30.04.2013

Ժողովուրդը՝ պետություն, պետությունը՝ ժողովուրդ-6


Կուսակցության շրջկոմի շենքը քանդեցին, հենց նրանք, որոնց սնել ու անձնապես պահել էր Լենինյան պարտիան: Դավաճաններ, ձեզ Ստալինի շենքը չի հասել, դրա քաղցրությունը պիտի տեսնեիք, որ «ջոկելը» մնար ձեր բնավորության լուրջ ու որոշիչ մասը: Դուք՝ որ ձեզ հաց տվողին, ձեզ աթոռին նստեցնողին ծախել եք, փեր հարազատ մորն էլ չեք խնայի, էլ չեմ ասում՝ ձեր բաժին կնոջը: Աննամուս մարդը ՍՍՀՄ-ի քաղաքացոը աչքին պլոր էր ու մեկուսացնում էին, որ «մարմինը» չվարակվի: «Աննամուս» հասկացողությունը թուրքերենում էլ նույն ծանրությունն ունի, նույն գործով կեղտոտում է մահկանացուին, «որակի չափանիշ» է, կարող է «սատկելու» պատճառ դառնալ (նայած հանգամանքին): ՍՍՀՄ-ը հարգում էր իր տարածքի վրա ապրող ազգերի ինքնությունը ու առանձնացնում էր առավել զգայուններին: Դրանց թվում էին նաև հայերը, հայկակն հանրապետության տերերը, ՍՍՀՄ-ի տերերը՝ իրենց նամուսով անձեռնամխելի: Ասեմ, քանի չեմ մոռացել, Աստծո «միջնորդները» ՍՍՀՄ-ի գործերին չէին խառնվում, ժողովրդի մի մասի այցելություններից վաստակած միջոցներով (նվիրատվություն) ապրում էին: Ոչ մի, և ոչ մի հարցում եկեղեցին իրեն շրջապատի մարդկանց համար հոգ տանելու մտադրություն չի ունեցել,իչենը չի տվել (գուցե միայն խոստումներ), ավելին, նվիրատվությունների ու «զոհաբերությունների սովոր այս մարդիկ «ակնկալում» էին ու առիթները բաց չէին թողնում կորզելու՝ ով ինչքան կտա, քանզի այլ «մեթոդների» համար КГБ-ի առաջ պատասխանելու խնդիր կար:

Ի դեպ ՍՍՀՄ թշնամինները կուլ կտային նրան (ՍՍՀՄ-ին) եթե КГБ չլիներ, եթե վճռականությունը չդրսևորեր այնպես, ինչպես գտնում էր НКВД այն տարիներին: Եկեղեցին իր ամբողջ էությամբ, բոլոր հնարավորությունները օգտագործում էր ՍՍՀՄ դեմ, կոմունիստական երկիրը նրան վտարել էր խալխին հիմարացնելու «դիրքից» քանդել էր վանքեր, եկեղեցիններ, կրոնական այլ հիմնարկներ: «Կուլակը կարգին մարդ էր: Եկեղեցին թալանում էր Աստծո անվան տակ, «տներ ոին քանդում», ջահել աղջիկներին անարգում էին Աստծո «հաջաթով», վերջին կոպեկը առնում՝ իբր Աստծո փիսը կթվա, որ «չարվի»: Աստծոն ո՞վ էր տեսել, ո՞վ էր լսել, ո՞վ էր առաջադրանք ստացել՝ հայտնի չէր, բայց «մի մարդ» իր վերջին թիքան տալիս էր էդ խաբեբաններին: Ինչու՞: Քեզ ինչ պիտի տա մի մարդ, որ քեզ խաբում է քեզնից խլելու համար:

Աստված մի օր էլ գա քեզ հարցնի, «խալխ, ժողովուրդ,- ասի,- ես քեզ համար էս եմ ուղարկում, էն եմ ուղարկում, էսա քանի հազար տարի է, հա ուզարկում եմ, դուք էլ պաշտում եք ինձ, ուրեմն ստանում եք նվերներս ու ընծանները անքանակ…»: Եկել հարցրե՞լ է: ՉԷ: Որ մի գործում վերահսկողություն չկա, (ժողովրդի կողմից չի թույլատրվում, Աստված կնեղանա իբր, կասի՝ Էդ չեղավ: Սա իմ նստավայրն է, սրանք էլ իմ ծառանները, կամ ձեր հովիվները, չելնեմ չիմանամ գլուխներդ բարձրացրել եք…), վերև Աստված, ներքև՝ իրենք, ո՞ր հոգևոր «հայրը» իր բաշինը կբերի կտա քեզ: Դրա համար էլ խլողների ցուցակում Սովետը տեսաք նաև վանահորը, ավելի ճիշտ՝ բոլոր նրանց, ովքեր Աստծո անվան տակ թաքնված էին նրա, այսպես ասած, նստավայրերում: Ի դեպ սրանք սկի Աստծո օգնությամբ, անգամ Քրիստոսի «խառնվելուց» հետո էլ, չկարողացան միավորել մի խաչի տակ: Քրիստոսին էլ բաժանեցին՝ երեք տեղ դրին (գուցե չորս, հինգ) : Հայերը դարձյալ տարբերվեցին՝ Աստծո կամոք, այնպես, որ մի հարված էլ կրակ չվառողների ցուցակում ճաշակեն: Հայերը բողոքական էլ են եղել, բայց ռուսական կայսրությանը արգելել է: Աչքի ընկնելու առաքելությունից է, որ հայերը որոշեցին լինել ոչ ՈՒղղափառ, որ Կաթոլիկ, ոչ էլ… Անպայման այսպես, այլապես ինչու՞ 301թ-ին, ինչու՞ առաջինը, ինչու՞ Առաքելական: Կարծես պիտի ձուլվեինք Հռոմի հետ ու կորցնեինք մեր անմիջական կապը Քրիստոսի հետ կամ՝ Աստծու: Թե ինչ տվեց այս կապը հայ տեսակին, արդեն գիտենք, բայց գոնե ինձ համար մնում է անհասկանալի՝ թե Աստծու ո՞ր լավության, ո՞ր արածի, ո՞րթողածի, փայի համար պիտի պաշտենք նրան, էդ էլ հերիք չէ, նրա առաքյալներին ու նրա պարագլուխ, հավերժ խաչված, անօգնական «ջ», թե «ի» ուդին»:
 Երբ Աքիլեսը իր (հզոր, բայց մարդկային ձեռքով) սրով հատեց Պոսեյդոնի գլուխը, Հեկտորը հիասթափվեց Աստծուց: Դա եղել է 3200 տարի առաջ, թող մի քիչ դեսուդեն: Բայց եղել է, մարդ տեսել է, որ քարե Արձանը, քարե քանդակը, ոչինչ են և ոչ մի կապ չունեն իրական ժամանակի մեջ կատարվող անցուդարձի հետ, որքան էլ նրան պաշտեն՝ « »:

 Գոնե հայերիս համար պիտի բացահայտ լինի ու վեճի տեղիք չտա: Ինչևէ: Եթե Աստծո կամոք պիտի հիմա լինենք, ապա հայերս պիտի աչքի ընկնենք մեր «աչքի ընկնելու» առաքելությամբ ու ասենք՝ «Աստծուն ղուրբան լինենք, բայց խարջ քաշելու միջոցներ չունենք»: Ու շարունակում ենք. «Մեր տունը շինում ենք, մեր կանանց Թուրքիայից, Էմիրաթներից ու մնացած երկրներից բերել տանք, իրենց հոգսերը քաշենք, Ռուզանի ամուսնուուն Ռուսաստանից կանչենք բերեբք գործի դնենք, մարդավարի ապրենք ու շենանանք: Որ բոլոր հոգսերից պրծանք, մնաց խբենով զբաղվենք, կսկսենք եկեղեցի շինել, հները նորոգել, մի քանի շտատ էլ կտանք էդ շինությունների աշխատողներին, թող գլուխ պահեն, բայց չասեն Աստծուց ենք եկել, սուրբ ենք, էս պաչենք, էն պաչենք, փող տվեք, մոմ առեք, նվիրատվություններ արեք: Մինչև «խրենով» զբաղվելը՝ մինչև խրենը կա, կհասցնենք՝ կանենք: Բայց մինչև 1917թ էլ զարաբազցիները «դերի» դերը «դրել էին մի կողմ» փափուկ ասած: Դեր Կյալին ծաղրի առարկա, դեր Հաբեթը՝ մաշենիկ, բայց Աստծու խաթրին ասին՝ տերը քեզ հետ, գնա… «Վաղարշակը պուճուր երեխա չէր, մենակ ճեխ էր անում, մի կերպ շալակը տալիս էշին, որ դպրոցները ադաթ ընկներ, չորրորդ դասարանի աշակերտ կլիներ: Ասաց՝ ուզում եմ գործի գնամ՝ «ժամը»: Ասացի՝ ուրիշ փեշակ չգտա՞ր, գյադա: Ասաց՝ որքան նայում եմ՝ հացա մոտե փեշակ տա յա»: Պապս էր հորս, հորեղբորս տղայի մասին: 1914թ Վաղարշակը ընկավ նեմեցի գնդակից, մարտադաշտում, որտեղ Աստծուն բան չուներ անելու, կամ հենց ինքն էր Անում ոնց էլ դիմանում է նորմալ մարդը, իր աչքով տեսնում է, որ այ էս մարդիկ, էս՝ որ կոչվում են Աստծու մտքերի, թե խորհուրդների, գուցե պատգամների, հրամանների, կամքի, պահանջների մասին խաբար բերողներ ու մեկնաբանողներ, սուտ են խոսում, հա սուտ են ասում, դարեր շարունակ խալխին խաբել են, ինքը խալխը դա տեսել է, կաշվի վրա զգացել է, ողբացել է, Աստծուն խնդրել է, աղաչել է, եղած չեղածից փայ է ուղարկել, զոհաբերել է վերջինը, բայց եղել է այն, ինչը պիտի չլիներ, իբր Աստված էս դերի, էս եպիսկոպոսի, էս քահանայի, էս սև շորերով մարդկանց խնդրանքով պիտի ներեր, պիտի խնայեր ու դեռ փաղաքշեր՝ որպես հավատարիմ ազգի, Աստծուն ու նրա որդուն շուքով ընդունող ցեղի տեսակի: Սովետական պետությունը գործնականորեն ցույց տվեց, որ եկեղեցին (ու նրա ծառայությունը) մասնավոր երևույթ է՝ ուղղված մի խումբ ճարպիկ մարդկանց անձնական շահի բարգավաճմանը: Մասնավոր մի հիմնարկ, որը ոչինչ չի տալիս երբեք, բայց առնում է, հնարավորինս. «Աստծում եք տալիս, հանուն հոր… և…»: Աստծու՞ն, ե՞րբ, ինչպե՞ս, կանչեք մի օր խալխը գա տեսնի, թե դուք՝ որպես Աստծո ծառայողներ, ինչպե՞ս եք ժողովրդից ստացածը (գուցե թալանածը) տալիս Աստծուն, և թե Աստված ինչպե՞ս է վերցնում, ինչո՞վ է տանում, ու՞ր, ինչու՞… Դեռ էլ կան հարցեր, բայց գոնե սրանց պատասխանը տան: Չկա: Այո հիմնարկը մնացածներից տարբերվում է, մանավանդ՝ պաշտպանվածությամբ: «Гооконтроль»-ի ֆունկցիաները եկեղեցեւ վրա չէին տարածվում: «Народный контроль»-ինը ես, որովհետև սրանց բյուջեները զուգահեռ էին աճում ու իրար հետ անմիջական կապ չկար: Պետությունը եկեղեցեւց անջատ էր գործում, չէր ենթարկվում, չէր խորհրդակցում, հաշվի չէր նստում՝ անգամ Աստծու հետ, սրանց միջնորդությամբ: Եկեղեցին երկրի պաշտպանության տակ էր՝ պետության պաշտպանական բանակի ուժերով, բայց կես կոպեկիաջակցություն չուներ (ոչ էլ պետությունը ակնկալում էր) չունի ու չի էլ… Ներկան թողած, անցյալից են խոսում: Էսինչ եպիսկոպոսը, էսինչ դարում, էսինչ տեղը մի եկեղեցի է հիմնել, կամ՝ մի վանք: Ժողովուրդը համբալություն է արել (ցեխ, քար) վարպետը շարել է, տեր հայրը օրթհնել է: Էս չի՞ եղածը: Սովետական կարգը էդ կարգին ծանոթ էր ու ասաց՝ թարգ տուր, ժողովրդին հոտ էիր տեսնում, էլ չլսեմ…:

 —«Քյասար, «ամիժնիկները» 1917թ-ից են սպասում Սովետական պետության անկմանը: Մի տերտերի ավտոբուսում ասացի. Սովետը որ ավերեց, ձեր ասելով, Աստուծու նստավայրերը, սուրբ շինություննեը, խաչերը գլխի վրա շվվացին ներքև ու զառնվեցին գետնին աստվածային ճիչով, Աստված չլսե՞ց: Ձեն չհանեց: Շարունակեցի: Կարող է զբաղված էր, դուք ինչու՞ հետո չմտաք մոտը, չպատմեցիք: Կծու ժպտաց: Ասացի՝ որ Աստված չի արձագանքել, մատ թափ չի տվել Սովետի վրա, ուրեմն՝ կամ ուժը չի պատել, կամ ինքն էլ մատ ունի «խառնը», կամ էլ Սովետի ուժով ձեզ պատժել է՝ ձեր ասաստված գործերի համար: Տեր հայրը հառաչեց ու ասաց՝ «Աստված ամենազոր է, նրա ցանկությունները՝ օրենք, մնացածը՝ հորինվածքներ են: Աստված իր որդիներին պահապան է՝ անկախ նրանց ժամանակավոր, թե մշտական մոլորվածությունից: Նա չի կարող անտարբեր լինել իր երկրային մահկանացուների…» ընդհատեցի, ասացի, գլուխս մի թմրեցրու, կոնկրետ, հենց ինքը ժղովուրդը, Աստծու որդի Հիսուսին հրել են ներքև, ցած, հետո այդ սուրբ քարերի վրա անասուն են պահել, թրիք են չորացրել: Աստված ինչու՞ հանդուրժեց, լսու՞մ ես, ինչու՞ իր ամենազորի դեմքով չպատժեց Լենինին, Ստալինին, Ջերժինսկուն, Տրոցկուն: Գոնե սրանց, առավել ևս, որ Իոսիֆը տաս տարի սեմինարիայի դասերն է սերտել բավական հաջող, Աստծու բնավորությունը ծանոթ պիտի լիներ (շատ, քիչ): Ամարասում, Գրիգոր Լուսավորչի ժառանգին, թե նրա հարազատ որդու, թե նրա ժամանակակցի գերեզմանաքարի վրա ոչխար էին հանգստացնում ամառվա տոթին, խոտ էին պահում, պահեստ էր, բայց հաստատ Աստծու համար նստավայր լինել չէր կարող, հարմարություններ մինչև վերջերս էլ չկային ու չի սպասվում: Ինչու՞ Աստված լռում է էս էլ մի իննսուն տաիր է…

Գուցե կապը կտրել է Ձեր՝ հոգևոր հայրերիդ, և Աստծու միչև որևէ գաղտնիք կապ կա՞ր, կա՞: Տեր հայրը, թե՝ Աստծուց վախեցեք, նման բաներ մի ասեք. «Грешно, бойтесь Бога…»: Ոչ պետություն, և ոչ էլ ժողովրդի կողմից հանձնաժողով երբևէ չի առաջադրվել, եկեղեցականների գործնեությունը չի ստուգվել, գոնե մեկ անգամ ռևիզիա անեին, գոնե Հիսուսին խաչելուց հետո, Հռոմեացինների հերն անիծեին, Հռոմն ավերեր Աստված անձամբ, ու իր տիեզերական ձայնով հասցներ ի գիտություն: Մինչև այդ հրեաներին կտտանքների ենթարկեր՝ խեղճ մարդուն դադարգյուն գցելու, իր զավակին ուրանալու համար: Այ էդ ուրիշ կլիներ, այ էդ Աստծու բնավորություն կկոչվեր և ուժ կշոշափեր մարդը:

 Էսա գալու է, էսա պատժելու է, էսա, էսա… ինչքան հիշում եմ ոչ ոք իր հիշողություններում չի գրում Աստծու դեմքի, նրա արտաքինի, մարմնի որևէ ձևի, չափի մասին: Աստծու անվանի խոսում են բոլորը, ովքեր անզոր են, ովքեր զորեղ են, ովքեր կարիքը չունեն նրա կամ չեն զգում, բայց ավանդույթի հանուն ու ընդունված ձևաչափի՝ տեր Աստված, օգնիր մեզ, ներիր մեզ, եղիր պահապանը մեր և այլն: Եկեղեցու աշխատողները վարագույր քաշողի առաքելություն են պահում նաև՝ էս չի կարելի, ծածկենք, էս թող տեսնեն վախենան, սարսափեն… Հոտի հալվին կայֆ եք անում:
 Տեր հայրը հանկարծ կտրուկ մռայլվեց ու ասաց՝ ես իջնելու եմ հիմա, տեղ տվեք՝ ի սեր Աստծու: Ասացի՝ թող Աստված չանհանգստանա, վարորդը քեզ կօգնի ու դու կիջնես անվնաս: Տեր հայրը կտավի պես մի բան էր, որի գույները խառնվել էին դիտավորյալ միջամտությունից: Իսկ երբ իջնում էր ասաց՝ Աստված ձեզ հետ… Ծնկիս խփեցի: Կինը, մինչ այդ ականջի ամենասուր մասով ընկալում էր զրույցս ու արձագանքեց ծնկիս չմփոցին:

 — Չե՞ք վստահում Աստծուն: Նրա հետ ճամփա գնալը…,- կինը թեք նայեց դեպի հանդիպակած ձորը, որը անմատչելի ժայռեր ուներ մեջքին, գրկին,- վտանգավո՞ր է:-Չէ
 ասացի, ինչ եք ասում: Ես Աստծու հետ ոչ մի կապ չունեմ, չեմ ունեցել, տեղ չեմ գնացել հետը, դրա համար էլ չընդունեցի ու,- ծնկիդ խփելո՞վ:-Ասացի, այո:- Դժվար է համաձայնել ձեզ հետ,- ասաց: ԵՎ այդ պահին, մեքենայի այն մասում, ուր կինն էր նստած, փսսոց լսվեց սուր, սաստկացավ ու վշշոցով լցրեց խցիկը: Կինը աչքերը պլզեց վրաս ու չորս մատը տարավ բերանը փակելու, կարծես կրակ էր թափվելու վրաս: Ես ծիծաղելու փոխարեն առատ ժպտացի ու մռութ արի ինքս ինձ: Հիմա արի պարզիր, ո՞վ էր մեղավոր: Ի՞նձ լսեց Աստված, Տեր հո՞րը թե՞ երկուսիս էլ… Երբ արդեն ճանապարհվում էինք, ասացի՝ Աստված «մելկի» գործերով էլ է՞ զբաղվում, ես «ինչ» եմ, որ հետս հաշվեհարդար տեսնի, կնա աշխարհս անարդարություններով լիքը երկրագնդի մի մասում կայֆ են անում, մի ուրիշ մասում սովից, ծարավից, համաճարակից փրթվում են հարյուրհազարներով: Կինը թեև ժպտաց, բայց բան չհասկացավ: Ես էլ, էսա վեր տասնյակ է գնում եմ ժամանակի հետ՝ նրա կանոններից բան չեմ հասկանում և դա կոչվում է նորմալ հալ:

 Ես ասեմ, թե իմ այս «հարցից» խոսելը, եկեղեցու արած չարածից հիշեցնելը, մոտավորապես ինչ զբաղմունք է: Մի գրչով, թղթի համար նախատեսված գրիչ, կամ քազաքակրթության արտադրական և նույն հարաբերությունների «արդադրության միջոցով» (орудие производства) ուզում եմ քանդել մի շինություն, որը վեր է խոյացել «Վերևի թելադրանքով», ոչ անմիջական կապի, այլ բնատուր ուղեղի մեջ՝ պոտենցիալ մեծ փայով, իհարկե հնարավոր տարբերակների մասնավոր ընտրությամբ: Կառուցել են: Մարդը չունենալով իր շրջապատում իր իսկ շրջապատից պաշտպանություն, երևի պիտի գոնե ուղեղում նման բան ակնկալեր իր պատկերացմամբ, որ գոյատևեր: Իսկ ապրելու, կենալու մտավոր կարողությունը «Վերևինը» ըստ էության միանգամից չի տվել: «Իր» մասին գաղափար դրել է մարդու ուղեղում մոտովրապես այն տեսքով, ինչը կար ու զարգացման էպոխա ապրեց, հասավ 21-րդ դար: Եկեղեցին հարմարվել է նաև այս դարին դա պարզ երևում է: Բայց, «բայց» կա, որ դեռ պիտի ապրեցնի կամ ասենք «նոր կյանք» տա հնացած (մարդկանց ուղեղում իրոք անցած ու հնացած են ծեսերը) անհամացած եկեղեցական բլբլոցներին, անիմաստ բառակապակցություններին կույտերին՝ որոնց տեքստերում ուշունց էլ կարող է լինել երգի տեսքով: «Մեզ ինչ կասեն, ես էլ գիտեմ, որ դրանք թալանչիներ են, որ՝ էդ ինչ անում են՝ սուտ է, խալխին հիմարացնում են: Խալխը պարտքով է եկեղեցի գնում (հարսանիք, նշան, թաղում և այլն), ես էսքան ունեցվածքի տեր մարդ եմ, չտանե՞, չգնա՞ք, չկնքվե՞ մեր էրեխեքը, անհարմար է, խոսաքցության առարկա կդառնանք: Էնա, Ադոն, եքա չինովնիկ մարդ ա, եկեղեցուց տուն չի գալիս: Ինքը, կինը, տղերքը, հարսերը, թոռնիկները, ազգը, թուփը, ծուփը գնում են մի շշմելի գումար թողում եկեղեցում: Էլ դրսի ծախսերը չեմ ասում՝ հենց նույն «գործի» առթիվ: Փեշքեշ են անում, թե ինչի համար՝ Աստված գիտի, մենք էլ մեր փայ մատաղն ենք անում ու դրա հետ կապված մնացած խաչերը»: 20-րդ դարի վերջին տասնամյակի քաղաքական լիդերներից մեկը (ամենափյլունը) իր հայտնի շրջապատում ասել է. «Ափսոս, հազար ափսոս, որ էս ժողովուրդը մի ուրիշ լավ զբաղմունք չունի, հավատքի ուրիշ օջախ չունի, որտեղ էս զզվելի թալանը բացառվի, էդ ժեժտի կտորից պաչելը չլինի: Կեղտոտ ձեռքից էն քյորփա երեխան էլ են պաչել տալիս: Վեր կենաս մի տեղ ասես, կթափվեն վրադ, աշխարհով մեկ խայտառակ կանեն, ժողովուրդի աչքում մեխ կշինեն բոլորիս: Ճնշել չի լինի, ասելով չի լինի, սաստելը սադրանք կշինեն, կեղտոտ կաստա է: Դե ասում ես՝ «պրատակոլնի» միջոցառում է, գնամ պռծնեմ, գործիս կենամ՝ հերն էլ անիծած: Որ ժողովուրդը ընդունում է՝ ես էլ հետները գնամ, շառից հեռու…»: «Էդ որ էդ բոյին մեծ մարդը վախ ունի դրանցից, հազիվ թե ժողովուրդը պրծնի, երբևէ կարողանա ազատվի ուռուցքից: Լկտիանում են օր օրի: Շաբաթական նաղդը մեկ անգամ, մեր էս դերը գնում ա նախագահին պրյոմ: Նախագահը ի՞նչ անի, ասի չէ՞: Շառչի մարդիկ են, անաստված էլ են, իրենք լավ գիտեն, իրար հետ չեն բացվում, վախենում են իրարից՝ հանկարծ չծախեն մեկը մեկին: Բիզնես է անում: Աստված հանդուրժու՞մ է մեծ դերը էդ կարգի «գործեր» անի: Սրա կրիշան բոլորից նադյոժնի է: Երկրի նախագահը «իրենը», Աստված իրենը, էս մարդու առաջ խաղ կա՞: Աջ էլ, ձախ էլ վերև էլ՝ տանեն բերեն Աստծու հետ Աստծու ձեռքից բռնած: Սա ի՞նչ սրբություն է, տղերք, սրա «անունը» չեմ տալիս, բայց դուք հասկանում եք»:
 Շրջկոմի շենքը հնացավ տարիներ առաջ, իր մահից տասնյակ տարիներ… նոր շրջկոմի պահանջները այլ էին: Ոչ ոք բարձրաձայն չէր արտասանի այն, ինչը կար, տեսնում էին: Բայց շենքը իրոք հնացել էր ռայկոմի համար: Հազարումի բանի պետք էր ու կլիներ՝ եթե…

 ՍՍՀՄ սպանեցին մեր երկրից շատ հեռու մի տան, մի քանի հոգով, ժողովրդից թաքուն, իբր ժողովրդի հանուն: Ասում են, ես էլ չեմ վիճում, Ալեն Դալեսը ԱՄՆ կոնգրեսում (գուցե սենատում, գուցե մի ուրիշ ժողովում) տրիբունայից իր ելույթում (ելույթը հասել է մեզ) ուրվագծել է ՍՍՀՄ-ը աշխարհի երեսից ջնջելու խաղաղ ծրագիրը: Դա եղել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գուցե 1914թ վերջին: Թե ինչպե՞ս, կամ ինչու՞ (շատ դժվար ու ողբերգական ընթացք կունենա դրա վերլուծությունը) այս միությունը տրոհվեց՝ մի գլխի բան չէ, ոչ էլ՝ մեկ օրվա: «Դասակարգը դար դարի հետևից կերտել է Իլիչին…»: Հյուսել է հաև «բարդ կանվա», բայց թե Աստված ինչու՞ դուր չգար ժողովրդակ երկրի ձևը, բարեկամությանը էդ տեսակը, այդքան ամուր միությունը, կարելի է եզրեր գտնել ու հասնել որևէ պատասխանի՝ տրամաբանորեն: Եթե հաջողվի Աստծուն հանդիպել՝ չերեզ, չերեզ, չերեզ, անգամ չերեզ Հիսուս Քրիստոսը «Նազարետից» (թե Եֆրիեմից), պիտի պարզվի, թե ինքը ինչու՞, իսկ հետո ինչու՞, առավել ևս, որ ժողովրդական միություն էր, «աբուռ հայա» կար խալխի մեջ, հզոր էր, անծայրածիր… Մինչև հանդիպելը՝ ասեմ իմ մտքինը: ՍՍՀՄ դառնալու էր Աստված: Աստված՝ հողի վրա, քո կողքին: Մինչ ժողովուրդը գնում է եկեղեցի կամ վանք, կամ ժամ, որ Աստծուն փասփարք աներ, խնդրեր, մատաղ աներ, տերտերի կասկածելի դեմքից պաչեր, խաչի առաջ վիզ ծռեր, Սովետը եկավ նստեց գյուղի «աննշան» տներից մեկում ու առանց պաչի, առանց մուննաթի սկսեց հարցեր լուծել: Աստված նայեց, նայեց (ասում են մեր երեք թե չորս տասնյակ տարին Աստվածային ժամանակով մի «նայել» ու է հավասար) ու որոշեց՝ «ես ինձ Սվետով փոխարինեցի իզուր, վաղը ուշ կլինի, ինձ բանի տեղ չեն դնի, ես իմ ծնած խակխին լավ դիտեմ, մեկ էլ տեսար…»: Ասավ հասավ՝ ՍՍՀՄ-ը հանեց պաշտոնից, (միության անդամներին մինչ էդ էր «թունավորել») ԿԿուսակցությունը շինեց բոստան՝ որից, էլ մի շահու օգուտ չլինի թռվհակի ու կորցնի ուժը: Կարճ եմ ասում, բայց աս էր: Աստված տագնապը հանեց, լարվածությունը գցեց, սարքեց մի կարգ, մի սիստեմ՝ որ գլուխը չցավի, պաշտոնը մնա անհասանելի, անտեսանելի, կամ այլկերպ՝ Աստված:

 Հայրենասիրությունը՝ զգացմունքի դրսևորման միջոց է, որը ծնվում և ապրում է մի խումբ մարդկանց մեջ, սնում ու պահում է բոլորովին օտար մի ուրիշ խմբի: Իմ մեջ հիմնավոր կարծիք կա, որ Աստված Սովետների երկրի համար նախատեսել էր անհամեմատ առատ ու որակյալ զգացմունքներ՝ երևի թե ակնկալելով անկանխագուշակելի հետևանքներ՝ արտակարգ հասարակարգի կյանքի ընթացքից, դրսի աշխարհի հետ շփումներից, կապիտալիզմի քթի տակ ոխերիմ թշնամում կարգավիճակից և հազարումի «նորույթներից»: Սովետը եկեղեցուն բան էլ թե ասաց՝ դաստիարակչական էր, շատ ավելի բարի էր՝ քան ինքը եկեղեցին կլիներ կամ՝ կար: Պիտի չպահեր, պիտի սպաներ ամենամեծ կուլակին՝ վանահորը, էն տերտերին, որ Ավետիսի հարսին տարավ մի շաբաթ պահեց բերեց առարկայի տեղ, թե՝ պես, գցեց: Ասաց, նեղությունը որ քաշել եմ, բա «շնորհակալություն» չե՞ք ասելու ինձ: «Չելնեմ չիմանամ առանց Աստծու տեղյակ պահելու հավաքվել եք, մեջքս եք արել, սեղան եք գցել ու էլ ինչ եք մտածել»: «Հա, բա ոնց, գինին Աստծո խմիչքն է, էն գլխից կարասը լցնելուց, էս գլխից՝ վերցնելուց»: «Ով եկել է՝ տվել է, ով չի տվել՝ խայթել են, ծախել են, քյոխվի ուժով են պատժել, ամենամեծ հարկը ամենաքյասիբից, խեղճից, որ ձենը փորից դուրս չգա: Ասլանենց, ճաղար Ասլանենց տղան մնաց ֆրոնտում, ռազվետչիկ Սուրենը, լեյտենանտ, նրա մասին նեժեցի կազեթն էլ է գրել: Դեր Կյալին ասել է. «էս ինչ ժամանակ սրանց ազգի մի տարեց՝ եկեղեցեցուն հասանելիքը չի տվել, անգամ՝ ասելուց հետո: Աստված զայրացել է ու Սուրենին…»: «Пока церковь сушествует: Бог присутствует на земле»: Լսու՞մ եք: Նման լկտիություն սոցալիական ոչ մի խավ չի ցուցաբերել իր շրջապատի հանդեպ: Տեսեք, բացարձակ ասում է՝ Աստված՝ մենք: Այ քեզ աներաս փեշակ, բա սրանք վերջ կունենա՞ն, սրանց վախեցնել կլինի՞ այսուհետ: Եվրոպան թե հոգու խորքում ինչ է մտածում սրանց մասին, հազիվ իմանանք, բայց լավ էլ հազիվ են նստում Հռոմի Պապի հետ, գլուխ են խոնարհում եկեղեցու առաջ՝ ճիշտ է՝ Կաթոլիկ: Բանից պարզվում է ամեն ինչի մերը՝ «ուրիշ» է: Ավելին, ավելի ուրիշ է, քան մեր աշխարհիկ ուրիշն է: Հասկանում եմ փայ տալը, փայ հավաքելը, բայց հազիվ թե հասկանալ կարելի է՝ չտաս՝ խլի, չտաս անիծի, պատժի, մի բան էլ մուննաթ գա վրադ ու պահանջի որ դու տեր ճանաչես փայ հավաքողին: Դուք փայ հավաքեք՝ ես խոնարհվե՞մ, դեռ ձեր անլվա կամ անմաքուր տեսքից պաչեմ, խաչից պաչեմ, ո՞ր ինչ: Աստծուն ծառայում եք խալխի հաշվի՞ն: Ժողովուրդը իր վերջին թիքան, ուրախության, տխրության՝ մի կերպ հացը դնի սեղանին, էն գլխից վարձատրի ձեզ, չիմանա ինչու: Աստված էլ ձեր վարձը իր «կազնայից» ուղարկի: Ձեր աֆերիստությունը շատ էլ հնարամիտ չէ, բայվ հուսլի հիմքի վրա է, սև շորավորներ (ծեր, տերտեր, տեր հայր, վանահայր, քահանու եպիսկոպոս, կաթողիկոս՝ մի բան են՝ տարբեր պաշտոններում, տարբեր փայով): Սովետից առաջ ավելի ահավոր լկտիություններ էին անում, որովհետև խեղճ քյասիբը իսկությունը չգիտեր, գյուցի գրագետին «բաղաջ» էին տալիս տեղի չինովնիկին, նամեսնիկին ու էլի ինչ-որ մեկին: Հետո, եղածն էն էր, որ տվածը միանգամից խախազի վրա երևա:

Հիմա ուրիշ բան է: «Новые русские¦, Новые армяни, новые аферисти из церкви… Սալարկայի բիզնես են անում, բիզնես, քահանա, բիզնես մահնա, բիզնես շահնա: «Ստի մերը, թե ձեր արածի անունը թալան չի, կնքելը շահնա, օծելը մահնա, նշանդրիք, ամուսնություն, մոմ վառել, մեղքեր քավել, հազարումի խուժանություն, թալակ, ապրած թալակներ՝ հա չըրթում են: Որ խալխիդ մի մասը հաց չունի ուտելու, էդ թալանից ինչու՞ բային չհանես: Ես չեմ տեսել բայց թոռնս պատմում է, որ էդ սևշորովորներից մեկը եքա դղյակ է շինել, թե դեռ շինում է: Աստվա՞ծ է քեզ հող հատկացրել, քաղաքի էդ մասում, փողն էլ տվել, որ ի՞նչ, ոչպես պարգև՞, ո՞ր արածներիդ համար, ո՞ր փողերով, գուցե Աստծո ֆոնդից, հա՞, որպես բաշ խաբեբա՞, բաշ աֆերիստ… Սիրտս չի հովանում: Սրանք լավ են հասկանում, որ իրենց «որակից» տեղյակ մարդիկ քիչ են: Եղածներն էլ հազիվ թե… Մի մասը գլուխ չունի՝ վեր կենա վիճարկի, մի մասը չի ուզում կողքից կշտամբանք ստանա անտեղի, մյուսները չեն տալիս ու չեն խոսում, ուշունց տվողներ էլ կան, հենց ամենավերին դիրքերում էլ, բայց ճար չկա, բոլորը միասին հանդես գալ չի լինում: Գուցե մի օր, մի Լենին, հատուկ դրա համար ծնվի, ժողովրդին հասկացնի, մտցնի գլուխները, որ սև շորավորներին տվածով կարելի է դպրոց, հիվանդանոց, ճանապարհներ, քյասիբին տուն ու տկարին կայարան տալ «Աստծուց» չվախենալով»:

 Գամ նորից շրջկոմի շենքի մոտ կանգնեմ ու փորձեմ հասկանալ, թե ինչու՞ Հայոց կաթողիկոսը հենց այս շենքի «տեղը» օծեց ու «գավազանով հրաման արձակեց՝» այստեղ եկեղեցի պիտի կառուցվի: Սովետի ֆունդամենի վրա՞ Սովետի հիմքի՞ եկեղեցու վերնաշենքը Կոմունիստի ոտքի տե՞ղը: Շրջկոմը շրջկենտրոնում էլ որ, գիտենք ինչի համար: Ժողովուրդը սհատմունը գա, հարցերը լուծի, օգնություն ստանա, գործեր շատ-շատ կային, կամ աշխարհի կենտրոնը Շրջկոմն էր: Պապա, մամա, քեռի շրջկոմն էր, չէ-չէ մի բան անում էր ծուռ վիզ չէր թողնում, կոտրած մեջք չէր մնում, նամ աչքը չորանում էր, գոնե հուսադրվում էր: Խալխի կռնաըակին էր՝ բարձ էր, թե ապաստան էր, պապունց տուն էր, մոտիկ էր: Հիմա գցում բռնում եմ՝ էս ինչու՞ հենց էստեղ: Ժողովուրդի համա՞ր: Որ շուտ հասնի՞, բայց ինչի՞ն… Շրջկոմի ֆունկցիաներից ո՞րը,… Լավ, գոնե մեկ ուրիշ, միայն մեկը, ցանկացած մի խնդիր, էս խալխի հազար հոգսից մեկի մի հոգսը վերցնի իր վրա: Օրինակ՝ անգործ մնացածներին կամ հիվանդներին, կամ մեծահասակներին, չէ, փոքրիկ անօգնական մանչուկների համար ապուրի փող տանք, երկու ջահելների համար հարսանիք անենք, մի սենյակ նվիրենք, Ղարաբաղը մի ընտանիքով զորանա: Կլինի՞: Ախար չեք անում, չեք արել, չեք… Իրանի հայ համայքը հայոց եկեղեցու հետ, թե վերջինս իր նախաձեռնությամբ որբ են պահում, մեծացնում են, ուսում տալիս, թե՝ գնա, Աստված քեզ հետ: Ով դեմ լինի էս գործին՝ տունը քանդվի: Ով էս տեսակի Աստծուն բան ասի՝ պատժվի Աչքով: Թե կոմկուսին եկեղեցին է փոխարինել ,ապա խարջն էլ քաշի, խալխին տիրություն անի, մի զույգ կոշիկ տա, մի պուտովկա տա սեմեյնի՝ 3 ալտա, Սոչի, գոնե՝ Ջերմուկ:

Միայն իրավունք է պահում, դալուն էլ՝ Աստված, բա պարտականություննե՞րը, էն որ պիտի վերցնի խալխի առաջ ու պարզ երես լինի եթե իրոք շփվում են, եթե իրոք Աստծու մարդիկն են: Էդ Աստվա՞ծ է կարգ շինել միայն ձեզ համար՝ որպես նրա «շտատնի» նամեստնիկներ՝ գաք երկրի վրա լինեք ու ձեզանով պայմանավորվի աշխարհի վրա Աստծու լինելը: Չեմ կարծում, թե Աստված էսքան հրաշք գործեր անի ու վերջում իր արածը տանք մի քանի մաշեննիկի՝ տարեք կերեք ու հոտի օչում պահեք խալխին, չէ՝ ժողովուրդին, չէ՝ ոչխարներին: Բա ի՞նչ ենք՝ ոչխար չենք: Անհաջող արտիստը (ապաշնորհ էր ու տգետ) բեմից (իջեցրին) իջավ գնաց տերտեր եղավ: Ապունց Հաբեթը ասաց. «էս մարդը «Քաջ Նազար» էր խաղում, էշից չէիր տարբերի, էս ո՞նց եկավ շորերը փոխեց, սև խալաթը պուզտի գլխարկով հագավ ու առ քեզ՝ Աստծու մարդնա, ուզեմ չուզեմ՝ խոնարհվեմ: Աչը պաչեմ, խաչը պաչեմ, ես ամաչեմ, ինքը լկտի ուզի, Աստծո անունից:Աստված խաբար չունի, տխերք, թե չէ՝ սրանց պատժել էր՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, գոնե մեկ անգամ, գոնե մի երկրում, գոնե մեկին»: Բայց ասեմ՝ մարդկությանը հայտնի բոլոր Աստվածներն ու նրանց աստվածաձևերը ևս «Վերևինի» ծրագրով են աշխարհ եկել ու գալու են, ուղեղներս թմրեցնելու, մարդկանց մեջ վեճի առարկա դարձնելու իրենց գայը, աշխարհի գործերին մասնակցելու իրենց փաստը հերքելու կամ՝ ընդհակառակը: Քիչ է մնում հասկանամ կամ կարծես լսում եմ Աստծուց. «Ես շաղ եմ տալիս ծրագրի շրջանակներում երկրին անհրաժեշտ բոլոր սերմերը (առաջընթացի տարրե, ավելի կոնկրետ՝ Գիտություն) երբեմն նոր հիվանդություններ եմ ցանում հաշվեկշռով: Մեկին բազմացնում եմ, մյուսին գյուտ եմ պարգևում, հաջորդին նավթ ու գազ եմ շնորհում ու այսպես շարունակ… Աստծու հետ կապված կրոնական բոլոր ձևերն ու տեսակները իրենց ճյուղավորումներով ս եմ գցել ձեր ուղեղը, իհարկե, իսկ դրա շուրջը (մարդիկ) դուք պիտի ձեր ուղեղով մտածեք ու ինքներդ իրար խաբեք, իրար չհավատաք, կասկածեք, հավատաք Աստծուն կամ՝ ոչ: Թե դրա արդյունքում ով ինչքան կտուժի՝ գա անձիս, գնա՝… Ասե՞մ մինչև երբ: Ասեմ: Երկրի վրա եղած, ապրող բնակչության գոնե 9)10 մասը կանգնի ու հրաժարվի եկեղեցու ծառայություններից, նրանց քշի իրենց «որչերից» (սև շորավորներին) դատի, ժողովուրդի դատով ու որոշի՝ խաբեությոն համար կախել, կախել բոլոր նրանց ովքեր կհամարձակվեն ժողովուրդին, էս խեղճ ու կրակ հոտին ոչխարի տեղ դնել: Թե ե՞րբ կլինի…»:

 —«Որ կենդանի մարդը խալխի հոգսը կապում է անհասկանալի մի կերպարի հետ, որը երկու հազար տարի առաջ (դա էլ հարց է) իբր Աստծու փոխարեն իջել է, թե ծնվել է (Աստված գիտի ումից) որ օգնի, ինչու՞ խալխի մոտ հարց չծնվի գոնե, թե սա (այնքան պարզ իրավիճակ է) ինչպե՞ս պիտի օգնի, ինչո՞վ, օգնող, ճար անող էր՝ իր ճարը տեսներ, էդ ե՞րբ էր, որ մի կորեկ տվեց մեկին, կամ՝ մի ձուկ, կամ բրինձ, կամ ինչ որ բան… մի կտոր հաց ու ասաց՝ ես եմ, էս ինչն եմ: Որ էդ կենդանի մարդը խալխին խաբում է, Աստված չի՞ տեսնում: Որ տեսնում է, ինչո՞ւ չի ասաում ՝ հոգիներդ կառնեմ, մեկ էլ խաբել եք ժողովրդիս: Շրջկոմի առաջին, երկրորդ, երրորդ քարտուղարներ, բաժնի վարիչներ, տեսուչներ, նստած էին՝ ինչու՞: Որ խալխի հոգսը քաշեն: Ով հապաղեր՝ մարզկոմը կպատժեր, սա հապաղեց՝ կենտկոմը կպատժեր, հապաղեց՝ ՍՄԿԿ Կենտկոմը, քաղբյուրոն, համագումարը: Տեսա՞ք, քանի՞ Աստված կար՝ կենդանի, աչքիդ առաջ, կենդանի խոսքով… Առանց մոմ վառելու, աղոթքի, նվիրատվության, զոհաբերության, (հարս տանելու) հազարումի մուննաթի: Միևնույնն է, ժողովուրդին չհարցրին՝ ոչ շրջկոմը քանդելիս, ոչ եկեղեցին հիմնելիս, բայց խնդիրները, էս երկրի պաշտոնական Աստծուց սկսած մյուսներով պրծած՝ դնելու են… Ժողովուրդի վզին, գլխին, մեջքին ու քշեն… Աստված սրանից խաբար չունի՞, հը,՞ լավ չե՞ք լսում: Աստծու կշեռքը միտումնավոր է անարդար: Մեր ուղեղում ընկալիչ է դրել, ո գնահատական տանք, ջոկել իմանանք, բայց շնություններ էլ է պահել, պահ տվել նույն ուղեղին անսահման տարբերակով, որ կամ շշկլվենք, կամ սխալվենք, (հարաբերական), բայց տուժեք մենք՝ երկրացիներս: Աստծու վրիպումների, անկատար, կիստպռատ արարքների համար պատասխան տանք մենք՝ ժողովուրդ միավորը: Սա՞ է արդարություն: Ուրեմն՝ աշխարհը մեծ բազա՞ր, առանց մի գլխավոր բազկոմի՞: Էդ բազարն էլ բաժանված է հինգ, թե՝ վեց բազարիկների, ամեն բազարիկում բազար անողներ, իրենց բազարով, իրենց եղածով… Աստված էլ (հեռակայում են) բազարներից յուրաքանչյուրի համար փայ է ուղարկել՝ ջոկեք. էս՝ Ձեզ, էս՝ նրանց, ինչքան ուզում եք, ոնց ուզում եք, հավատացեք, կյանքներդ էլ տվեք՝ զբաղվեք միայն… Չեմ ուզում լսել: Ե՞րբ: Ինչպե՞ս թե՝ երբ: Հենց էնպես հավատա՞մ, հավատա՞յի… Մինչև շրջկոմի տեսուչի (գոնե այդ մակարդակով) տեսքով չգա, չկանգնի խալխի առաջ ու ասի՝ ո՞վ ինչ բողոք ունի, ինչ առաջարկություն, նախաձեռնություն և այլն, գրավոր գրի, բերի բային, որ տանենք Աստծուն: Անձամբ ընդոընելություն էլ անի՝ ամիսը մեկ, տարին մեկ բայց՝ անձամբ: Ինչու՞ անձամբ: Որ կաթողիկոսի աթոռը վտանգ ունենա չորս ոտքի համար էլ: Ապունց Հաբեդը գնա ասի. «Աստված, էս կաթողիկոսը Հոկտեմբերի 27-ին հեչ բան չարեց, եթե ուժ ուներ, ինչու՞ չօգնեց, զերծ չպահեց վտանգից, սպարապետ էլ սպանվեց, եթե ուժ չունի ինչու՞ կաթողիկոս կոչվի՝ խալխից մի հազար գլուխ բարձր ու ամենահզոր, ինչու՞ հասարակ մի ոմն (որը ոչնչով չի առանձնանում գուցե միայն ճկունությամբ) ձեր անվան տակ ապրի ու ոչինչ չանի»: Աստված զայրանա, կաթողիկոսին հրի գցի, մնացած սև շորավորներն էլ վտանգ ու տագնապ շոշափեն, խալխին հոտի տեղ չդնեն, ժողովուրդը ուժ դառնա ու Աստվածանա: Ժողովուրդը դառնա Աստված: Կանչի թատրոնի չկայացած արտիստին, նրա նմաներին ու ասի. «Մեջքներդ, թե թալանչի գլուխներդ հենել էիք վերևին, ինչ ուզում էիք, անում էիք, ում ուզում էին նաև: Վերջ: Մաշշենիկներին կախում ենք: Ժողովուրդը ոնց որոշի, էնպես էլ կլինի: Մոմերը կվառենք այնտեղ, որտեղ լույս չի լինի առայժմ: Էսա էդ լույսն էլ պետք չի գա»: Մի հավաքույթում ասում եմ՝ շրջկոմի շենքի տեղը կառուցած եկեղեցու մուտքը դեպի արևմուտք է: Ասում եմ՝ անցած գիշեր Աստված ինքը մեր կողմերով անցնելիս զայրացել է: Ինչու՞: Եկեղեցու հետույքը դեպի Աստծո գլխավոր օբյեկտներից մեկն է՝ դիրքով: Հա՞: Իրոք: Կաթողիկոսը հազիվ թե թույլ տար նման «ճարտարապետության»: Հետույքը դեպի Արևը: Ասում են Աստված անիծել է նման վերաբերմունքը, ինչ-որ մեկի միջոցով (գուցե երկնային կապով կամ՝ «Աստվածտելով» ասել է՝ թող ինչ ուզում են, բայց նստավայրիս ցուցակում չլինի, կավերեմ կողքի եղած չեղածն էլ: Իմ կարծիքով այդ շինությունը շուկա կարող է լինել, փակ շուկա, շատ էլ հարմար ու ավելի օգտակար: Թե ո՞վ է Աստծուն վստահություն արել կամ միտումնավոր զայրացել՝ չգիտեմ: Բայց ասում են Աստված սկի կոմունիստի կոխած հողը չի ընդունում, ասում է պիտի ցնցի, մաքրի մեղքերից, նոր միայն պիտանի լինի այդ հողակտորը: Ես էլ ասում եմ, առանց Աստծո երկրի վրա բա՞ն է կատարվում: «ել» կամ «ելու»՝ հազիվ: Եթե՝ այո, ապա էլ ինչ Աստված, ասա գործադիր էլ չէ, տնօրեն է հավայի: Եթե՝ ոչ, ապա Սովետների երկիրը՝ «ինքն» է սարքել տվել էդ հատվածի խալխի ուժերով: Քո արածը քո չեկավ թե՝ մենք ինչ մեղք ունենք: Քեզ են վատություն արել Լենինը, հետո՝ Ստալինը, նրանց ընկերները, հետնորդները, բայց իրենց նախաձեռնությա՞մբ: Քիչ մնաց դիրքդ տանուլ տայիր, խորհրդային կարգերը հալալ խալխ էին դաստիարակում, առանց քեզ, քո դերի, քո կաթողիկոսի վանքերի ու նման անհասկանալի շենքերի: Արդեն ուշ է: Մենք առիթից օգտվեցինք ու ապրեցինք՝ առանց սպասելու քո Աստվածային օգնությանը: Ի դեպ ինքներս էլ շինեցինք Դնեպրոգէսն էլ, Շիրկանալն էլ, Բելոմորկանալն էլ՝ հանուն մեծ Լենինի պլանի: Որովհետև ունեինք Սովետական միության, որին պիտի գումարեիք ամբողջ երկրի էլեկտրաֆիկացիան ու ապրեինք անհոգ կոմունիզմ: Կրկնում եմ՝ առանց մոմ վառելու, առանց անհասկանալի տեքստերով երգվող շարականների, զառացանքների, թմրեցնող հուզումների, դատարկ խոստումների ու «ամեն»-ի: Ասեմ նաև, որ քեզ չընկալելու ճիգեր էլ ես գործադրում: Հստակ երևում է, որ ինչ-որ տեղ ուղեղներիս «զապրավկան» ճիշտ չես հաշվարկել, «пропорция»-ն շփոթել ես, ավել ես տվել, կամ տվածի կոնցենտրատը շատ խիտ է «ստացվել»: Կարծես մի պահ, քեզ համար մեր տարիները մի «պահ» են, էդ էլ գիտենք, դու ես տվել Էյնշտեյնին, գիտենք թե ինչու Աբբասին կամ Մահամեդին չտվիր, այսինքն («через»евреев) անում ես այնպես, որ զարմանք չապրենք: Եթե հանկարծ էդ չլիներ, հաստատ պիտի տայիր Արարատի տակ քո թաղած ցեղին, հա, էն ցեղին, որին հետո չօգնեցիր, ուշքդ էլ ետ չտարար, վրիպել ես (переборшил ) ձեռքիցդ, թե «գոգիցդ» մի փայ խելք (գիտություն) ավել ես գցել երկրի փայը: Այո քեզ՝ հետևանքը: Զգացիինք, որ դու սկի էլ շահագրգռված չես, մեր կենալու, առավել ևս ապրելու խնդիրները, կապել ես մի երկու (երկու, երկու, երկուական, միլիոնից էլ ավել ձրիակերներ) խաբեբայի կամայականությունների հետ: Տեսար, շուտ զգացիր, որ Սովետը քեզ փոխարինել է ու քիչ հետո անվերահսկելի ենք լինելու նաև քո կողմից: Ես չգիտեմ դա ում էր ձեռնտու, բայց մեր կյանքի տևողությունը եթե մնալու է այսքան, էն էլ հրեն քո ոտքից կախված, ապա մեզ՝ երկրի վրա քեզ ծառայողներիս համար, մեկ է՝ գաս, գաք, չգնաք, չգաք… Որ ճիշտը՝ հենց սովետի մարդն էլ զգաց, որ քո ներկայությունը երկրի վրա շատ հստակ բացառված է՝ մանավանդ յուրաքանչյուր անհատի առիթով: Մեկ վայրկյանում հազարավոր կամ հարյուր հազարավոր, գուցե ավելի շատ մահկանացու քեզ է կանչում՝ իր հոգաը քաշես, փրկես, ներես, օգնես, տանես, բերես հաջող, դու այդքան (հիմար չենք մենք էլ) մարդկանց քեզնից կախված պահում ես, նայց ինքդ չկաս ու չես էլ կարող լինել մի առիթով, որը կապված է մրջյունի ճակատագրով մահկանացուներիս հետ: Որ այսքան բարդ ու անհասկանալի երկիր ես պահում՝ մեզ էլ ես իմաց տալիս, աստիճանաբար աճող սիստեմով մեզ տանում ես, մենք քո սահմանած օրից դուրս գալ չենք կարող՝ գուցե միայն ինքնասպանությամբ, բայց դա էլ քո կողմից մեզ պսկած (օղով, գուցե ջրի միջոցով, գուցե հողի) քո իմացած հատիկից (չևրևացող մասնիկ) ես կախել՝ այնպես, որ հանկարծ բոլորը միանգամից չորոշեն ինքնասպան լիներ ու երկիրը թողնել անտեր: Մի երկու հազար տարի առաջ կարգին անհատական մոտեցումներ ունեիր երկրացիներին: Յուրաքանչյուրին յուրովի կուլտուրա, ճարտարապետություն, քանդակագործություն, նկարչություն, հազարումի զենքի, զինամթերքի արտադրություն, մետաղի մշակում, ձուլում, էլ ինչեր էիր պարգևում ու որ չէիր հավանում քո իսկ բաժանածի ու տվածի փոխհարաբերությունը՝ ավերում էիր՝ կամ էլ պատերազմներ էիր հրահրում: Հիմա ծերացել ես, թև ուզում ես, թե թքած ունես մեզ վրա՝ լավ չեմ տարբերում, բայց հոգսդ քիչ լինելու համար մտցրել ես՝ Եվրոպային հարևան, բայց՝ «ոչ եվրոպացիները», շուտափույթ լողանալ, շորները փոխեն, երեսները թռաշած, ներկայանան Ստրասբուրգ, բան կա ասելու, ստուգելու, հանձնարարելու: Քո գործը հանձնարարել ես ուրիշի, էն էլ՝ ազգայինը, ավանդականը: Դարերի միջով բերած հասցրածը անպետք բեռ էր, դու մի ասա… Ոնց որ Ստեփանակերտից մի մեշոկ պոպոկ շալակած տանես Երևան, երեսդ պարզ մտնես մի տուն, ասես էս մեշոկ պոպոկը բերել եմ ուտեք: Քիչ հետո պարզվի, որ պոպոկը փոչ էր, կամ մեջը սկի էլ բան չկար: Էդ էլ կես դարդուցավ, բա որ պարզվում է նաև, թե պոպոկը, Ղարաբաղի պոպոկը, էդ քո բերած պոպոկը, որ փուչ էլ չլիներ՝ էլի բանի պետք չէ: Աշտարակի պոպոկըն է, որ պոպոկ է կոչվելու, մնացածը ստանդարտից դուրս են…

 Էդ լսել է մեր քաղաքացին ու ծնկին խփել: «Կա, դա իրոք կա: Մեր երկու, թե երեք, բազմահազար (հարստությունը տարիների մեջ) տարիները մեր կոըտակածը ստանդարտի տակ են «դնելու»: Արդեն դրել են, ասացի ես: Ու պատմեցի Ստեփականերտի սանէպիդեմկայանի աշխատողների հայրենանվեր, սրտացավ, միաժամանակ օպերատիվ, նոր եվրոպական ստանդարտի աշխատաոճի մասին, որը Գինեսի գրքի ուշադրությանը պիտի արժանանա իր նրբությամբ, քայլի լայնությամբ (ոտքի մեկը մինչ պատերազմյան x-ի մեջ է մյուսը՝ WR) և նպատակի բազմաշերտությամբ: Սանէպիտկայանի հայրենակիցներս բավականին հաջող հաղթահարելով քաղաքի բնակելի շենքերի բակերում թափված բազմաշերտ, բազմահոտ, հնամյա աղբերի խոչընդոտները, մինիմալ կորուստներով (մանավանդ ֆիզիկական), առանց հմորի մտան ինտերնետ սրահը: Տեղեկություն սրահից՝ «Պենդում 4» համակարգիչներ, որակյալ, բարձրակարգ բազկաթոռներ, իդեալական մաքրությամբ, (մուտքի դռան մոտ եվրոպական ստանդարտի մոխրաման կա, մուտքի հարթակը գրանիտե սալհատակով ու ծաղկանոցով, անհատական նախաձեռնությամբ, գովելի ճաշակով) սենյակներ, հատակը՝ կովրոլետ, պատերին արվեսըի նմուշներ, գեղանկարներ, կանաչ անկյուն, հաճելի լուսավորվոծություն, միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգչային կահույք՝ ամառը զով, ձմռանը հաճելի տաք, լռություն, ինտելեկտուալ մթնոլորտ: Սանիպետկայանի աշխատողները ինտերնետ սրահու՞մ: Կապից օգտվելու՞… «Կապ» ստեղծելու՞: ի՞նչ կապ: Կապ՝ երեխանների մատների (շփումն նույն առարկայի) և երեխաների մատների միջոցով փոխանցվող հիվանդությունների: Հրաշալի է, պարոնայք, Փարիզ, Լոնդոն, անգամ Հռոմ կամ Բեռլին ձեր որ մեկի մտքով կանցներ, առնետների, փողոցային շների ու կատունների քրքրած աղբակույտերի միջից դուրս գալ ու առանց ոտքեր մաքրելու (մուտքի մոտ հատուկ շոր-հարմարանք կա ոտքերի համար) ներխուժել վերոհիշյալ սրահ ու պահանջել, որ համակարգիչների կլավիշները մշտական մաքրվեն սպիրտով՝ 60%: Շատ ուշագրավ է (ինչպես թերթերում են գրվում) թերևս այն, որի մասին դժվար է պատմել, բայց պիտի:

 «—Իրենք քաքոտ են, խալխի վրա են մուննաթ գալիս ու քաք որոնում:
 —Կարգին խոսա, տղա քեզ չի վերաբերվում, սրահի տնօրենին ենք ասում: Ձեռքից ձեռք կարող է «վարակ» փոխանցվել, վիրուս անցնել:
 —Դուք ո՞ր «վիրուս» ի մասին եք խոսում:
 —Դուք ձեր ոտքերի տակ, հիմա, այ այս պահին անհասկանալի նյութ ունենք, կեղտ, կալ, հասկանու՞մ եք: Երկրորդ շենքի աղբանոցը կոխ տալով եք եկել երևի: Սատկած շներ, կատու, տնտեսական աղբ, գոնե մաքրեիք, նոր մնտեիք:
 — Վիրուսից մե՞նք չենք հասկանում:-Ոտքերի տակ նայեց ու լռեց մի պահ:
 —Եթե համակարգչային սրահում եք, խոսքը այլ «վիրուսի» մասին պիտի լինի: Այլապես աղբի մեջ կորած բնակչության հոգսը քաշելը պիտի սկսվի աղբահանումից:
 —Ձեր որոնածը ձեր ոտքերի տակ եք բերել դրսից, տիկնայք: Ես Ռուասաստանի քաղաքացի եմ, տարիքս պատկառելի է, մասնագիտությամբ իրավաբան եմ: Հասարակական տրանսպորտից օգտվող տասնյակ միլիոնանոց քաղաքների բնակչությամ համար դուք ի՞նչ հիգենիկ միջոցառում կառաջարկեիք: Ավտոբուս մտնելիս (однорозовый) ձեռնոցներ հագնեն, իջնելուց հանեն, շպրտեն աղբանո՞ց: Այո՞: Դա ինչպես եք պատկերացնում: Ամենացայտուն (ամենացիֆրավոյ) պատկերացումներով անգամ, գրեթե ծիծաղելի է, հասնել որևէ տրանսպորտի, (ընդունելի), որը թույլատրի հատակին «բաց դուրս գնալ», բայց լիֆտի կոճակը սեղմել անձեռնոցիկով: Սա ես եմ ասում ուշարունակում եմ հավանել այն հային, որը չի ձանձրացնելու իր զրուցակցին՝ ազգի հերոսներով, նշանավոր մարդկանցով, պատմական անցյալով, անգամ անթիվ «բարոյական հաղթանակների ու գերության մեջ մնացած (մայրաքաղաք, քաղաքներ, սարեր, ծովեր, լճեր, հողեր, բերդեր, վանքեր և այլն) տարածքներով, եղեռնով և այլն, երբ հանդիպի գնացքում, ինքնաթիռում, կայարանում, (թե տաքսիստին) որևէ օտարերկրացու: Շարունակում են զարհուրել մեր կեղծումներից՝ երբ որևէ «հարկավրական» մարդ հայտնվում է մեր երկրում, փորձում է մոտիկից (իբր հնարավոր է՝ կառավարական մակարդակով գալ ու տեսներ ղարաբաղցի քյասիբի կամ «աբիժնիկի» տրամադրությունը այնպես՝ ինչպես այն կա, ծանոթանալ ու դա «հաջողվում» է: Փոխադարձ իմիտացիաների գոյը ոնց որ ծակ փափախ լինի կակարդով: Հեռվից կարգին վիդ ունի, բայց անձրևից ու արևից չի պահում: Խորթ մոր, ու էդ մորից անընդհատ թունավորվող հոր տան երեխաները ինչպիսի՞ սիրով պիտի կապված լինեն հայրենի տանը, ընտանիքին, նրա կյանքին ու այդ ծնողներին, ինչպիսի՞… Իհարկե… Չեմ ուզում «բանի» մեջ ընկնել որ՝ կարծում են «բանից» վախենում ես: Դու իրոք վախենում ես, բայց քանի որ նրանք «բան»ի են ման գալիս, որ քեզ գցեն մեջը՝ դու խիզախություն չես անում, խանգարում ես, նրանց ցանկությունը կործանում ես, որը ևս սխրանք է: Թուրքն ասում է՝ փախչելն ինքը մի իգիթություն է: Ճիշտ է: Այդ ցեղը փախչելով՝ «մնաց», մնալով՝ տիրացավ: նորից եմ կրկնում, Թուրքն ասում է, ասել է, մտցրել է ցեղի երակը՝ (ալահի միջոցով) «Գաչմաղըն օզը բիր իգիթլիգ դըր»: Հազար անգամ ճիշտ է: Այդ ցեղը փախչելով՝ մնաց, մնալով՝ տիրացավ: Եվ կրկին՝ փախչելը հերոսություն է, եթե ցեղիդ կյանքի անգամ որևէ տարր է բերում, պահում է, պահպանում է… Եթե շալակիդ անօգնական որդիդ տվածով (օժիտը շատ նուրբ էր ու պատասխանատվություն էր պահելու) որոշեցին պահել նաև քոչերում ուշացած, վայրենի ցեղերին ու ասացին՝ պիտի զիջեք: Հրկիզեցին և ունեցան ինչ ունեն հիմա: 21-րդ դարի հայ ժուռնալիստը շատ հանգիստ ասում է՝ Թուրքիայի Վան քաղաքում…

Նորից պիտի ասեմ կամ հարցնեմ՝ ո՞վ մեզ արսսկեց, թե մենք պիտի քաղաքներ, բերդեր ու հազարումի շինություններ սրբակերտենք սաղ կյանքներս, թուրքը մի օր գա բազմի՝ մեզ կոտորելով, ավերելով… Էդ է՞լ եղավ մեր տկարության պատճառով: Բա մենք Տիգրան ենք ունեցել, մինչև այդ Արմավիր ենք կառուցել, ինքնե՞րս, մեր նախաձեռնությամբ, ուրեմն բնատուր ե՞նք… Մեզ զառի պես գցել են քարի պես խփել, հաղթանակը գրանցել իրենց օգտին՝ մարս: Հիմա, մենք Աստծու համար, ինչ պետք է արել ենք, (կաշառք, քծնվել) եկել ենք հասել 21-րդ դար, հիմա ի՞նչ անենք: Գնացինք իջած կովկիթն ենք՝ առանց փողի, առանց գույնի (քաղաքացու), ակտիվ ու ագրեսիվ հոտով, քեչա մազերով, մամռակալած երեսով, կալոշներով, առանց օժիտի, (դեռ մի բան էլ պարտք ենք), նաև սոված… Ինչի՞ց սկսենք: Պակաս պռատը մի քանիսը չէ, որ ընթացքից դզենք.

Գնանք «Մետրապոլիս», լավ կերակրում են, հարմարություններն էլ «класс»:
Գնում ենք «Լույնիկի» «Սպարտակ»- «Սանթոս» խաղը նայենք:
Գնալը գնալ, բայց ВДНХ չմտնելը մեր ազգին չի սազի, ի՞նչ կասեն:
Կոմիտասի ազգը որ չգնա «Большой театр», էլ ինչ արժենք, Արամ Խաչատրյան ենք տվել, Ֆոն Կարախանյան, հա՞, ճի՞շտ եմ ասում:
Արարատ ռեստորան կա, գնանք մտնենք, անհարմար է, էդ էլ է հայրենասիրություն:
Էս քաղաքում էնքան հայեր կան՝ հարուստ, շատ հարուստ, անչափ հարուստ, հենց սրանց մոտ էլ մտնենք:
Բազար չմտնե՞նք…
Մի բան էլ դու ասա, թզկած կոտոլ: Ի՞նչ անենք, տեղ ենք հասել:
Ասե՞մ: Պիտի վրա պրծնե՞նք…
Ասա, լսում ենք…

Դրանից լավ բան ե՞ք սպասում: Դրանց հարևանի պապը առաջին անգամ դպրոց է գնացել, մեթոդիստը հարց է տվել Տարոնին, որում սովորում էր էդ պապը: Դասարան տեսնում է՝ սաղ դասարանում միայն էդ պապի դեմքն է պատասխանել ուզում, բայց ցույց չի տալիս: Մեթոդիստն ասում է, թողեք տղան պատասխանի: Դասատուն չի ուզում, որովհետև գիտի՝ դրանից լավ բան չի լսվի: Մեթոդիստի պահանջով վեր է կենում հարևանի «պապը» ու խրոխտ ասում. «Ընկեր, որ մեր գյուղի խալխը մեր էս դասարանի հուրթով «դուրս գնա»՝ կլցվի՞…»: Մեթոդիստը հանգիստ պատասխանում է՝ հազիվ, տղա ջան, ձեր գյուղում քանի կուշտ փոր կա, որ… հաˉ, հաˉ, հա…
Հիմա, դու ասա, ինչի՞ց սկսենք:
Ադոլֆ Հիտլերը մաքրությունից է սկսել: Մաքրվենք:
Բաղնի՞ք գնանք:
Բաղնիք էլ…
«Դժգոհությունը ևս Աստծու տված գլխավոր լծակներից է: Դժգոհում են բոլորը: Մեծ մարդը՝ փոքր դժգոհություններով, ևս «վտանգավոր» է: Մեծ մարդը Աստծու լծակն է, հենց անձամբ իր: Նրա միջոցով ցնցում է իր ստեղծած աշխարհը՝ այս կամ այն մասում: Ինձ թվում է ներողանտությունը (индульгенция) հատուկ է մարդուն, բայց լավ չի պահպանվում «վերևներում»: Այն հանգրվանել ու ապաստան է գցել մի հատվածի վրա, որը կոչում ենք (որքան էլ զարմանալի) «հասարակ» ություն «պարզ» ություն և այլն… Հասարակությունը սակայն շատ բարդ «ություն» է: Այն հասկանալ հնարավոր է, բայց «դուրս «հանելը» վտանգավոր է ու լծակներ է սրում: Վարդը «մենակ» վարդը, բուրում է այնպես, ինչպիսին հոտ ունի: Լավ, ծաղիկը փնջի մեջ, թե՝ առանց, նույն հոտն ունի, բայց փնջի մեջ շքեղ է, հանդիսավոր է, ոգեշնչող, երախտիք ունի մեջը, հարգանք է պարունակում, խոսուն է, շատ ավելի փարատիչ է, քան միայնակ ծաղիկը: Որոշ բան ասացի՞: «Հասարակ» ությունը կարծես ևս փունջ է, բայց միայն՝ զուգահեռ: Միավորը, որից կազմված է «հասարակ» ությունը «ծաղիկ» չէ նաև, բոլորովին էլ ծաղիկ չէ՝ թե չէ ծաղկեփնջերով աշխարհներ կործանելը հազիվ թե ռեալ է, էլ չեմ ասում ծաղկի դերի կորուստի մասին: Հասարակության յուրաքանչյուր միավոր իր աստվածատուր կարծիքներով, տեսակետներով ճոճվում է իր համար՝ առանց «մտածելու», որ «անկանոն» ճոճումները կործանանար են, (մեծ համույթի մեջ) քանզի չեն տեղավորում՝ յուրաքանչյուրն իր մեջ, իսկ «ավելցուկները» ընդունակ են ճեղքվել՝ եթե անգամ կեղևը Աստվածային է: Այդ հասարակ «ությունը» իր միավորներից միասնություն է ակնկալում իր գոյության համար՝ առանց, առանց պատասխանատվություն կրելու իր պասիվություն հետևանքը ճաշակողի դժգոհությունների առաջ… Պարզվում է հասարակ «ություն» կոչվող միավորը ներկա լինելու առաքելություն է շեշտված պահում ժամանակի մեջ՝ քանի դեռ դժգոհությունները չեն գերազանցել թույլատրելին և «ավելցուկներ»ի հավանականությունը հակադարձ համեմատական է իշխող ներողամտությանը: Կարծես կանոն է, կարծես նույնքան պարզ է՝ ինչպես Պյութագորի ասածը մի «կարևոր առիթով», որը ավելի կարևորեց միայն մեկ խմբի համար՝ առանց ձեռք տալու հասարակության արձագանքող լարերին: Հասարակ «ությունը»՝ բարդանալու ու բարդացնելու ընդունակությամբ ծառայում է Աստծուն, իրականացնում է նրա պլանները՝ կոնկրետ, թե հեռանկարային՝ անգամ եթե միավորները (մարդիկ, ինչպես ծաղիկները փնջի մեջ) առանձին առանձին տարամիտ են: Տեսեք՝ մի դեպքում փունջը չի կարող չարտահայտել փունջը կազմող յուրաքանչյուր ծաղկի բուրմունքը, ասենք դրսեվորումը, մյուս դեպքում՝ մեկ էլ տեսար հասարակ ությունը բոլորովին այլ հոտ ունի և չի առտահայտում փունջը կազմող ոչ մի միավորի (կամ գրեթե ոչ մի) միտումը, խոսքը՝ մանավանդ հոգունը, որի նեխումից հասարակությունը փտում է… Հասարակ ությունը պարզ գործիք է (գուցե՝ լզակ) որի ֆունկցիաները մշտապես կատարում են մարդկանց խմբեր (կոռը քաշում են), որոնք մուննաթի տակ են պահում նույն ությունը կազմող միավորներին՝ շեշտելով իրենց այլ առաքելության ծանրությունը դրսեվորված անձնազոհությունը, նվիրվածությունը և մի շարք այլ ություններ, որոնց արժանի հատուցման ակնկալիքով ապրում է այլ խումբը: Ինչպիսի ներդաշնակ ու անվրեպ գործիք… Որպես կանոն՝ այս խմբերը կյանք են տալիս հասարակություն հասկացողությանը և պահում են՝ հանուն Աստծուն: Հանուն Աստծու և միայն: Հասարակության յուրաքանչյուր միավորի կորուստը՝ զուտ միավորի վերջն է՝ ոչ ավել: Գլխավորը՝ հասկացողության շոշափելիությունն է, նրա հնարավոր գոյը: Որևէ կերպ առանձին միավորների նկատմամբ որևէ «ուշադրությամբ» առկայությունը՝ խմբի ծննունդ է գուշակում: Թե ինչքանով այն կկայանա՝ հասարակությունը չի շոշափի, բայց յուրաքանչյուր միավոր կզգա, անձամբ, իհետ կկիսի մի բան, որը միշտ կա, կլինի, բայց հասարակ էլ կմնա այդ ությունը՝ քանի կամք կա այդպիսի այդ «ությունից» շատ հեռու մի ուրիշ «կազմակերպ» «ության»: Ավելի կոնկրետ՝ Աշխարհի համը Հայրենիքն է: Հայրենիքի որակը հասարակությունն է կարծես, (կամ պնդում են), մի միավոր, որը ոչ մի անգամ չի արտահայտել յուրաքանչյուրի միտումը, տեսակետը, կարծիքը, սակայն գոյություն ունի միայն այդ նախապայմանով, միայն այդ առաքելության շրջանակում:

 Այլ կերպ լինել չի կարող: Հասսարակ (ությունը) մշակվում է բառիս հիմնական իմաստով, անգամ՝ տառացիորեն, ամեն անգամ նոր հումքի տեղ, որպես նյութ (մոմի առաքելությամբ, բայց կարծրանալու ընդունակ և անվերահսկելիի ու դառնում Աստծու ֆունկցիոները: Այսքանը մարդուն հասել է դեռևս անհիշելի ժամանակներում և նստել իրականության մեջ՝ որպես անխուսափելի ատրիբուտ: Հրաշքը նա է, որ մեր գիտակցությունը տկար չէ՝ հասկանալու համար բոլոր նրբությունները, սակայն գիտակցաբար մտնում է մի հասարակ «ություն» և կորցնում իր ինքնությունը, կորցնում իր ինքնությունը, հազար անգամ պիտի կրկնեմ, կորցնում իր «ես»-ը իր անկախությունը, իր այն հոգևորը առանց որի՝ ապրելու առաքելությանը դառնում է տառապանք: Մնալով այդ «ության» մեջ, ապահովում ես քո միայնակ չլինելը, սակայն քեզ կախում ես հանդերձարանի մեխից՝ հնամաշ վերարկույի ճակատագրով՝ մինչև հաջորդ խստաշունչ ձմեռը, երբ փալասան էլ պետք կգա և այդ «ությունը» իր էությամբ, միայն լինելով, կնպաստի անգամ հասարակ «ության» կարգի փոփոխությանը «հասարակարգ» անհասկանալի (ֆորմացիա) անվամբ: Կառծիքների ամբողջությունը ուշ չի դառնում (Աստծու կամոք) որոշիչ, եթե հասարակ «ական» չէ: Հետո… «Հասարակականը» ուշ է դառնում՝ դարձյալ առանց հաշիվ նստելու իմ, քո կամ նրա կարծիքի հետ: Դարձնում են՝ եթե կամք պիտի կատարվի հանուն, որովհետև «նպատակը» հենց իր էության կախվածությունն է ապահովում բոլոր միավորների՝ առավել ևս եթե ես ու դու որոշենք չշալակել «ություներից» և ոչ մեկի բեռը ունենալ մեր սեփական համն ու հոտը, չմասնակցել մասայական խոնարհումներին, սեփական կարծիքը (տեսակետը) զուգահեռ պարզ է՝ որպես իրավունքի դրսեվորում, պա միայն «նա» բավական է, որպեսզի հասարակ ուրյունը կոչվի ամբողջական, իսկ նրա կարծիքը՝ հեղինակավոր (կախված է նպատակի գնից): «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»-ը կա, եղել է, կլինի՝ առանց ինձ, քեզ և՝ նրա, մանավանդ վճռական պահերին, երբ խնդիր կա «հեղաշրջման»՝… անկախ նրա ելքից: Բայց դու որպես միավոր առանձնացար, իսկ նրա ուժը չպակասեց, անգամ եթե հետդ տարար ևս կեսը ամբողջի, միևնույն է… նրա ուժը անսպառ էր: Ինչու՞ «էր»: Վերջից եմ սկսում կամ գրեթե վերջից: Բոլոր թագավորներից էլ դժգոհել են: Ահաբեկել են բոլորին էլ՝ անհաջող, թե՝ հաջող: Մեկը գտնում է, որ ճիշտ չեն բաժանված՝ գոնե իր տեսած, իր բաժին կյանքի հարստությունները, հողերը, իշխանությունը, հազարումի նման բաներ:

Պիտի վերացնենք: Ընկեր Լենինը խելոք մարդ էր, դպրոցը գերազանց ավարտած, շրջապատի վրա տպավորություն թողնելու արտակարգ տաղանդով: Համոզեց, հասարակ ություն ունեցավ իրեն լսող, Նիկոլային հրեց, 300 տարեկան Ռոմանովները չոքեցին լավ «հագեցրած» հասարակության զայրույթի առաջ ու հանձնեցին ունեցած չունեցածը: Պիտի չսպանեին: Ասում են անձնական վրեժխնդրություն կար: Ասում ամբոխները հեռու էին հասարակություն կոչվելուց, բայց ավերելը Նիկոլայ 2-րդ ցարը իհարկե չէր շոյում խռովարարներին, բայց մեզ հասել էր. «Աքսորեցին, բանտարկեցին, գնդակահարեցին, կախաղան բարձրացրին…»: Հեչ տեղից, խեղճ բոլշևիկները, խեղճ ընկեր Լենինին, Ստալինին, ախ այդ Ստոլիպինը… Նիկոլային մեղադրել սկսեցին անգամ նրանք, ովքեր ոչ տակը գիտեին, ոչ՝ գլուխը, ոչ էլ շուրջը բան էին տեսնում սեփական աչքերով: Էն իշխանության համար Լենինն ու Ստալինը շառով ավելի «թունդ» էին քան՝ «բեն» Լադենը, Բասաեվն ու Խատաբը միասին վերցրած՝ հիմա, բոլորի համար: Խեղճ մարդու ընտանիքը գնդակահարեցին, թագավոր էր, ազնվական տոհմից, ցեղի ռուս ցեղի մաքրված տեսակը, կիրթ ու կուլտուրական: Սովետները ոտքի կանգնել սկսեցին՝ առանց ընդհատելու իրենց պայքարը «կոնտրայի» դեմ: Սա կարգ էր: Սա օրենքի պես բան էր՝ անգամ առանց գրելու: Իմ իշխանությունը սպառնացող ամեն մի ուժ պիտի կործանվի: Այս միտումը մարդու հետ էլ աշխարհ է եկել: Հերն էլ անիծած, թե ո՞վ է, ե՞րբ, ու՞մ: Խալխին, նույն խալխին այսօր տանում են (անհասկանալի կապիտալիզմի ներկայացուցիչների հետ) մի խումբ մարդիկ, որոնք երեկ սովետի խալխի հետ էին գնում և ճիշտ էին: Ցարի ժողովուրդը, որ պաշտում էր իր Տիրոջը, Աստծու հետ միասին (Батюша царь), ոնց փոխվեց, կտրուկ կանգնեց հրապարակներում ու պահանջեց իխխանություն՝ իրեն էլ անհասկանալի մի խումբ մարդկանց համար: Խլեց, իրոք խլեց ու հանձնեց՝ թե ու՞մ… Հուշեցին, հետո նաև հաստատեցին՝ բանվորին ու գյուղացուն: Կարծես վերջ, դժգոհողները ստացան գործարան ու հող: Ցարի երբեմնի նվիրյալները կոչվեցին «կոնտրա», երկմտողները՝ «Враг пародан»: Կարմիր գվարդիականը դարձավ արտոնյալ մարդ, սպիտակներին քշեցին, գնդակահարեցին: 1966թ մեր դպրոցի ինքնագործ խմբի գեղամոնտաժի տեքստում՝… ջարդեցին Դենիկինին, Յուդենիչին, Դենիկինը նույն ազգի կողմից (մենք ջհանդամ) ճանաչվելու է հերոս: Փախավ որպես կոնտրա, բերեցին՝ հերոսին, մեծ հերոսին վայել շուքով, ու թաղեցին նախկին ծԽԹԺ-ի սերնդի ժառանգ, թագավոր Վլադիմիրի հովանավորությամբ (Պետական հովանու տակ): Այ քեզ հասարակություն: Թեկուզ նստիր քեգ արա, քանի չեն «ճանաչել»: «Вождь всех народов и времен»-ին Ն. Խրոշովը հանեց դամբարանից, հասարակ ությունը ցնցվեց, բայց ծաղկե փնջի էֆեկտով տպավորություն ստեղծեցին: Ժողովուրդներից ցնծացող էլ կային: Այս անգամ նրանք՝ որոնք դժգոհ էին՝ ինչպես Ն. Խերգևիչը: Ուրեմն, իշխանությունն է ամեն վճռական, որոշիչ և հզոր «ությունը»: Ինչպես էլ կար… Միայն մի տարբերությամբ: «Բագրատունիներին հազիվ թե իշխանչտեսները խալխը, նույն հասարակ-ությունը, և չընդունողներ նրա «ությունը»: Դեմոկրատիան շտապ ընդունենք, որ իշխան չունենալու փաստը շալակը տա՞նք ու մի բան էլ մուննաթ գա՞նք: Իշխան ծնվելու դարը մնաց մի ավերադարձ էպոխայում, գոնե այս ցիկլում (իբր մեկ ցիկլը 12000 տարի է տևում, իբր 5-րդ ցիկլում ենք, իբր վեց հազարից ենք իջել, հասել 0-ի, հետո սկսել մեր թվարկությունը 1-ից, իբր այդ տարի էլ Աստված ուղարկել է ջհուդին, որ տնդունենք… Ի՞նչ հարստություն ինչ աստվածային ծննունդ): Իներցիայով էլ ասում ենք իշխանության, առանց հածվի առնելու, որ դրանք բոլոր «ությունից» են, բայց ոչ՝ «իշխան»: Եվրոպայից չի երևում, թե մեր հարևանի աղջիկը քյորփա վախտը, ի՞նչ է հագել, ի՞նչ է կերել, որտեղ է լողացել, ու՞մ հետ սիլիկ բիլիկ արել ու էլ ինչեր: Բայց մեր աղջիկը հարս կդառնա, փեսան իր սիրած աղջկան կհամեմատի իրենց երկրի սրբի հետ, կտանի էնքան գովք կանի, որ ինքը աղջիկ էլ, հերն ու մերն էլ գուցե հարևաններն էլ չեն կասկածի, որ բարխուդարի աղջիկը Բելգիայի թագուհու հարևանն է, շաբաթական մի քանի անգամ հանդիպում են, կոֆե են խմում, թեյ… եղել է՝ թագուհին մեր կուրկուտից կերել է ու բացականչել՝ օ լալա, (գուցե այլ կերպ): Կարևորը նա է, որ մեր հասարակ ության մի դեմքը ներկայացել է Եվրոպա «իշխանական ությունից» և ոչ մի բելգացի չի կասկածել, անգամ չի էլ մտաբերել, թե ով, ինչպես, որտեղ… Հրաշալի է: Թող բելգիացիք «մտածեն»՝ եթե հանկարծ մեր բարխուդարի (թրիք թխող բարխուդար) աղջկա շարժումները «անվստահություն» նկատվի, թրիքի հետ կապված «դրսեվորումներ», շոշափեն բելգիացիները: Միևնույն է, Բելգիայի հասարակ ությունը Դենիկին չի քշել, հազիվ թե մի օր ետ բերելու, կարգավիչակը փոխելու խնդիրը ունենա՝ առավել ևս երկրորդ համաշխարհայինից հետո: Բողոքները սակայն կլինեն, Աստված իր ծրագրերից հրաժարվելու հրաման չի տվել որ արհավիրքի տեսքով, ոչ՝ առանձին անհատների «վարքով» (Մակեդոնացի, կեսար, Նապալեոն, Ստալին, Հիտլեր) և ոչ էլ գյուտ է մատուցելու նման, կամ ընդհուպ նման: Ամենամեծ կազմակերպության ձևը կարծես մարդն է հայտնաբերել: Մարդը ինքնագլուխ ոչինչ չի կարող անել, եթե Աստված չի կամենում կամ չի կամեցել: Աստված չի՞ խալխին բանտարկել հայրենասիրությամբ, կախել նրանից: Սա չէ՞ ճշմարտությունը: Աստված շատ շեշտված (գեն, գուցե սերմ, գուցե «համաճարակ», գուցե, վիրուս…) հիմնավորել է, թե էսպես, էսպես՝ Հայրենիքի համար պիտի տալ անգամ միակ կյանքը: Հայրենիքը սրբություն է, ամենա, ամենամ, ամենա…
Հայրենասիրությունը վեհ, վսեմ, զգացմունք է, որով պարտավոր է ապրել յուրաքանչյուր երկրային: Աստծու այս մեխանիզմը օրենքի պես գործում է ամենուր, բոլորի համար: Բայց Հայրենիքը սիրելու և չսիրելու դատ երբևէ եղե՞լ է: Այսինքն՝ կա՞ այն արդարադատությունը, որը նժարի վրա դնի յուրաքանչյուրի ունեցած հայրենասիրությանը՝ ճիշտ այնքան, որքան ունի անձը: Հետո պարզի ու դնի սեղանին «Վեր կացեք, դատավորն է գալիս…»:

 Ինչպե՞ս կարելի է չսիրել հայրենիքը: Ինչպես կարող է ժողովուրդը չսիրել իր հայրենիքը: Սա իր փեշակն է, սա իր միակ պաշտոնն է, սա իր միակ ունեցվածքն է, որից զրկվելու տագնապը զերծ է պահում այլ միտումներից՝ հայացք դեպի ուրիշ կատեգորիա (քաշային, թե հոգևոր):
 Հայրենիքը՝ ցեղի արժեքը, հայրենիքը՝ ամեն ինչ, ըստ էության՝ կա՞ ուրիշ, մեկ այլ նույնքան Աստվածային հակում՝ դեպի դիմացինը, որպես զգացմունք, որի տակ այսքան ապահով լինի մարդը, որից ավելին քան կա՝ ակնկալի մարդը, երկրի, չէ՝ Աստծու պահակ մարդը: Եթե ես այլ կերպ եմ մտածում, ապա իմ «այլ կերպը» Աստված միտումնավո՞ր է «պռատում» ուղեղներ, թե՞ անզգույշ, կամ թափթփված օպերատորների անպատասխանատվությունից (գուցե նենգություն) է: Անցյալի լուսավոր ուղեղներից (հայերը գոնե) ոչ ոք չի փորձել, պատմության համար գոնե մի տող չի գրել, որտեղ երևա նրա այլախոհ հարաբերությունը դեպի՝ հայրենիքի նկատմամբ ունեցած մարդու սիրո դրսեվորումը, վերաբերմունքը: Կասկածի տակ չի դրել հայրենիքը սիրելու, նրա համար կյանքը տալու գաղափարը: Համենայն դեպս չկա, նման մոտեցում չենք շոշափում և ոչ մի առիթով: Պիտի ասեմ՝ կամ շատ վտանգավոր էր, կամ նման անոմալիա չէր եղել, Աստված վերջերս է «վրիպել, կամ դարձրել երկիմաստ մի բան, որը հագել են բոլորը՝ անկախ ցեղից, զարգացման աստիճանից, աշխարհագրական դիրքից, մեծությունից, լանդշաֆտից և այլ նեղություններից, զրկանքներից… հագնում են, հագնելու են՝ չնայած ոչ միասեռ նպատակով ու ոչ էլ միանշանակ, միանպատակ, միահամուռ… Ինչպե՞ա կարելի է «մնալ» առանց մի զգացմունքի, որը կարող է (կարող են չունենալ) չլինել, բայց ապահով պահել ավելորդ «հոգսերից» նպաստել կենսակերպիդ բարելավմանը, ծառայել որպես տանիք, որպես վահան, դրոշակ, պատառ, դիմակ, ու որքան էլ զարմանալի՝ չմշակել, չնեխվել, չհեգնել, չծերանալ, ու, որ շատ կարևոր է չմատնել իր բացակայությունը: հիմա պիտի հարցնեմ՝ Աստված տեղյա՞կ չէ՝ այս (վրիպումին, թե միտումնավոր գործնեության հետևանքների) կործանարար դրույթին: Ո՞չ: Մարդ ի՞նքը գայմեց, որ հայրենասիրությունը կարելի է ապրուստի միջոց դարձնել՝ այն չունենալով: Ավելին՝ ավելի հաճախ, ավելի ապահով, ավելի համարձակ, հաջողակ՝ կարծես ավելի օրինական, անխտիր մատչելի է՝ ապրել առանց այդ զգացմունքի՝ վարժ ցուցադրելով նրա նմուշները: Որքան վարժ ու ճկուն՝ այն քան՝ հարմար ու անհոգ: Աստված չի՞ հասկանում, որ հասարակ ությունը ավելի շատ է հակված դեպի հայրենիքը, ապրում է նրանով, ունի այն, ու պատրաստ է ապրել հանուն և համար: Ուրեմն, այնուամենայնիվ պիտի խոստովանի (Աստված), որ դա իր ծրագրերով է, որ իր տնօրինության տակ ապրողների մի մասի համար հայրենիքը շալակ է, բեռ, բեռ որ տեղափոխել չի լինում, թաքցնել՝ առավել ևս: Պիտի մի բան տաս, որ պահես, որ մնաս, որ ունենաս, որ կոչվես, որ ճանաչեն, հաշվի նստեն տեղ հանես: Հասնես, չորս կողմդ նայես ու տեսնես քեզ՝ Հայրենիքիդ գրկումդ, բայց հայրենիքի գրկում՝ ուրիշը, քո այն հարևանը, որը «մի բան տալիս» չկար, չկար «մի բան տվողների մեջ»: Էլի դու որբ ու արյունոտ, լռում ես՝ հանուն այն հայրենիքի, որը քո փոխարեն ուրիշին է ջերմացնում՝ էս էլ քանի, որերորդ անգամ: հանուն տալիս ես, «մի բան տալիս» ես, որ պահես՝ առանց ափսոոսանքի «անցյալ» պահելուդ համար: Այսքան դժվար պահած ու լծված խալխը ոնց չսիրի իր մինուճարին, ոնց թողնի գնա, ոնց վեր չխոյանա՝ Սողոմոն իմաստունի վճռի դեմ՝ եթե հայրենիքին էլ հարազատ որդի է՝ որին կորցնելու սպառնալիք կա: Բայց սա էլ համոզմունք չի դառնում, «բեռ» շալակողին «դաս» չի բերում, Հայրենիքը չի դադարում վերարկու լինելուց ամեն ձմռան հենց նրանց համար, որոնք «չաշխատեցին» ամառը: Այնպես կար երևի, կա, ու դեռևս կլինի՝ քանի Աստված ուշքը մեզ վրա չի պահում: Չի ուզում, թե այդպես է կամենում՝ մեզ համար միևնույնն է՝ Սուտը նրա կողմից հարգված որակ է, հերիք չէ ձեռքերը թափ տված՝ ծափահարում է ու ողջունում «ամառը չաշխատողներին», որոնք ապրում են հայրենիքի գրկին, այն հայրենիքի, որը խալխի հույսին, էր ու կլինի:

 Հստակ երևում է, որ Աստված «փարատելու», ձև է թողել մարդուն: «Դե պահում ես, ուրիշը վայելում է, հա՞: Բաղաքիր, հա բողոքիր, ծնոտիդ տուր, գոռ-գոռա, հաչիր, ոռնա, ծվծվա, կոկորդտ պատռիր, արյուն ցույց տուր՝ անգամ ուրիշինը… Հերի՞ք չէ, հայրենիք տանք՝ սիրես, գովես, պարծենաս, այդքանի հետ… Չլինի՞ շալակենք… Դու ո՞վ ես, որ շալակ դառնաս: Ինքդ ես «բեռ», առանց քեզ մենք՝ մի խումբ (Աստվածատուր) տերերը էս երկրի՝ որը հայրենիք եք դարձնում ձեզ համար, պետություն կազմակերպենք, երկիրը դեմք դարձնենք դուք ձերը շինեք, սիրեք, կարծես ձերն է, դուք եք ծնել, սնել դեռ մի բան էլ մուննաթի եք գալիս: Երախտապարտ եղիր,… ժողովուրդ, հասարակություն, կամ խալխ, քեզ շուքով ընդունում ենք, առայժմ չենք ասում այն՝ ինչը կասվի, հանկարծ դեմոկրատիայից դենը գնաս ու հասնի «էն տեղը»: Այս երկիրը անտեր չի մնա, հայրենիք կդառնա, անգամ՝ շների համար: Հայրենիքը՝ ձեր զբաղմունքն է, բայց՝ մեր պետությունն է, նախնիներին էլ՝ երկիրը: Պարտք կա՞,ասեք, կտրենք տանք, պարզենք, ով՝ ում ինչ տա, որ կշեռքը դեսուդեն չանի: Քո մեջ էլ կան քո հաշվին ապրողներ, որոնց չես տեսնում կամ գլուխ չես դնում, իբր դա էլ ելք է: Բայց մի մոռացիր, քեզ ոչ ոք, չի ասել (չի թողել պատմության մեջ էլ) չի խոստովանել այնքան, ինչքան ես եմ ասում, այսօր, 21-րդ դարի 5-րդ տարում: Դու էլ պիտի դժգոհես այնքան, որքան էպոխան է թույլատրում ու ընդունում, որքան տեղ կանի դեմոկրատիայի թափանցիկ տուփը: Ավելին չեմ ստացել՝ ոչ Արտաշեսի, ոչ Տիգրան Մեծի, ոչ Աշոտ Երկաթի, ոչ առաջին հանրապետության հայրենասերները, պակաս չեն արել, քան դու՝ քո երկու հազարամյա ավանդույթներով ու տակը մնացած հայրենիքով: Բայց հոգուդ մեջ խռով ես, հասարակության յուրաքանչյուր անդամ շատ ավելի ասելիքներ ուներ մեր համատեղ «ելույթից»: Թշնամին զարհուրեց, սկսեց գովել իր փախչող զինվորի էլ անգամ: Մենք էլ գովում ենք, պահը չենք կորցնում, խոստովանում ենք, լսում ենք, գնահատում ենք՝ մարդկության ձեռք բերած մեթոդներով ու ձևերով: Մենք մեր գործն ենք անում, դուք՝ ձերը: Որ երկիրը ցնցվում է օտարի սպառնալիքից, մենք դառնում ենք մի «ություն», շատ հզոր, որի մեջ հնարավոր բոլոր միավորները, անգամ՝ մկան կյուզը: Քո գալը՝ հանուն հայրենիքի, քո ունեցածը դա է, մենք էլ վեր ենք կենում պետություն պահելու, այո, նաև մեր աթոռները: Ես քո «բողոքն» եմ մոռանում, քո անզուսպ դժգոհությունը, ինձ վրա նետած կեղտերը, բամբասանքները, դու՝ իմը: Հազար տարվա խռով հարևանդ դառնում է ախպերտ: Բոլորս միասին որոշում ենք պայքարել՝ առանց «ակնկալիքի»: Մենք չենք «որոշել» նման առաքելություն չի տրվում միայն մի ցեղի: Աստված Հոմերոսի միջոցով Աքիլեսի պատմություն է թողել, որ հերոսի բնավորության մասին մեր տեսակետը ամբողջական լինի ու չկաղի՝ երբ հատուցման խնդիր կծագի: Իբր Աքիլեսի մայրը գիտեր, որ իր որդի կդառնա «Լեգենդ», աստվածային պատմություն ու կմնա գոնե մի ցիկլում: Հասարակ «ության», կազմակերպ «ության», պետ «ության» անդամները երկու հազար տարի առաջ հազիվ թե չեն ունեցել փայ-ի զգացմունքը, բաժ ստացել են բոլորը՝ շատ, թե քիչ: Դեմոկրատայի այսօրվա սանձարձակությունները կայի՞ն, հազիվ: Չեն գրել, չեն հիշատակել որևէ դիպված, որից, թեկուզ չնչին, կտուժեն հայրենիքը, երկիրը… Մտածում եմ՝ համարձակությու՞նը չէր հերիքում պատմաբանի, գրողի, մտավորականի, թե՞ դեռևս չկար «ավանդույթը»: Որ պետություն ենք կորցրել, դարեր շարունակ մնացել ենք հայրենասերի, կամ միայն հայրենասեր, որովհետև ուրիշ էլ ի՞նչ կար սիրելու… «Ավանդույթներ» որ ասում են, զայրանում եմ մեջս, չեմ ուզում խոսք ծանրացնել նախնիներիս հիշատակի վրա, նսեմացնել նրանց դերը պատմության այն հատվածում՝ երբ պետություն տանուլ տվինք: բայց ըստ իս, պիտի խոստովանենք՝ լավ չենք պահել Աստծուց ստացածը, կամ պիտի ընդունենք՝ Աստված դժգոհել է ինչ ինչ պատճառներով և որպես պատիժ գահազրկվել ենք: Թե Արշակունի երկու տասնյակ արքաներից որը ինչ արեց, Աստծուն, ինքը Աստված էլ չի ասել ու չի էլ: Կորցրել ենք կազմակերպ մի «ություն», որը գկխակոր պիտի պահեր հասարակ մի «ություն» իր կորցրածի համար չամաչլու: Պատճառների մասին չեն գրել, սակայն մի ամբողջ պետություն է սպանվել, հազիվ թե չեն գիտակցել, թե դա ինչ ողբերգություն էր, այդ պահին: Մոտ 1200 տարվա փորձ ունեցող մի հզոր միավոր կորցրեց լինելու իրավունքը ու մնաց օտարի քմահաճույքներից կախված: Ինչու՞: կարծես թե բանակ էլ ուներ, զենք կռելը կար… Գուցե՞ հերոս զինվորի կարիք ուներ երկիրը, գուցե՞շփոթված հասարկություն, իսկ գուցե՞ համայնքապետերը ապաշնորհ էին, վախկոտ, նաև դավաճան (դավաճանություն է նաև՝ անկախությունը թաքցնելը): Կարծում եմ, պարտություններից խուսափելու ծրագրեր ու ռազմական պլաններ այնուամենայնիվ (387թ) ունեցել ենք մինչև 428 թվականը: մեր թվարկության սկզբին իբր Հռոմը, անգամ պարտություն է կրել Արշակունի Տրդատից ու ճանաչել է «Մեծ հայքի» անակխությունը: Այնուհանդերձ՝ հայերը մնացին օտարի կամքին: Ինչու՞: Խալխը անմարտունա՞կ էր: Զինվորը չկա՞ր, պատրա՞ստ չէր, իսկ հրամանատարնե՞րը: «Չեն թողել», որևէ անկեղծ, անկախ գրիչ չի գրել, չի մեղադրել, խոսք չի ասել իշխանի, հոգևորականի, նման որևէ անձի կամ կոնկրետ մարդու, անհատի: Թույլ եմ տալիս զուգահեռ անցկացնելու 384-ից 428 1988-1994-ի միջև: 1991 բանակը դաժանորեն աջակցեց թշնամուն: Մեր բանակը, որը Սովետական էր: Արշակի բանակի մասին նման տեղեկություն չունենք: Ասենք բանակը հայկական էր ու հազիվ թե «սովետական» լիներ: Զե՞նքը: Ներքին գործերի բաժնի միջոցով ղարաբաղցու հնարավոր օրինական զենքերը հավաքեցին, դեռ նախօրյակին: Արշակի (Գ) ներքին կարգապահության համար նախատեսված զենքերը պիտի որ տներում մնացած լինեին, քանզի պետության (դեռևս պետության) ուժային համակարգում ՕՄՈՆ-ի «գործնեությունը» բացառելու հիմքեր ունենք: Այսինքն՝ զենքը, որի միջոցով պետություն էր պաշտպանվում, արտադրվել էր անխափան ու առանց սահմանափակումների (միջազգային արգելքները բացառում եմ): 1991 զենք չկար ու «ճպիտի լիներ», պետությունը կար ու իբր ինքը հոգում էր այդ մասին (մեր գործը չէր. մանավանդ՝ հասարակության): Դառնանք զինվորին: Հայ զինվորը, հայոց երկրի երիտասարդը, քիչ վարժվա՞ծ էր, չէ՞ր տիրապետում զենքին, վախկո՞տ էր… Գուցե Արշակ Գ-ն ապաշնորհ արքա էր, սպարապետը խիզախ չէ՞ր… 1988թ. օրինակ, զինվորը չկար, հայ երիտասարդը՝ անգամ վարժված, զենքին տիրապետող, «տանն» էր ու միայն: Ինչու՞: Ինչու՞ 1988թ. արդեն բացարձակ հակամարտող խալխը (խոսքը հատուկենտ հրազեն միավորների մասին չէ) միայն մհակ էր «պահում»: Ասեմ: Անօրեն էր հրազենի որևէ տեսակի պահելը: Որովհետև «Մենք» այդ պահին «Մեծ հայք» չէինք ուրեմն՝ նաև Արշակ Գ արքա չկար:

Ի՞նչ ունենք 387թ: Պետություն: Մնացածը որակի հարց էր կարծես: Ի՞նչ ունեինք1988թ: Անպաշտպան ժողովուրդ, դեռևս գոյություն ունեցող և գործող պետության հայ պաշտոնյաններ: Շրջկոմ, շրջսովետի գործկոմ՝ իր բաժիններով, այդ թվում՝ ՆԳ, այսինք «զին» ուժ, բայց պետության շահերին ուղղված: Պարզեցինք: Պետությունը ժողովուրդից հեռացել էր, գոնե մեր հատվածում, ակնհայտ: Դեռևս օրինական ուժ էր մնում շրջսովետի գործկոմը: Տեղական իշխանության միավորի վրա էին հենվում պետության կողմից ուղարկված «նամեստնիկները»՝ պարետը պարետական ատրիբուտներով, բանակի ստորաբաժանումներ, հրամանատարներ՝ այլազգի տղաներ, սպայական ուսադիրներով: Եթե ինչ որ մեկը (հասարակ ությունից) որևէ արտոնություն էր ստանում վերոհիշյալների կողմից, ապա գրեթե բացառապես շրջսովետի գործկոմի աջակցությամբ: Այն օրերին անհամեմատ արտոնյալ էին նրանք, ովքեր աշխատում (կամ հակված էին ու կար գործկոմի դոբրոն) էին շրջսովետի գործկոմում ու նրա բաժիներում: Միլիցիայի գործնեությունը երկակի ու դժվար մարսելի պիտի լիներ: Այդպես եղա՞վ: 387-ին «շրջսովետի գործկոմ» կար, կոմկուս՝ հազիվ: Եթե ընդունենք, որ բոլոր նախադրյալները առկա էին, Արքան տեղն էր, զինվորը դաշտում, հրամանատարը գլխամասում, ապա պիտի փորձենք պարզել, թե ու՞ր էր խալխը, ժողովուրդը որը հազիվ թե անպաշտպան էր, պետության պարագայում: Ժողովուրդը, որպես աստվածային կանոն, միշտ էլ «կիսելու» բան ունենում էր իշխանավորի հետ, իսկ եթե նաև հիշենք ու հիմք ընդունենք սոցիալական վառ ու ցայտուն անհավասարությանը շերտերի միջև, ապա գուցե թույլատրելի համարվի ներքին խռովությունը, կամ խռովությունները, որոնք գոյացած լինեին արքունիքի և արքունիքի շահերը չհետապնդող, բայց որոշակի ուժ ներկայացնող խավի միջև, որին էլ ասենք աջակցել է ռամիկը. այրուձին կամ չի հանել, կամ… որ շղթան կտրվում է թույլ օղակից՝ (կամ միանգամից մի քանի օղակ) դա վաղուց գաղտնիք չէ, սակայն ինչու՞ պետության անկման փաստը չդարձավ մեծ տագնապի, աննախադեպ իրողություն, վախճան գուշակող ազդանշան ասեմ, պայթյուն, թե հենց՝ փլվեց Հայոց Պետությունը… Ավելի զարհուրելի՝ էլ ինչ պիտի եղած լիներ, որ արձագանքը հետևեր առանց հապաղելու, գնի առաջ կանգ չառնելով: Հայ ցեղի (անգամ օտարի բանակում նվիրվածության օրինակը հաստատող փաստերը եղել են անհիշելի ժամանակներում ու հիացմունք են պատճառել՝, նրա հրամանատարին: Խալխը (հասարակությունը, նույն ժողովուրդը) իր ուժը ազգին չի հակադրել՝ եթե անգամ հաստակ պարզել է, որ իրեն կեղեքողի հետ կարելի է նաև հաշվեհարդար տեսնել՝ օգտվելով առիթից: Հույսով եմ իր բարձրության վրա էր նաև Արշակ Գ արքայի խալխը, գոնե իր արքային չի դավաճանել: Թե որքան ցավոտ տարավ հայ ցեղը իր պետության անկումը և ինչ կոնկրետ խնդիրներ դրեց իր առջև՝ տակը մնացած իշխանությունը, «չհասցրին» մեզ, պետականությունը, որպես այդպիսին, կարծես այդքան էլ արժովորում չուներ, այլապես, պատմական որևէ վեպի հիմքում կդրվեր ու կմատնանշվեին Արշակ Գ արքայի վրիպումները, կհիմնավորվեին պատմական մեծ կորստի պատճառները, այնուհետև երևի նաև Պետության վերականգնման նախադրյալներն ու պլանները: Չհասցրին: Չգրեցին: Գուցե չպահպանեցին: Բերնից բերա՞ն էլ չանցավ, ժողովրդական բանահյուսության երակ չմտավ: Ինչու՞: 1988թ մենք ինչպիսի՞ ժողովուրդ ունեինք:
Գնահատականը դեռևս վաղ է, բայց պարտավոր ենք ներկայացնել իրողություններ, որոնց մասին խեղաթյուրված կարծիք կարող է մնալ պատմության սուղանցքներում: Պիտի խոստովանենք, փորձենք պատասխանել մեր սերունդներին (հնարավոր) հետաքրքրող հարցերին ու չորը թացից ջոկել՝ հիմա որ ժամանակն է, քիչ հետո իմ սերնդից վկա չի մնա իսկ խոսքս կմնա հարցականի տակ: Սկի էլ միտում չունեմ «Եղիշեի» կամ Բյուզանդի առաքելություն ստանձնել: Պիտի երկու էջ ներկայացնեմ պատմական մի ժամանակահատվածից ու պատասխանեմ գոնե ինձ, որ վեչի նյութ չդառնա ևս 1500 տարի հետո, պետություն պահելիս, այն ընդլայնելիս կամ «Աշխարհի առաջ ունեցած ծառայությունների համար» մեդալը շնորհելիս: Ի դեպ՝ կտան… Խալխին:

 1990թ սեպտեմբեր, ԼՂԻՄ: Կուսակցությունը գրեթե ռեալ ուժ չէր: Բոլորովի նշանակություն չունի՝ ով էր ղեկավարում այն, ով՝ շրջսովետի գործկոմը, կամ մարզ կոմը: Այդպես վարվեցինք մենք 20-րդի այդ թվականներին: Երբ քիչ թե շատ պարզ դարձավ, որ խնդիրը խաղաղ լուծում չունի՝ անգամ հզոր պետության ներկայությամբ, պեղական իշխանությունը (միավորի մեջ բոլոր հնարավոր ուժերը, այդ թվում արդեն հեղինակություն շոշափած) երկմտանքի մեջ հայտնվեց: Սա կարծիք չէ, այլ իրական փաստ, իրական մարդկանց ելույթներով, կոնկրետ առաջարկություններով: Սակայն դրանց նախորդեց մի շրջան, որը ավելի շատ հարցականներ՝ քան լուծումներ դրեց բոլորի, այդ թվում և իշխանությունների առջև: դժվար էր հավատալ, որ այնուամենայնիվ պիտի «անցնենք գետը» և եկել է ոչ թե փոխկը ծալելու, այլ նաև զենք վերցնելու կամ «անուն փոխելու» («գետն անցիր, կամ անունդ փոխիր, Ալեքսանդր»): Բոլորը խուսափում էին, այն «իրականություն» տեսնելու պարտադրանքը ճանաչելուց: Բոլոր նրանք, ովքեր հասկանում էին, թե ինչ գին կունենա այդ օրհասական կռիվը՝ հանուն անկախության: Թե ու՞մ, ինչքա՞ն, ասենք այդ անկախությունից, հազիվ թե նստել է խալխի ուղեղում, (հասարակ-ությանը մնում էր անհասկանալի խայտաբղետ): Առայժմ ստեղծվել էր իրավիճակ՝ ֆիդայական շարժման արդյունքում ունեցանք ուժեր, որոնք մասնակիորեն կառավարելի, անպլանային (խոսքը պետական կամ կենտրոնացված կառավարման մասին է) ու ոչ միշտ էին «բարի հետք» թողնում՝ գոնե խալխի աչքում: Իշխանական (տեղական) թևը կողմնորոշվելու ճիգեր էր անում՝ վերևներից ընդունվող լուրերի հաշվին: Գլխավորը՝ չտուժել, լինի դա Սովետական բանակի, ն/գ ՕՄՈՆ-ի, ֆիդային, թե անկառավարելի, պատահական «ֆիդայիստ» ճանաչված ու զենք հայթհայթած՝ ոմնի սպառնալիք: «Մտավորականություն, որպես այդպիսին, չկար: Կային «շրջկոմի տղաներ», առանձին անհատներ, որպես բնակիչներ, շարժմանը հակող, ընդհատակյա կազմակերպության (նախկին կոմիտե) անդամներ, ակտիվ երիտասարդություն և իհարկե խելամիտ «ծերակույտ»: Փաստեմ՝ բնակչության ակտիվությունը 1990-ի մոտ և դեպի 91-ի գարուն՝ չօգտագործվեց: Ինչու՞: Սա այն պահն էր, երբ վերևներն էլ կարծես սպասում էին, որ ժամանակը իր վրա վերցնի նախաձեռնությունը ու ցնցի երկիրը կամ՝ երկրներ: Երերում էր ՍՍՀՄ-ն ինքը: Ուրեմն պիտի հապճեպ կարծել, թե սպասում էինք ճակատագրի, որը տրամաբանություն կունենա: Թե վերևներում ինչքան նպաստեցին այն ամենին, «ինչը եղավ», այլ խնդիր է: Մեզ պիտի հետաքրքրի մեր «օրգանիզմի» այն մասը, որը վճռական պահին չգործեց, կամ անտերության մեջ թողեց համարձակ, խրոխտ, (ինքը նախաձեռնությամբ շրջեց, բայց չգտավ հրամանատարին) խալխին, որը այդուհանդերձ գտավ ելքը, փրկեց ոչ միայն իրեն, այլ նաև «դիրքը» լքած «րամանատարին»: Բայց չշտապենք: Ռեալ գործ չի ձեռնարկվել և ոչ մի ուղղությամբ: Ժողովուրդը մի քանի էպիզոդներում շոշափել է վառոդի հոտը, լացել է ողբով ու թաղել է «շարժման զոհերին»: Դրանք՝ նաև կին, երեխա: սեռևս նախօրյակին, երբ պատերազմ կամ կռիվ բառերը օգտագործվում էին խոսքին լրջություն տալու համար, շատ անհոգ ու հետաքրքիր իրադարձություն եղավ: Ղարաբաղի մելիքություններից այս մեկուն, որն էլ որոշակի մթնոլորտի մասին տեղեկություն պահեց կոնկրետ:
 Մի անգամ ևս վերհիշենք 387թ ին նախորդած տարիների պատմությունը: Մանվել Մամիկոնյանը, եթե հավատալու լինենք Բուզանդին, իր վախճանից առաջ (384թ) հայաստանն ու Արշակ Գ հանձնել է Հռոմին (կամ Բյուզանդային): Չեմ կարողանում հասկանալ թե սա ինչ ասել է: Սիրելի պատմիչ, ինչու՞: Նախ՝ ինչու՞ մի ոմն (հետո ինչ՝ թե խնամակալ էր) իրավունք կարող էր վերապահել իրեն՝ մի ամբողջ Հայոց աշխարհ հանձնել՝ անգամ Աստծուն: Ի վերջը՝ պիտի որ պետությունը օրենքներ ունենար, որոնց իմաստությունը ապահովեր Պետության անվտանգությունը՝ որպես այդ օրենքների գոյության և ծավալման գլխավոր երաշխիք: Պիտի հավատանք պատմիչի վկայությունը և մնանք շվարած, թե ազգը, անգամ անգրագետ, ինչպե՞ս պիտի հանդուրժեր, որ մի ոմն խռովարար, տառապելով թագավորին Հայոց, գահ բարձրացրեց մի երեխայի՝ դրանով ապահովելով իր «գահակալությունը», հիմա՝ 21-րդ դարի 6-րդ տարում: Պետությունը գլխի մնացած գու՞յք էր: Եթե թագավորը անգամ ապաշնորհ էր, ապա նա ևս Հայոց արքա էր հռչակվել՝ ոչ թե Հնդկաստանում և հնդիկների, այլ՝ հայոց աշխարհում ապրող և այդ երկրի (առայժմ) պետության բնակիչների համար: Բռնի՞ է նշանակվել Արշակ Գ թագավորը: Ժողովուրդը չի՞ ընդունել: Ի՞նչ եղավ հետո՝ 384թ-ից մինչև 387թ-ը: Ինչո՞ւ հանդուրժեցին: Ինչու՞ պետականության անկումը չդարձավ «Ավարայրը»: Մի՞թե կրոնը ավելի սուրբ էություն էր, քան Հայոց հազարամյա երկրի անկախությունը: Տպավորությունից բացի, համոզմունք է հիմնավորվում նաև, թե 301թ-ից հետո երկրի պետականությունը, նրա անձեռնամխելիությունը, առաջնահերթությունը՝ հետին պլան են մղվել: Կարծես Հայոց երկրի համար որպես պահապան «ընդունեցին» Քրիստոսին ու (նրա) առաքյալներին: Վերջ: Ապավինելով բոլորովին անհասկանալի մի «դրույթի»: «Հայ Ժողովուրդ» միավորը կորցրե՞ց իր հետաքրքրությունը պետության հասկացողության նկատմամբ: Ահավոր իրականություն: Ամոթալի շրջան, որը հազարամյակներն էլ րեն մաքրի իրենց շիտակությամբ՝ քանզի սա էլ Աստծու բանսարկությունն էր: Էլ ու՞մ միջոցով և ի՞նչի գնով աստվածացներ իր կողմից հորինված ու մեր ուղեղներին պարտադրված «Քրիստոնեությունը» որպես գլխավոր «ություն»: Վճարեցինք հայերս: Ինչու՞ այս մասին որևէ արտակարգ գրառում չկա (որ այդ տարիներին և ոչ էլ հետագայում): Եղել են գրում է՝ թե վարդան Մամիկոնյանը (զորեղ, քաջ և այլն) առաջնորդն էր ապստամբների, որոնց հանել էր դավանաթոխություն պահանջող (պարսկական պետական բանակի դեմ) պարսկական իշխանությունների դեմ: Պատմիչը ինքն էլ ոչինչ արտառոց չի տեսել այդ ապստամբության «գաղափարի մեջ»:

Հիշատակություն կա նաև, որ Վարդան Մամիկոնյանը 422թ սպարապետն էր հայոց: Բայց հայո՞ց, թե հայոց պարսկական կողմի, այն է՝ մարզի: Այսինքն (իր օրոք) Հայաստանի պարսկական մասն էլ՝ (այսպիսով) ի դեմս Արտաշես Գ թագավորի և սպարապետ Վ. Մամիկոնյանի, 428թ կորցրեց իր թագավորությունը: Գոնե մխիթարանքի առիթ կար, հույս կար, թե կարելի էր կորցրածը (իսկ դա քիչ էր կարծես) վերականգնել՝ ինչ-ինչ ճանապարհներով՝ ինչու չէ, նաև սպարապետ Վ Մամիկոնյանի ու նրա «բանակի» քաջերի արյան գնով: Չի՞ երևում որ 20-րդ դարի վերջին հայ անվան տակ ապրող ու այդ առթիվ հպարտություն շոշափող յուրաքանչյուր անձ անհամեմատ ավելի լուրջ, խելացի ու կոնցենտրացված հայրենասիրությամբ էր ապրում, քան մեր նախնիները հեռավոր 387-428թթ: Ափսոսանքի դրսեվորման նմուշների, օրինակների: Հայոց պետականության անկման (384թ. Մ. Մամիկոնյանի «հանձնումից» հետո անգամ), նրա առաջին բաժանման պատճառների վերհանման, ցնցումների ծագման, խալխի (ազգի միավորված որևէ ըմբոստ ելույթի մասին խոսք չեն ասել: Ասելու բան կար, ու հազար անգամ կարևոր էր իմանալ, թե ինչու՞, թե ինչու՞ և հազար «ինչու»: Համարձակվում եմ մտածել՝ (ոչ առանց տրամադրության) պետությունը իր ժողովրդին չէր սիրում, գոնե 387թ. նախորդած 50 տարիների ընթացքում առնվազը: Ավելին: Ընդհանուր թշնամին սովորաբար «վերամիավորում» էր (ու՝ է) պետության ներսում ինչ-ինչ ներքին պատճառներով (անգամ իշխանության) գժտվածներին ու բռունցքի տեսքով դիմակայում թշնամուն՝ փրկելով Մեծ տունը, ուրեմն և ազգը, ցեղը, տեսակը՝ որպես աստվածային շնորհ: Երկրի մասնատման փաստը չի՞ անհանգստացրել ժողովրդին, արքունիքին: Միայն Արշակ Գ խռովել է (զավեշտ իրողություն է, ողբ է, կամ մերը չէ) գնացել մի գյուղում ապաստանել, երբ լսել է, որ իրեն «հանձնել» է իր խնամակալը: Պետության կորստի մասին խոսք էլ չկա: Գոնե միտինգ չարի՞ն, Բուզանդ, (կամ Փավստոս), չասին մեր պետությունը մի մարդու փա՞յ ա, որ մեկը վեր ուզեր տար էսինչին, թեկուզ նույն Քրիստոսիկին, ասենք՝ վեց կամ յոթ տարեկանում (Կամ Հիսուսիկին): Ինչու՞: Օրենքը թույլատրու՞մ էր նվիրատվություններ, այդ թվում՝ մի ամբողջ երկիր իր խալխով ու թագավորով: Ժողովուրդը կարծես գերադասել է ապրել օտարի, քան՝ սեփական լծի տակ: Երկկողմանի «համարժեք» քայլերի արդյունքում ունեցանք 387թ. և վերջապես՝ 428թ.:

Ազգային, ազատագրական, անկախության վերականգնման և ոչ մի լուրջ փորձի մասին տեղեկություն չթողեցին այդ շրջանի մեր գրաճանաչները, ոչ մի առիթով: Ինչու՞ հայ մեծանուն գրողներից և ոչ մեկը չանդրադարձավ և փորձ չարեց «վերհանելու» հայկական պետականության առաջին բաժանման հետ կապված թեկուզ մի քանի փարատիչ «փաստեր»՝ որոնցով արդարացնեինք մեր նախնիների տկարություններն ու անկարողությունները: Վարդանանքի հիմքում՝ մի՞թե պետության վերականգնման, անկախ Հայաստան ունենալու պատմական դրվագների, արտահայտված մասսայական հերոսապատման մասին պատմող նյութերն են: «Պապ թագավորը» պատմական վեպի նյութ, 387-428թթ.՝ ո՞չ: Ինչո՞ւ: Չլինի՞ մենք էլ ենք խրախուսում՝ դավանել ու ամեն ինչ զոհաբերել Քրիստոսին, նրա մեզ թողած ուսմունքին: Մի՞թե չէր կարելի… Ոչ: Հազար անգամ ոչ: Բյուզանդական Հայաստան, գումարած պարսկական Հայաստան, «ունեցանք» ստրուկների երկիր: Ստրուկի համար հազիվ թե նշանակություն ուներ (և չունեցավ) թո ով է նրան հրամայելու, կարևորը՝ կերակրի ու չսպանի: Սրան նրան ենթարկված երկրի խալխի նկատմամբ շատ մեծ պահանջներ առաջադրեց պատմությունը: Ասաց՝ որբ էլ, պիտի մնաս ու սկի էլ չափսոսաս կորցրածիդ համար, քեզ շատ էին տվել սխալմամբ: Ստացածդ պահելու ոչ էլ բնավորության կսպասես երբևէ: Քեզ տեղ կհասցնենք, հետո ինքդ կսկսես հավաքել անցյալդ: Բայց այլևս սխալների (մանավանդ նախնիներիդ) չեն ներվելու, քարդ քարի վրա չմնալով՝ չես պրծնի: Աղոթքը հրթիռակոծության առաջ՝ շատ զավեշտական երևույթ կհամարվի ու ծիծաղող էլ չի ունենա: Դարձիր քո 1988-1994թթ-ին և համոզվիր, կամ գոնե հիմնավորիր համոզիչ, թե արժանի էի՞ն կամ արժանի ե՞ք: Պետք կգա: Ղարաբաղի մելիքություններից մեկում ծավալված ազգային ազատագրական պայքարի սկիզբն ու վերջը զուտ մեխանիկական համարենք, իսկ առաջնահերթությանը տեղ չտանք՝ որպես «ինչպես պատահի»: Կատեգորիկ դեմ եմ, երբ ընդհանրացնում են «ժամանակին» խիզախություն որակված, իրոք անձնազոհություն պահանջած ընդհատակյա կազմակերպությունների կոնկրետ գործերը՝ ընդհուպ մինչև առաջին պաշտոնական դելեգացիայի այցը Մոսկվա «օրը ցերեկով»: Հետո, մնացածը հետո: Հետոն՝ հարսանիքից հետո դհոլ, հաց, հարայ, հայ-վայ…

 Հո չենք ասում՝ առաջիններին զիզի թախտին տեղ… Որ ասեն էլ՝ ի՞նչ… Էնա վազելով բերին, տվին՝ վերցրեք էս էլ ձեզ… 20-րդ դարի 60 ական թվականների երախտավորներից շատերին հիշում ենք ու հպարտանում («13-ի նամակը»): Նրանց փորձը արդյունք չբերեց, բայց ժողովուրդը հիշում է, պատմությունը սերտեց: 1986-88թթ. կազմակերպությունները Երևանից սկսած՝ գործեցին այնպես ինչպես տեսավ աշխարհը ու դեռ ավելին: «Տանը» քիչ բան չպահեցինք: Հիմա պիտի հանենք ու ցույց տանք ինքներս մեզ: Ինչո՞ւ: Մեր «ԼՂԻՄ» և «պարսկական Հայաստան» երկրները ունեին տարբե՞ր դիրքորոշումներ, գրեթե նույն կարգավիճակո՞վ: Ի՞նչ ընդհանրություններ, ինչո)ւ նրանք… ինչո՞ւ մենք… շատ-շատ բաներ: ԼՂԻՄ-ի որոշ ղեկավարների մարզի ժողովուրդը էլ չէր սիրում: Ատելությունը արտահայտելու, դրսեվորելու մասնավոր դժգոհություններից զատ, կա՞ր ուրիշ դրվագ, ավելի լուրջ: Ոչ: Ինչո՞ւ: Հզոր պետական կառույցները (ուժային) աչք չէին թարթում, զգոնությունը չէր կորցնում սովետական քաղաքացին: Եթե անգամ կային դժգոհության պատճառներ, ապա այն մասնավորից այլ հարթություն վերաճելու պոտենցիլից «զրկում» էին: Պետությո՞ւն: ՈՒնեինք, հպարտանում էինք ՍՍՀՄ-ով: Մեզ՝ հայերիս, ՍՍՀՄ-ը ոսկե ձկնիկի պարգևն էր, մանավանդ մեր տխրահուշակ անցյալի ֆոնի վրա: Սա մերն է ու անուշ չէ:

(շարունակելի)

29.04.2013

Ժողովուրդը՝ պետություն, պետությունը՝ ժողովուրդ-5


«Տելեֆոնիսկան (նյարդայնացած, կամ հոգնած, կամ անքուն) անզուսպ չլինելու քիչ շանսեր էր պահում: Երևի այդպես հեշտ էր աշխատել: Սրան է «խաբում» նրան է «կտրում», մյուսին է հուսադրում, թե էսա կմիացնի: Իրականում հեռախոսակապի ցածր մակարդակի զոհեր են հեռախոսի երկու կետերում նստածները: Ինչևէ, սա կար: Բայց «եղածի» հետ հաշվի նստող էլ կար: «Իմ գործը չէ, միացրու փողը տալիս եմ, քո պարտքին է, ուզում ես վազելով գնա ասա, ուզում ես՝ գոռալով, բայց խոսքս տեղ հասցրու»: Ընկեր Սագարյանը մի քանի «երթական զանգից» հետո, հոգնած, վրա է հասնում «տելեֆանիստկայի» ձայնին: Մարդն ասում է, էսքան զանգում եմ, ինչու՞ չեք պատասխանում: Գծի էն մի կողմից «ջերմ» ողջունում են ընկեր Սաֆարյանին ու նաչալնիկի լսափողում՝ տու, տու, տու… «Ես քու, ես քու էն… հա ես քու…»: Նորից է փորձում ստանալ «տելեֆանիստկի» ձայնը, այս անգամ ավելի «հաղթական» ու վճռական տրամադրությամբ: «Ինչպես անհաս փառքի ճամփա» ընկեր Սագարյանը լսում է «Տ»-ի ձայնը: Պիտի հասցնել ասել այն, ինչը նստվածք կտա ու ժանգ կառաջացնի: Փառք Աստծու, մինչև վերջ հայտնում է իր «կարծիքը» ու ինքն էլ ցած դնում լսափողը: Կողքից ասում են ընկեր Սաֆարյան բա գյուղե՞րը, ձեր ուզածը չասայիք ախար: «Իմ ուզածը հենց սա էր, պադումաեշ»: հաջորդ օրը ն/գ շրջանային բաժնից կանչում են ընկեր Սաֆարյանին: «Պարտաճանաչ ու օրինապաշտ» մարդը ներկայանում է: Նրան «ընդունում» է միլպետը: Ասում է՝ բողոք է, եկել դու չգիտե՞ս ումից կլինի: «Չէ» է ասում ու լուրջ շարունակում. ես չեմ կարող բոլորի համար լավ լինել: Միլպետն ասում է՝ «Տելեֆանիստկին» վիրավորել ես, նրան անվանել ես «անկապ»: Որ չապացուցես, տուժելու ես, քրեական գործ է ստեղծվելու, մնացածը ինքդ էլ գիտես՝ կուսակցական տոմս և այլն…»:

—Անկա՞պ, ասել եմ, բայց չեմ վիրավորել: Թող գա, դեմս կանգնի, ապացուցեմ:-Միլպետը հրավիրում է կնոջը, որը հեռախոսի էն մի ծերին կոչվում է «Տելեֆանիստկա», իրենց տանը՝ հարգված կին ու մայր:
—Ասել է, ես ինչու սուտ հորինեմ: Ինձ անվանել է «անկապի մեկը»:
—Ճիշտ է,անկապ, այսինքն առանց կապի: Ինչու՞:
Ըր կապ լիներ, էնա կմիացնեիր: Ճիշտ է՞: Իսկ դու սաում ես՝ կապ կա՞ր: Կապ կար, բայց դուք չմիացրի՞ք:
—Կապ չկար: Այդ ժամանակ չկար, ո՞նց միացնեի:
—Այսինքն, անկապ էիք, բեզ սվյազի, ճիշը է՞: Տեսաք:
—Դուք ինձ եք վիրավորել, դուք այդ կապի մասին չէ որ «հիշատակեցիք»: Ինձ եք անվանել «անկապ»:-Միլպետը հավատաց ընկեր Սաֆարյանին ու կնոջը ևս հավատացրեց, որ շրջանի մաշտաբով նման վեճը ծանր կպառկի կամ առնվազը՝ կնստի կուսակցականի հեղինակության ամենազգայուն տեղին ու «ախ» քաշելով չեն պրծնի շատերը: Գնացեք, ասաց միլպետն ու սիրալիր ուղեկցեց կնոջը, ասելով՝ թյուրիմացություն է ամեն բան լավ կլինի: Կինը ժպիտով հաստատեց իր համաձայնությունը, սակայն աչքերում մնացած կամ եղած զայրույթը վերջին անգամ նետեց ընկեր Սաֆարյանի ոչ հաճելի արտաքինին՝ «դիկաբրազ» անվանեց նրան քթի տակ: Միլպետը չարձագանքեց:
Գնա՞ց: Եթ քո «…»:

Ամոթ է, ընկեր Սաֆարյան, մի խուտուրու դեպքից քեզ համար գործ ես ստեղծել: Եթե ոտքը դեմ տա՝ կտուժես: Թեկուզ, դու իրո՞ք չես վիրավորել: ՈՒզում եմ իմանամ, որպես ոչ միլպետ, որպես մի գյուղացի. որպես համախոհններ, խոսքը ո՞ր կապի մասին էր:
Հենց այն «կապի», որի մասին էդ «…» էր ասում: Հոգիս կերել են դրանք, միայն անկապ ասելը շատ փափուկ է, ես դրանց…
Իսկ խոսում էր այն կապի մասին, որը հիմա Ղարաբաղում տելեկոմ է կոչվում ու «անկապության» հետ կապ ստեղծելու քիչ շանսեր կան: Էն էի ասում…
Ելան «թելեպոնը» ցած դրեց ու տարավ բերավ ծնկներին.
—Պա քու հինչդ ասիմ, Ելնա: Պահած, պահած, լեզուս կրակ ընգե, ընդուր նման էշս հեչ նիչյա քյեցավ: Քաժուգուլի ըն տամ, այերամ, պատի պեն կնի: Խալի՞… Խալին հու՞ պերավ, լհա էդ սհաթեն: Ընդոր եկավ դեհա, դեհա, չուուհա, չու, տարավ: Քեզ հինչ ար անում,Ելնա, յա՞ղուզ ընդուր նման էշը բադա տվեր, 40000դ խոզին չոլումը վերընգած ա՞: Էն էշը, Ելնա, քեզանա խելունք ա, վեննը տեմ տված, քյնումչար: Քառասուն հազար դրամ, քանե ամես հմբլապեն անիս վեր էդչընք փուլ տան: Դեե ծպետտ յեր չանիս Ելա, խնամուդ էլ չի պեն ասիս, սկի զարմանալդ նշանց չտաս: Ասե սկի շատ չըս լավ ծախալ: Ասում ըն Մարտակերտ էշը քուռակավը ութասուն հազար դրամ ա: Ասե, տի ասե թող ինքը ծույները թակե:

Մի քար վերևից, մի քանիսը՝ կողքից, առնվազը մեկն էլ ներքևից դրին՝ Ելնի էշի պատմությունը թաքցրին: Սա Ելնին կարծիքով: Բայց սաղ շենը դրնգում ա. «Զոյան էշը քառասուն հազարավ տվալ ա՝ քեցալ մին խալի իկալալ: Էդ էլ ջհանամը , պա վեր տաքոր կնիկը սլուխ ա քցալ թա՝ Ելնան ստկեիս էշը կլխես ա կապալ: Պա քու, պաքո հինչտ ասիմ, տի քալագ, դե յեք նիմերկենալ: Պա մինակ էտա՞: Ասալ ա՝ մարդս Ելինին տված էշին զոհն ա, նեղու ա եկալ ծերքեն: Վեչ ենա չու ասիս ղարկիս ուրանց հանդավարը, վեչ ամալա կյամ պահիս»:
«Դեեե, Ելնա կնեգ, եք յալլեխդ ետ մեր անել, ատա, դե, ռեխս էլ փիսա կյամ, ամեն մի մանս մին կնեգ ա, բալա, ես ամեն ըրած թողածու հավան կենողը չըմ, իմ պահած խոցաս ըն խոսալ, իմ քցած ստոլ աս ըն խոսալ, իմ պահած հավաս, ճավաս, տանաս, տեղաս:
Եկալ ըն է, ղաշանգ սիպտակ թամուզ սուփրան քցալ ըմ, տեսը, տենը, սալաթը, էսմինը, էմինը: Բալի կընգան նման ճուրը ծլլըցնել ա աղտրած չըմ ե տրալ՝ մին ծաղկած հացու նհետ: Թխած թխվածքներաս ըն խոսում… Մեհենգ, տես, տես վերջը հինչ տուսեկավ: Ելնա, թկելի տեղերդ շատ ա, մին հափուռ խոտ կտվիր էն էշին, կպհիր, սօր 40000 հզրանոց խալին տանդ կնար, էդ խտուրու զրուցնեն էլ ինիր չար: Պա փալանը… Հանց ա ըլալ ժուգուլու սիդելնի ինի: Քու կլոխդ ինձ մատտաղ քյինի, 40 000դ էշս տանիս մխթարիս, կործերտ ուրուր քցիս, համ էլ թա՝ Ելնին էշը մարդիս կմախք ա շինալ… Դե վեր ասիմ: Էշը վեր խուտուրու ինար, վելյուրե փալան չի տինիլ յերան, զակազնոյ: Ընցած ա, մնամա այդին չանիմ ծպըտըս յեր չանիմ դուշման ուրխցնիմ»: Փալանը՝ որպես մեջքի տանիք՝ մեծ փիլիսոփայություն ունի իր էության անալիզում: Կարծես վիրավորական է, որ փալան է: Բայց «պահողը» կարգին, սարքին «պահելը» փալանի որակից էլ գուշակես թե, լավ կանես ու քիչ կվրիպես: Փալանը էշից անբաժան տեսնելը քազաքավարի մոտեցում չէ: Եվրապայում հազիվ թե էշի ու նրա զգեստեղենի կապը հիվանդագին է (այսաստիճան) ընդունվում: Փալանը անցյալը գունավոր ներկայացնող գույք է, կամ փալանը երեկվա վիճակիդ մասին պատմող տեսանիշ է, կամ փալանը էշ ակնկալող «նամյոկ» է, կամ փոփոխական կյանք խորհրդանշող պարագա է, կամ մի «բան» է, որն իր մեջքին պահում է էշը, կամ էշի մեջ պահող (վերքոտվելուց գենե) «կռիշ» է. կամ.

Հիշում եմ Սովետը որ քանդվեց, սովետ տեսած, սովետ կառուցած մարդիկ խոստովանեցին, թե ինչ «անում» են՝ վերևից են անում, ինչ փոխում են, իրենք են փոխում, հետո ասում՝ ժողովուրդը ուզեց՝ մենք էլ արինք: Բայց ժողովուրդի չուզելը մենք էլ տեսանք 1991-ին: Ռեֆերենդում ասացին՝ անցկացրին, ժողովուրդը ցանկություն հայտնեց ապրել նույն կազմով, նույն պետության մեջ (մեծամասնությունը): Մի երեք , թե չորս հոգով հավաքվեցինք շատ պատահական մի տեղ (ասում են անգամ հարմարություններ չկային էդ նիստի մարդկանց համար): Ցուրտ էր, շենքը ջեռուցված չէր և մի շարք կիսատ-պռատ կար, բայց… Որոշեցին, 270 միլիոն մարդկանց (գուցե 250) անունից… Կոպիտ, բայց տեղին ասեմ. Էդքան խալխից, չէ՝ ժողովուրդներից ո՞վ հարցրեց՝ փալանը փոխե՞նք… Փոխեցին ու ասին ծափ տվեք: Ցույց տվին «ծափահարիչներին» ու հարմարեցրին, կամ փալաը նստեցրին խալխի հարմարվող մեջքին: Նույն խալխին ուրիշ փալանով տեսնելը կար, բայց փալան դնողը փալան կրողին «իրավունք չունի» հասկանալու: Ասեմ ինչու: Գութ կշարժվի ու գործը կփչանա, ասինքն զարգացմանը կխոչընդոտի, այն զարգացմանը, որը նախատեսվել է Աստծո կողմից: Բա՞… Դա կա ու լինելու է մեզ հետ՝ ժողովուրդի: Բայց, «բայցեր» կան, որ կարգին «չշտկես» «կռիշը» փադվալից էլ դենը կտանի: Որ փալանը դու ես որոշում էդ էշի, բեռն էլ պիտի լայաղ լինի էդ փալանին:

Ամեն մարդ իր փայ բեռը իր էշի վրա դնի ու մտածի տեղ հասցնելոու կամ տեղ հասնելու մասին, մարդավարի: Հայրենիքովդ գնաս, ապրես, կողքիդ չնայե՞ս… Ճամփին, կես ճամփին մնացած ցախը, ցաքը՝ քո հայրենիքի կիսատ պռատն է: Ասեմ: Ցախը գնա հաց թխի, ռախեքը ուտեն (անգամ ցամաք) պնդեն, մեծանան պինդ, գնան հայրենիքից մի մի կտոր իրենց փայ «պահելը» պահեն, որ դու շանորդի՝ խիղճդ կորցրած, փալանդ (հանց քո փալանը) փոխած, անհագ լափես, ունեցածդ բազմապատկես: Քո համար եմ ասում: Էն էլ ասեմ, ես քեզ չեմ մեղադրում, քո «արածը»՝ քեզ բաժին հասածին լայաղ, էդքան ես ընդունում ու այդպես, մանավանդ՝ «այդպես»: Այ այդ «այդպիսի» որակն էլ քեզնից քիչ է կախված: Քո շերեփը, քո ամանից, քո ձեռքով, խալխի համար ի՞նչ կտաս: Այ, որ Աստված ասեր՝ սպասիր, ո՞նց թե «ինչ կտաս»: Քեզ զրկում ենք «Հայրենիք» բառը քո շահերի համար օգտագործելու իրավունքից: Չէ՝ Աստվածն է խոսում, լսեք, Անալիզի Կենտրոն, փակ, ոչ բաժնետիրական Աստվածային կազմակերպության ռադարները այսուհետ աշխատելու են յուրաքանչյուր երկրացու կողմից «Հայրենիքի» հանդեպ ասվող բառերի անկեղծության աստիճանը պարզելու շահարկման չափը որոշելու և նման ուղղություններով: Եղավ: Տեսնես այս «հիմնարկի» գործնեությունից հետո քանի մարդ կմնա՝ հայրենիքին նվիրված: Պարզեմ նաև կարևորը «շահ հետապնդող» կամ կեղծ դեպքերի համար Աստծո «հիմնարկի» ռադարների ֆիկսածի հետ պրինտերը տալիս է նաև տույժի չափը անմիջապես: Դատավճիռը կատարվում է Աստծո հատուկ կարգադրությամբ՝ տեղնուտեղը: Որ չասեմ՝ կպայթեմ՝ Աստված արդարություն չի հետապնդում, գոնե նման դեպքերում: «Անալիզի կենտրոն», փակ, ոչ բաժնետիրական Աստվածային կազմակերպության կողմից հաստատված դրույթներից (ցանկացած) անգամ մեկի խախտումը՝ նախատեսում է պատիժ՝ առանց մեկին կամ մյուսին սիրաշահելու, կամ հանուն որևէ բանի՝ Հայրենիքի, մայրենիքի, հողի, սարի, ժողովրդի… Ասածը չարիր՝ կտուժի, «ему плевать: что, где, когда»: «Մարտական գործողություններ» որ ասում են, էությունը կորցնում է իրականությունը, դառնում է ստվեր, պատճեն, «խոսքի հերթ. ու ժուռնալիստի շիննյութ: Ամեն մարտ մահ ունի իր մեջ և ողջ մնալ: Գնացիր ողջ մնացիր՝ եկար, չէ՝ «բերելն» է մնում: Կյանքը տանում ես, անձամբ քո ձեռքով տանում ես մարտի վայրը՝ լեռ կլինի, ձոր, թե լանջ ու դաշտ: Դնում ես, դնում եմ, դնում է, քիչ է: Դնում ենք՝ դեռ արդյունքի մասի խոսք չկա, բայց մեր՝ ապրելու համար ստացած կյանքը, միայն իմ բաժին կյանքը, միայն քո բաժինը, նրան՝ դնում ենք: Ինչքան «պետք» է՝ վերցնում է մարտը ու արդյունքը տալիս հաղթողին: ՈՒ ասում ենք՝ այսքան զոհ ենք տվել: Եվ այնքան սառնասիրտ ենք ասում, որ կյանքը կորցնում է իր այդքան մեծ ու հրաշք էությունը: Կարծես խալխի այդ «մասին» պետք էլ չէր կյանքը ու նրանից ազատվելու առիթ էր պետք, կամ՝ էս ինչ լավ է, որ կռիվ է, գնամ կյանքս տամ, մահս առնեմ, արխային հեռանամ: Այսպիսի ընկալում կա: Կողքից, գող, չաղալի պես դարան մտած խավ կա, որը շատ գույսգույն պատկեր ունի: Էդ խավը ունի «ժողովրդի ծոցից ելած», ժողովրդին «ներկայացած» մարդկանց՝ մտաորականներ, որոնք ավելի լավ են «հասկանում», վտանգի հոտառություն ունեն, կյանքի էությունը ապրելու մեջ են տեսնում, իսկ այդ ճանապարհին՝ գնի առաջ կանգ չեն առնում: «Շակալ» -ը ռուսերեն է, բայց հայ մտավորականն էլ է օգտագործում, խոսքը վերաբերում է նույն մարդուն, որը ազգություն չունի՝ եթե «շակալ» է: Ամեն մասնագիտություն ունի իր «շակալները«, սակայն ավելի որակյալ, սուր արտահայտված, քան մտավորականն է՝ Աստված չի արարել: Երկու բանվոր միասին հարյուր տարի շակալություն անեն թե՝ հազիվ երկիր տուժի… Շակալները ունեն մեկ ընդանուր, բոլոր ազգերի, ցեղերի, ժողովուրդների համար՝ օրենք, ծածկագրով, միայն իրենց համար բացահայտելի ու հասկանալի մի սկզբունք՝ լափել, ճաշակել չվաստակածը: Կարծես տագնապով՝ թե հանկարծ անտեր կմնա բարիքը: Կոպիտ մի համեմատություն է գլխումս միշտ պտտվում: Որսկանը որսի գնաց սովորականի պես: Տեղ հասավ: Կրակեց թռչող բադի վրա: Կպավ: Քիչ ուշ որսորդը լսեց կրակոց (ասենք երեք ոպեից): Ինչևէ: Որսորդը շարժվեց դեպի որսը: Հասավ տեղ, որսը չգտավ: Նորից կրակեց որսորդը, դարձյալ հաջող ու շարունակեց՝ մեկ, երեք, հինգ… Հետո որոշեց որսը հավաքել: Գնաց, որոնեց, չգտավ: Բայց չընկճվեց: Շարունակեց, որս անել, որսորդը որս անել էր սիրում նաև: Քիչ անց հասկացավ, որ իր որսը գողանում են: Որոշեց պարզել: Կրակեց, ընկավ եղեգնուտի մեջ: Կրակոց լսվեց քիչ հետո: Մարդ կա, ուրիշ որսո՞րդ: Հետևեց: Գնաց ու … Ասաց, դու իմ որսը ինչու՞ ես գողանում, գոնե ինձ բաժին չես թողնում:

Դիմացինը ըմբոստացած ծառս եկավ հրացանը վեր պահած ու թե, կրակել եմ խփել եմ, հիմա էլ վերցնում եմ տանեմ վայելեմ: ՈՒ ավելացրեց. «Իմ կրակոցը եղավ, հետո՝ քոնը, որ տեսար որս անող կա, ինչու՞ տեղդ չփոխեցիր, որսս դուրդ էր եկել, ես խփեի, դու վերցնեիր, որ չիշտ կոչվե՞ր: Էս տեղերին տեր տիրական կա, մենք մեր մազերը այստեղ ենք կոշտացրել ու թափել, մեր հրացանների ձայնը եղեգնուտի ամեն մի փող պահած ունի իր մեջ, մենք մեր արահետները ունենք ասֆալտից էլ պինդ, մենք երգեր ունենք կապված այս որսավայրի կենդանական աշխարհի մասին, մեզ ճանաչում և ընդունում են թռչունների և կենդանիների շեֆերը, նրանք մեզ որս են մատակարարում մեր հայտերով: Հայտ, գիտե՞ք ինչ բան է, հայտավորում ենք, նոր միայն վեր կենում գալիս կրակում: Դուք օդում կրակողներ եք, բայց որս եք ուզում: Էդպես չի լինի: Որսը փիլիսոփայություն է, պիտի նրա իրավական դաշտը լավ իմանաս, ուսումնասիրես յուրաքանչյուր պոտենցիալ որսի մարշրուտը, նրա չվացուցակը, պոզիվնոյը, կենտրոնական դիսպեչերի հետ կապի կանոններն ու անվտանգության չափը որոշող ազդանշանները: Սա ի՞նչ է նշանակում: Որսը թռչնակայանից թույլտվություն է ստանում թռիչքի՝ կոնկրետ հայտի հիման վրա: Այսպիսի թռիչքը կոչվում է՝ մահապարտի, այսինքն թռչունը գտնում է, թռչում է զոհաբերվելու կոնկրետ մարդու: Օրինակ՝ ահավասիկ մեր դեպքը: Ինձ համար, թռչնակայանից թռչած բադը՝ պիտի ընկնի ինձ համար, առավել ևս, որ կրակել եմ ես, իսկ դուք… ձեր կրակոցը և աննպատակ էր և մնացած բազմաթիվ պահանջներից զուրկ: Կարծում եմ որևէ անհասկանալի բան չմնաց՝ առավել ևս, որ գրել կարդալ գիտեք: Տեսնում եմ՝ ապշած աչքեր ունենք, կարծես լավ չենք յուրացրել ասածներս: Հիմա որ ասեմ՝ պիտի որսն էլ ծիծաղի, ախպեր, մենք մեր որսը չենք տա ուրիշի, այս բադը մենք ենք պահել, պաշտել, որ քե՞զ տանք:- Մարդը, որ որսորդն էր էս տեղերի, քարի, քոլի, եղեգնի հետ քնել էր, վեր էր կացել, եղեգնի հետ քնել էր, վեր էր կացել, հրացանը ճտին էր ծնվել, շվարած ասաց, հրացանս էլ տամ որ, կպրծնեմ քեզնից:-Բա պիտի տաս, բա էսքան խոսելն ինչիս էր, վեշմեշոկիդ մեջ եղածըն էլ իմն է, հանիր տուր, ուրիշ բան «չստեղծվի» գողությունը կծածկեմ, հրացանդ էլ կմնա քեզ, ավելին մի սպասիր՝ անյերեսություն կլինի»: Որսորդը հրացանը ծալեց, փոտ ընկած ունքերը չուղղած, աճքերը պատռված, անպայման արյունոտ, բայց զուսպ օրորեց գլուխը ու ասաց,-«Շակալ, շատ ավելլի լկտի, քան զուտ «շակալը»: Գնաց տուն: Պատմեց եղածը ու վերջում ասաց. «Հաջորդ անգամ կուտես համա, կտանես… Որ չկրակեմ, որտեղի՞ց պիտի տանես, շակալ: Ցատկես, էդ ձևով երկար չես ապրի, քեզ կիմանան, ու դու ոտքի տակ կգնաս: Կգնաս սոված կսատկես»: Մի տարեց մարդ բեխի տակ խնդաց կամ հեգնեց. «էնա ասում ես «շակալ» ու հետո էլ թե՝ սոված կսատկես: «Шакалы живучие» լսե՞լ ես: Դու չես կրակի, ուրիշը կկրակի, իսկ նա միշտ կունենա «ուտելիք»: Հալալը հարամից դու ես ջոկում՝ դու էլ կմնաս, վտանգը հեռանա՝ նա կհայտնվի որսադաշտում առաջինը ու կվայելի՝ ինչ արդեն կա պատրաստ»: Որսորդը լսեց, լսեց բայց չհավատաց: Ասաց՝ հիմա, որ տեղյակ եմ, էլ ինձ չի խաբի: Ասաց ու վստահ նայեց իրեն պահող հայելուն. «ես անեմ, ինքը՝ տիրանա՞, գնա որսս ուտի ու լկտի հեռանա՝ ինձ մուննաթի տակ թողնելով: Հրացանի տակ կտամ ու օրենքը բան չի ասի…»: Րոպեն՝ րոպեի, ժամը՝ ժամի, օրը՝ օրին նստեց ու գյուղը տարավ դեպի խնդիրներ, որոնց լուծումը չի գալու ոչ գյուղսովետից, ոչ՝ կոլխոզի վարչությունից, որովհետև ռայկոմի միայն շենքը մնաց: Էս ի՞նչ է, բա ո՞վ է խալխի հոգսը լսելու, լսելու ու փարատելու: Այ երեկ, փլանքյասի կտրին, որ հիմա քանդված մեջք ունի, խոսում էին, թե մի անտեղ գայլ՝ էլ ոչխար չթողեց, չաղալները, աղվեսները մարդկանցից էլ չեն վախենում: Օրը ցերեկով գալիս են խլում ու հայդա, չեն էլ շտապում: Խալխը, չէ՝ ժողովուրդը, էս էլ քանի օր է «քարեքար, սարեսար, զարկելու տեղ չունեցավ ու չունի, որ ասի ու բանի օգուտ տա: Կանգնում զարմանում են, ապշահա հեռանում են ափսոսանքների մի շալակ թողնելով «բեռի» տակ տնքացողներին, որպես կարեկցանքի նմուշ: Խոսքը հասնում է որսորդ մարդուն: Հրացանն առնում է ու ճամփա ընկնում՝ ոնց որ հեքիաթներում:

Մի օր է պտտվում, երկու օր է դարան մտնում, թե քանի ժամ է քնում, քանիսը պլզում՝ չի ասում: Ասի ինչ անի, էդ սովետի երկիրն էր պրեմիա տալիս խփած գայլի, աղվեսի, չաղալի համար էլ գուցե: Հիմա ո՞վ տա: Ըհը, գայլն էլ մի օր իմացավ, որ էլ խորհրդային միություն չկա ու ասաց՝ էլ շտապելու բան չկա, դինջումը կուտենք ջոկելով: Շատերը գայլերի օրինակին հետևեցին: Այդ թվում՝ կենդանիներ: Սա հստակության համար: Մի ուրախ ու անհոգ օր գյուղի ռատուշան աշխուժացավ գայլերից մեկի սպանության հաշվին: Այս գյուղին բան տվող չկա, որովհետև Արցախի ողնաշարից հեռու է, խելքը գլխին մարդը անշահ չի գա այս անանցանելի ճանապարհներում մեքենա փչացնի: Չկա՝ որովհետև վերևների աչքից դուրս է, որովհետև թշնամուն չի զիջել իր հողը, որովհետև թշնամին սրանց տները վառելու համար ելած օրը, ելած ժամին, ելման կետում արյունլվա է եղել ու «վայ դադա» ասելով փախել, որովհետև ճկունություն չունի, որովհետև այս գյուղը այլևս տալու բան չունի, որովհետև մի շարք ուրիշ «որովհետևներ» կան վտանգավոր… Իսկ ես գյուղի «յալ»-ին տվի Ռատուշա անունը, որ հեռվից լսողը գյոըղը շփոթի այդ անվան հետ ու բան չհասկանա, թե անտեսված այս բնակավայրը ինչու Ռատուշա ունենա, ոչ թե՝ «շնամաչ»: Գայլը սպանված, մեկնվել էր: գյուղացիները անիծում են ուրիշի ապրանքը անզակոն լափող կենդանուն, որը ոչինչ չի լսում, բայց հասկանում էր, որ չի կարելի: Անեծքները պրծան, հիմա գովում են գայլը սպանողին: Աստծուց էլ են պահանջում, որ մի բան անի, գիշատիչ կենդանուն շարքից հանելու համար էդ մարդուն պարգևներ տա, հակին կանգնի: Մարդը խոսք վերցրեց: Վերցրեց, «տեր չուներ» ասե՞լն է ճիշտ, թե ասենք՝ տեսավ չեն տալիս, կամ չեն «ըմանում», լեզուն տարավ քաշեց դեպի իրեն.

—Սիրելի համագյուղացիներ, Աստծու տվածից շնորհակալ եմ, ձեր կողմից Աստծուց ինձ համար բաժին խնդրելը, որց են ասում, արդեն պարգև է: Սրա եղածն ինչ է, ձեզ պես հերոս խալխի համար ինձ նման տղաները կյանքներն էլ պիտի տան:-Շատրքից մեկն ասաց՝ բա ինչու՞ կռիվ չգնացիր, մահնով շահնով գլուխ պահեցիր, գլուխդ… Երկրորդը սաստեց կնոջը ու ասաց՝ մարդու արածը չգնահատելը՝ Աստծուց կպատժվի: Կինն ասաց՝ որդիս էր տանս զարդը, հույսը, լույսը, հիմա պատկերին էլ, քո խոսքին էլ… Իսկ գայլը Ռատուշա բերողը խոսում էր՝ կարծես գյուղի ջուրը կտրած դևին էր սպանել ու խալխին փրկել ծարավից կամ մահից: Այս մասին էլ ասող եղավ բարձրաձայն, բայց կողքինը սաստեց ու ամոթանք տվեց: «Խոսք վերցրածը» խոսքը դրեց ժողովրդի հիշողության մեջ ու փակեց,-իմ պարտքը ձեզ ծառայելն է, ով ինչպես ուզում է՝ հասկանա: Ժողովուրդը ստացածը արոճ անելով գնաց ցրվեց: Գայլը որոշեցին կախել Ռատուշայի երկհարհանի տան բալկոնի տակի ճաղից: Որոշողների կազմում՝ գայլը բերողի յոթը պորտը, թայփան, նրանց հարիֆները ու անվիզ անողնաշարների պիտի կենդանիներ, որոնց միջոցով հավաքվածների թիվը շատանում է ու ստանում «ժողովուրդ» մականունը: Որոշեցին նաև ժուռնալիստ կանչել «ՑպսպՉՌՊպվՌպ» գրած մեքենա գա, նկատի ու պատմի, թե ինչպես… Ի դեպ, էդ պահին կողքից մեկը խզխզաց ու ինչ որ բան ասաց, որից ջոկեցի իմաստը, գուցե թերի: Դպրեցի տնօրենն ասաց՝ ես իմ խոսքը շատ հարգում եմ, դրա համար էլ կարծիք չեմ հարցնում անտեղի: Էդ էն գործը չի, որի համար ժուռնալիստ գա: Ասաց ու հեռացավ: Տարեց մարդը, որ մտավորական էր նաև էշով ցախ էր տանում, շարունակեց դպրոցի տնօրենի միտքը վերջից՝ և ուրիշ ուղղությամբ: «Ժուռնալի՞ստ, Ղարաբաղու՞մ: Տոնածառ զարդարողներ են: Ամեն տոնածա՞ռ, չէ: Մեծահարուստի ու չինովնիկի նվագը պար է ածում սրանց: Խալխին, էս կաթվածահար ժողովուրդին մի երկու նախշուն խոսք են հնչեցնում էկրանից, մի երկու կադր նկարում ու ապշեցնում են՝ ձեզ տելեվիզրով նշանց ընքտըլան: Հիմա տեղը չի, բայց ես պատմություն գիտեմ, անձամբ եղել եմ մեջը, դրանք գլուխ պահող, շողոքորդող, վախկոտ մարդիկ են»: Հին, բայց դեռևս ոտքի վրա պինդ կանգուն հարևանը բակից ասաց՝ «Դրանք իրար հետ լավ էլ լեզու կգտնեն, մեր գլխի բանը չէ, մութ գործեր կան, ժողովուրդը կոծկեց գնաց: Ես դրանց ոչ մի խոսքին չեմ հավատում: Խալխի յուղուրին մատ չեն ծալի, կտրած մատին չեն կյուզի, ինչ մնաց…»: Էդ մեկը լավ չարիր, ընկեր կոմունիստ մարդիկ գայլը, սպանած գազանը, հանել դրել են շնըմաջումը, դու սաու ես… էդ բոյին անհավասարությունը 37 թվականին շատ մարդկանց տներ են քանդել, մինչև էդ էլ, դրանից հետո էլ: Հիմա էլ կարելի է կասկածամիտ լինել, բայց մեր աչքով տեսածը: Սա ես եմ ասում, կողքից նայող մարդ եմ, ինչ տեսնում եմ՝ էն էլ ասում եմ, ինչ ցույց չեն տալիս էն՝ չի երևում, ոնց իմանանք՝ կա, չկա կար, չկար… Ես չեմ ուզում վիրավորել գյուղացիների մեծամասնությանը, բայց միասնական էր, եթե ճիշտ չեն գնահատել, կամ խաբվել են, ապա Տոլստոյի հայրենիքում էլ նման բան եղել է այսպես՝ իրենց տգիտության մեջ միասնական լինելու խնդիրը չէր անհանգստացնի գրողին: «Մերոնք» գրեթե մի մարդու պես արձագանքեցին ազգի ու ժողովուրդին ծռայելու համար ապրող մի մարդու, որը գյուղը փրկել էր չորս ոըանի գայլից՝ իր, մանավանդ անձամբ իր ու իր ընկերների խոնարհ ու խրոխտ ջանքերով: Կրկնում եմ, երկու կամ երեք (գուցե չորս) զույգ մարդ չուզեց լսել մի «բան», որը ապշեցրել ու հիացրել էր մեծամասնությանը, այդ անհասկանալի միավորին: Հիշում ե՞ք որսորդին, որ բադ էր խփել, որ բադեր էր խփել, բայց չէր «վերցրել», որին չէին տվել, որ շվարել էր ու ասել՝ «….»: Հաջորդած օրվա կեսին ռատուշա դուրս եկավ, կամ հասավ՝ հրացանը ուսին, վեշմեշոկը մեջքին կապած, հոգնած, թակված, պատռված փոխկով, չանգռված երեսով: Ռատուշայի պաստայաննի կլիենտներից մեկը թե, որսից ես գալիս, համա որսդ չի երևում, հրացանդ է՞ քոռացել, թե՝ աչքդ: Որսորդն ասաց, անտերը ինձ տանջեց, ժամանակս էլ լափեց, որսից էլ քցեց, էնքան ոչխար է կերել՝ մի մարդու խելք ուներ, մի խելոք մարդու, քո պես դդում գլուխ չէր պահել… կլենտներից մեկն էլ թե՝ չլինի գել էր սպանելու, մյուսն ասաց, լավ երազ էր, բայց քո աչքերի համար չէր հը, հը, հը, հը: Որսորդը ուշքը ետ տարավ հեգնանք տվեց դդումներին՝ այնքան, որքան անհրաժեշտ էր՝ գոնե այդ պահի համար: Հանկարծ լսեց. «Գայլը սպանել են, բերել էլ են, կախել են, դու անտառի տնակում քնած… թե սուտ եմ ասում՝ գնա ու մի հավատա»: Ռատուշայի բալկոնից կես ջանով կախված մարդը թե՝ հոգս քաշող մարդը: Ժողովուրդի յուղուրեն ջան տվողը, ուրիշ է, կողքից խոսողը… Էլ ասե՞մ»: Որսորդն ասաց. «Գայլը սպանել եմ, ուզում եք հոգս համարեք, ուզում եք՝ պարտքը»: Ասաց ու գնաց առանց ետ նայելու, առանց ետ նայելու, առանց լսելու Ռատուշայից հնչող տարամիտ կարծիքները: Քիչ անց Ռատուշան ամբոխ կուտակեց, որ պարզի կամ զբաղվի «պարզելով», թե փլանքյասը ինչու՞ որսորդը ինչու՞: Գյուղը կայացրեց որշում ու դրեց լեզվի վրա, տակ՝ փլանքյասը կամանդով գնացել է փրկել գյուղը փրկել գազանից ու խալխի գնահատող աչքի առաջ մեկնել է ջախջախված գայլի մարմինը՝ էս մայդանը, էս շեյթանը: Մնացածը՝ ըստ գյուղի, ապօրինություն է, ամոթ է, որսորդը սուտասան է լինում, մեր տղան էլ՝ բացառություն չի: Երկու թե երեք զույգ (գուցե չորս) մարդ «գյուղից» կամ գյուղի որոշումից դուրս եկան ու մնացին անկախ, ազատ: Մինչև (լուրը մի քսակ ոսկու պես մնաց որսորդի պոլիկում) որսորդը տանը չպատմեց՝ գյուղը կորցրած բան չուներ:

—«Անտերը ոնց որ գուշակեր իր վերջը: Մինչև լեռան սռորոտը գնացի, չկա ու չի եղել: Վերջ, ասացի, սա քոչել է: Բայց չեմ հավատում: ՈՒտելը կա, հազիվ թե… Գիշերը բուտկում մնացի, դրա ձենը չկար: Այլևս չէի սպասում: Ասի երկու ղուշ խփեմ թոբա անեմ: Քայլում եմ ու զգում եմ «հոտը», անտերը կողքս է: Հրացանը ծալել եմ, ծխելով գալիս եմ: Ետ եմ նայում՝ անտերը հեռվում կանգնած, շան նման ինձ է նայում: Մինչև հրացանն եմ հանում՝ անտերը տեղը փոխում է: Չեմ հետապնդում: Քայլում եմ դեպի սուրանը, տանում եմ բաց տեղ, ես քարի ետևում սպասեմ, սրան չխրթնեցնեմ: Հասնում եմ սև քարի մեջքին, պպզում եմ ու հենվում: Չկա: Անտերը ցնդել է նորից: Չեմ էլ ծխում: Շունչս էլ պահած եմ սպասում: Սոված էլ եմ: Հանեմ մի բան ուտեմ, թե՝ դիմանամ: Մի կտոր պանիր եմ կծում ու հաց եմ կճմթում: Հոտը զգում եմ կարծես, նորից իրարանցում կա կողմնորոշվելուս մեջ: Ետ եմ նայում ու սառը քամի է հայտնվում գլխումս, կրծքումս: Դիմացի լեռան քոլերի ֆոնի վրա երկու գայլ ե՞ն, թե՞ ինձ է թվում: Հրացանս խորդացել է ինձ, ես սառել եմ գայլերը ժանիքներ են սրում, կամ ղնջղում են լկտի: Ինքս էլ լավ չեմ հիշում արածներիս հաջորդականությունը, բայց կրակոցս ինձ հավաքեց ու դրեց ուղեղիս մեջ ու զգաստացա: Սակայն գայլերից և ոչ մեկը չմնաց տեղում: Փախչում են: Վազում եմ, կանգնում եմ, կրակում եմ: Սրանք սուրանի եզրին են արդեն, ես պիտի փորձեմ փակել ետ դառնալու ճանապարհը: Նորից հրացանս լիքն է, ես վազում եմ, գազաններից մեկը դժվար է վազում, կամ գրեթե չի վազում: Կաղելով քոլերն է քսվում, գնում է, սուրանի ծերին հասած էլ ընկնում, բայց շարժվում է: Էն մեկը հասավ բացատի վերջը ու կորավ շամբուտի մեջ: ՄԻ քանի քայլ էր մնացել, հասել էի, անտերը փախավ, քարշ գալով հասավ քերծի ավարտին ու երևի թե բիթի ընկնելով, որ հելնելու տեղ չկար, սկսեց որքերով պայքարել կյանքի համար: Ապարդյուն: Մի երկու քար էլ պոկեց հետը տարավ ներքև: Վերևից նայեցի: Գայլը ճանապարհից երկու քայլի վրա ընկած էր անշարժ: ՈՒղեղս վազեց երկրորդ գայլի հետևից, բայց ջանս կլոլվելն էր գերադասում ու ծխելը: Որոշեցի գտնեմ սատկացնեմ, գլուխս սինջ դառնամ տուն: Հացս ուտելով պտտվեցի, տեղ չթողի, հին ու նոր ծակուծուկ մտա, փանդիփիլ արի՝ չէ: Էդ էր թողի եկա»: Տղան ասաց, գայլը ինչո՞ւ չբերեիր գյուղ: Կինն ասաց, ոնց թե «ինչիս է» գյուղացիք իմանան, որ դու ես սպանել: Որսորդը նյարդանալու էր ու ասաց՝ ես ինձ հազիվ եմ բերել եքա գազանին ո՞նց բերեի: Կինն ասաց՝ քո սպանած գայլը փլանքյասին փառք է բերում, սաղ գյուղը նրանից է խոսում: Որսորդը քթի տակ ասաց՝ գյուղ էլ ասում ես, իրենց լինի, թող ուտեն: Կինը գրեթե լացելով պոռթկաց. «Մեր գյուղն էս է, ես ուզում եմ, որդիներն էլ են ուզում, հերդ ու մերդ էլ, որ քո արածը քո անվան տակ մնա, մենք էլ ուրախանանք, որ էս գյուղին էս ժողովուրդին պետք եկանք: Դու անես, ուրիշը տեր կանգնի»: Որսորդն ասաց «որ մարսում է թող տանի, բայց հարամ է, էդպես ապրողին շակալ են ասում, իսկ գյուղը… Գյուղը տների գումար է, գյուղը հոտ է, գյուղը անշնորհակալ է, գյուղը՝ փլանքյասն է, նրա փլանքյասները ու նրանց շները, գայլերը, շակալների կյանքով ապրող մի ոհմակ: Դե հիմա ինչ ուզում ես ասա, գնա գյուղամիջում էլ ասա՝ մարդու էսպես, էսպես է անվանել ձեզ: Ես էն մի գայլին էլ կսպանեմ, թող գան էն էլ բերեն ցույց տան, որ էդքան աներես են ու տղամարդ չեն: Կնիկն ասաց՝ «Կնոջ տեղ էս դնում ինձ թե, ինձ հավատա, հույսդ նրանց ցանկալի արժանապատվությանը մի հենիր, էն տարի էլ ճանապարհը քարեցիր, թանգարանի պատը, փլված պատը նորոգեցիր՝ դարձյալ նրանց հաշվին գրանցվեց: Գյուղապետը էնպես նկարագրեց, որ փլանքյասն ու իր համախոհներն են երկիր գյուղի հոդսը քաշում, ձևակերպումը վերջնական տեսքով հեռուստացույցով տվին ու ճնշումս հասավ…»: Որսորդը աչքի մեկը փակեց ու լուռ նայեց ձեռքը դեպի ժողովուրդը պարզած հռետորին, որից մեկ քայլ ներքև ժողովուրդ կար լսող, խլշած ականջներով ու անտարբեր աչքերով: Կրակոց չլսվեց, բայց որսորդը փրթեց, անպայման կոտորեց, վճռական աչքերով սրբեց տականքներին ու թողեց ճանապարհից երկու քայլ դենը ընկած գայլի կողքին ու պիտի ասվեր՝ դե եկեք սրանց էլ տարեք, թե տանող եք, տեր կանգնեք, եթե տիրություն անող եք, շակալներ…

Կեղական ինքնակառավարման ընտրություններից հետո գյուղը փլանքյասին կարգեց գյուղապետ՝ իր ձայները տալով նրա «բարի ու շեն գործերին»: Նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ մի գյուղացի կլուբի մի ծերից ձեն ուզեց ու առաջ եկավ: Եկածները նայեցին փլանքյասի ազդանշանին ու ասին՝ լսում ենք:
—ՈՒզում եմ մի հարց տամ: Որ պատասխանեցիր,-դիմում է փլանքյասին, ես էլ, ընտանիքս էլ, ազգականներս էլ, քեզ ենք ձայն տալու՝ մոտ 40 ձայն: Ասե՞մ: Ասեմ: Երկու տարի առաջ էր: Գնացել էի մի բասմա ցախ բերելու: Մի երկու քոլով, շամբով էլ անցա, հասա Սուրան: Ինչ տեսնեմ: Մի մարդ հրացանն առած շանթահար վազում է, կրակում է, գլուխս առա պառկեցի՝ մնավանդ որ չէի ճանաչել: Կրակոցները որ կտրեցին վեր կացա կուզեկուզ գնացի դեպի դեպքի վայրը: Որսորդը չկար: Ամեն բան հանգիստ էր: Սուրանից ներքև ի՞նչ տեսնեմ…, դահլիճից մի երկու կոպիտ արձագանք եկավ, գայլը, ամբողջ տեսքով մեկ ջախջախված: Որոշեցի իջնել ու նայել անտեր գազանի սատկած հալին: Հազիվ տաս րոպե անցած լիներ՝ իջա քոլերի միջով, նեղլիկ քարե արահետով շուտ հասա տեղ այն ժամանակ, երբ սպիտակ գույնի գազ 24-ը բեռնում էր գազանը: Հարցս հիմա հարցս,- կլուբի մի քանի կողմերից ժխոր բարձրացավ ու հարցը տապալելու փորձը գրեթե հաջողվեց: Սակայն վերջին պահին մարդը ասաց,- ողբերգությունը արդեն եղել է, հիմա ընդամենը կարող եք ըմբեստ մի մարդու սանձել՝ ծեծելով կամ… Հարցս սա է՝ դուք կարող ե՞ք պարզել, թե ովքեր էին ուրիշի որսը գողացողները, և ինչպես այն հետո հայտնվեց գյուղամիջում ու փառք բերեց ձեզ: Շնորհակալ եմ»: Հիշենք այս պատմության հերոսներին անցնենք մեկ ուրիշ պատմական իրողության: Կուլուբի մի անկյունից «ձայն» ուզած գյուղացուն լավ պահենք՝ գոնե այս դրվագում, որը պիտի դատավճռի փոխարինի: Պահենք գյուղի ըմբեստ խալխին, որը ժողովուրդ չէ: Աստված շատ խելոք փոքրամասնությանը ժողովուրդ անվանելու պատգամ չի թողել: Ինչևէ: Տեղափոխվում եմ 20-րդ դարի 80-ական թվականների վերջը ու լուրջ տեղեկություն եմ թողնում պղծված պատմության հարևանությամբ:

Եթե մեր իրականությունը, այսքան կեղծումներով կարողացել է ներկայանալ պատմությանը ուրիշի փոխարան և դիմակով, ավելի կոնկրետ, եթե «պատմությունները» ևս այսքան անտեր ու առանց վերհսկողության, այսքան կեղծ ու լկտի են փոխանցել մեզ, ապա մենք ունենք աղբակույտ՝ պահած գանձի փոխարեն: 1986թ-ից մինչև 1994թ անցած ճանապարհը կարծես «ոչ ոք» չի հիշում , կամ չհիշելու «արտաքին են» ընդունում, կամ հարկը չկա դրա, կամքանիս արժե, կամ որ արժե՝ ի՞նչ…: Աչքդ թեքեցիր, աչքդ կփոխեն…:
1986թ օգոստոսին Երևանից մարդ եկավ Մարտունի, որի գալուստը ոչնչով չնշանավորվեց՝ բացի Վոլոդյա Խաչատրյանի սեփական նորակառույց տան բակում կազմակերպված ընդունելիությունից: Ընդամենը հերթական ճաշկերույթի էինք հավաքվել ընկերներով, սակայն հյուրի զրույցը, մանավանդ նրա ով լինելը, մեզ հանկարծակիի չբերեց, բայց աշխույժացրեց: Հյուրը Զարեհ Սամսոնի Մելիք-Շահնազարովն էր՝ Վարանդայի Մելիքի կոռը: Իշխանական տեհմի սերունդը կիրթ ու հավասարակշռված մարդ էր եղել, իսկ մենք հանաքի վերածեծինք նրա ելույթի սկիզբը: Ասաց՝ Հ. Ալիևին դատի եմ տվել: Մենք լուրջ դեմքեր ցուցադրեցինք մարդուն, իսկ ես ասացի՝. Դատը Մարտունում կազմակերպեք, կլի՞նի: Լավ չէր լսում հարցիս ուրիշ պատասխան տվեց: Մանֆրեդը դարի օրը հարցրեց շատ լուրջ, բավական երկար ծիծաղեցինք մեր անփույթ զրույցներով: Հազիվ թե որևէ մեկը, ուղեղի որևէ մասում, ինչ որ չափով եկած լինի այն մտքին, որ այս զրույցների մեջ սասկալի ողբերգություն է նախատեսված ճակատագրով: Ազգային ազատագրական պայքարի ծիլերը կյանք են առնում, որ նաև այս տան մատաղ սերնդին մատաղ անեն «իրենց բարգավաճման վեհ գործին»: Հիմա հեգնանքով եմ ասում այս տողերը: Վեհ գործ չկա: Վեհությունը հարաբերական է ու բաց, առանց բաժնետիրության: Մելիք Շահնազարով Զարենը այնուամենայնիվ նստվածք թողեց իր խորհրդավոր զրույցներով: Երեկոյան հավաքվեցինք կույրերի միության շենքի այն մասում, որ գլխավոր ինժեներին էր, ուներ արտադրամասեր: «Հանաքը մի կողմ, Երևանի մեր ընդհատակները հույսեր են պապում մեզ հետ: Զորի Բալայան, Սերո Խանզադյան, Իգոր Մուրադյան և այլն…: ՈՒզում են Ղարաբաղը վերամիավորենք Հայաստանին: Պատմական ակնարկներ պիտի լուսաբանենք, ստորագրություններ հավաքենք, ժողովուրդի հետ աշխատենք, մի խոսքով պիտի գործ անենք, բայց թաքուն, մեր միակ օտարը միլիցիաի մեր ընկերն է լինելու: Ռեխը հինչա, պիտի քյոմագ անե»: Սա էր մոտովրապես այն ծանոթությունը, որով ճանապարհ պիտի ընկներ մի ամբողջ Ղարաբաղ, հետո նաև՝ Հայաստան… հետո նաև: Կորիզ ստեղծվեց Մարտունի քաղաքում: Կարճ ժամանակահատվածում ունեցանք բջիջներ նաև գյուղերում: Մեր առաքելությունն էր՝ նաև սաղմեր ստեղծել շրջաններում ու կապ պահել ընթացքի հետ: Տողի Վիգեն Գրիգորյանը ուսանողական ընկերս էր: Նրան կանչեցին Մարտունի: Ստացավ հանձնարարականներ ու սկսեց գործել: Սերտ աշխատում էինք: Կոմկուսը գուցե և որոշ աշխուժություն նկատել էր, բայց լուրջ վտանգ չէր կանխագուշակում: Վճռականությունը շուտով պիտի ռեալ քայլի վեր ածվեր: Համոզված էի, (ինքս եմ շոշափել)ժամանակը խայտաբղետ ընդարումների ու անկանխագուշակելի օրերի նմուշներ էր ցուցադրելու: Ընդհատակյա կազմակերպությունը իր շրջանակները ընդլայնեց երիտասարդների, առնական տղաների, ժամանակի ռիթնից դուրս մնացածների, անհաջողակների, նվիրյալների անազնիվ ու կոնյուկտոր նպատակներ հետապնդողների, պատահական քաշքշուկների, հեռահար ու կանխակալ ծրագրավորվածների ու այլ շերտերի հաշվին: Ինչու՞ այդպես: Դա այլ հարց է:

Այս մասին խոսում են բոլորը, խոսում են՝ հետապնդելով դարձյալ դիրք: Խոսում են՝ կարծես հայտնագործություն արած, պատմում են՝ իբրև ակունքն են, հառաչում են՝ ինչպես թոթոված: Ներկայացնում՝ որպես Հիսուս Քրիստոս, շունը տիրոջը ճանաչել, տերը շանը շան տեղ չի դնում: Հոգիս ընկճվում է, որ աչքիս առաջ գողություն են անում ու լկտի վիրավորում նրանց արժանապատվությունը, ովքեր որոշել են կշեռքի վրա չդնել պատմության ճշմարտությունը ու փայ-փայ չանել ամբողջականը: Որ խեղդեն էլ ես չեմ միանում նրանց, ովքեր հոգու խորքում գիտեն իրականությունը, բայց կեղծում են, կամ չեն «արձագանքում» հորինվացքներին, չեն կասեցնում աննշան մի դիպվածը լեգենդ դարձնեղների ամոթալի քայլերը: Ինքը ՝ հերոսը կապշեր, եթե լսեր իր մասին մնան զրույցներ, հորինվածքներ, շինծու դրվագներ, «փիլիսոփայություններ»: «Մեկը սպանեց գայլը, որսորդի որս գայլը, ճամփի եզրից վերցրեց, բերեց գյուղամեջում մեկնեց ու «խալխի շներհակալությունը» ստացավ… մեկը կլուբում էլ սուս մնաց, «մեյդանում» էլ, Ռատուշայում էլ, ու ապրուստ ունեցավ սուս, մեկը սկի մեկ էլ չէր, բայց «մեկ» եղավ, «ազգի գրողներ» փափախի տակ, մի քանիսը իրենց ճանաչեցին կլասիկներ (ի դեպ իրար մոտ իրար գովում են իրարից զատ՝ ասում են անասելին) ու կլասիկին հասնելիք փայ վերցրին ժողովրդից հենց այն օրերին, երբ որսը անտեր ընկած էր ամենուր, կլուբումը մարդ չկար, հրապարակում՝ «միայն թե մեր հարցը լուծվի»: Գողացան մի բան, որից («վախենում էին» ասելը շատ քիչ է) սարսափում էին, որի մասին խոսելն անգամ պատիժ էր գուշակում, որը արդեն պատճառ էր դարձել մի խումբ (իրոք անձնվեր, իրոք ազգի վիճակը սրտներին ծանրացած, իրոք համարձակ, իրքո (լավ գիտակցելով նախաձեռնածի ծանրությունը ու հետևանքները) գրողների արտաքսման՝ դեռևս 60-ական թվականներին նույն 20-րդ դարի: Այդ գրողներից և ոչ մեկը ազգի կամար վառած իր կրակից տաքացող սաջի վրա սեփական լավաշը չթխեց, իր իսկ քուրքի համար խալխի մազը չծռեցրեց, շինծու ելույթներ չունեցավ:

Իսկ այդ 1988թ փետրվարին խոսող անձանց շատերի խոսքին չեմ հավատացել այն օրերին, երբ «մարզաասովետի որոշումը» պատմական ճանաչելու շեմին էինք: Յուրաքանչյուրը նստած էր երկակի ստանդարտի պոտենցիալով: Իսկ ես կուլուբում էի, կարող էի վեր կենալ ու ասել մի անկյունից՝ պարոն, դու կեղծում ես, դու դեմ էիր, դու սարսափահար եղար, երբ ես փորձեցի ընտելացնել քեզ ազգային ազատագրական պայքարի ոգուն: Ինչու՞ չասացիր: Որովհետև դու միակը չէիր քո տեսակի մեջ, որովհետև քեզպեսներ շատ կային չորս կողմդ, որոնք կարողացան փափուկ տեղափոխել իրենց բազկաթոռները այն իրականությունից այս իրականություն՝ չկրելով ոչ մի «վնաս» ստանալով նոր կարգավիճակ, գրեթե՝ հերոսի: Հիմա պատկերացրեք, կլուբում մի մահկանացու մի ծերից խոսք է ասում մի ամբողջ խավի, որի նախշուն արտաքինը երբեք իր իսկական դեմքը չի ցուցադրում՝ քանզի դա է նրա ուժը: Կուլ կտային, ազգի դավաճան կհասնեին, դրանով իսկ մի շերտ ևս ավելացնելով իրենց պաշտպանական թաղանթին: Ահա թե ինչու գայլը սպանողը ծպուտ չհանեց, իսկ կլուբի մի անկյունից հարցի պատասխան ուզող մարդու ամբողջ ցեղը քոչեց: Հանվեց այն աչքը, որը տեսել էր գայլ սպանողին, որը տեսել էր գայլ գողանողին, որը չէր տեսել կողքի լռողին:

Թե հարցեր կային էլ՝ մեռան ու «ծննունդ» հազիվ թե նախատեսվի՝ թե ուզում ես հացդ լինի, նաև՝ սպիտակ»: 20-րդ դարի հայ գրականությանը ներկայացնող ստեղծագործությունների «ցանկը» չկա: Գրողներին գնահատում են նախ՝ հենց իրենք գրողները, կամ՝ արվեստագետները՝ լայն առումեվ: Ժողովուրդը լսում է ու իր գլխի մեջ ունեցածի չափով ընկալում: Որպես կանոն՝ քարշ է գալիս իր «ինքնուրույնության» սայլով՝ որի անիվները հենց իրենք են՝ այդ գրողները, նրանց ոսկե շրջապատը կամ արծաթե լուրերը: ժողովուրդը բանից խաբար չի, ու չի էլ լինում, չի էլ եղել, բայց ժողովրդայնություն են վայելում «էս ու էն»: «Թքեմ այն կյանքի վրա, թքում եմ, թքել եմ, որը ապրում է հարևանս: Գրող է: Սերվանտեսին չեմ տեսել, բայց նրա նկարը աչքովս է ընկել: Էնա ասում ես՝ Սերվանտեսն է: 1998թ հունիսի 11-ին երևի: Կոլցեվոյի 9 ֆՑՈՋ -ի առաջին հարկի հարթակըի վրա բեմ էին շինել: Բաբայամ Սյամոյին վարչապետ նշանակելու հարցով էր, տոշնի: Մեկ էլ տեսնեմ սա էլ է էդ բեմի վրա: Ասի՝ տեսնեմ ինչ է ուզում, ինչ է ասելու: Այս անգամ «գրողի» խոսքը հեգնանք բերեց՝ գոնե իմ շրջապատի հարևանությամբ կանգնած մարդկանց՝ «Էս ինչա է, բիչերը երկալած ստուր ընդուր քամակ նիմընելավ… հմանչըմ էլ չի»: Սա էր այն բաժինը , որ ժողովուրդը հանեց դուրս, իսկ նա, ինչպես ռուսական ասածվացքն է ասում. «Ваня слушает да ест» Ղարաբաղի (համով հոտով) մի մտավորական ինձ նկատեց մայթի մոտ, քայլերը դանդաղեցրեց ու ասաց. «ՈՒզում եմ համոզվեմ, դու ես, դու չես, բայց չեմ ուզում հավատամ, որ դու լսում ես այս քյոսագյալուն: Կարծում ես Սամվել Բաբայանն է նրան ասել, որ ելույթ ունենա,- բարևելուց հետո շարունակեց մարդը,- «հետույք տաչելով» ապրողից՝ նորմալ մարդիք լուրջ ակնկալիք չեն ունենում, թող «մտնի» թող դուրս գա, հերն էլ անիծած, որ նամուսը «գրողի» համար ապրուստի ապրանք է՝ ծախի լափի…»: Ասացի՝ ուզում եմ անձամբ ներկա լինեմ պատմական իրողությանը, տեսնեմ որոշ մարդկանց իսկական պատկերը: Ժպտաց շատ անկեղծ ու ասաց՝«Սրա նմանները միշտ բեմի վրա կլինեն, վաղը, մյուս օրը դու կմնաս քո դիրքում, իսկ նա կհայտնվի բրիկադի այն կողմում, որը ավելի հզոր է առայժմ: Шакалы живучие, հիշիր, սրանք են ազգի բուն թշնամիները, սրա նմաններն են Հայաստանը փայ-փայ արել, սրա նմաններին ժողովուրդը չի կարողանում մերկացնել, որովհետև սրանք շուտ են կողմնորոշվում՝ որ նժարն է ծանր: Իսկ «ացm»-երի համար այս դրույթը ընդունելի չէ, անգամ՝ «շուտերի»: Սրանք գոնե «շուտի» որակը չունեն: Իսկ ժողովուրդին ներկայանում են որպես լիդեր, գրող, հրապարակախոս…:- Մարդը դեղ կուլ տվեց ու լռեց: Шакал-ը շարունակում էր «հաց հայթհայթել»: Խալխը կանգնած էր, բայց հազիվ թե լսում էր. «Սյամոյին թարիփ ա անում, տու հուվս վեր Սյամոյեն թարիփս անում, մարդու նման էլ չըս լհա»: «Տահանց անա վերնա՞ մարդ… շորվաչի պեներ ըն…»: Իսկ ես շարունակեցի լսել: Միտինգի վերջում խոսքը տրվեց ոչ անհատ մի կնոջ: Վերջինս ասաց, թե Վ. Խարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը բացատրել է, որ վարչապետի և պաշտպանության նախարարի պշտոնները անհամատեղելի են, սակայն դա պատճառ չէ, որպեսզի միտինգի մասնակիցների անունից որոշում հանվի պահանջելով՝ 1. Պահանջել ԼՂՀ նախարարից, որպեսզի նա շուտափույթ ընդունի վարչապետ Լ. Պետրոսյանի հրաժարականը: 2. Պահանջել՝ ԼՂՀ վարչապետի պաշտոնում նշանակվի Ս. Բաբայանը՝ համատեղելով այն նախարարի պաշտոնի հետ: Հիշենք այս կնոջ բոցաշունչ ելույթը տրիբունայից՝ կարծես Ս. Բաբայանը կախված էր նրա երույթի հաջողությունից, կարծես քիչ հետո կարող է ամեն ինչ գահավիժել անդունդ՝ եթե ինքը իրադրությունը չփոխի, չշտկի, կարծես կյանքն է փրկում հրամանատարի: Ինչպիսի նվիրվածություն, ինչպիսի սեր ու հարգանք ազգի հանդեպ, ազգային հանուն, Ժանա Դ Արկը կամ Արկ, արկ որ պատրաստ է պայթելու՝ ի փառս… ի շահ, ի… Առանց «Касса»-ից հեռանալու ասեմ… Տարի անց այս կինը շարունակում էր մնալ ստվերում, իսկ երբ Ս. Բաբայանի ասպարեզից հեռանալու փաստը դրվեց նաև սեղանին, ես «բախտ» ունեցա լսելու նաև այս առդիվ նրա խոսքը: Կինը մի անգամ ևս հաստատեց՝. կնոջ մասին հայտնի մարդկանց «թևավոր մտքերի» իսկությունը: Կեցցես, ինչպիսի հոգեբանություն, ինչպիսի դասախոսություն, ինչպիսիգնահատական՝ նույն Սամվել Բաբայանի, այս անգամ՝ հակառակ բևեռից: Ես այդ կնոջը չեմ ճանաչում, չեմ էլ ուզում «որակել»՝ միևնույն մարդու հասցեին երկու տարբեր (տրամագծորեն թշնամական) կարծիքներ հայտնելու փաստը, սակայն ինձ ապշեցնում է մեկ այլ բան… մի դեպքում (առաջին) նրան «ընդունեց» Ս. Բաբայանը և դաբրո տվեց ելույթին, այնուհետև նրա խոսքը ընդունեց Հանրապետության ղեկավարությունը, մտավորականությունը, կարծես նաև ժողովուրդը: Այսօր՝ քեզ, վաղը՝ նրա՞ն… Նորմ է՞: Նման «ճկունությունը» ավելի կոնկրետ անուն ունի: Բայց խնդիրը կնոջ կամ մարդու մարդկային որակը չէ: Ժողովուրդ, դու ինչու՞ հանդուրժեցիր, դու ինչու՞ չելար, չասացիր, պարոնայք, երեկ՝ Սամվելին, այսօր՝ ձեզ, վաղը մեկ ուրիշին… Էս ի՞նչ եք աճեցնում: ՈՒսանող, այդ տարիների մի ուսանող ասաց՝ նեմեցը նման մարդկանց գնդակահարել է: Դրանք՝ ըստ Է. Թելմանի, պիտի կախվեն առանց դատի և դատաքննության, որովհետև թշնամին էլ չի ընդունում լրբություն, նրանց ինչին է պետք մի մարդ, որը իր ազգին չծառայեց: Մնում է համոզվել, որ շատ արժեքներ կան, առանց որոնց չի կարելի մարդ կոչվել, բայց քչերն են օգտվում դրանից: Ու շատ հանգիստ ընդունում է՝ մեծամասնությունը, որպես անտեղյակ վկա աշխարհի անցուդարձի, փոքրամասնությունը, որպես այդ վկայությունը շահագործող մաս, բայց՝ հանուն ժողովուրդի: Թե այդ «հանունը» ինչպես է հասնում ժողովուրդ կոչվող «գումարին» և ինչի տեսքով՝ ոչ ոքի չի հետաքրքրում: Սա է կյանքի հրաշքը նաև: Այստեղից՝ խելացի մարդը լավ է հասկանում այս «անկապ» կապը, կարող է պայքարել հանուն նրանց՝ ովքեր պիտի օգտվեն արդյունքից, սակայն միայն վերջին պահին է շոշափում, որ օգտվողները դարձյալ «ժողովուրդ» չէ ու «երախտապարտությանը» սպասելը հուշարձանի տեսքով՝ անմտություն է: Դուրս մնա կյանքից, ու՞ր դնա, ամենուր մարդիկ են՝ նույն Աստծու զոհերը: Մնում է որոնել այն, ինչը հեշտ է գտնել, չի ծակում, ուտել չի ուզում, բեռ չի, բայց կյանքի միջով տանում է առանց «կորուստի», իսկ գլխի տեղ կարելի է ունենալ նաև մի կաղամբ, գուցե ճականդեղ, բայց ոչ դդում՝ մարդիկ գիտեն, որ դդումը բան չի հասկանում: Մինչև կհասկանան որ՝ կաղամբն էլ, ճականդեղն էլ… փառք Աստծու… ինչ էլ լինի՝ կլինի: ԼՂՀ մայրաքաղաքը Ստեփանակերտն է: Այս երկրի մայր քաղաքի «Ավագի» անունը կրելու համար՝ շատ ջանքեր են գործադրվում նրա ղեկավարների կողմից, ու կոչվում են՝ մի մասը «էսպես», մի մասը «էնպես», մեկն էլ քաղաքապետ: Քաղաքի պետ լինելը շատ մեծ պատիվ է...

Այն փալանի պես դնում էին մեջքի ու սպասում, որ ապահով ու անվնաս մեջքով գործեր անի: Հիմա ընտրում է ժողովուրդը, չէ, միայն ժողովուրդը՝ գոնե Ստեփանակերտում, 21-րդ դարի սկզբին: Քաղաքապետը ԱԺ պատգամավոր էր ու գնաց քաղաքապետ: Ռուսաստանից եկած մի մտավորական հյուր հարցրեց ինչո՞վ է տարբերվում այս քաղաքապետը նախորդից: Քաղաքի բնակիչը ոգևորված էր բացատրում, բայց հիշատակեց, որնախորդը ևս մնացել է թիմում: Հյուրը ժպտաց ու ասաց՝ «Молодые, научились играть…»: Մարդը շատ հոգնած ասաց՝ «Դուք հարցնեմ՝ չե՞ք հասկանում, թե՞ ձեզ համար այս ցեխաջուրը… ոչի՞նչ, ծորակից եկող այդ հեղուկը չի կարելի խմել, իսկ դուք պատմում եք քաղաքի սառնորակ աղբյուրների մասին, ձեզ ի՞նչ… այսպիսի ջուր խմում է նաև քաղաքապե՞տը: Հպարտանալը հրաշալիզգացմունք է, բայց այն հիմքեր է ուզում գրեթե միշտ: Ես լսել եմ նրա խոսքը, տեսել եմ նրա ֆորսը, սին է, չունի անհրաժեշտ կամք չի դրսեվորում, անափ խոսքերը տեղավորել կարելի է ցանկացած կոկորդում ու՝ լեզվի: Ձեր շենքից մինչև կենտրոն՝ մոտ 100 քայլ է, էսպես՝ շենքերի բակով թե գնանք: Ջոջեր էլ ունենք, որ այդ կեղտերի միջով, ցատկոտելով գնում է ու չի անհանգստանում: Կեղտը հավաքողներ կա՞ն, աղբը, կենցաղային աղբը դուրս տանող՝ անկասկած կան, ի՞նչ վիճակում եք ապրում՝ ինքներդ էլ եք տեսնում: Անթույլատրելի է, ամոթ է, նորմալ ջուր ունեցեք, նորմալ մաքրություն՝ մնացածը մի կերպ էլ լինի՝ կլինի: Քաղաքապետի լինելը չի նկատվում: Իբր ինքը չի՞ տեսնում չկա, ծերերը հանգստանալու տեղ չունեն՝ «зона отдыха» парк, садик, скверик, бульвар, հասկանալի՞ եմ ասում: Ձեզ հետ միասին գնացինք քաղաքապետարան, ես ցանկություն հայտնեցի զրուցելու քաղաքապետի հետ: Չհաջողվեց, կարծես Լուժկովի մոտ պիտի մտնենք: Որոշեցի գրել: Մի նամակի մեջ բոլոր խնդիրները եթե ոչ, ապա առաջնահերթ, անհեձգելի հարցեր բարձրացրի ու օգնելու, կցվելու, որդիներիս միջոցով մասնակի հովանավորություններ պիտի անեի: Տարան նամակը, իսկ ես ճանապարհվեցի Ռուսաստան: Մեկ ամսից պիտի գաի ու… Եկա: Հը, ասացի, նամակիս պատասխանը ու՞ր է, ի՞նչ նորություն կա: Նամակս չեն ընդունել: Ասել են՝ ազնագրային տվյալները պիտի նինեն ծրարի վրա: «Глухо как в танке, ребята», այդպե՞ս, իսկ ձեր մտավորականները ի՞նչ բանի են»: Ես պատմեցի «փշուր փոշի» ակնարկիս մասին, մի պատճեն տվի նրան, իսկ մեկը թողեցի ներքնահարկիս դարակում՝ իբր որ հնանա ու մի օր ինքս հանեմ կարդամ, ապշեմ, ամոթ զգամ՝ այդքան գեշ, բայց անցյալ, կամ գրեթե ամցյալ դարձած իրականության համար: Իսկ այսօր՝ 21-րդ դարից հինգ տարի անցած իմ իրականության մեջ այս «փողին» մենք ենք, այդ փոշին մերն է՝ որքան էլ Ղարաբաղի կռուտոյ «գրողները» զանազան լեզուներով զարդարեն, նախշուն անգլերենով հասցնեն Լոնդոն, հայերենով՝ Փարիզ, էլի մենք, միայն մենք պիտի ազատվենք «փոշիներից», նաև նրանցից, որոնք չեն «սրբում», ներկում են՝ կարծես գույնզգույնի մեջ լուծվում են «փոշիները»: Որ «հանցագործ» բառը օգտագործում ենք, կարդում ենք, լսում ենք՝ ես օրինակ, շատ այլանդակ մի դեմքով մարդ եմ պատկերացնում, որը կամ սպանել է, կամ փորձ է արել, գողացել է, խաբել է, մատնել է: «Հայրենիքի հետ ծեղծում է իր զգացմունքները», հայրենիքին քծնվում է, խոստումներ է տվել, բայց չի կատարել, հայրենիքը դրանից տուժել է էսինչ տեղը, էսինչ գործում, էսինչ չափով: Նման, մոտովրապես էս ձևակերպումով հանցագործի հետ շփված կա՞ք: Ոնց թե, չե՞ս իմանում, չե՞ս հասկանում ի՞նչ հասկանաս, թե՞ վտանգավոր է հսկանալը: Այսինքն վերջին տիպի հանցագործների հետ ժողովրդին չես ուզում ծանոթացնել: Ոնց թե, ժողովրդին մասնակից չանե՞մ, բա էս ինչ կատարվում է՝ խալխինն էլ է, խալխից էլ է, խալխով էլ է, սուս մնամ ինչ անեմ: Ոնց թե՝ հաչիր: Ես մեզ համար եմ ասում: «Մեզ»-ի մեջ ովքեր են: Ժողովուրդը: Հայրենիք պահող խալխը, որը իր սեփական դեմքը վերացական միավորի պատկերին է վստահում, իբր սա է, եղածը էս է: Սևը սպիտակից շատ լավ ջոկողներից բացի՝ մնացածը ժողովու՞րդ են: Բա ջոկել տվողները ո՞վ են: Տերմե՞րը: Ամեն քյոփողլի ղեկավա՞ր: Ինչևէ: Հյուրս՝ ընդունենք թե օտար երկրից եկած մի այլազգի է: Եկել է իր հարևան բարեկամիս հրավերով: Ղարաբաղը ման եկանք, գովեցինք մեր գյուղերի ծուռումուռ տներով կռըմըռ ճամփեքը, ու ինչ ասես օգտագործեցինք, որ մեր «այիբը» դարձնենք արտակարգ ու նմանը կամ թայը չունեցող էքսպոնատ: Հյուրը կարծես դեմ չէր, բայց հաճախ լռում էր կասկածելի ու կածանը փոխում: Հաջորդ երեք օրերը կմնանք Ստեփանակերտում: Կլինենք Շուշիում նաև: Երորդ անգամ: Նկատելու բան կար: Շենքը , որում պիտի հանգրվաներ օտարերկրացին, մեզ ընդունեց մշուշի մեջ՝ չնայած արևոտ, ամիսը օգոստոս, օրը կեսօր…

 Ապշած նայում ենք իրար ու հասկանում ենք, որ «մշուշը» ծուխ չէ, մշուշ չէ, գուցե՝ փոշի… Որտեղի՞ց: Շենքի առաջին հարկում տեղակայված շտապ օգնության բաժանմունքն է, թե բաժին է: Հանկարծ հյուրը ինձ է դիմում, ցեմենտ են թափում հանդիպակած գարաժներից մեկում: Շենքի երկայնքով շտապ օգնության սովետական շինության բազմաթիվ գարաժներից վաճառում են, վաճառել են ու շարունակում են՝ «ով ուզի, ինչ ուզի, փող տա, առնի» կարգուկանոնով: Շենքի երկայնքի հաջորդ մասը խանութ են շինել՝ էս մասը իմն է, սա ինմ է, սա առնում եմ, էստեղ էս եմ անում, էստեղ՝ էս: Օտարերկրացին հարցնում է՝ թու՞յլ են տալիս, ցեմենտ, բնակելի շենքի անմիջապես հարևանությամբ, պատուհանի տակ, թափում են բարձում են… Ես ուսերս վեր եմ քաշում, ասում եմ՝ սխալվել են, ասում եմ՝ որ ղեկավարությունը իմանա՝ հերները կանիծի, ղարաբաղցին անկարգ բաներ չի սիրում, փետրահան կանեն: Ինքս էլ եմ հավատում ասածներիս, բայց որոշում եմ հետաքրքրվել: Գնում եմ խանութ: Տեղեկանում եմ: Ասում են՝ էնա մեկը: Գնում եմ մոտենում, ասում եմ՝ էս ցեմենտի հարցով եմ եկել, վնաս է խալխին, երեխա կա, մեծեր կան, տուն կա, տեղ կա, փոշի է, ցեմենտի փոշին ոնց կարելի է տանել: Ասում է էսա մեշոկներով ենք բերելու, ոչ մի գրամ փոշի չի լինելու: Գավատում եմ: Գալիս եմ հյուրիս ասում՝ ես ասացի՞, ասացի որ չի լինի, ղարաբաղցին կարգուկանոն սիրող մարդ է, չի համբերի նման անզակոն քայլը: Հյուրս ընդունում է ոգևորվածությունս ու համաձայնում է հետս: Նստում ենք ուտում խմում ու Ղարաբաղը տանում թուշին Շվեյցարիայի կողքին դնում: Շվեյցարիա՞ն, Շվեյցարիան հինչ զիբիլ ա, մեր քարերը, մեր ձորերը, մեր սարերը, մեր զըկեռը, սեզնը, քլըխնձորը, մոշը… պա մեր թոթը, մեր թոթեն արաղը, պա մեր, պա մեր… Հոգնած հասնում ենք վակզալ ու հյուրիս ճանապարհում ենք: Թող գնա պատմի, թող գնա պատմի ու հայտնի իրենցուց: Կանք էլի, կանք ախպեր, Աստված տվել ա, էնա էն ղոնաղն էլ է ասում, որ հալալ ա մեզ: Հաջորդ տարին օտարերկրացին չի գալիս, բայց հեռախոսով հարցնում է՝ փոշին, ցեմենտը, կա՞ն… Ասում եմ՝ ты что. Ասում եմ, բայց ինքս հաջորդ օրը գնում եմ խանութի թուշը ու համոզվում, որ ցեմենտը մնում է, գյաջն ու կավիճըն էլ ավելացել են: Հիմա խալխը գույնզգույն փոշի կունենա, և տանը, և դրսում, և օդում, և հողի վրա: Գույնզգույն օրեր, ուրեմն նաև գույնզգույն կյանք: Մտածում եմ՝ գնա՞մ նորից կոշտ պահանջե՞մ… Բա ոնց: Ո՞վ գնա, էլ ո՞վ: Գնում եմ, խանութպանը ստրուկի արտաքինով հայացք է ցուցաբերում զուտ ինձ համար ու թե՝ ես ինչ անեմ, ասել եմ: Կողքինն էլ է օգնում, որ ստրուկ հիշեցնող մարդը հավատացնի ինձ: Ասում են իրեն ասա: Նյարդերս ճրթճրթում են, ատամներս կրճտում են, իսկ կյանքը գույնզգույն է՝ ինչպես երբեք: Ես ո՞վ եմ: Հանկարծ հիշում եմ, որ շենքը, որի բոլոր հարկերում մարդ կա «ապրող«՝ իմ թիկունքն է. այն ուժն է, որը գյուղում կանգնում էր ու կոլխոզի նախագահ էր կոտրվում: Գնում եմ խոսքս հենում շենքում ապաստան գտածներին ու շշմում: Էս մարդիկ փոշուն դեմ են, բայց փոշու տիրոջը բան ասելուն դեմ են: Էդտեղ չէ, որ շշմեցի: Թղթի վրա գրենք, տանենք… Ո՞Ւր: Ռայկո՞մ: Գործկո՞մ: Բա էլ ու՞ր: Տանենք քաղաքապետարան: Հասցե կուզեն, կիմանան որ էսինչ շենքի, էս, էս, էս բնակիչները բողոք են գրել «Էն» խանութի տիրոջից: Կիմանա՞ն: Թող իմանան: Դու ինչու՞ վախենաս, բանակային տղա: Քո մի տարեկան բալիկը ցեմենտ է շնչում, նրա խաղալիքները գյաջապատ են ու կավճոտ, ոչի՞նչ… Շնչի թող, բայց չելնի չիմանա… Թոշակառու ժողովուրդ եք, որ ձեր աջքի առաջ, ձեր բալկոնի տակ խեղդող փոշի է ալիքվում ու թանձր գալիս նստում բերանիդ ներսում, էդ ոչի՞նչ: Հա՞… Ոչ գրում եք, ոչ ստորագրում: Իսկ ես պարտք մնացի՝ խանութպանին էլ, հարևաներին էլ ու մունաթի տակ հեռացա: Եղանակների պատճառով՝ ցեմենտի ու մնացած գունսգույն փոշիների մասին կարծես մոռացա: Սակայն հենց այդ օրերին էլ հիշեցի ու մոտեցա խանութի տիրոջը: Սա չտեսի պես «Մերսեդեսից» իջավ, իսկապես իրենից զարմացած մի արտաքինով՝ տուլու, տուլու, տուլու և նվագախումբ հեռախոսը հանեց, խոսեց կռուտոյի ժարգոնին մոտ, ֆորսը չնստած, դենը նայելով՝ աշխարհի երեք պետությունների գրողների միությունների անթամիս ասաց՝ հը՞… կարշես մի շաբաթ անընդհատ եկել եմ սրանից հաց ուզել, հիմա էլ ձեռքիս կրակն ընկած, մի կերպ՝ «ի՞նչ ա եղել…» Չնայած անունը ռուսական էր, ինքը՝ հայ, թիվը՝ 2005-ը դրսում ես նրան տեսա՝ անունը հեչ, ինքը՝ ուր է թե ադրբեջանցի լիներ, բայց այդ ե՞րբ էր, այսպես չէր եղել, այդ չէր լինի ու չի լինելու, եթե այս խանութի ճակատին գրված լիներ «Санаи малары»: Ադբեջանցի թուրքը իմ պահանջն չկատարե՞ր, ու ես նրան թողնեի «հանգի՞ստ»: Նրա խանութի փոշին, մեր շենքին, մեր երեխաներին, մեծերին… Չի եղել, երդվում եմ, չի եղել, չէր լինի, թուրքը վճռականությունից վախ ունեցել է, ունի, կունենա: Հապաղեցիր թե, շալակադ կգա ու դու բեռ կունենաս նաև: Հիմա այս անտանելի հային սանձել չի լինում: Հազիվ թե այս մարդը այս երկրից հայրենիք է պահել մի կտոր՝ իր իսկ կյանքի փոխարեն: Չի երևում, դեմքին չկա, կնոջ դիմագծերով այս մարդը լիրբ կնոջ բնավորություն էլ թողեց հիշողությանս մեջ: Ասացի՝ ցեմենտ ու մնացած փոշիներդ ե՞րբ ես հեռացնում շենքից: Ասաց՝ էս երկու օրը: Լիրբ կնոջը դիտողություն անելը անմտություն է ճիշտ նույնքան: Չարեցի: Մտքիս համար նյաթ է դառնում՝ սրան ոտքի տակ կոխ տալ ու նաև գոռալով ասել՝ որ քեզ էինք գլխներիս «աղա» բերելու, էս ինչ կռիվ էր… հայ «шакал»-ը թուրք «шакал»-ից չի տարբերվել նախկինում էլ: Ականջդ կանչի, Շաքար մալլյում, գլուխ էիր տալիս, վախդ կար, հացդ հոքյումաթինն էր՝ մարդկությունը՝ քոնը, քո անձնականը, որովհետև գործկոմի հայ նախագահը հայ հերոսին՝ հայրենականի քաջարի մարտիկին չտվեց մի բոյ ժեշտ ժոլուբի համար, իսկ դու (որ չտայիր ո՞վ պիտի ինչ ասեր) ասացիր՝ «Աղսախկալը թող չգա, ինքդ նեղություն քաշես, ինձնից էլ ջահել ես, Աստված քեզ պահի, գաս քիշիի ուզածը տանես, գուցե էլ բան կա»: Իսկ հիմա դիմացինս լկտի կանգնել է ուզածը անում է, բայց չի տուժում, որովհետև հայ է: Փոխում էմ լավ թուրքին՝ վատ հայի հետ, ու թքում եմ այն հայրենասիրության վրա, որը պարտադրում է այս քած հայը: Որ հայ է՝ իր ցեմերտի, գյաջի, կավիճի փոշին ամեն օր բաժին հանի՞ մեզ, մեր կամքին հակառակ: Խրամատիս հակառակ կողմում եղած թուրք զինվորին ավելի շատ եմ հարգում քան՝ այս հային, որը քոսքտ իր արտաքինով հարևան է պարտադրվել ինձ: Ես նրանից ազատվելու ավելի շատ ու ինքնուրույն ջանքեր եմ գործադրում, շատ ավելի՝ քան երբև, ու որևէ մեկից: Եթե պարտադրանք կա՝ թեկուզ «լայն հասարակական», թեկուզ՝ «ժողովրդական», որի արդյունքում բոլորս առանձին, առանձին տուժում ենք (ինչպես կարելի է ժողովրդի կամքին հակադրվել), ապա ես ճնշումը տանում էմ ուղեղիս տալիս ու սպասում ողջախոհ ազատ, դեմոկրատական որոշման՝ առանց ավանդական փուչիկների, ըստ որի՝ «սուս մնանք՝ հանուն հայրենիքի»: Ինչու՞, որովհետև կյանքից 10 տարի (որևէ հատված) հազար դոլարով առնելը կա՝ «հայրենիքի համար»: Այդ ժամկետում՝ հայրենիքից կօգտվի այնքան, որքան չես, չեմ, չի… Հեչ բան չարած մեկը 1000$ կստանա ու կթքի մեր մուննաթի վրա: Սարգիր Հացպանեանը գտնում է, որ այս պաստը ահավոր ամոթ է կամ. «… անկախության գաղափարի արժեղրկումն է»:

Ւսկ ես ասում էմ՝ «Սկի Աստված անկախ չի…»։ Հայրենիքիցս տվածից ինձ հասավ ազատությունս՝ ուր ուզում եմ՝ գնամ, հղես պեց ա, թորը քյունումս, քլինի… Այս անկախությունը՝ իր ազատությամբ, կար, կամ այս ազատուփյունը, անկախ ԼՂՀ-ից, թե՝ ԼՂԻՄ-ից կար և ավելի էժան էր նստում: Հիմա ես այս լկտի հայից պիտի հեռու մնամ, որ ամեն ինձ տեսնելով հայրենիքիս անկարողության փաստը (անզորության փաստը առկա է) չտեսնի՝ գետնին ընկած աջքերիս մեջ: Ե՞ս, ես նրան ֆիզիկապես որնրացնելու տենրից հյուծվում եմ՝ սակայն այս անգամ է հայրենիքիս (ինչպես միշտ ձերքերը կպարզի երկնքին ու խաղաղություն կխնդրի իր բոլոր որդիների համար՝ առանց խտրության: Էսպես ենք տանուլ տվել Հայաստան կոչված երկրի 9/10 մասը: 1/10 Հայաստան հայերին նվիրված երկիրը այլևս սպանված է, սակայն հենց նրա հացով, նրա հովանավորությամբ ապրած տեղ հասած հայրենիքը՝ առ քեզ երախտամոլություն, չարախոսում է, ուշունց է տալիս, խորհրդային ամեն ինչին: Որ «Հայրենիք» ես՝ եկ գլխիս նստի լկտի խանութպանին, ցեմենտ ու գյաջ քամուն տվող անասունի տեսքով: Չեմ ընդունում: Կամ կարգին գնահատի իրավիճակը, արդար որոշում հանիր, կամ էլ իմ բաժինը գցել ես գետնին, իսկ ես շան կարգավիճակով (թուրքն չի ակնկալել) ապրելը՝ թշնամուս էլ չեմ ներում: Տեսեք, բացարձակ լկտիության հասած փաստը ինչպես է ապրում կարծես ազգի նպատակը սրա ապրեցնելն է: Ստեփանակերտում եմ կրկին: Հեքիմյան 11 շենքի առաջին հարկի (արևելյան մասը)տեսանելի տարածքը՝ որ երևի թե պիտի հատկացված լինի այդ շենքի երեխանների ու նրանց պահողներին, տնօրինվում է մեկի կողմից, որի առաջ հայրենիքս՝ գոնե իմ բաժինը, խաղ չունի: Աննշան մարդուկ դու իմ ազատությունն ու անկախությունը որ խլում ես, քեզ ո՞նց պիտի «համբերեմ» ձևը չկա, ես չգիտեմ թե հայրենակցիս դեմ ինչ զենք պիտի օգտագործեմ, որ նամարդություն չլինի»: Ու նման բաներ պիտի ոչ լսեի՝ գոնե «թափից», գոնե մի երկու  խոսք պիտի եղած լիներ, որ լկտի չտեսը (ի դեպ տարբեր մակնիշի մեքենաներով գործի է գալիս խանութների կամ գյաջի ու ցեմենտի փոշին խալխին տվեղ մարդը ու ցնծում է այդ հաչույքից՝ ոնց որ գիքորը Թիֆլիսի նորություններով՝ եթե Բազազ Արտեմը իր քեռին լիներ առնվազը) իրեն հավաքեր, փոշին հանելու մտքին հանգեր ու խնդրի առարկա դարձներ պահանջը: Չեղավ: Իմ նեղացած ու դժգոհ ձայնը (մի քանի մարդկանցի) հարկերից մեկի բալկոնից արձագանք բերեց շատ համահունչ ու ցանկալի խիզախոիթկամբ: Կեցես, ազատ, ակնախ, խրորտ ձայնով կին, դու եկար ու ծիծեռնակի պես ներկայացար մեր գուցե իմ հուսահատ պայքարին, որ փոշի չմնա աջքներիս, որ կանաչ չծլի արահետին, եթե այդ արահետը քեզանով, միայն քեզանով է պայմանավորված: «Իրենց մի ասա, դրանց ձերքին բան չկա, գնա շեֆին ասա»: Մինչ այդ էր, որ գրեթե համոզված էի, թե գիրքս ինձ կազատի անկեղծությունս շալակ պահելու առաքելությունից, իսկ ես առիթ չեմ ունենա լսելու՝ դու ճիշտ ես, բայց մի ասա: Իսկ «միայն բեխեր» ունեցող միավորն ասաց՝ «…»: ՈՒ ես տեսնում եմ խակ մարդուն կամ ան… չէ՝ невоспитаный человек, որը իր եզրահանգումը «Շեֆին ասա…» անկասկած համարել է իր ուղեղի հերթական գյուտը, իսկ ինքը՝ ղեկավար և ուղղություն ցույց տվող ուժ: Բալկոնից արձագանքած մեծահասակ մի կին էլ թե՝ գլուխ են պահում էդ ժուռնալիստները, չարչու օրում բան են, դա էլ… Ինձ պանգտացնող վարորդը, որը ըստ երևույթին ցեմենտի էր եկել, ասաց՝ «Ախպեր, հալալ ա, ես էլ եմ քեզ հետ, իսկ նա,- ցույց տվեց բեխավորին,- չարչի ա, տու լավ կիմանաս, կլոխ պահեկով, սուտի փութի խոսելավ կենում են: Հռնանցե կարգեն մարդ են, շփվում ես, հարցնում ես, տեսնում ես՝ ալասարին միննա, հացեն խաթուր կոծկում ա, սվաղում ա, լոխ լավ ա, Ղարաբաղը ծաղկում ա… Բայց Ստեփանակերտ քաղաքը ցեխաջրերից է օգտվում, շաբաթական երեք օր երկու ական ժամ կամ մոտովրապես նման մի բան»: Շինանյութերի համար քաղաք եկած մարդկանց եմ նայում ու չեմ պաշտպանում մտավորական պաշտոնյաներին: Տղան, որ առնվազը գյուղապետի արտաքին ուներ, ասաց. «Գրող, ժուռնալիստ, էլ ում ասեմ , թույլ մարդիկ են, բայց մեծ կարծիք ունեն իրենց մասին: Հա տպագրվում են, գրքեր են հրատարակվում՝ նախշուն, հաստափոր, շուքով հանդես են գալիս, հեռուստանկարահանումներում ապշեցնող դրվագներ են ստեղծում՝ ասում ես՝ Սարոյան են, Մաթևոսյան են, էս են, էն են…

Հերս ասում է՝ իրենք իրենց եփածից ուտում ե՞ն: Չէ, իհարկե, ասում է, գարշահոտ այդ նեխվածքը մեզ են մեկնում: Էս է գալիս գրքերս գնեք, էն է գալիս՝ չգնեք՝ կպատժեմ: Մեզ ինչի տեղ են դնում: Գրողների միության անդամները հաշմանդամի կարգավիճակով էլ համաձայն են ապրելու, միայն թե… Քիթը ՝ կաղամբից, բայց ինքը մի գիրք ավել կունենա կամ մի «ավել» գիրք կունենա: Շուշի, Մարտակերտ… դիրքերում հերոսացած «Արջ» մականունով Կարեն Առոջանյանը Չանաղչին գյուղի ինքնապաշտպանական մարտերից մեկում զոհվել է, ու ոչ բիզնես է ստեղծել, ոչ «գիտնական» դարձել, ոչ «գրքեր» հեղեղել աբսուրդ, ոչ պարգևներ ստացել հնարավոր ու անհնարին, ոչ էլ… իսկ միակ կրպակի փակվելը նրա այրի՝ տիկին Մարիամի վրա «նստեցրին»՝ առաջին անգամ 150000, հետ ևս 120000 դրամի քաշով: Զոհվածի այրին դիմել է իր աշխարհի բոլոր մեծերին, բայց պատասխան չի ստացել: Գուցե մենք պատասխան տանք: «Խոցս խաթրու երեսս կեղծում եմ ու սուտիփութի խոսում»: «Խալխն էլ կարծում է, թե ես չեմ հասկանում այս երկրի խուլիգանությունները»: Ասեմ, պարոնայք, ձեր մտերիմը ես եմ, ձեր բարեկամը ես եմ, ես եմ հիշեցնում ձեզ. «Լ Ղ Հ տարածքում մանրակրկիտ, բայց և հիմնավոր գրավոր փաստեր են հավաքվում՝ որոնք մի օր կգան հազվագյուտ գրքի տեսքով, ու ձեր պատկերը, ձեր իրական կերպարը կներկայանա մեր շաղված շփոթված ազգաբնակչությանը, ու հետո, դրանից հետո յուրաքանչյուր ղարաբաղցի թքած կունենա «մեր» այդ տեսակի վրա: Պատմության էջի այն մասը, որտեղ նախատեսել էին «փառահեղ» անունները սրբագրել՝ «զբաղված» կլինի պաշտված մորթու և փափախի պաշտպանության կամ՝ պահպանության համար մղված պայքարի, անձնական աննախադեպ «ձեռքբերումների» իսկությունը պաստատող փաստերով»: Ազատամարտիկ Կարեն Առոջանյանի («Արջ») այրին չորս աղջիկ է մեծացնում՝ պայքարելով հայրենիքի ղեկավարների անտարբերության ու խիստ արտացոլված անուշադրության պայմաններում: Նրանց «սեփական» թոքրիկ կրպակից երկու անգամ գողություն են արել (173000 և 300000 դրամ ընդանուր գումարով): Ո՞վքեր: Ազատամարտիկի հայրենակիցները: Այն հայրենիքի, որի փրկությունը բերեց նաև ազատամարտիկը «Արջ»՝ իր մահով: Սա է եղածը: Որ տղան ողջ մնար, գոնե իր երեխաներին հոգսը կքաշեր: Չեմ ասում դատավոր, դատախազ կդառնային նրա երեխաները… Դրա համար, ոչ «Արջի» և ոչ էլ նրա բալիկներին, նման («ընդունակություններ») չի նախատեսել Աստված, հաշվեկշռի մեջ «շակալների» քանակը թույլատրելիի սահմանից չանցնելու միտումով: Ազատ ու անկախ մարդը իր կյանքը նվիրեց նաև այն մարդկանց, ովքեր նույն համարձակությամբ (ավելին), ոչ պակաս «խիզախության», բայց կարմիր լկտիությամբ (հետույքի գույնին) նախընտրեցին «շառից հեռու» մնալը, թաքցրին, թաքնվեցին՝ ռազգոնով համաշխարային Սովնարկոմ մտնելու, ու ստանալու հնարավոր բոլոր պարգևները: Եղավ այդպես: Խալխին թվում է, թե Աստված պարտկոմիսիայի աջալրջությամբ հետևում է կյանքին ու տեսուչներին ուղարկելու է, որ փլանքասին պատժեն շակալության համար: Չէ, այ խալխ, քո անունը այդքան խտացրել է Աստված, որ քեզնից բան չհասկանա ինքը Աստված էլ: Շակալն էլ է այդ անվան մեջ, ինքը իրեն չի շփոթում ոչ մեկի հետ, նա իր գործը հենց ձեր ներկայությամբ և ձեր օգնությամբ, ձեր իսկ ուժով իրենն է դարձնում ձերը, իսկ դուք շատ շնորհակալ եք լինում նրանից, երախտապարտության հասցնում եք նրան՝ կարծես ձեր ապրելու նպատակը, շակալ աճեցնելն է ու նրան սնելը: Դա իրոք այդպես է: «Դու քո որդուն ասում ես՝ գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե: Իսկ նա Աստծուց ուրիշ որակ ունի ստացած՝ քեզ համար անհասկանալի, անտեսանելի, անընկալելի, չմարսելի, օտար, բայց կենսաբեր, շատ կենսաբեր՝ ինչ անենք՝ թե հարամ, անարժանապատիվ, քո կողմից անընդունելի որակներով: Դու, խալխ, որ նաև՝ ժողովուրդ, որ նաև հասարակ «ություն», շակալին օրինականացնող վստահելի ուժ, նրան պահող, իր իսկ փայից փայ հանող միավոր, հեգնանքի մշտական (օբեքտ), «կալ» կալսեն քեզ, սնվեք միասին, կամ դու խիտ ես, դու կդիմանաս, կամ քեզ որ էշ անվանեն, «քեզ»-ի մեջ քո փայը, առանձին վերցրած, այնքան աննշան է, որ հազիվ թե էշությունդ երևա ու զռռա: Փախարենը դու կունենաս քո կայացած «շակալին», որը անվրեպ կգործի: Դու նրան կարծես չես սիրում, բայց պահում ես ոք հաշվին, ինչ որ բանի, քո (ծանր պահերին ) հոգսի ասեմ, թե ինչի՞ փարատելը ապահովելու համար, կամ քեզ անհասկանելի, բայց ակնկալվող ակնկալիքի լինելը հաստատելու ու լարվածությունդ ուրախության վերածելու միտումով: Խալխի մեջ եղած որակներից օգտվելու ու այդ հումքից իրենը կառուցելու, աննկատ, խալխի համար չերևացող արտադրանքը ազատ թրեվ է գալիս օդում, ոնց որ օդը: Պահի հետ, անհրաժեշտ պահին, այն վերածում են օգտակար, վերահսկելի, ավերող մի (գազի) ուժի, ստանում «արդյունքը», քամում ինչքան պետք է, ու չի եղել, չես տեսել դու: Քո խտացրած կերպարի, թե զանգվածի աչքերը մեքենայի կամ կառավարելի մեխանիզմի լուսարձակներ են՝ երբ ուզեն, որքան ուզեն, ում ուզեն, ինչպես ուզեն՝ դու կտեսնես ու «արձագանքիդ» համար կտուժես, որովհետև մեխանիզմ են շինել քեզ, քեզ՝… ժողովուրդ կամ՝ խալխ: Առանց քեզ նրանք չկան, իսկ դու նրանց ունենալու առաքելությունից կախված ես՝ քեզ պարգևած, չէ, քեզ արժեվորած պահից ի վեր՝ Աստծու թույլտվությամբ»: Գրական ուղեղով մաթեմատիկայում. հայտնագործություն անելու համարձակությունը արդարացվում՝ առավել ևս, որ «պատժված» են այդ մասով, հենց Աստծու կողմից, էն գլխից՝ երդվում եմ Կավենդիշի տեսակետով: Ու շարունակում եմ միտքս, որը պիտի փորձի պարզել, թե, այդպես ասած, գրողը, «писатель» որ ասում են, ինչու՞ չպիտի վերին թախտին նստի ու արտոնյալի պոտենցիալով նստի վերկենա: Հնացող կոմունիստը պատմում է Եսենինի մասին ու չի հոգնում: «Հայ ընթերցողն էլ էր ապշում ու նրան դարձնում «кумир»: Պետության հովանու տակ լկտիացող բանաստեղծը փողոցում հանգիստ քայլելու առիթ չէր ունենում: Նրա ժամերը նախօրոք էին զբաղեցնում ու սեղմում շրջանակները: Բայց նա՝ այդ Եսենինը, իր ուժը, հեղինակությունը, էսպես ասեմ, իրե՞ն էր ծառայեցնում, իր անձնական շահի՞ն, սեփականատե՞ր էր, խալխի հոգսին տեր կանգնու՞մ էր: Եթե այո՝ փառք քեզ Եսենին Սերգեյ, եթե՝ ոչ, քանի կոպեկ (դրամ էլ) արժե նրա «Շագանեն»: Իսկ եթե գրողը Ղարաբաղում է ապրել, Ղարաբաղում մեծացել, «Առաստաղը» Երևանն է, ապա հազիվ թե «Շագանե» ունի, ուրեմն նաև՝ «килька» է, շատ չնչին (ձուկ է, բայց միայն այդ) այդ ցեղի մեջ աննշան ու միայն իրենը ապրեցնող, բայց Եսենինի փառքը նաև իր (կարկատան) կցկտուր ու տկար ոտանավորների համար ակնկալողն ու անպայման հարմարեցնողն է:

Հիմա, երկու փորձառու հարմարվող, հարմարեցնողի հետ նստել են ու փշոտ փոշու հարցը դիք կանգնեցրել: «Բեխն» ասում է. «Էն օրը եկել եմ, որ ավտոն հանեմ գարաժից՝ պա՜հ, պա՜հ, պա՜հ, էդ ինչ փոշի էր, էդ ինչ ամպ էր բարձրացել…»: Հրաշալի է, ասում եմ, ուրեմն ինքդ էլ տեսել ես, որ այդ խանութի տերը այս ժողովրդին բանի տեղ չի դնում ու չի պատժվում, որովհետև հայ է, որովհետև «չի կարելի ընդհարվել», պետության հիմքերը կթուլանան, թուրքը կուրախանա, կելնի կգա… Կռվում չամիչ չեն բաժանում: Ասում եմ դե՜ դե ուզում ես նկարահանող խումբդ վերցրու արի, «թուխպը» նկարիր, փշոտ փոշին վերցրու, որ լինելդ շոշափի բնակիչը էդ շենքի «որբ բնակիչը», անպաշտպան լինելը հերքվի…
Լավ, ասում է «բեխը», բայց դու դիմիր հեռուստաընկերության շեֆին, կամ շենքի բնակիչները նամակ գրեն ու ստորագրեն բոլորը շեֆը կմակագրի մեր բաժնի վրա, մենք կգնանք: Ես հազար անգամ ճիշտ էի, գիտեի. որ ես անկեղծությանս զոհ պիտի գնամ: Ասացի՝ դու ինքդ ես տեսել այդ անտանելի թանձր փոշին, էլ ի՞նչ գրել, ինչու՞ գրել, երբ այս փաստը քո աչքի առաջ է, նաև ու ամեն օր: «Կոլխոզի» նախահի վստահությամբ վեր խոյացավ ու իր «քաղաքականությամբ» ու նաև իրավական «թանձր գիտելիքներով» պաշտպանել «բեխի» դրույթը: «Չէ, չես հասկանում, այստեղ նրբություն կա, ասում է «կոլխոզի նախագահը» (առավելագույնս), պաշտոնական դիրքի չարաշահւմ է,-բեխը շարունակում է նախագահի միտքը ու կրկին հարցը թողնում նախագահի քմահաճույքին,-կասեն ինքը հանրային (հեռուստաընկերություն չի դեռևս) TV աշխատող է, առիթից օգտվում է ու…»: Ու ի՞նչ, պարոնայք, ձեր տկարությունը օրինականացնում եք ձեզ վստահված աթոռի հեղինակությամբ ու պարտադրում մարդկանց:

Ձեր ուղեղի եղածով եք չափում ձեր դիմացինին: Դրա համար էլ, ըստ ձեզ. «Քրեական հետախուզության օպերատիվ բաժնի աշխատողը խանութում նկատում է, որ մի մարդ գողություն է անում: Կողքի կինն ասում է, ջահել, ուժեղ տղամարդ ես (չի իմանում, որ մարդը օպերատիվ աշխատող է) չե՞ս տեսնում, որ գողանում է, ինչու՞ չես խոսում: Մարդն ասում է. «Ես միլիցիաի աշխատող եմ՝ քր. հետ. օպեր. բաժնի կապիտան եմ, որ հիմա խոսեմ, կասեն պաշտոնական դիրքը չարաշահեց, ինձ չի սազում, դուք գրեք, տարեք այ էն աշխատողներն էլ թող ստորագրեն բերեք բաժին, տվեք հերթապահին, կտան բաժնի վարիչին, նա կտա շեֆին: Շեֆը կմակագրի բաժնի վարիչին, նա կհանձնարարի մեզ, նոր միայն կգանք ու կզբաղվենք»: Թան տեսած չեք, թընըթաթախ աման է՞լ չըք… Խեղճ ողորմելիներ, ես ձեզ այդպես էլ գիտեի, չնայած «կոլխոզի նախագահը» ասաց՝ տեսեք մեր մասին ինչ մեծ կարծիք ունի… Լավ գրող (մարդ, հայրենասեր, արժանապատիվ, անկեղծ, ազնիվ…) տեսնելու իմ ցանկությունը (բացարձակ, բացահայտ առավելությամբ) գերազանցում է իմ հնարավորությունը: Ափսոս:

Պարոնայք, հիմա ես Ձեր շակալությունը ցույց տամ նաև խալխին, մի հնարավոր տարբերակով. «Բարև Ձեզ,-կռանալով խանութի տիրոջ առաջ,-ո՞նց եք, ինչպե՞ս եք,- և այլն: -Ուզում ենք անհանգստացրած չլինենք, բայց գործ է, ինչ արած, պիտի պատասխան տանք շեֆը երևի արդեն ասել է ձեզ,- (տարբերակ),- երևի հիմա կկապվի: Այս շենքից մի քանի կլյավուզնիկ, դուք երևի գիտեք, նաև մեր գրող կոչեցյալին, էն էլ է դրանց մեջ, նա էլ կազմակերպել է այո արշավը: Բողոք են գրել, որ իբր «փոշի» է, ապրել չի լինում, և այլն, և այլն, հասկանում եք: Կամ պիտի սրանք դիմումը ետ վերցնեն, կամ մի բան պիտի մտածենք, սուսավ անինք:- (տարբերակ), -մի բան դուք մտածեք, մի բան՝ մենք: Լռեցնենք: Էսա ցուցակը:- (տվեք, մենք ինքներս կլուծենք),- մենք էլ պիտի մի բան անենք, մի բան անենք, որ մի բան ստացվի»:-ԵՎ ազգիդ բնակչությունը, թուրքից անկախացած այս խալխը, քեզ թոթափելու ոչ մի շանս չունի: Հիմա նրա՝ այդ բնակչության, թշնամին դու ես նաև, «ժուռնալ»իստ, գրողիստ, բեխով մնացածից տարբերվող ղարաբաղցի, ղարաբաղցի,՞ այսքան օտա՞ր, այսքան աներես… Ե՞րբ հասցրիք, խալխին հիմարի տեղ դնելը, երբ այդքան հեշտ դարձրիք փեշակ: Ժողովրդին (գոնե այդ փոշուց խեղդվող մասին) «խղճալը», լուծը, այդ փշոտ փոշին կանխելը, այդ մարդկանց նորմալ կյանքին (որի իրավունքը թուրքից խլել է արյան գնով) չմիջամտելը (թուրքին հեշտ կարգի կբերեի) պաշտոնական դիրքը, եթե անգամ ցնցում է, դուք կարծես թե պիտի ցնցվեիք (հանուն) գոնե մեկ անգամ, գոնե «դիրքից», գոնե մեկ անգամ հանուն խալխի, մեջքը ուղղող, շունչը մինչև վերջ քաշող, քեզնից զարհուրող այն զանգվածի, որը չի էլ ուզում զբաղվել քեզ պատժելու խնդրով, որը շարունակում է փոշի ծծել, քեզ «նայել»՝ ինչպես թուրքին, քեզ համարել օրենք, կարգ, «անելանալի հալ», որից պրծնելը չկա՝ ինչքան էլ երդվում են դիրքավորվածները: Էսպիսի էլ տկլոր զավե՞շտ… Իրար պահում են, իրար շահում են… ումի՞ց… Սա մի քանի հոգու համար «դի՞րք» է: «Организованная преступность» Հանցագործությունը միայն մարդ սպանելն է եթե, ապա փոշին, որ ամեն օր պարտադրվում է ազգաբնակչությանը, ևս զենք է, փաստացի նյութ է, որի «վնասը» տարբերվում է հրազենի հասցրածից գույնով և արագությամբ: Դանդաղ սպանում էին նաև Ադրբեջանի կենտկոմի որոշումները՝ գաղտնի և ափաշկարա: Ինչու՞ դանդաղ… Սովետական Մոսկվան կար, գոնե հույսի ապավեն, գոնե ժողովուրդը վախեցնում էր իր Մոսկվայով, իր քաղբյուրոյով, իր Լիդերով, իր ռայկոմով հաճախ կամ «ռասպալկոմով»: Հիմա ու՞ր գնամ ես, գրողների միության (ԼՂՀ և ՀՀ) անդամս այս երկրի այն քաղաքացին, որը իբրև պիտի լավ իմանա ու «ըմըցնե» մնացածներին: Ո՞նց հաղթահարեմ դեմս ելած պաշտոնական «պաշտոնական դիրքը», ոնց հաղթահարեմ այն «դիրքը» որը դիրքավորում է բոլորին ու այդ դիրքից վերև՝ ինքը Աստված է, իսկ ներևք՝ փոշում կորած, աղբի մեջ, ցեխաջրերով լողացող հաղթական արցախցին է (ասում են 15 000տարեկան ենք) հազարամյա իր կրթությամբ: Կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի համար 1936թ շենքի կառուցումը ավարտվեց Ղարաբաղի Վարանդայի իրավահաջորդ շրջանի կենտրոնում: Ընդարձակ, հեղինակության արժանի, ճարտարապետական առումով գովելի (մնար եթե, կոթող կկոչվեր) այս շենքը ավելին էր քան բոլոր շենքերը միասին վերցրած: Հանդիպակած տարածքի (մայթ լինելը պիտի որոշվի ավելի քան 20 տարի հետո և նախագծով) վրա հանրակացարան կառուցելու խնդիրը ուներ պետական նպատակաուղղվածություն և ծառայելու էր պետության համար եռանդով ծառայող այն անձանց, որոնք կայարան չունեին, բայց կուսակցությունը գտնում էր, որ նրանք «պիտի» իրենց կյանքը «նվիրաբերեն» ի փառս և հանուն: Վիճելու հարց կամ առիթ չկար «էն գլխից»: կուսակցությունը ծնում և սնում էր իր զավակներին: Անշնորհակալներին պատժում էր անխտիր: «Նստում» էին բոլորը, անգամ՝ նստեցնողները: Ժողովուրդի բարեկամության ու նրա ապագայի հանուն՝ կուսակցությունը իրականացնում էր (սոցալիստական դրույթներով, կոմունիստական գաղափարներով, Սովետական բնավորությամբ ծրագրեր՝ իր համագումարներում ամրագրված: Ասինքն, պարտիան ու կառավարությունը իրենց վրա էին վերցրել երկրի բնակչության կազմող մասի՝ (անկախ ազգությունից) հոգսերը՝ առանց չափազանցության: Անաստաս Միկոյանի ճաշակով սնվում էր մի ամբողջ (և հագնվում) ՍՍՀ-ը: Սովետական քաղաքացին պաշտպանված էր, թե իր, և թե՝ անհարազատ երկրում: Յուրաքանչյուր սովետական երեխա ուներ՝ պապիկ՝ հոր, պապիկ՝ մոր և Լենին պապիկ: Լենինը «կյանք էր հստակել հարակեզ ու պատմություն էր մարդկային…»: Սովետական միությունում երեխաների համար ճամբարներ կային պիոներական: Լենին պապիկի պատվին ուտում, խմում, խաղում, քնում, ման էին գալիս ու հանգստանում մեծ ու հզոր հայրենիքի բալիկները (անկախ ազգային պատկանելիությունից), որովհետև նրանք պատրաստ էին մեծ Լենինի գործի պայքարին՝ «Будь готов, Всегда готов»: Խոսքս «մնացել» էր կոմկուսի շրջկոմի հանրակացարանում, որը կառուցվել էր, իբրև անհրաժեշտություն, դեռևս անցյալ դարի սկզբների ու գտնվում էր կենտրոնական փողոցի հարավային մասում: Կուսակցության շրջկոմի շենքը ունեցավ նաև աղբյուր հուշարձան իր պլպլացող ջրերով: Կոչվեց «ռայկոմեն ճուրը»: Սովետական երկրի հացը, ջուրը, տունը, տեղը փեշքեշ էր իր ժողովրդին: «ՈՒրիշին» վիզ ծռող մարդը «անդաստիարակ» էր ու պետությունը զբաղվում էր նրանով՝ իր բոլոր ձևերով ու մեթոդներով: Քանի որ կոմկուսը էպոխայի խիղճն ու պատիվն էր, ապա այդ պատվին անարժան մարդիկ տուժում էին «խստագույնս»՝ մանավանդ՝ «կոնտրա»յի անցյալով կամ ներկայով: Հիշենք՝ ՍՍՀՄ քաղաքացին դաստիարակվում է «կոմունիզմի» բարոյական կոդեկսի դրույթներով (կոմունիզմ կառուցողի բար. կոդ) մսուր-մանկապարտեզում հետո ստանում էր հոկտեմբերիկի կոչում, հետո պիոների, կոմսոմոլի (կոմերիտական) և երջանիկները՝ նաև կոմունիստի: Այլախոհությունը չէր կարող շփոթության մեջ գցել նորմալ սովետական քաղաքացուն: Օրինա՞կ… Ժողովուրդը հավաքվի հրապարակում ու սկսի գոռալ ու պլակատի վրա ցույց տա՝ «տվեք մեր ռոճիկները», «իջեցրեք կոմունալ ծառայությունների համար գանձվող սակագները», «ընտրությունները կեղծվել են» և այլն: Ինչու՞ Սովետական քաղաքացին հրապարակ դուրս չէր գալիս: Ասեմ: Վայրենի կամ փողոցային կոչվել էր դա: Բան կա՞ ասելու: Շրջկոմ, շրջգործկոմ, կոմսոմոլ, պրոֆսոյուզ, հիմնարկի ղեկավար, ջանս քեզ, էլ ի՞նչ, հարցերդ մարդավարի լուծիր գնա ձեր տուն: Անտեր մարդը կարող է հավայի գոռգոռալ՝ հաստատ իմանալով, որ (էն գլխից) իրեն լսող չի լինելու, մինչև հացադուլ, գործադուլ, կամ չգրոհեն դրոշակներով, հետո լոմերով, թոփով, թվանգով: Էսա, «դրսի», չափարի էն կողմի կարգուկանոնը: Վարձովի մարդիկ էլ են դուրս գալիս հրապարակ, «փուշ» տվողի ասած տեքստերը պարբերաբար հաչում են, պերաշկի ուտում, կոկակոլա խմում ու նորից… Փողով՝ընտրելը, դեպուտա՞տը փողով: Չկար: Սովետական դեպուտատը էն գլխից գիտեր, որ իրենից բան կախված չէ, որ խելոք, պրոգեսիոնալ մասնագետներ են զբաղվում երլրի հարցերով, իսկ կթվոր աղջիկը, կամ այգեգործ մարդը հպարտ էին, որ իրենց այդքան մեծ պատվ են արժանացրել Սովետական երկրի ղեկավարները, ժողովուրդը: Իսկ պարտիան ու ժողովուրդը միասին էին ու մի ամբողջություն: Պարտիայի հոգսը ժողովուրդն էր, ժողովուրդը ապրում էր պարտիայի ցույց տված ձևերով, շնչով, նվիրվածությամբ, իսկ հայրենասիրությունը՝ ապրելակերպ էր: աստված չէր խոսում, չէր միջամտում: Ես ինչու՞ եմ էլեմենտար զրույցներ անում Սովետական երկրի, նրա քաղաքացու, ապրելակերպի, կարգուկանոնի մասին: Երկու տարբեր սպիտակներ էլ կան: Բայց նրանք իրար կողքի են հստակ երևում, որ տարբեր են: Իսկ իմ այս զրույցի եղածը որ դնենք 21-րդ դարի առաջին հինգ տարիների կողքին, (ամենը իր) տկարին էլ հասկանալի կլինի, թե ինչ տվինք ինչ վերցրինք ու հիմա ինչի տեր ենք՝ անգամ անկախ-ազատ, ու էլի ինչ որ անհասկանալի «դրույթներով» հանդերձ: «Դրսում» մեր երկիրը խորթ էր ու կոչվում էր «ոչ դեմոկրատական»: «Ես չգիտեմ դեմոկրատիան «նրանց» ասելով ինչ բան է, բայց որ ամսագրի վրա տկլոր կին կա՝ շատ լկտի ձևով իեն առաջարկող, անչափահասը շատ հանգիստ «զբաղվում» է դրանով, ապա դրանց դպրոցն էլ հաստատ էն չի, ինչ մենք գիտենք ու պետք է»: սովետական քաղաքացուն առնել չէր լինի: Նրա պատիվն ու հարգանքը կուսակցության ամենօրյա «բարի լույս»-ի ու «բարի օր»-ի հետ օծվում էր բարոյական կոդեկսի դրույթներով: Էս ի՞նչ ասել է: Հայաստանի աղջիկները մարմինը չէին վաճառում Թուրքիայում, և ոչ էլ՝ Էմիրաթների տեղը գիտեր մեր մարդը: Ասեմ՝ ադրբեջանցին ու հայը միասին նստում էին քեֆ անում, իրար գովում, հյուրասիրում, բայց միասին մարմին վաճառելու միտքը մեր քաղաքացու «ապարատում» չէր ծնվի, այդ դեմոկրատիան մեր բարքին օտար էր ու զզվանք ունեինք փողով հաճույքից: Մենք՝ կերած խմած, երկիր պահող, նամուսով խալխ, կամ՝ ՍՍՀՄ քաղաքացի: Ռուզան Մովսիսյանը երկու անչափահաս երեխայի սովից փրկելու համար գնաց Թուրքիա: Թուրքին ծախեց իր նամուսը: Եթե սովետական լեզվով ասեմ՝ Հայաստանին նամուսը տվին շներին, նրանք էլ կերան: Հիմա պիտի չհասկանամ, թե անկախ Հայաստանի անկախ քաղաքացին, այս խայտարակությունից անտանելի էլ ի՞նչ պիտի տեսնի, որ զգա իր անտերությունը, բոմժի հալը: Եքա երկիրը, որ տիրություն չի անում իր խալխին, էլ ի՞նչ գոռգորալ, էլ ի՞նչ դեմոկրատիա, էլ ինչ պետություն, էլ ինչ «ժողով»: «Ցեղասպանություն» ցեղի սպանության մ,եջ մեղադրվողի թոռը, հայ կնոջը, մանաթով առնում է: Ապշել կարեկի է, մարդուն տված ամենա, ամենա, էն ամենա, գերագույն չափով պիտի շշմենք, պիտի ամոթից սևանանք, մոխրանանք, մեր ասած խոսքերից, մեր մեծ-մեծ ու ճոռուն զրույցներից, մեր գլուխ գովելու արվեստից պիտի ձեռք քաշենք ու խոստովանենք մեր Ազգային հավաքում Արարատի ստորոտում, որ մենք մեր «նախնական» արժանապատվությունը բարձր ուառաքինի չենք պահել:

(շարունակելի)