Հալալ հացը տեսակետներից չի տուժում: Հալալ հացի համը բերանով կամ բերանում «պարզելը» ևս տեսակետ է, բայց՝ թերի: Հազար պայման ունի՝ մինչև «հալալ» կոչվելը :
Առանցքը, որից արժեվորվում է այդ ֆունկցիան չոր, շատ նիհար, բայաց նման է մաթեմատիկայի մեջ տեղ գտած ձևակերպման կանոնին: У = кх ֆունկցիայի գրաֆիկը որոշակիորենշոշափում է «հալալ հացի» էությունը «К»՝ որպես գարծակից, հաստատուն դրույթները ապահովող պարագա է: «х»-ին տալով արժեքներ (այն է՝ տեսակետներ) ունենում ենք առանցքով անցնող շոշափելի մի իրականություն, որը ընդունակ է իջնելու, ստորանալու, (այն է՝ բացասական արժեքները) կորդինատների առանցքից համապատասխան չափերով, և ընդհակառակը… Խնդիրը նա է, որ մաթեմատիկայում բացասականը (այն է՝ -) ունի հստակ բնորշում և վեճի ենթակա չե, և տեսակետներ չի ճանաչում: Մաթեմատիկան սակայն՝ ոգի չունի, ճկունությունից զերծ է, համ, առավել ևս՝ հացի, չի կարող պարզել: «Հալալ հացը» իր արժեվորումը մաթեմատիկայից դուրս ունեցած համով՝ շատ առաձգական է: Հազարավոր համերկրացիներս աշխարհի գրեթե բոլոր երկրներում հալալ հաց ունեն իրենց տան սեղանին:
Կամ հալալ հացը չի կարող տուժել առանց հայրենիքի կամ՝ որտեղ հալալ հաց, այնտեղ՝ հայրենիք: Տան սեղանին դրած հացը երբեք հարամ չես անվանի, անգամ՝ գողացած: Կամ գողացած հացը սեղանին հալալվում է . կամ հացը հարամ լինել չի կարող, եթե այն սեղանին է: ՈՒրեմն՝ հացը քրտինքով տուն հասցնելով չէ հալալ: «Հացեր» կան՝ յոթը պորտից քրտինքով տուն եկած, հոգով թխված, մեջը պապական իմաստություն, օրթնանք, եռանդ, տենչանք, կարոտ ու շատ համով բաներ, բայց՝ հարամած: Համը նաև աղից չէ, մանավանդ՝ հարամածի: Տուն եկած հացը, որ եկել է երեխա պահելու՝ հարամ չի լինում, չի եղել, չի լինելու: Ավարը տուն հասավ թե չէ՝ բարիք է կարծես, ու ոչ միայն: Երկրագնդի վրա մարդիկ ապրել են անհաշտ, բզկտել են իրար, գերել են, խոշտանգել են, արյուն են թափել, վարձատրվել «հացով»: ՈՒ այդ հացը հարամ չի կոչվել: Հազար անգամ վերաբաժանվել է եղածը: Եվ ոչ մի անգամ Աստված չի «սաստել», չի հանդիմանել արյունարբու ցեղին, հրոսակայիններին, կանոնավոր բանակներին… Հալալ է արել… տարել են կերել երեխա պահել, բանակ հզորացրել, երկիր – հայրենիք շենացրել, մարդավարի ապրել… Շշմելու բան է :
Հարևանիս աղջկան նշանեցին, հարսանիք արին, տարան: Մի քանի ամիս հետո հետ բերին:
Աղջիկը գնաց՝ հարս չմնաց: Տատն ասաց՝ «Հըցըրնես հարամա… իրիսնես՝ սև»: Ետ եկածը՝ հարամ թիքա: Եվրոպայու՞մ… Եվրոպայում՝ գնալը, գալը, մնալը չմնալը, ոչ մի կապ չի ունեցել հացի հետ՝ առավել ևս՝ հալալ կամ… նրանք հացը սնունդ են տեսնում և հազիվ թե բեռ լինի հոգու… Հարևան երկրներից և ոչ մեկը հարամ թիքա չի կերել իր առաջին օրից սկսաց: Տարել են, բերել են, տվել են, առել են, խլել են, թալանել են, վառել են, վառվել են ու էլ ինչեր… Ոչ «ՄԱԿ»-ում, ոչ «Եվրոմիությունում», ոչ «Եվրոխորհությում» ու հնարավոր հավաքներում ոչ մի լուռջ « հետևանք»-ից չի տուժել ամենա հարամ քայլից՝ և ոչ մի երկիր: Որովհետև աշխարհի ժողովներում ներկայանում են Աստծո կողմից Աստված ճանաչված միավորների դրոշի տակ: Այդ միավորը իր հալալ հացը վերջնականապես ապահովելու մասին ոչ մեկին ոչնչով ապացույցներ չի ներկայացնում: Կա միավորը՝ հալալա է, ախպեր, հալալ է առեք, ստացեք, էս էլ ձեր փայը: Քանի դար հալալ հաց չենք ունեցել: Մեզ տարել են, բերել են, պահել են, անարգել են, գցել են շան առաջը: Որբ ենք ապրել: Հոգով, մորով, տատով, պապով, բայց՝ որբ:
Իբր որբը հաց գտավ ու ասաց՝ հարամ է: Որբին՝ կենալն է ելք, մնալը, չկորչելը: Աստված ոչ ոքի տեր կանգնելու ժամանակ էլ չունի… Կենալն էլ՝ ով ոնց: Ամեն օր մի քիչ հարամվելով ունեցանք հարամված հաց: Հերթով, թաղ-թաղ, գյուղ-գյուղ, էլ ինչ միավոր կար մինչև քաղամո: Գալիս էին հարամ անուն, իրենց հալալ անում… Էդքան խելոք ցեղին տրված չէր հասկանալ այն, ինչը փեշակի պես տունն էր պահում այլոց: Մի դրվագ եմ հիշում ծովափի անհոգ կյանքից հաճախ չէ բայց՝ լինում էր: Փոքրիկները ավազի վրա բերդեր էին շինում, երբ ծովը շատ բարի էր, ես էլ՝ հետները; Շինում էինք պրծնում մի անհանգիստ ալիք վրա էր հասնում ավերում: Երեխեքը գրեթե պատրաստ էին ետ կանգնեցնելու անդաստիարակ ալիքին, բայց… Նրանցից յուրաքանչյուրը իր շինության համար պաշտպանական խոչնընդոտներ էր փորում՝ շրջանցելու համար վտանգը: Ալիքը, կարծես նկատելով այդ ջանքերը, ավելի ուժգին էր հարվածում երեխաների ըմբոստացումներին ու պատժում այդ նախաձեռնությունը: Ես էլ էի միանում փոքրիկներին՝ թոթափելու ալիքի լկտի ասպատակություների հետևանքները: Հավատում էի բոլորին. ներկայացնում էի իմ ծրագիրը՝ թշնամուց պաշտպանվելու միջոցառումների կոնկրետ և առաջնահերթ քայլեռով: Փոքրիկները գրեթե ընդունում էին ծրագրի դրույթը, բայց մեկը գտնում էր որ ալիքի դեմ խաղ չկա ու մեր նախատեսված ջանքերը ապարդյուն էին լինելու: Քվեարկության էի դնում: Յոթ կողմ, մեկ՝ դեմ: «Որոշումը կայացած է, շինարարությունը սկսում ենք»:
Պաշտպանական առաջին ջրատարի ավարտից մի քանի րոպե հեռու էինք, երբ ալիքը եկավ…Չնայած զայրանալու նոր թափին, նրան չհաջողվեց կոտրել պաշտպանվելու մեր որոշումը: Երեխաները բացականչեցին՝ есть. есть. сечас добьем тебя… А ну… ребята…Այն մեկը, առանց որի տոնեցինք մեր հաղթանակը, նախանձով նայում էր մեզ: Գուցե ափսոսում էր, որ ինքը դուրս մնաց այդ պայքարից ու չի կարող ուրախություն ապրել, գուցե ափսոսում էր, որ ալիքը անուժ գտնվեց… գուցե… Մեր հաջորդ ջրատարը շատ լուրջ շինություն էր և ալիքը հանգչեց կեց ճանապարհին: Երեխաների հաղթանակի լուրը հասավ հարևաններիս ու ոգևորեց ալիքին գերազանցող, շատ գերազանցող մի ուժով: Սկսեցինք կառուցել…
Փոքրիկներից մեկի առաջարկով երկու հոգի հատկացրինք պաշտպանական ջրատարների անընդհատ նորոգման, վերակառուցման, գուցե նաև հեռանկարային աշխատանքների իրականացմանը ուղղված: Ողջունեցինք առաջարկը և գյուտեր հերթագրեցինք այդ ուղղությամբ: Ինձ ընտրեցին մեր կազմակերպության պետ: «Պետ» և «ուղություն»: Հրաշք մի իրողություն, որի միջոցով կասեցրինք ալիքի ոտնձգությունը: «Можно вздохнуть и спокойно поесть» -ասաց մեկը, որը եթե մի ամիս էլ աննունդ չընդուներ՝ կլիներ… Այսինք կարելի է նաև մի կտոր հալալ հաց ուտել… Հալալ հաց ունեցանք կարևոր չէ ինչ պարամետրերում, քանի չափով (հինգ, թե վեց չափերից) որոշեցինք, ունեցանք, տոնեցինք, կայացանք, հզորանալու միտումները առկա են:
Սա ծովափին էր, ավազի վրա, բայց իմ հոգում հետք թողեց շատ համոզիչ ու կենարար, որովհետև ապրեցինք մի ամբողջ էպոխա ընդգրկող մի կտոր կյանք, ուր ունեցանք մեծ հաղթանակ, տոնեցինք, շոշափեցինք մեր ջանքերի արդյունքը ու հավատալ սկսեցինք, որ հաղթանակը կողքիդ է, հենց այնտեղ՝ ուր վտանգն է, ծանրությունն է, գուցե միայն ցանկությունդ էլ հերիքի որ հալալվի հացդ, շատ մեծ , շատ ընդունակ, կամքով լի ցանկությունդ, որը իր ճանապարհին, դեպի հալալ հաց տանող ուղու վրա, բարոյական հաղթանակի փառքից կհրաժարվի և գրչի փողարեն, մուսայի տեղ, բռունցք կտանի լիցքով լի, խոդահարող, մաքրող լիցքով՝ առանց հաշիվ նստելու տեսակետների հետ, իբր որոնցից պիտի տուժի հացիդ մաքրությունը: Հացը դողալով ուտելն է հարամ: Դողդ, հացիդ արյան մեջ գնալու է երակդ, մարսի, մտնի քո արյան մեջ, քեզ վարակի, քո երակները քո ուղեղին դողացող գնդիկներ են ուղարկելու, աշխարհից էլ լայն՝ ցեղիդ գլուխները դողալով են որոշումներ հանելու, իսկ սրտիդ աշխատանքը քեզ հիշեցնելու է արտակարգ տագնապ և դու հազար ձայնով լսելու ես տարիների հնացած ողբի դառնությունը, որպես վախճանդ ազդարարող ամենօրյա ազդանշան, իրականության տեսիլ: Ամեն օր մի քիչ մեռնելով կյանք, հալալ հաց: Սիրտդ տքնի, ուշացած ափսոսանքների քերող ծանրությունից, գա հանգրվանի ուղեղիդ յուրաքանչյուր թռիչքը ապահովող հումքի ծանրության կենտրոնում, քեզ հիշեցնի նախորդ թռիչքի անիմաստ լարվածության մասին ու հացդ դարձնի արժանապատվությանդ գուցե ՝ նամուսիդ դահիճը: Սա ինչ բարոյականության է…
Աշխատում, նույն Աստծու աչքի առաջ, հարամ, հարյուր անգամ հարամ կյանքի լարումը ՝ արյան հոսանքին հակադրող տենդենցի օրինական ռիթմն է, որով ապրում է «հարամը» ճալակած տեղը: Մշտական գիտակցաբար օգտվել ու օգտվելու է նույն հացից ՝ իբրև ելք, իբրև կողմնորոշման տարբերակ: Ով կամ ովքեր են երբև է հիշեցրել, խուժան անցյալի համար նվաստացրել որևէ ազգի, որ միավոր է ճանաչվել ամենա պատկառելի վերևներում ամենահեղինակավոր միավորների կողմից, թուրքիան վաղուց հալալ հաց ունի: Կ արծես երբեք, երբրէ, այս երկրի «վրա» ապրող ցեղը առիթ չի ունեցել հարամ կոչվելու: Այս երկրի քաղաքացին թուրքն է և միայն՝ հակառակ աշխարհում գործող կանոնների: Դրանից թուրքի հացը հազիվ տուժի, թուրքն ինքն (շատերը, ինչու միայն թուրքերը) է ընտրում իր հացը, նրա համը, տեսքը… Հացը՝ ինչպես և աշխարհի (բոլոր՝ չէ) շատ երկրներում, թագի պես են պահում, Հացը՝ որպես տան մայր, կին, ոգի, սրբություն: Ի՞նչ շ ունի այս հացը՝ մաշալլա… Քի՞չ ցեղեր կան, որոնց տան կինը՝ տան հացը, տան խիղճը, նամուսը, վարդը, հոտը, համը, մտքի նախլը, տեղը, ձայնը երգի, ողնաշարը տան, թուրը բազուկի, երկինք տանող թևը մուրազ, լեզուն՝ պարզ ու լիքը, հացն է, հենց ինքը՝ հալալ հացը, հացը հալալ: Մերով, մեր հայերենով շատ հասկանալի ու մատչելի իրողություն է, երկրի «հալալ հացը», խալխի հացը ապահովելով ենք ունենալու: Սա մեր կարողությունը, ունեցվածքը, վարքը, կարգի ելքը, որպես պարտք: Գուցե՞ ուրիշ ընտրություն կա, կար: Պիտի որոշած լինեինք, դեռևս երկու հազար տարի առաջ պիտի կողմնորոշված սկսեինք այս թվարկությունը: Ինչպե՞ս ենք ապրելու, Սոված, բայց հալալ հացի սպասելո՞վ, թե՞ կուշտ՝ հետն էլ անիծած, թե ո՞վ, ի՞նչ, ե՞րբ…Լացո՞վ՝ հալալ հաց: Սխալ ե՞նք ապրել, եթե ապրել ենք: Խալխի համար խմոր ապահովող միավորի բացակայությանը չտեսանք: Մի խմոր կյանք ենք նվիրել ժառանգին: Ժառանգելու էլ բան չկա՞ր…Չե՞նք կողմնորոշվել: Չենք պարզել, թե ով ինչ անի, որ խալխը հալալ ապրի: Մեզ հասել է, թե հալալ հացով տուն պահելն է, «տուն պահել»: ՈՒրիշինը խլելով՝ հացդ կհարամվի: Պա՞րզ է, ժողովուրդ:
Չեմ հավատում, թե այս դրույթի անապահով լինելը չի շոշափվի շատ շուտով: Հալալ, քրտինքով վաստակած ցորեն հացը հարամ կանեն, ստել են, ատելու են եթե երկիրդ «հալալ հաց» չունի: Հասնում եմ մեր թվարկություն սկիզբ, տնտղում, հարցուփորց անում ու շշմում եմ, թե երկու հազար տարվա միջով եկած գաղափարը, իրական իր տեսքով ինչու չհայտնվեր ամենուր՝ որպես կանոն, որպես կարգապահության չափանիշ, որպես գոյատևման պայման: Գուցե՞ նաև հույսով, բայց չհայտնվեց, չնստեց, չհիմնավորվեց: Ողբալն ենք պատվավոր համարել ու՝ բարոյական: Սպասել ենք այլոց (կողքից) խղճմտանքին, գլխիկոր ակնկալել ենք կարեկցանք, հիացմունք, մեր դիմացկունության գնահատական… Լա՞ս, թե՝ կխդա՞ս: Սերտել ենք լավ, գեղեցիկ մահի տարբերակներ, իբր հանուն ազգի, ցեղի, հայրենիքի: Ընկնելն ենք գովերգել, փառքով ընկնելը: Էս աշխարհի գործերից բան հասկանալու փորձերը ժամանակի մեջ՝ շատ տկար ու պասիվ, անշնորհակալ ու անվստահելի փեշակ է: Էս ինչո՞ւ համար են՝ ինչու՞, ո՞վ է ո՞վ, ով է ինչ, պատահական, թե հենց էքսպերեմենտի բաղկացուցիչ ենք: Ճակատագիրը ո՞վ է գրում, ինչու՞ չի երևում, ինչու՞… Հույսներս դնենք ու՞մ վրա, ի՞նչ պահանջենք… Այ սրանց պատասխանը կա, կար, կլինի աչքի առաջ: Նախ՝ հույսը ուրիշի վրա դնելը… Հույսը ավելորդ բեռ չի, որ դնենք, կամ դնես, կամ դրվի ուրիշի վրա, սա էլ շալակն առնի ու մնա կամ՝ տանի: Եթե բեռ է, ապա հազիվ ուրիշը քո բեռը տանի, եթե թանկարժեք է, ինչու՞ տաս: Հատուցի՞ ինչու՞… Իսկ «պահանջը» … «Պահանջ» ապահովող ուժ պիտի ունենաս, որ կանգնես ու ոտքդ թեք դնես թոկին հակառակ:
«ՈԻ՞ժը, ուժը, միայն ուժն է» աշխարհի վրա, թե՝ տակ, թե՝ կողք, թե՝ մեջ, կարգ հաստատում ու պահանջները սանրում, կամ հարդում, կայացնում որոշումներ, դառնում ճակատի գիր, շատ հստակ այբուբենով գրված ամենուր: ՈԻժը որտեղի՞ց, ո՞վ տա, ու՞մ խնդրենք, որտե՞ղ սպասենք, որ հանդիպենք, ստանանք, պահեստավորվենք: Երեխաներ, ցույց տվեք ձեր ուժը: Բազուկե, ուռած բազու՞կը, կամ պչած երա՞կը… «Շաղգամը հողից հանելն» է օրինակ: Միավորում ենք մեր ուժերը ու գնում ենք բերքը հավաքում, միավորում ենք ուժերը տուն ենք շինում, միավորում ենք՝ շինած տունն ու հավաքած բերքը պահում, պաշտպանում: ՈՒժը չեն նվիրում, ուժին սպասելը անմտություն է, խնդրելը՝ ստոր, ամոթալի իրականություն: ՈՒժը պիտի աճեցնել, անել, բազմապատկել, հզորանալ, երեխաներ, հասկանալի է: Ապրեք, ուրեմն՝ հալալ հացը հալալ էլ մնում է, եթե ուժ կա, երկիր պահող ուժ, հզոր ուժ, ճակատագիր ստեղծող ուժ: Այսքան պարզ ու հասկանալի իրականություն երկրի վրա, տակ, թե՝ մեջ շոլափելու հնարավորություն կարծես բոլորին չի տրվել: Մեկ անձի թուլամորթ, տկար, ծույլ ու նման դժբախտություների դրսեվորումներից տուժել են ցեղեր, տարածքներ, հայրենիքներ: Ո՞վ, ինչու՞ վստահեց ապաշնորհ, անպետք անհատին: Ժողովու՞րդը: Առանց նախապայմանների՞… Վերկացավ ու ասաց՝ փլանքյասը ղեկավարի, մենք նրան ենք վստահում ու այդպես եղա՞ վ: Խալխի փեշակը տուն պահելն էր, ունեցածը չկորցնելու մասին ինչի՞ պիտի հանգեր… Ինքը կանգնի իր բաժին տունը պահի՞, յուրաքանչյուրը՝ իր տունը, օջախը, հացը, տնեցիներին: Ո՞վ կանգնի ու ասի՝ էդ սխալ է, էդ էնա ձև ունի, կարգ ունի, կոչվում է պետություն՝ թագավորով, բանակով, դրամով, սահմաններով և ժողովուրդով: Աստված հոգացել է դրա մասին: Փառք աստծու, տիրելու պաշտոնը թափուր չի մնում: Հիմա, խալխը ի՞նչ իմանա, թե ո՞վ, ով կարող է գործը մեր՝ քո, իմ, նրա ուզածով, երկիրը հալալ պահե: Հենց «պետություն» ասածի փեշակների մեջ էդ էլ կա: Նստում են, գցում բռնում են, որոշում են, բերում են ժողովրդին ներկայացնում: Հ՞ը, ժողովուրդը, ասում ենք՝ Ռոստոմը լինի մեր պետության տերը: Ասի՝ չէ, բան չի փոխվի, կլինի՝ բայց գազազած… Հա, կեցցե Ռոստոմը, կեցցե մեր թագավորը, մեր պահապան, մեր փրկիչ Ռոստոմը: Մենակ, խնդրում եմ, չասեք, թե տառերով կարելի եր պետություն պահել կամ՝ հզորացնել: Երկու հազար տարի առաջ նույնքան ծիծաղելի էր այս մտացածին, պոետիկ միտքը:
Երեխաներ, պոետի մտահղացումը հարգենք, մի պահ ազատենք վայրէջքի հատվածը ու թույլ տանք ավարտի ճախրումները՝ հանուն հայրենի գրականության ու պոեզիայի: ՈՒրիշինը խլելու դեպքերից, հազարամյակների ընթացքում ոչ մի անգամ թալանվածը չի ներել թալանողին, առավել ևս՝ մտքում, եթե ուժ չուներ ետ խլելու: ՈՒրիշի տառերը օգտագործելու համար, գոնե ինձ հայտնի, պատմական դրվագ, հավասություն, վեճեր չեն արձանագրվել, չնայած փոխառություններ, և մի ամբողջ այբուբեն մեկը մյուսից վերցրել են: Շատ սիրով, շատ շնորհակալ են եղել հույները, պարսիկները, ասորիները, մինչ այդ, գուցե հետո՝ լատինները… Հ՞ը… Չեք հորինում, սա կար, «Պետությունը» կազմակերպության բաղադրիչները մեկ օրում, մեկ տարում, ոչ էլ մեկ դարում ի հայտ եկան: Տառերի մասին խոսք չկար: Մերոնց ասելով, ուրիշների լռելով հազարամյակներ առաջ ունեցել ենք պետություն: Վերցնեմ մեր թվարկությանը նախորդած դարերի պատմությունը, դնեմ ասացքս հիմքում, որ չսայթաքեմ: ՈՒրարտուն հզոր հայկական պետություն էր:Նրա օրոք և հետո՝ երկար ժամանակ (մեր հայտնի սահմաններում) ունեցանք մեծ հեղինակություն՝ շնորհիվ ձեռք բերած ռազմաքաղաքական փայլուն արդյունքների: Ասւրեստանին դուրս ենք մղել «Հս.միջագետքից»: Հս. Ասւրիքից,տիրել միջերկրածովքի հարևանությամբ անցնող մայրուղիներին, ունեցել ենք, կառուցել ենք…Արմավիր,Արտաշատ ենք հիմնել Կարթագենի զորաբարի աչքի առաջ, նրա օգնությամբ, բայց տառեր չենք ունեցել: Հազիվ թե այդքան հզոր տերության համար այս խնդիրը օրակարգում դրվեր ու մնար անկատար: Պետության հզորությանն ուղղված շատ քայլեր ենք տեսնում մինչև 301թ. մեր էրայի: Թագավորներից և ոչ մեկի, առավել ևս՝ ժողովրդի, մտքում, թե հոգում,տառեր ունենալու գաղափար չի «ծնվել»: Շատ հանդուրժողաբար գրում, կարդում էին հունարեն, ասորերեն,պարսկերեն, գուցե օտար ուրիշ լեզուներով նաև: Կնքադրոշմներ ունեցել ենք, դրամ կտրել ենք, բանակ ունեցել ենք, պաշտպանական պարիսպներ կառուցել ենք, զբաղվել ենք արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ, ի հարկե զբաղբել ենք այն ամենով, որոնցից յուրաքանչյուրը նպաստել է պետության հզորացմանը, բարգավաճմանը: Ճանապարհորդել ենք նաև,ունեցել շփումներ, հետևություններ անելու առիթներ, սովորել ենք, սովորեցրել ենք, բայց տառերի մասին լուրջհարց չի շոշափվել: Կարծում եմ մարդուն անհրաժեշտ պարագաներից մեր նախնիները այն օրերին առաջնահերթությունը տվել են, այնուամենայնիվ, պարզել են հրատապ հարցերի օրակարգը՝պահելու համար պետությունը, նրա ժողովրդին: Էապես որ նայում ես, կոպիտ էլ ինչի, լեզուն կամ գիրը, տկլոր վեր կենող ազգ պահող, պետությանը սատարող ուժ չեն եղել, մարտադաշտում չեն երեվացել հակամարտող կողմերի պաշտպանական, առավել ևս հարձակվողական միջոցառումների ժամանակ: Այսինքն՝ տառը զենքի վրա եղած նախշի ճակատագրով պատմություն մտնելուն դեմ չեմ, բայց ոչ ավելին: Ինչու՞…
Ասորերենը մ.թ.ա. 2-րդ դարում գրական լեզու էր, գիրը՝ էստրանգելոն, իսկ ինքը չկա այսօր: Լեզուն կամ գիրը ազգ պահող գործոններից կարևորագույնը չեն կամ առհասարակ՝ չեն: Թուրքերը եկան աշխարհի ամենահարմար դիրքերից մեկում նստեցին, բազմեցին՝ իրենց կոշտ ու կեղտոտ ներկայով ու վայրենի անցյալով, տիրացան երկրների (տասնյակ ու գրագետ (, բայց տառեր չունեին, ոչ էլ՝ գիր: Գիր ձերք բերեցին 20-րդ դարի սկզբին, տառեր փոխ առնելով՝ պարսկական հետո լատինական նմուշներ: Եվ ոչ ոք չասաց՝ «Էս թուրքիան սեփական տառեր չունի, բերեք սրան պատժենք…»։ Ինչպես նաև չասացին «Էս հայերը որ 405թ-ից ի վեր սեփական տառեր ունեն, բերեք սրանց հատուցենք. գոնե կոտորածներից զերծ պահենք»: Այս փաստերից ոնց կարելի է «չեզրահանգել» որ, տառերը նյարդայնացնում եին բոլոր նրանց, ովքեր (ազգեր, ցեղեր) չունեին ու վտանգ կար, թե սրանք կակտիվանան ու կասկածի տակ կդնեն իրենց գոյը: 405թ-ին տառեր ունեցանք, 428-ին վերջնականապես կորցրինք պետականությունը: Տեսեք (786մ.թ.ա. մինչև 428թ) 1214 տարում հայերը ունեցել են ավելի հզոր երկիր, քան՝ հաջորդ 1490 տարում (մինչև 1918թ (, եթե նշենք նաև, որ 312000 քառ.կմ.-ից 1920-ի վերջին մնացել էր 1-ը -10-ից քիչ տարածք կամ՝ 0,1 Հայաստան, ապա պարզ կդառնա, թե ինչու կոտորածներ էլ ունեցանք ամոթաբեր: Տառերի փոխարեն գուցե զենք ունենայինք: Ազգային գաղափարը ազգի գոյատեվմանը թե չծառայեց, այն կեղծ է. թյուրիմացություն վտանգավոր: Իսկ նրանք, ովքեր ազգին կշտացնում են կործանարար ու թյուր գաղափարներով՝ թշնամուց Էլ վտանգավոր են:
Լատիներենը մեռածների թվում է: Այդքան կենդանի լեզու հազիվ թե հայերենն էր: Լեզուն մնաց, սակայն ժողովուրդը… Ամենեվին էլ միտում չունեմ նսեմացնելու տառերի դերը առհասարակ, հայերենինը՝ մասնավորապես: Ռուսական տառերը ստեղծեցին Կիրիլն ու Մեֆոդին էս մարդիկ բուլղարացիներ են, Վրացիների համար գիր գրեց հայ Մեսրոպը, թուրքերը ոչ էլ հարցրին մեկից մի հրովարտակով Աթաթուրքը որոշեց, որ թուրքերը գրելու են լատիներենով: Ադրբեջան կոչվող երկրի ժողովուրդները օգդվեցին սլավոներից, (սկզբում պարսիկներից) հետո ևս յուրացրին կամ սկսեցին յուրացնելը լատներենը: Հյուսիսային կովկասում այս հարցը օրակարգում չի եղել, որպես կարևոր հանգամանք կամ գոնե՝ ազդակ: Ռուսաստանում կան բազմաթիվ ազգեր, որոնք իրենց ստեղծման (Աստծո կողմից) օրից առ այսօր բանավոր են խոսել իրենց լեզվով ու կարիք էլ չեն ունեցել տառերի, թե գրի: Բա սրանց ի՞նչը «պահեց»: Լատիներենը աշխարհի հանրագիտարանի հիմնական լեզուն է ու նրա գիրը սպասարկում է գիտական աշխարհին, նրանից օգտվում են բոլորը՝ (շատ թե քիչ քաղաքակիրթ մարդիկ) անկախ ազգերից, կրոնից ու հավատի տատկանելությունից, բացի նրանցից, ովքեր ստեղծել են այն: Էդ ինչպես եղավ, որ լեզուն մնաց, տերը՝ կորավ: Հիմա լեզուն կոչվում է մեռած, որովհետև չի օգտագործվում տիրոջ կողմից: Առանց գիր ու գրականության (առանց պատմական աղբյուրների) մեր օրերին հասավ ղազախը ու ստեղծեց վիթխարի տարածքով պետությունը, առանց քաշվելու իր անգրագետ անցյալից:
Մատենադարան ենք պահել հողերի փոխարեն: Շատ լավ: Քիչ հետո Ղազախները կունենան (մոտավորապես) և գիր, իր անցյալով, և պատմություն իր աղբյուրներով, և ամեն այն, ինչ անհրաժեշտ է ազգին, պետությանը:Այսինքն նրանք կվերականգնեն իրենց կիսատ-պռակո:Իսկ մենք մեր «պռակո» պիտի ուժով խլենք պարսիկներից, թուրքերից, ադրբեջանցիներից և մնացածներից. որ մեր ապագայի համար հոգալը հեշտ լինի, որ մենք Ղազախի պես ընդարձակ երկիր ունենաք,Հայաստան, այնպիսին, որ ստացել ենք Աստծուց սրանից հազարավոր տարիներ առաջ: Ամեն բան Աստվածային նախածագում ունի: Տարերայնորեն ու ինքնահոս զարգացման տենդենցներ ունի նաև, որը ևս նպատակ է հետապնդում կոնկրետ ու մասնավորապես: Եթե ինչ որ տեղ մարդուն տված չէ գուշակելու կամ հասկանալու այս կամ այն փաստը, ապա դա օրինաչափ է ու թույլատրելի եզրահանգման օբեկտ է, որ Ասված կարեվոր Առաքելությամբ է օժտել հայերին, դա անվիճելի փաստ է, որ մեզ մեր շրջանակներում գործելու առավելագույն ընդունակություն է շնորհել (դրանից օգտվում են Աստվածային լծակները (, կա շոշափելի է, որ մենք փայլով ազգ ենք մոլորակի վրա եղածների տեսակի մեջ, դա չեն հերքում ճշմարտախոս օտարները, որ մենք գլխավոր բաղադրիչ ենք՝ գոնե մոլորակի գործընթացի մեխանիզմում, դա էլ երևում է, անգամ՝ աչքով: Բայց տեսեք, մեր սխալների վրա հույներն ու հռոմեացիները դասեր առան, հզորացան, անընդհատ ասպատակությունների տակ պահեցին հարևաներին ու ռազմաքաղաքական ծրագրերը իրականացրին ժամանակի շահերից ելներով: Մե՞նք… մեզ տրված չեր գոյատևելու թուրքական ձևը:
Մեզ տրված էր այն, ի՞նչ ունեցանք, մենք ունենալու ենք այն, ինչ տրված է: Որ լատիներենը (գրեթե նույն շրջանի 7 մ.թ.ա.) հողմերից, թե՝ տիղմերից ոչնչացան, դա նրանց տառերի նախանձությունը քաշող Հռոմի տարածքում բնակվող մյուս ցեղերի «ձեռքի գործն էր»: Գոնե ձևակերպելի է, գոնե տրամաբանություն կա մեջը: Սակայն չեմ կարող հասկանալ, թե ինչպես պիտի տառերը պահակ լինեն ազգին (այս դեպքում «մեհո»): Եթե տառերը ազգային հարստություն էին, ապա թշնամին այն խլելու համար գոնե պիտի կռվեր: Եթե տառերը զենքի ուժ ունեին, ապա այդ ոիժից պիտի տային նրա կրողին, տառերը գանձ էին թե, պիտի թալանվեին: Բոլոր դեպքերում գրերը զնդան էին, որից անպակաս էին մուրճերի զարկերը: Բնական է ու օբեկտիվ, որ հայերը պիտի զուտ իրենց տառերը ունենային գոնե «հատվածների» օտարից ճնշում ստանալու առիթի համար: Մոնղոլների ինչի՞ն էին գրերը, թաթարները իրենց գլխի համար մորթի ունենալուց (մուշտակ գուցե) բացի, ի՞նչ հոգս հոգալու համար պիտի տառեր շնորհ ստանային: Միթե՞ չի երևում, որ պատահական չեն շնորհվել քաղաքակրթության տարրերը, իսկ մեր՝ հայերիս գոյատեվելը Աստծու կամքն էր ու կա: Մենք՝ ղարաբաղցիներս, Աստծո կողմից երկրի վրա արարած կառույցի անձնակազմը բաշխելիս, ունեցել ենք արտոնյալի կարգավիճակ ու ստացել ենք հատուկ տարբերանշան մեր աչքերում: Համաձայն այդ կարգավիճակի, մենք կարող ենք ազատ լինել, Աստծու կողմից տրված արժեքների դրսեվորման շրջանակներից դուրս գալու իրավունք վերապահել ինքներս մեզ, չլինել պարտադրված, հակառակ դեպքում ըմբոստանալ, կռել սեփական կոնցեպցիա՝ եթե ցեղի որոշ դրույթներ չեն տեղավորում մեր հարատևությունը ապահովող գործնական ծրագրում, կամ անհամատեղելի դրույթներ կան մեր կարգավիճակին հակադրվող: Ըստ իս, հենց սա է, որ (երկու) աշխարհագրական դիրքերի հարևանությամբ տեղաբաշխված Արցախ կամ Ղարաբաղ տարածքի նույնանուն ցեղերը ունենալով նույն ծագումը (նույն Աստծո կողմից) ապրել են յուրովի: Այնքան յուրովի, որ միջամտել են Աստծու նվիրածին ու կատարել որոշակի քայլեր, առանց կենտրոնական վերահսկողության գաղափահջ:
Կենտրոնացված, մեկ հզոր կառույց նախաձեռնելու և պատասխանատվություն կրելու նախապայմանով միավորի ներքին ու արտաքին տեսքն ու էությունը չկարեվորվեց: Կարծես խնդիրը տարերայնորեն գոյատևելն եր, կարծես դրա համար առանձնակի, արտակարգ ու մշակման ենթակա որևե գաղափար կամ առնավազը հիմնավորում ունենալու կարիք չի եղել, անհրաժեշտությունը չի զգացվել: Ծովը եթե միշտ հանգիստ լիներ, չճոճվեր, չփոթորկվեր, կյանքեր չխլեր, մարդիկ հազիվ թե նման առաջընթաց ապրեին: Չունենալով վտանգի ներկայության փակյորը ծովում, օդում, հողի վրա՝ այս երկրի անակնկալներով հանդերձ, մղումներից դուրս կնար կարդը կհասներ նրան, ինչին հասավ: Սա կարծես պարզ թվաբանություն է ու գերիշխող շարժիչ ուժ: Պարզ է, թվաբանություն է, բայց կիռարման մասնավոր տարբերակով. դուք՝ հա, մենք՝ չէ, ձեզ համար՝ այս, մեզ համար՝ ոչ, մենք կարող ենք առանց դրա, դուք՝ չե… Ձևակերպելու և հանրության ուղեղում նստեցնելու ոչ մի գաղափար չփայփայվեց այնպես, ինչպես կրոնականը: Հայաստանի պատմական տարածքներից որի (որպես միավոր) բնակիչները հավատարիմ մնացին՝ իշխանությանը խալխին ծառայեցնելու մտքին: «Հրովարտակով» սեփականաշնորհված, այդուհետ կրոնական եկեղեցական հարստության ճանաչված հողակտորներից ոգտվող խալխը կարո՞ղ էր պահպանել իր աշխարհիկ անկախությունը:
Ո՞վ պաշտպանի, ու՞մ և հանուն ինչի՞: Ահա քեզ իրավիճակ: Չունենալով ստույգ աղբյուրներ՝ որևէ հարցի պարզաբանումը ավարտելու, կամ հիմնավորելու այս կամ այն տարբերակը, որոշ ինքնակոչ կամ հերթապահ ժպիտով խոչընդոտներ հարդած «գիտնականեր» իրենց գեղարվեստական ուղեղներով փորձում ու համոզմունք են շինում անհեթեթ ու տկար «նախաձեռնություններ«: Ոսկեպատել մի բան, որը ամրության կարիք ունի, և խոսք չասել երկաթի մասին քանի որ այն ոսկի՞ չէ, անքամ արծաթ չէ… Ժողովուրդը ստանում էր այն՝ ինչ տալիս էին: Գաղափարը, մեկ բուռը՝ մեկ լեռ դարձնելու կարևորությունը պոետական հանգի ու վանկի, ռիթմի բաժին շինեցին՝ գովերքելով չգիտես ի՞նչ, ու՞մ… Ներքին քաղաքականությունը զբաղված էր ինտրիգաների խառնաշփոթությունը կոնյուկտորայի ծառայացնելու խնդիրների մանրակրկիթ վերլուծման և դրանց մաքսիմում քամելու դրույթները: Միայն պատուհանից պիտի երևար թշնամու ներխուժելը և միայն այդ պահին հիշվեր երկրի անվտանգությունը… Այդպե՞ս … Այլապես ինչու՞, ինչպիսի հանգամանքներում մենք՝ հերոսված նախակարգմամբ հայերս, գոյատևում էի՞նք միշտ կռացած, միշտ տուժածի դերում: Երբ դրսում անհանգիստ է, թշնամին կարող է հարամ անել մեր հացը, մենք ի՞նչ պիտի անեինք… Արեցի՞նք… Համոզված եմ՝ ակտիվ, ստացավ, պետական մտածողությամբ այրեր եղել են բոլոր դարերում, բոլոր ժամանակահատվածներում, առավել ևս օրհասական պահերին, սակայն առաջատարի (թագավոր, կայսր, իշխան, զորավար) դաստիարակությունը ուղղված չէր երկրի անվտանգությունը աստվածաբար մնացյալ արժեքներից վեր դասելուն, հոգին հագեցած չէր պետականին հակող «նյութերով»:
Թագը սեփական փափա՞խ… Թագը հպարտության խորհրդանիշ: Թագը՝ վսեմ պատասխանատվություն, գոնե այս… Իսկ սա չի երևում, չի եղել: Ինչու՞… Կիրթ ցեղը կրթե՞լ չկարողացավ իր առաջատարներին: Մաշտոցը թող մի տառ պակաս (անգամ տասը) ստեղծեր, մի գիր պակաս գրեին, զենք կռեին, ջարդող, ձեռագիր զենք, երկաթագիր զենք, ծակող, պատժող զենք: Լ Ղ Հ տարածքում ապրելը անվտանգ է, դրսի հայրենակիցներ, հավատացեք: Գոնե քսան տարեկան սերունդ ունենք, որը կաշվի վրա է զգացել երկրի անվտանգության մասին խոսքի տարբերությունը՝ ծիտիկի գովքից: Դրսի վտանգը՝ մեզ հասնելու և տագնապահար անելու թեորիա ուրի: Մենք բացառելու ենք նրա պրակտիկ ընթացքը և կասեցնելու ենք նրա ցանկացած դրսեվորումը: Ներքին քաղաքական լարվածությու չկա… Թեկուզ ունեինք՝ շատ էլ թափով ու անկախատեսելի… Քաղաքական ռեալ ուժեր չեն ձևավորվի, ըստ էության իշխանությունները վերահսկում են իրադրությունը շատ փափուկ կոշտությամբ: Կադրային փոփոխությունները շատ հաճախ արդյունք չեն պետական ստրուկտուրայի ֆունկցիաների լիարժեք գործունեությունը ապահովող քայլերի: Լիցքաթափման և կառավարման զարկերակի առողջ արձագանքի ակնկալիքները միշտ չեն արդարացվում, սակայն իշխանություները ուղղակի կամ միջանկյալ ձևերով հուշում են (հաղորդումներ, զրույցներ…) կամ թարգմանում են այն, ինչը «տեղ» չհասավ, բայց ցանկալի էր, որովհետև այն իրոք չկա, իսկ «տեղ հասնելը» պիտի ֆիկսվի, պիտի գործի իմիտացիայի կենարար ու էժան գործելակերպը:
Ժողովուրդը չի հասկանում, որ ռեալ մոտեցումները հեռու են «ոտեցումներից» Նրան «գնում» են հասկանալ, որ կծել կա, բզտել, խայթել մահացու, պոչ կտրել, պոչից բռնել… Ի դեպ, պոչից բռնված առյուծը շատ էլ վտանգավոր չէ… էլ չեմ ասում մնացած գազանների մասին, որոնց պոչերը շատ են երկար, որն էլ հեռացնում է վնասազերծելու հավանականությունից: Չեմ պնդում, պոչ էլ կա, պոչ էլ, պոչ էլ… Ժողովուրդը մեկուսարանում չի տեսնում, որ ծանոթ չլինի՞ եղածին: Համապատասխանաբար համաչափ զարգացում ոչ ոք ոչ մի երկրում չի պլանավորել՝ ժողովրդի և շերտավորված մնացյալի միջև: Խալխի փեշակը անմիջական առնչթյուն ունեցե՞լ է երկրի ներքին կամ առտաքին քաղաքականության ձևավորման, կառուցման, վարման գործընթացներին: Պետականությունը կորցրած հայ ազնվականական տոհմի արաջատարները որքա՞ն էին ընկճված, ի՞նչ խնդիր էին դրել իրենց առջև, ինչպե՞ս էին գնահատում այդ իրավիճակը: Որքան գիտեմ, լուրջ անհանգստություն ապրելու պահեր չեն գրառվել, առավելևս խայտառակությունը որևէ կերպ չմարսելու դեպքեր: Սակայն եղածը, շան փայ դառած հարամ հացի շուրջ նստած հայ «առաջատար» ուժերը չեն ծուլացել վերաբաժանել, շարունակել են խլել իրարից՝ սեփական հայրենիքը թողած ոտքի տակ: Երևի թե օտարից խլելը «անհարմար»էր: Խլելը հատուկ է մարդուն: Այս աստվածային շնորհը սերտելու և կիրառելու ձևերը բազմազան են, կան ու կլինեն: Ի՞նչ էր պետք «խլելը» իրականացնողներին պատժելու համար ուժ և ցանկություն: Ցանկություն… Իհարկե ունեինք: ՈՒժ… դժվարանում եմ ասել: Ավելի շատ հակված եմ մտածելու որ հայերս, ուժի պոտենցիալով Աստծու կողմից շռայլություն ստացած տերությունների ցուցակում եղել ենք: Թե ինչպե՞ս և ե՞րբ, ի՞նչ պարագաներից տուժեցինք սպառիչ պատասխան չունեմ: Այս խնդիրը միայն կարելի է խորը «ուսումնասիրությունների» միջոցով հստակեցնել:
Այսուհանդերձ՝ դա լինելու է մի հստակեցում այն բանի՝ ինչը «առարկա» է ընդունվել ուսումնասիրության: Այսինքն, եթե խոսքը«Ա»հանգույցի մասին է, ապա դա չի նշանակում, որ այն դիտարկելի է որպես այբուբենի առաջին տառ: Կամ՝ եթե դեղին է, ուրեմն՝ կիտրոն է: Իսկ անհրաժեշտություն կա՞ անցյալը քրքրել: Մեր ներկան, մեր անցյալի տրամաբանական շարունակության արդյունք տեսնելը, որպես հիմնավոր տեսակետ՝ չեմ կիսում:Թող ինձ ներեն մեր պապերը, բայց պիտի ասեմ, 20-րդ դարի 80-ական թթ. մեր մեր «վարքը»որ կամ շատ վաղուց մոռացված արժեքի հրաշալի դրսեվորումն է: Իր պայքարի (20 տարի կտրվածքով) պարտության մեջ այսքան վճռական, հետևողական (բոլոր սխալներով հանդերձ) ու ատամով, երբևէ եղե՞լ ենք… Գուցե այո, բայց հետք չունենք, վառ ու համոզիչ նշումների բացակայությունը չէ, որ եզրահանգման է տանում, այլ նման խնդիրներ կյակքի կոչող «միավորի» բացակայությունը՝ անգամ «ունենալով» վճռական ցանկությունը, գաղափարը հասունացած, որևէ երկրում քաղաքական ուժերի տարաձայնությունները կասեցնելու (առավել ևս ուժի ձևը) փորձերը, ցանկացած փորց հղի է անկախագուշակելի ցուցումներով՝ կախված «միավորի» ղեկին կանգնած պատասխանատվություն ստանձնած անհատների ողջախողությունից: Այն՝«տարաձայների» բախումը, վերահսկելու թույլատրելիի սահմաներում պահելու հատուկ առաքելությունը՝ «պետություն» կոչվող միավորինն է: Այն՝ ողբերգականի վերաճելու տենդենցները վանկարծակի «ընդունելու» փաստը պիտի շեշտի երկիրը կառավարելու անկարողությունը: Մեր իրականությունը զեռծ չէ այս բնականոն ռիթմից վնասվելու պրակտիկայից: Սա առանձնապես շոշափելի է մեր անցյալի ֆոնի վրա: ԼՂՀ տարածքում, գործող, ռեալ «վնասազերծելի»ուժեր չկան քաղաքական դաշտում: Ինչու՞ սա ընդունվում է, որպես շարքային երևույթ: Գործող իշխանությունները որևէ կերպ երերալու, իշխանությունը կորցնելու, անակնկալի մթնոլորտից տուժելու հիմքեր չեն տեսնում: Կար: Ապրեցինք նման իրականություն: Շտկեցինք, թող նաև «շտկեցին» բայց գրեթե անվնաս հաղթահարեցինք, մի բան, որը մեզ ուղեկցել է դարեր շարունակ: Իրավունքների և պարտականությունների բաշխվածությունը, մեր ապուպապերի (խալխի ու իշխողների միջև) տեսանկյունից՝շատ մութ և հակասություններով լի, չհմնավորված (ուղղվածությամբ) դրույթներ ուներ: Եթե կառույցը չի դիմացել ժամանակի ցնցումներին, ուրեմն՝կամ «կառույցը»էն չի կամ «ժամանակը» ձերը չէ: Թեկուզ՝ աղոթքով, թեկուզ՝ երգով, ինչու չէ՝տառերով, մնացինք անվնաս, ստույգ այգուց խնձոր չտուժեր ոտքի տակ կամ սմբակի: Հաճախ էինք լսում, դեռևս 50-ական թթ, թե իբր, մենք՝ ղարաբաղցիներս, քիչ «քրիստոնյա» ենք, կամ աթեիստ ենք…ՍՍՀՄ-ի հետ կապերը թյուր են: Նրա ուժը պրեսի պես հավասար էր ճնշում նրա ռեժիմին թարս նայողին նրա գաղափարները կասկածի տակ դնող ամեն մեկին, առավել ևս վտանգ ներկայացնող ցանկացած էլեմենտի: Մենք ավելի պրագմատիկ, քիչ այլ թեքվածության ճյուղավորումն ենք Հայկի ցեղի: Մենք շատ ճիշտ ենք գնահատել կրոնի «դերն» ու «տեղը» և նրան հատկացրել ենք մի «պաշտոն»-դիրք, որը հետագայում ունեցան արհմիթյունները մեր իրականության մեջ: Սա շատ փափուկ և անվտանգ որոշում պիտի եղած լիներ և, ըստ էության, շահեկան էր եկեղեցու համար: Ավելին չարժեր…
Գուցե մեր այս խելամիտ և նուրբ մտածելակերպին արդյունքում է, որ հաճախ չենք «կիսել» հայ ժողովրդի համար «նախատեսված» ճակատագրի շատ դրվագներ (պատմաաշխարհագրական) և մնացել ենք գրեթե անսասան, ապրել ենք յուրովի, եղել ենք շատ մոտ՝ պետություն կոչվող կազմակերպությանը՝ընդհուպ սերտացած միավորին: Առանձին, ինքնուրույն աշխարհին ներկայանալու միջազգային ընդունված պրոցեդուրաների բացակայության կամ գործող կանոնների շրջանակում ղարաբաղցիները որևէ լուրջ հայտ չեն ներկայացրել Հայաստանի անունից հանդես եկող որևէ պաշտոնական միավորի: Այսինքը Հայաստան երկրից կամ նրա շահերի շրջանակից դուրս ղարաբաղցիները քայլ չեն նախաձեռնել: Գուցե հետևություն անոմ, քանզի այլ պատճառներ հիմնավոր չեմ տեսնում : Խուսափելու համար բանավոր գոյություն ունեցող հայկական միավորի կազմից դուրս գալու (որը կորավեր՝ պառակտում և…) կամ նրա շահերն ու ազգային արժեքները անտեսելու կամ լքելու մասին հնարավոր որակումներից, ղարաբախցիները շատ նրբորեն իրականացրին անվնաս դիվանագիտություն՝ առանց անախորժության ու էական տարաձայնությունների, դարեր հետո անգամ, այս գաղափարը, գուցե դրույթը, գուցե վարկածը՝ շատ մոտ է վերոհիշյալին և հենց դրանից է, որ ունենք նույն իրադրությունը ժամանակի ոգուն հարազատ, քաղաքականության նորմերին համահունչ, արժանապատիվ մոտեցումներով՝ պահպանելով արցախյան) ղարաբախցուն հատուկ) ոճը. հոտը, համը՝ առանց որակումների.«Так угодно Богу. чтобы мы шагали в ногу. Ну и слава богу»,- այսպես եմ տեսնում ես: Աստծու կողմից նախաձեռնված մեր առաքելության շրջանակներում որպես պարտավորություն առանց հեղափոխական տրամաբանության, մեր ընկալածը խիստ համատեղելի է ամենակատարյալի հետ և գրեթե անթերի շարժվում է դեպի ողջախոհություն, որը ի զորու է իր «բնավորության» դրսեվորումներով ստանալ ամենախստապահանջ դեմոկրատի համակրանքն ու հարգանքը՝ ոչ մի շանս չթողնելու այլախոհներին:
Հարևան երկրի քարոզչությունը հաճախ հասնում է անմտության, որին հիմա շատ հանգիստ ենք արձագանքում: Շատ մտահոգված են, որ մեր երկիրը դեմոկրատական սկզբունքներից հեռու է, մեր նախագահները դիկտատորներ են, մեր չինովնիկները օրինապաշտ չեն, թայփայականությանը տուրք են տալիս, ճոճվում ենք անօրեն որոշումների հարվածներից, կաշառակերությունը ծաղկում է, թմրանյութեր են պատրաստում կամ աճեցնում:Այս «տեքստը» հաճախ է ուղղվում տարբեր երկրներում, տվյալ պետության կառավարման «մասն» կազմող ընդդիմադիր ուժերի կողմից կոնկրետ հասցեատիրոջը: Նորմալ է: Այսինքն՝ Ղարաբաղում, Ադրբեջանում, Վրասըանում և աշխարհի շատ պետություններում նման «բաներ» առկա են և այս ու նման արատների վերացման ուղղությամբ միջոցներ են ձերնարկվում: Պետության «գիրկը» շատ մեծ է, այն իր ընդգրկուն «բնավորության» շրջանակներում կարող է ունենալ շատ ավելի անսպասելի, մաշտաբային, խոշոր ու աննախադեպ դրվագներ, պատահարներ, ցնցումներ՝ քան մեկ այլ կազմակերպություն: Ժամանակը անհամեմատ մեծացրել է մարդկանց հարաբերությունների շփումների որակը… Սակայն գրեթե անփոփոխ են մնացել հաշվեհարդառներե: Ժողովուրդը չի կարող հաշվեհարդար տեսնել իր թագավորի հետ հրապարակավ, եթե ա¤ թագավորը չի խոցել խալխի հոգին բ¤ եթե թագավորի մերձավորները (առաջին հերթին բանակը) չեն դավաճանում: Կան և այլ կետեր, հանգամանքներ, որոնք գրեթե առնչություն չունեն խալխի հետ՝ բայց ոգտագործվում են նրա անունից:
Հին հռոմում, ինչպես հայտնի է (ըստ վարկածների) «61 մարդ» դեմ էին Կեսարին, այդ թվում՝ մերձավորներ: Մինչ այդ էր, որ մակեդոնացի Ալեքսանդրին թունավորեցին (իբր նաև Արիստոտելը (: Հանիբալը գրեթե մի կերպ փախավ իր երկրից, «ապաստան գտավ Հայաստանում»: Աշոտ երկաթի դեմ ելան հզոր իշխանները: Մխիթար սպարապետը տուժեց: Նապոլեոն Բոնապարտը հաղթական երթերի արանքում ուներ թշնամիներ, որոնք էլ թունավորեցին նրան հետագայում: 3 Ռեյխի Ֆյուրերը (իսկ Դուլեն Իտալիայում) քիչ մնաց դավադրության զոհ դառնար, այն էլ նման արտակարգ ռեժիմի պայմաններում: Մուսալինին կախեցին՝ չնայած վերջինիս արդյունավետ (ղեկավարության տարիներին) գորտնեությանը: Ղարաբաղցիները այս հարցում էլ ապրեցին պետության գոյատևման աստվածային կատեգորյաների շրջանակներում թույլատրելի անոմալիաներ, որը ընդունվեց, որպես լարվածության թուլացման տարբերակ կամ ցնցումների բնականոն պարպում: Մահափորցի մասնակիցները, ի տարբերություն Ամերիկայի, Ղարաբաղում դատարանի առաջ կանգնեցին: Ասպարեզից «հեռացրին» նաև այն ժողովրդի միջոցով, որը մի ժամանակ պաշտում էր նրանց: Գոնե մի բան մասնակից են անում երբեմն: ՈՒշիմ աշակերտի բնութագրով պատմության մեջ մտնելը ևս մտնել է: Այլ հարց է, թե դա ի՞նչ է տալիս և՝ ու՞մ: ՈՒզում էմ համոզմունք հայտնեմ ու վեճի տեղիք չտամ: Ասում եմ՝ երբ մեր ժողովրդին օտարն է խոցում, միավորվում է ու մեկին երկու պատասխանում, համա որ մեր ղեկավար չինովնիկը (միջինից ցածրը՝ չէ) նույն խոցելը խոցի, դեռ մի բան էլ ավել… ներողամտությամ, թե ատամներ կրճտացնելով, բայց՝ «կտանի», արանց վնասելու հանրայինը, պետականը, իբր նաև համաժողովրդականը: Սա ուրիշ կառուցվածք է, ուրիշ ընկալում է, եթե ընկալում է… իհարկե ամեն մի դրսեվորում ունի մանրամասներ ու յուրահատկություների մի ամբողջ բնութագիր: Ռոստովցի ընկերս ասում է՝ կապված եք ձեր հողին, ջրին, քարին այնքան, որ դրանից կտրվելու տարբերակը խոցում է ձեր խիղճը ու էլ ավելի սերտանալու զգացումներով լիցքավորում: Մոսկվայի բարեկամս գտնում է, որ հաց կորցնելը պակաս կարևոր ֆակտոր չէ: Ղարաբաղը Ռուսաստան չէ որ ընտրել կարողանա ու ոտի վրա սոված չմեռնես, որ վարչակազմի ղեկավարի, կամ նրա բարեկամի, կամ նրա ընկերոջ բարեկամի աչքը ընկավ քո պաշտոնին՝ «пиши пропало»: Գնալ, բողոքելու տեղ կա՞… որ լինի՝ ի՞նչ…
Ղարաբաղում շատ առանձնահատուկ «ընդդիմադիր» ուժեր կան: Այդպիսին ունենալու համար շահագրգռված են բոլորը, իսկ ժողովուրդը չի հասկանում, կամ բան չի հասկանում այս թատրոնից: Կոմկուսի ղեկավարը (առաջին քարտուղար) կարող է սեփական հարց լուծել՝ որպես հատուցում: Թե ումի՞ց ու՞մ ի՞նչ կմնա… Կարևորը՝ կոմկուսը իբր վերահսկում է իրեն վստահված «տեղամասի» հավատարմության գործընթացը և ապահովում երկրի անվտանգությունը: Վերջ, սա է գործոնը, սա է երկիր պահող բազմաթիվ ֆաքտորներից մեկը: Բա ժողովու՞րդը: Որ չի դիմանալու՝ էլ ինչ ժողովուրդ: Բանաստեղծների թողի հիմքն եք, ձեզ գովերգում էն կոմպոզիտորներ, երգահաններ, գուսաներ, քաղաքական գործիչներ, պատմությունը խարսխվում է ձեր ուսերին, թագավորները ձեր միավորումից փառք են վայելում, տարածքներ են գրավում, ամենակարող ժողովուրդ… Աստծուն փոխարինում եք երկրագնդի վար՝ առանց փայի, առանց ակնկալիքների: Միշտ համբերատար, մատչելի, հոգատար, ներողամիտ, նվիրված, հարատև, բայց՝ ժողովուրդ: Ավելի հավաքական, ու այդուհանդերձ՝ վերացական միավոր չկա, գոյ չէ: Մուսուլմանական (ժողովուրդների) հավատքին դավանողները ավելի լոյալ են իրենց ավագներին, մեծ ու փոքր ղեկավարներին քան՝ մնացածները: Մենք այս առումով չենք զիջում մուսուլմաններին: Եթե այս ամենը ուղված է (գոնե ինչ որ շահ) պետության հզորությունը ապահովող գործոնին՝ տեղին է, փառք քեզ, ժողովուրդ: Միանձնյա լինելու, ղեկավարելու միայնյա հակումը, ինքնին նորություն չէ: Սակայն որոշիչ ու ճակատագրական կարող է լինել անհատի գործելակերպը՝ մանավանդ երկրի համար վճռորոշ պահերին: Այս իրականությունը մեզ ուղղեկցել է դարեր շարունակ: Ժողովրդի արձագանքը ճիշտ հունով տեղ հասցնելու և այն հանուն երկրի փրկության օգտագործելու առաքելությունը ևս լուծ չպիտի դառնա մեկի կամ մի խմբի վզին, որի դեմ պայքարելու, ճնշելու փորձը հայտնի է պատմությանը: Իհարկե կան, կան երկրներ, որոնք քաղաքական բախումների հնարավոր «Վնասներից» զերծ են մնացել և շարունակում են ապրել այնպես, կարծես աշխարհի եռուզեռը ոչ մի կապ չունի,) նրանց երկրին Աստված առանձին հոդվածով է ապրեծնում) այս տարածքի վրա ապրող մարդկանց հետ: Հարևան երկրի աչքերը հանել են, ամեն օր մի քիչ սպանում են, վառում են, փչացնում են այդ երկրի բնական բարիքնեհո «վատնում» նենգորեն նրա մարդկային ռեսուրսը, կողքինին հեչ բան չեն ասում:
Մեզ՝ հայերիս, այնքան «բան են ասե» որ գրեթե բան չեն մնացել: Ճիշտ ապրելու գաղտնիքը «ճիշտ» լինելը չի ապահովում: ՈՒրիշ, ավելի մատչելի ճշմարտություն կա, որը հազար էլ չլինի, բայց՝ անգամ մատչելի է: Քո ճիշտը դուրս է մղվում մեկ այլ «ճշտից»- ից և սա գիտական առաջընթացի պրոցես չէ: Հին կոմբայնը նոթով փոխելու, նորը հնին «դուրս մղելու» գործընթացը չէ: «Հարաբերական ճիշտ» ասելով չենք սպառի նյութը : Խորհրդային միության ղեկավարները, ինչպես պարզվել է, անձնական շահի վերահսկողություն են սահմանել՝ շատ հաճախ այդ դիտակեըից ելք նախատեսել ամբողջ երկրի համար: Վճռորոշ որոշումների ճակատագիրը հայելի չէ, որ անմիջապես «արտացոլի» իրական պատկերը ու նախազգուշացնի տագնապի մասին: Մենք արդեն վկա ենք, որ խորհրդային հզոր պետության գոյի համար, ըստ էության, կոնկրետ նպատակ չի հետապնդվել, կարծես նման վտանգ չի էլ նշմարվել տեսադաշտում, տագնապ չի էլ եղել, չնայած ժողովուրդը շատ ավելր զգոն էր ու ավելի մտահոգված իր՝ կարծես մինիմալ (տեղեկատվությամբ) շփվածության պարագայում: Նման թերությունների համար սովետական ժողովուրդըիր ղեկավարներին որևէ կերպ կոչ անելոը, ուղղություն տալու, տագնապի ազդանշան հնչեցնելու համարձակություն չուներ, իսկ առանձին անհատների ձայները աղմուկ դառնալու բոլոր փորձերը կասեցվել են՝ ժողովրդին հայտնի և անհայտ մեթոդներով՝ հանուն երկրի ազգային անվտանգության: Այսպե՞ս… Շատ կոպիտ էլ ինչի թե, արժանի համեմատություն է, եթե ղեկավարի խոսքը համարենք՝ թառի, իսկ ժողովրդինը՝ քյամանչի «պարտիա»: Անկախ իր կամքից, քյամանչան կրկնում է թառին մի «ակնթարթ» հետո: Այս «համագործակթությունը» ներդաշնակության տարբերակ է և սրանից չի տուժում համույթի կատարումը.: Տարիներ հետո, երկրի ներքին քաղաքականության էական վրիպումների պատասխանը ո՞վ տա, «հետևանքների» վնասը ո՞վ հատուցի:
Ժողովուրդը ոչինչ չի նախաձեռնում, ուրեմն և պատասխանատվություն կրելու դերից հեռու է, սակայն չտուժել չի կարող, ճիշտ նույնքան, որքան ժառանգություն է ստացել իր ղեկավարներից համապատասխան ժամանակահատվածի համար: Պետական պատասխանատու օղակի «իշխանավորը» ըստ էության, ազատ է իր գործունեության անմիջական քայլերի ընտրության մեջ: Անհարթությունները թույլատրելի սահմաններում պահելու հմտությունը նստում է համարիչում և բաժանվում է (գուցե ցուցադրվում է, դրսևորում է) նրա հատկացված ուշադրության, վերահսկողության վրա: Վերահսկողությունից էլ կախված է քանորդի արդյունքը: Անաղարտ ու սրտացավ վերահսկողության պայմաններում «թիավարելու» մանեվրելու հմտության գործակիցը նվազում է ընդհուպ մինչև մինուս զրո: Եթե պետության ղեկավարը վերապահում էր՝ խալխին ու նրա սերուցքին քթի տակից վրիպած բառերի շարժով պատասխանելու կամ լսելու իրավունք, ապա քիչ հետո գործում էր անվստահության չհայտարարված տրամադրություն ու խիստ թշնամական սարկազմի ծննունդ ամենատարբեր շերտերում: Ստանալով պետության կողմից սահմանված իրավունքները, որպես կանոն, միջին օղակի իշխանավորը ընտրում և հարմարեցնում է պարտականությունները՝ առավելապես հետապնդվող շահին և ակնկալում մտավոր կարողություններին: Այս «գործընթացը» արձագանք չի գտնում վերևներում, քանզի իշխանավորը արդեն վերահսկում է իր լծակները էֆեկտիվ օգտագործելու դինամսվան: Ժողովուրդը չի մասնակցում, նա անշահահաս երեխայի կարգավիճակից այն դին անցնելու երաշխիքներ ունի, բայց անչափահասի իրավունքներով… Ավելի չի էլ պահանջում, եթե կենսակերպը չի ծակում կամ՝ կոշտուկ չի ոտքի տակ: Կոշտուկներ հարթող սոցիալական շերտ էլ կա, որի փեշակը հարմարեցնելն է՝ մի քիչ ոտքի առջևի մասից, մի քիչ՝ ետևի, կոշկին ձեռք չտալ, «հագուստին» վայել լինի թող: Մեջքից կռացած խալխի ոտքն էլ քայլից՝ որոշակի քայլից հեռու «քայլելու» տրամադրություն հակված չէ: Այն ունի իր ոտքի համար նախատեսված մակերես՝ կոնկրետին մոտ շրջանակներում: Ղեկավարությունը հոգատարությամբ է անդրադառնում ժողովրդի ցանկացած քայլի անվտանգությանը՝ ապահովելու և նրա առողջությունը խնայելու իր խոստումներին:
Ղարաբաղում ունենք առանց տանիք, առանց կոշիկ, առանց, բայց կոշտուկներով ապրող խալխ, որոնց միշտ լսում է ղեկավարությունը: Հարազատ ժողովրդին լսելը՝ ինքնին վստահություն է փոխադարձ: Իրար լսում են, կարևորը, որ իրար լսում են, միշտ իրար լսելը մեծ կուլտուրա է որը ՝ պի ֆրանսիացիները մշտական չեն ունենում: Երբեմն իրար այնքան վատ են լսում, որ դա «լսել» կոչվելու հիմքեր չի ունենում: ՈՒ սկսում են իրար «չլսել«, որից «աղմուկ» է առաջանում, այնպիսի աղմուկ, որ մենք էլ ենք լսում: Ստացվում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում իրար չեն լսում, բայց հազարավոր կմ. վրա լսվում է դա, թող մնացածները իրենց լսողությամբ չպարծենան: Երկիր կա, կամ՝ երկրներ, որ իրար լսում են, շատ լավ էլ լսում են, բայց չեն հասկանում: Ամբողջ աշխարհում հազիվ երկիր գտնվի ուր լսելը, հասկանալը իրար հաջորդեն: Օրինակ՝ Իրաքում իրար չեն հասկանում այդ երկրի բնակիչները: Ամերիկան էս էլ քանի տարի է անգլերենով փորձում է հասկացնել աշխարհի շատ երկրների քաղաքացիներին, որ լսել է պետք, մանավանդ՝ իրենց, որովհետև դա մեծ կուլտուրա է, իսկ այդ երկրների խալխերը «լավ լսելու» համար ի՞նչ պիտի ունենան: Խելք, խելք, ժողովո՛ւրդ… Այնքան խելք, որ ականջիդ կարիքը շատ չշոշափես: Խելքով՝ ինչ ասես կարելի է ունենալ: Տկարությունը ի՞նչ է: Ո՞վ է տկար: Այ օրինակ այս բոյով, բուսաթով տզամարդը ի՞նչ չանի, որ տկար կոչվի: Իսկ ո՞վ պարզի թե ո՞վ է տկար, ու՞մ համար: Ժողովուրդը կպարզի, լավ էլ կպարզի ամենամութ անկյան էությունը: Պարզել ես, դե գնա գործիդ… Այնքան փափուկ որ լարում չգրանցվի թույլատրելիից դուրս: Նախագահի նշանակած մարդը գյուղսովետի նախագահից էլ գերադասելի մարդ էր ու տկարության նմուշներից էլ չէր տուժում: «Նախագահի մարդը» ծնվում են, դառնում են, նաև պատվերով լինում են ու չեն լինում: Դրանից գյուղը տուժել էր թե, արձագանքը համարժեքից շատ ավելի ցածր էր լինում, իսկ հաճախ առանց արձագանքի են կոտրվում մեծ կարասներ, ողնաշարներ էին ջարդվում ոտի վրա, բայց գյուղի կերպարը նկարի ճակատագրով կախվում էր պատից ու թարմացնում գույնեհո:
Պետությու՞նը: Համակարգի տուժելը աչքի առաջ աչքով չի երևում: Ձու չի, որ ճաքի ու պարզվի… աչքը աշխարհի չափ էլ մեծանա, թե պետության անվտանգությունը ապահովող կոմպոնենտներից ոչ մեկի (անթիվ են) էական կորստի մասին իր կարողությունների շարունակումը չի կարող բավարար տեղեկություն տալ: Աչքով տեսնելը, ականջով լսելու չափ աստվածատուր մի պարգև է, որից օգտվելու «ձևերն ու մեթոդները» վերահսկում է մեկ այլ պարգև: Այդ, այդ պարգևը ժողովրդին տրված է որպես շքեղություն: ՈՒնենա, բայց՝ չօգտվի: Որ բոլորս այնքան խելոք չենք, որ մեկին լսենք, ապա ժողովուրդը թող առայժմ իր շքեղությունը պահի էն օրվա համար, որ «բոլորս կլինենք»: Որ փոքր էի ու էս եղածից շատ հեռու էի, միևնույն է լսեցի, որ Եկատերինան «անզուսպ» կին էր: Բայց կոչվում էր «Екатерина Великая». Որպես կին՝ « », որպես կայսրուհի, թե կայսր, թագոըհի, թո երկրի գլուխ, բայց՝ «Великая» .Որևհետև նա երկրի վարկանիշը պահեց Աստծու բարձունքին, որևհետև նա փրկեց Ռուսաստանը հենց այն պահին, երբ կործանումը անխուսափելի պիտի լիներ այլապես: Ահա, օտար երկրի քաղաքացին իր ոչ հայրենիքի համար «մեծ» անուն նվաճեց, որը պարզերես է անում նրան ծնող երկրին, նրա վստահ երկրին, իսկ ինքը ապրեց «…Կեցցես…»։ Երկրի ղեկավարից հաշվետվություն իբր ակնկալում է ժողովուրդը: Ո՞վ կամ ովքե՞ր են պարտավոր ապահովել այդ ակնկալիքը: Ընդվզող, կարգապահ խալխը զգոն է պահում իր պարտականություններից անսպառ օգտվող «կազմակերպությանը»: Արդյունքում ունենում է կահավորված տնտեսություն, երկրի անվտանգությունը ապահովող ուժ, արտաքին քաղաքականություն՝ հանուն ժողովրդի: «Մեկը պակաս ուտող», բայց հարգված ժողովուրդը, պարտք չի մնա իր «պետությանը», այդ թվում՝ Աստծուն: Ղարաբաղցին շատ ավելի հպարտ էր իր արժանապատվությունը պաշտպանելիս,և որևէ կերպ այն քծնածիվ փոխարինելու բնավորությունը հակակրանքի էր արժանանում գոնե վճռական պահերին: Խոսքը իշխանավոր համերկրացու և շարքային մահկանացուի փոխհարաբերության մասին է: Հանուն արտաքին անկախության նա չի խնայել իր որդուն՝ չնսեմանալով ապրուստի միջոցներ «պարգևող» իշխանավորի կամայականությունների առաջ: Վախի բացակայությունը կարող է և ենթադրել ահաբեկության բացառում նաև: Տվյալ պարագայում իշխանավորի դիրքը ենթադրում է հենց այդ, որովհետև դրսի սպառնալիքը կասեցնող ուժը չի կարող ներսում «դավաճանել»: Ահա քեզ պարադոքս: Սեփական ժողովրդին ներկայանալ իմիտացվա՞ծ: Հարգանքը գույքի տեսքո՞վ կամ՝ փողի՞: Հարգանքը փոխանցվում է շնչով, հոգու շնչառությամբ, առավելապես առանց խոսքի, այն ստանում են դարձյալ լուռ: Հոգատարությունը շոշափում են առանց ավելորդ ցուցահանդեսների և շքեղ շքերթների, գուցե նաև՝ նվերների: Օրինակ, հայրը մոր պես դրսեվորել չի կարող իր սերն ու հոգատարությունը, սակայն այն կա և ունի իր հմայքն ու ուժը՝ որոնք պակաս անհրաժեշտ չեն որդուն…
Իբր Արքիլեսն ասել է՝ բթամիտ թագավորի համար չարժե մեռնել: Իրավացի՞ էր… Բթամիտ թագավոր պահող խալխը ի՞նչ է ակնկալում «վերևից»: Թագավորին, ավելի կոնկրետ, իշխողին քծնելը խրախուսվում է իշխողի կողմից: Թագավորին վճռական պահին թյուլիմացության մեջ գցել կարող են միայն նրանք, ովքեր շրջապատում են նրան՝ ամենօրյա մտերիմ զրույցներով: Թագավորը անվստահելի մարդկանց հեռու է պահում իր տեսադաշտից: Հազարավոր տարիների երկրագնդի պատմության մեջ հատուկ տեղ ունեն քաղաքակրթության օջախները, որոնց թագավորները վառ, ուսանելի և ամոթալի հետքեր են թողել… Նրանց գործնեությունների մեջ միշտ առկա են եղել ակնհայտ դաժանություններ ու դավաճանություններ ուղղված այս կամ այն իշխանավորի, գուցե նաև՝ թագավորի դեմ: Սակայն խելամիտ, ճկուն, հայրենասեր թագավորներին միշտ «խանգարել» են մարդիկ, որոնք օժտված են եղել ավանտյուրիայով. կարողացել են վստահության թաղանթ ստեղծել՝ արքունիքի հեղինակավոր և ազդեցիկ մարդկանց մոլորության մեջ գցելով, անհասկանալի (նաև իրենց (, անբացատրելի երևույթների սեփական ինտերպրիտացիայով: Բազմաթիվ օրինակներից ինձ ապշեցնում է համարձակությունը, Աքիլեսի տեսակետը հոգեվորականերին մատուցվող տեսության հարցում և ուղղակի արհամարանքը Աստվածներից մի քանիսի հասցեին: Եթե հավատալու լինենք պատմությանը, ապա Տրոյան ավերվեց հոգևոր հոր անհիմն պնդումների արդյունքում: Նախ նա Ագամեմեոնին հայտնեց, թե Աստվածներից մի քանիսի մարմնացումը հանդիսացող հուշարձանները ավերվել են հույների կողմից, իսկ Աստվածները չեն ներել այդ քայլը և երես են թեքել: «Սրբապղծությունը չի ներում և ոչ մի Աստտված…»:
Այստեղից հետևություն արեց թագավորի մերձավոր հոգևորականը, թե հաղթանակը ապահովված է… Նման անհիմն կանխատեսությունները ապակողմնորոշում են թագավորին… Այդպես եղավ Տրոյայում: Եվ վերջապես, երբ հույները «Ձին» թողեցին և հեռացան, թագավորը իր շքախմբի հետ դուրս եկավ պարսպից ու մոտեցավ «կենդանուն»: Հոգևոր հայրը կրկին իրեն իրավունք վերապահեց թագավորին ապակողմնորաշելու:
Նա ասաց, թե Աստվածները պարգև են ուղարկել տրոյացիներին՝ տարած հաղթանակի համար: Պարքսը այլայլվեց, նա խիստ շեշտված ասաց՝ փառքի այս ձին, հայր, խնդրում եմ, այն վառել է պետք: Հոգևոր հայրը համոզիչ վերջնական կտրուկ խոսքով պնդեց՝ թե «ձին» պիտի ներս տարվի, իբր Աստվածային պարգև…
Մեր «թագավորների» մերձավորների ինտելեքտուալ պոտենցիալի վրա չեմ կասկածում, բայց միայն իմ չկասկածելով գորխը «կերթա՞», «կեղնի՞»: Պիտի ասեմ, որ կախեն էլ, պիտի ասեմ, ինքս ին աջքով տեսնու եմ մեր Ագամեմեոնին, մեր հոգևոր հորը, մերձավորներին էմ տեսնում նաև ու խեղկատակների: «Ձին ներս բերելը» կա, հետևանքը՝ այն չէ, որովհետև «ձին» էլ էն չի:
(շարունակելի)
Комментариев нет:
Отправить комментарий