25.04.2013

Ժողովուրդը՝ պետություն, պետությունը՝ ժողովուրդ-3


 * * *
Զինվորը, որը ազատամարտիկ էր, խալխի հպարտությունը ուսերին պահող մարդ էր երկրի տերը չլինելու փաստը գնահատում էր շատ կծու ու վրանի տակ ապրող տուրիստին տարբերում էր հոգին լիքը, բայց թիկունքում թիկունք չունեցող գունատ ու անվստահ մարդուց: Միայն այդ և ոչ ավելին: Պատերազմը պատմություն դարձավ անհամեմաը շուտ: Խրամաըի տղանները պպզում են էս շենքի աստիճաններին, էն ծառի տակ, բարդյուրներին ու արկանքի տակ գցում էն օրվա հատիկները, որի աղածը անհա՞մ, արդեն այսպես, այլևս պետք չեն անգամ նրա պատմածները: Հա՞, էդպե՞ս… Բա երգը, էն որ զինվորի մասին պիտի հյուսվի, էն որ գոնե հպարտություն պիտի բերի, էլ հաց չեմ ասում: Ձեն չեք հանում: ԵՎ նրանք, ովքեր պիտի գոնե մի բլուզկայի չափ մաշկներս պահեն, որ լկտի քամիներից չտուժենք, և նրանք՝ ովքեր կանանց ու երեխանների հետ ներքնահարկում թաքնվել են թշնամու արկերից ու յուրայիների հեգնանքից, որոնց վիրավորանքներով խոշտանգում էին, ամոթանք էին տալւս… Սելավից հետո, երբևէ տեսե՞լ եք հետևանքը մոտիկից: Ինչը լավ չէր կպցրած, ինչը տեղում չէր, ինչը մոռացվել էր, ջուրը, անգամ ամենապարզ, բայց բռնազբոսիկ ջուրը հավաքում բերում է բաշխում իր հաճույքով ու պատասխանատվություն չի վերցնում այդ վարքի համար: Վարքը գալիս է «մեջքից»: Մեջքը ամբողջությամբ ետևից լինելը պարտադիր չէ: Ամենալավ մեջքը հիմքն է, ուժի էությունը, որը կերտում է որակները և որակի նշանով ապահովում նրա լինելը օրենքի վրա: Այս զրույցը բորդյուրի տղաներին ոչինչ չի բերելու, հաջորդ գոյամարտի զինվորը գիրք չի կարդալու, իսկ իմ խոսքը նրա համար ֆայտոն է: «Լավ է, պապիկ, շատ լավ է, հրաշալի է, բայց ֆայտոնի համար այս ճանապարհը անհամբեր է»: Ես կհասկանամ, որ հայրենասիրությունը փոխարինել են վարձու աշխատանքով: Ասեմ՝ «Ես փոս էի կտրում բահով, իսկ մի օր մի մեքենա եկավ սովխոզի ինժեների հետ. բրիգադավարը իչավ ու ասաց, էսա էս մեքենան փոս կկըրի, դուք միայն ծառերը տնկեք ու վերջ: Հա, ասացի, տունս քանդող առաջին նամարդը եկել է: Տրակտորը լավ բան է, բայց մարդուն ազատեց փեշակից, ապունց Հաբեթը վար էր անում, հաց էր վաստակում տանում՝ տաս շունչ պահում: Չին էինք բանեցնում, հունձ էինք անում, բաժին էինք ստանում սահմանված: Կոմբայնը եկավ մեջքներս կոտրեց մի կողմից: Գիտությունը տնաքանդ բան ա, որ դուզը խոսենք: Ես ի՞նչ մեղք ունեմ, որ դու ես ուշ ծնվել, դու ես կոմբայինի վրա հնձում, քեզ են վարձատրում: Ասելս ինչ է, հայրենասիրությունը զգացմունք պահելու համար՝ խարջ պիտի քաշվի, գործ պիըի տարվի, թե չէ որ սոված լինի երեխան, հայրը չի ծառայի: Բանակը ինքը, միայնակ, չի յարող հարց լուծել Ղարաբաղում, եթե որևէ լուրջ ցնցում լինի: Ես թոռնիկ ունեմ, դու՝ որդի: Քո որդին ծառայել վերջացրել է, եկել է տանը «նստել»: Իմ թոռը գնացել է ծառայելու: Թշնամին հարձակվել է: Թոռս խրամատում է, նա առայժմ հայրենասեր է՝ քիչ թե շատ, բայց քո որդին չի աշխատում:

—«Սովետական միությունը հասցե ուներ, հայրենիք էր, որ հոգսդ լինում էր, գնում էի քարտուղարի մոտ: Կուսակցությանը փոխորինել է եկեղեցին, բայց ո՞ր եկեղեցին, որևէ ղարաբաղցու, որևէ հարցով կուսակցությանը չփոխարինի: Հանուն հայրենիքի գնում ենք, գնալու ենք, բայց այդ հայրենիքի տեղը չգիտեմ, որ մոտենամ ասեմ՝ «ինձ էլ պահիր, որ էգուց էլ գամ խրամատ»: Հարևանիս տանը տասից ավել մարդ էր ապրում: Չորս «տղամարդ» կար հարկի տակ: Ավագը գյուղվարչության պետն էր՝ չնայած տհաս ու տկար լինելուն: Շրջանի, չէ սկզբում քաղաքի բերի հողերը բաժանեց հրահանգով ու ինքն էլ իր փափուկ բաժինը վերցրեց:

Այդ եղավ, երբ ես խրամատում էի ու գլուխս զբաղված էր հայրենասիրությամբ: Նա՞, մի օր էլ չմտավ, չեկավ, զենք չվերցրեց, բայց ստացավ՝ ինչ «հայրենիքը» տվեց: Գործին նայեք, կռիս շանորդին հողերը գրանցեց կնոջ անվանի, ինքը հազարավ- միլիոնով փողեր պարտք վերցրեց ու փախավ: Տանը մնաց համա մի կին, բայց ժառանգություն ստացած հողերով: Հիմա այս կինը այդ հողերը (և մոտիկ և սևահող) վարում է, ինքն էլ քեֆ անում, մնացածը ուղարկում իր որդիներին, որոնք «մայր հողի» մասին չմտածեն: Արդյունքում՝ ես հողը պահել եմ, բորենի մարդիկ լափում են՝ առանց ամոթի ու «մեծ հայրենասիրությամբ«: Սա է եղածը, սա ի՞նչասիրություն է, որ սուտ է, չնկատե՞մ , չտեսնե՞մ, որ հայրենասիրությունը «մասկա» է: Շատ հաջող ու անխոցելի վահան է: Ինչ ուզում ես՝ արա, բայց քեզ պիտի «դաբրո» տան վերևից, թե՝ «կողքից«: Գոնե մի ասեք, մի խաբեք, «կլեպտոկրատիայից» սպասելիք չունեմ, կոնկրետ ես: Ճիշտն ասեմ՝ շանսի եմ սպասում, ավելի չիշտ, փնտրում եմ, շատ շեշտված որոնումների մեջ եմ, ուզում եմ շարք ընկնեմ, փայ ունենամ ու ես էլ ունենամ գոնե մի քիչ «մասկա«, ապրեմ, կենալս հոգնեցրել է, քոչելս է գալիս«:
 —Գնա, ասում եմ, գնա Ռուսաստան, շփվիր, գլուխդ պահիր:
 — Չասացիր, չի՞ մտնելու խրամատում օգնի թոռնիկիս:
 — «Չէ» ասեմ որ, կհավատա՞ս: Ասում եմ, մի գնա նրա մոտ, չտաս, չեն տա, իսկ մենք մի ոչխարից ավել բան չունենք տալու: Էնա թուրքն էլ էր վերցնում, բայց՝ խղճով: Տելեվիզրով խոսում են կաշառակերության վերացման մասին: Մեզ էլ էշի տեղ են դնում: Իբր իրենք չգիտեն, թե ո՞վ է վերցնում, կամ՝ ովքեր: Ասում եմ՝ մենք այդքան փող չունենք, որ տանք: Կարգին գործի համար կարգին՝ կարգին պիտի ժաժ գաս, ասում են: Դու ուրեմն՝ գնա Ռուսաստան: Քո ընկերները 1988-ին գնացել, իսկ գնալը երբեք ուշ չէ: Եղած կյանքդ կապրես՝ այս անգամ հեռավոր հայրենիքիդ մասին խոսելով ու «կուրծք ծեծելով«: Երևում է, թեկուզ չեն ասում, բայց «Կամանդոսը» գնդապետ էր, որ պատերազմ սկսվեց, ու բոլորի աչքի առաջ Շուշին գրավելու ունակություն ցույց տվեց մարտադաշտում: Ռազմական գործը հրաշալի գիտի՞, թե՞ կասկած կա: Մի կերպ գեներալի կոչում ստացավ, մի քայլ արեց՝ էն էլ հետո, շատ ապահով մոռացել էին, բայց ամոթ էր… Փլանքյասի տղան ապաշնորհ հալով (սովետական բանակում լեյտենանտ էր պահեստային) գեներալ դարձավ: Վեց անգամ «հոպ », և նա Արկադի Տեր-Թադեվոսյանին հավասարվեց: Գնա, տղա, հիմա էլ հեռվից սիրիր հայրենիքը: Աշխարհի հայերի գերակշիռ մասը գերադասում է կարոտել հայրենիքին, որ կերածը կարոտով մարսի: Գնա, ջուբտ փողով լցրու եք, սիրիր, սիրենք, երդվիր, դու էլ խալխի նման մոմ վառիր ու «հուզվիր» խոսա… Հովանավոր գտիր՝ քեզ պահի, դա էլ է հերոսություն: Դու «պահել» ես մի ուրիշը՝ «թխել» ա, հիմա էլ դու «թխիր», հո սովից մեռնելու «փայն» էլ չես վերցնելու քեզ վրա: Գնա, տոմսի փող իրար կոշտ քցիր ու՝ ֆիշտ… Սպասում ենք: Հարսանիք էր մեր բնակավայրում:

Բոցաշունչ հեղափոխականի անունը կրող նախկին Խոնաշենի փոխարեն՝ ունենք քաղաք: Այսինքն մի քիչ գյուղ, մի քիչ ավան, բայց անունը՝ քաղաք: Մոսկվայում հարցնում էին՝ ասում էի՝ город , վպ болъшой город, իսկ հասցես ասում էի՝ Ն. Ստեփանյանի փողոց, շենք N118, N118, подезд N=8, 11этаж кв188. Ասում էին՝ էտա կարգին էլ քաղաք ունեք: Իմ փչոցից ես էլ էի փչվում ու հավատում, թե մեր բնակարանը թառած է 11-րդ հարկում: Նույն փողոցում հարսանիք էր: Հյուրեր կային «արտասահմանից»՝ բայց շարժման ալիքից հետո օտարության մեջ ապրող տեղացիներ, որոնք «новые армяани» անվան տակ էլ եթե չէ, ապա այնքան փարթամ են ապրում, որ երգ հյուսելուն հերիքեց: Արցախյան գոյամարտի տղաները զակազ տվին այդ տղաների պատվին երգ, որն էլ կատարվեց Արամ Ասատրյանից փոխ առած երաժշտությամբ, բայց Կարենի տեղ՝ Մելսիկ, Մելսիկ ջան: Նստածները, գինովացած էլ լինեին, աչք խլշեցին ու քոռի հայացքով նայեցին դեպի երգողը: Երգիչը չէր ճանաչում՝ ամուսնացողներին: Դրա համար էլ՝ «ջան, Մելսիկ, Մելսիկ» բառերը հնչում էին առանց ավելորդ լարվածության և Արամ Ասատրյանի երաժշտության տակտերից, դեսուդեն չէին վազում՝ առանց համաձայնության: Արամ Ասատրյանը հազիվ թե այդ պահին վիճարկեր, իսկ հետո՞, որ լսե՞ր… Մերոնք երգը կառնեին: Բան եմ ասում: Մարդիկ հենց էնպես, Մուվտա տեղը չէին երգվի, տեղը կա, տղերք: Հաջորդ օրը քչերը շշմեցին «երգի» տեքստով, որովհետև խնդիրը բեռի ծանրությամբ նստած էր այնտեղ, որից պիտի արձագանք լսվեր ու թունավորեր մոտովորապես այնպիսի հզորությամբ, որից տուժեին՝ գոնե երգողն ու տեքստի մարդը:

— Ես էլ եմ գնում: Ծլկած տղայի պատվին են երգ կապում, խռովում եմ գնամ:
— Խեղճ քաղաք, առանց քեզ, առանց քո մի կերպ փսսացող քթի, բարդյուրները կխոնանան, պետությունը մի սրբիչ կառնի ու հերթով կլացացնի իր ղեկավարներին՝… չպահեցինք որ՝ լացեք, ես էլ ձեր աչքասրբիչը:
—Ասում ես՝ խռովելդ նկատվի՞: Մի «սվաղչու» հետ խոսա, պայմանավորվիր, դու գնում ես, ինքը իսկույն աշխարհով մեկ ա անում:
— Սվաղի՞ն, սվաղին ո՞նց թե…
— Ասեմ: Էս երկրում ինչ կատարվում է, գործին տեղյակ մարդկանց աչքից չի վրիպում: Բայց ե՞րբ ես տեսել, որ չինովնիկի հասցեին նետ ուղարկվի այդ աչքից: Կքոռացնեն, կհանեն աչքը: Ինքը լավ գիտի, թե ով է գիշերը հանգիստ քնում, իսկ ինքը զույգ աչքով տեսածը ծածկում է, շպակլյովկով, սվաղով իբր դա (էդ լսած լուրը) էդպես չի, էսպես է եղել, կամ ճիշտ չհասկացանք, կամ սկի չի էլ արձագանքում, իբր ոչինչ չի էլ եղել: Սվաղ անողին ի՞նչ են ասում: Ըհը, սվաղչի: Հեռուստաէկրանից սվաղում են, բայց կյանքի գույնը հազիվ թե կարելի է ներկել կամ սվաղի տակ թողնել:
 — Սուտ մի խոսա, փչել դզելը որ կա, թազա Լենին կսարքեն, դու միայն հավատա, որ նորից եկել է, մեկ էլ տեսար Ֆելիքս Էդմունդովիչն էլ երևաց ու… Փափաղները կփոխեն ու կրկին կգոչեն՝ կեցցե Լենինը, կեցցե Սովետները, կորչի կապիտալիզմը, կորչեն հարուստները, սպոնսորները և այլ էլեմենտներ:
— Գնում եմ, գնում եմ փչեմ, դզեմ, կեցցե էլ ասեմ, սուտ տեղից երգեմ, արտասվեմ, բայց փող շինեմ, էնքան որ մերոնց էլ տանեմ: Ես հո պահակ չեմ ծնվել էս երկրի համար, բանակում հերթով են կանգնում, ես իմ բաժինը երկու անգամ գերակատարել եմ:
— Էդ ո՞վ որոշեց, թե դու… Քո չափը կարող է նորմայից քիչ ճանաչվի ու քեզ ետ տան: «Գնա «докончешь, придешь, вот это твое место, прямо у печки«: Խնդրում ես, բայց դա շատ կարևոր է ստատուսի հարց կա, ամեն քայլափոխի չկանգնեցնեն: Հանաք չեմ անում, քիչ կխոսես:

 * * *
1994թ ամռանը, մի քանի նախկին ազատամարտիկների մի մի ձեռք շոր վերցրին ու գնացին Ռուսաստան: Խոսել են հեռախոսով իրենց բարեկանմերի (եղբոր, քրոջ, քեռու, հոպարի, դայու(հետ, իսկ նրանք գրեթե նույնն են ասել՝ «դուք եկեք, ձեր գործը չի…»: Իսկականն է, «իրենց գործը չի», ոնց ուզում են անեն, բարեկամությումը տեղտ պահեն: Վերջ: «Ասում են քեզ համար ֆռֆռում ես, օրվա վերջին գալիս փողդ վերցնում հայդա տուն: ՈՒզում ես, մնա, կայֆ արա, պիվա, միվա, և այլն: Վերջում մաքուր մի չորս հարյուր բաքս է մնում»: Լավ է: Կարելի է մնալ: Բազմապատկում ենք 12 ով՝ դնում գրպանում : Երկրորդ տարում կրկնակի ես թխում: Սա էլ կրկնապատկում ենք ունենում փող, որով տրեցիներին բերում ենք, մեքենա ենք առնում ու կայֆ ենք անում սեմեյնի:
1995թ ամռանը հանդիպեցի նրանցից միայն երկուսին: «Մի գրագետ մարդու հանդիպել եմ վակզալում, հայ, գիտնական, ութասուն կամ ութասնուքանե տարեկան, առաջին օրն էր տեղ պիտի հասնեինք: Մի քանի ժամ էլեկտրիչկով ենք ճանապարհ կտրել: Ես մարդուն որ տաս տարի առաջ պատահեի՝ էլ զինվորս, ազատամարտիկս որն է: Գնա ապրիր, ապրիր, ապրիր քո քեֆին: Շատ բիտի մարդ էր, աշխարհ տեսած ու խորամանկ: Ասացի՝զարաբազցի եմ, կռիվ եմ արել, հայրենիք եմ պահել, կյանքս մաշել եմ, վիրավորել եմ, վիրավորված եմ, որ խրամատից դուրս հայ չգտա, հիմա եկել եմ… թող փորձեն տեղ չտան: Թեք նայեց ինձ ու կարծես թքեց խոսքի վրա: Ես քիչ շփոթվեցի: «Պախոդու» երեխաներից էլ խոսք գցեցի: Ասացի՝ պադվալում մեծացած երեխան հիմա կյանք է ուզում: Նկուղում, մթնի մեջ, սոված, հռթիռակոծության տակ, կրակ, ծուխ, քանդված տներ, արյուն, զոհեր… Սա էր մեր կյանքը:

— Ո՞վ է ձեզ էդ ճանապարհով տարել: Ե՞ս: Չէ: Դե ուրեմն ինձ մի պատմի: Դու հարիֆ ես եղել քո երկրում: Թումանյան կարդացած կա՞ս, ասում էր՝ ես հարիֆ մարդ եմ: Իսկ քո բաժինը այլ կերպ լինել չէր կարող: 1992թ ձեր մոտ թունդ կռիվներ կային, այո՞: Իսկ ձեր երկրի «գլխավերևի» մարդկանց երեխաները անցկացրել են ծովափին, ճամբարներում, առանց վճարի հասկանու՞մ ես: Ձրի: Իմ և իմ ընկերների հաշվին: Ես պարտավորություն չեմ ունեցել ձեր առաջ: Դուք «գործ» եք սկսել, մեզանից հո չե՞ք հարցրել: Բա ձեր ինքնական գործի համար ես ու հարևանս ինչու՞ պատասխան տանք: Մենք երբեք Ղարաբաղում չենք եղել, խաբար չունենք, թե դուք ով եք: Էնպես ես խոսում, կարծես պայմանը խախտող կողմն եմ, դու էլ եկել ես ամոթանք տաս մուննաթ գցես վրաս: Դուք ինչու պիտի պարտադրեք, որ մենք մեր բաժին հացից ամպայման պիտի ուղարկենք, որովհետև հակառակ դեպքումէ մի լիքը հոգի կեղտ են շպրտում վրադ՝ «քեզ նման հայի …»: Ես չեմ ուզում հերոս ապրել: Ես չեմ ուզում լսել ճարպոտ հայրենասիրություն: 2000 տարի հող են տվել, քաղաքներ, անգամ բիբլիական Արարատը չեն պահել, հիմա եկել են կանգնել, թե հողերը պիտի ետ վերցնենք կյանքի գնով: Պապերը ճոռիով գինի են խմել, ոչխարի, ես ինչ իմանամ՝ այծի, եղնիկի միս խորովել կեֆ արել եկեղեցին ժողովրդից հավաքած փողով փրկվել է ավերվելուց, գլուխ է պահել, կյանքը քաղցր է, որովհետև նա միակն է ու շատ փխրուն է: Այսպե՞ս: Փող են հավաքել, շաքար, ալյուր, ծխախոտ և այլ մթերքներ ամբարել, որ ուղարկեն: Հետո՞: Տեր Հարություն քահանան (թե հայր Հարություն) վաճառել է մի թափով ու փողը յուրացրել: Ես քննիչ չեմ, դատաղազ չեմ, ոստիկան էլ չեմ, որ հետաքրքրվեմ ու տեղ հասցնեմ եղածը: Ձեր զեմլակը պատմել է, որ ստացված մթերքները չեն բաժանվում, քեզ պես հարիֆներին փայ չեն տալիս, իրենք են ուտում, մի քանի կռուգով: Հա՞: Եթե Երևանում ապրող ղարաբաղցին քո պես ջահել, ջանը տեղը, չի գալիս հայրենիք, ոնց որ դու ես ասում, պահի, որ թուրքը չմտնի ձեր տները բնաջնջի, դուք ուրիշից ինչու՞ եք սպասում: Եթե բոլորի կողմից չէ ընկալվում նույնը, ապա երկուսից յուրաքանչյուրը կիսով չափ ապրելում, գոյություն ունենալու իրավունք ունի 50) 50: Այդպե՞ս: Որքան խիզախությունն է ընկալելի ու թույլատրելի, ճիշտ նույնքան էլ այդպիսին չլինելը: Ողջ մնալը ևս հերոսություն է: Առանց մեկնաբանության:

Ես կարծում էի, թե ղարաբաղցին չի կարող վատ որակներ ունենալ: Անաղարտ գործում անաղարտ հոգի էին դրել ու մենք այս երկրի հիմնակաան տերերին փորձում էինք բացատրել այն, ինչը ինքներս էլ լավ չեինք տեսնում, ու «մութը» առկա լինելը եկող օրերը պիտի հասցնեին մեզ: Մի խնջույքի ժամանակ տանտերը ռուսերեն լեզվով ուշադրություն ուզեց իր խոսքի համար ու բաժակ բարձրացրեց: Ինչու՞ ռուսերեն: Ինձ հաց տվող երկրի լեզուն է: Այո տագնապ ունենք, այդ կտոր հացից զրկվելու՝ լուրջ վտանգ: Տանտերն ասաց՝ սեղանի շուրջ ղարաբաղցի կա նստած: Մի ամբողջ տրիբունայի գոռոց լսվեց՝ գոլից հետո, շատ սպասված գոլից… Պատկերացրի՞ր: Ղարաբաղցին տղան փոխարինեց մի սուրբ Առաքյալի, որի աշխարհ գալը հազիվ թե նախատեսել էր ինքը Աստված: Այդ քաղաքի դատաղազը ջանքեր թափեց որ հաստատվեր իր ցեղի ղարաբաղյան արմակո: Ես էլ հոկտեմբերիկի համարձակություն էի պահում աչքերումս, որ որևէ կերպ նկատեր ներկայությունս ու ես էլ գլուխ խոնարհեի հայ իրականության բացահյտ խիզախ ճանաչված մասին մասն կազմող տղային: Քիչ մնաց լացեի, երբ նա ինքը մոտեցավ ու ասաց՝ «…»: Անունս էլ, ազգանունս էլ, գործիս անուն էլ… մզզմզաց, մզզմզաց ու թե՝ հավաքվածից բաժին կտամ: Այսինքն, ես ղարաբաղի շարժման համար փող եմ հավաքում չորս բոլորից, բերում տալիս իրեն, ինքը դրանից փայ է տալիս ինձ: Ես ոնց դատարկվեցի, քիչ մնաց կերածս հետ տայի նման ստորության չէի պատահել: Հիմա ես այլևս ոչ ոքի չեմ հավատում: Իսկ հայրենասիրությու՞նը «зонтик»: Մտածեցի՝ սա չլինի թե մեծ ափյորա է, այս մարդը մենակ չի եկել , ուրեմն ուղարկել են ըստ ռեգիոնների: Կեղտոտ ձեռքերով այդքամ մեծ գաղափա՞ր են հանել դրել աշխարհի վզին: Հազիվ թե մատների վրա հալված մարդիկ են դրանք:

1988թ փետրվարին Երևանի Լենինի հրապարակում առաջին լուրջ միտինգին մեկ միլիոն մարդ հավաքվեց: Տեղյակ եմ, մեկական ռուբլի փող գցեցին մեշոկի մեջ, որ հետո հաշվեն ու իմանա, ստույգ էլ չլինի, քանի մարդ՝ ինչքան փող: Այդ փողը ու՞ր է: Հարյուրավոր տոնաներով դեղորայք, հագուստեղեն, մթերքներ, հազար ու մի մանրուք եկավ ամբողջ աշխարհի հայերից… Դու, այ դու, ի՞նչ ես ստացել: Ւսկ ես գիտեմ օրինակներ, որոնք ամոթ են բերում ամենաանաղարտ գործին: Այս մասին ուրիշին չեմ ասում, չեմ էլ ասի: Ռուսներին ինքս էլ եմ փչում, դզում, ինչպես Երևանում են ասում: Բայց հոգուս հետ որ մնում եմ մենակ՝ ամոթ եմ զգում, մենք ինչու չլինենք իրոք մաքուր, իրոք ազատություն տենչող խալխ: Պատերազմները նաև արտադրված չեն լինում: Այս հողը այս թագավորին պետք է, գնում է վերցնի, որ չտան՝ կռիվ է: Այդ պետության ղեկավարներն կամ թագավորը վիրավորել է, այս պետության թագավորին կամ ազգականին, կռիվ է: Եվ այսպիսի կռվի զինվորը բարոյական իրավունք չունի հերոսանալու: Ինչու՞: ՈՒրիշինը խլելու միտումը նախապես բացառում է նման հոգեբանության, մթնոլորտի ծնունդը: Այլ բան է, երբ մարտնչելու հրամանը՝ տունը, օջախը փրկելու ներքին տենդն է, որը կարող է հասնել անձնազոհության և արդարացվել: Ջոկու՞մ ես, փրկվելու, փրկելու, խլելու, թալանելու գործողությունները որպես խոսքի մաս և՝ անդամ, նույնն են, սակայն տրամագծի հակառակ կողմերի վրա են: Ահա այս պահը, երբ ունեցածդ վտանգի տակ է (տուն, տեղ, հարազատներ) հղի ծնելու նաև մի զգացմունք, որը կոչվում է հայրենասիրություն: Ես քո տան համար պայքարելու ձգտում էլ թև ունենամ, հերասանալու ցանկությունը չի նստելու ուղեղիս մեջ այնպես, որ իրողություն դառնա նաև: Ես չեմ էլ հիշում հայրենասիրությունը ականջներիս կախող ոչ մի քարոս, իսկ թե փորձեն տանս, հարազատներիս ձեռք տալ ատամներիս տակ պողպատ էլ կաղեմ, վտանգը կչեզոքացնեմ և ինձ կտեսնեն հերոս՝ այն ինչ ես չէի էլ հիշել այդ մասին: Ձեր կռիվը դուք եք ավարտել, այդպես արդար է: Ասծուն էլ մուննաթ չեք արել, որքան գիտեմ: Ինքներդ էլ պիտի հոգաք ձեր պակաս պռատը, առանց պարտավորեցնելու որևէ մեկին, որը կապ չունի ձեր կռվի սկզբի կամ վերջի հետ: Հոգնե՞լ ես լսելուց: Հիմա կհասնենք տեղ, քեզ մերտուն կտանեմ: Անհոգ մնա: Վաղը կմտածենք, թե դու որտեղ ապաստան գտնես«:

 * * *
—«Այսօր մեր հյուրն է ղարաբաղցի շարքային զինվոր, անունտ թող քեզ Խոսրով ասեմ. հա՞, Խոսրով ղարաբաղցին: Պապիս հետ ընկերությու է արել այդպիսի մի մարդ ու Խոսրով: Ողորմություն պետք չէ, ես գիտեմ այս նախկին զինվորի հոգեբանությունը: Զենքի ու զինամթերքի հուր է գալիս մաշկից, երեսին, աչքերում ընկճվածություն ունի, պա՞րզ է, թե ինչու… թե ինչպես… Մարդը պիտի փող աշխատի, կուտակի, տանի տունտեղ պահի: Հարզ է՞: Հարցեր կա՞ն…
—Կան, նաչալնիկ: Որ փողը այստեղ պիտի վաստակի, ի՞նչ պիտի առնի Ղարաբաղում, որ այստեղ, մեր երկրամասում չկա: Հա՞ց, բրի՞նձ, յու՞ղ, մի՞ս… Աշխարհի լավագույն մթերքները ստեղծվում են մեզ մոտ, ինչու՞ կնոջն ու երեխաներին չբերի փողի մոտ:
—Ես էլ ասեմ: Որ քեզ պահելու ուժ չունի, էլ ի՞նչ ունի և ու՞մ համար, ձեր ղեկավարությանն եմ ասում: «Պահածդ» քեզ չի՞ պահում, բա էլ ինչի՞դ է, տղա ջան:
—Ձեր ասածները ճիշտ են, բայց ինչպես միշտ, հացն է կերակրում, իսկ «ճիշտը» պիտի մոմի պես փխրուն և ճկուն լինի… Ես ճի՞շտ եմ ասում: Ես էլ չեմ սիրում անշնորհակալ մարդկանց: Իսկ այդիսինը կամ «ները» փոխում են նաև երկրի որակը, եթե կանգնած են պետության գլխավերևում և եղանակ են ստեղծում: Ներքևում ոչինչ չեն որոշել և՝ չեն էլ… Իսկ երկրի խմորը պիտի գիտակներ հունցեն, որ հացը որակյալ լինի, հացն է ամենի գլուխը՝ այսպե՞ս, գուցե մի քիչ՝ «Хлеб всему голова»…

—Լավ, այս տղային, Խոսրով ղարաբաղցուն, հաց տվինք, թող տվինք, ուղարկեցինք տուն: Տարավ կերավ, կերան… հետո՞, բա մնացածնե՞րը… Մի ամբողջ պետության հոգսն է այս խնդիրը, մեկ օրվա և ոչ էլ մեկ տարվա ընթացքում «զինվորը» կարիքներից ազատվելու հույս պահելով կապրի: Պիտի կիսեն, պիտի բաժին տան նաև նրանց, ովքեր չհասցրին «ստանալ»: Գիտեմ, թե ղեկավարներին, օրանականացրին համապատասխան փաստաթղթերով: Հողը կերակրում է նրան: Ղարաբաղում, իր քաղաքաի մերձակա լավագույն 10 հա մշակում են առանց ավելորդ չարչարանքների, և ապրում: Դու հող ունե՞ս, մշակես, ցորեն, գարի, բանջարեղեն: Իսկ նրանք ունեն: Ելք չես ընտրել քեզ ու ընտանիքիդ: Չես ապրել քեզ համար: Ինչո՞ւ չես խոսում: Բան չունե՞ս ասելու: Անհամարձակ ես պահում քեզ, սկի ղարաբաղցու նման չես: ՈՒտելն էլ չես բաշարում, դու ո՞նց պիտի այստեղ գլուխդ պահես ու դեռ երեխաներին էլ ուղարկես:

Խոսրով ղարաբաղցին օրը մթնեցրեց, իսկ առավոտյան ասաց՝ գործ տվեք ապրեմ, մնամ, գնամ հետո ընտանիքս բերեմ: ՄԻ քանի զույգ ուս վեր քաշվեց ու մի քանի գլուխ ճոճվեց անկանոն, ոչինչ չասող շարժումներով, ձայն դուրս չեկավ: «Գնամ, դե որ… Գնամ, բարով մնացեք, շնորհակալ եմ, որ ընդունեցիք, տեղ տվեցիք: Գնամ…»: Խոսքը ձգեց, գնալը կախեց, քամի տվեց, թացացրեց, չորացավ, բայց չհերիքեց, եղած իրավիճակը այլևս կշիռ չուներ, Ղարաբաղը սովորական տեղանուն էր արդեն, իսկ հաճախ նաև հոգս, որ օտարի լծի պես ծանրանում էր (ամեն նոր եկվորի հետ) այն տան վրա, ուր հյուրընկալվելու էր «ղարաբաղցին»: Այս երկրի հողը մայրություն է անում բոլոր նրանց, ովքեր որդի լինելու զգացողություն են պահում՝ անկախ հանգամանքներից: Հայերիս մեջ չհիմնավորված, բայց վառ արտահայտված ու հաճախ լկտիության հասնող արք, գուցե՝ (արքյ) կա, էն է իրենից իրավունք վերապահելու ներքին դիմադրություն, որը աբորիգենին է տրված Աստծու կողմից, որպես ժառանգության գեն: Օտարի տունը շուտով վերածում ենք քարվանսարայի ու կես տոն էլ բարձր պահանջով նստում ենք քաղաքավարության շիտակ երեսին՝ իբր առաջարկվածը դա էր և այլընտրանք չկար, Սուտ է «Եղեք, ինչպես ձեր տանը, բայց մի մոռացեք, որ հյուր եք…»։
Խոսրովը թաշկինակի պես ծալվեց մտավ ավտոբուսը ու մինչև հաջորդ քաղաք հասնելը քնեց: «Կհասնեմ տեղ, ցուցակս կհանեմ, կորոշեմ ում տան քանի օր մնամ ու ինչ ուզեմ… վերջ»

 * * *
Հյուսիսային Կովկաս կոչվող երկիրը շատ հարմար է ապրելու համար: Օտարներից այս մասին առաջինը իմացան հայերը և անգամ հայրենիք շինեցին, որ կարոտից վեր չկենան գնան իրենց երկիրը, մի քանի օր կենան, կշտանան: Հոգնում են, ամեն անգամ նույնը: Ի վերջո մեկ էլ տեսնում են էդ կարոտը պարտքի պես բան է դառնում ու ծուլությունը հերիքում է, որ հայրենիքը տեղափոխվի այն երկիրը, որը հաց է տալիս ու պահում է: Բայց բոլորը, անխտիր բոլորը սերտում են մի հուսալի և կենարար տեքստ՝ «Не смотря վար հայարս ստեղ ենք ապրում, но мер դուշան՝ մեր հայրենիքումն ա, մեր հայ ազկեն նհետ: Вот, հինչուվեր ըշխադումընք ,что зарабатывытыние անում, մեր խոխեքին հետի, для нашей семьи, эт и мер ժողովորդեն հետի էլ ա, մեր հայ ազկեն հետի, մեր Արցախեն тоже…»: Մոտովրապես աս է այն «գաղափարը», որը երբենմ տանիքի տեսքով վեր է բարձրանում ոչ հայկական հողի վրա Հայաստան շինած կառույցի գլուխը «կարկուտից» և այլ հնարավոր անցանկալի «տեղումներից» պաշտպանելու… Այս ու նման «տանիքների» անհրաժեշտությունը որոշելու են ժամանակները: Նրանք՝ ժամանակները, Աստծու կամքով են «այցելում» ասելը՝ սխալ չէ: Ժամանակը գունազարդում է մարդը, էդպե՞ս: օրինակ Սահարան միլիոն տարի էլ մի գույնանի կապրի, եթե էմիրները մատ չշարժեն: Դեմոկրատիան շատ փորձառու և վստահելի («ահաբեկիչ է» ասելը քիչ է ու տեղին չէ) ուժ է: Նրանով կարելի է «մաքրել», «դաստիարակել», հպատակեցնել, բռնաբարել մի ամբողջ երկիր ու միլիարդավոր աչքերի լույսի տակ մնալ ոչ տեսանելի, ոչ դաստիարակելի, ոչ… , ոչ… Այս մասին գիտի յուրաքանչյուրը հայ, որը օգտվում է օտար երկրում իրեն մարդ զգալու հնարավորությունից ու առայժմ չի վհատվել վերջնականապես: Ընկերս՝ Խոսրովը, չգիտի այս «մանրմունր» կարգուկանոնչ մասին: Ինչո՞ւ: Անտառի մարդը կաղին է տալիս խոզերին, կամ խոզերը իրենք են իրենց գլուխը պահում անտառում ու տերը հոգս չի ունենում այդ գույնի: Հարթավայրի մարդը ոգիպտացորեն է ցանում, գարի, «ճակնդեղ» կամ խոզի «կրտոփի» : Սարի մարդը թթենիների տակ է ապահովում խոզի քաղաչը ու հազիվ թե միտում ունի հիշելու հաճարի կամ կաղնու մասին: Սրանից յուրաքանչյուրը իր փեշակը լավ գիտի, այլ բան է, որ կերից է կախված մսի որակը: Բայց մեր պարագայում տերը իր գործը գիտի այնքան որքան պետք է, իսկ անտառամերձ մարդուն չենք մեղադրելու, որ իր խոզերը թթի համը չգիտեն… Խոսրովը զինվոր էր ու նրա գործը էնա բոլորի աչքի առաջ, այլ բան է, որ ինքը չի կարողանում կամ չի կարողացել, կամ չի կարեղանալու իր կատարածի համը իմանա: Համը թողել է մի տեղ, որոնում է մի ուրիշ տեղ: Երևի նրա համար, որ «ուրիշ տեղ» ը ավելի «լուսավոր» է, կորցրածը լույսի տակ հեշտ կլինի գտնել: Հը՞: «Դուռը բացեցին ու խլշեցին: Գիտե՞ս ինչ տպավորություն եկավ ինձ: Ոնց որ «էֆ…» ից կալցոն հանել են ու դրել ձեռքին: Բայց ես տռեզելու միտք չունեի, որովհետև տանը հացը չէր լինելու գոնե հաջորդ օրը: Որոշել եմ լկտի էլ լինեմ, մի քիչ նաև աներես, բայց հաց տանեմ կամ ուղարկեմ: Այսքանը գրկիս կամ գլխումս, սրտիս մեջ, թե հոգումս, մտնում եմ ներս ստտսճաք հրավերով: Ես ուսերին նստած էի կարծես, ոտքերս հաճախակի երեսին կպչում էին՝ կախ ընկած ոտքերս, նա ձեռքերով մի կողմ էր քաշում խոչընդոտներս ու հարցուփորձ անում հենց նոր որբացած զինվորիս: Սա էր շոշափածս: Հետո այսքանը կրկնվեց, երբ եկան մյուս հայրենակիցներս ու «մի քիչ» բարեկամներս: Պլաններիս մեջ խառնաշփոթ գոյացավ: Սրանից յուրաքանչյուրը ինձ առանձին պիտի ընդուներ ու անձամբ մտներ հոգսերի տակ: «Փայս» համարիչում մնաց նույնը իսկ հայտարարը աճեց մինչև հնարավորի կեսը: Զգում եմ, որ հեղինակությունս տագնապ է ծնել բոլորի մեջ ու նստածներիս ամեն մեկը փորձում է ինչքան կարելի է էժան վարձահատույց լինել իր «բացակյության» համար կամ իր «փախուստի» գուցե ողջ մնալու համար, որից էլ լարվածություն էր նկատվում անգամ խոսքի մեջ: Խոսում էին՝ ոնց որ բոլորին տվել են մի հարց ու ասել՝ այ այդ հարցի շուրջ շարադրություն եք գրելու և գնահատվեք ձեր հայրենակիցների կողմից, մանավանդ զինվորների, առանձնապես՝ զոհվածների:

Օգտվեցի առիթից ու հոգսս կախեցի հայրենակիցներիս հաստացած վզներից: Լռություն ունեցա պատասխանի համար: Աջքերս թույնով լցրի, երեսիս մաշկը ձգվեց անկասկած, զգածի, ես գերազանցեցի իմ բոլոր տարիների հավաքական «ինձ» ու մտածեցի՝ «Սա է վճռական ճիգս, այն պիտի զարգացնեմ ստեղծագործարար ու առանց փիլիսոփայության: Մեկ շնչով, պիտի լամ, խնդամ, ճվամ, ճչչամ, միայն թե ֆրոնտ ստանամ, աշխատանքի կամ ծայրահեղ դեպքում՝ ռազմաճակատ՝ հանուն ապրուստի: Վերջապես լռությունը ճեղքվեց ու առաջին ձայնը դրոշակի պես և ծփաց և զանգի տեղ ղողանջեց: Կեցցես, «էֆ-1» ձեռքին ունեցած հայրենակիցս, որպես տանտեր կոչ արեց՝ տղան երկիր է պահել, մենք էլ իրեն պիտի պահենք: Կոչը ծաղկեփնջի տեղ գրկելը չերևաց, բայց արգասաբեր մշուշ արաջացրեց հայրենակիցներիս ընկճված աչքերում, որից ես պիտի ակնկալեի գոնե «պարտադրված» օգնություն, բայց «մշուշի կյանքով»: Բոցաշունչ ելույթը ինձ ջերմություն բերեց՝ երևի թե մի քիչ էլ խմիջքից ու ես խրամատից հետո առաջին անգամ ապրելու ցանկություն ունեցա, որը ծարավի պես մնալու էր մեջս ու ինձ հրեր «այդ» հագեցնելուն ուղղված խիզախությունների: Քիչ հետո առատ գովք տեղաց ականջիս, բայց եձղած լրջությամբ, հազիվ հասկանայի, որ հացս ջուր է դառնում իմ օգնությամբ, թե՝ աջակցությամբ: ՈՒ ես հանկարծ նկատեցի, որ կազմակերպված նահանջում են դեպի իրենց տները: Վեր կացա, հո՞ «սնայպեհրը» չէր խփելու, բոցով մեկ կանգնեցի ու խնդիրը թարմացրի, հացի, մեր տան հացի խնդիրը: Հասկանալի՞ է: Խոստումներ ընդունեցի գլխիս մեջ, իսկ հասցեները գրեցի շատ ապահով, ոմանք անգամ «վիզիտկա» ըվին ու շատ արտահայված ցուցադրեին իրենց «ծանրակշիռ» դիրքը այդ թեթև ու անմրցունակ սեղանի շուրջ»:

—«Ես էլ, ինձ հետ էլ, դա հենց իմ պատմությունն է: Դու լավ ես պատմում, մոմենտին ես նկատել, միջոցներ ես ձեռնարկել, բայց ես՝ չէ: Մի բլոկ սիգարետ, մի ջինսի շալվար, հագած,մի սարոշկա, թազա էր, բայց՝ Սովետից մնացած, իրենց խանութների աստատկեքից մի երկու զույգ կոշիկ դրին շալակիս մեջ, կալբասա, պանիր, հաց. մի քանի ,անեթ փող, մեկը տաս դոլար տվեց ու շեշտեց: Մեքենաներով տարան վագզալը, տոմսս վերցրին ու ես հաջորդ պունկտ նազնաչեննի ճանապարհվեցի: Այ մարդիկ, ես ինձ ինչպես սովորեցնեմ, որ մտածածս ասել կարողանամ: Որ դեռ Ղարաբաղում էի, որ որոշել էի՝ գնումեմ կյանքս լավացնեմ, պահանջելու եմ, կոկորդ եմ կրծելու, էս եմ ասելու, էն եմ ասելու, կյանքիս գնով էլ լինի, հայթայթելու եմ: Պապանձվեցի, քանի սրանք կակոց են խոսում, ես էնքան փափուկ էի: Վե՞րջը, թխծրած հաց, վրաս կարգ դրին, յուղեցին, տարան շուկա: Հորեղբերս տղան չէր շտապում, ինձ շալակ տալու որևէ բան չուներ նախատեսած, բայց զգուշորեն փորձում էր համոզել, որ ոտքիս մեկը Ղարաբաղում, մյուսը Ռուսաստանում՝ ապրել չի լինի: Ես նրան շատ կարճ ու պարզ ասացի՝ շքռած մնալու միտք չունեմ: Հետո շարունակեցի՝ կամ էնքան փող պիտի տանեմ այստեղից, որ անհոգ կյանք ապրեն խոխեքը, կամ էլ՝ խոխեքը պիտի բերեմ մոտս ու դարձյալ նույն ապրուստով: Հորեղբորս տղային ինֆարկտը կտաներ, բայց տանը մարդ կար ու թողեց այս անգամ: Ես չընկճվեցի, ոչ էլ մեղք ընդունեցի վրաս: Աչքերս լցրի դժգոհության խիտ գույներով ու դեռ մի բան էլ մուննաթ դրի ամեն խոսքիս տակ: Էսպես պիտի լիներ:Եղավ: Ախպերս ամենա թանձր տեղը մի դիրք տվեց, որ ես առայժմ շքռած մնամ: Հայրենակիցներ են չորս կողմս, իմ խրամատից աջ, ձախ, դիրքից ասեմ, որ սազի: Գալիս են, ողջունում են, իրենց մտածածը թողում են, իմը՝ տանում: Ես նրանց թողածը քրքրում եմ, տեսնում եմ, որ խանգարում եմ, բոլորին, նաև եղբորս, բայց խրամատում նաբարոտ ա, կողքինդ քո ամենահարազատ մարդն է, քո ախպերը չի, բայց քեզ փրկողն է, առանց իրար՝ ինքդ գիտես… Էս ինչե՞ր են, այ մարդիկ, գիշատիչնե՞ր, բա սրանք չե՞ն նկատում, որ իրար թշնամի են: Նկատում են, տեսնում են, բայց մի կտոր ժպիտ են գցում երեսներին, ժանգոտած, դմբոին էլ հասկանալի վիդով կեղծում են եղածը ու դեռ հաց են կտրում միասին: Ես էլ պիտի սովորեմ, ախպերս ասաց՝ не дергайся, смотри в оба, քեզ պետք ա՞, հազար տարի, փողդ թխել սովորիր ու մի նստիր մի դիրքում, պոստում չես: Գնա, ասաց, գնա, տար, բեր, շան քամակնումն ա… փողի տեղը ասաց այնքան լուրջ, որ ինձ տվեց նաև այն վերցնելու բոլոր միջոցներն ձևերն»:

Բա ինչու՞ եկար: Մարդը ծամել էր դրել տեղը, կուլ տալ չիմացա՞ր: Չասես հայրենիքիդ կարոտը քաղեցիր: Հը, հը, հը…
Դա էլ կար, բայց չէր հասել կոկորդիս: Էս «խրամատի» տղերքի, ալարնի նայելը,մունաթով խոսելը՝ շալակիս էի նստեցնում օրեցօր ծանրանում էր, կարծես թացանում էր սրանց ծուլուլից թե սուրից, էն որ ասում են՝ սուրդ վերմեր ածել, հենց սա է: Մի կոպեկ էլ փող չուզեցի ոչ մեկից: Առավոտյան գնում էի դիք կանգնում, բլբլացնում, ավել պակաս լսում, օրվա վերջին փողս դիվիտ դեսիտ անում ու գալիս տուն: ՈՒտելս, լավ էր, ախպորս կինը համ չէր մզմզում, համ էլ բոլբոլ էր եփում թխում: Ախպերս ախպերավարի էր պահում իրեն, բայց ես հենց դրանից էլ որոշեցի՝ ետ եմ գնում: Մեկը երկու էր դառնալու, երեխեքի համար արդեն փող էր պետք, նոր տանիք, տուն տեղ, ապրուստ: Ես խլել էի էն՝ ինչը խոխեքի համար էր, իմացա՞ր: Որ կոպտեր, փափուկ չընդուներ, ես կգազազեի ու ինադու կմնայի… բայց չէ: Խիղճս մի օր նստեց վզիս ու ասաց՝ ուրիշինն ես ուտում, ուրիշի երեխայի փայը, քեզ էլի տեղ մի դիր, գյուլլից պրծած մարդը խղճից տուժի՞… ամոթ է… Սա էր:
Մի իրիկուն Գիքորի նման խղճացա մերոնց ում Թումանյանի խոսքերով ճամփա ընկա… ետդբետ… «…երկնքից կախված…»:

 * * *
Հիմա ես եմ հիշել մի «պատմություն», որը ստեղծվել, գուցե ասեմ՝ հինվել է, կամ կատարվել է աչքիս առաջ: Նաև այս դրվագն է որ ականջիս կամ սրտիս, կամ մտածելակերպիս՝ համոզմունքի փոխարեն նստել է, ու ես ապշելս եմ տեսել ցնորված: Ես իմ բաժինը սննունդ եմ շինել թաքուն ու կրկնում էի՝ մեզ սպանել կարելի է, բայց հաղթել՝ ոչ: Տասնվեցը հազիվ բոլորած տղաներ, հզոր ՍՍՀՄ-ի պատանիներ, որոնք երբևէ վտանգ չեն շոշափել, որևէ նեղություն չեն քաշել, կյանքը պիտի որ իր դաժանությունը մատուցած չլիներ նրանց կամ նրանց ընտանիքներին, (սառնասրտությամբ ասելը՝ քիչ է) բայց ո՞վ, ի՞նչը, ինչպե՞ս նրանց հանեց թշնամու դեմ: БМП- վառվեց, т-72 չոքեց… Թուրքը չհավատաց: Մեկ էլ, եկավ, խփեցին, քանիսը եկավ քիթը կոտրեցին… Ես չգիտեմ «Ավարայր»ում ինչպե՞ս, ինչքա՞ն, բայց գիտեմ «ինչու՞»: Հիմա, այ այդ «հիմա»ն ցույվ տվեց ինչպես կինոյում: Այդ տղաներից մեկը չէ, որ «աչքի ընկավ»: Գիտե՞ք ինչու չակերտներում եմ դրել նրանց «խիզախությունը»: Նրանք աչքի ընկան, ոչ էլ խիզախեցին: Դա շատ քիչ է, կամ այն է, որ ասվում է թերթի համար, շնորհվում է անգամ որինչ չարած մարդուն՝ որպեսզի ավարտվի հոդվածը: Սա այն է, որից ծնվել է հերոսությունը: Սա գյուտ է, որից օգտվում են սերունդները, օրինակ՝ էլեկտրականությունը՝ լույս ու հազարումի պարագա… կյանք… «Գյուտարարներին» չներկայացրին պետական պարգևների: Որովհետև չկային… կան ոչինչ արտակարգ չընդունվեց, բայց գյուտը եղել էր, օգտվում էին արդեն, թաքուն, որովհետև բարձրաձայն ոչինչ չէր ասվում, մանավանդ՝ սեփական գյուտից: Այդպես էլ լույս չտեսան, գյուտերը մեռան, գյուտարարները մնացին բորդյուրների վրա, կամ միայն դրսից բացվող դռների ետևում, թե՝ ներս, բայց անպայման փակ: ………… թվ………….հեռուստաէկրանից լսում ենք մի լուր ու անհանգստանում:

Ասում ենք, բա այսքան թանկ ձեռքբերված խաղաղությունը ինչու՞ ենք ինքներս հոշոտում: Ասում ենք՝ սա մեր ձեռագիրը չէ: Մարդ են սպանել: ՀՀ նշանավոր մարդկանցից է, դրա համա՞ր է սպանվել, թե՞ այդպիսինն է, բայց սպանվել է: Չգիտեմ, բայց սպանել են, հայի: Մարզադաշտում չէր. գուցե հեռվից միայն, բայց ասացին՝ պադյեզդից դուրս գալուց կամ հենց ներսում սպանել են, երբ հոր ու մոր հետ հրաժեշտ էր տվել ու դուրս եկել տնից: ՏՏ ատրճանակից կրակել են, սպանել են: «Սա ուրիշ սպանություն է» ասում են, քաղաքական է: Եվ մենք ընդունում ենք այդ խոսքը այնքան սովորական, որ կարծես ասել են՝ բան չկա, մինչև մի քանի օրը՝ ետ կգա: Իբր գոծուղման մեջ է մարդը, «քաղաքական սպանություն» է տղերք, «զակազ» են տվել, պարզ է…»: Ճաշ էինք զակազ տալիս, ճաշարանում, ռեստորանում, կաստյում էինք զակազ տալիս, կոշիկ, նման բաներ… Մոսկվա էին գնում, բան ման էինք զակազ տալիս, բերում էին, փողը տալիս էինք: Ի՞նչ կա սրա մեջ: Չունե՞ս, զակազ տուր թող բերեն: Հիմա մահ են զակազ տալիս, բայց ոչ իրենց համար, ինչպես՝«բանման»: Այս զակազը ուրիշի համար է: Օրինակ՝ ես մեկին զակազ եմ տալիս, որ ձուկ բերի միասին քեֆ ահեհք ուրուխանանք, ինքն էլ ժինգալավ հաց է զակազ տալիս ու բերում միասին կայֆ ենք անում, խմում ենք կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին ու կարմրում, ծայրահեղ դեպքում՝ երգելով պառկում ենք ու խռմփացնում: Հիմա կյանքը առաջ է գնացել: Ժամանակի միջով գնալիս զարգացել է՝ մանավանդ «զակազներով»:

Սպանությունը բացահայտվելու է, ասում են: Այսինքն հայտնաբերվելու են զակազչիկներն ու «մատուցողները»: Էս ո՞վ կլինի կամ ովքե՞ր կլինեն: Թուրքերը կամ ադրբեջանցիները ասում են՝ հայերը հիմա էլ իրար են կոտորելու: Այսինքն հայերը արյունարբու խալխ են: Մեբք ամաչում ենք, բայց բարձրաձայն ասում ենք՝ դուք ամեն օր եք իրար կոտրում: մենք էլ ենք սուտ ասում: Բայց մի նշանավոր հայի սպանել ենք իրոք: Հեռուստաէկրանի վրա հայրն ու մայրը ողբում էին: Նոր ամուսնացած զույգից էլ են զակազ տալիս: Քազաքական է, դրա համար էլ պիտի լինի, դա շարքային գործ չէ: Ինչո՞ւ չեմ մտածում, հասկանամ, կամ լավ հասկանամ, տարբերամ ես էլ… Նստեցի, պառկեցի, մտածելով,կամ իրենցը լավ ապրելու համար, ուրիշինը խլում են: Էլ քազաքական, էլ ավանդային, էլ գյուղական, էլ գործարար, ու հազար ու մի՝ զակազնոյ, բայց՝ սպանություն, կամ զակազնոյ ու սպանություն: Ինձ խանգարում ես, քեզ զակազ եմ տալիս: Այսինքն դա կար: Կեսուրին, այ կեսուրին զակազ տվի՞ն, թե՞ … Նապալեոնին, վերջերս պարզվեց՝ այո: Կար, զակազ միշտ էլ եղել է, բայց հիմնա՞րկ, կանտո՞ր, ֆիրմա՞, ծառայությու՞ն: Այ այս իրականությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ կյանքը թափով է զարգանում: Այսինքն, եթե Կեսարին մոտեցան ու դանակահարեցին, որովհետև հրազեն չկար, ապա 21 դար հետո կարելի է մի կիսագնդից մյուսում զակազ ընդունել և կատարել: Հրաշք է ուղղակի: Կարելի է առանց ձայնի կրակել ու զակազը ժամանակի մեջ կորցնել: Կյանքի մի մասը չի կարող ոտքը դեմ տալ ու ասել՝ ես մնում եմ տեղս: Կոպիտ ասած՝ ձմերուկի մի մասը հանկարծ թե որոշի անգամ մեկ մատի չափ չզարգանա, չի լինի: Որ ուզենանք կանգնեցնենք, այսինքն մեկ մատի չափ զակազ տանք, չի լինի: Չեն ընդունի: Աստված բոլորին անտեր է թողել, միայն մարդկանց օժտել է զակազ լինելու և զակազ տալու ընդունակությամբ: Առ և տուր, կամ՝ բիզնես: Սա դիտավորյալ չէ՞: Աստված միտք չունի մարդուն շնորհել ավելին՝ քան նա ունի և կարող է: Հա տանում է, խլում է, ուրիշի ձեռքով կամ ձեռքերով: Օրինակ, ինչու մեկս մեկին օր չնվիրենք:

Ասեմ ինչպես: Զակազ ես տալիս 10 օր, Աստված ընդունում է: Հասցեն գրում ես տալիս: Տանում են: Կոճակը սեղմում են դուրս են գալիս, ասում են՝ «Էսինչը 10 օր է նվիրել քեզ ու տալիս են քարտը: Որ մեռնելդ մոտենում է, ստացած նվեր օրերդ կամ զակազնոյ օրերդ, ասենք՝ ստանում ես ու միացնում քո բաժին կյանքին: Հա, ոնց որ բենզին: Եթե նաև որոշվի, թե դա ում հաշվի պիտի կատարվի, ապա հետաքրքրությունը կփոխարինվի հաշվեկշռի ու չափման նոր միավոր կունենանք: Կարելի է ամեն մարդու ծննդի կապակցությամբ (իհարկե Աստծու գործն է) նախատեսել 100 օր զապաս, որը տրվի այդ մարդուն, անձամբ տնօրինի: Փողով օր վաճառելու համար Աստված թող անձամբ էլ զբաղվի ու պատժի: Զակազ չլինի, «Էսինչի մահը բեր…»: Առայժմ թափով առաջ ենք գնում՝ միայն միակողմանի զակազով: Ոմանք ասում են «Աֆգանստանը» շատ բան տվեց ու առավ: «Афганец»-ը որոշակի մարտական փորձ ունեցող նախկին զինվոր է, որը պետությունից չի ստացել իր հասանելիքը, բայց ակնկալիքներն էլ վառվել են: Այս մարդիկ կռվել են մի պետության համար, որը մահացել է: Որբը ինքը հոգում է իր ապրուստը: Տալու ի ՞նչ ունի «Աֆգոնեց»: Կարող է ընդունել, օրինակ՝ զակազ: Մեռած պետության զինվորը պատվեր է ստանում ու կատարում: ՍՍՀՄ-ի մեռնելը վերջնական է, գոնե «Աֆգանցուց» համար: Անտեր զինվորները մարդ սպանելով են ապրում: Իսկ երեկ «հայլուր» ից իմացանք, որ ՀՀ նշանավոր մարդուն, անմեղ տեղը սպանել են… «Արցախ աշխարհի» փառապանծ (սա իմ բնորոշունմ է) ազատամարտիկներ: Էսինչը, էնինչը, էնինչը գործի մեջ են՝ որպես զակազ ընդունողներ, որպես «Աֆգանցի», երպես մեռած երկրի զինվո՞ր, չէ, ես միայն հարցնում եմ, հո չեմ հաստատում: այդ տղաներին ճանաչում եմ: Զակազ գոնե չպիտի ընդունեին, որովհետև առանց որևէ միջամտության, Աստծուց էլ թաքուն ու անկախ վեր են կացել զենք վերցրել, գնացել դիրքավորվել, որ եղած կյանքը տան առանց պայմանի: Դիմացը ոչինչ ակնկալելով: Սա ավելի դժվար չէ՞ր:

Թուրքը իբր պիըի սպաներ, մերոնք ժողովեին ժողովրդին, որոշում կայացնեին ու մեր երկրին սպառնացողներին զակազ տային: Էս մարդիկ, աճուրդով ընդունեին ու գնային մարտադաշտ: «Խփել եմ, վարձս տվեի՝ գնամ»: Ո՞վ, ո՞վ տա, վարձը , զակազի: Մի տանկ, մի БМП, մի երկու մաղեդին արժե էսքան մանեթ, դրամ, կամ կանաչ բաքս, էսպես հայրենիք պահել կլինի՞: Չէ, մի օր էլ Հայրենիքը զակազ կընդունեն՝ իր եղած չեղածով: Հանաք չեմ անում: Բայց մտքիս մեջ հարցականներ եմ պահում ու զգում եմ, որ դրանց պատասխանը շատ ավելի ծանր քաշ ունի՝ քան այդ մարդու սպանությունը: «Քաշը» նաև վտանգավոր է, ոնց որ թույնը; Եթե սա համաճարակի բնույթով զարգանա, ուրեմն մեզ զակազ են տվել, («մեզ»-ի մեջ՝ մի ամբողջ ազգ): Էս ի՞նչ է, Արցախի խիզախներից մեկը իր հայրենակցին խփել է, քանի միլիոն փողը վերցրել ու անհետացել: Բռնել են, դատել, տարել բանտը գցել: Հայտնի ազատամարտիկ էր, կլիկուխա ուներ, առանց զակազի առաջադրանքներ է կատարել, հեռացել, Չվարձատրված, չպարտադրված, բայց կյանքը վտանգի տակ դրված մարդու պայքարը օտար, չար ուժի դեմ՝ կոչվում է հերոսություն»: Հա՞: Մի քիչ տես, մի քիչ դեն, բայց առանց զակազի: Բա սրան ի՞նչ պատահեց: Բա նրանց ի՞նչ պատահեց, հերոսը ինչո՞ւ զակազ ընդունի:

—Ասեմ: Զակազ ընդունում են բոլորը, բոլոր ողջ մնացած նրանք՝ որոնց համար խաղաղությունը թանկ նստեց ու մինչև կյանքի վերջ: Իսկ այդ վերջը կարող է լինել ամեն րոպե: Պարզ չե՞մ ասում: Հանրային հեռուստաընկերության նախագահի սպանությունը ինձ կախել է հարցականների փնչից, ու ես փորձում եմ գոնե մի քանիսը հանեմ ու կարգին հասկանամ, թե Ղարաբաղ կոչվող երկրի առաջին ազատամարտիկների այդ խումբը ինչպես հայտնվեց Երևանում ու այս կարգի, այսքան «պարզ իրավիճակի» մեջ կարծես դիտավորյալ է ոչ միայն սպանությունը, այլ նաև խմբի ընտրությունը: Եթե նրանց մոտ նոր ինչ-որ տարր (եղել է գուցե՝ ասենք) է հայտնվել ու որը հրել է նրանց «նոր սխրանքների», ապա դա մեր՝ իմ ու ձեր խելքի բանը չէ: Եթե նման «եթեների» շարք ունեք, ապա միևնույն է՝ դրսեվորումը բիրտ է, կասկածելի է, էն չի… Հայաստանում ու Ղարաբաղում խալխը պլզած, խեղճուկրակի իր հազարամյա կարգավիճակով, անտեղյակ, ձեռքերը տարածում է գրեթե խաչվելու չասի ու՝ խղճում է սպանվածին ու նրա հարազատներին, իսկ այդ պահին նրա փոխարեն ասում են՝ «Նրանք ուզում են վախեցնել մեր հասարակությանը…»: Ժողովուրդը հեռուստաէկրանի առաջ պատասխանում է՝ մենք ի՞նչ կապ ունենք, ձեր խաղերից դուք գլուխ կհանեք: Բայց ո՞վ լսեց նրան, այդ «ժողովրդին»: Փոխանակ կոնկրետ եղածից խոսեն ու պարզելու քայլեր անեն՝ «Տեռորը, ինչպես գիտենք…»: «Моя-твоя не знает, սրա ջողուբը տուր…»: Բայց նաև պիտի ասեր՝ թե չէ՝ կտամ աչքիդ թայը կհանեմ, «քո հերն էլ, մերն էլ, դուք էլ՝ լավ չեք էնում»: Էդ որ երկու լսված ձայներ ուզում եք խառնեք իրար ու «հստակությունը» կորցնեք, չե՞ք մտածում, որ ձայներից մեկը նաև հոտ ունի «ուղեկցվող»: Անկասկած: Մտածում են, բայց առանց կաշվի, սրտի կամ մարմնի որևէ մասի վրա ընդունելու, որովհետև հոտն էլ կանցնի ձայնի պես, իսկ մնացածը վաղուց գրպանում է: Էստեղ խրթին հարց կա, ո՞վ է պատասխան տալու բեմի ետևում եղածներին՝ (գոնե հաջորդի) հաջորդ քայլը չկասեցնելու փաստի համար: Տիկնիկները (դեգյուն) շատ ավելի պիտանի են իրենց երկրորդ դերում, իրենց հիմնական առաքելությունը ոտնահարելու ոչ մի փորձի համար ձեն չեն հանում, որովհետև նրանցը հենց «ձեն չհանելն է»: Հենց սա էր միտումս, որ ցույց տամ թե խրամատի տղաները ինչու՞ տիկնիկ եղան և առաջին և երկրորդ կարգավիճակներով:

«–Կինս ասում ա՝ խալխեն կնանեքը կոկված, զարդարված շոռկյալավ խոխայն մծըցնում, մեր տանն էլ հացու փող չկա, հանցս եթիմ ինիս, ստեղ ընդեղ քյինիլավ, անջախ կլոխդըս պահում, պա մու՞նք… ես, խոխադ…:
–Նույնը մեր տանն է: Մեր տոնը՝ ավելի մեծ, խուխատար: Արկաթ, մանթուլ, ալյումին, պղինձ, դուրբան էլ պրծենք, հալվից, հլըցրենք էս քաղաքնեն՝ պեն չի տուսյեկավ: Ռուսաստա՞ն: Վերածած ա՞, քյինողեն տար բիդի: Իմ սերտս օզում չի,՞ աշխադանքս պիրիմ վերածիմ՝ քեֆ անիմ, ես էլ արխային ման կամ: Հուվեր յերակենում՝ աշկս ա կոխում՝ մար, հար, կնեգ…
– Խոխեքը ռիսկ չեն անում, բայց հու տեսնում ըն, վեր ուրանց հարը բալտունու նման շոռ ա կյամ, բայց կապեկ չկա մաշտեղը: Էսա խոսում՝ «դոլլար»: Էնա խոսում՝ «դոլլար», պա մեր սերտը օզում չի՞ մունք էլ ինամարկավ մանկյանք: Կնեգը զիզա շորեր կյենա՝ շուբա, կոժա, խոխեքտ ասին՝ պապան շատ դոլլար ա պերալ: Աստել կործը հինչումն ա՞, կռեվ ըրենք, զոհ տվենք, վիրավորվեցենք, հաղթեցենք…
Կռեվը պրծալա, մունքել հե՞չ: Էլ հաջաթ չը՞նք, պա՞ վեր մընել կյան, ասինք՝… մունք էլ թավ չը՞նք: Իտի իննան չի, բայց էս անդար հացեն հարցը պըկես չոքալ ա:
—Ասե՝ պըկըռներես: Քինիս կյողոիթուն անիս, կասին՝ համոթա: Նստում ըս մտածում՝ գանգդ ճաքում ա, բայց մաչան պեն չի տուս կյամ: Выход չկա»:

Այդուհանդերձ, տան ճնշումներից կռացած ազատամարտիկ տղաները սար ու ձոր ընկան, որս արին, ինչ կպատահեր, օրվա եկածը օրը հալում էր, տան կըկռոցը նույն տեքստով նույն խորով երգվում էր՝ երբեմն զոքանչ մայրիկի կեղեքիչ ու ծանրակշիռ խրոխտ ձայնի ուղեկցությամբ, միտս ընկավ՝ «մեկից մի… մեկից մի… գողանում», նստում էին պատերազմից նեղանում… իսկ նրանց նախնիները՝… «Արփաչայը լողանում»: Բայց ես ևս ռիթմի պատճառով միտքս կեղծեցի որովհետև, կարծես՝ ինչ արեց՝ պատերազմն էր, սակայն խրամատից դուրս գալը պիտի եղբերգություն դիտվի: Ասեմ: Ողջ մնալու խնդիրը, քիչ էլ լինի, կախված էր նաև տղաներից, բայց «մեր տանը. բարդյուրի վրա պպզած, կամ էլ ուր, ես նույն սնայպերների նշառության տակ են: Հիմա էլ խաղաղություն ա, ասում են, գնա խալխի նման դու էլ աշխադանք արա բեր, ուզում ես պար եք, ուզում ես խաղ ասե… Ո՞վ փող կտա մեկի կամ մյուսի համար: Ռուսաստանում ով փող ա թխում, տյոմնի գործերի մեջ ա: հարցնում ենք, հետաքրքրվում ենք… Թեթև գործի համար ծանր գումար չեն տալիս: Ծանր գո՞րծը, էսօր հաջողվեց՝ էսօր ապրեցիր, Աստված հետդ էլ չլինի, հետդ էլ տանես՝ պիտի չխրվես, կեղտից չեն հանում, որ հոտ չգա… Սա հասկանալի՞ է…

 * * *
 Պաշտոնյա լրագրողի սպանությունը Հանրային Հեռուստատեսության տակառը լցրեց, ու այդ ավելցուկից ինչ ասես որ չեն շինում, ում ասես, որ չեն կպցնում, կարծեմ մեկն էլ ասաց՝ «որ տան ցակատը չի երևում՝ էս խալադեյնիկը ու՞մ է պետք» կամ կարծես հաշվեհարդարի պահ էր տրված, ով ինչքան կհասցնի՝ մինչև ներողամտությունը որպես կայունացման ազդակ մնալը: «Ազատությանը և անկախությունը» ապահովված, իրականություն տեսած ու շոշափած ժամանակակիցը կարծես հարցնում է կողքինին. «Ինչի՞ց ազատ և ու՞մից անկախ»: Ես սպասում եմ որևէ ստույգ տեղեկության, որը գոնե մի լուցկու չափ լույս կբերի անթիվ հարցերիս ու նաև կբացատրի, թե ես ինչու՞ այսքան «ինչու»ներ ունեմ, բայց խալխի պես պլզած եմ՝ չտեսնելու համար (այսուհետ, նաև ակնոցներով) «նախատեսված» իմ «խոնահր» աչքերը որոշել են օձիքը բռնեն խոսողների (քաղաքականագետ, լրագրողներ, մտավորականներ…) ու էնպիսի հարված հասցնեն սրանց ծաղրածու երես-դեմքներին, որ ամեն «ասածի» համար արժանի տույժի չափը ընդհանուր գումարով մեկ կոնկրետ կետի խփած լինի ու արդյունքը հերիքի ասենք՝ խվի, խվի, էդպես քեզ… խվի…

Հա խոսում են, որ որոշեն, թե ո՞վ, ովքե՞ր, ինչու՞: Այս հարցականների մասին տեղեկություն հաղորդողին 250000 դոլլար էին տալու, որպես պարգև: Կողքից ասում են՝ սրան նրան տնազ է արել, շահին կպել է, իր շահից ելնելով, հեգնանք է շպրտել մարդկանց վրա ու սրանք չեն դիմացել: Ի հարկե, ասում են, որ մի բան եղած չլինի, սա հազիվ թե լիներ: Բայց բարդյուր շարող ուստան ասաց՝ ես էս փողից բացի ուրիշ ճշմարտություն չգիտեմ, չեմ հասկանում, էն Աստվածը: Եթե սկսեն հասկանալ, սա ես եմ մտածում, գոնե այնքան, որ չխարվեն, բայց դրա համար «չվճարեն» թանկ, ժողովուրդը երևի թե առանց ցնցումների կմտնի նոր կյանք ու կշոշափի նոր հոգսեր, նոր փոսեր, բայց այդ ժամ այլընտրանք կլինի՞… Որ չուզենա Գյոթեի նշած «ամենամեծ» ստրուկը լինել, քեզ ինչի՞ տեղ կդնեն, կամ կդնե՞ն… Իսկ անկախությու՞նը՝ չունեն անգամ միլիարդատերերը: Միայն մեռած մարդն է անկախ՝ այն էլ այս երկրից, որովհետև էն մյուսից մենք խաբար չունենք:

Հացից կախված մարդը՝ մանավանդ որ խնդիրը մեկ փորի չէ, ջանքեր պիտի գործադրի, որ հաց ունենա՝ «ջանքը» ինչ գին էլ ունենա: Մեր քաղաքում, գուցե նաև Ստեփանակերտում, ՛տեսար կապ ստեղծվեց կլորի և ձմերուկի միջև կամ ասացին՝ դեղի՞ն է, լիմոն է ու վերջ: Պարզվեց որ «լիմոն» է, դեղին էլ դեր չունի, իսկ կլորը բացառվեց, որովհետև ազգի թիվ մեկ Ազգային հերոսի կամ ասենք Ամենայն Հայոց սպարապետի անունը շոշափում են սուր անկյուններով՝ բթացնելով ամենա զգոն աչքի կամ դատողության պարզ ընկալումը: Էս ի՞նչ անենք, էս ինչպե՞ս փրկվենք, էս հալը շատ մրոտ է, ու սպարապետի շիտակ գործն ու ժառանգությունը խամրելուց հեռու չեն: Ինչու՞, քո ինչի՞ն էր այդ տղան, այ տղաներ, կեղտոտեցիք, մեզ էլ, ձեզ էլ, խալխի տղային սպանել տվիք, ազատամարտիկ մարդասպաններ ունեցանք՝ ու գետինը մտնող չեղավ: Ազատամարտիկի, ասենք մոմ պահողի, հերն ու մերն ոտքի վրա չորացած էին մինչ այդ, իսկ հիմա չես հասկանում, թե սրանք ինչպես են խոսում նաև՝ գոնե իրար հետ, իսկ որդու նամուսը առաջին ժամերին հապճեպ թաղել էին՝ ներկաների կցկտուր ու անհասկանալի ձայների ու աղաղակների տակ:

Ամենա էն ամենա կրթվածները փիլիսոփայության հետ կապելու լուրջ քայլեր արին: Իսկ նախկին (խրամատի տղա էր) ընկերն ասաց՝ «ինձ էլ տային, կամ խոստանայինայդքան փող, ես էլ կմասնակցեի, մեկ է՝ սպանելը կա…»: Այսքանը ու՞ր տանենք, որ մեր զուգված ու հրաշագործ ազգի անունը չշփոթեն կամ չգրեն նույն էշի վրա, որից լվանալ չի լինում կամ անլվա է իսկականը: Բայց անպայման շեշտեցինք՝ «էնքան էս քոչվոր ցեղի հարևանությամբ կացել ենք, մենք էլ ենք վայրագացել…»: «Որ մենք սպանող ազգ լինեինք, 312000 քառ. կմ. ժառանգությունից էսքանը չէր մնա, հիմա՞… Եղածը ինչի՞ նման է, քար, քարաստան, արևից վառվում ենք, քամուց հովանում, չաքչքում ենք անորակ ավազի պես ու վարի գնում»:
Էս գործից խոսում չեք, լուռ մնացեք, թե չէ հողագործությունը քիչ հետո կդառնա (որպես անմեղ թեժա) ռետին: Բայց ջնջելը ելք չի լինելու, որովհետև եղածը չկա: ՈՒզում ե՞ք, էս էջը կտրենք տանենք, հիշողությունից հանենք, աչքներս փակենք… սարե՞հո կիջնեն, թե՞ ձորերը կլցվեն: Ինչ կա՝ էսա: Ինձ և ձեզ հետաքրքրող հարցերը ցուցակում չկան, որովհետև ես և դուք գործին նայում ենք միայն աչքով և սրտով: Մարմնի վրա ուրիշ շատ օրգաններ կան, որոնք հաճախակի են կիրառվում և արդյունքը կասկածի տակ չի մնում: Էսա «թարմ» գաղափարներ են մատուցելու ու սնեն իրենց ախորժակով:

– Չենք ընդունի: Չենք վիճի, բայց չենք ստանա:
– Բան չի փոխվի, քեզ չեն էլ հարցնի, չեն էլ ստուգի՝ ստացե՞լ ես: Որովհետև քո չլինելու խնդիրը միայն քոնն է: Իսկ սովետի երկիրը խնամակալներ ուներ բոլորիս համար: Կյանքդ էլ բան արժեր, Սավադի երեսին էլ թանկ դուխի փչեցին գյուղի դուքանի մոտ բացված առաջին սովետական վարսավիրանոցում, ու խեղճ մարդուն ապշեցրին՝ «…բո՛… էս հինչա անում, դուխի՞, Սավադը դուխի՞…»: Էդպես ա, հիմա էլ՝ փլանքյասը գեներա՞լ, կամ՝ էսքան է՞լ գեներալ, տղերք: Թուրք, չէ, Ադրբեջանի Միլլի Մելլիսի պատգամավորը ասաց՝ «…մեր հանրապետության գեներալները անտեր շներից շատ են, էն ալահը…»: Վրացի ապստամբներից մեկն էլ թե՝ «…за паследний четырнадцать лет, Грузия больше генерал дал, чем все вместе, слушать смешно… Мне стыдно, как грузин…» Կարծես նույն դիրիժորի ասածով է նվագվում էս բոլոր խաղուպարերը: Ոնց որ շատ ընդհանրություններ ունենք: Բոլորս էլ «քշողի» կարիք ենք նաղատեսել էն գլխից կամ բոլորիս էլ հարազատ է հովվի կարգադրող կամ քշող ձայնը: Ո՞վ է ումից սովորել: Աստծուց ենք ստացել, ճիշտ այնքան, որքան դրսեվորում ենք՝ որակիցէլ խաբար չունենք, դարձյալ Աստծու ձեռքով թողածն է: Բայց մի հարց պիտի տամ, որ չփտի մեջս: Աշխարհի վայրագ ցեղերը, իրենց դաժանության ու մնացած ոչ մարդկային դրսեվորումների համար ի՞նչ մեղք ունեն: Թուրքն ինքն է՞ որոշել այդպես դաժան լինել, այդքան վայրագ ու նենգ, թուրքն ինքն է՞ իրեն ստեղծել ու որակել… հայերն իրենք ե՞ն որոշել լինել այնպիսին, որպիսին գիտենք՝ սկսած ՈՒրարտուից… Ինչպե՞ս դա արեցին թուրքերը, ինչպես՝ հայեհո: Ճի՞շտ ենք տեսնում մեր աչքի առաջ կատարվողը: Աստծուց վախենալու խնդիրը տանում է անկեղծության կորստի: Իրար դեմ սրողը հենց Աստված չի՞, է՞լ ով կարող է այսքան հեշտությամբ ղեկավարել, անխտիր բոլորին մղել, մղել «սխրանքների»:

  * * *
Ինչև է, Հյաստանն էլ է լուրջ քայլեր անում Եվրոխորրդի լիիրավ անդամի տիտղոսը պատվով պահելու վեհ ու մուրազ գործում: Կեցցես, հայերս առաջինների շարքում ենք նաև աշխարհում: Իսկ Աստված երկրագնդի գործերի ընթացքը ստուգում է հայերի զարկերակով, Աստծու ագենտն ենք, խաբարբզիկը, շպիկը, հա գանգատվում ենք, ինքներս ոչինչ չենք անում (չենք արել բավարար) հույսներս Աստծու վրա ենք դրել, դնում ենք, քիչ է մնում պետությունն էլ մատաղ անենք եկեղեցուն: Նույն Եվրոպայում հանուն Պետության կրոն են շրջանցել ու փրկել ժողովրդին: Մենք՝ զուտ հայերս, ապրում ենք, որ ծառայենք կրոնին ու պետությանը, կարծես ծնվելու առիթը դա էր, կա ու պիտի պահպանվի: Իսկ ես ուրիշ լուրջ խնդիր չեմ տեսնում, քան՝ այս թյուր ու զզվելի կեղծարարությունն է: «Աստված կիմանա ու երես կթեքի»: Իբր մինչև հիմա հոգսներս քաշել է, Մարիամի գրկին է պահել մեզ, որ ապահով լինենք ու չքերծվենք , չսայթաքենք հանկարծ: Ասենք հրեաներին Աստված պատժեց (գոնե երկրորդ համաշխարհայինի միջոցով) հենց նրա համար, որ սրանք հրաժարվեն իրենց ազգակցից, որը իբր Աստծու կողմից էր ուցարկվել… Այսինքն՝ դե որ Աստծու հրահանգը «տեղ չի անցել», որ Աստծու որդուն արտաքսել եք, չեք ընդունել, ահա ձեզ պատիժ՝ ուշ էլ լինի: Բա հայերքս ինչո՞ւ, էն էլ տեղին անտեղի, չորս կողմից, վերևից էլ հեր ու մեր, էլ տուն ու տեղ… Բա հռոմեացիներին ինչո՞ւ չպատժեց Աստված: Ոնց որ մարդուն է շնորհվել Աստծու պատասխանատվությունը կրելը: Աստծու փոխարեն մենք ենք պատասխանատվություն կրում: Ինչո՞ւ: Աստծուն ո՞վ է տեսնում, որ դեռ պահանջատեր լինի: Ես որ ասելու բան ունեմ, պատասխանն էլ ականջիս մեջ է, բայց ուզում եմ անձամբ լսեմ ու ասեմ. «………..»:

Չակերտներում պիտի տեղավորեմ մեր անտեր մնալու օրից մինչև մեր Ագրեսոր հռչակվելու օրը՝ քաղածն ու մաշածը, մեր աչքերի գույնը «ինչու՞» փոխվելը, մեր անվան դիմաց հող գրելը (երկիր-տարածք), մաս-մաս ետ խլելը, մեզ գովելն ու նրանց պահելը, մեր կարգավիճակն ու նրանց իրավունքները, մեր մնալն ու նրանց ապրելը մեր հլու հնազանդությունն ու նրանց լկտիությունը, «մերից» մեզ մնալն ու մերից նրանց խլելը բռնի, չդիմակայելու պատգամը քո՝ որպես օրենք: Չակերտների մեջ խոսք տեղավորելու ու դրանից արդյունք սպասելու իմ ցանկությունը տեսիլ է հերթական, ամենացավալին թերևս այն է, որ քեզ քծնում ենք նաև մենք, և «քեզ պահում, քո ստեղծած ամեն բան (անգամ քարը) հակված է շահի, դու մեզ չունենալ չես կարող, որովհետև քո ամենաանհրաժեշտ գործիքներից մեկն ենք ու առայժմ շատ պետք ենք… Մեր տեսակից մի քանի հատ էիր ստեղծել: Ժամանակի ընթացքում եկար եզրահանգման՝ որ մնացածներից կարելի է ազատվել (ավելորդ բեռից): Դու ավելի լավ գիտես թե դու ինչու, թե դու ինչպես: Ասածս ինչ է՝ մեզ Աստվածավարի պահիր, մեր անունը մեր ամանի հետ անհամատեղեձլի է, մեզ քեզնից կախված մի պահիր, մենք մե՞զ, թե՞ քեզ պահենք, մեր ուղարկածը ճամփեքին կորչում է կամ շեղված է տեղ հասնում, արդյունքուն՝ փայ փայ արած Հայաստան, «ուրիշին» կարկատաններ Ղարաբաղ-Արցախ, Նախիջեվան, և մի եքա մուննաթ վզներիս, կարծես «եղածը» քիչ էր: «Посылка»-ն որ ուղարկում ես, ուղարկելուց՝ ծախսերն էլ փակիր, առավել ևս, որ էդ էլ է քոնը, Ամանումը: Մի մանեթի բան ես ուղարկում, երկուսը վճարում ենք, տանում բացում՝ կրակն ընկնում: Էն Շվեցարիան որ տվել ես, մարդիկ ստացել են, քո հարեվանությամբ ապրում են, կողքից փայ ուզող չես ուղարկել, որովհետև ի՞նչ… Մեզ ե՞րբ ես համոզելու, որ դու կաս: Քեզ տեսնելը չեմ կարեվորում, եթե գոնե մարդավարի ապրելու Աստվածային կարգավիչակ տաս, բայց առանց (հոգեվոր հայրերի, կաթողիկոս, տեր հայր, եպիսկոպոս, և այլն) միջնորդների: Օրինակ, էնպես չլինի, որ Էջմիածինը դառնա գլխներիս «Աստված«: Այսինքն մենք անմիջապես քո հավանու տակ լինենք ու քեզ հետ կապ ունենանք Աստվածային: Սպասում ենք, որ չեկար՝ չկաս:

Մարդուն շնորհված ճկունությունը Աստվածային է, իսկ մարդու կողմից ստեղծած որևէ դետալի, անշունչ առարկայի մեջ ճկունություն ներդնելը կենսական պայմանների շրջանակներում՝ ևս Աստվածային դրույթի հետևանքի արդյունք է: Ինչպես նյութը (ցանկացած) ունի որոշակի կառուցվածք (ատոմ, մոլեկուլ, նեյտրոն, նեյտրիտ…) որոշակի կայուն հիմնավորված (մարդիկ սա անվանել են գիտություն) բնութագիր. «ճիշտ այդպես» կամ նման կահավորված է Աստծու կողմից երկիրը ապրեցնելու պրոցեսը: Ասում եմ ու հաստատում՝ Աստծու ինադու… Որ անընդհատ գովերգվում է «ճշմարտությունը», բայց ապրուստը «ստիննա», որ նման շատ փաստեր ենք պահում մեր Աստվածատուր ուղեղներում ու բլբլացնում ենք՝ իբր ճշմարտության պաշտպանի դերում ենք՝ ինչո՞ւ այսքան անպատժելի ու փափուկ անդրադարձներ ենք տեսնում, տեսել են, տեսնելու են… Մա՞րդը որոշեց այսպես: Մարդը Աստծուց չստացավ, բայց ինքը ստեղծե՞ց: Սա անաստված զրույց է: Մերսեդեսի մեջ տաքացնող հարմարանք չկար, մեքենան, որին մարդը ստեղծել էր առանց դրան, անհարմար զգաց ու որոշեց ունենալ՝ ինչ էլ լինի: ԵՎ ունեցավ՝ վառարան, հետո նաև կոնդիցիոներ… մարդը շատ ուրախացավ, որ մեքենան իրեն օգնում է առաջատար տեխնոլոգիաների ու սարքավորումների ստեղծման ու ներդնման հարցերում: Էսպե՞ս: Մի ասեղի քթի մեծության կենդանի շարժվում էր տերևի վրա: Վառ կարմիր գույնի կենդանի, որոշակի արագությամբ շարժվող: Մարդը այս մի կերպ երևացող կենդանու մասին ի՞նչ գիտի, կարո՞ղ է միջամտել նրա կյանքին, ասենք՝ գույնը փոխել: Հազար անգամ ոչ: Սրան ո՞վ պահեց ու հասցրեց գարուն, ախր հազիվ տաքանալու միտումներ կան, գրեթե ձմեռ է: Այս կենդանին ու նրա դիրքը երկրի վրա (գուցե նաև դերը) պատահակա՞ն է: Հազվեկշռի մաս հո՞ կա: Այսինքն՝ հազվեկշեռը գոյության պայման «հրահրող» Աստծու համար վճռական փաստ է: Թույլատրելի է, թե ոչ՝ մեզնից չեն հարցնում:

Մենք սկի աչքի առաջ կատարվածի ու աչքից հեռու «հորինվածի տարբերությունը չենք դնում պատվի կշեռքին, որ հայրենական արժանապատվությունը հետույքներից չտուժի: 1988-1994թթ. տարիների հանրագիտարան (ձևակերպումն ու բովանդակությունը անհասկանալի ակունքներից սնված ու ստոր) է լույս տեսել Երևանում, այդ առթիվ, հարգելի արցախցիներ, առաջարկություններ արեք և ուղարկեք Փլանքասին: Հիմա մտածում եմ՝ ես 1986թ-ից եմ շարժման մեջ, որից քչերը խաբար ունեն, Կ. Դ. որտեղից պիտի իմանար (եթե ինձ չի հարցրել ու չի հետաքրքրվել) ու «գրել տալ», որ սերունդներն իմանան՝ ինչը, ինչոց, երբ, որտեղ… Թոռնիկս հանրագիտարանում չի գտնի ինձ թերահավատ կնայի պատմությունից դուրս մնացած պապիկին, որը գնաց, բայց հպարտանալու առիթ չթողեց: «Бульдозер»-ի առաջ հափուռս ինչքա՞ն հող պիտի գցի, որ էդ եքա կոպիտ մեքենան նկատի ու հաշիվ նստի հետս: Ես վեր եմ կենում ասում՝ «Ժողովուրդ» Ղարաբաղի վերամիավորման հարցը Մարտունի է եկել, կամ բերել են 1986թ.: Ժողովրդի գոնե մի մաս, դու պիտի հիշես, որ ընդհատակյա կուսակցությունը Մարտունում գործում էր «Կույրերի միություն» կազմակերպության շենքում, որը գտնվում էր Մարտունու շուկայի հարևանույամբ կամ էժանացված ապրանքների խանութի հանդիպակած մասում, բարձր երկաթե դարպասների ետևում: Մելիք Շահնազարով Զարեհ Սիմոնի. Անձը հետագայում ասաց՝ «պիտի նվիրեմ լուսանկարս ու պիտի պահեք որպես հիշատակ, կյանքը շատ անշնորհակալ ոտնձգություններ ունի, մեկ էլ տեսար ոչ ոք չհիշեց, որ սրբազան անձնուրաց գործ եք կատարել, թող գոնե այդ նկարը խիղճ արթնացնի»: Եղավ հենց այդպես: Ինքը Ջեմալ փաշայի վրա Թիֆլիսում կատարված մահափորձի կազմակերպիչներից մեկն էր: Ես ու Մանֆրետը (Մանֆրենտ Բախշյան Շահենի, 1949.28-2-րդ ք. Մարտունի) միասին որոշեցինք մտնել ընդհատակյա կազմակերպություն, որտեղ նախաձեռբողի դերում էր Մելիք Շահնազարովը, Երևանից կապը մեզ հետ իրականացնողի նախնական քայլով՝ հետագայում այն թողնելով խմբի (հետագայում «Կոմիտե»-ի) շարքերը համալրելու և այն ուսերի վրա տանելու բոլոր նրանց՝ ովքեր կիսում էին նրա գաղափարները: Վոլոդյա Խաչատրյանի, ոմն Գրիգորի ՈՒլուբաբյանը 2003թ. փետրվարի 20-ին հիշատակեց որպես շարժման վարորդի:

Նիստին ներկա կոմիտեի անդանմերից միայն տողերիս հեղինակը արձագանքեց՝ անվանելով դա լրբություն: Եվ վերջ: Վարչակազմի ղեկավարն ու նրա տեղակալը (Մ. Հովհաննիսյան և Ս. Սեյրանյան) լսել անգամ չէին ուզում «1988» և նրա ղեկավարներին, «Վոլոդ Խաչատրյանը իր մեքենայով եկավ կոմիտե ու մենք սկսեցինք գյուղից գյուղ գնալ, ընդհատակյա գործեր անել…»: Իրականում ինչպե՞ս էր: Երևանից (Զորի Բալայան, Զարեհ Շահնազարով, Սերո Խանզադյան, Իգոր Մուրադյան նաև, որի հետ կապ էր պահվում) եկավ ոմն Գ. ՈՒլուբաբյանը (որը հաճախ էր որդու մոտ գնում) կանչեց մեզ ու ասաց, որ նորից զրույցներ կան՝ վերամիավորման խնդիրը վերևներում շատ հրատապ ու հարմար են տեսնում: Մանրամասներ չգիտեր (միակողմանի, սահմանափակ մտավոր հնարավորությունների տեր մարդ էր), բայց ասաց, որ կարելի է համախմբվել ու գործել համաձայն այն դրույթների, որոնք «կապի» միջոցով տեղ կհասցնեն Երևանից մեր ընկերները: Կույրերի միության գլխավոր ինժեներն էր Վ. Խաչատրյանը կամ իրականում՝ տնօրենը, չնայած միության նախագահը Շահեն Սաղյանն էր: Վոլոդ Խաչատրյանի անսահման նվիրվածությունը, մանավանդ հավատը դեպի շարժման վերջնական արդյունքը, պիտի հուշեր, որ նրա օջախում, նրա հավատով, սիրով, նվիրվածությամբ կարելի է վստահել ընդհանուր ղեկավարությունը՝ անկասկած լարված և մտավոր փորձված կարողությունների ու լուրջ շրջապատի առկայության պարագայում: Առայժմ կոմիտեի մասին խոսելը առիթ չուներ: Աշխատանք դեռևս չկար կատարված: Դեռևս արտագրություններ հավաքելու էպոխան էր, որին պիտի հաջորդեր այնպիսի շրջան, որը սխալներ չէր ներելու՝ մանավանդ քաղաքան ու կտրուկ, չհասունացած և աններելի: Դանդաղ էլ լիներ հավաքվեցինք: Քիչ հետո՝ Վ. Խաչատրյան, Մ. Բախլյան, Ս. Քամալյան եռյակը գործում է՝ խնդիր դնելով՝ ստեղծել «կորիզ» մոտակա գյուղերում, հարևան Հադրութում: Տողում ուսանողական տարիների ընկերս էր ապրում՝ Վիգեն Գրիգորյանը: Կանչեցի Մարտունի, տվինք հանձարարություններ: Իսկ Գ. ՈՒլուբաբյանը ի վիճակի չէր լուրջ մտածելու և որևէ գործնական մոտեցում ցուցաբերելու այսուհետ:

Սուր մտածողություն, քաղաքական հոտառություն և խելամիտ ժամանակներ էին գալիս: Մանֆրետ Բախշյանը շրջսովետի գործկոմի քարտուղարն էր: Լուրջ և պատասխանատու պաշտոն էր, այդուհանդերձ՝ գործում էր առանց տատանվելու, նպատակային, առանց վախի՝ չնայած կորցնելու քիչ բան չուներ: Սա ճշմարտություն է, որը պիտի ապրի առանց մուննաթի , այլապես գողացած պատվով ու փառքով ապրելը շնություն էր ու կա: Շարժման մասին հապճեպ խոսել կարելի է, երբ դիմացինդ հետաքրքրություն չի ցուցաբերում, այլազգի է, կամ այլախոհ է… Վաղուց է, թե ոչ, բայց երկրների միչև սահման գծելը, կառուցելը կար, կա՝ «խորության» խնդիրն է: Փշալարեր որ ստեղծել են, ուրեմն ուղեղի մեջ ներդրել են: Էս քոնն է, էս մերն է, էս՝ նրանցը: Այսինքն կոնկրետ սահման են դնում, որ երկու կողմի համար էլ տեսանելի լինի, շոշափվի ու վեճի տեղիք չտա: Սահմանը շատ շեշտված տարր է՝ հատկացված է հաշվեկշռի արագ ու խիստ կարգավորման հետ: Աստված լծակներն էլ է (ըստ ուժի ու հզորության) ստեղծել: Արագ արձագանքի կոտորածներ, վեճեր, դանդաղ ու երկարատև կարուստներ՝ փոքրաթիվ ու սովորականի վերածված: Սահման հողի, երկնքի, ջրի վրա և տա՞կ…

Հիմա ուզում եմ հարցնեմ՝ էս ինչու՞ լավի ու վատի՝ սահման չկա հստակ ու անվիճելի:Ամենքն իր սահմանով է չափում ու գնահատում, կտրում ու կարկատում: Անսահման սահմաններ ունեցող որակը ո՞նց պիտի ծառայի սահմանով ու վեճից հեռու պահի: Իմ «վատը» նրա «լավն է» հազար անգամ կոնկրետ ու լուրջ: Որ սահման գծվեր՝ ինչպես հողի վրա ու փշալարարի պես մի բան դներ ուղեղներումս, կասեինք հա՝ Աստված Աստվածավարի է գործ բռնում: ՈՒղեղը տիեզերքից էլ անսահման է: Էն եմ նստած ֆուտբոլ եմ նայում, տրիբունայում, մեկը բան է ուտում ախորժակով, գնում եմ Ննգի, տղերքի հետ, մորթ ենք անում, խորովում ենք, խմում ենք, ուտում ենք, գալիս եմ Ննգիից ու տեսնում հաշիվը բացված: Սա ի՞նչ կարգ է: Ես նստում եմ մի տեղ, զրուցում եմ մեկ ուրիշ տեղ երբեմն տեղափոխվում եմ այլ երկրներ, ինչեր եմ անում, թռչում եմ, երգում եմ, ուրախանում եմ, տխրում եմ հանկարծ ու աչքերս թացանում են: Սահման դներ անգամ ուղեղիս թռիչքների վրա ու ինքն էլ վերահսկեր, թե չէ՝ ես ապրե՞մ, թե պահակություն անեմ: Կոդ հավաքեմ հասնեմ ուզած տեղս, գործս ավարտեմ, կոդ հավաքեմ դուրս գամ: Չի լինի, սահմանափակել անսահմանը գոնե նրա համար, որ սիելը կա, ատելը՝ կողքին, հենց կողքին: Սուտն ու ճշմարտությունն ոչնչով չեն տարբերվում: Ես սուտը էն մի երեսից այնքան ճիշտ է, որ սահման չեմ ասում կոխկրտում եմ, ուշունց եմ տալիս, զարկվում եմ, արյունոտվում, ապշում ու մեկին չեմ գտնում դոշից բռնեմ, ասեմ ասածս ու մի սահման գտնեմ ապրելու:

Պատմությանը հարազատ են «ամենա» ստոր՝ մարդուն շնորհված արակները, արանց դրսեվորումները պիտի լինեն առանց ջանքերի՝ այն հասարակության վերնախավի, որի համար «կերտվում» է այդ կեղտոտ իրականությունը, որպես կանոն, որպես անքաքտելի մաս, գուցե ավելի հարգված, քան՝ անիվը մեջքի ուժով առաջ մղող մարդկանց խումբը: Եթե սա միայն մեկ կամ մի քանի մարդկանց «գյուտ» է, կամ՝ «արտադրանք», ապա հազիվ թե այսքան ջերմ և հարազատ ընդունելություն լինի, համանյ ազգերի համար կենսակերպ դառնա ու տնօրինի նաև: Քիչ է մնում առաջարկություն անեմ՝ պատմությունը համարենք մեր Սուրբ տունը, ցանկապատենք, պահակություն սահմանենք թիկունքն էլ պահենք, դոշն էլ, որ հանկարծ, թե՝ ոչ, պաշտպանենք ոտնձգությունից, ու նաև իրազեկենք՝ պատժել կա, էն էլ խստագույնս ու հետևողական ենք լինելու, որ խալխի արածը չթալանվի, որ քո հայրենասիրությունը նրա լրբության հետ չշփոթեն ու «մեզ» մի բաժակ օղու տեղ կուլ տալու հույս չլինի: Բայց սա լինելու բան չի, որովհետև Աստծու նախագծերի մեջ չկա, որովհետև քանի անգամ կարելի է համոզվել, որ հաշվեկշռի խնդիր կա՝ մեր գոյության պայման: Շան հաչոցն էլ անտեղի չի ոնց որ, գույքի կարգավիճակով ապրող է մարդը, այնպես ինչպես կա, դրա համար էլ շատ հաճախ պիտի չզոռե՞ս, համաձայնե՞ս, խոնարհվե՞ս թքելն է ճիշտ, որովհետև կուլ տվածից է թուքը, կուլ տա՞նք: Սուրբ ոչինչ չկա գրեթե, մարդը այդքան կարեղություն չունի, որ սեփական նախաձեռնությամբ Աստծուն էլ բանի տեղ չդնի: Դարձյալ պիտի ասեմ՝ Все беды от Бога, а мы виним друг друга. 40մլն. մարդ ոչնչացրեց մահնով, շահնով էս ֆաշքար ա, էս բոլշեվիկ ա, էս սպիտակ ա, էս կարնիր ա: Ատոմ, ջրածին, ռումբ, արխային նստի ու սպասի, հենց մոլորակի կյանքը էն իր ուզած հունով չգնաց՝ կտա կփշրի, կջնջի ու չի էլ բացատրի մի կարգին, թե էս ի՞նչ էր, կամ ինչ չէր… մեր կենալը Աստծու մենաշնորհն է: Էս ա, ուզելտ ու չուզելտ մի հաշիվ է՝ փոխով ապրել չկա: Իբր ինչ-որ սահման կա Աստծու կողմից տրված՝ նման հողի վրա գծածին, կառուցածին, համաձայն որի մարդը իր որևէ քայլից առաջ ուղեղից հարցնում է՝ էս բանի սահմանը ո՞րն է. Աստված առանց վայրկյան կորցնելու հուշում է: Օրինակ, թուրքերը հարցնում են իրենց Ալլահին՝ հայերից որքա՞ն կոտորենք, որքա՞ն թողենք: Հայերը հարցրել են իրենց Քրիստոսին՝ էս թուրքերը ի՞նչ են ամում, սրանց խիղճ, գութ բաժին չի՞ հասել Աստծուց, էսքան դաժանությու՞ն… Վայրագությու՞ն, բա սահմա՞նը… Չգիտեմ Քրիստոսը լսել է, թե ոչ, բայց էն գլխից կարծեմ ասել էր՝ մի հակաճառեք, մի … մի… մի դիմեք համարժեք քայլի… կամ նման ինչ-որ բան: Պարզ չհասկացանք, Քրիստոս էլ չասաց, չնայած ինքը լավ կիմանար, թե ինչպես է, որ Աստված Մահմեդին կամ Մահամադին մի առաջադրանք է տալիս, Քրիստոսին՝ մեկ ուրիշ: Աստված լուռ է, Քրիստոսը խաչված, Մահմեդ՝ զինված ու բեսպրիդելշիկ: Այսպիսի պայմաններում Աստծուն քծնելը իմաստ ունի՞: Աստված ինքն էլ է ապշած, ախր իր կանոնների սահմաներից էլ է դուրս: «Որ էդքան, էդ աստիճանի, այսինքն անսահման հարիֆ են էդ հայերը՝ թող ոտքի տակ գնան, էսքան կացած, մնացած»: Էս լկտիությունը սահման չունի, մեր էլ՝ հարիֆությունը: Իբր հայերս չենք ուզում ճնշված չլինել, իբր Քրիստոսի պատգամներից ինչ-ինչ երրորդը թույլ չի տալիս այլ կերպ ապրել, իբր ամեն ինչ բաժանված է ու վերաբաժանման ոչ կարիք կա, ոչ էլ՝ ցանկություն: Անձամբ փորձել եմ, Քրիստոսի «պատգամներից հրաժարվել եմ, Աստծուն էլ սովորական աչքով եմ նայում»: Ինտերնացիոնալիզմի դրույթները վերանայել եմ անձամբ ու կոմունիստների կողմից տուժել եմ, վերջնական վճռականությամբ ապրել եմ՝ մեկ կխփեն, երկու՝ կպատասխանեմ, ոչ Քրիստոսը և ոչ էլ ինտերնացիոնալիզմը սահման չեն ու չեն էլ… ՈՒ լավ եմ զգում: Ոչ ես Քրիստոսի տեղը գիտեմ, ոչ էլ ինքը՝ իմ, ինտերնացիոնալիզմը չդիմացավ ու ես դիտողության չեմ սպասում, գոնե այն պահպանողներից: Հերթը բոլորինս է: Խաղաղությունը գրավի պես նստած է ու սպասում է իր ազատագրվելուն: Երկրի խալխը իր հալից հասկանալու ոչ մի լուրջ փորձ չի անում:

Անֆիթատրոնում տեղավորվածները ստարտից պոկված վազորդի լարվածությամբ ու խիստ զգոն շփումներով նոր հորիզոններ են փնտրում՝ «Եվրոմիության» մայրաքաղաքում նաև: Սա տեղափոխենք մի դաշտ, հասկանալու համար՝ թե հեռվից ինչի նման ենք: Մեզ նման աշխարհում չկա, մենք էլ, «ինչի» նմանվելու միտք չունենք: Վերջ: Հրովարտակ N «Ժողովուրդ ջան, երեկ օրենք ենք ընդունել, որ այսօրվանից մենք՝ բոլորս, Սավադը, Թավադը, Հադին, Հուդին… բոլորս մի մարդու պես մտել ենք Եվրոմիություն»: Ժողովուրդ, Եվրոպայի իմ հայ ազգ, դեռ Արգիշտի թագավորն էր երազում ազգին հասցնել նման բարձունքի: Հազարամյակների մեր մուրազը կատարվեց, ինչ ունենք, չունենք, ծախեք, քեֆ արեք, ուրախացեք, այսուհետ՝ «Европеец»:
Ո՞նց, ո՞նց հասկանանք։
Բթամիտ ե՞ս, որ չես հասկանում, հիմա եվրոպացի ենք:
Ես ե՞մ բթամիտ, ազգիդ մեձ ինձ պես կրթված մի մարդ ասա:
Ազգով չխոսես, քո ազգից ծաղրածու էլ կարգին խեղկատակ էլ չկա: Ես քո յոթ պորտից խաբար եմ:
Տո, դու ո՞վ ես, որ պորտ ես հիշեցնում, տամ աչքիդ թայը հանեմ: –Ասավ ու հասավ… Քիթ, մռութ, աչք՝ երկու թայ, գլուխ պատռեցին ու խոստացան դրանով չպրծնել:
Դու ճիշտ էլ արիր, որ չհասկացար, ախպեր, որովհետև դա հասկանալու բան չի… Դա հասկանաքլու բան չէ: Երեխան որ գարաժում ծնվի՝ մեքենքա չի, համա որ Հայաստան ծնվի Եվրոպացի չէ: Չեմ վիրավորում, տեսնում եմ:

Պիտի հասկանալ, պիտի խոստովանել նաև (գոնե հասկացածը) որ գոնե երեք հազարամյա մեր ազգը Աստծուց ստացած ու ժամանակի միձով 21-րդ դար հասած մեր բնավորությամբ, «կենսա» թե «կուլտուրա՝ մակարդակով «էն» չի դրա համար մեզ պիտի տաշենք, հղկենք, կտրենք, կարենք, փոխենք, ծլեցնեք, արմատախիլ անենք, տոսքի բերենք, որ մարդահեսաբում տեղ ունենանք: Մեր էն ունեցածով, որ ստացել ենք, պահել ենք, փայփայել ենք՝ մեզ պետք չի, չէր էլ: Շալակած եկել ենք հասել 21-րդ դար, հանկարծ ասում են երեք հազար տարի քաշ տալով, շալակած, ձեռք բերածը ունեցածը՝ մարդամեջ հանելու բան չէ: Յաա՛ բա որ էդպես էր, ինչո՞ւ էն գլխից մեզ էլ չտվիք, գոնե «ֆայմ» կամ նման մի կարգավորիչ, որ մենք գոնե մի հարյուր տարի առաջ սկսեինք մտածել, կամ միանգամից հասկանալ, որ հայավարի ապրելը ժամանակավոր «հաճույք» է, էսա մտնում ենք Եվրոպա. գուլպա, տրեխ, թրիք, քաքուռ, «աչքի թայ», հերումեր, գող փիսո՝ մոռացեք: ՈՒ կոնկրետ՝ մինչև 20-րդ դարի ավարտը՝ վերջ տաք, մաքուր, նաև մաքուր ջանով գաք մտնեք Փարիզ ու ձեզ չջոկեն Ալեն Դելոնից, Էդիտ Պիաֆից: Վայը եկել տարել է նրան, ով էս գործից դուրս կմնա: Ասե՞մ ինչ է լինելու: Ասեմ: Դու, կմնաս նույն հետամնաց հայաստանցին, քո էն կյանքով, որի մասին մենք արդեն մոռացած կլինենք: Մեր կովերը իրիկունները տելեվիզրով սեքս են նայելու՝ ուղիղ եթերում, Փարիզից կամ Օսլոյից, հակառակ դեպքում՝ Կոպենհագենից. իսկ նրանց կաթը կրծքից հոսելու է ուղիղ Եվրոպա, որովհետև եթե նրանցը՝ մերն է, ապա մերն էլ նրանցը: «Մենակ հայերն են», որ Եվրոպայում ինքնավստահություն են ուզելու, որ գոնե երբեմն հայ լիներ ցանկացողները, (իսկ դրանք կլինեն մոտ ապագայում, ասենք մի հազար տարի) պուտյովկեքով գան ու մի ամիս կայֆ անեն:

Մենք հայերենով ե՞նք (կայֆ անենք), Եվրոպան ոտքի տակ տալու:
Եվրոպայում առաջին հինգ հազար տարին ղոնաղ ենք լինելու: Որ տեղացի դառնանք, նրանց չե՞նք փոխելու:
Մենք նրանց՝ չգիտեմ, բայց նրանք մեզ՝ հազիվ: Աստծու կամքին հակառակ քայլ է: Աստված Եվրոպայի տեղը չգիտե՞ր, թե՞ Հայաստանը Արարատի չորս կողմում հիմնելը զուտ հայերի նախաձեռնությունն էր: Չէ: Եվրոպան Ասիայից բաժանող լեռներ էլ կան, սարեր ու ձորեր էլ, ծովեր ու ցածրություններ էլ ու շատ ուրիշ ավելի լուրջ բաներ, որից պարզ երևում է, որ Աստված հերթական կարգավորումն է անում՝ մարդու միջոցով շտկում է իր սղալները հենց մարդու հսկողության տակ պահելու համար: Մեզ Եվրոպա տանելու Աստվածային առաքելությունը հանձնարանված է երկու կողմերին: Ասում ենք՝ «պատրաստ չենք», բայց պիտի հասկանանք, որ մեզ պատրաստող չի գալու ոչ երկնքից, ոչ էլ՝ Եվրոպայից:
Տելեվիզրով կամանց-կամանց սովորում ենք՝ մանավանդ դեմոկրատիա: Ինչ ուզում ես ասա, ասենք, լսենք…
Վե՞րջ: Էնա մենք էլ ենք ասում, լսում, հետո՞, ի՞նչ են տալիս հաչոցին:
Ահա, այ դու մնացիր: Կարգին խոսա, հաչելը ո՞րն է, տնաշեն: Եվրոպայում ենք: ՎստագինՄալատ ենք ասում վաղուց:
Հիսուն տարի առաջ мерси ենք ասել, դրանից առաջ էլ «վերնախավի» կնանիքը ստիլնի են խոսել՝ «չուրս», «օկե՞յ»: Բայց հիմա մի երկու խոսքով մի ամբողջ Եվրոպա մտնել չի լինի: Ցուցակ կա՝ էս, էն, էդ, էն պիտի դզենք, փչենք ու գնանք դուր գանք: Նստել, վերկենալ, ասել, խոսել, նման շատ բաներ թատրոնի պես պիտի ցույց տանք, նոր միայն քափսան՝ ընդունեն. թե՝ ոչ: Մեր մեզ ասաց, մենք բնավ էլ եվրոպացի չենք դառնալու: Որովհետև միատարր կյանքը հոգսով էլ չլինի՝ հետաքրքիր չէ: Մեզ չի սազելու: Մենք մեր առանձնահատկությունները պիտի սրբության պահենք, անընդհատ խոսենք մեր նշանավոր մարդկանց կյանքից որպեսզի «փարատենք» մեր «աննշանների» վարքը, սվաղենք ու փոտուկոտը չերևա: Այ էսպես էլ պիտի ապրենք: Եթե Աստված ուրիշ «բան» չնախատեսի: Այսինքն՝ մեզ պահելը մեր խնդրանքի արդյունք համարելը մեր «խելքի բանը» չի: Բթամիտ հո չենք, որ մեզ՝ դարերի անհարմար միջով քարշտալը, մեզ թուրքի հետ կապելը, քերծերին ու ապառաժներին դարսելը, էս խալխի, էն խալխի «նոքար» կամ նախիր «շինելը» չկապենք «մեր» Աստծու բնավորության հետ: «Մեր» ասելը իմ նախաձեռնությունն է, գոնե մեկ անգամ քծնվում եմ, էն էլ Աստծուն ու դարձյալ առանց ակնկալիքի: Տիգրան Մեծի օրինակը կարծես սուր է՝ խրված մեր պատմության մեջ: Ինչու՞: Ասեմ՝ «խելոք մնացիք, փայ կտայի, հա կտայի… ինքնագլուխ «գործեր արինք»՝ անգամ գործերիս էլ եք խառնվել, իմ փոխարեն մարդ եք աստվածացրել, ինձ հետ հավասար, մի քարի, սարի, երկնքում, գլխներիդ եք պահում, իսկ նրան նաև կրծքի վրա, սրտի հարևանությամբ: Էդ էլ չե՞ք նկատում, ախր ես ձեր ուղեղի պատրաստմանը անձամբ եմ մասնակցել, թագավորի, սպարապետի, իշխանի, նաչալնիկի գործերին քթով մասնակցելը վտանգ ունի իր մեջ: Հարիֆ մի եղեք այլևս, եկող երրորդ հազարամյակը (ձեզ համար) թողում եմ ձեր վարքին: Հետո չասեք… կամ Աստված չեկավ, կամ ասածը չարեց, էն եք ճիշտ ճանապարհին: «Ճիշտ ճանապարհը սխալի հակառա՞կն է, թե՞ կողքով, զուգահե՞ռ է, թե՞…» - Գլուխ դինջ պահելը…»: Բան չհասկանալու մի օրվա «տգիտությունս» արդյունքը չէ: «Շքանշան դատապարտյալին» հոդվածն ասում է «Վազգեն Սարգսյանի շքանշանով» է պարգևատրվել հանգուցյալ վաբարչապետի եղբայրը ՝ Արմեն Սարգսյանը: Տ. Նալբանդյանի սպանությունը կազմակերպելու համար դատապարտված Ա. Խարգսյանի անունը լսելով, հետնկայս նրան ծափահարել է Անդրանիկ Մարգարյանը: Հա՞: «Հա» Իսկ մարդիկ վաղուց, ասենք հենց սպանության օրը՝ «Հա»: Բա էն լացը, կոծը, հեռուստահաղորդումները, կառավարության կողմից կազմակերպված թաղումը, հանդիսավորությունը, ափսոսանքների տարափը, դատախազության ու ն/գ միահամուռ ջանքերը, պատիժը վերջապես՝ որ դաս դառնալու առաքելություն պիտի ունենար ու կախվեր գրատախտակից, եթե նստարանին մնալը «շատ» էր: Կրակող տղաներին գոնե մի բան կտա՞ն: Ոչ: Ասում եմ ոչ, որովհետև այդ տղաներից և ոչ մեկը կոնկրետ «մեջք» չունի՝ ոչ ետևից և ոչ էլ կրծքից:Նրանց մեջքն էլ, կուրծքն էլ՝ հայրենիքն էր: Հայրենիքը եղել է, կա ու լինելու է, որպես անսահման սիրո, հարգանքի ու մնացած «նվիրատվությունների» Սրբատեղի, բայց մեդալ կամ շքանշան տալու կամ նստած, առավել ևս հոտնկայս ծափահարելու ուժ չունի… չի ունեցել, չի էլ… Մի նեղացեք, տղաներ…

(շարունակելի)

Комментариев нет:

Отправить комментарий