվ էր ավտոն շարժվում: Մինչև բարձունքը պրծավ՝ հոգիներս տկարցան: Հինգ րոպե ճանապարհը՝ կես ժամում կտրեցինք: Հոգնանք: Իջանք հենց՝ բողոքալս եկավ՝: Հին գյուղապետին կտցահարեցի շատ ղայիմ, ըստ ճանապարհ շինեին ալ հայրենասիրության կկոչվի, գոնե դեպի հիվանդանոց քացող ճանապարհը ղայդի բերեք: Հիվանդանալ կա, վիրավորվել կա, տեղափոխել կա, հազարումի կա… Ժպտաց այնքան բարի, որ ընձի թվաց հենց հիմա չորս կողմերուն եղած մարդկանց կհավաքի ու գործը կսկսի: Ըսավ՝ ես հիմա իշխանություն չունեմ: Լավ, ըստ, լեզու ալ չունեմ, վերկանաս ըսես՝ իշխանություն ջան, էս թավուր գործը բոլորիս ընդհանուր դարդ է մի կտոր ճանապարհ է, որ չկարեվորենք, ամենքիս մի բառ, մի ջեբ ավազ մեջ տեղ դնենք, մի քիչ ալ դուք դեսով դենով գաք, ձոռն ձեռքի տանք, հո՞ կըլի: Ասաց՝ ունեմ, ասել եմ, գնացել եմ շրջկենտրոնում, հենց վարչակազմի ղեկավարին եմ ասել, ջրի, նաև ջրի մասին…, -Հավատում եմ, որ ասել է՝ չեմ կասկածում: Հետո՞; Ես ալ ըսի՝ հետո: Վարչակազմի ղեկավարը (2006թ Մարտունի) գյուղապետին ըսավ, թաքուն ըսավ՝, դրան, էդ կլյավուզնիկին էլ հետդ չբերես: Ես ալ հարցրի՝ թե ինչ ըսել է ադիկ: Ղեկավարը, այդ մեծ, հերոս շրջանի ղեկավարը, Արցախի ամբողջական անկումը կանխող և թշնամու թափը հաջող շրջանի ղեկավարի ըսավ խո՞սք է այդ: Ես ինչպես հասկանամ: Անհոգ կյանքիդ ես ապահովում, զենքը ցած դնելուն հավասար քայլմ է:
Դուն, չընես, գյուղապետը չընի, գյուղացին ալ կսպասի, թե մի օր Սփյուրքեն՝ կուգան, կամ Թելեթոն կանեն այդ նպատակներուն համար, կամ գումար մը կնիվիրեն ճանապարհի դարդը հոգալու: Բայց իր տունը շատ թանկ վերանորոգվեցավ՝ թե ում հաշվին, չի պարզվի՝ «կլյաուզնիկներուն» շարքից կուհանի հենց ինքը՝ ղեկավարը: Ահա քեզ՝ Ղարաբաղ, Արցախ…: Տատս ու պապս Վրաստանի ծաղկուն բաժիններում ապրում են: Մեր տանը Հավլաբարի զրուցներ կաներ պապս, տատս կաջակցեր, բայց ցավով կհիշեր մեր պապենական տան կոտորը: Վաճառեցին, քոչեցին Ամերիկայի մեջ ապաստան գտան, մեզ ալ դարձրին ամերիկացի: Ամերիկան իմ հայրենիքն է, կհպարտանամ նաև նրանով: Չեմ կըռնա անհոգ մնալ, առանց այս խորթուբորթի հարբենք կուզենամ: Միասին կռիվ տված ենք ազատության և անկախության համար, բայց չեմ գիտնա ինչու, միայն մի փոքր մասն կվայելե այդ: Ասիկա ինչ կարգապահություն է, թուրքը չկրցավ փախնի ղարաբաղցուն, հայը կնպաստե այդ գործուն: Իսկ դուրսեն այդպես չեն գիտնա: Ղարաբաղցին ազնվության, կամքի ուժի, անպարձալի մարդու մարմնացումն է սփյուռքին մեջ: Եղա՞վ : Ես այլ բան կտեսնիմ՝ ապրելով այդտեղ, ղարաբաղցու կողքին, առանց պաշտոնյանների խառնվելուն: Կուգան Ամերիկա, ցնորքներ կուպատմին, շիտակ զրույցներ կանին, ժողովրդի անունից կխոսան, նրանց երախտիքի հորինվածքները կթողնեն ամերիկացի հայի հիշողության մեջ, փողերը կուտանին: Ղարաբաղում էլ բիզնեսմեններ կուն փափուկ, բայց ազնիվ հիմունքներով ծլած չեն ադոնք: Ջիպերով մանկուգան, դյակներ կշինեն պաշտոնյաները ու նրանց հաջող զանգվածը: Մնացածները սուս կմնան՝ չգիտես ինչու: Սա կարգապահություն անվանել չի կարելի, ասիկ այլ անվանում ունի: Գեշ, շատ գեշ իրականություն ձեռք բերած է ղարաբաղցին: Թշնամուց չվախեցավ, կրակից, արկից, սավառնող ռումբերից պաշտպանվեցավ ու առույգ մնաց: Հայրենակցից երկյուղ ունի ահավոր: Ըսե՞մ ինչու: Անոր համար, որ հայրենակցին դիմավայել չի կարելի՝ որ ներսում կռիվմը չունենաք, համերաշխություն ըլլա, թշնամին չըսե՝ չկարցան կիսել, անգամ իրար մեջ հաշտ ապրել չեն գիտնա: Եղա՞վ… Ամեն բան ալ որ խլեն այս խալխից, նշան չունի, չեն հառնի, չեն դժգոհի՝ քանզի կգիտակցին, որ վնասակար իրողություն է: Հայրենիքը կտուժե այդ ցնցումեն: Ժուռնալիստ ծանոթ մը ունի Ստեփանակերտուն մեջ, լավ տղա է, շիտակ հոգի ունի, ղարաբաղցու արտաքինով տեսք ունի, բայց վերջին մի քանի տարվա մեջ փոխվել է՝ նաև մտածողությամբ: Կարծես տիկնիկների հետ գործ ունի: Այս գյուղի մեջ ռեպորտաժ, այս տարեց մարդու հետ զրույց, գյուղապետի ելույթ, գովք, ամենուր գոհ են, լավը կըսեն, կըսեն՝ փառք Աստծու լավ ենք ու լավ էլ կլինենք, «Սուտ կխոսան» որ ըսեմ՝ մի քիչ վիրավորված կեղնի, կլինի ասեմ՝ կթաքցնին իրականությունը, թե ինչու՝ պարզ է: Ինչու՞ այդքան դաժան ըլան մեկտեղ լուծը թոթափած մարդիկ: Ժուռնալիստին կսեմ տիկնիկի պես իրենց կուպահին մարդիկ, այն չեն ըսի, այդքան նվաստելի կեղծիքը ոնց պիտի փոխանցիս խալխին, որ քեզ մեկ անգամ ալ լսին ու հավատան ասածներուդ: Ասաց՝ ասիկ Ամերիկան չէ, ամսական ռոճիկս, տսավ, հարյուր դոլլար էլ չկա, իսկ ես, ըսավ, հազարների կարիք ունեմ, իսկ թե հանկարծ այդ էլ կորցնի՞մ… Ես ալ այդ հարցին պատասխան չունեցա: Իսկապես, որ դղուն կորցուցուց գործը, ո՞վ կհանի հացի փող կտա ամենօրյա, որ մարդը տանի երեխեքուն ուտելիք առնի, սիգարետի մասին չեմ ասում, կըռնա չծխի: Ասիկ էլ կարգապահությունը պահելու փորձված ձևն է: Սանձը սեփական խալխի վզին պահելը նորություն չէ՝ 21-րդ դարու համար էլ: Վաղուց, վաղուց է, որ դանակը ոսկրին հասնցելը որակվում է վայրենություն և տեղիք է տալիս դրսից դեմոկրատական ուժերի միջամտության: Ամոթ չէ՞… Աշխարհով մեկ անկախություն գոչած Ղարաբաղի ժողովուրդը ըմբոստանա՝ այժմ էլ սեփական լծի դեմ: Սպառնալիքով կարգապահություն պահող միավորը՝ ապագա ունենալու հեռանկար չունի: Մի խումբ կապրի մնացած խալխից գողանալով: Գողանալու բան միշտ էլ կլինի, իսկ դանակը ոսկրին չի հասնի: Ինչու՞: Ըսեմ, Ղարաբաղում ովքե՞ր են մնացել… Վզներից պինդ տղաների մի խումբ նստեց իր անտառում ու գելի ճակատագրով ապրելը ընտրեց: Մեկ այլ խումբ չուզեց ավելորդ լինել ոչ անտառում, ոչ ալ մարդկանց, խեղճուկրակ մարդկանց շարքում: Բան մը պատմեմ կսեն Ստալինը ըսած է, գուցե… Կարճ ըսեմ: Գելը անտառի մեջ ռաստ է գալիս շանը նաև ու ասում է պիտի ուտեմ քեզի, այ շուն: Շունը շատ է խնդրում, որ գելը չշտապի: Կսե, այ գել, արի քեզ տանեմ մեր գյուղ, կուշտ ուտես, ամեն օր երեք անգամ, քեզ համար անհոգ նստես կամ կամ պառկես: Գելը համաձայնում է: Ճանապարհ են ընկնում: Մեկ էլ ճամփի կեսին գելը շանը հարցնում է. «Լսիր, որ այդքան կուշտ ուտում ես, օրական երեք անգամ, բա ինչի՞ վիզդ այդքան բարակ է ու նիհար:
-Շունը պատասխանում է, եթե տերը իր վզին շղթա է գցում, կապում է դռան առաջ կամ իր ուզած տեղը, բայց ուտեցնում է, ասում է կեր, ինչքան կուզես կեր… Գելը կանգնում է, դառնում է -շանը- ես չեկա, ես կրկին դառնում եմ անտառ, ես չեմ կարող այդպես, իսկ դու գնա, գնա շղթատ կրծի, տիրոջ շղթան վզիդ պահիր, կուշտ կեր ու կոչվիր շուն… Ես գել եմ ծնվել շուն լինել չեմ կըռնա… Եղա՞վ»:- Քիչ մը իմ ձևով պատմեցի, բայց իմաստը չփոխվեց: Ի դեպ՝ ասում են Կալինինի կնոջ հորդորանքները ամուսնուն, թե վերջինս ինչու է տանում առաջնորդի ծաղրանքները, Ստալինը լսում է, թեկուզ բավական հեռու տարածության վրա, և պատմում է այս պատմությունը: Այսինքն՝ Կալինինը այդ շունն եղած էր: Ասիկ ալ կարգապահություն էր: Կըսեն, երկիրը ոտքի վրա պահելու խնդիր մը կար: Բայց իմ ըսածը մեկ այլ կարգապահություն է: Հայ Առաքելական եկեղեցու քարոզել, քարոզում և քարոզելու է հնազանդություն:Աստծու պատվիրաներուն, ես ճի՞շտ կսեմ, գուցե էիչ մը ճիշտ չարտահայտվեցա կրոնական ուսմունքը շատ ավելի խորիմաստ է ու օգտակար: Պիտի չարիքներու դեմ ծառս չեղնիք, այլ մեկ ուրիշ հոգևոր մոտեղում ցուցաբերենք, շտկենք սուր անկյունները, ապավինենք խաչին… Եղա՞վ: Շատ խոսալ կարելի է, բայց էությունը չի փոխվի»:
Ես լսում եմ նաև այս տեսակետը՝ թե իբր բոլորս դեպի Առաքելական եկեղեցի, ու ամեն փրկություն կունենանք: Էդ հիմա էլ չեմ ուզում հակաճառել, որևէ դիրքորոշում պաշտպանել ու միայն ինձ բաժին ու ինձ հատկացված կյանքը վատնել Առաքելական եկեղեցու հասանելիքը խալխի բաժնից ջոկելու կամ մի քանի այլ փայ փայ-փայ անելու գործին: Գոնե հիմա որ անմնացորդ կողմնորոշվի շողովուրդ կազմող յուրաքանչյուր միավոր ինքն իր համար, կարգապահության մասին կարելի է խոսել: Օրենքը, երկրի օրենքը կարմիր գիծ է՝ հատողը տուժի: Այդ թվում՝ նաև Առաքելական եկեղեցին: Տեր հայր անվանված մեկը հեռուստաէկրանից ցանկություններ է ուղղում և ամնիջապես պահանջում՝ հպատակություն, հնազանդություն և խոնարհում Եկեղեցու առա՞ջ… Ինչու՞… Հազար անգամ եմ հարցնելու, ինչու՞ պետության Էովանու տակ եկեղեցին իր դերն է Աստվածացնում: Հիմա ամբողջ աշխարհով մեկ գոռալ է գալիս, որ գոնե հայերիս ասեմ՝
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՍՏՎԱԾ
Ահա, սա է հավերժության նախապայմանը: Իսկ այս իրականը չի կարելի աղավաղել շինծու մի կազմակերպության «կանոնադրության» հետ՝ անգամ եթե այն Առաքելական, Քրիստոնեական կամ մեկ այլ «ական» է, առավել ևս անփառունակ անցյալով: «Ցանկացա՞ծ, ոնց էլ լինի՞, միայն կոչվի՞… Անկարգապահ պետություն չկա՞… Քո ասելով չի, ես հո գիտեմ աշխարհի բոլոր պետություններն էլ մարդկանց իշխանության տակ են, Աստված ինչպես միշտ ներկա է, բայց նրան՝ ինչպես միշտ, տեսնել չի լինելու: Իսկ մարդը չի կարող չխախտել՝ թեկուզ Աստված էլ վերահսկի, գավազանը նրա գլխավերևում պահի ու սպառնա, միևնույն է, օրենքը՝ խախտելու համար է: Խախտել են՝ երբ խախտելու բան էլ չի եղել մի էդքան: Օրենքը կարգապահություն է ուզում իր գոյության համար: Ո՞վ տա, կամ՝ ովքե՞ր: Թափթփված ազգեր կան այսօր էլ: Նավթ ունեն, գազ ունեն հանածոններ ունեն, բայց կարգապահություն չունեն: Օրենքը հանածո չէ, այն դատարկ գրքի պես լուռ է եթե ապա փողուց չի տարբերվելու: Ո՞վ է օրենքը խոսեցնում, կամ՝ ովքե՞ր: Որպես կանոն՝ հարցը տեղին չէ: «Ե՞րբ, երբ են օրենքին դառնում» ասելն է տեղին, այնքան էլ՝ հնացած: Որ նեղն ես ընկնում, ասում ես՝ օրենք, ու՞ր է օրենքը բա օրենքը, օրենքը թող… օրենքը ի՞նչ կասի՝ էն էլ լինի: Օրենքով, թող օրենքով անեն, օրենքի սահմաններում, օրենքի ուժը թող կիրառվի, օրենքի գերակայությունը հարգվի, օրենքը ճանաչվի որպես վճիռ… բայց ամեն օրենք… Ամեն «օրենք» օրենք ճանաչվելը «օրենքից» դուրս օրե՞նք է բայց անգամ այդ՝ որ «ճանաչվեց» ու կա, պիտի կիրարվի, պիտի գործի, պիտի կարգապահության կոր անի:Կարգապահություն պահող օրենքը՝ օրինական չճանաչող խալխը՝ դատապարտված է: Օրենք է էն օրենքը, որը նրանից օգտվողների դժգոհույունը (ծագում է, երբ խախտում այն) չի վերացնում իր վրա, չի ներում, առանցք է, սահման է բոլորի համար՝ անխտիր: Այս սա է կարգապահությունը տուն բերում, դնում գլխին՝ որպես ուղեցույց, որպես լուսավոր ճամփա, որպես հատկանիշ, որով շատ բան կասենք մեր մասին՝ առանց բառ արտասանելու: Իսկ գերմանացի 1700 ամյա «Քրիստոնեական» անցյալով ապրող ազգին գնահատական տալիս, չի ազդվում ոչ մեր ինքնատիպ ու երկաթագիր տառերից, ոչ հնամյա սրբատաշ քարերից, ոչ Նոյի հետնորդներից Մասիսի ստորոտում հանգրվանած, որը աշխարհում Ուրարտական պետություն անվան տակ տեղ է գտել մեր թվարկությունից 8-րդ դար առաջ, ոչ էլ քաղաքակրթություն բնորոշող որևէ տարից, եթե վայրագության վառ դրսեվորում կա, եթե խծանութ ես մտել ծխախոտը պռիշիդ, ծխում ես ու ծխի քուլաները փչելով դիմացինիդ երեսին՝ ինչ որ բան ես ասում: Դաստիարակվելու խնդիրը կախված է կարգապահության պահարանից: Երկրի հիմնական օրենքը ընդունվեց ժողովրդի կողմից: Մեր ձայները թղթերի մեջ ծալած դրինք արկղի կտրվածքին ու հրեցինք ներս: Վերջ: Սա էր այս երկրի բնակչի դերը այս փաստաթղթին նվիրված արարչական աշխատանքներում: Ո՞րն է լինելու այս փաստաթղթի դերը այս ժողովրդի մարդավարի պահելու առաքելության մեջ: Եթե մկրատ է՝ ապա ժողովրդի ձեռքին ո՞վ է բան դրել, որ սրանով կտրվի: Ասենք դանակ է, քթին էլ սուր խոցող դանակ՝ բայց պատից կախված է ու տակից էլ գորգ ունի ֆոնին: Գուցե ասեղ համարվի՝ որ կտրածը կարենք, ճղածը կարկատենք, մաշածը նորացնենք, կցան տանք, ծերը ծերին հասցնենք, սահման կարենք դողին մարդու, որ խախտվելը ջոկվի, աչքի առաջ երևա ու ծակի՝ ոնց որ ասեղ, բայց՝ աչք… Եթե անգամ լիարժեք ասեղ լինի մեր կիսատ պռատ կենցաղում՝ տանելի է՝ անգամ մեջքի վրա: Իսկ հին կուսակցականը ասաց՝ էդ փաստաթուղթը լավ էլ հաց է, բայց՝ հրեն վերևից կախված, շատ վերևից, այնքան՝ որ ընկնի էլ՝ ներքև չի հասնի, որ հասնի էլ՝ միայն շվաքը, էն էլ քանի տեղից փնջելով լույսի տակ, որ պարզվի, թե ո՞վ, ո՞վ, ո՞վ էր «հաց ուզողը, վերևներին աչքը պահած սահմանապահը սահմանադրվածի… Որ չհիշեի՝ դուք էիք համեմատելու: Տարիներ առաջ ընդունված էր, տուն շինել երկհարկանի: Վերևի հարկը «սարքել», ներքևի հարկում յոլա գնալ: Սահմանադրությունը «սարքած տուն» տեսնելն էլ միակ տարբերակը չէ: Օրինակ՝ մեր գյուղում, ձեր գյուղում էլ, մի «ծերք» լավ շոր էին պահում մարդիկ, մարդամեջ դուրս գալուց՝ հագնում էին: Մարդիկ տեսնում էին, որ մարդիկ կաստիմավ, սև տուպլավ, նախշուն նասկավ, սիպտակ ըլբշկավ էնըն եկած ներկայացած՝ էս էլ՝ մունք: Փլանքյասը չի ասի, տնազ չի անի, որքան էլ մտքումը ունենա ու թաքուն բաներ իմանա էդ խալխից: վաղը գործի կգնան բոլորը միևնույն հագուստներով, սև բրեզենտվի սումկումը նորից նույն կես լիտր սպիրտը, աղտրածը, մին բոթուլ կինին, սողանը, տեսատենա նեհետը: Իսկ սև կաստիմը իր ասրքով՝ կմնա որպես լավ ապրուստի խորհրդանիշ, որն էլ կհերիքի և մեզ, և կողքից նայողին և հենց իրեն՝ այս պետության խորհրդանիշը հանդիսացող եղած ամենի կրողին…
Այսինքն՝ Սահմանադրելը՝ թազատուն, սարքած տուն, սև, վըխադնոյ կաստիմ ունենալուց պիտի ջոկվի, ժողովուրդ ջան, որ մի օր, գոնե կես դար հետո, մեզ չգոչեն ոչ Մոսկվայում, ոչ Փարիզում՝ մանավանդ ԸֆՐՏտՏՐՑ-ում:
—«Էդ չի լինելու: Որ զոռեք՝ կասեմ: Կամքը օրենք շինելը՝ ընդունելի է հազար անգամ: Նայած ում կամք է, ի՞նչ է հետապնդում, օրենքը քյասիբի նման արտաքսված պիտի լինի՞, դնելուն են դարակու՞մ, թե՞ մեկի համար տկարություն պիտի անի, մյուսին՝ թույլ տա… Օրենքը՝ հետույքով դեպի խալխը նստած, լկտիությամբ փայլող՝ մեկի մհակը լինի ու էդ երկիրը հպարտության նմուշներ պահի՞: Հա, որ օրենքի ղադիրը չիմանա, որ օրենքի ընդունակությունները չտեսնի, որ օրենքը առաստաղից կախված թոկի նման ճոճվի ամեն ձեռք տվողի առաջ՝ էդ խալխը պետություն չի լինելու, էդ խալխը աղբի մեջ քթութ է անելու, քրքրի եղածը, հարմարվի՝ կեղտ հոգուն՝ կեղտը մխիթարանք: Սողոմոն իմաստունի կամքը երկիր էր պահել, օրենքի տեսքով սերտվել է հրեաների շրջանում: Թե որքա՞ն և ինչի՞ կարիքը կար ցեղը պահելու համար՝ այլ խնդիր է: Կենա՞, թուրքն էլ կացավ, իր ցեղի համար օրենք շինեց վայրագությունը, վայրագության բազմաթիվ ձևեր հանեց բաժին մարդկությանը: Ու նստեցին, հաշիվ նստեցին թուրքի «օրենքի» հետ: Որ սեփական խալխը պաշըպանելու, հայրենասիրությունը օրենք շինելու անհրաժեշտություն կար, կա ու լինելու է՝ վեճից դուրս է: Օրենքը, ցեղի օրենքը՝ խելոք, կիրթ, հզոր ու անպարտելի պիտի լիներ դեռևս այն ճամփից առաջ, որը կտրեցինք երկու հազար տարի: Պիտի բերեինք հացի հետ, ավելի կարևոր՝ ջրի, ծայրահեղ դեպքում, ավելի հուսալի կլիներ շնչեինք օրենք, պահեինք որպես ախորժակ, մշտապես որպես զենք՝ մեր խիղճը՝ միշտ շարքում, միշտ ուղեկից: Կարգապահ ցեղը օրենքով ծառայի հայրենիքին՝ նրա խոստումները «հուզումնալից» զրույցները նետենք աղբանոց, որպես գարշակ, որպես վարակ վառենք, մոխիրը տանք Պոսեյդոնին: Կարգապահ զինվորը օրենքով, սահմանադրության տարրի հետ կարը կարին, ելնի հագնվի, զենք կապի, գնա իր բաժին զինվորությունն անի, գա իր բաժին քաղաքացիությունը ապրի, նստի վերկենա օրենքով՝ թող չերդվի էլ, թող հայրենասիրական երգեր չերգի, զոռով երկու բռնազբոսիկ խոսք կարտասանի ժուռնալիստի համար, թող մուննաթ չանի մնացածների վրա: Դու օրենքի առաջ ես հլու, դու ինձ համար չէ որ ծառայում ես: Ես, օրինակ, փլանքյասի համար, զուտ նրա համար, որ նա էլ կա պաշըպանած հողակտորի վրա, պիտի չծառայեմ: Բայց՝ օրենքի մեջ կա՞ որ ես պիտի ծառայեմ: Վերջ, պիտի ծառայեմ: «Օրենքն» ասում է՝ հայրենիքին խոստումներ, դատարկ ելույթներ մի նվիրեք, նա ոչ ջահել հարս է, ոչ աղջիկ էր, ոչ էլ Ձեզ ձայն տվող միավոր է, որ սիրաշահեք, ստանաք ու հետո «գցեք»: Եղածը սա է, սրա նման մի դաժան կարգ է՝ օրենքից եկած: Դավաճանին կախում ենք, ժողովուրդ, համաձայն ե՞ք… Գրենք դավաճան՝ հայրենիքը ծանր պահին լքողը, դավաճան է, այ էս տեսակին կախենք որպես կարգապահություն ճանաչենք ու դավաճանություն չորակենք: Կախենք՝ եթե միլիոն դոլար էլ «հատուցի», հետո, տարիներ հետո գա շենքեր շինելու մտադրությամբ գա, մեղքերը քավելու… Օրենքը թույլ չտա, օրենքը չհագնենք, չկծկվենք, ներողամիտ չլինենք… Ինչու՞… Հիմա մարտը շահելու ենք, կորցրածը ետ ենք վերադարձրել, զոհերի գնով երկիր փրկել բերել տուն… Բա որ չստացվե՞ր, զոհեր էլ տայինք, երկիրն էլ հիմնահարկ արվեր, բայց մնար թուրքին, մնար՝ ինչպես անցյալներում էր, մնար ու հեռվից էլ չերևար՝ միլիոնները ու՞մ էին խոստանալու, նվիրելու, մեղքերը քավելու հը՞ը: Հա ներել ենք, հա քավարան ենք ուղարկել, հա խղճի տուն ենք պահել ավերակների վրա: Դահիճին էր ճիշտ, ժողովրդական դատավճիռը՝ կախել հայրենիքը լքածին ցեղը ճանաչել՝ անվստահելի: Ինչու՞ այսքանը չի կարող լինել: Ինչու՞ չի եղել նաև: Վախը, վախը, եղածը, ունեցածը կորցնելու վախը, սեփական կաշին հանկարծ քերծվի՞… Հերն էլ անիծած՝ թե մեկի տեղ տասը կյանք, 9)10-ը տվին՝ ո՞վ, ու՞մ, ե՞րբ բան ասաց, հանդիմանեց գոնե… Գովք են անում, որ դարից խոսում ենք՝ հերոսական հայ ժողովուրդ ենք հիշում, փառքով պսակով հերոսների երկիր Հայաստան՝ էս էլ հազարամյակներ են՝ տաս, թե մի բան էլ ավել: Բա ու՞ր է ծովից ծով Հայաստանը: Էդ ո՞նց լինի, հերոսները՝ մերը, հողերը՝ ուրիշինը: Հայրենիքը թանկ հաճույք է, ժողովուրդ, պիտի վճարեինք, պիտի փայ չդարձնեին կշեռքին: Երախտապարտ որդիների վերաբերմունքը պապերին, նրանց անցյալին, շատ փափուկ է ու անատամ, բայց չի կարելի ոսկեզօծել ու գովքը հասցնել աբսուրդի՝ երբ փաստերը մայրաքաղաքներ են նաև՝ գերված, ամոթալի պարտության սպիներով անբուժելի կոթողներ են օտարված, անտերության մեջ, գուցե նաև անվերադարձ: Վերադարձնելն էլ չի քաշվելու այն անցյալի մեղքերը, որի կրողները անշուշտ չեն ստանձնել հայրենիքի պատիվը կրելու պատասխանատվությունը: Մեր տունը քանդողը մեր անպատասխանատվությունն էր: Դարձրել ենք թոկ ու կապել մեզ՝ մեր մշակույթին՝ որպես փարատիչ տարբերակ, հանգստություն՝ «գոնե մշակույթը փրկենք» կործանարար մտածողությամբ: Ոսոխին շանս թողնել չէր կարելի: Առանց «գրերի» չէինք մնա, ոչ էլ նախշած խաչերը վահանին շարժող մարդկային որակ է: Մենք մեր տունը պիտի պահեինք կարգապահության ձեռքերով, օրենքի ուժով և հաշվի չնստեինք օտարի «բծախնդրության, դրսեվորումների հետ՝ հերն էլ անիծած, թե ով ինչ կասի, այդ թվում Աստված, թեկուզ իր աստվածային կարգավիճակով: Եթե Աստված կամեցել է, որ հայերս զնդան լինենք՝ փույթ չէ: Մենք մեզ տրված .նույն Աստծու կողմից) բանականությունը պիտի մուրճ դարձնեինք ու մոռացության տայինք զնդանի բնավորությունը՝ որպեսզի Աստված ծափահարեր մեզ՝ իր որոշիչ ձեռքերով՝ իբրև իր կողմից շնորհված կարողության անմնացորդ օրինակ: Միայն «թագավոր», կարգապահ թագավոր ունենալը՝ տկար ու անհեռանկար էպիզոդ էր պատմության ժամանակահատվածի վրա օրինակելի անհատի փայլատակում: Դա չէ իմ ուզածը: Ես հիմա էլ Տիգրան մեծ չեմ ուզում այս խալխի համար: Թագավորը բանիմաց գլուխ էր էն խալխի համար, որում կար Մեծն Տիգրանը: Վիթխարի գլուխը անկանոն մարմնի վրա կամ հակառակը, բան չի տա, ոչ նայողին, ոչ նրան պահողին: Պետությունը, ուղիղ համեմատականության կանոնին անգամ կուրորեն ենթարկվելու առաքելություն չի պահելու երբեք՝ քանզի ճկունությունը հավերժություն հուշող տարր է և զսպանակի մեխանիկան գոյության և հզորության պայմաններից է: Լավ նավարարը վատ նավի վրա՝ կարող է մնալ լավ նավարար, ու միայն: Բայց նավը խորտակվելում չես պատժի նրան՝ քանզի նավը գնաց հատակ, այն չուղարկեցին, նավարարը նավ շալակելուն չէր ուսումնառած: Սա դեռ նավի մասին: Կենդանի ժողովրդին մեկ կախարդական շարժումով բերել իշխանության եկած ղեկավարի վարվելակերպին՝ անհնարին և դատապարտված փորձ է: Արտակարգ ընդունակություններով մի խումբ երիտասարդներ ենք ուղարկում ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա… Սովորում են, սովորում են, փորձ են ձեռք բերում՝ գալիս Հայաստան: Հանրապետության բոլոր պաշտոններում նոր, կիրթ, ամենագետ մարդիկ ենք նշանակում ու վերջ՝ ունենում ենք Ամերիկա + Գերմանիա+ Ֆրանսիա+ Անգլիա: Այսպե՞ս: Այո, եթե խալխը այդ ժամանակահատվածում սերտել է նույն երկրների (վերոհիշյալ) կարգապահությունը: Կենցաղը, ոռօրյան, կենսապայմանները կախարդական փայտիկով, թե մեկ ուրիշ անհավանականության արդյունքում փոխվել են, հարևանները՝ աջից հոկանդացիներն են, ձախից՝ շվեդները, դիմացից ճապոնացիներն են, կողքին Կանադան է, բրազիլացիների հազարավոր դաշտերն են ֆուտբոլի մի հատվածով, մի քիչ Նորվերգիա ունենք, մի պատառ Ֆրանսիա էլ ով կա… Էս կարգի հարևանների հետ ոչ մի պրոբլեմ էլ չենք ունենա, առավել ևս՝ Ղարաբաղի: դեմոկրատական չլինել չենք կարող: Էդ կարգի հարևանների աչքի առաջ հայոց ամենադաժան թագավորն էլ դեմոկրատ կլինի ու մենք մի գրպանում եվրո, մյուսում՝ դրամ, մնացածներում՝ ֆունտստերլինգ կպահենք: Դոլարի հետ մեր խնդիրները կլուծվեն ինքնին: «Դոլլարնն» ինչիս է, սկի Ամերիկա գնալս չի գա: Այդքան երկրներից կկշտանանք, որ ժամանակ կմնա՝ կգնանք ֆռանք գանք էն էլ՝ մուննաթով: Սպարտակը ապրել է Հռոմի բարգավաճ տարիներին: Նրա ըմբոստ և ազատատենչ միտումը հավանության արժանացավ նրանց կողմից որոնք զրկված էին (մարդ ծնված ստրուկ ապրելու ճակատագիր…) անկախ ապրելու, իրենց կյանքը անձամբ տնօրինելու իրավունքից: Ճիշտ էր Սպարտակը, ճիշտ էր այն բազմությունը, որը հետևեց նրան և մեռավ ազատության մեջ՝ ապրելով, գոնե մի քանի ամիս, մարդկային (ամենա) տարրական ու համեստ կյանք: Որ այդ մարդիկ անսահման տենչով էին լցված ու նրանց մարտադաշտ ոգեկոչելու խնդիրը դրված չէր Սպարտակի առաջ՝ երևում է նաև դատողությամբ: Տարերային կամավորված «բանակ»ը ի զորու չէր՝ պարզ է, Սպարտակը զորավար չէր… բայց խնդիրը մեկ թեորեմայի կամ աքսիոմայի պարզաբանմամբ չի հարթվի: հռոմը ոչ միայն հզոր պետական միավոր էր այլ՝ ամենակատարյալը: Իսկ հիմնականի հիմքը պետության և նրա պետական կարգապահության հենքն էր, որի տրամաբանական եզրահանգումը իրականացվում և «հասցվում» էր շրջապատին (հարևաններին) բանակի միջոցով: Արդյո՞ք Հռոմը իր փիլիսոփանների շնորհիվ է, որ ունեցավ այդքանը՝ հավաքվելով մի օր նիստի: Եթե Հռոմը գործող կենդանի մեքենա էր, անգամ՝ ամենաբարդ, ապա միևնույն է՝ ժողովուրդը նրա՝ այդ մեքենայի, գոնե կարևոր հանգույցներից (գուցե նաև որոշիչ, անգամ հազարամյակներ առաջ) էր, չէր կարող անմշակ մնալ, չզուգակցվել, ռիթմից դուրս հայտնվել, գործել ինքնուրույն և գոյատևել, որքան էլ՝ հերոսական: Կարգապահ ժողովուրդը օգտվում է իր իրավունքներից, կատարում իր պարտականությունները: Հակառակ պարագան ենթադրում էր ստրկություն ժամանակին հարազատ կարգապահությամբ, որը այլ կերպ մեկնաբանելու ցանկացած տարբերակ կործանարար էր, գոնե հայերիս համար: Անկարգապահությունը՝ թանկ թափթփվածություն էր ու կա: Անտարբերությունը չեմ խառնում այս հաշվեկշռին, նրա նյութը այլասերված է և հենց էն գլխից անհամատեղելի է լուրջ որևէ գործի, որևէ առնչություն (կոնտակտի փուլ): Անկարգապահությունը շատ նման է անմաքուր կենցաղին: Կեղտից գոյանում են կյանքին սպառնալիք հանդիսացող հիվանդություններ, երկարատև ու դաժան էպիդեմիաներ, որոնք ընդունկա են կործանելու երկիր, անգամ՝ ոտքի վրա կանգուն մնալ սովորած: Մաքրասեր ու կարգապահ ժողովուրդը ստացել է Աստծու «դոբրոն»: Այսպես կարելի էր դիմակայել Աստծու կողմից մեկ ուրիշ հոդվածով «դաբրո» ստացած հրոսակներին, քոչվոր անկիրթ ցեղերին, թուրքերին… Եթե չի հաջողվել մեծ հաշվով իրականացնել որևէ գլոբալ պրոցես, ապա կրկին և վերստին անկարգապահության, ամբողջակակն մեքենայի որևէ դետալի կամ հանգույցի ոչ ֆունկցիոնալ տեղաշարժման արդյունք է: Անկազմակերպ, ոչ միացյալ Եվրոպան հանդուրժեց թուրքերի ներխուժումը Բալկաններ: Խայտառակության ու ամոթի ավելի վառ փաստ, քանի Սլավոնական երկրների անատամ խոնարհվելն էր թուրքերի առաջ, հազիվ թե իրենք իրենց համար պարզած լինեին: «Թափթփվածությունը ձեռնտու է թալանչուն ու գողին» ասելիս, անհարմար պահ եմ շոշափում ինքս ինձ: Այս է այն պարզությունը, որը մնում է հատակին, երբ խիստ պետք է որպես ելք: Ո՞վ է հանդուժում նման իրավիճակի առկայությունը: Իշխանության ղեկին կանգնած անձինք: Ո՞վ է հանդուրժում ղեկավարի հանդուրժելը՝ ժողովուրդը: «Ինչու»ն այլ խնդիր է: Գլխավորը՝ կարգապահ լինել չգիտի: Ցեղի «խաթրին»՝ լռելը, տանելը, համբերելը, իբր՝ հանուն հայրենիքի՞: Ահա և անկարգապահությունը՝ բայց մատուցված հայրենասիրության տեսքով, ուրեմն և ապահովված ինքնապաշտպան մարդկային (իմուններով) նախաձեռնություններով՝ ընդհուպ մինչև քաղաքացիական կռիվներ, անհամերածխության արյունոտ դրսեվորումներ, խռովություններ հենց ժողովրդի լայն խավերի միջև՝ անհասկանալի ձևակերպումներով: Բազմզթիվ մաթեմատիկական խնդիրներ լուծվել և դեռ լուծվելու են, բայց պարզ թվաբանության խորհրդանիշ եղած կարգապահության հանճարը չի ճանաչվում՝ գոնե որպես տարր, որպես բաղկացուցիչ, որպես փրկություն՝ հաստատվելու ապագայով: Կարգապահությունը օտարած ազգի գլխավերևում կանգնած անհատը՝ ինքնուրույն, առանց խալխի հետ խորհրդակցելու, որոշում է ընդունում իր մտավոր կարողությունների ու ժառանգություն ստացած ներքին կարգապահության, անձնական որակների հաշվին՝ վճարում է ժողովուրդը: Սա այն կշեռքը չէ, որի լծակը աչքի տակ է, գոնե երկու շահագրգիռ կողմերի, չի ակնկալվում անվերպահ հավասարակշռություն՝ հանուն խաղաղ ելքի: Դրսից թելադրող կամքը լուծ դարձնելու միտումը անհիշելի ժամանակներից եկող գործոն է՝ առավել ուժեղ կողմի համար բնորոշ, սակայն դրան զուգահեռ իրողություն է՝ նաև հակադրվելու, օտարի թելադրանքը սրով դիմավորելու, գուց զսպանակի կարգապահություն դրսեվորելու, բայց անպայման լուծը չկրելու բանականությունը… Այլ բան է, թե դա ինչ գիր կարող է ունենալ, և ո՞վ, ինչպես է վճարում: Կորուստը մինիմումի (հնարավոր կորուստը) հաստատող ծանրակշիռ ֆակտորները պիտի վաղուց (դեռ իր ձևավորման նախնական էտապում) փորձարկված լինեին՝ որպես զենք, պատրաստ լինեին մարտի այն ցեղերի դեմ որոնք կարգապահությունն են դրել իրենց գոյատևման նախապայմանների հիմքում: «Կարգապահությւոն բանակում» ասել է նաև թշնամին, ուրեմն այն գաղտնիք լինել չի կարող: Մնում է պարզել, թե ով որքանով օգտվեց այդ հրաշք իրողությունից: Կողմերից մեկի հաղթանակը անպայման բնորոշելու է այդ հաջողության մեջ կարգապահության տեսակարար կշիռը: Օրենքից յուրովի օգտվելու թագավորի, (անգամ ինքնակալ դիկտատորը) առաջին դեմքի՝ յուրաքանչյուր «անգամը» պիտի որակվի խոց՝ որից կունենաք հետևանքներ: Թե ինչքանով կարծանարար կլինի, թե վարակը ի՞նչ հետևողականությամբ կուլ կտա «նախաձեռնությունը» վերևից՝ բնորոշի երկրի այն մթնոլորտը՝ որով դաստիարակվել է ցեղը իր գոյության ընթացքում և շարունակում է հարազատ մնալ «ավանդույթներին»: Ասում են շվեդները իրենց թագավորի համար անվտանգության պահպանման շրջանակներում չեն նախատեսել արտոնություն երթևեկության կանոններում, երբ թագավորին տանող ավտոմեքենան անցնում է Ստոկհողմի փողոցներով: Թագավորը ևս սպասում է կանաչ լույսին: Բաղձալի է, այս խալխը իր նախնիներին երախտապարտ լինել է պարտավոր՝ քանզի մեկ դարում անգամ նման կարգապահություն մարսելու իմուններ ձեռք բերել չի լինի: Կարգապահության մղումներ ունենք նաև հայերս՝ գոնե պատմության ելեվեջներում: Եթե անգամ պատմության չվատահենք, ու կասկածի տակ առնենք Բագրատունիների զարգացած ֆեոդալական պետության (առանձին դրվագներ էին անվանվեր կպցնվեր) ստեղծման որոշ գործոններ (այդ թվում Արաբ խալիֆատության թուլացում և հակող ֆակտորներ), այդուհանդերձ Աշոտ Ա Բագրատունին հայ նախարարների կողմից հռչակվել է Հայոց Թագավոր 870թ.: Սա ավելի շատ է ասում երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական մթնոլորթի մասին, քան՝ 885թ արաբ խալիֆատի պայմանական ճանաչում հայոց թագավորի գահն ու թագը: Աշոտ Ա զսպել է երկպառակրումները երկրի ներսում, ճնշել է Կովկասի անհնազանդ ցեղերին… Ինչի՞ հաշվին: Հայ նախարարների համերաշխությունը հասած Աշոտ Ա. միավորել էր նաև հայ ժողովրդին՝ որոնք ապրում էին տարբեր թագավորների, ուրեմն նաև տարբեր կարգապահությունների և, իհարկե, տարբեր վարչական սկզբունքների կածոններով: Նրա հետնորդները ևս չեն հապաղել, չեն դադարել գործել նույն ուժեվ: Աշոտ երկաթը կրկին միավորել է երկիրը: Բագրատունիները 967-ին Անին հրչակում են Բագրատունիների թագավորություն, ճանաչված պետություն մայրաքաղաք՝ իսկ մոտ յոթ պետ-քաղաքական միավորներ ճանաչում են նորաձև պետության գերագահությունը: Ինչի՞ հաշվին Գագիկ թագավորին հաջողվեց թագավորության սահմանները ընդլայնել նշանակալից : Հազիվ սպառիչ պատասխան տա պատմությունը, բայց որ կարգապահության բացառիկ օրինակով կարելի էր ունենալ երկրի գոյը ապահովող բանակ՝ պարզ է: Բանակը պահել կարելի էր միայն պետական պատշաճ մակարդակով՝ պետություն բովանդակող ատրիբուտներից յուրաքանչյուրի ռիթմիկ գործնեությամբ: Կարգապահությունը ողորմություն չէ, ոչ էլ՝ դաժանության խիստ դրսեվորում կամ՝ հրաման: Դաստիարակություն է՝ ավելի կարևոր, քան մար հայերիս, կենցաղում հաստատված մի փունջ այլ դասեր: «Մի կտրիր հուշարձանի գոգին ծաղկած ծաղիկը կամ ձեռքիդ ճմրթված թուղթը մի նետիր տեսադաշտից այն դին» սա հասկանանք ու սովորենք: Իր պապիկի կամ հոր դիտողությանը (զսպելու համա իր անկարգապահ պոռթկումը) այլևս չպիտի պահենք որպես կարգապահություն ապահովող ավանդական գործիք: Պիտի ծնվենք ու կաթի հետ ստանանք այն, ինչը դիտողության սուր ասեղով ներարկվում էր ցեղին՝ որպես միջամտություն, հիվանդին կյանքի կոչելու փորձ, կանոն: Առողջ, այո առողջ, ինքնուրույն կարգապահությամբ՝ անգամ օտարին տեսակի հատկությամբ պիտի «սովորական» դարձնենք, կարգապահ ապրելու այսօրվա «խնդիրը» հանենք մեջից, ուսից, հանգրվանած բոլոր դիրքերից: Կարգ սահմանելու իրավունքը կամքը թելադրելու պարտադրանքի հետ հարևանությամբ ապրելու տենդենցը՝ արդեն իսկ «անկարգապահությունը որպես ուղիղ ճանապարհ» ճանաչելու (վիրուսի) վկայություն է: Հանքային հանածո պաշարներից քիչ չունի հայաստանը: Կան, եզակի հանածոների զգալի պաշարներ Հայաստանում, Արցախում: Նավթ չունենք, գազ չկա, չի հայտնաբերվել՝ անգամ շատ մեծ խորության վրա: Մեծ, շատ ահռելի ջանքեր, գումարներ գարծի դրին, բայց չեղավ: Մեղք չունեն այդ մարդիկ, հողագնդի այս կտորում չկա, որքան էլ ցավալի, չկա անգամ գնդի մեկ շառավիղի խորությունը չի խորանում աչ նավթ, ոչ գազ: Իսկ կարգապահությու՞նը… Ներդրումներ՝ անսահման և անվերապահ ցանկություններ ենք դնում գործի տենչում ենք, գիտակցում ենք, որ սա էլ հո՞ ընդերքում չի, ար չհանենք, չդնենք, սեղանին, չօգտվենք, տանը, դրսում, հողի վրա, ջրի երեսին, օդում, տիեզերքում՝ վերջապես իրար հետ շփվելիս:
Առ այսօր հիացմունք եմ ապրում երկրորդ համաշխարհային պատերազմ հրահրաց, և մարդկությունը մինչ այդ անհայտ, ֆաշիստական դիկտատուրան պարտադրող բանակի կարգապահության օրինակներից: - «Քեզ ճանաչում եմ՝ որքան պետք է գնահատականի համար քո ծառայությունների: Չակետների մեջ չեմ դնում «ծառայություններ» բառը: Դու իրոք ծառայել ես: Քո կարծիքով՝ հայրենիքին. իմ համոզմունքը՝ քո կարիերային: Որոնումներ ունենում բոլորը, և միշտ գրեթե: Բայց «զբաղմունքը» պատահական պահ չես որակի: Առավելությունը համեմատության մեջ ֆիկսելը արդարացի և համոզիչ քայլ է՝ մանավանդ, եթե կա լսարան: Իսկ եթե լսարանը իր «գնահատականի», իր կողմից նվիրած, հասցեագրած խոսքի պատասխանատվությունը երբևէ շոշափի իր մաշկի ամենազգայուն մասով, չեմ կարծում, թե առանց «ծանրութեթև» անելու, առանց խելք խելքի տալու, պատահած առիթով, նախշուն զարդերով կողջունի «բեմ ելածին», էկրանից խոսողին: Ինչ որ տեղ ես փորձում եմ հասկանալ այն մարդկանց, որոնք «պատվիրում» են «այս» կամ «այն» ժուռնալիստին: Առաջին հայացքից ավանդական է պատասխանը, մղկտում է սիրտդ, անմեղ մարդուն կամ կնոջը զրկեցին կյանքից: Ղարաբաղում, անգամ ամենա բանիմաց մարդը, ընկալում է այդ լուրը ըստ հեռուսատաալիքի տված տեղեկության, այսինքն, այնքանով՝ որքանով: չեմ վիճում, «դատավճիռ» կայացնել այդ ձևով՝ դաժան է և անթույլատրելի: կան դեպքեր, երբ զգուշացնում են այն առթիվ, որով ակնկալվում է պատիժը: Համառության բազմաթիվ օրինակներ կան նաև: Իսկ կյանքին ավելի հարազատ է իրողությունը, տկլոր, առանց հետագա միջամտության, առանց ժուռնալիստի «ոճի»: Ինչու՞ են դիմում տեռորի: Ասեմ: «Մարդավարի» տեղ չի հասնում, անուժ են գտնվում, այլընտրանք չի մնում և այլն… Խիստ «ճնշումից» կարերը ճայթում են և հանկարծ կայարանում, մի մարդաշատ տեղ, շալվարդ քեզ «դավաճանում» է: Ճնշողն էլ էիր դու, ճնշվողն էլ էր քոնը, դրա համար էլ պատասխանը գտնում ես դու քո առաջ և որևէ առիթ չկա անհանգստանալու: Իսկ եթե հանգույցներից մեկում ակնկալվում է մեկի պատասխանը մյուսի առաջ, բայց այն ուժի կամ ճնշման պոտենցիալ է ներառում, ապա խուսափելու, բախումից զերծ մնալու շանսը մոտենում է մինիմումի: Ավելի վիրավորական է, երբ հեռուստաէկրանից, երկրի քաղաքացուն հիմարի տեղ են դնում, (կոնկրետ նպատակով, կոնկրետ մարդիկ, կոնկրետ հարցի առթիվ) քան լսել հայհոյանք, որի հասցեն ճշտվել է ու (անձամբ) պիտի ճաշակվի, առանց փարատիչ հանգամանքի: Օրինակ՝ ինչպես հասկանալ և ընդունել, երբ հանրային հեռուստատեսության չինովնիկ ժուռնալիստը հանրապետության նախագահի հասցեին «ասելիք խոսքի» համար ազատություն է պահանջում, խոսքի ազատություն, արտահայտվելու համար, «հասցնելու համար երկրի բնակիչներին» որ ԼՂՀ նախագահին ինքը ուզում է երրորդ աբգամ տեսնել ընտրված: Խեղճ ժուռնալիս, խեղճ մարդ, ուզած չուզած պիտի վտանգի ենթարկի իր և իր ընտանիքի ապագան: Այսպե՞ս: Պահանջիդ համար այդքան համարձակ՝ ակնկալվում է հետապնդու՞մ:
Պահանջդ ու՞մ է ուղղված պրն. ժուռնալիստ: Խոսքի ազատություն են ուզում սովորաբար իշխանություններից, այդ թվում՝ նախագահից՝ ասելու համար ինչ որ «տհաճ» և ոչ ձեռնտու խոսք կամ գաղափար կամ բոլորը միասին: Եվ հատկանշական է, որ ժուռնալիստ չինովնիկը կամ այդ դերում հանդես եկած անձը, նաև հուզմունք է արտահայտում այն պահին, երբ «խոսքի ազատություն» է ուզում իր «հալածված» վտանգով լեցուն, խոսքերի համար, կարծես նման ելույթից հետո ակնկալելի է կախաղանի օղակը, իսկ վերջին պահին, երբ ոտքերը կմնան օդում, իսկ գլուխը կկախվի՝ հեռվից հիշեցնելով «խնջլոզ», նա կգոչի՝ կեցցե խոսքի ազատությունը, իսկ հորիզոնից կլսվի ժողովրդի արձագանքը՝ քո սխրանքը՝ հանուն խոսքի ազատության մղված պայքարում՝ կգնահատվի նախագահի կողմից: Էս աշխարհի անցուդարձից ոչինչ չհասկացող բնակչին էլ հասկանալի է, որ դու, պրն., քծնվում ես և նման մի շարք թրքամետ գաղափարներ ես սփռում այդ ալիքով՝ որը հարիր չէ Ղարաբաղցուն: Չեմ կարծում, թե ԼՂՀ նախագահը ողջունում է նման «մոտեցումներով» իր հեղինակության վարկանիշը «բարձրացնելու» փորձերը: Ի դեպ, «արջի ծառայություն» անվանելով անգամ կոպիտ խախտում է արջի իրավունքների և վիրավորանք է հենց արջին: Համոզված եմ՝ նախագահն ավելի լավ գիտի իր անելիքներն ու այդ առթիվ գործադրվելիք մեխանիզմները, քան որևէ մեկ այլ անձ, որը ավելի քիչ տեղեկացված է: Ավելին, նախագահը իր վարկանիշի համար «սատարելու պատրաստ, պայքարի մեջ մտնելու անձանց գերին չէ՝ քանզի որոշակի ձիրք ունեցող մարդկանց համար նախագահի վերընտրությունը՝ բարգավաճ կյանք է նշանակում կամ այդպիսինի շարունակությւոն: Այս հայտնագործությունը մարդը կատարել է իր ծնված օրվա երկրորդ կեսին՝ «ամենա»ուշը: Իսկ դու, պրն. ժուռնալիստ, քո էժան տկար «հնարքներով» թուլացնում ես նախագահի՝ նրա բնավորության ու որակների նկատմամբ մարդկանց հավատը (նախկինում ունեցածը): Դու նրա թշնամին ես, պրն. ժուռնալիստ: Դու այս անկեղծ ու խիզախ ցեղի արածները թուրքավարի ես մեկնաբանում հաճախ՝ չմոռանալով անձդ: Որևէ առթիվ քեզ չեն նախատելու քծնվելուդ համար, չեն նկատելու թյուրիմացության կամ հանցագործության հատկանիշներ քո հեռուստագործնեության մեջ: Ո՞վ անի դա: Քո շրջապատի մարդիկ «զբաղված» են նույն հոգսերով, դուք նույն «կռիշի» տակ եք հայթայթում ձեր հացը, «ձեզնից» ոչ մեկը չի նախատել (չի էլ մտաբերելու) ձեր՝ ծառայությունների բուն էության համար՝ ոչ այսօր, ոչ վաղը, իսկ մյուս օրը հազիվ թե հիշի այդ մասին: Մզմզալը կամ նման նողկալի դերակատարությունը կասկածելի բնավորության նմուշ է կամ առնվազը «տղմրդվաչի» գործ չի: Իբր նախագահը որևէ պաշտպանության կարիք ունի, բայց ռիսկ չի անում կամ անհարմար է զգում, կամ ինձ անհայտ պատճառներից ելած, նամյոկով է ուզում ստանա «подержка» իր շրջապատից, իր չինովնիկներից, վերջապես բոլոր նրանցից, որոնց նշանակումը կախված էր, կա ու դեռ… Չեմ հավատում: Ամեն ինչ ավելի պարզ ու բնականոն է: Կուզենա՝ կլինի, կուզենա՝ կլինի, եթե որոշեն՝ որ լինի: Ո՞վ, լավ չհասկացա, ո՞վ…
Ժողովու՞րդը…
«Պապա, դե վեր, վեր կաց մի բան ասա, օրթնի, խմենք մի թիքա հաց ուտենք, սոված մեռանք…: Պապան տան խորհրդանիշն է, տան պապան է, տան սյունը, տան հայրը, նահապետը, մեծը, էլ ի՞նչ կա, որ չնշեցի… Պապա… սաղ ընիս, միշտ կլխներես յրա տեղ օնիս, յերկալիք խմինք…»:
Պապան ասի, չասի, էդ հացը, քցած հացը, ոնց ուտելու էին՝ էնպես էլ ուտելու են, բայց… Մալադեց, հալալ ա տղորանցը, պապան հինչու ասե՝ կլխներեն յըրա քյաննանըն…»: Ժողովուրդը՝ այ էդ պապան է, «որոշ» վերապահումներով: Պապան էդ սեղանից հետո էլ՝ ինչքան ուզի՝ ուտի: Ժողովուրդ էդպես չի՞… Ժողովուրդի փայը ղարաբաղում էլ են նախատեսել: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ նույն սեղանից, նույն փայով են օգտվում: Այլ խնդիր է, մեկ փայի ծավալը: Ինչ կա չհավատալու: Գերմանիայի բանտարկայալը մեր շարքային մտավորականից քանի անգամ լավ է ապրում: Բա ոնց: Իհարկե, շատերն են դիտավորյալ ընկնում համապատասխան կալանավայրեր, որ կայֆով ապրեն, եթե ընտանեկան ապրուստին տենչալու կրքեր չկան բոլորած… Մեր փայն՝ ուրիշ փայեն է՝ ծավալներից խոսք չլինի՝ հանուն խաղաղության:
Այս կարգապահությունը միայն մերը չէ: «Ժողովրդի դերը» շատ վերացական է ու ձանձրալի որոշիչ: Իրոք որոշիչ է: Փարավոնը, ըստ երևույթի, շատ ավելի մեծ դեր էր տվել ժամանակի հետ ժողովուրդ հանդիսացող ու նրա պարտավորությունները կատարող զանգվածին: Փարավոնն էր իր շքախմբով ու ժողովուրդը: Այս պարզության մեջ քաղաքական ուժերի դերը երևի թե կար, այլապես խարդախությունը պետական կառույցների համակարգում չէր աճի, այսքան կարծրություն ձեռք չէր բերի ու իր, կարշես աննշան էությամբ, չէր հայտնվի որոշիչ ուժի գլխավերևում՝ որպես կանոն: Ավելին քան նախատեսել է Աստված: «Ժողովուրդ» կոչվող միավորի համար, կարելի է ստանալ՝ դարձյալ մարդուն շնորհված աստվածային որևէ որակի դրսեվորման արդյունքում: Դեմոկրատիա բովանդակող բոլոր «նախաձեռնությունները Աստծուց թաքու՞ն, կամ մարդն ինքը որոշեց ու շրջանցելով Աստծու կա՞մքը, ա՞յո… Համատարած, կամ բնականոն նման ռիթմ հնարավոր դարձնողն էլ մարդուն (կամ երկրագնդի կյանքը) վերևից ղեկավարող ուժն է: Մասնակցելու առաքելությամբ (կոչված) մարդը տատանվում է իր ուղեղին հատկացված շրջանում: Որպես պարտադիր ատրիբուտ, ցանկացած անձ, որը միտում ունի, լուրջ գրոհելու բարձունքները, իր համար մշակում է համապատասխան ծրագիր ու այն իրագործելու համար անհրաժեշտ տակտիկա ու ստրատեգիա: Էսպես բարձր ու կիրթ հնչող «էություն» հուշող գովազդի մեջ ուրույն տեղ ունեն մի շարք դրույթներ, որոնք ջանքեր ու միջոցներ չեն պահանջում կյանքի կոչվելու առթիվ: Օրինակ՝ ժողովրդի դերի ֆետիշայում, առանց խնայելու լեզու, լեզվաբանություն, ականջ, աչքեր, գլուխ և այլ պարագաներ՝ որոնք նպաստում են տեղ հասցնելու (ժողովրդի լայն մասերին) հռետորի հարգանքն ու սերը՝ հարազատ ժողովրդին ուղղված: Այ այսքան նվիրական ու անվերապահ գործեր… «Մեր ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը», «մեր հերոսական արցախայան ժողովուրդը», մեր ամենակարող, իմաստուն, ստեղծագործ… ժողովուրդը…» շալակներն առած շրջում են: «Իսկ ժուռնալիստ մը, կըսե՝ ժողովուրդը պետք չունի իմանալու, թե ով կըռնա լավ նախահագ ըլլա, թող կլինի՝ գնա իր բոստանով, իր արտով, իր եղածով զբաղվի, միևնույն է, կտսե, առանց իր ժողովրդի ձայնի՝ բան մը վճռել չի լինի…»: «Հչաշալի» մոտեցում է: Ավելի դեմոկրատական է՝ քան նախորդն էր, անհամեմատ գեղատեսիլ տարբերակ է: «Ղարաբաղցեն ասում ա՝ հուվեր էշ՝ մունք փալան…»: Էս էլ կար ու կա: Սա էլ է կարգապահություն: Ժողովրդին սովորեցնում են ապրել ազգային արժեքների նկատմամբ եղած ավանդական հոգատարությամբ, հպատակությունը՝ որպես ուղիղ ճանապարհ, հարմարավետ՝ որպես հայ Առաքելական եկեղեցու անպայման, անվրեպ պահանջ:
«Բա չիմանա՞նք՝ էդ ո՞վ է, ի՞նչ է, ի՞նչ մարդահեսաբում ա… ժողովրդեն հետե հինչ կարող ա անե, հինչ ա ըննական…»: Որ իմանա՝ ի՞նչ… Պիտի չհամաձայնե՞ս, պիտի ընդվզե՞ս, պիտի կոխկիդ ընկնե՞ս, պիտի գան խնդրե՞ն պիտի համոզե՞ն… պիտի… Հարսանիքից էլ կընկնես՝ բադարաքից էլ: Հեչ էլ տաս ունեցածդ: Քո կարգապահությունը չի տեղավորի նրանց կարգապահության մեջ, իսկ մեծի ու փոքրի կամ չափերի խնդիրը՝ կտրելով կլուծվի: Հռոմի կայսեր անթույլատրելի «քայլերի» առթիվ Հռոմի սենատորը բացականչեց՝ «…. դա «Հռոմեկան Իրավունք»-ի կոպիտ խախտում է»: Տեսեք, բողոքի արտահայտման ձևը՝ դեռևս մ. թ. ա. 82 թվականին: Օրենքը և նրա նկատմամբ ակնկալվող հարգանքը կենդանի պրոցես էր ժամանակի մեջ, ուներ բիոլոգիական որոշակի կառուցվածք, որի «սկիզբ» և «վերջ» պայմանական սահմանները՝ մեկը մեկին սնող էին: Ամեն տարի սերմ ենք գցում հողը, ունենում ենք որոշակի ցիկլ ու բերքը հավաքում ենք: Ստացված բերքից հաջորդ տարվա բաժին հատիկը՝ որպես ամբողջական միավոր, տալիս ենք հողին, որով պայմանավորում ենք հաջորդ տարին սովի չմատնվելու խնդիրը: Մենք պատմում ենք այդ կարգը, կարգը պահում է մեզ: Եվ այս կարգապահությունը աշխատում է, ամեն գորշառույթում: Ցորեն (վարել, ցանել, հնձել, կալսել և այլն) կամ՝ հատիկ ընդհանրապես, ընդհանրապես, ստացել են հազարամյակներ առաջ էլ: Ինչու չի մոռացվել այս «կարգապահությունը»: Որովհետև ապրուստի միջոցը, սնունդը ամենաառաջնահերթ պահանջն էր, կա ու կլինի, եթե «նոր տիպի մարդ, արտադրելու, պահանջ չդնի Աստված ու հինը վերացնելու հրաման չարձակի «հանկարծ, որևէ կատակլիզմի, ապոկալիսսիսի տեսքով: Այսինքն, կարգապահությունը բերում եմ խոհանոց՝ դարձնելու համար սովից փրկվելու և գոյատևելու միակ և անվերապահ պայման: Չպահեցիր, այսինքն՝ չկերար: Չկերար մեկ, չկերար երկու, չկերար քանիս ու վերջ… Քաղցից չխուսափելը՝ մահ է: Պիտի ունենանք տենրանք, նույնքան համառություն, որքան հանուն հացի: Ապրենք՝ կարգապահությամբ, հանուն ազգի բարգավաճաման: «հասնենք մ. թ. ա. առաջին հազարամյա՞կ, թե գնանք 22-րդ դար՝ ամեն նյարդը լարենք, որ մաքրվենք «հազար» ծխնելույզների հազարամյա մրից՝ սկսած Սասանյաներից, հասած՝ Արաբներին, Մոնղոլներին, թաթարներին, թուրքերին, ավարտած Ադրբեջանի թուրքերով: Օճառով՝ մաշկի կեղտը, կարգապահությամբ՝ ազգի հոգին, մաքրենք նաև բեռնաթափվենք պիտի: Ի՞նչ ասել է: Սկսենք նաև չշալակել ամեն «բեռնած» ու չլռենք ավանդական «բարձումների» հեղինակության առաջ՝ որպես «կանոն»: Օրինա՞կ… Լավ, ասեմ: Հանրային հեռուստատեսության էկրանից իրենց իրավունք վերապահած լրագրողները (չլինելով զրուցակից մասնագիտությոանը տեղյակ, որը շատ հնարավոր է, իրականում չեն ուսումնասիրում գործի էությունը արմատում, այլ մատուցվածը գունագեղ ներկայացնում են՝ հաճույքով այս կամ այն «կլիենտին», որը հայտնվել է տաղավարում և, բնականաբար, փորձում է մաքսիմալ հաջող տպավորություններ թողնել իր ելույթով…) գովերգում են անձի, պաշտոնյայի գործնեությունը, որը (կասկածից դուրս) կեղծ նախապատմության հաջորդած չարիքներից փոքրագույնի ընտրության արդյունք է: Ավելի պարզ՝ քան հետ պատերազմյան Ղարաբաղի պատմությունն է, հազիվ կրկնվի, որպես էություն, գոնե նույն տարածքի վրա: «Վերաբաժանման» հարցը դեռևս պատերազմի (ավելի ճիշտ՝ «մարտական գործողություններ» ասելն է) թեժ օրերին փայփայեցին ու «գիրկ» առան նրանք, որոնք «պարտադրված» էին ճակատագրով: Եվ ոչ միայն ամենավերևում նստածները: Նրանց «դոբրոն» ուղղակի կամ ոչ, այս թե՝ մեկ այլ ձևով վաստակած, գուցե նրանց վերևների, թելադրանքը շալակի պահելու պայմանը հեզաբարո ներկայացնելու և ստորությունը որպես նպատակակետին հասցնելու պարտադիր ու անհետաձգելի որակ դրսովորելու վառ օրինակներով օժտվածները նաև: 20-րդի ավարտին ԼՂՀ ընտրությունները… կայանում էին… ինչպես մյուս երկրներում: ղարաբաղցին լավ էր հասկանում այն, ինչը չէր կարելի չհասկանալ, որովհետև սկի եքա ռուսաստանում այդ կարգուկանոնը իր դիրքից ու նպատակից չէր շեղվում ու լինում էր այնպես, ինչպես պիտի լիներ: Գյուղերու՞մ… ինչպես մնացած երկրների գյուղերում… Թայփա՞ն, ի՞նչ վատ բան է: «Մենք ենք շատ, մենք ենք որոշելու, դուք եք քիչ, դուք եք լսելու և այլն: Ով համաձայն չէ, ինքը որոշի: Աստված ամեն գյուղում հիմա ներկա է իր օգնականներով»: Հիմա ով ուզի ընտրվի, պիտի ուզենա… Ժողովուրդը… Չէ: Բա ո՞վ: «Հը, տղա՞ է ծնվել…,- ասացին՝ չէ,- բա ինչու՞»: Խաղի կանոները գրում են որտե՞ղ… ըհը… Դե ուրեմն… Ղարաբաղցիները էքստրեմիստ երբեք չեն եղել, երբևէ դուրս չեն եկել «Ապուն մսլըհաթան…»: Միայն թե. «Խաղաղություն ինի, բալա, ձայն էլ կտանք, կյանք էլ կտանք թաքյի լոխ լավ ինի…»: Թեկնածուները ժողովրդի ծոցից ելած են ու կլինեն, կլինեն, ինչպես ամբողջ աշխահում, իսկ մենք ուրիշ աշխարհների հետ գործ չունենք մերը՝ մայր Հայաստանն է: Այնտեղից սխալ և անկարգ բան չեն հուշի, չեն ուղարկի: Ուրեմն, ժողովուրդ ջան, արխային եկեք, տվեք ձեր ձայնը և ձայնավորեք ձեր ապագան հանուն խաղաղության և համերաշխության: Կեցցե աշխարհի ամենադեմոկրատական ընտրությւոնները: Ամբողջ աշխարհը իր սևեռուն աչքով նայում է մեր խելամիտ ժողովրդի անձնվեր վարքին ու անձնազոհ քայլերին՝ հեռադիտակով, այո հեռադիտակով, որովհետև առանց դրան էլ ամեն ինչ պարզից պարզ է: Մեզ՝ ղարաբաղցիներիս չեն կարող տարբերել մնացածներից, որովհետև այդ դեպքում մենք յուրահատուկ կլինենք ու մեզանով զբաղվել կսկսեն իսկ մենք, հոգնած ժողովուրդ ենք, գլուխներս դինջ պահենք, որ հացներս հալալ մնա, գոնե՝ հացներս: կային այլ տեսակետներ… Ժողովուրդը շատ հանգիստ տարավ «դոբրո» ստացած թեկնածուի «ընտրությունը» և սկսեց գովել՝ անհասկանալի, հաճախ, դու ինչու՞ ես քեզ վերագրում մի բան, որի էությունը քեզ հայտնի չէ, չի եղել, չի լինելու առայժմ…»: Մեզու գյորա հինչ կա, լոխ մին զիբիլ ա, հովեր կյամա՝ ուրան հետե յա կյամ, թող տանին լեփին, պըկըռներեն մնա…»: Սա է, թե բողոք, թե առարկություն, թե անհամաձայնություն… «նշանակված ընտրվածը» խնդիր չունի խաղի հետ: Հարաբերությունները այն վերևի հետ, որը ներքևից հանեց թեկնածուին ու դարձրեց միավոր, լինելու են որոշիչ: Եվ խալխը և մնացյալ մասը, մինչև հաջորդ ընտրություն օրերը կարող են չառնչվել ոչ մի առիթով՝ ոչ իրար հետ, ոչ էլ՝ ներսում: Խալխը կիսելու բան չունի, վերևներում՝ բաժանում է «խոզեյինը»: Վեճը բացառվում է, տանը, թե՝ փողոցում: «Ընտրելով» չարիքներից միջինը, «վերևները շատ հանգիստ տեր կանգնեցին իրավիճակին ու հեծանիվ (հայտնագործեցին) ստեղծեցին՝ առանց քաշվելու: Ժողովո՞ւրդը, ստացավ՝ ինչ տվին: Նաև հասկացրին, որ «գյուտարարություն» կարելի է անել՝ առանց չափարը ճմոռելու: Իսկ չափարը գտնվում է այնտեղ՝ ուր փորձ կարվի չարտոնված քայլի առաջին ոտքը դնելու: «Այս սարը մերն ա, այս վարը մերն ա, հերոսամարտից էս մեր նվերն ա, էս հինչու կա՝ տվերնա, թա՝ տյերնա… հերն ա, թա մերն ա, էսա թա էմին դոնումնա, մհենգաս ետը՝ էս վերնա՞, էն վերնա՞, լոխ մերնա»: Հաջորդ տեղական ինքնակառավարման ընտրությունները Ղարաբաղում կայացան ավելի կատարելագործված: Փորձը ցույց տվեց՝ նույն նպատակին կարելի է հասնել անհամեմատ քիչ ջանքերով, քիչ լարվածությամբ և առանց նախընտրական խոստումների տարափի: Դրա կարիքը չկար, ժողովուրդն ինքն հանեց խնդիրը: Կեցցես, այդպիսի ժողովուրդ: «ՈՒզենք, չուզենք, ասենք, չասենք, լինենք, չլինենք՝ մի հաշիվ է…»: Իսկ այս իրականությունը ժուռնալիստը ներկում է, փչում է, դզում է, դարձնում «ընդունելի» բերում էկրանից դասի տեսքով հրամցնում հենց այդ նույն շողովրդին: Ժողովու՞րդը… Ինչպե՞ս չի տեսնում: Էկրանից ասում են՝ էսինչ էնինչյանը տարիներ շարունակ ստանում է ժողովրդի քվեն… Ասում են՝ ո՞րն է գաղտնիքը այդ ֆենոմենի, այդ ինչ հրաշագործ տղամարդ ղեկավար եք, որ չեք կորցնում վստահությունը, իրոք ապշեցուցիչ փաստ է, արտասվելու չասի հուզիչ երևույթ է հիրավի… էկրանի առաջ նստած խալխի խոսքը, ռեալ խոսքը չի լսվում ստուդիայում՝ նշանակում է մարդիկ ջոկում են ուժը՝ հարգանքից, ընտրությունը՝ ճնշումից, ավերակը՝ կառույցից, աշխատանքը՝ իմիտացիայից, նկարազարդումը՝ արվեստից, աղբը աշնանային տերևից, գլուխը պահելը՝ գործնեությունից, կոծկածը սաղից, և նման շատ դիտավորություններ: Տիկին, որ քո «ծրագրի» շրջանակներում մեկ անձի կերպարը առանց ճշտելու տեղում, ներկայացնում ես, հետևություն անում, հաստատում ուրեմն այն՝ ինչը իրականում «ջոկել են մարդիկ» «չգիտես ինչու» չեն ասում: համարձակությունը կապված է տան հացի խնդրի հետ: Ինը տասնյակ (մարդը տարբեր պատվավոր պաշտոններ է զբաղեցրել) ապրած կուսակցականի աչքերով, մեր օրը, որը և ոչ մի կապ չունի հարևան անկապ երկրի հետ, լավ տեղ չի մթնելու այս մթնոլորտային տվյալներով: Ասում է՝ անկարգապահ ու տգետ ղեկավարների քանակը շատացել է ու աճի տենդենցը շարունակվում է: Քեզ ինչ, ասում եմ, մեծ մարդ ես… Ասում է՝ ուզում եմ նշույլներ տեսնել՝ իսկական, անկաշկանդ, հետևողական, քաղաքակիրթ առաջընթացի: Ասացի՝ վախենու՞մ ես ավելի կոնկրետ ասես: Ասաց՝ հա, բա ոնց, հա, քեզ եմ ասում, բայց երկյուղ կա մեջս: Ոնց որ 36-37 թվերի՞ն, հարցրի… Ասաց՝ չէ, հիմա այդքան ուժեղ ու պահանջկոտ մարդիկ չկան: Նրանք՝ պետական հզոր ապարատի իսկական այրերը, հարստություն չունեին, ունևոր չէին, հետապնդում էին անձնականից շատ վեր անձնականին չհակող, զուտ սովետական երկրի անվտանգությունը երաշխավորող նպատակներ: «Պարզվեց» որ սովետական կարգապահությունը ծառի կորուստը «ողբում» էր՝ լացացնելով ծառասպանին: Ծառի հետագա պաշտպանությունը ապահովող միջոցառումների մեջ եղավ նաև արտաքսում: Թերթի աշխատողին, լրագրողին, աշխատանքից հանեցին, քոչել տվին: Ուսուցչին, երկար տարիներ դասավանդած ուսուցչուհու ամուսնուն չխնայեցին, միայն մեկ աննշան ծառի (գուցե ճպատ) կորուստը կապեցին մանկավարժի հետ, շալակը տվինճկռեց խեղճ մարդը: Կուսակցությունից հանեցին, տուգանեցին, կես կոպեկի արժանացրին ու զնգացնելով տվին ժողովրդի «դատին»: Ժողովներում համերաշխ քննադատեցին հանդուգն ուսուցչի վարքը, ողջունեցին հարազատ կուսակցության, իհարկե նաև սովետական օրենքի, անհշտվողական բնավորության վառ դրսեվորումը՝ հանուն ապագայի: Սա ճի՞շտ էր: Հարցնում եմ, ճի՞շտ վարվեցին, Այո: Հենց այդ կարգապահության հովի տակ փողոցներում աճեցին ու տարիք առան «հարյուրավոր թանկարժեք» ծառեր, որ հիմա զարդարում են բնակավայրը, կյանք պարգևում շրջապատին: «Առայժմ», պիտի ասեի «առայժմ», որովհետև թիկնեղ սոսենիները տապալվում են գետնին առանց արձագանքի, կարծես մեկը մեկին «ինադու» ոչնչացնում են կենդանի հրաշքներ, իսկ սովետները չկան, կոմկուսը չկա, «շենքից» մնաց շենքը… «Էս հողակտորը քեզ, էս՝ քեզ, էս՝ քեզ… ինչ ուզում եք՝ արեք…»: Բա ծառե՞րը… Օրինակ՝ պիոներ տան նախկին այգու՝ ծառերը տնկել ենք մենք՝ 1958թ-ից սկսած, տեղացիներս, որ սովորում էինք երրորդ չորրորդ դասարաններում, իսկ կտրել են 40 տարի հետո և բոլորովին ոչ տեղացիներ: Իմ քաղաքում, ծնված բնակավայրում ասեմ, ավանում ծնված տղաները ու աղջիկները ջրել փխրեցրել են այգու յուրաքանչյուր ծառը, փայփայել, մեծացրել, իսկ «գյուղերից» էս վերջերս տեղափոխվածները «տեղացիների» դոբրոյով սպանեցին թիկնեղ, փարթամ եղևնիները, նրանց տեղը խանութ շինեցին: Մեկը մեկին թաքուն, շշուկով ասում է՝ այ մարդ էս ծառերը, էս ծառերը, ափսոս, ափսոս, բա մեկը չլինի, ասի էդ ինչու՞ եք շրջկենտրոնի երեք կենտրոնական պուրակները, կանաչ գոտիները վերացնում, իսպառ, գոնե մեկը չպահեցին: Ո՞վ է ճարտարապետը, ո՞վ է թույլատրում, մեղք են գործում ախար… Մեկն էլ կա, երկուսն էլ, կանք… բայց ասածիդ համար կտուժես կտուժեմ, իսկ նա, նա մեզ չի սատարի, կմնանք ինչի՞ հույսին, ո՞րը կհամարենք ելք, ի՞նչ դար. ու՞մ դար, ըստ ինչի՞, ինչի՞: Օրենքի՞: «Ըմբոստ ոգիների» համար հաշվեհարդարի կանոնը գործել է բոլոր հասարակարգերում: Օրենքը մի կտոր մսի ճակատագրով ապրում է սառնարանում: Սա այն դեպքն է, երբ մեկ անգամ սառեցնելով այլևս «անհանգստանալու» առիթ չի լինի: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ավելի շատ են կտրում ծառեր, առանց հարցնելու էլ, Օրենքը բոցկլտում է ու մարում: Ասում ես, ինչու՞ դրսում, էն Եվրոպաներում ամեն բան վաղուց շինել սարքել են, ծառերն էլ են մնում, շենքեր էլ են շինում, ճանապարհներ էլ կան սեղանի պես հարթ, օրենքն էլ միայն օրենք է ու բոլորի համար է: Այ, ինչու՞: Ասեմ: Նրանք վաղուց, շատ վաղուց խոստովանել են՝ ինչը գիտեն, ինչը պիտի սովորեն: Եվ այդ հարցերով զբաղվել է պետությունը՝ դասի, դպրոցում դասավանդող դասի հետ, առաջ, նաև հետո, միշտ տանը, բակում, այգում հասարակական վայրում՝ որպես առաջնահերթ ու անհետաձգելի պետական միջոցառում: Գյուղատնտեսության նախարարին ազատեցին պաշտոնից ու «դրին» վիճակագրության համար նախատեսած վարչության պետ: Հանրային հեռուստատեսությամբ զրուցում են վարող ժուռնալիստն ու վարչության պետը: Անթույլատրելի է, կառավարության կողմից նշանակված անձը (ներկայացնում է պետության գործող մեխանիզմներից մեկը) հայերենին չի տիրապետում՝ գոնե մտքերը (եթե այդպիսիք կան) հաղորդելու: Կիրթ մարդը, գոնե խույս պիտի տա նման «առերես» հանդիպումներից: վեցերորդ դասարանի աշակերտը շատ մտահոգված ասաց՝ ղեկավարներին կարելի՞ է էսպես անգրագետ խոսել… Հայրն ասաց՝ երևի ռուսախոս է: Տպավորություն է ստեղծվում, թե «բակում՝ 1917 հոկտեմբերից մի շաբաթ է անցել», իսկ նորաստեղծ պետության կադրերը ստիպված ենք լրացնելու ով պատահի: Կլիմենտի վորոշիչով, որը երկրորդ դասարանի կրթություն ուներ, կոմիսար պիտի ճանաչվեր, որովհետև նա է խիզախել, նա է հանուն հեղաթոխության վտանգել իր կյանքը, իսկ Չիչերինը արտաքին գործերից խաբար կունենա ընթացիք, ժամանակ չկա, երկիրը կաղում է… Այսպե՞ս: Էդ ի՞նչ հանճարեղ գլուխ է, առանց որի նորաստեղծ պետությունը «էն չի լինի՞»: Եթե շարունակում ենք «նշանակել» որովհետև նա «մեր մարդն» է, ապա գոնե միշտ չէ, որ «մեր մարդը» հաջողությամբ տիրապետում է, լիարժեք կատարում է… Օրինակ, ես «մարդկանց տեղ» գիտեմ, որոնք հայերեն, ռուսերեն կարող են ներկայանալ արտաքին աշխարհին, խոսելով էկոնոմիկայից, քաղաքակրթությունից, մշակույթից, փիլիսոփայությունից և անգամ գողական աշխարհից: Այդուհանդերձ գնահատականը օտարի կողմից պատվավոր կլինի իմ խորին համոզմամբ, որովհետև (հնոցով անցած) լավ մշակված պողպատը օգտագործիր՝ թեկուզ ամենապատասխանատու հանգույցում, չի «հապաղի» կմնա շարքում, կդրսեվորի պողպատե բնավորություն՝ որպես կանոն: Իսկ պողպատյա ինչ որ բանի պետք ունի՞նք… Հազիվ: Եթե ամբողջ գյուղում միակը պիտի լինես երկու (տեսնող) աչքով՝ կարիք կա՞ լինել: Աղբի մեջ կորած բնակավայրը չի անհանգստանում իր «այդ հալի» համար: Ինչու՞… Փողոցը իմը չէ, քոնը չէ, մերն է: Քաղաքապետն ասում է՝ մաքուր պահենք մեր քաղաքը: Դեմ չենք: Շատ լավ: Վերջ: Փլանքյաս, էդ ինչու՞ մաքուր չես պահում շրջապատդ: «Ես՞, ի՞նձ, մե՞նք… Հաջորդ ընտրությանը չես ստանա՝... ձայն: Ձայնը կամ ցեղերի ձայները չեն տա: Քաղաքապետը (տարբերակ) գցում ու բռնում է՝ թող աղբի մեջ թաղվեն: Բայց «ձայները» ինչու՞ նստեն մի լծակի վրա, որի հանդիպակած կողմում՝ խալխի, մի ամբողջ բնակավայրի մաքրությունն է:
«Լռության» դիմաց՝ աղբ, աղբից՝ ձայն, ընտրություն… Դե որ չես թողնում հավս արածի իր ուզած տեղը (հուշարձանի կանաչներում) կովը անցնի իր արոտավայրը գնա ու թրքի՝ անկախ տեղից, աղբը ուր ուզենք՝ տարսենք, էն փողոցները՝ թալանից բերած ավարով բեռնենք թափթփված, և մի շարք «արգելքներ» ես դնում՝ մեր ձայները քեզ «այո» չեն ասի: Քաղաքապետը, օրինակ, կանչում է ու ասում՝ ժողովուրդ, մաքուր պահենք մեր քաղաքը, «չթրքենք»՝ (տեղ հատկացվի կովերի հավաքի) ուր պատահի, փողոցները ազատենք ավելորդ «զարդերից», խնամենք ծառերը, գեղեցկացնենք մեր բակը, «կենտրոնական» (փողոցին հատող) փողոցները, պուրակները կանաչները, օբյեկտները մեր աչքի համար տեսանելի տեղերն էլ օրինակելի պահենք՝ առանց մուննաթի: Կանի՞, կլսի՞… Կլսի, բայց մատների արանքով էլ չի նայի-մի քանի օր հետո: Ժանդարմի պես (էդպես էին ասում) պիտի կոշտանցեցք՝ (մեր խոսքից մեր առաջարկած գործին ճանցնելու համար) մեր «արձագանքը»: Յուրաքանչյուր օրը պիտի (սկսած հունվարի 1-ից) 1)365 ով կոշտանա, և ես ու հարևանս, դանդաղ էլ լինի, շոշափենք «մեզ դաստիարակելու» ջանքերը՝ գործադրված տեղական իշխանության կողմից: Բայց… բայց առանց ստորացուցիչ, ստրկական ճնշումների, մանավանդ՝ միակողմանի, «ընտրյալներին» դուրս թողնելով կարգապահության շրջանից, դրանց բաժին խստությունը «մնացյալին» բախշելով: Եթե ուրիշ տարբերականեր կան՝ հագնենք, սկսենք, ուժի մեջ մտնի քաղաքակրթության գլխավոր չափորոշիչներից մեկը՝ մաքրությւոնը՝ ոգու և տան: Բնակավայրի ամեն մի անկյան անմաքրությունը անհանգստացնիւ ինձ, քեզ, նրան՝ ինչպես հագի շորը, կոշիկը: Այս ժամ, այս հալով, մեր դաստիարակված կեցվածքով չեն զգա Եվրոպայի կարիքը: Տունս մաքուր, հոգիս՝ շիտակ, հողս՝ ազատ, ապրուստս՝ անկախ, հացս՝ սեղանիս, գինիս՝ կարասում (պլասմասե շշերում), օրենքը՝ մեջտեղ, պետությունը՝ մեջքիս, բանակը՝ սահմանի վրա՝ ուժ բոլորած, մեզ բան ասողի էլ... վերջ:
Բարեւ
ОтветитьУдалитьՍա տեղեկացնում է հասարակությանը, որ Հռոմի կաթոլիկ քրիստոնեական կազմակերպությունը ֆինանսական օգնություն է ցուցաբերում օգնության կարիք ունեցողներին օգնելու համար, ինչպիսիք են ֆինանսական աջակցությունը: Այսպիսով, եթե դուք գնում եք ֆինանսական դժվարություններ, կամ դուք որեւէ ֆինանսական խնդրի մեջ եք, եւ դուք պետք է միջոցներ սկսեք ձեր բիզնեսը սկսելու համար, կամ դուք պետք է վճարեք ձեր օրինագծերը, ձեր կարճաժամկետ եւ ցածր տեւողությամբ, ցածր տոկոսադրույքով 2% զեղչ անհատների եւ ընկերությունների համար: խնդրում ենք կապվել մեզ հետ այսօր էլ. Փոստի հասցեով (romancatholic19@gmail.com) Աստվածաշունչն ասում է (Ղուկաս 11.10). ով փնտրում է գտնում; եւ ով բախում է, դուռը բացվելու է: Այսպիսով, մի կարոտեք այս հնարավորությունը, քանի որ Հիսուսը նույնն է երեկ, այսօր եւ ընդմիշտ: Խնդրում ենք սա լրջորեն մտածված եւ Աստծուց վախենալով մարդկանց: Ստացեք մեր անկեղծ շնորհավորանքները հռոմեական կաթոլիկ քրիստոնեական կազմակերպության կողմից, այսօր մեզ հետ այս նամակով (romancatholic19@gmail.com)
Վյւշ
ОтветитьУдалитьՐյիւօլկլ