01.05.2013

Ժողովուրդը՝ պետություն, պետությունը՝ ժողովուրդ-7


* * *
 «Այսօր՝ 4)5 1991թ. Առավոտյան լուր տարածվեց, թե շրջկոմի դահլիճում հավաքվելու են շրջանի ղեկավարները (մելիքության տերերը), եթե ընդունենք որ հինգ մելիքությունները՝ հինգ շրջաններ են: Նպատակը չեն ասում: Ոչ հավաստի տվյալներով՝ դիրքերը ցնցումների տակ հայտնված պաշտոնյաները վրդովված են: Բոլոր նրանք, ովքեր «Կոմիտեի»ն կամ նրա գործնեությանը (սկզբից մինչև այդ օրը) աջակցել են, առավել ևս նրա ղեկավարներն ու լիդերները, պիտի պատասխան տան օրենքի առաջ: Կեսօրին պարզվեց, որ Մարզկենտրոնում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ կապված բանակցային գործընթացի հետ: հեռագիր է հղվել (ըստ աղբյուրների) Մոսկվա և Մութալիբովին: Մեր մելիքության «տերերը» հավաքվել են մելիքի գլխավորությոմբ, էլ քյոխվա, էլ նազիր, էլ վեզիր, էլ փլան, փարան, որ պատասխանատվության կանչեն «շարժման մեղավորներին» հրահրողներին, կրակին յուղ լցնողներին և նրանց հարողներին: (Խորհրդակցության նյութերից) կտորներ պահպանվել են կցկտուր, բայց միանշանակ բովանդակությամբ ու մոտիվով: Գ. Նասիբյանը, նախկին մելիք (գործկոմի նախագահ) ադրբեջանցիների բնավորության քաջ գիտակ (ինչպես տարածքի բոլոր տարեցները) անձը ասաց, շարժումը սխալ էր, կյանքը դա ցույց տվեց, առաջատարներին, յառլի ղեկավարներին հանձնել իշխանություններին, իսկ մնացածները հանգիստ ապրեն: Ի դեպ, Փավստոս, ի տարբերություն քեզ ու Եղիշեի, ես նաև կասեմ թե ինչու՞, ինչու՞ և այլն:

Առայժմ, իրոք ղարաբաղցին միայն լացել էր, խոցվել էր, արյունոտ որդի էր տեսել ու սեռ պարզ չէր, թունելի վերջը չէր երևում: Ի՞նչ պիտի չասեր մի մարդ, որը ունեցել է բավականին փարթամ կյանք՝ առանց լուրջ հոգսերի, առավել ևս՝ կոտորածի: Իրոք «խիզախ» մարդ է, գոնե նրանց ֆոնի վրա, որոնք համամիտ էին, բայց չէին խստովանի, չէին նախաձեռնի՝ կապանքներով էլ: ինչևէ նախկին մելիքը նաև ասաց, այդ մարդկանց ցուցակը (լիդերների, հրահրողների) նրանք էլ ունեն (բայց չճշտեց թե «նրանք» ով են), կգան, կբռնեն կտանեն: Մարդը վրդովված, մատ կամ ձեռք է թափահարել նաև շարժման վրա: Մի քանիսը թութակի պես փնթփնթալով կրկնել են ելույթ ունեցողի մտքերը՝ առանց տեղից վեր կենալու: Բուզանդ, Փավստոս, ասեմ՝ մեր տունը քանդողը՝ էն փնթփնթացողն է: ձերն էլ էր դա, բայց դու տեսա՞ր, թե տեսար, բայց՝ չասիր: Ավելին ասեմ: Սա 1991թ է: Դեռևս պարզություն չկա, հայտնի չէ, թե «ճանապարհի» որ մասն ենք անցել, քի՞չը, շա՞տը, դժվա՞րը, թե հե՞շտը: Բայց նախաձեռնությամբ, կամ առաջարկությամբ ուրիշները աչքի չեն ընկնում, միայն ձայնակցում են զգուշորեն ու մանեվրում: Նախկին մելիքը այս էլ որերորդ անգամ, հարված էր «ակնկալում» (նախկինում՝ 1988, տուժել էր) անպայման: բայց չեղավ: Դահլիճ չէին հրավիրել նրանք, որոնց մեղադրանք էին ներկայացնելու: Իսկ շարժմանը զգուշորեն հակողներից մի քանիսը (իմիտատորներ) դահլիճում էին, բայց չարձագանքեցին: Դրանից մեկին «շարժման տղաները» սեղմեցին»: «Փոխկեքը լեն ցըխըկլոլակ շան տղադ կյամ ա մեր քշտին քյոք-քյոք ռըխեն տամ, մըզանա պեներ գյուդում քյունում: Էքսը կյամ ուրան անվանի պատմում, շարժման լիդերու նման… Պա յերկընիր ըսիր, ընկեր ջան, էդ արդեն խաղը պըրծըցրալըք, փռնում ըք, հա՞… Քամաքդ ըս մըծըցնում կլոխդ էլ խոզու կլխա քյոք ա, մին քյալմա ըսիր, թա նրանցանա չըս»: Եղիշե պատմիչը, ասեմ տեսակետս, «փոխկեքը լենը» շատ ավելի վտանգավոր է բոլոր ազգերի, բոլոր ժողովուրդների համար էլ: Լինելու է, իր կայուն քծննանքի ու էժան որակի հաշվին: «Շարժման տղաները» լսեցին ու էպիզոդիկ հավաքվեցին: Պետք էր պարզել՝ լուրջ ինչ որ պաշտոնական բռնություն սպասվու՞մ է, թե՞ մասնավոր զրույցներ պոռթոկումներ են: պարզ չէր, թե ինչու շրջկոմի տղաները կրկին խրախտ ձայն ունեն կոկորդներում, որից չէին օգտվում «այն ժամանակներին». ինչու՞ այդքան արխային են՝ կարծես հաշվեհարդարի ժամն է մոտենում և նրանք դաժանորեն կճզմեն նրանց, ովքեր «այն օրերին լկտի» ծաղրում կամ արհամարում, կամ մեղադրում էին դավաճանության մեջ «շրջկոմի տղաներին»: Պիտի հասկանալ, թե այսքանից հետո ի՞նչ ունեցանք: «Շարման ռղաները», նրանց կողմնակիցները, հարազատները ունեն, թշնամի մելիք, թշնմաի «տերեր»… «թշմանի շրջկոմ», վերջապես՝ թուրք թշնամի, որը ոչ միայն չի ներելու, այլ… Հաշվեհարդար է սպասվում ն/գ շրջբաժնի շատ աշխատողների: Շարժման ակունքի ընկերներին կմեղադրեն և նրանք, և նրանք, իսկ «շարման տղաները» որ ճար ունենան իրենց գլխի հոգսը կքաշեն: Շրջկոմի տղաներից մեկի կաբինետի զրույցը մոտավորապես սա էր.

 —Կասեն, դուք էլ եք մեղավոր:
—Մեզ խաբար չունեինք, մեզ իրոք խաբար չունեինք:
 —Կհավատա՞ն: Բա փետրվարին, մերոնցից չե՞ն ասել՝ «ժողովուրդ, մենք ձեզ հետ ենք»: Հը՞ ընկեր Սաֆարյան, հինչ կասիք:
 —Լսելի պեն չկա, մեզ լուխճու էլ փռնել բեդին կոխին Սիբիր: Հա, պա հունց: ՄԻնին Սիբիր, մինի պատառ էլ տենը, մինին էլ… Հռ հռամ ըք, էսա պուտյովկեքը կյլանա տՏ սպվՌվրՍՌՎ ՎպրՑՈՎ. Պա ջան: Լոխել քաքուտ ընք: կարծես զուգադիպություն էր, գուցե՝ ոչ բայց լսում ենք՝ տարածվել է արդեն, թե Հադրութի շրջանի որոշ գյուղերում փրթում են ժողովրդին: Թե ո՞վ, ու՞մ, կոնկրետ տեղեկություն չկա: Տեղեկությունը ճշտեցի ընկերոջս միջոցով: կարծես ցանկություն առաջացավ «վերջին անգամ» իրոք «սաստել» նրան, ով դահլիճում նստած էր, երբ կոչ եղավ «տղաներին պատժելու», բայց «չարձագանքեց»: Հասցրի: Մոտեցա, դիմեցի «փոխկեքը լենին», ասացիէ դու ներկա էիր, երբ նախկին մելիքը (Համոի ու Մարատի «տիրապետության» տարի) վեր կացավ ու ելույթ ունեցավ բոցաշունչ: Նա մասնավորապես ասաց՝ «… լոխ մեր տղերքը ըննականըն, ես տեանց ցավը տանիմ, մունք էլ քյոմագնք ըննական»: Նրան հավանության տվին մի քանի «նշանավոր» ղեկավարներ, որոնք ևս գրեթե նույն տեսքով հանդես եկան: Ինչու՞ նրան չհիշեցրին. իր իսկ ասածները, իսկ ես գրանցած ունեմ նաև մի շարք այլ մարդկանց «սրտի խոսքեր»: Նա հեռացավ ու չընդունեց: Իսկ միլիցիոները գոհ էր որ «չհասցրի» ուրիշ բան: Եթ կարող էի նաև ֆիզիկական պատիժ հասցնել: Իրոք հադրութում իրավիճակը տխուր և անհեռանկար էր: Սա՝ փափուկ: Տեսեք, մեր մելիքի մասին խոսք չկա: Պատկերացնու՞մ եք, Խամսայի մելիքներից նման մեկին, որը ոչինչ չի անում ու չի առաջարկում: Ժողովուրդը անտեր սպասում է, կողմնորոշող ուժ չկա, ճակատագրին տեր կանգնողը չի երևում, հասարակ ությունը չի հասկանում՝ ի՞նչ է արել, ի՞նչ է սպասվում, ինչի՞ համար, ե՞րբ… և մի շարք այլ «ինչ»եր: Ոմանք ասում էին սա Ավարայրն է, նույն «ոմանք» սկի չեն էլ երևում՝ մանավանդ «պոստերում», գոնե՝ թաղային: «Դժգոհների» թիվը եթե շատանա՝ կունենանք մի բազմություն, որն էլ՝ ժողովուրդ, իսկ ժողովուրդի դեմ «շարժումը» կկանգնի. «Մին ղալաթ ար… ցութ ըրեք դե»: Կես ճանապարհին՝ ժողովուրդը ժողովրդի դե՞մ: Մեջ բերելու եմ նույն օրվա գրառությունը ինչպես կար, այն բանից հետո, երբ միասին կհիշենք հեռավոր 449թ մի ժողովրդի որոշում, ըստ որի Հազկերտ 2-րդի ուղարկված հրամանը մերժվեց: Տիզբոն գնացածները առերես «ուրանում են Քրիստոնեությունը» և 700 մոգի ու հսկիչ զորախմբի ուղեկցությամբ (ՕՄՈՆ, ՍՊԵՑՆԱԶ, Սովետական բանակի ստորաբաժանումներ, թուրքերի հետ) գալիս են եկեղեցիները վերածեն ատրուշանների, խռովարարներին բռնեն (1991 մայիսի 15-16-17 և այլն) տանեն գործ հարուցեն նստեցնեն բանտ կամ գլխատեն (կամ օպերացիա «Кольцо»): «Ժողովուրդի միտումը բովանդակող որևէ անհատի ճիչը, որքան էլ ճշմարիտ ու անաղարտ, նաև ուղղված նրա վիճակի բարելավմանը, այնուամենայնիվ մեռնում է հենց այդ ժողովուրդի «ուշադրության» բացակայությունից, նրա ցավալի անտարբերության, թափթփվածության արդյունքում: Ավելի գրավիչ, մատչելի, հեշտ հանգրվանող դրույթներից, խոստումներից և նման զիզի-բիզի փիլիսոփայություններից թմրած խալխը, վերստին վրիպում է… գրեթե ողբերգություն է: Ժողովուրդը չի կարող ինքնուրույն մնալ նժարի վրա՝ քանի ինքը որպես լծակ առկա չէ, դեռևս խաղի մեջ չեն մտցրել նրան: Սպառնալիք է: 1991թ մայիսին պիտի կոշտ շոշափենք մեր «մելիքի» փափճուկ լինելը ու մի բան էլ ավել տեսնենք ու շշմենք: Շիրակացու ցեղը 13 դար հետո հասարակ թվաբանություն չի՞ իմանում, կանաչը չորից չի՞ տարբերում, ամեն միրուքավորի ֆիդայի է անվանու՞մ, ամեն բեխ ունեցողի՝ Անդրանի՞կ, ամեն կրակողի՝ փրկի՞չ, բայց չի՞ էլ կարողանում հարյուր քանի հազարից «հանի» մեկ, մեծատառ, մեկ, այնպիսի մեկ, որ Աստծու ձենով կանչի՝ ոչոշիչ քայլերի, ու խալխին կյանք բերի: Սա է նաև պահը, որ այս թվաբանությունը սերտելու մեր ցանկությունը դառնա պահանջ, վերաճի փրկության, թե չէ հայրենակիցներս ներխուժել են մեր տուն, կանչել գոռ-գոռգոռոցով, քյորփա երեխաներիս ասել՝ եկել ենք հորդ մորթենք, որ մեզ չի ենթարկվում… իսկ խալխը՝ «քնած» է, կամ քնելն է գերադասում: Տաք սաջին, տաք, բայց անտեր սաջին, հակառակորդի յոխան էլ կթխվի: 1991թ հոգնել է միապաղաղ ու լճացող իրավիճակից: Կամ՝ դես, կամ՝ դեն: Կարծես մեզ թողել են մեզ հետ ու «բան» են ակնկալում: Կռահել ենք (գոնե մտավորականները), որ մեր ինքնուրույն մնալու և վճռական քայլեր անելու (դարեր շարունակ առանց պետության էինք, հերիք չէր, ունենալու անհրաժեշտություն թե կարևորություն չենք տեսել, չենք զգացել) ոչ փորձ, ոչ էլ կամքի դրսեվորում ունենք: Առանց երրոդ կողմի ապրել էլ չենք կարող: Պարսիկ, բյուզանդացի, թուրք, ռուս, կամ նման մի բան՝ մեր կողքին պիտի լինե՞ն… Քացախ Արտաշը ասաց՝ մոռացել ե՞ս, Երվանդ, ասում էին, հայերը որ մնում են իրար հետ՝ իրար կծելու ախորժակ են ստանում՝ անգամ պարտքով: Երրորդ կեղմին էլ, եկած հյուրին ասենք, կիրթ լեզվով գովում ենք, մեր եղած չեղածը ուտեցնում, խմցնում այնքան, որ սա գնալ չի ուզում այլևս: Սրիում ենք՝ երրորդ կողմ լինի մեր կողքին: Երևի թե մենք մեզ լավ ճանաչելուց է, որ երրորդի ներկայությունը կարևորում ենք: Իսկ ահա մայիսի 4-ին 1991թ պարզվեց, որ բացարձակ «հանձնելու» կոչերը բարձրաձայն են և կոմկուսի տղաները (բոլոչի անուները գրառված են) երկյուղ չունեն վերստին: Որ Հադրութում մարդորս է սկսվել, ուրեմն հիմնավոր գործ է, իզուր չեն բարձրաձայն խոսում, «կեղտից» մաքրվում են՝ շուտով «կկոտրեն» լիդերներին ու կբղղացնեն նրանց կամակատարներին, որոնց ցուցակները դժվար չէ «կազմել»: «Հազկերտը» թե ինչ հրաման էր ուղարկել 1991թ այդ օրերին, ժողովրդին էլ հայտնի չէր, բայց գիտեինք՝ ոչ մեկի գլուխը չեն շայելու: Պահանջը, (ինչպես 301թ-ից հետո) «նրանցը» նույնն էր, ինչպես 1600 առաջ, ձեներս կտրած ոչնչանանք: Մե՞րը, սկի էլ ընդհանրություն չուներ: Սա ասում եմ մեծ հպարտությամբ 1600տ հետո:

 Մեր նախնիները 387թ հանգիստ հանձնեցին պետությունը՝ Պարսկաստան, էս քեզ, Բյուզանդիա, էս էլ քեզ: Չէ: Ավելի խայտառակ էր: Բանի տեղ էլ չդրին, երկուսով բաժանեցին իրար միջև, որց որ բաղարճ (պեղարճ)՝ «էս ինձ», «էս էլ՝ ինձ…»: Անգամ չասին՝ բա մի բաժին մեզ չե՞ք թողնում: Կարծես ՀՈԳՍ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅԻՆ, ՈՉ ԹԵ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Ինչևէ: 1991 նախորդած տարիներին՝ սկսած 1988-ից, ասել ենք. «Աշխարհը, ՍՍՀՄ, Ադր ՍՍՀ, պիտի վերամիավորվենք Հայաստանի հետ»: Դուխները հերիքող չէր, որ մեզ հետ մեն-մենակ խոսեին: Նենգություն սկսեցին գործել: Մարզպանը, մեր մարզպանը նրանց դրածը, փախել է: Մենք երկյուղ չունենք առհասարակ, բայց մեր ուզածը մեր նախնիների համար շատ ծանր կկոչվեր: «Այո, մեզ կրոնափոխ չեն անում, այո հայաստան կա միավորի տեսքով, այո արյուն չի հեղեղվել, մեր հարկերը չեն բարձրացել, մեգերը կամայականություններ չեն անում, բայց մեր ինքնությունը պիտի փրկենք, մենք պիտի ապրենք առանց «Հազկերտի»: Հազկերտի հետ՝ հավասարի իրավունքով. այո՝ Պետություն, եթե ուրիշ բան չի «ստացվում»: 387թ հանձնեցին: 1988-ին՝ «մերը մեզ տվեք: Կարգին, մարդավարի…«: Ինչպես ռուսը կասեր. «ну как ты, предки наши? Вот как надо»: Չտվին, վերցրինք…դեռ մի բան էլ… Բա՞… Որևէ արտառոց դեպք չի նախորդել այս ժողովրդի: Հասարակ ությանը անհայտ էր (մելիքի մակարդակով կազմակերպված էր, բայց վարարկնից դաբրո կար ու նախաձեռնություն): Կենտրոնոկոն դահլիճում ներկա էր Վարանդայի շատ մտահոգված խալխը, մնացածները դրսում սպասում էին ու խոսում. «Ասում են կռիվը սկսվում է, պիտի ժողովրդին տեղափոխենք, երիտասարդությանը մոբիլիզացնենք, մարտական ջոկատներ ստեղծենք»: «Պարզ է: Գնանք տուն»: Բայց դահլիճում հարցեր այնուամենայնիվ ծնվեցին: Լուրերը ո՞վքեր էին տարածում այդ հարցերը ծնելու համար՝ հայտնի էր որոշակի շրջանակում: Մի կողմից շինծու, ոչ ռեալ ռազմական իրավիճակի ստեղծումն է, մյուս կողմից՝ այդ վիճակին հատուկ (համապատասխան գույք, զենք, զինամթերք, սննունդ և դրանց հետ կապված բաղադրիչներ) պահանջներին բավարարող դրույթներից խուսափումը: Դահլիճի բեմի վրա վստահ կանգնած «մելիքի» և «սպարապետի» (ն/գ միլպետի) արտաքինը գրեթե ոչինչ չի ասում իրենց ասվող խոսքի լրջությունից: Տպավորությունը համակրելի է՝ թշնամին երկու օր հետո (գուցե ավելի շուտ, ըստ նրանց…) գրոհելու է մեր մահակավորների վրա, մեր անպաշտպան տների, (երեխաների վրա մանավանդ) վրա մինչև ատամները զինված, իսկ մեր «աժդահա մելիքը և ոչ պակաս՝ սպարապետը աչք չեն ճպում, սառնասրտորեն խոսում են անելիքների մասին՝ առանց պանիկայի: Ժողովրդին պատրաստում են հարվածը արժանի «ընդունել» ու պատասխան տալ կործանիչ: «Ինչպիսի նվիրվածություն, արտասվել կարելի էր…»:

 - Ընկերներ, -ասաց գործկոմի նախագահը, -մեր քաղաքը ծանր կացության մեջ է հայտնվել: Թուրքերը այս երկու օրը հարձակվելու են: -Դահլիճը ճայթում է, ճրթճրթում է, «մելիքը» բոթ է բերել խալխի համար: -Չգիտենք որտեղից, ինչ ուժերով, քանի հոգով բայց վտանգը եկել հասել է: Պատրաստ պիտի լինենք այդ հարձակմանը: Թանկարժեք իրերը վերցրեք, փաստաթղտերը չթողնեք, մի խոսքով՝ ինչ հնարավոր է պատրաստելու ժամանակ վերցնել՝ վերցրեք: Ինչպես տեսնում եք, միայն տղամարդկանց ենք հավաքել, որովհետև սա շատ կոնցերատիվ և տագնապալից պահ է:- Նստած եմ դահլիճի աջ մասում, ինձնից ձախ, դահլիճում հորս եմ տեսնում, որը երևի թե ինձ էր նայում, ձեռքս բարձրացրի ու արձագանք ստացա: Մեջբերում եմ նույն երեկոյի գրարումներս. «Ինքս ինձ հետ խուսում եմ. էս ի՞նչ է ասում շրջանի «իշխանության գլուխը»: Ո՞նց թե՝ հարձակվելու են, ոնց թե տղամարդկանց ենք հավաքել, պաշտպանելու ենք, էվոկուացիայի ենք գնալու, ախար նման չի, ձեր ասածի ու «դրան» պատրաստվելու եզրերը իրար չեն բռնում: Մոտ 500 հոգու (մեծ, փոքր, հասկացող, չհասկացող, կիստ պռատ խառնվել են իրար, շունը տեր էլ չուզի, էս խալխը ախար բան չի հասկանում:

 —Ընկեր…,- դիմում է մելիքին,-ասում եք պաշտպանվեք, բա ինչո՞վ ենք պաշտպանվելու: (Վ. Հարությունյան, ք. Մարտունի) մելիքը զայրանում է, դեմքը կարմրել է (նրան ճանաչողները հեգնանքով ժպտում են): Կողքիս մարդը ասում է՝ լավ էլ տեղին հարց է տվել: Բայց «ընկերը» կոպտում է հարցադրողին.
 —Էլ մի սկսեք, դրա ժամանակը չէ: Որ պետք լինի, ամեն ինչ էլ լինելու է: Էդ քո գործը չի, նստիր:-Բղավում է «մելիքը»
 —Բա որ ժամանակը չի, էս ինչու՞ ենք հավաքվել, էս ինչի՞ց ենք խոսում: Վտանգը օձի նման եկել է վզներիցս կախվել, էլ սրանից կարևոր պա՞հ….,- մելիքը զայրացավ ավելի:
 —Էսքանի մեջ էդ ինչ զրույց ես բացել, մտածում ե՞ս, թե հենց ինչ հալ կյա, հանցու ամալ կյա:-Դահլիճը դժգոհում է: Ասում են՝ մարդը ճիշտ հարց է առաջ քաշել, թող կարգին պատասխան տա: Ասում են՝ է՞դ պիտի պաշտպանե, սաղ կյանքումը ինքնուրույն հաց էլ չի կերել, առանց կամանդ ստանալ: Խեղճ տղեն խոսքը թողեցի կեսատ, սա նմանը՝ մեզ զակավար… Ութսունի մոտ մարդ է խոսք ստանում գործկոմի նախագահից: Աստված վկա էր՝ չգիտեմ, բայց մի դահլիճ մարդ տեսավ, որ «մելիքը» այս գործը հեգնանքով է անում, արհամարհանքով: տարեց նախկին կուսակցությանն ասաց՝ հիմնական գործը սա չէ սրանից, թուրքի մասին զրույցը մթնոլորտի համար է, իրականում իրենք էլ չեն հավատում, թե այդ բանը իրոք հասունացել է: Ինչևէ: «Մելիքը» պռոշի մի կողմով ասաց՝ ասա լսում ենք:

 —Ես լսեցի ձեզ, ու գործի լրջությունը պատկերացնելով պիտի ասեմ, պիտի լուրջ զբաղվենք պաշտպանության խնդիրներով: Ստեղծենք ջոկատներ, այդ թվում հայրենական պատերազմի մասնակիցներից: Սա մեկ: Երկրորդը պետք է ամբողջ քաղաքի չորս կողմը, առավել հարմար տեղերում, խրամատներ կտրել, դիրքեր ստեղծել, որպեսզի շրջագծային պաշտպանություն լինի, խրամատները պիտի ճիշտ կառուցվեն, սա շատ կարևոր գործ է, պիտի անմիջապես մոբիլիզացնենք…
 —Էդքանը մենք էլ ենք հասկանում, մեզ հուշել պետք չէ,-կտրելով մարդու խոսքը, գործկոմի նախագահը հեգնանքը չթաքցնելով շպրտեց,- նստեցեք,- քթի տակ,- պեն ասացի: Դահլիճի հասում մասը (25 տարեկանից բարձր) գրեթե արձագանքեց՝ ողջունելով տարեց մի մարդու առաջարկություն, որի թիկունքում մարտական ճանապարհ կար անցած (Թամանյան 89 րդ դիվիզիայի հրամանատարներից մեկի) մինչև Ռեյխստագ հինգ մարտական շքանշան (մարտի դաշտում ստացած) բազմաթիվ մեդալներով (Եվրոպական երկրներից յութաքանչյուրի ազատագրության համար) տասնյակ պատվոգրերով ու շնորհակալագրերով (Ստալինից անձամբ): Մարդը հետո «սաստվեց» մեր կողմից: Թե շատ էի վիրավորված, որ «ապաշնորհ» մելիքը մարդու խոսքը թողեց թերի ու «գործին տեղյակի» կարգավիճակով օժտվածի ու հրամանատարի «դաժանությամբ» նստեցրեց Հրամանատարին, ֆաշիզմին հաղթած գվարդիայի սպային:

 —Շանտցան, սահանց մետքը՝ մեզ սոտ տեղան վըխծըցնելն ա: Էն մեծ մարդը էնա ասում ա հինչ բիդի անինք, հինչան սկսինք, էս հացթուխն էլ ասում ա՝ էդ մունք էլ ընք գյուդում: Վեր գյուդում ըք, մըզ էլ ասում ըք՝ տեղը չի, էլ յեկալընք հի՞նչ անինք…
 —Սպասինք, սրա խաբարը հետանա յեր ընան, մինչև վերջը նստինք:
 —Թուրքը զենքո՞վ է հարձակվելու, թե՞ քարով: կարծում եմ՝ քարը պրծավ: Ռեալ չեն խոսում: Սրանց ասելիքը իրենց ներքին հանգստության հետ չի բռնում: Վերջը՝ ոչ ինքը, ոչ էլ «նաչալնիկ միլիցան» ֆրոնտում եղածը, դեռ հարց է, թե թուրքը որ հարձակվի… ասել մի տվեք:
 —Էվակուացիա, որ ասում են, սրանք մեզ հիմարի տեղ են դնում: Ու՞ր են տանելու, ինչո՞վ, որտե՞ղ տեղավորեն, ո՞վ է կերակրելու, մթերքը որտեղի՞ց, այդքան տրանսպորտ, երեխա, կին, մեծահասակներ… Այս խնդիրը շարժող լավ էլ հասկանում է, որ նման բան՝ անգամ ոչ թե 1000 մարդու (Մարտունուց պիտի հանվեր բնակչության 2)3-ը մոտ, ասենք ավելի քան 3000 մարդ) այլ 100 հոգու համար գերծանր գործ է, բոլոր առումներով: Ուղեղներս թմրեցնում են՝ թե ինչու, չեմ կարողանում կոնտրոնանամ:

 —Օրվա վերջին կտեսնենք, էս գլխից հրամանատարի պաշտոն են զանիտ անում, մեր անունից, իբր՝ չե՞ք հիշում, դահլիճում հավաքվեցինք… ընտրեցինք… և այլն, չե՞ք հավատում:
 —բա տակից դուրս գա՞լը, որ վտանգ լինի, իրոք վտանգի սպառնալիք գա նստի ու կյանքի խնդիր դառնա: Չեն ասի՞, չեն հիշեցնի՞… էդ դահլիճը, իր մեկ-մեկ խոսելը…
 —Լսեցեք շարունակում ենք մեր գործը: Մարդա ծըզետե խոսումըք: Ինչպես չսեցենք, բիդի պաշտպանության կոմիտե ստեղծինք Կոմիտե…լավ չը)ք սկանում…

 «Մելիքը» ասաց, որ պաշտպանությունը կազմակերպող, կոորդինացնող, բոլոր ուժերը համամխմբողը լինելու է կոմիտեն, իր հախագահի գլխավորությամբ: Կազմվելու են ջոկատներ, պահակակետեր: Մեր ժողովրդի պաշտպանությունը ապահովելու ենք, գլխավորը՝ (կամիտեի անունը շեշտվեց ևս մի քանի անգամ) դա է, վերջ:
 —Ասացի՞, ասացի ստեղ ուրիշ խորդ կա, դաժե՝ конем gЗ…
 —Սպասեցեք, ընկեր …, ախար ասում եք, ասում եք, բայց ես չեմ կարողանում հասկանամ, էդ ի՞նչ ռազմական է, որ զենք չունենք: Ախար…
 —«Ախար» բան չկա: Դա ձեր գործը չի: Էսքանի մեջ էդպիսի զրույց չի կարելի անել: Ձեզ ինչ ասում են՝ լսեցեք:
Ինչպե՞ս թե, «հարձակումը ռեալ վտանգ» է, ասում եք, պաշտպանվելը մնա զրույցներու՞մ: Էդ ումի՞ց ենք թաքցնում մեր պաշտպանվելը: Էս ու՞մ ենք խաբում՝ մեր էս անէական զրույցներով: Սա է իսկական ժամը, ինչպես ձեր ասածից պարզվում է: Ինչ վիճելու, կամ զայրանալու բան կա, դրությունը լու՞րջ է, «սպասելու» պեն չկա»:

Ամեն ինչ ասել մի տվեք, ընկերներ: Մենք մշակել ենք պլան, որով իրականացնելու ենք մեր ժողովրդի պաշտպանությունը:- Այդ պահին հիշեցի «тов. Соахов»-ին՝ «մի զդես րեշիլի», ասում է ու ցույց է տալիս իրեն ու իր վարորդին: Իսկ «մելիքը» ցույց չտվեց, բայց վստահ ասաց:- Ասեր մի տվեք ավելորդ անգամ…
Մեզ չե՞ք վստահում: Էդ դեպքում մեզ ինչու՞ եք կանչել:
Դահլիճում նստածներից շատ քչերը հասկացան (այդ թվում տողերիս հեղինակը) թե ինչ ասաց Թամանյան դիվիաիայի սպան, երբ դուրս եկանք ու ամբոխ դարձանք: Նա ասաց. «Ափսոս, էս անտերը զոհեր է ուզելու էս խեղճ ժողովրդիվ… չտալով չէ, մատաղ ընիմ, եկավ՝ կտանի, չի էլ հարցնի, կխլի… Հերն անիծվածը անողուրմ ա, թարս…»:

Երբ իրարանցում նկատվեց դահլիճում, գործկոմի նախագահը «կարգի հրավիրեց» ժողովրդին ու «սպարապետի» կողմը նայելով ասաց.
—Առաջարկում եմ սրանով վերջացնենք մեր այսօրվա հնդիպումը, եթե ուրիշ հարցեր չկան:
Էս ի՞նչ դառավ, ընկեր, էս ի՞նչ առաջ գցեցինք: Բա մեր կոմիտեն, ինչու՞ չընտրեցինք, մեր նախագահին ինչու՞ չճանաչեցինք, մեր պաշտպանությունը մնաց ախար…
Մանի հետ ասեմ, էդ ձեր գործը չի, ասացինք որ տեղը չի: Դա պիտի կատարվի նեղ շրջանակներում: Հիմա, այս ժողովից հետո, թաղային ջոկատների «հրամանատարները» հավաքվեն փոքր դահլիճում, այնտեղ բոլոր հարցերը կլուծենք: վերջ, ջոկատների հրամանատարները մնան, մնացածները գնան: «Տուն գնացող» ժողովուրդը խոսելով գնում է:
Գլուխս բան չմտավ, էս գործից բան չհասկացա:
Թա թուրքը կյամ ա, խե՞ դինջ նստալըք, խե զենք չտք պժենում, խե մահլում չըք անըմ հուվա կռեվ ընան, հուվա փլավ իփլան հուվա կրակ ըննան…
Հուվա ճշլան, հուվա կլոխ պհլան, հուվա քեֆ ըննան և այլն… հա՜, հա՜, հա՜:

Հավաքվել ենք փոքր դահլիճում: գործկոմի նախագահի հետ, մեր դիմաց, էլ «օտար» չկա, գոնե այստեղ պիտի ճշտվի, թե ով, ինչպես, որտեղ, երբ ինչով նաև, կարևորը՝ ինչով… սակայն նա նորից կրկնում է մեծ դահլիճում ասած զրույցները: Ջոկատների «հրամանատարները» ասում են՝ էդ արդեն ասել եք…
—Ընկեր….,- ասում է թիկնեղ մի տղա (Վալերիկը, Գրիգորյան),- դահլիճում կոմիտե չընտրեցինք, նախագահ չընտրեցինք, զենքի մասին՝ ասացիք տեղը չի, բա հիմա ու՞մ ենք սպասում, ինչու՞ այստեղ չպարզենք ամեն բան, սրանից էլ լավ տեղ:
—Զենքի մասին խոսք չլինի, պաշտպանվելու հետ գործ չունենք, ձեր գործը նա է, որ գնանք պոստերում կանգնենք: Վերջ:

—Մեշեննի ընք, որ գնանք կանգնենք զենքի դեմը:-Ժպտալով հեգնանքի միջից ասաց մարդը,-ախար ձեր ասելով՝ հարձակում է սպասվում, ինչ իմանամ՝ նախատեսվում է թուրքի կոմից, ռուսի կողմից, վերջը, մենք չճանաչե՞նք մեր շտաբի պետին, մեր անելիքը չիմանա՞նք:- «մելիքը» գրեթե զայրացած պատասխանեց.
—Իմացեք, շտաբի պետը ես եմ, ինչ պետք լինի՝ զանգեք, եկեք մոտս, եկեք ցանկացած ժամանակ: վտանգի պահին լինի, (պաշտպանութ) կազմակերպել լինի, մի խոսքով՝ բոլոր հարցերով եկեք, ես լինելու եմ իմ տեղը, այնտեղից (գործկոմի նախագահի կաբինետ) ամեն բան կիմանաք: Եթե հարցեր չկան, խոսքը տանք ստեփանակերտից եկած մեր ընկերոջը: «Հյուրը» մեր մելիքությունից էր, բայց ապրում էր ստեփանակերտում: Շարժման մեջ նոր մարդ չէր, ավել վստահ խոսեց ու պարզ դարձավ (դահլիճը բացարձակ արձագանքեց) որ գործկոմի նախագահը անհաջող է կատարել իր «դերը» մեծ դահլիճում, ու շարունակում է՝ փոքրում: Փոքր դահլիճի մեծ ջոկատների «հրամանատարները» չկարողացան հաշտվել այս թյուրիմացությն հետ և սկսեցին գրեթե բարձրաձայն քննարկել իրավիճակը ըստ էության, և փաստել իմիտացիայի նշանները գործի շուրջը: Հյուրը տեղավորվել էր մեր շարքի երկրորդ կեսում և շատ ուշադիր լսում էր՝ անգամ ռեպլիկները (Հ. Գրիգորյան): Հանկարծ գործկոմի նախագահը կտրուկ ասաց.
Վերջ, վճռված է ամեն ինչ, շտաբը շրջսովետի գործկոմի նախագահի կաբինետն է, նախագահը ես եմ: Մնացածը ես ասելու եմ…

Ընկեր (Սեյրանյան) ախար դա ռեալ չէ: Իսկ ինչու՞ մենք, հենց հիմա, այս դահլիճում, չպարզենք, թե ո՞վ է ղեկավարելու մեր պաշտպանությունը, ովքեր են մտնելու այդ խորհրդի կազմի մեջ, որ ճանաչենք, դիմենք այս կամ այն հարցով, առավել ևս որ խոսքը գնում է զինված պաժտպանության մասին:
Դա ձեր գործը չէ, ընկերներ,- ասաց ընկերը Ստեփանակերտից ու դարձավ գործկոմի նախագահին,- մենք ամեն ինչ պլանավորել ենք և առայժմ ամեն բան կարգին ու աննախադեպ է գնում,- մելիքը պիտը թաքցնելով համաձայնում է: Մենք՝ նստածներս, ոչինչ չենք հասկանում, էս ինչ պլան է, որ առայժմ կարգին ու հարթ է գնում:- Եթե հարցեր չկան,-ասում են,- կարող եք գնալ:
Ընկեր … , համենայն դեպս շատ լավ կլիներ, որ այստեղ, հիմա որոշվեր ամեն բան, առավել ևս, որ այստեղ ներկա են բոլոր նրանք, որոնք անմիջապես գլխավորելու են մեր պաշտպանությունը՝ յուրաքանչյուրը իր տեղամասում:

Ընկեր բա նոր չասացի՞նք, ի՞նչ կարիք կա այդ մասին նորից ու նորից: Ասացինք որոշեցինք, վերջ:-Միլիցիայի քրեական հետախուզության պետը չէր կարող ավելին վիճարկել, գոնե նրա համար, որ համակարգում նա ենթակա էր և շարունակում էր մնալ: Սակայն սա վերջին գրեթե վչռական ու որոշիչ ճիգն էր, որ օգտագործվեց, բայց ապարդյուն: Երբ նստում էր, ասաց՝ դե լավ, տեսնանք:
Տի էլ պրծնում ե՞նք, առանց պեն որոշելու…,- ասաց մի ձայն:
Նորից եմ կրկնում, բոլոր հարցերով դիմելու եք ինձ: Շտաբը գտնվելու է իմ կաբինետում: Ցուցումներ եք ստանալու այստեղից թե որ իրավիճակում ինչպես վարվել: Մենք իրականացնելու ենք,- բայց չի նշում թե «մենք» ի մեջ ով կա, ովքեր են մտնում այդ «մենք»-ի մեջ, եթե ամբողջ քաղաքի բոլոր ջոկատների ղեկավարներն ու լավ տղերքը նստած են դահլիճում:-լսեցեք, մենք իրականացնելու ենք ամբողջ քաղաքի, եթե հարկ լինի, նաև շրջանի պաշտպանությունը: Ընկերները գիտեն, -դարձյալ չի ասում, թե դա որ ընկերներն են, համապատասխան հրահանգներ ստանալու եք շտաբի անդամներից:
—Բա շտաբի անդամները ընտրել ե՞նք, որ…
Նորից, նորից, վերջացրեք… գնում ենք իմ կաբինետը մենք, այտեղ էլ որոշելու ենք…

 * * *
PS Իրոք գնացինք: Պաշտպանության կոմիտե ընտրեցինք: Այդ մարդիկ (ցուցակը պահպանվել է մոտս) ոչ մեծ դահլիճում միտներս պահենք, որ մինչև 1991թ խոտաշունչ մայիսը մելիքը համախոհների միջոցով «ստեղծել էր» ժողովրդի պաշտպանության «աննախադեպ կոմիտե», որը «մարտունակ» էր, -ըստ մելիքի և նրա «ընկերների», -ամեն ինչով պատրաստ էր օգնել, ցանկացած պահի, ցանկացած տեղ, վերջ: Շտաբի պետը գործկոմի նախագահն է շրջանի: Место штаба изменить нельзя:

 * * *
16)5 1991թ 06:00 ի մոտերքը տուն էի դառնում: Ես պարետի թույտուվությունն ունեի «տՐՏտցրՍ» վկայականի տեսքով: ՍՍՀՄ գրողների միության անդամի նկատմամբ ռուս մայորը շատ սիրալի էր, կարծես հավատում էր ու վստահում: Ի դեպ, շեղվեմ մի քանի տող ու կարևորեմ բնակչության հետ անմիջապես շփվող զինվորների հրամանատարների (մանավանդ գլխավորի) հետ «տարվող աշխատանքը»: Հրամանատարները չէին կարող շփվել ղարաբաղցի այն հայերի հետ, որոնք ներկայացնում էին ՍՍՀՄ իշխանություններ (գործկոմ, ն/գ բաժին, զինկոմիսարյատ, կուսշրջկոմ նաև) և բնականաբար այս մարդկանց միջոցով պիտի իրականացվեր բանակի կամ ՕՄՈՆ –ի, կամ այլ ուժերի առաջադրանքների կատարումը: Օգտագործվե՞ց այդ հնարավորությունը՝ կասեցնելու համար (հնարավորինս) ավելորդ կոպտությունների դրսեվորումները՝ անգամ մասշտաբային: Ցավոք այդ մարդկանց մեծամասնությունը, մանավանդ ավելի մեծ հնարավորություններով, պոտենցիալ կարգավիճակով և օտարի կողմից անհամեմատ ավելի համակրելի ու վստահելի անձինք, չօգտագործեցին, չօգտվեցին «եղածից» ու կարևոր, վճռական պահերին հայտնվեցինք այդ «չիրացրածի» երախում: Բոլորովին այլ կերպ էր ոմանց դիրքորոշումը: անխտիր բոլոր «եկվորների հետ շփման կետեր էին «ձեռք բերում»: Ռուս, օսետին, կամ այլազգի զինվորականը շատ սերտ կապեր էին ունենում մեր ընկերների և նրանց հսկող մարդկանց հետ: Առաջին հայացքից, առավել ևս այդ օրերին, կարծես շարքային առօրյա կյանք էր ու մարդկանց նման շփումը գրեթե չէր գնահատվում ծանրակշիռ: Պահերը, որոնք ինքնին դրսեվորվում էին ու պարզ երևում էր, որ «օտարը» (որը ուղարկված էր -նշելու մեզ) ցուցաբերում է ներողամտություն զարաբաղցի բնակչի նկատմամբ՝ հեբց այդ իր ընկերոջ՝ մեր հայրենակցի թանկագին խաթեր համար: Թե նա ինչպես էր ընկալել շարժման բուն էությունը՝ կախված էր նրան՝ այդ օտարին մատուցածով: «Շարժումը ընդհատակյա» բառակապակցությունը պատմության մեջ հիշատակված նախահեղափոխական շրջանում ծավալվող գործնեություն է, որը ինքնին խիզախություն է բնորոշում: Ընկերս մարսել էր «ամցածը» դեռևս անվնաս ուղեկցում էր հիմա՝ առանց հիշեցնելու… Հիշենք չի հիշեցնելու, ոչ ոք չի ասելու… Թուրքը մի անգամ ավելի լավ էր «տեսնում» մեր հայրենակցի («ընդհատակյա մշակումը») կատարվում էր ձեռք բերված մտերմության հաշվին, սա այն գործն է, որը պիտի առաջադրանքի կարգով ստանալ դեռևս ՍՍՀմ-ի կողմից ճանաչում ունեցող մեր հայրենակիցներից՝ ասենք, նաև հեղափոխականը վնասը իր մաշկին, քան մեր բնակիչը նրա օգուտը: Բոլորը օգտագործեցին պաշտոնական դիրքերը՝ ի նպաստ խալխին…

«16/5 1991թ. քաղաքը, որ հինգից մեկն էր ու արդեն փառապանծ «Ստարտ» ուներ՝ շրջապատված էր Խոջավանդում տեղակայված զինվորներով: Լվով քաղաքից են սրանք՝ ասում են: Խուզարկություններ են իրականացնում՝ անձնագրային ռեժիմ անվան տակ, վայրենություններ ենք սպասում, որովհետև ասում են «Սպեցնազ», թե ՕՄՈՆ կա մեջները: Քաղաքը ամբողջ՝ տագնապ է ապրում: Ինքս էլ չեմ կենտրոնանում առաջին պահին: Ի՞նչ պիտի անենք մենք՝ «բնակիչներս» մասնավորապես նրանք, որոնք կոնկրետ ախոյան ունեն խոջավանդցիների, ամիրանլացիների ու անհասկանալի դրվագներից թշնամացած թուրքերի մեջ: Չգիտես ինչու, ինձ թվում է, թե «Կոմկուսն ու գործկոմը» հիմա հայտարարությամբ հանդես կգան: Կամ արդեն որևէ որոշում կայացրել են ու քիչ հետո ժողովուրդը կզգա, կշշոշափի այդ տաք փրկարար ձեռքը: Հիշում են, հանկարծ հիշում եմ շրջանային, թե միայն քաղաքային մեր շտաբի մասին ու կարծես թեթևանում եմ՝ ժողովրդին, չվախեցնել, միայն թե առաջին տպավորությամբ չկոտրեն պաշտպանական տղաների դուխը: Զանգում եմ շտաբ: Լռություն է: Մտածում եմ, ուրեմն դեռ չե՞ն հավաքվել, գուցե՞ անցել են ընդհատակ, բայց սրանց հետ նաև պարետը պիտի լինի և պարեկատան մարդիկ, որոնք երեկ չեն եկել, որոնց ներկայությունը վերջին դեր էլ ունենա՝ քիչ չէ: Իջնում եմ, «հանգիստ» քայլերով գնում եմ «Սայաթ Նովայի» մոտերքը՝ ոտքս երբեմն քաշ տալով (ոտքս վնասել էի պարեկատան զինվորի հետ ավտոբուսում վիճելիս): Կենտրոնական մասում ջոկատները (8-10 զինվորներ) խրոխտ քայլերով սարսափ են առաջացնում իրենց արտաքինով: Քաղաքացիական հագուստով անծանոթների մի խումբ մոտեցավ ինձ ու ասաց՝ տեղացի՞ եք, ասացի՝ այո, ասաց՝ այս փաստաթղտերը (Դանիելյան Լ.) կտա՞ք տիրոջը, մենք հեռանում ենք այստեղից: Կտամ, ասացի, անպայման կտամ: Տղաները խոսում էին Բաքվի ռուսերենով, շատ խիստ արտահայտված զզվանք կար իրենց այդ օրվա փեշակի նկատմամբ: Ես չէի կարող չնկատել նրանց մտահոգված դեմքերը, երբ հանկարծ ՕՄՈՆ զրփին (իր անտաշ արտաքինով) փրփրած բերանով գոռաց, «հը՞, քյոմագ լազըմ դըր, գագաշ»: Շատ համեստ արտաքինով տղաները (մեկը ակնոցներով էր) հեգնանքով ասացին՝ ալիյաթ չաքմալին, լազմ դայիլ», -իսկ քթի տակ ասաց՝ գյադաշ: Զըրփին խոշտանգել էր ուզում օգնություն էր առաջարկում, տղաները (անպայման Քաքվեցին) ասացին՝ նեղություն մի քաշեք, պետք չէ, ավելացրին՝ «գեղցի»: Այստեղ արդեն խոսում են փողոցներում վխտացող ՕՄՈՆ-ի և նրանց ուղեքցող «մեր թուրքերի» մասին: Կոնկրետ նակոլկայով (անուն, ազգանուն, ով ինչպես հայտնի է) թուրքերը բռնել էին տալիս հայերին առանց խոչընդոտի՝ թեկուզ մի որևէ: Հանկարծ հիշում եմ, չգիտես ինչու նորից հիշում են, որ շրջկոմ կա, շրջսովետի գործկոմ կա, բայց ամենակարևորը՝ շտաբ կա, պաշտպանության կոմիտե կա: Մարտունեցին հանգիստ ասում է՝ ռայկո՞մը, կոտրատե՞լ են, մարդ չկա այնտեղ, իսպալկոմու՞մը, մարդ չկա, էնտեղ էլ չկա: Մինը կավու՞չ՝ ասե տեսնանք թորը կորչինք, հի՞նչ անինք:

Մարդա մեր կլոխը պահինք լի՞: Պա տեղը ընգած տեղը Լենինին նման փափաղնեն խտտած ասում ըն՝ մունքընք վեր կանք: Հո՞րն էդ մեծերը, կյան էս ժողովրդեն ջողոբը տան:
Խրեգ խոսե, տրա վախտը չի, կկյան հաքյիդ քշռին, դուբինկավ հանց խղճցնին, անումտ էլ մննատ կընգե: Ռայկոմենը մարդիկ չը՞ն, տու վախում չը՞ս… դե սուս ըրա: «Հավաքում» են՝ որևէ կոնկրետ դեպքի համար չէ, մեկ հանցագործություն չէ, ահաբեկչություն կամ դիվերսիայի որև փաստի առթիվ հատուցված գործի առնըչություն ըստ էության չկա, բայց տանում են՝ կթվորին, գյուղատնտեսին, բանվորին, վարորդին, աննշան քաղաքացուն, անգամ… «Տանելը» շարունակվում է: Գնում եմ ն/գբ...
17/5 ժամը 11:00 անց: Համոզված եմ, որ գոնե այստեղ մարդ կգտնեմ, պաշտպանական «միտումներից» գոնե նշույլ տեղեկանամ ու հասկանամ, թե ինչ է կատարվում: Նախօրյակին ոչ պաշտոնական, բայց հուսալի լուրեր կային, թե որև լուրջ բռնություն, այն էլ համատարած, բացառված է: Որ մարզկենտրոնում ավելի «մոտ» էին օպերացիայի «հեղինակներին» կամ նրանց «ծրագրերը» կյանքի կոչողներին դա պարզ էր, բայց հույժ գաղտնիության «սկզբունքը երևի թե գործեց՝ ճնշման ու մեծ պատասխանատվության» պայմաններում: Շատ նման էր 1915թ ապրիլի 24-ին նախօրդած մի փաստի, ըստ որի «Երեկ իրիկուն Սմբատ Շահազիզ Թայլաթի հետ ծունկ-ծնկի զառ կու քցեր, թուն քսես՝ հայերուս պիդի կոտորին…»: Մեր փորձառու այրերը կարծես թե պիտի պատրաստ լինեին նման բռնի ակցիաների ծավալմանը, պիտի գոնե հանկարծակիի չգային: Ժողովրդին պատրաստեին: Ինչպե՞: Մուսուլմանները իրենց կանանց ու երեխաներին առաջին գծի վրա են պահում. խովորաբար՝ պաշտպանական վահան ստեղծելով, բացառելով (ծայրահեղ դեպքում) մասայական արյունահեղությունը, ապահովելով ժամանակավոր էլ լինի ազատություն, ազատ ժամանակ՝ մտածելու համար հետագա քայլերի մասին: Կաթվածահար է եղել ՍՍՀՄ խորհրդանշող երկու կառույցն էլ: ՈՒ՞ր են: ՈՒ՞ր է շտաբը, ու՞ր են պաշտպանության կոմիտեի անդամները, շրջկոմը ամենահաս նրա այն տղաները, որոնք «իրենց հարկից» գոչեցին՝ «մենք ժողովրդի հետ ենք»: ն/գ շրջանային բաժինը գրեթե որոշակի կազմով կար՝ բայց կաբինետներում, ուշիմ աշակերտների պես զգոն անձնական ճակատագրի (կարծես անհուսալի) համար: Բայց գոնե մեկ «ուսուցչի» հայտնելն իրենց հայրենասիրական տրամադրության անսահման պոտենցիալի մասին՝ հանուն ապագայի, որը առայժմ կասկածի տակ էր, բայց նեղ օրվա մհակ կմնար, կարդարացներ:

—Էս ինչո՞ւ եք կաբինետներում նստած, ընկեր միլիցեք, էս բայրենությունները ձեզ չի՞ վերաբերում:- Սրանցից մեկը Գիքորի համարձակությամբ ասում է, գնացել ենք էդ թալան անող ՕՄՈՆ-ի մոտ կանգնել, նրանք ասել են՝ անուկա ուբերայտես օտսյուդա: Մենք էլ եկել ենք:
—Եկել եք ի՞նչ անեք,-հարցնում եմ:
—Հո չենք գնալու մեռնենք: Ով ավտոմատով դռռացրել է էս վերջին 3-4 անսում, էն էլ գնա պատասխան տա:
—Լավ ես անում, որ ասում ես, հանե Արթուրին տարել են, դե ջողոբը տո (Բ. Բաղդասարյան):
—Ամբողջ ռայօտդելը պիտի տանե՞ն, որ ժաժ կյաք, երևանցու ասած,- մի երկու առավել շնչավոր միլիցիոներ դեմս ծառս են լինու ու շատ ակտիվ էլ «պատիվ» են պահանջում: Ասում եմ,-ինձ վրա լավ էլ ուստա եք՝ ձեր արդեն կոխկրտած էս պագոնի ուժը ցույց տալու, բայց աս պիտի իր ուժը չկորցնի, եթե կորցրել է, պիտի պոկեմ,-քաշում եմ ուսադիրներից: Պաշտպանական այս «գործընթացը» բաժնի սրահում է, այն զեկավարում է բաժնի պետի տեղակալը (Մաքսիմ…): սակայն բաժնի զգալի մասը շատ ծանր էր տարել իրենց աշխատակցին տանելու փաստը: Բայց միայն դա: Որևէ նախաձեռնություն չկա: Ինչու՞: Գործկոմի բաժինը ղեկավարվու՞մ էր: Միլպետը որևէ կոնկրետ հրաման չէր տվել: Օպերատիվ իրավիճակը լոկալ չէ՝ ուրեմն և մասնավոր վճիռ չի ընդունվում: Այն, այդ վճիռը, պիտի «հետևանքներ» ունենար, որոնց համար պատասխանը թանկ կնստեր մեկի, հետո նաև մյուսների վրա: Արժե՞ր վճիռ կայացնելու առաքելություն վերցնել մի պահի, երբ այն կայացնողների համար այդ քայլը առաջին հերթին, ժողովրդի առաջ վերցրած պարտականություն էր, ի պաշտոնե լինելուց բացի: «… իրենք, ջարման՝ մու՞նք»: «Հետույքը մըծըցրածը տոշը թակալ ա, թա ես ըմ շտաբի պետը, տեղը գյուդումչը՞ս, քյինի նա կոշտը, ստոլան վերքցի կոխտո…»:

—Վեր քթենա…»: Հրմշտոցի մեջ եմ ընկել: Միլպետի տեղակալը իր ենթականերին «սրում» է դեմս, պահանջում է ինձ դուրս անեն բաժնից: Տղաները գրեթե չեն կատարում տեղակալի ասածը.
Ես գոռալով ասում եմ.
—Ձեզ էլ են տանելու, որ էսպես սուս նստեք, ձեր ընկերոջ համար պիտի բոյ տայիք:-Գիտեմ, որ ցավ են զգում, բայց ինքնակամ (հրամանի դեպքում տղաները չէին երկմտա) քայլի դիմե՞լ… Այնուամենայնիվ ինչ որ որոշման ենք հանգում, շրջբաժնի միլիցայի հետ: Քաղաքական գծով տեղակալը և ես գնում ենք «շտաբ» պարզելու համար՝ հետագա չէ՝ պահի խնդիրը: Ինչպես պաշտպանվել, ի՞նչ քայլեր ձեռնարկել, ի՞նչ պլաններ ունի շտաբը կամ պաշտպանության կոմիտեն, ինչ պիտի անենք մենք… Այն ժամանակ դժվար էր նույն պահին խորը գիտակցել մի թաստի էություն, որը ուղեկցում էր մեզ դեպի «անհասկանալի մի կառույց» իր հույժ գաղտնի պլաններով, ծրագրերով (աբսուրդի հասնող) ինքնահավան «ղեկավարով»: Դա մելիքության, խալխի անսանձելի կամքն էր, անգամ անտերության, ամոթալի անպաշտպանվածության պարագայում: Ստրկականը երբեք չմարսած, լինելու միտումը պարտադիր բնավորություն պահող ժողովուրդը մինչև աչքերը լիքն էր վճռականությամբ: Դժվար էր, և մնում է, նաև մեկ ուրիշ խնդիր, որը Աստծու օգնությամբ կարելի է պարզել, եթե Աստված երբևէ կապի մեջ մտնի (Выходи на хоть какую связь» ու լսի: Մելիքին ընտրում էր ժողովուրդը, էն իսկական, Խամսայի, որից մեկն էլ Շահնազարն էր: 20-րդ դարի այս օրերին (1991 մայիս) հազիվ թե հիշեցինք մեր «մելիքին» փոխելու մասին՝ մանավանդ ընտրելով: Հիմա հարցս ուղղում եմ Աստծուն՝ էս մե՞նք ենք մեղավոր, որ մեր այսօրվա «մելիքը» մեզ լայաղ չի: Փափուկ եմ ասում: Հիմա գնում ենք, քաղ միլպետի տեղակալի հետ գնում ենք «շտաբ»: Մտնում ենք: Բարևում եմ, ասում եմ՝ ես չխանգարեցի: Նստած են՝ գործկոմի նախագահը, հայաստանի գերագույն սովետի մեր դեպուտատը, ագրոարդի (շրջանային) նախագահը, շրջկոմի նախկին առաջին քարտուղարը, շրջկոմի կազմբաժնի վարիչը, ավտոշարասյան պետը, կապի շրջ հանգույցի պետը, ֆինբաժնի պետը քաղպաշտպանության պետը (10-ի Արթուրը): Առանց ներածականի ասում են՝ ինչ՞ ենք անելու, փողոցներում գնում են, ում ուզում են վերցնում են, ինչ ուզում են թալանում են օրը ցերեկով… Լռություն է: «Մեծ» աթոռի վրա նստածը «խորհրդավոր» դեմք է ընդունել՝ պիտի վճիռ կայացնի կարծես: Ճիշտն ասած համոզված էի, թե եթե բոլորն այստեղ են, գոնե հիմա, ապա պատասխան «քայլ» կամ «միջոցառում» , արդեն մշակված, կա, ուրեմն մնում է առաջադրանք ստանան: Սակայն… Նորից եմ նյարդայնացած ասում՝ էսպես սուս նստելը սխալ է, երես են առնում, կարծում են մենք համաձայն ենք ամեն բանի, միայն թե… Ինձ թվում է նրանք վախ էլ ունեն, բայց առիթ «չեն տալիս», մեզ հիմարի տեղ են դնում: Քանի սուս մնանք, այնքան կխստացնեն…

—Ոչ մի բան պետք չէ, ոչ մի բան հնարավոր չէ, նորից կրկնել մի տվեք: Տանում են, թե թալանում են, թե կոտորում են՝ մենք ոչ մի կերպ չենք կարող միջամտել: Եթե գնանք էլ՝ մեզ քշելու են, հասե ասում ըմ…, -ասաց շտաբի պետը: Այն շտաբի, որը ստեղծվեց, իր կաբինետում, բայց պիտի ստեղծվեր մեր դահլիճում, գոնե փոքր դահլիճում, երբ ջոկատների հրամանատարները ուղղակի խնդրում էին ստեղծել (հազըր հվաքված ընք), ընտրել, դառնալ պաշտպանություն իրոք, բայց «մելիքն» ասաց՝ շտաբը իմ կաբինետն է, շտաբի պետը ես եմ, բոլոր հարցերը (ցուցումները կստանանք այնտեղից) վճռելու ենք… Հիմա ժամանակը չի՞ ասեմ՝ բա ասում էիր ձեր գործը չի, բա ձերն էլ չի որ՝ ումն ա՞, ընկեր շտաբի պետ: Դրա փոխարեն ասում եմ՝ մեզ տեղահան են անելու, առայժմ դամար են ստուգում, պետք է բոլորս միասին «պելեն փափաղը տնինք» տուս կյանք, փողոցներով գնանք, որտեղ կտեսնենք ՕՄՈՆ-ի կամ թուրքի, դուխով կմոտենանք, զահմով դվիժենեք կանինք, մին օգուտ կտա, մեր ժողովուրդը վեր յեշի տեսնա էնընք կանք, էնըք կաք (ես իշխանությունները ի նկատի ունեի) ինքն ա լուծելու հարցը:

—Թող կոտորվենք, բայց որ մի միջամտություն չենք անելու, դա շատ ապասնի կործ ա…,-թաղամասերից եկողների մեջ պանիկյորներ էլ կային, որոնք արդեն սրսկել էին «մելիքին»: «…Մենք էլ ենք էնտեղից գալիս, մեզ քշել են, այնտեղից, թողել ենք եկել…»: Որ զենք չունենք, գնանք մեշեննի դառնա՞նք: Ռուսը ավտոմատով առաջ է կենում, թուրքը ետևից թալանում է, կամ ասում է ում բռնեն (որ հայ երբևէ .վատություն» է րել որև թուրքի բռնում են) էստեղ անելու բան կա՞»:
—Հիմա ի՞նչ եք ասում, ոչինչ չանե՞նք, նստենք կաբինետում՝ ինչ կանեն, կանե՞ն։
—Հա,-ասում է շտաբի պետը, ծխում է:
—Մարդը ճիշտ է ասում: Պետք է մտածել, փրկություն գտնել, մի ձև անպայման կա, գոնե կոտորածից խուսափելու համար: Սրանց էսպես լկտիանալը ավելի կծանրացնի գործը: Մենք այստեղ մի ելք մտածենք, հետո զանգենք այդ մասին հայտնենք շրջաններին, իրենցը իմանանք, խելք խելքու տանք: Ռազ վեր նախօրոք պլան չկա մտածված, մշակված, պիտի ինքներս մին պեն անինք: (Է. Խաղյան) «Դե ձեր գործը չէ, ընկեր, մենք ամեն ինչ պլանավորել ենք և առայժմ ամեն ինչ կարգին ու աննախադեպ է գնում»:

Հիշու՞մ եք, այն ժամանակ մեր հյուրի այս խոսքերը դութ ողջունեցիք՝ թաքցնելով ձեր ժպիտը, իսկ ինչ սաստեցինք՝ չարաշահելով ձեր պատահական դիրքը: Հիմա քեզ ենք լսում, քո վճռական խոսքին նախկին առաջին քարտուղարը, մտահոգված իր համերաշխությունն է հայտնում՝ քիչ առաջ շատ վճռական ավյունով հանդես եկած ավտոշարասյան պետի խոսքի առթիվ, համաձայն է տողերիս հեղինակի հետ, սակայն գտնում է, որ հիմնական մեղքը մարզի «զեկավարներինն» է: Նրա թարմ հայհոյանքները լարվածությունը թուլացնում են վայրկյանի ընթացքում, սակայն խնդրո առարկան մնում է կախված շատ անհարմար մի տեղ: Նորից եմ հարցնում՝ ի՞նչ եք ասում, վեր չկենա՞նք, չգնա՞նք… էնքան սպասինք կյա՞ն…
—Գնում ես, դու գնա, մենք չենք գալիս:- Ասում է գործկոմի նախագահը: Լռություն է տիրում:
—Ո՞վ է գալիս հետս, գնում ենք մենք էլ քաղ-քաղ ընինք, թող մեզ էլ քաշ տան, մինին էլ մունք քաղ կտանք, մեռած ընք, տահանց մերը…,- ասում եմ ու ատամներս կրճտացնելով դուրս եմ գալիս: հանկարծ լսում եմ:
—Ես էլ եմ գալիս (Հ. Խտեփանյանի ֆին բաժին)
—Ես էլ (Արթուր, Գ.Օ.):- Միլիցիայի (քաղաքական գծով տեղակալը՝ Ս. Սարգսյան) աշխատողը հետս էր, կողքս կանգնած էր, հետս էլ դուրս եկավ: Երկրորդ հարկի սրահում հանդիպում ենք ևս մի քանի հոգու (որոնց ցավոք չեմ կարողանում հիշել, իսկ գրառումի այդ մասը՝ հետագայում (արկի պայթյունից 100մմ) բեկորները այդ մասը ոչնչոցրել են, որտեղ երևում է միայն «երկրորդ հարկի սպասասրահում…» տողերը…

Թափով, բարձր խոսքերով, քննարկելով, հայհոյելով հասնում ենք «տեղ»: Սրան նրան ասում ենք՝ ոչ տվեք, ոչ խեղճացրեք, ծվծվացեք, հարայ տվեք, ուգրաժատ ըրեք սուտ տեղան, ճպռոտեցեք, ծըզանա վըխըլանըն: Ասելով տեղներս փոխում ենք, էս թաղը, էն թաղը (տուն, տուն փողոց-փողոց): Քաղաքի հյուսիս արևմըյան մասում ՕՄՈՆ-ի ուղեկցությամբ (և երկու բանակային) երկու թուրք մտել են բակը… Հետս եկողներից մի ձայն է ասում՝ մեզ նկատել են, թուրքը բան է ասում էն մի թուրքին… Գրեթե վազում ենք՝ կարծես որ հասնենք արյուն ենք անելու մեր տկլոր ձեռքերով: Լավ էլ նախշելով առաջ ենք գնում: Իրոք լսում ենք՝ «Գյալըլար, գեթտիք, ուրուսա դա դենան, իդի, օնա դենան, թեզոլ…Քանի սրանց զրույցը լսում ենք (գնացինք, գալիս են, ռուսին էլ ասա, եկ, նրան ասա՝ շուտ արա) այնքան ավելի պարզ է դառնում, որ մեր լռությունը սրանց թափ է հաղորդում, իսկ մեր երևալը ավելի մեծ արձագանք ունեցավ, քան պատկերացնում էինք ու սպասում:

—Էս ինչու՞ են կյողլը կացալ մեր մեծերը,-կողքին ասում է՝ «մեծեր էլ ասում ըս, մին վեռը մեծ ղըխըկլոլակ կա ընդեղ…»:
—համոթ ա, տղերք, լհա եկեք քշտըրներես վեննըկացեք, հույս տվեք մեզ, մունք էլ ծեզ: Էս անասուննեն վեր մեզ մինակ ըն տեսնում լափ ըն դուխ յորոնում: Վեր մեր քշտին ընին, համ կվախին, համ կգիդան վեր տար օնին…
—Չնայած՝ սրանց անտեր էլ ով էր, ո՞նց, ու ե՞րբ էինք:
—Էս սովետին անա չի:
Մեր խմբից, հարցնում եմ՝ արդյունքում ի՞նչ եղավ, ու՞մ, երբ…
—Պարետի տեղակալը եկավ,-կին է պատմում,- մի թուրք երկու ռուս, էն՝ ՕՄՈն-են ասում, մեկը նրանցից էր, մտել էին մեր հայաթը: Էդ տեղակալը շատ փիս կզնված մոտեցել է ու թուրքին ու ռուսներին ասել՝ ուբերայտիս վոն:
—Հետո՞, հետո ի՞նչ եղավ…
—Ծպուտ էլ չըն ւրալ: Թուրքը էդ երկուսի արանքում լհա մին պուք…
—Գյուդում չում հուվա խաբարը պերալ, թա տահանք իրավունք չունին, կարումըք սասքյուհ ըրեք, ծբծբացեք, ձեզ գիժու տեղ տրինք, բայց տաք ոչ, խղճանաք, վուչ:-
—Խաբարը մեզանից մի քանի անգամ շատ հասել է քաղաքի ծայրամասերը և մի այնպիսի տեքստով, որ ինքներս էլ ենք դուխ հավաքել մեր մասին «փչածից»: Իբր «ռասպալկոմեն մարդիկը, միլիցին տղեքը» կոմիտեն զինված կյամըն, տահանց մերը…
Դառնում ենք նորից շտաբ, երբ լուր է պտտվում, որ ճնշումը թուլացել է: Շտաբի պետը «անսասան է»: Մեկ անգամ ևս հիշենք ու չմոռանանք ասել մեր սերունդներին, հստակ ու առանց երկմտանքի. «Հրամանի սպասում էին անխտիր: Երբ եկանք շենք (ռայկոմ) երկրորդ հարկում պատահեցինք ևս մի քանի հոգու, որոնք թեկուզ ոչինչ չէին անում, բայց պաշտպանվելուց չէին հրաժարվում և սպասում էին, որքան էլ անբացատրելի, սպասում էինք՝ ինչպես նեգրը իրեն ամծանոթ «спичка»ն ձեռքին, բայց կրակ ուզող աչքերով»: Այսուհանդերձ, հարց տրվեց շտաբի պետին պարտականությունները՝ ժողովրդի առաջ ստանձնած մարդուց ազատվել: Գրեթե չկար մի մարդ, որ լավ չճանաչեր «մեր հրամանատարին», ծանոթ չլիներ նրա ֆիզիկական, մտավոր, «բլատնոյ», «խիզախ», թրից արյուն կաթող» և մնացած «որոկների» մանավանդ նրա այն հասակակիցների շրջանում, որոնց ներկայությամբ նա պոչ խաղացնելով էր խոսում, դեռևս մինչև շրջապատում հայտնվելու «երթը» սկսելը՝ մանավանդ հեռակայելու տարիներին: Ի դեպ, տողի վիգենը մի առիթով ասել էր՝ էդ ղասիդ ը՞ք տրան պահում… Էսա թող պատառ տեղ անե վեննեն տես հինչքանա փոխվըլան: Ինչևէ 1991թ մայիսից կեսից սկսված վայրագությունները՝ չհանդիպելով կազմակերպված դիմադրության, խոշտանգեցին մեր ժողովրդին, վայց չկոտրեցին նրան, անգամ շտաբի պետի բացահայտ դավաճանության պարագայում: Այլ հարց է՝ ինչու՞, այնուամենայնիվ ինչու՞ ոչ վերևից, ոչ կեղքից, ոչ էլ ներքևից չհրեցին ապաշնորհ (ղարաբաղցու թասիբին հանգեղնող երակ էլ չկար այդ մարդու մետ, չնայած զավեշտի հասնող ինքնավստահություն կար մեջը) ղեկավարին որից շատ բան էր կախված և դեռ լինելու էր, բայց ըստ էության ունեցանք ամոթալի մի էջ, որը չպարզեցինք օտարին, անգամ մեր «օտարին» մելիքը «դիրքում» է:

 17/1 1991թ.
—«գործկոմի նախագահը պառկած է… Ծննդատանը: Պաշտպանության կոմիտեի անդամները՞… Ո՞վ համոզիչ կերպով «Ջոկատի, ջոկատների այն տղաները, որոնք համոզիչ կերպով խնդրում էին «այն օրը», որ պաշտպանության կոմիտեն ստեղծվի հենց այն օրը, բոլորի ձայներով, նախօրոք… Այն տղան է հարցնում, որն ասաց. «ընկ…. ախար ասում եք, ասում եք, բայց ես չեմ կարողանում հասկանամ, էդ ինչ ռազմական է, որ զենք չունենք…»Վ. նստար: Այն տղան է, որ ասաց. «…մեշեննի ընք, որ գանք կանգնենք զենքի առաջ…»: Միլիցիոներ ընկերն է, որին «լռեցիր» քո «պատահական դիրքով ու գոհ ասացիր, նորից ու նորից կրկնեցիր՝ «Կրկնում եմ բոլոր հարցերով դիմելու եք ինձ: Շտաբը գտնվելու է իմ կաբինետում, որտեղից ցուցումներ եք ստանալու, թե որ իրավիճակում ինչպես վարվել…»: Ես ցավոք տարա («ծննդատուն և այլն) լուրը ու րհավատացի:

Հարց կար օդում, խտացած, իրականություն կար խեղդող, ինչու՞, ինչու՞ հզոր Մարտունին պիտի հայտվեր թուլամորթ, անակրող, վախկոտ, «վճիռ կայացնելու» անընդունակ մեկի խոսքից կախված, մատնված նրա անվճռականությանը: Մարտունիում երկրորդ նման «ջահել» չկար, գոնե իմ շրջապատի շրջապատում, ինձնից 20+ և 20- տարի դեսուդեն: Ավելին: Ես տեղացի եմ, հրաշալի գիտեի յուրաքանչյուր ջահելի ներքինը, հոգում նստած արժանապատվության գույնը (գոնե նշված տարիքի): Տաս մարտունեցի առաջադրանք ստանային, անգամ ապաշնորհ, բայց՝ չինովնիկից, ժողովրդի աչքի առաջ, ու այսքան խղճուկ վիճակում հայտնվեի՞նք: ՈՒժեր կային: Թող դժվար վերահսկելի, թող «լկտիացած», բայց մերն էին, մեզ կծառայեին, օգուտ կտային, հազար անգամ պետք կլինեին, քան թուլամորթ «շտաբի պետը»: Հեռու էինք (ու դեռ մնում ենք) այն պարզ դատողությունից, որը առանց փիլիսոփայության մատնանշեր, որ մեքենան գնալ պիտի իմանա, այն վարող պիտի լինի, (ոչ՝ ուղեվոր, ոչ՝ բեռ): Վարորդ, որը ապահովեր այդ մեքենայի անվնաս, բարեհաջող, անվթար տեղ հասնելը: Եթե ինչ-ինչ ձևերով, «ժամանակի շնչով» աթոռի հայտնված մեկին վստահում ենք, տեղ «հասնելու» մեր նպատակը, միայն նրա համար, որ նա ժամանակին «լավ լռել» է, լավ խոնարհվել է, չի հակաճառել՝ անգամ «հասցեագրվածի» առթիվ, ընդունել է անձեռնամխելիի կոխկրտումը, ապա կործանումից մեր փրկությամ գինը վերստին վճարելու է հասարակ ությունը, իսկ նա՝ որից կողքինը բան չի ակնկալում, ապրելու է՝ քանզի շակալները կենսունակ են:

 * * *
Դառնանք 4-րդ դար: Պատմիչները հայտնում են, թե որ դարում ինչ եղավ: 387թ հարևանները հասկացան, որ հայաստանը պատրաստ է փայ դառնալու առանց «նեղանալու»: ինչպես երևում է, «փայ դառնալու» ինքը Հայաստանը չի «մասնակցել»: Պիտի դատողությամբ եզրահանգում անենք: Եթե Արշակ Գ-ին բյուզանդացիները պահել են «իրենց Հայաստանի» թագավոր, ապա՝ ոչ վերջինիս հայրենասիրության համար: Ավելին, Արծակ Գ և իր վարձու թագավորությունը (այն՝ Հայաստանը) խոնարհաբար տարան 387 ամոթալի փաստը: Արշակունիները հյուրի կարգավիճակով հայաստանի «իրենց մասը՝» Պարսկականը, «պահեցին» մինչ 428թ: Կարծես 387թ-ից մինչև 428թ արյունահեղ մարտեր եղան, մեծ կորուստներ տվին, ազգը կործանման, ավելի ճիշտ, ոչնչացման եզրին էր, սըիպված էին դադարեցնել կոտորածները և երկիրը դուրս բերել այդ անհուսալի վիճակից հենց 428թ: Այս մասին որ մի լուրջ «խոսք, չի հասել: Ավելին, շատ կարգապահ և ուշիմ մեր ազգը բավարարվել է (շարունակել է մինրև 1920թ) եղածով՝ հավաստին ապավինելով: Շատ անհասկանալի ասացի: Կորուստ համարվում էր՝ Քրիստոսին դավանելու մեր անմեկին ու նվիրված ցանկության արգելքը, և՝ դավանափոխվելու օտարի պահանջը: Վերջ, կոծկելու տեղ չկա: Ինչու՞ այս մասին գեթ մեկ հիշատակություն չկա: Որ «ժառանգությունը» հպարտության նմուշնե՞ր որ հայ իշխանի, գոնե Արշակունիների պարագայում, թասիբը բավարար չեղավ, ու այն մնաց «անպատիժ» պարզ երևում է նրանց «վարքից»: Իսկ ժողովու՞րդը… Չելա՞վ… Ձեզ եմ հարցնում, Բուզանդ, Եղիշե… Կարծես պետության գաղափարը դուրս էր մղվել հայի ուղեղից, իսկ նրա փոխարեն նստել էր իր իսկ խալխի կողմից արտաքսված անհայտ մի խեղճ ու կրակի ծառայելու առաքելությունը: Աստծու (ամենա բեկումնային շրջանի) վճռական ֆՍրտպՐՌՎպվՑ-ի առարկա դարձած Հայաստանը, ըստ էության. ապրել է առանց մի «ներքին շարժիչի» որով ղեկավարվել է մնացյալ աշխարհը, սակայն Աստծու մասնակի «индульгенция»-ի՝ մուննաթի տակ՝ չկորչելու երաշխիքով: Ասե՞լս: Պիտի առանց ջանքերի տեսնենք, որ մեր «1988-1994թթ.»-ը 384թ-ից չէ, «387-ից չէ», «422թ» (Վարդան Մամիկոնյանը սպարապետ)-ից չէ, 428-ից չէ առավել ևս, ոչ էլ՝ 451թ-ից: Եթե՝ «է», ապա մեզ չհասած հնարավոր պոտենցիալի գոյը պահել է Աստված. «Տեսեք, ձեզ շնորհած «թասիբի ուժը» վերցնում եմ մոտս պահեմ (ասենք թանկարժեք մի բան, որը չի կարելի կորցնել), ինքս ձեզ հարցնելու եմ 20-րդ դար, դուք ֆՍրտպՐՌՎպվՑ-ս ավարտելու եք, Քրիստոնեությունը սաղ- սըլմաթ տաք էսինչին, էնինչին, տսնաք ձեր «պահ տվածը» (կամ քո խլածը, Աստված), դրանից հետո ոնց ուզում եք, բայց ես արդեն չեմ ուղեկցելու… Հա, մոռացա, թեորիայի հաշվարկով ձեզ «շնորհածս» պիտի «հերիքի», եթե 1600 տարում որևէ բան ավելացրել եք ինքնուրույն՝ այդքան ծանր ու պատասխանատու առաքելության ընթացքում, միաժամանակ: Գնացեք, ես՝ առանց ձեզ…»: Այո, առանց Աստծու:

Առանց, թե նրա հետ, հասել ենք 21-րդ դար ու կարծես այս փուլի նախընտրականն անցել ենք շատ մեծ կորուստներով: Եթե Շումերները մեզ հետ (միշարք ուրիշներ…) «չեկան», դա նրանց սխալների հետ կապելը՝ չի տեղավորելու մնացած տրամաբանություններին: Տպավորությունը շատ էլ համոզիչ չէ: Աշխարհի քաղաքակրթությունը շինեցին, կահավորեցին երթից առաջ, իրենք ու՞ր գնացին, ու՞ր տարան սրանց: Տեղին կլինի՞, որ մտածենք, թե սրանք ավելի կարևոր տեղ գնացին՝ պարտավոր, թե այդպես, ապա Ասորեստանը ինչու՞ խփին պատառ պատառ արին, կամ «մի քիչ» թողեցին էստեղ էնտեղ՝ խորթի կարգավիճակով: Շամիրամը էդքան պատիվ չունեցա՞վ էս երկրի վրա, որ իր խալխին ցրիվ չտար, սրա նրա դռանը վիզ ծռեցներ Աստված: Էն կնիկը տղամարդավարի կատարեց էն, ինչը հատուկենտներին հաջողվեց: Իսկ հայերը այսօր ապաստան են տվել ասորիներին, կարծես Արա Գեղեցիկը և Շամիրամը պատմական հենքի խաթրին նաև: Գուցե նաև Աստծու սխալ հաշվարկների արդյունքում՝ ամբողջական ազգի քոչից «ետ պահելու» կամ պատահական վրիպելու հետևանքով մնացած այս փոքրամասնության հետ ուրիշ «ապագա» ունի… Դէ էլ ո՞վ, էլ ո՞վ է էս երկրի գլխին օյիններ բերում ու դարձյալ մնում օրհնված, մնում պահանջված (Востребован):

Ըր ցնցումներից տուժում է նաև կշեռքը՝ անգամ «ամենա» արդար, մեր ապարատի ֆունկցիաների մեջ է, ու թեև դժգոհություն կամ հաճախ ագրեսիա է ծնում այս իրականությունը, միևնույն է կա, ու Աստծու կողմից թույլատրելի է, որքան էլ վիճահարույց: Մեր պատմիչները և՞ս երկյուղ են ունեցել, հաշիվ են նստել ժամանակի «շնչ»ի հետ, գրել են թույլատրելին, մատնանշել են այն նժարը, որը պիտի ապահովի պարտադիր լույս, ինչու չէ՝ գույք, մուտք պատմություն: Շատ լարվել ու հասկանալ եմ փորձում, արդյո՞ք Եղիշեն ինքը ոչինչ արտառոց չէ՞ր տեսնում Վարդան Մամիկոնյան իշխանի «առաջխաղացման «մեջ»: 422թ. Սասանյան Պարսկաստանի մասն կազմող Հայաստանի զորքերի թե՝ զորքի «սպարապետ» (մի՞թե Հայոց Սպարապետ): 428թ. պարսկական Հայստանի (թագավորության) անկում: 432թ. մարզպանական Հայաստանի «զորքի»երի սպարապե՞տ (չի հնչում): Հոների դեմ՝ հանուն Պարսկաստանի՞ 442թ.: ԵՎ 449-450թթ. խտանում է «Հայոց տանուտերի» պաշտոնը՝ ի հակակշիռ Հայոց մարզպան Վասակ Սյունու: ԵՎ ոչ մի խոսք կործանված՝ երբեմնի հզոր պետության մասին, գոնե որպես միտում, որպես հուշ, որպես ափսոսանքի մասունք, կարոտի դրսեվորման որևէ առիթ, ներքին ճիչ կամ պատմիչների զուտ անձնական բնավորության պոռթկում՝ չեղա՞վ, չգրվե՞ց, թե՞… Մոգերը իրենց հսկիչ խմբերով (ՕՄՕՆ, ՍՊԵՑՆԱԶ, Ն.Գ.Բ.) 449թ. հանդիպել են Անգղ ավանի բնակիչների (Ղևոնդ Երեցի գլխավորությամբ) դիմադրությանը: Ժողովուրդը Ղևոնդ Երեցի գլխավորությամբ կոտորել է Մոգերին և ջուրը նետել «անշեջ հուրը»: ՈՒշադրություն, խալխը համարձակվել է (առանց հարցնելու իր պաշտպանության «իրավունք»ի մասին՝ սպարապետին և մնացած նրանց, որոնք պարտավոր էին ոչ թե ինքնահոսի թողնել այդ պայքարը, այլ գլխավորել և կարգավորել ուժերը…) ինքն իրեն պաշտպանել՝ կոտորելով թշնամուն՝ անկախ նրա կարգավիճակից, տեսակից: Այս մասին լսել են Զարեհավանի, ապա նաև մնացած բնակավայրերի բնակիչները, որից էլ ծավալվել է ժողովրդական տարերային շարժումը: Ապստամբության «առաջնորդ» է ընտրվել Վարդան Մամիկոնյանը, գրում է պատմությունը: Ես ինչպես չտեսնեմ այս պարզ թվաբանությունը, որը ավելի Համոզիչ է, քան «2 x 2 = 4»-ը: Ինչպես չգոչեմ՝…

Զինվորը՝ լինի, հրամանատար՝ միշտ էլ կգտնվի: Ժողովուրդն ինքը (Կեցցես՝ Ղևոնդ Երեց) ուժ դարձավ ու եկավ կանչեց իր «հրամանատարներին»: Հրամանատարը գլխավորեց ապստամբությունը՝ (Շտաբի պետը, մելիքը, կոմիտեի նախագահը, գործկոմի նախագահը) այն համալրելով…»: Այնուամենայնիվ կար, միավորվելու, միավորելու, կենտրոնանալու, կենտրոնացնելու, կռվելու ազգային ու կրոնական զգացմունքների հանդեպ բռնության դեմ: Անկախ ապրելու տենչանքը կարող էր զիջել «միայն թե ապրելու» տարբերակին, թեկուզ նրա համար, որ այլընտրանք չկար: Թե ինչու՞ սպարապետը հանդուրժեց (թագավորը՝ Արտաշես Գ) իր թագավորին (առավել ևս երկու կողմի միակ հայ թագավորի) տապալումը իր «զորքերի» ներկայությամբ, չի ասում պատմիչը: Իսկ ես ուզում եմ վերադառնալ Ղարաբաղ, 1988թ-89թ ու Հազկերտ 2-ին տեսնել «հատուկ հրովարտակով»: Հազկերտը մեր մարզպանին չփթխեց կամ վերջինս ինքը թողեց գնաց: Ինքներս մարզպան ընտրեցիք (Պողոսյան Հենրիկ): Հազկերտը (ասենք) նվերներ, փող (ոսկի) ուտելիք, խմիչք և այլ ընծաներ ուղարկեց, որը մենք (հպատակվենք) այդ ամենով գայթակղվենք, ու (ինչպես 423թ էր) Հենրիկ Պողոսյանին կենտկոմի անդամ դարձնեն, գեներալի կոչում տան, միլլի մեջլիսի վաքիլ շինեն, բայց Ղարաբաղը նմա Ատրպատականի մարզ, ապրի նրա օրենքներով և այլն: Ճիշտն ասած, լավ չեմ ընկալում նաև, թե մեր օրերում ինչպես պատկերացնել՝ սպարապետի թագավորին տապալում են՝ շատ հավասարակշռված մի մթնոլորտում նշանակում .իրենց միավորի» (մարզ) պետ, նույն թագավորության սպարապետին: Որպես վարձատրությու՞ն, տապալված գահի մխիթարա՞նք, մուննա՞թ, թե՝ «շնորհակալ եղեք, թե չէ…), գուցե՝ «ձեզ մի բան էլ ավել է», կա նաև՝ «… եթե ազգը «հանդուրժում» է իրեն զրկեն պետականությունից, հետո նաև «դեմ չէ» թագավորության տապալմանը, ապա մարզի կարգավիճակը մեծ առատաձեռնության դրսևորում է, որի ապացույցը սպարապետի խաղաղ «ընդունումն» է նոր պաշտոնի աթոռ՝ Մարզպանական հայաստանի զորքերի սպարապետ: ՈՒ՞մ էր պետք այն զորքը (առավել ևս սպարապետը), որի զինվորը մեռնելու էր հոների դեմ կռվում՝ հանուն մի երկրի, որը ստրկացրել էր իր ցեղին: Ամոթալի բանակի ամոթը «հանվել» է ջրի երես՝ որ ի՞նչ… Մի պահ, մի ակնթարթ տեղաթոխվենք մեր օրերը… չասենք՝ ժամանակի պարագա կա: Ամերիկան ու Ռուսաստանը որոշում են Հայաստանը բաժանել երկու մասի: Ռուսական Հայաստանում Ռ. Մոչարայանին տապալում են, կամ ասում են (եթե պուտինն է) թող մնա «Բաղրամյանի» վրա իր դղյակում, բայց «քիթը չկոխի» այլևս, իսկ Ս. Սարգսյանին նշանակում են ռուսական Հայաստանի սպարապետ: Մի քանի օր հետո (Գուցե՝ ամիս, տարի) հրաման է ստանում Սերժ սարգսյանը. «Вооруженные силы россииской Армеми направить в распоражение Д. Козака: «Будете наводитз поредок в (ичкерии) чеченской рекл. ԵՎ Ս. Սարգսյանը, եվ հայ ժողովուրդը հանգիստ ընդունում են ու ասում՝ փառք աստծու, գոնե Սերժը մնաց, սպարապետ ունենք: Ս. Սարգսյանն էլ ընդունում է իր նոր պաշտոնը՝ «Министр обороны БС. Российский Армеии» ու ասում՝ դե էլի բան ա…, բա որ էս էլ չլիներ… Ամերիկյան Հայաստանը (ԼՂՀ ) զրկվում է Ա. Ղուկասյանից, նախագահը իր անձնակազմով մնում է մի օֆիսում՝ սպասարկող անձնակազմի հետ… Ս. Օհանյանը նշանակվում է համապատասխան պաշտոնում: Окей?

Ղարաբաղցիք ասում են՝ «ջհաննամը, հինչու վերե յա, յոլլա կքինինք, պաբալի էսել չտվին, հունց կանինք…»: Էսպե՞ս, մոտովորապես: Կլինի՞: Բայց «387թ» եղավ, «390թ» եղավ, «428թ» վերջնականապես… էլ «լինելու» բան չմնաց, չթողեցին: Շատ ենք փոխվել՝ լավ ենք փոխվել, մենք իրոք ուրիշ ենք, հիմա որ մերն ուրիշ է, մնում է «մեր ուրիշը» մեզ ծառայի, պրծնի գնա, դառնանք Եվրոպայի որոշ հարցերով զբաղվենք, մանավանդ՝ ազգային, թասիբի, և այլն՝ Փարիզում էս վերջերս տեղի ունեցած հրդեհների, ու անկարգությունների գոնի վրա, մեր տեսությամբ, մեր «ուրիշ» փորձով: Իսկ պատմիչների գիրը մեր «այսօրվա գրից» էր նաև: Ում «օրգան» էր՝ նրան էլ ծառա էր… ներողամիտ ժողովուրդը կուլ է գնում՝ օրենք է, իսկ կուլ տվող միշտ էլ կգտնվի: Ջանքե՞րս, ինչի՞ են ուղղված: Աստծուն «չվստահել…, ինքներս, միայն ինքներս՝ կարգուկանոն պահենք մեր շարքում, մեր այն շարքում, որի «խտությունը» չի ներում այլասերություն, այլասեռություն և փլվում է՝ հաշիվ չնստելով ոչ տեսակիդ, ոչ՝ աստվածային խոստումների հետ: Շուշիի սև շորավորը հաճախ է խալխի ձեռք բերածը «հասցեագրում» անհասկանալի մի «ուղղությամբ»: Ինքներս պատժենք, ակնկալենք «հետևանք» ամեն վրիպումից ու տնքանք կոնկրետ հոգավ, ճռռանք կոնկրետ մեջքով, քաշենք կոնկրետ ուսով: Զգույշ լինենք մեր տանը նաև: Սեփական տան անտարբերությունը, թշնամուց էլ վտանգավոր է. նույն տան համար: Տկարությո՞ւնը, անկարողությու՞նը… ևս մերն է, բայց շարքում չենք պահում, առավել ևս՝ առաջին: Պահել ենք, չենք էլ անհանգստացել, փոխանակ դատեինք խալխի դատով, գոնե մի անգամ ժողովուրդը իր աչքով կտեսներ պատիժ՝ ուղղված իր շահի պաշտպանությանը, ընդեմ քյոխվի, մելիքի, իշխանավորի, սպարապետի, թագավորի նաև: Փավստոս բուզանդը վկայում է, որ Մ. Մամիկոնյանը, տապալելով վարազդատ թագավորին, գահ է բարձրացրել մանակահասակ Արշակ Գ.-ին, ինքը դարձել խնամակալ և, փաստորեն, կառավարել երկիրը 387-ից: Էս հերիք չէր: Արշակ Գ մանուկի կրտսեր եղբորը՝ Վաղարշակին, է գահակից արել, երևի՝ «արի, արի դու էլ թագավոր կոչվիր, որ չասես…»: Թանկագին բյուզանդ ապի, թե պապի, էդ ժամանակվա հայերը Հայոց թագավորությունը գաթա էին տեսնում, Հայոց թագավորին ինչու՞ այդքան հեշտ կարելի էր սպանել, ով ուզենա՞ր, ինչպես կամենա՞ր, քանի հոգով թագավորելու փաստը ժողովուրդը չէ՞ր տեսնում: Ասենք՝ ոչ, բա ավագանու խորհուրդը, ծերակույտը… ինչու՞ մի բերան «չմիջամտեց», երկիրը թալան տվին՝ կարծես իրենց անձնական հագուստն էր, կամ իրենց սեփականությունը՝ անձնական օգտագործման գույքի տեսքով: Չեք ասում, Բուզանդ պապի, թե ինչպես տարավ ժողովուրդը 378-ը, 384-ը, 387-ը, 390 (մոտ): Չեք ասում, գուցե ասել եք՝ չի հասել: բայց չեք էլ հիշատակում, անգամ թեթևակի դժգոհության ալիք չի՞ բարձրացել, չեն ապստամբել: Սահակ Պարթև Մեծն, 378թ կարգին հասունացած տղամարդ էիք, 387 թ՝ հայոց կաթողիկոս: Այսպիսով թագավորն էր, սպարապետը, և դուք ժամանակի լուսավոր միտքը, աստծու հովանու տակ, Աստծու ագենտներից ասեմ, Աստծու վստահելի անձ մը, թե՝ նրա կամակատարը… Այսպե՞ս: 422-ին 18 ամյա Արտաշեսին ձեր ջանքերով թագավոր են կարգում պարսիկները, դուք էլ խնամակալ եք դառնում: հետո ձեր թոռանը՝ Վարդան Մամիկոնյանին սպարապետ եք դարձնում, Հայոց կաթողիկոսության հոգևոր իշխանությունը ճանաչել տալիս այսինքն՝ ձեր դիրքերը ամրապնդում եք և ոչ մի խոսք հայոց պետականության մասին: հենց ձեր (սահակ Պարթև, մեսրպ Մաշտոց) հեղինակությունը գոնե մի առիթով ուղղե՞լ եք հայոց երկրի ինքնուրույնությունը վերականգնելու՝ լինի դա զորքերի միավորում, ժողովրդի համախմբում, դիրքերը, ինչպես պատմությունն է վկայում, լավ էլ կապեր ենք ունեցել, թե բյուզանդացի և թե ձեր պարսիկ տերերի, ձեր տերերի հետ: Ինչի՞ հաշվին էր այդ մտերմությունը: Դուք քաղցր հայե՞ր էիք: Դուք՝ անթագավոր, սպարապետ, անթագավոր կաթողիկոս, և մնացածներ, որոնց համար խնդիրը կենալն էր՝ անկախ կարգավիճակից: Միակ խնդիրը, որը ողբի պես պիտի նստած լիներ կոկորդում՝ չկորչելն էր, իսկ դրա միակ երաշխիքը՝ պետությունն էր՝ թեկուզ թույլ, թեկուզ փոքր, թեկուզ աղքատ… Հիմա՞, չէինք ների, ձեզ չէինք ների: Ի վերջո ձեր «թանկագին խաթեր» համար ձեր թոռը պաշտոն ստացավ օտարից, մեր տունը մասնատած թշնամուց: Պարսիկը՝ որը եկեղեցին ատրուշան (բռնի ուժով) դարձնել էր երազում, հանկարծ անվրեպ (կամ գրեթե անվրեպ) կատարում է կաթողիկոսի, Հայոց կաթողիկոսի Սահակ Ա պարթևի խնդրանքները: Հավատս չի գալիս: Հիմա՞, ինչու՞ միայն հայերի մոտ, այլազգիներ էլ չէին «ընդունի»: Եկեղեցին ամբողջական տեսքով մնաց, իսկ պետությունը՝ մանրեցին, որ բոլորին էլ հասնի:
Տիգրան մեծ-ի երկիրը քանի՞ շահի արժեր 387-ից սկսած:

 * * *
 Ավելի հարթ մակերես, քան երկրագնդինն է, մարդը ստանալ չի կարող (ամենա մանրակրկիտ հղկման դեպքում): Մարդու պատրաստած գնդիկը խոշորացնենք ու հասցնենք երկրի չափերին, իսկ երկիրը փոքրացնենք ու շինենք գնդիկ՝ ահա քեզ հակադրություն, որը բացարձակ ճշմարտություն է, որին կարելի (հասնե՞լ) լինի… Եթե հասնել, ապա արդյունքը ինքը կհաստատի ու բոլորը կհամոզվեն դրանում: Մարյանյան անդունդը և Ջոմոլունգման կարելի է բերել մի հարթության, ունենալ «հարթված» իրավիճակ: Խտացնելովէ կարելի է փոխել նաև բաղադրությունը, ունենալ նոր որակ, գործել բազմազան ու հասնել կատարյալ արդյունքի: Ցանկացած գաղափար ունի մարյանյան անդունդ և Ջոմոլունգմա: հաջողակ է այն ցեղը, որը առանց կողմնակի ուժերի (Պարսկաստան, բյուզանդյա, կամ Հռոմ) խտացնում է իր տան կնճիռները՝ գիտակցելով վերը նշված գործառույթի արդյունքը, որպես ելք, և գոյության ամենա արժանապատիվ ձև: Եթե չի տրվել, մեզ Աստծուց էնքան չի հասել, որ «հերիքի», ապա մեր «նախաձեռնության», թասիբի, արժանապատվության, խոհեմության, մնացած լրացուցիչ որակների հաշվին պիտի լրացնենք թերին ու ամրությունը ապահովենք, որպես գոյության պայման: սկսենք, արդեն ընթացիքի մեջ կոգեվորենք ինքներս մեզ, գլխիկոր քայլելը. բարոյականության դրսեվորում կհամարենք, որպես ավանդույթ, սակայն պիտի մոռացության տանք դժգոհելու մեր բնավորությունը և մեզ հպարտ կեցվածքի օրինակ տեսնեն այսուհետ: Դրա համար պիտի ավանդական վատից բեռնաթափվենք: Չեմ ասում «պապենակակ»՝ որը ավանդական է, որովհետև պապենական է: Իմ չասելը՝ բեռը չի հանում այնտեղից և այնքան, որքանը մեզ խանգարել է, կամ այսօր էլ շարունակում է, բայց ավանդույթ է՝ պիտի պահպանվի… Պիտի պահենք գլխներիս, մրսող, արևից տուժող գլխներիս, հենց մնանք՝ ես և դու, սկսենք. «Չի լինում, ապուպապերից եկած է, պիտի՝ պարտքով էլ լինի, պիտի տեղը պահենք, որ մեռնենք էլ, սոված էլ մնանք, որ թոփն էլ տրաքի, աշխարհն էլ քանդվի, Աստված էլ իջնի… պիտի, բայց թե քանդվեցինք, մեջներս հալ չմնաց, գրպաններումս՝ կոպեկ, հանինք տվինք՝ ով ինչ ուզում է ասի, բայց մենք մեր գործը արինք, որ չասեն… Շատ ենք կորցրել, կարելի էր և ականջի ետև գցել, բայց էր, մենք, մեր ավանդույթները, ի՞նչ ես ասում… երկու հազար տարի առաջ էլ ունեինք ավանդույթ: Արգիշտի՞ն էր թողել: Բա նրան ո՞վ էր թողել: Իշխանական տները իրար հետ շփվում էին իրենց բարքերի շրջանակներում, որն էլ տարիների միջով անցնելով, դառնում էր ավանդույթ, իբր պարբերաբար կրկնվող ամեն բան ավանդու՞յթ կարող է դառնալ ու պարտադրվել եկող սերունդներին: Անգամ մեկ աննախադեպ տգիտությունը «բարձր ճնշման» տակ կարող է վակումի սիստեմով դիրք ապահովել՝ ոնց որ վերամբարձ կռունկը մի անտաշ քար հանի մի բարձունք… Սա կար, ավելի կայուն, քան՝ ավանդույթը, ավելի հին քան մարդու հիշողությունը: Տանը պահենք ներքին ողջախոհությունը, որպես ամենասուրբ ավանդույթ և խիզախությունը թող T-34 տանկի ճակատագրով (մեր հասկացողությամբ) մնա մի դիրքում, որը բավարարի ավանդույթի պահանջը: Իսկ մենք, առանց ժամանակ վատնելու ապարդյուն փորձերով անցյալի փետուր չբերենք՝ մեր գիրը խորհրդանշելու, մանավանդ «ոսկե փետուր» ոսկե գրեր… որովհետև հիմա թառուքյամանչով հարսանիք չեն անում՝ անգամ Սողոմոն Սեյրանյանի թառով և Սայաթ Նովայի քյամանչով…

Խնամակալությունը հայկական ավանդո՞ւյթ է, թե բնավորություն: Իշխանական տոհմերի խարդախությունների օրինականացված դրսեվորում էր, ու մնում է, այդ, կամ իրավահաջորդի գործելակերպի պահարանում՝ որպես նեղ օրվա մհակ: Ժողովուրդին անհասանելի այս կոմբինացիան շատ հին է, բայց ավանդույթի ուժ չի ստանում՝ քանզի դա չի մարսվում սովորական փորում, սովորական առիթով: Միշտ էլ մնալու է, աչքի առաջ, բոլորի կողմից ընկալված, բայց զուգահեռ, կարծես կյանքը բաղկացած է երկու ժամանակից առնվազը. Երկու տարբեր փոխադամիջոցներ, տարբեր պայմաններով, տարբեր ժամային գոտիներում, տարբեր արագությամբ գնում ենք՝ անգամ ոչինչ չանելով, բայց բոլորս էլ տեղ ենք հասնում, որքան էլ պարադոքսալ՝ նույն տեղը, երբ էլ գնաս, ինչպես գնաս, կարճ, թե երկար… խնամակալ, թե՝ ոչ:

Խնամակալները որպես կանոն ապրում են անկայուն զարկերակով ու հաշվի չեն նստում արժեքների ժառանգության հետ: Ինչու՞: Երջանկությունը միշտ էլ կա, էնա իր տեղը բազմած, որ «շահում» ես՝ լցվում է մեջդ: Էդ շահելը ջնջելով չի, էն մեծ «շահն» է ջնջելով, ավերելով… Խնամակալի համար մեկ է, որովհետև ինքը միայն շահողն է՝ հերն էլ անիծած, խնամքի կարիք ու աջակցություն կճարվի: բայց սա մեծ, մեծ խաղերից մեզ հասածն է իր շեշտված տեսքով: Իրականը չի հայտնվում հաճախ, երևի ավանդույթ չշինելու լուրջ մտադրություն ունեցել են նրանք, որոնք խիստ շահագրգռված են իրենց մարզաձևը հարթակ չհանելում: Մնում է գուշակել՝ մարդկանց «Խումբը» որոշակի պատմական իրադարձությունների նախօրյակին. մանրակրկիտ ուսումնասիրու՞մ է անցյալի նմանատիպ որևէ իրադարձության դետալները, կատարելագործում, հղկում դարձնում իրենը, ապա նոր ձեռնարկու՞մ, թե՞ այս բոլորը Աստված է «կատարում» ու հրամցնում այս կամ այն երկրին, խմբին, անհատին, դարձնում իրականություն: Մեր թագավորին էլ «ինքնուրույն»-ություն չենէ տվել՝ անգամ երբ միայն հայկական Հայաստան էինք, «զառը քցել են կողքից», խաղը ստել են՝ գահին նստածները, խնամակալի ցուցումով: Սա է այն ահավոր ավանդույթը, որը երակներով է փոխանցվում՝ գնալով կատարելագործվում, դառնում՝ արվեստ, որի գնահատականը մատյանում չի գրանցվում, օրագրում առավել ևս, որն էլ բացառում է պատիժը: Անպատժելիության սկզբունքը՝ Աստվածային ԱՎԱՆԴՈՒՅԹ, սրանից, որքան էլ զարմանալի՝ «օգտվում» ենք բոլորս, պահանջում ենք բոլորս մեկ տեսնում որպես չարիք (եղեռնի օրինակը), մեկ ինքներս ենք գերադասում չպատժել, վերապահել, որովհետև պատժվելու է «իմը»: Երկակի դիրքորոշում (երկակի ստանդարտ) երկակի արդյու՞նք: Ոչ, իհարկե՝ «Առանց «խնամակալի» չեն լսում՝ անգամ գյուտարարին: Եթե նա գյուտը ձեռքին ընդունարանում կանգնած սպասում է իր «ընդունելության» ժամին, բայց «ընդունող» պատիժի «ենթակա չէ» էն մեծ գլխից, ապա մտիր ու ասա, որ դու Օհմն ես: Ասա՝ և ոչ մի արձագանք: Նա նույն կայուն տգիտությամբ կդիմավորի քեզ՝ եթե դու հանակարծ ներկայանաս Անանիա Շիրակացի, կամ՝ Ֆրիկ: Նման պահ ապրել եմ: Ասաց, «Սպասիր, դու հայ չե՞ս»: Բա «Անանիա»ն վրացական կամ դրանց սամթից մի ցեղ չի՞, Ժվանիա, հը՞… Ասենք՝ էնա վերջը հայկական է Շիրակացի ես, ֆուտբոլ, Շիրակ…»: «Վատ» ենք ապրել՝ անգամ կարմիր ու սև «իկրա» ունենալով սեղանին: Բերյոցին կախել են (կամ գնդակահարել), բայց նրա կատարածները չեն մերկացվել: Լիդիա Իվանովնային հանդիպեցի «Зона»- այում: Բժիշկ էր: Գոլդբերդ էր ազգանունը: Պատմեց մի փոքրիկ ողբերգություն ու հեկեկաց՝ արդեն ծերացած ու մարող ձայնով: «Քեռու տղան Լենինգրադից, դե մարզից Օկոլիյայից եկավ Մոսկվա պատերազմից հետո: Հեռակայում էր: Բանասիրական ֆակուլտետը ավարտելու վրա էր մոսկվայի արվարձաններում էինք ապրում, հիմա գրեթե քաղաքի կենտրոնն է: Տղան գյուղի կյանք էր սերտած, շատ քաշվում էր, ընկճված էր, քաղաքի, մեր մի կտոր քաղաքի տղաները ձեռք էին առնում, ես փորձում էի միջամտել, բայց վախենում էի վնասել գործին: Ոչ ոք չուներ իր շրջապատում: Ասում էր՝ ես առիթ չեմ տա որ ինձ ծեծեն կամ վնաս տան: Քսենյս տատիկի թոռնիկը չափազանց սիրուն էր, բայց դասարանի տղաներին բանի տեղ չէր դնում: Աղջկա հայրը հաջողությամբ դուրս էր պրծել НКВД-ի «մաքրումներից» ու փափուկ ապրում էր շրջսպառընկերությունում: Մի օր ինձ ասաց՝ «Լուրջ բարեկամ ունես Լիդիա Իվանովնա: Հասունացած տղա է, ավելորդ չի խոսում, չի կանգնում, չի թափառում՝ մանավանդ լակոտների հետ»: Ասացի սովորում է, Պավկաս խելոք տղա է, հեռակայում է, աշխատում է կոմերիտ կազմակերպությունում:

—Օ՜,- ասաց շրջսպառընկերության պահեստապետը, (երևի այդպես) և կանգ առավ մի պահ:- Ամուսնացա՞ծ է: Ո՞չ: Հետաքրքիր է: Լավ ապագա ունի:-Տեր աստված, ասացի, հանկարծ Սվետկային «չուղղեն» տղայի կողմը: Ջահելները կկատաղեն, վերջը արյուն կլինի: Եղավ այդպես: Գեղեցկուհի Սվետկային տվին Պավկային, չնայած սիրո մասին խոսք լինել չէր կարող: Ուշիմ աղջիկը իր հասակակիցների «լակոտության վերջին» սպասել չկամեցավ: Հայրն ու մայրը հավանել էին մեր սուսիկ փուսիկ տղային: Պավկան ջահելություն էլ չէր տեսել, չէր ծեծել, չէր ծեծվել: Սվետկան գուցե նաև սիրում էր իրենից մոտ չորս տարով մեծ Սերգեյին, բայց վերջինս լրջորոն չէր նկատում Սվետկային: Ի դեպ Սերգեյը շնորհալի տցա էր, լավ շրջապատ ուներ մեր քաղաքում: Բոլորն էլ սովորեցին, ստացիոնար կրթություն ստացան: Եկան քաղաք, բայց տղաներին լավ չընդունեց շրջկոմի նոր առաջին քարտուղարը: Ամբողջ ապարատում տեղացի գրեթե մարդ չկար: Տղաները՝ աննշան, իրենց հեռանկարներից շատ հեռու գործի էին ու դա կեղեքում էր նրանց: Սերգեյը մեդալով դպրոց էր ավարտել, ընկերներն էլ լավ մասնագետներ էին, բայց չգիտես ինչու գյուղերից եկածներին էին կուսակցական (կոմերիտական էլ կար) դպրոց ուղարկում, նրանց էին վստահում, պաշտոն տալիս: Դա ինձ անընդհատ լարվածության մեջ էր պահում: Մանավանդ այն բանից հետո, երբ Պավկան ու Սվետան ամուսնացան, հաճախակի զրույցներ էի լսում շատ տհաճ, ու Պավկային նախատում էի մտքիս մեջ: Պավկան չէր սազում Սվետային, դա տեսնում էին բոլորը և չէին թաքցնում, ու բարձրաձայն արտահայտվում էին թունոտ… Իսկ Սվետան մի օր ինձ ասաց. «Ես նրանց աչքի առաջ էի, «պտտվում էի», շուրջը և չորս կողնը, իսկ նրանք ինձ չտեսան, չտեսան Լիդիա Իվանովնա, ինձ նրանք չտեսան… Ես սպասեցի, շատ չսպասեցի, բայց դա էլ հերիք էր: Վովան, վովան եկավ ձեռքս խնդրեց, աղվեսի արտաքինով այդ արտակարգ ապուշը: Էլ ո՞վ, էլ ո՞վ, ասացեք: Ես դիտավորյալ, գիտակցաբար «գնացի» Պավկային: Եթե պիտի չամուսնանամ իմ հավանածի հետ, ապա ի՞նչ տարբերություն, Պավկա՞ն, թե՞ Սաշկան: Ես լսել եմ և Սերգեյի, և նրա շրջապատի զրույցները: Լսել եմ համադասարանցիներիս «ելույթները»: ՈՒշ է առդեն, տղաներ, իմ ամուսինը այդ տղան է, քաչալ, թե «հացթուխ», նա է, համեստ, զուսպ, ուշիմ, լսող «սանձել» էլ պետք չէ, խունար, էլ ինչ՞ է պետք: Մնացածը, Լիդիա Իվանովնա, նրանց գործը չէ, ինձ հասկանում եք»: Պավկան իրոք լռակյաց էր, հեշտ «կողմնորոշվում» էր, ե՞րբ, ինչպե՞ս, ու՞մ հետ շփվել, ինչից խոսել, երբ լռել ու հեռանալ: Եթե ազնվորեն՝ ես դժվար էի տանում նրա այդ բնավորության մթնոլորտը: Մենք մի հարկի տակ էինք ապրում, բայց տարբեր սենյակներում, տարբեր կենցաղային պայմաններով: Հարևանություն էինք անում մտերմաբար: Կոմերիտական կազմակերպությունը Պավկային սրընթաց առաջ էր տանում: Պավկան գրեթե չէր ժպտում արդեն տանն էլ՝ անգամ սեղանի շուրջ, տոն օրերին: Քաղաքաի լավագույն տղաները շարունակում էին մնալ առանց պաշտոնների, ապրում էին անհոգ, երբեմն ջահելություն էին անում, որը «գրանցվում» էր կոմերիտական քաղաքային կազմակերպության կողմից, այնուհետև՝ կոմունիստների: Պավկան սանդուխկների «վերուվար» հատկությունը բավական սերտ էր յուրացրել, նրա արյունը սնվում էր այդ մթնոլորդից: Համեստ էին միայն Պավկայի մտավոր կարողությունները: Նա այդ «բացը» շատ աննկատ փակում էր. վրիպումների ընդացքում, շատ ավելի համարձակ, քան նրանք էին իրենց «պահում»: Նրանք, ովքեր առանց դիտողություն անելու ուղղում էին գլխավոր կոմերիտականին: Չէր «համբերում», բլդոկի պես կծում էր, բայց տղաները չէին գուշակում, թե ինչու ոչ մեկին քաղկոմում չեն ընդունում: Ավելին չգիտեին, որ Պավկան «դանոս» էր անում: Ատում եմ «Даносчик»-ներին: Սկսեցի շփումներս քչացնել Պավկայի հետ: Սվետկան ճիշտ էր հաշվարկել, դա պարզ երևում էր: Նրա համադասարանցիները դեռևս «երեխայություններով» էին զբաղված, իսկ Սվետկայի ամուսինը պաշտոնյա էր, «վաստակ» ուներ կոմունիստների քաղաքային և շրջանային «բոս» երի հետ: Մի օր գնացի դեղատուն, գործով, դեղատոմսի հետ կապված: Մղկտաց ու արտասուգ ունեցավ կրակ աչքերում: Հրաշալի գեղեցկություն ուներ, հիմա էլ չի փոխվել: Ասացի՝ քեզ ի՞նչ եղավ, աղջիկ: Ասաց՝ «…չեմ ապրում այնքան, որքան ինքս եմ ուզում: Ապրում եմ այնքան, ինչքան ինքն է կամենում, երբ ինքն է կամենում, եթե կամենում է… Արձանի պես գալիս է սնվում, գնում: Արձանի պես տուն է դառնում, պառկում ու խռռացնում: Ես մի մսի կտոր եմ, անշունչ մի խրտվիլակ, թե՝ մի մուրացկան: Ի՞նչ անեմ ասաց, Լիդիա Իվանովնա, դուք հասկանում եք թե սա ինչ ասել է: Գուցե՞ ինչ որ կերպ միջամտեք, հասկացնեք ձեր ամուսնու միջոցով… Լիդիա Իվանովնա…»:

 (շարունակելի)

30.04.2013

Ժողովուրդը՝ պետություն, պետությունը՝ ժողովուրդ-6


Կուսակցության շրջկոմի շենքը քանդեցին, հենց նրանք, որոնց սնել ու անձնապես պահել էր Լենինյան պարտիան: Դավաճաններ, ձեզ Ստալինի շենքը չի հասել, դրա քաղցրությունը պիտի տեսնեիք, որ «ջոկելը» մնար ձեր բնավորության լուրջ ու որոշիչ մասը: Դուք՝ որ ձեզ հաց տվողին, ձեզ աթոռին նստեցնողին ծախել եք, փեր հարազատ մորն էլ չեք խնայի, էլ չեմ ասում՝ ձեր բաժին կնոջը: Աննամուս մարդը ՍՍՀՄ-ի քաղաքացոը աչքին պլոր էր ու մեկուսացնում էին, որ «մարմինը» չվարակվի: «Աննամուս» հասկացողությունը թուրքերենում էլ նույն ծանրությունն ունի, նույն գործով կեղտոտում է մահկանացուին, «որակի չափանիշ» է, կարող է «սատկելու» պատճառ դառնալ (նայած հանգամանքին): ՍՍՀՄ-ը հարգում էր իր տարածքի վրա ապրող ազգերի ինքնությունը ու առանձնացնում էր առավել զգայուններին: Դրանց թվում էին նաև հայերը, հայկակն հանրապետության տերերը, ՍՍՀՄ-ի տերերը՝ իրենց նամուսով անձեռնամխելի: Ասեմ, քանի չեմ մոռացել, Աստծո «միջնորդները» ՍՍՀՄ-ի գործերին չէին խառնվում, ժողովրդի մի մասի այցելություններից վաստակած միջոցներով (նվիրատվություն) ապրում էին: Ոչ մի, և ոչ մի հարցում եկեղեցին իրեն շրջապատի մարդկանց համար հոգ տանելու մտադրություն չի ունեցել,իչենը չի տվել (գուցե միայն խոստումներ), ավելին, նվիրատվությունների ու «զոհաբերությունների սովոր այս մարդիկ «ակնկալում» էին ու առիթները բաց չէին թողնում կորզելու՝ ով ինչքան կտա, քանզի այլ «մեթոդների» համար КГБ-ի առաջ պատասխանելու խնդիր կար:

Ի դեպ ՍՍՀՄ թշնամինները կուլ կտային նրան (ՍՍՀՄ-ին) եթե КГБ չլիներ, եթե վճռականությունը չդրսևորեր այնպես, ինչպես գտնում էր НКВД այն տարիներին: Եկեղեցին իր ամբողջ էությամբ, բոլոր հնարավորությունները օգտագործում էր ՍՍՀՄ դեմ, կոմունիստական երկիրը նրան վտարել էր խալխին հիմարացնելու «դիրքից» քանդել էր վանքեր, եկեղեցիններ, կրոնական այլ հիմնարկներ: «Կուլակը կարգին մարդ էր: Եկեղեցին թալանում էր Աստծո անվան տակ, «տներ ոին քանդում», ջահել աղջիկներին անարգում էին Աստծո «հաջաթով», վերջին կոպեկը առնում՝ իբր Աստծո փիսը կթվա, որ «չարվի»: Աստծոն ո՞վ էր տեսել, ո՞վ էր լսել, ո՞վ էր առաջադրանք ստացել՝ հայտնի չէր, բայց «մի մարդ» իր վերջին թիքան տալիս էր էդ խաբեբաններին: Ինչու՞: Քեզ ինչ պիտի տա մի մարդ, որ քեզ խաբում է քեզնից խլելու համար:

Աստված մի օր էլ գա քեզ հարցնի, «խալխ, ժողովուրդ,- ասի,- ես քեզ համար էս եմ ուղարկում, էն եմ ուղարկում, էսա քանի հազար տարի է, հա ուզարկում եմ, դուք էլ պաշտում եք ինձ, ուրեմն ստանում եք նվերներս ու ընծանները անքանակ…»: Եկել հարցրե՞լ է: ՉԷ: Որ մի գործում վերահսկողություն չկա, (ժողովրդի կողմից չի թույլատրվում, Աստված կնեղանա իբր, կասի՝ Էդ չեղավ: Սա իմ նստավայրն է, սրանք էլ իմ ծառանները, կամ ձեր հովիվները, չելնեմ չիմանամ գլուխներդ բարձրացրել եք…), վերև Աստված, ներքև՝ իրենք, ո՞ր հոգևոր «հայրը» իր բաշինը կբերի կտա քեզ: Դրա համար էլ խլողների ցուցակում Սովետը տեսաք նաև վանահորը, ավելի ճիշտ՝ բոլոր նրանց, ովքեր Աստծո անվան տակ թաքնված էին նրա, այսպես ասած, նստավայրերում: Ի դեպ սրանք սկի Աստծո օգնությամբ, անգամ Քրիստոսի «խառնվելուց» հետո էլ, չկարողացան միավորել մի խաչի տակ: Քրիստոսին էլ բաժանեցին՝ երեք տեղ դրին (գուցե չորս, հինգ) : Հայերը դարձյալ տարբերվեցին՝ Աստծո կամոք, այնպես, որ մի հարված էլ կրակ չվառողների ցուցակում ճաշակեն: Հայերը բողոքական էլ են եղել, բայց ռուսական կայսրությանը արգելել է: Աչքի ընկնելու առաքելությունից է, որ հայերը որոշեցին լինել ոչ ՈՒղղափառ, որ Կաթոլիկ, ոչ էլ… Անպայման այսպես, այլապես ինչու՞ 301թ-ին, ինչու՞ առաջինը, ինչու՞ Առաքելական: Կարծես պիտի ձուլվեինք Հռոմի հետ ու կորցնեինք մեր անմիջական կապը Քրիստոսի հետ կամ՝ Աստծու: Թե ինչ տվեց այս կապը հայ տեսակին, արդեն գիտենք, բայց գոնե ինձ համար մնում է անհասկանալի՝ թե Աստծու ո՞ր լավության, ո՞ր արածի, ո՞րթողածի, փայի համար պիտի պաշտենք նրան, էդ էլ հերիք չէ, նրա առաքյալներին ու նրա պարագլուխ, հավերժ խաչված, անօգնական «ջ», թե «ի» ուդին»:
 Երբ Աքիլեսը իր (հզոր, բայց մարդկային ձեռքով) սրով հատեց Պոսեյդոնի գլուխը, Հեկտորը հիասթափվեց Աստծուց: Դա եղել է 3200 տարի առաջ, թող մի քիչ դեսուդեն: Բայց եղել է, մարդ տեսել է, որ քարե Արձանը, քարե քանդակը, ոչինչ են և ոչ մի կապ չունեն իրական ժամանակի մեջ կատարվող անցուդարձի հետ, որքան էլ նրան պաշտեն՝ « »:

 Գոնե հայերիս համար պիտի բացահայտ լինի ու վեճի տեղիք չտա: Ինչևէ: Եթե Աստծո կամոք պիտի հիմա լինենք, ապա հայերս պիտի աչքի ընկնենք մեր «աչքի ընկնելու» առաքելությամբ ու ասենք՝ «Աստծուն ղուրբան լինենք, բայց խարջ քաշելու միջոցներ չունենք»: Ու շարունակում ենք. «Մեր տունը շինում ենք, մեր կանանց Թուրքիայից, Էմիրաթներից ու մնացած երկրներից բերել տանք, իրենց հոգսերը քաշենք, Ռուզանի ամուսնուուն Ռուսաստանից կանչենք բերեբք գործի դնենք, մարդավարի ապրենք ու շենանանք: Որ բոլոր հոգսերից պրծանք, մնաց խբենով զբաղվենք, կսկսենք եկեղեցի շինել, հները նորոգել, մի քանի շտատ էլ կտանք էդ շինությունների աշխատողներին, թող գլուխ պահեն, բայց չասեն Աստծուց ենք եկել, սուրբ ենք, էս պաչենք, էն պաչենք, փող տվեք, մոմ առեք, նվիրատվություններ արեք: Մինչև «խրենով» զբաղվելը՝ մինչև խրենը կա, կհասցնենք՝ կանենք: Բայց մինչև 1917թ էլ զարաբազցիները «դերի» դերը «դրել էին մի կողմ» փափուկ ասած: Դեր Կյալին ծաղրի առարկա, դեր Հաբեթը՝ մաշենիկ, բայց Աստծու խաթրին ասին՝ տերը քեզ հետ, գնա… «Վաղարշակը պուճուր երեխա չէր, մենակ ճեխ էր անում, մի կերպ շալակը տալիս էշին, որ դպրոցները ադաթ ընկներ, չորրորդ դասարանի աշակերտ կլիներ: Ասաց՝ ուզում եմ գործի գնամ՝ «ժամը»: Ասացի՝ ուրիշ փեշակ չգտա՞ր, գյադա: Ասաց՝ որքան նայում եմ՝ հացա մոտե փեշակ տա յա»: Պապս էր հորս, հորեղբորս տղայի մասին: 1914թ Վաղարշակը ընկավ նեմեցի գնդակից, մարտադաշտում, որտեղ Աստծուն բան չուներ անելու, կամ հենց ինքն էր Անում ոնց էլ դիմանում է նորմալ մարդը, իր աչքով տեսնում է, որ այ էս մարդիկ, էս՝ որ կոչվում են Աստծու մտքերի, թե խորհուրդների, գուցե պատգամների, հրամանների, կամքի, պահանջների մասին խաբար բերողներ ու մեկնաբանողներ, սուտ են խոսում, հա սուտ են ասում, դարեր շարունակ խալխին խաբել են, ինքը խալխը դա տեսել է, կաշվի վրա զգացել է, ողբացել է, Աստծուն խնդրել է, աղաչել է, եղած չեղածից փայ է ուղարկել, զոհաբերել է վերջինը, բայց եղել է այն, ինչը պիտի չլիներ, իբր Աստված էս դերի, էս եպիսկոպոսի, էս քահանայի, էս սև շորերով մարդկանց խնդրանքով պիտի ներեր, պիտի խնայեր ու դեռ փաղաքշեր՝ որպես հավատարիմ ազգի, Աստծուն ու նրա որդուն շուքով ընդունող ցեղի տեսակի: Սովետական պետությունը գործնականորեն ցույց տվեց, որ եկեղեցին (ու նրա ծառայությունը) մասնավոր երևույթ է՝ ուղղված մի խումբ ճարպիկ մարդկանց անձնական շահի բարգավաճմանը: Մասնավոր մի հիմնարկ, որը ոչինչ չի տալիս երբեք, բայց առնում է, հնարավորինս. «Աստծում եք տալիս, հանուն հոր… և…»: Աստծու՞ն, ե՞րբ, ինչպե՞ս, կանչեք մի օր խալխը գա տեսնի, թե դուք՝ որպես Աստծո ծառայողներ, ինչպե՞ս եք ժողովրդից ստացածը (գուցե թալանածը) տալիս Աստծուն, և թե Աստված ինչպե՞ս է վերցնում, ինչո՞վ է տանում, ու՞ր, ինչու՞… Դեռ էլ կան հարցեր, բայց գոնե սրանց պատասխանը տան: Չկա: Այո հիմնարկը մնացածներից տարբերվում է, մանավանդ՝ պաշտպանվածությամբ: «Гооконтроль»-ի ֆունկցիաները եկեղեցեւ վրա չէին տարածվում: «Народный контроль»-ինը ես, որովհետև սրանց բյուջեները զուգահեռ էին աճում ու իրար հետ անմիջական կապ չկար: Պետությունը եկեղեցեւց անջատ էր գործում, չէր ենթարկվում, չէր խորհրդակցում, հաշվի չէր նստում՝ անգամ Աստծու հետ, սրանց միջնորդությամբ: Եկեղեցին երկրի պաշտպանության տակ էր՝ պետության պաշտպանական բանակի ուժերով, բայց կես կոպեկիաջակցություն չուներ (ոչ էլ պետությունը ակնկալում էր) չունի ու չի էլ… Ներկան թողած, անցյալից են խոսում: Էսինչ եպիսկոպոսը, էսինչ դարում, էսինչ տեղը մի եկեղեցի է հիմնել, կամ՝ մի վանք: Ժողովուրդը համբալություն է արել (ցեխ, քար) վարպետը շարել է, տեր հայրը օրթհնել է: Էս չի՞ եղածը: Սովետական կարգը էդ կարգին ծանոթ էր ու ասաց՝ թարգ տուր, ժողովրդին հոտ էիր տեսնում, էլ չլսեմ…:

 —«Քյասար, «ամիժնիկները» 1917թ-ից են սպասում Սովետական պետության անկմանը: Մի տերտերի ավտոբուսում ասացի. Սովետը որ ավերեց, ձեր ասելով, Աստուծու նստավայրերը, սուրբ շինություննեը, խաչերը գլխի վրա շվվացին ներքև ու զառնվեցին գետնին աստվածային ճիչով, Աստված չլսե՞ց: Ձեն չհանեց: Շարունակեցի: Կարող է զբաղված էր, դուք ինչու՞ հետո չմտաք մոտը, չպատմեցիք: Կծու ժպտաց: Ասացի՝ որ Աստված չի արձագանքել, մատ թափ չի տվել Սովետի վրա, ուրեմն՝ կամ ուժը չի պատել, կամ ինքն էլ մատ ունի «խառնը», կամ էլ Սովետի ուժով ձեզ պատժել է՝ ձեր ասաստված գործերի համար: Տեր հայրը հառաչեց ու ասաց՝ «Աստված ամենազոր է, նրա ցանկությունները՝ օրենք, մնացածը՝ հորինվածքներ են: Աստված իր որդիներին պահապան է՝ անկախ նրանց ժամանակավոր, թե մշտական մոլորվածությունից: Նա չի կարող անտարբեր լինել իր երկրային մահկանացուների…» ընդհատեցի, ասացի, գլուխս մի թմրեցրու, կոնկրետ, հենց ինքը ժղովուրդը, Աստծու որդի Հիսուսին հրել են ներքև, ցած, հետո այդ սուրբ քարերի վրա անասուն են պահել, թրիք են չորացրել: Աստված ինչու՞ հանդուրժեց, լսու՞մ ես, ինչու՞ իր ամենազորի դեմքով չպատժեց Լենինին, Ստալինին, Ջերժինսկուն, Տրոցկուն: Գոնե սրանց, առավել ևս, որ Իոսիֆը տաս տարի սեմինարիայի դասերն է սերտել բավական հաջող, Աստծու բնավորությունը ծանոթ պիտի լիներ (շատ, քիչ): Ամարասում, Գրիգոր Լուսավորչի ժառանգին, թե նրա հարազատ որդու, թե նրա ժամանակակցի գերեզմանաքարի վրա ոչխար էին հանգստացնում ամառվա տոթին, խոտ էին պահում, պահեստ էր, բայց հաստատ Աստծու համար նստավայր լինել չէր կարող, հարմարություններ մինչև վերջերս էլ չկային ու չի սպասվում: Ինչու՞ Աստված լռում է էս էլ մի իննսուն տաիր է…

Գուցե կապը կտրել է Ձեր՝ հոգևոր հայրերիդ, և Աստծու միչև որևէ գաղտնիք կապ կա՞ր, կա՞: Տեր հայրը, թե՝ Աստծուց վախեցեք, նման բաներ մի ասեք. «Грешно, бойтесь Бога…»: Ոչ պետություն, և ոչ էլ ժողովրդի կողմից հանձնաժողով երբևէ չի առաջադրվել, եկեղեցականների գործնեությունը չի ստուգվել, գոնե մեկ անգամ ռևիզիա անեին, գոնե Հիսուսին խաչելուց հետո, Հռոմեացինների հերն անիծեին, Հռոմն ավերեր Աստված անձամբ, ու իր տիեզերական ձայնով հասցներ ի գիտություն: Մինչև այդ հրեաներին կտտանքների ենթարկեր՝ խեղճ մարդուն դադարգյուն գցելու, իր զավակին ուրանալու համար: Այ էդ ուրիշ կլիներ, այ էդ Աստծու բնավորություն կկոչվեր և ուժ կշոշափեր մարդը:

 Էսա գալու է, էսա պատժելու է, էսա, էսա… ինչքան հիշում եմ ոչ ոք իր հիշողություններում չի գրում Աստծու դեմքի, նրա արտաքինի, մարմնի որևէ ձևի, չափի մասին: Աստծու անվանի խոսում են բոլորը, ովքեր անզոր են, ովքեր զորեղ են, ովքեր կարիքը չունեն նրա կամ չեն զգում, բայց ավանդույթի հանուն ու ընդունված ձևաչափի՝ տեր Աստված, օգնիր մեզ, ներիր մեզ, եղիր պահապանը մեր և այլն: Եկեղեցու աշխատողները վարագույր քաշողի առաքելություն են պահում նաև՝ էս չի կարելի, ծածկենք, էս թող տեսնեն վախենան, սարսափեն… Հոտի հալվին կայֆ եք անում:
 Տեր հայրը հանկարծ կտրուկ մռայլվեց ու ասաց՝ ես իջնելու եմ հիմա, տեղ տվեք՝ ի սեր Աստծու: Ասացի՝ թող Աստված չանհանգստանա, վարորդը քեզ կօգնի ու դու կիջնես անվնաս: Տեր հայրը կտավի պես մի բան էր, որի գույները խառնվել էին դիտավորյալ միջամտությունից: Իսկ երբ իջնում էր ասաց՝ Աստված ձեզ հետ… Ծնկիս խփեցի: Կինը, մինչ այդ ականջի ամենասուր մասով ընկալում էր զրույցս ու արձագանքեց ծնկիս չմփոցին:

 — Չե՞ք վստահում Աստծուն: Նրա հետ ճամփա գնալը…,- կինը թեք նայեց դեպի հանդիպակած ձորը, որը անմատչելի ժայռեր ուներ մեջքին, գրկին,- վտանգավո՞ր է:-Չէ
 ասացի, ինչ եք ասում: Ես Աստծու հետ ոչ մի կապ չունեմ, չեմ ունեցել, տեղ չեմ գնացել հետը, դրա համար էլ չընդունեցի ու,- ծնկիդ խփելո՞վ:-Ասացի, այո:- Դժվար է համաձայնել ձեզ հետ,- ասաց: ԵՎ այդ պահին, մեքենայի այն մասում, ուր կինն էր նստած, փսսոց լսվեց սուր, սաստկացավ ու վշշոցով լցրեց խցիկը: Կինը աչքերը պլզեց վրաս ու չորս մատը տարավ բերանը փակելու, կարծես կրակ էր թափվելու վրաս: Ես ծիծաղելու փոխարեն առատ ժպտացի ու մռութ արի ինքս ինձ: Հիմա արի պարզիր, ո՞վ էր մեղավոր: Ի՞նձ լսեց Աստված, Տեր հո՞րը թե՞ երկուսիս էլ… Երբ արդեն ճանապարհվում էինք, ասացի՝ Աստված «մելկի» գործերով էլ է՞ զբաղվում, ես «ինչ» եմ, որ հետս հաշվեհարդար տեսնի, կնա աշխարհս անարդարություններով լիքը երկրագնդի մի մասում կայֆ են անում, մի ուրիշ մասում սովից, ծարավից, համաճարակից փրթվում են հարյուրհազարներով: Կինը թեև ժպտաց, բայց բան չհասկացավ: Ես էլ, էսա վեր տասնյակ է գնում եմ ժամանակի հետ՝ նրա կանոններից բան չեմ հասկանում և դա կոչվում է նորմալ հալ:

 Ես ասեմ, թե իմ այս «հարցից» խոսելը, եկեղեցու արած չարածից հիշեցնելը, մոտավորապես ինչ զբաղմունք է: Մի գրչով, թղթի համար նախատեսված գրիչ, կամ քազաքակրթության արտադրական և նույն հարաբերությունների «արդադրության միջոցով» (орудие производства) ուզում եմ քանդել մի շինություն, որը վեր է խոյացել «Վերևի թելադրանքով», ոչ անմիջական կապի, այլ բնատուր ուղեղի մեջ՝ պոտենցիալ մեծ փայով, իհարկե հնարավոր տարբերակների մասնավոր ընտրությամբ: Կառուցել են: Մարդը չունենալով իր շրջապատում իր իսկ շրջապատից պաշտպանություն, երևի պիտի գոնե ուղեղում նման բան ակնկալեր իր պատկերացմամբ, որ գոյատևեր: Իսկ ապրելու, կենալու մտավոր կարողությունը «Վերևինը» ըստ էության միանգամից չի տվել: «Իր» մասին գաղափար դրել է մարդու ուղեղում մոտովրապես այն տեսքով, ինչը կար ու զարգացման էպոխա ապրեց, հասավ 21-րդ դար: Եկեղեցին հարմարվել է նաև այս դարին դա պարզ երևում է: Բայց, «բայց» կա, որ դեռ պիտի ապրեցնի կամ ասենք «նոր կյանք» տա հնացած (մարդկանց ուղեղում իրոք անցած ու հնացած են ծեսերը) անհամացած եկեղեցական բլբլոցներին, անիմաստ բառակապակցություններին կույտերին՝ որոնց տեքստերում ուշունց էլ կարող է լինել երգի տեսքով: «Մեզ ինչ կասեն, ես էլ գիտեմ, որ դրանք թալանչիներ են, որ՝ էդ ինչ անում են՝ սուտ է, խալխին հիմարացնում են: Խալխը պարտքով է եկեղեցի գնում (հարսանիք, նշան, թաղում և այլն), ես էսքան ունեցվածքի տեր մարդ եմ, չտանե՞, չգնա՞ք, չկնքվե՞ մեր էրեխեքը, անհարմար է, խոսաքցության առարկա կդառնանք: Էնա, Ադոն, եքա չինովնիկ մարդ ա, եկեղեցուց տուն չի գալիս: Ինքը, կինը, տղերքը, հարսերը, թոռնիկները, ազգը, թուփը, ծուփը գնում են մի շշմելի գումար թողում եկեղեցում: Էլ դրսի ծախսերը չեմ ասում՝ հենց նույն «գործի» առթիվ: Փեշքեշ են անում, թե ինչի համար՝ Աստված գիտի, մենք էլ մեր փայ մատաղն ենք անում ու դրա հետ կապված մնացած խաչերը»: 20-րդ դարի վերջին տասնամյակի քաղաքական լիդերներից մեկը (ամենափյլունը) իր հայտնի շրջապատում ասել է. «Ափսոս, հազար ափսոս, որ էս ժողովուրդը մի ուրիշ լավ զբաղմունք չունի, հավատքի ուրիշ օջախ չունի, որտեղ էս զզվելի թալանը բացառվի, էդ ժեժտի կտորից պաչելը չլինի: Կեղտոտ ձեռքից էն քյորփա երեխան էլ են պաչել տալիս: Վեր կենաս մի տեղ ասես, կթափվեն վրադ, աշխարհով մեկ խայտառակ կանեն, ժողովուրդի աչքում մեխ կշինեն բոլորիս: Ճնշել չի լինի, ասելով չի լինի, սաստելը սադրանք կշինեն, կեղտոտ կաստա է: Դե ասում ես՝ «պրատակոլնի» միջոցառում է, գնամ պռծնեմ, գործիս կենամ՝ հերն էլ անիծած: Որ ժողովուրդը ընդունում է՝ ես էլ հետները գնամ, շառից հեռու…»: «Էդ որ էդ բոյին մեծ մարդը վախ ունի դրանցից, հազիվ թե ժողովուրդը պրծնի, երբևէ կարողանա ազատվի ուռուցքից: Լկտիանում են օր օրի: Շաբաթական նաղդը մեկ անգամ, մեր էս դերը գնում ա նախագահին պրյոմ: Նախագահը ի՞նչ անի, ասի չէ՞: Շառչի մարդիկ են, անաստված էլ են, իրենք լավ գիտեն, իրար հետ չեն բացվում, վախենում են իրարից՝ հանկարծ չծախեն մեկը մեկին: Բիզնես է անում: Աստված հանդուրժու՞մ է մեծ դերը էդ կարգի «գործեր» անի: Սրա կրիշան բոլորից նադյոժնի է: Երկրի նախագահը «իրենը», Աստված իրենը, էս մարդու առաջ խաղ կա՞: Աջ էլ, ձախ էլ վերև էլ՝ տանեն բերեն Աստծու հետ Աստծու ձեռքից բռնած: Սա ի՞նչ սրբություն է, տղերք, սրա «անունը» չեմ տալիս, բայց դուք հասկանում եք»:
 Շրջկոմի շենքը հնացավ տարիներ առաջ, իր մահից տասնյակ տարիներ… նոր շրջկոմի պահանջները այլ էին: Ոչ ոք բարձրաձայն չէր արտասանի այն, ինչը կար, տեսնում էին: Բայց շենքը իրոք հնացել էր ռայկոմի համար: Հազարումի բանի պետք էր ու կլիներ՝ եթե…

 ՍՍՀՄ սպանեցին մեր երկրից շատ հեռու մի տան, մի քանի հոգով, ժողովրդից թաքուն, իբր ժողովրդի հանուն: Ասում են, ես էլ չեմ վիճում, Ալեն Դալեսը ԱՄՆ կոնգրեսում (գուցե սենատում, գուցե մի ուրիշ ժողովում) տրիբունայից իր ելույթում (ելույթը հասել է մեզ) ուրվագծել է ՍՍՀՄ-ը աշխարհի երեսից ջնջելու խաղաղ ծրագիրը: Դա եղել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գուցե 1914թ վերջին: Թե ինչպե՞ս, կամ ինչու՞ (շատ դժվար ու ողբերգական ընթացք կունենա դրա վերլուծությունը) այս միությունը տրոհվեց՝ մի գլխի բան չէ, ոչ էլ՝ մեկ օրվա: «Դասակարգը դար դարի հետևից կերտել է Իլիչին…»: Հյուսել է հաև «բարդ կանվա», բայց թե Աստված ինչու՞ դուր չգար ժողովրդակ երկրի ձևը, բարեկամությանը էդ տեսակը, այդքան ամուր միությունը, կարելի է եզրեր գտնել ու հասնել որևէ պատասխանի՝ տրամաբանորեն: Եթե հաջողվի Աստծուն հանդիպել՝ չերեզ, չերեզ, չերեզ, անգամ չերեզ Հիսուս Քրիստոսը «Նազարետից» (թե Եֆրիեմից), պիտի պարզվի, թե ինքը ինչու՞, իսկ հետո ինչու՞, առավել ևս, որ ժողովրդական միություն էր, «աբուռ հայա» կար խալխի մեջ, հզոր էր, անծայրածիր… Մինչև հանդիպելը՝ ասեմ իմ մտքինը: ՍՍՀՄ դառնալու էր Աստված: Աստված՝ հողի վրա, քո կողքին: Մինչ ժողովուրդը գնում է եկեղեցի կամ վանք, կամ ժամ, որ Աստծուն փասփարք աներ, խնդրեր, մատաղ աներ, տերտերի կասկածելի դեմքից պաչեր, խաչի առաջ վիզ ծռեր, Սովետը եկավ նստեց գյուղի «աննշան» տներից մեկում ու առանց պաչի, առանց մուննաթի սկսեց հարցեր լուծել: Աստված նայեց, նայեց (ասում են մեր երեք թե չորս տասնյակ տարին Աստվածային ժամանակով մի «նայել» ու է հավասար) ու որոշեց՝ «ես ինձ Սվետով փոխարինեցի իզուր, վաղը ուշ կլինի, ինձ բանի տեղ չեն դնի, ես իմ ծնած խակխին լավ դիտեմ, մեկ էլ տեսար…»: Ասավ հասավ՝ ՍՍՀՄ-ը հանեց պաշտոնից, (միության անդամներին մինչ էդ էր «թունավորել») ԿԿուսակցությունը շինեց բոստան՝ որից, էլ մի շահու օգուտ չլինի թռվհակի ու կորցնի ուժը: Կարճ եմ ասում, բայց աս էր: Աստված տագնապը հանեց, լարվածությունը գցեց, սարքեց մի կարգ, մի սիստեմ՝ որ գլուխը չցավի, պաշտոնը մնա անհասանելի, անտեսանելի, կամ այլկերպ՝ Աստված:

 Հայրենասիրությունը՝ զգացմունքի դրսևորման միջոց է, որը ծնվում և ապրում է մի խումբ մարդկանց մեջ, սնում ու պահում է բոլորովին օտար մի ուրիշ խմբի: Իմ մեջ հիմնավոր կարծիք կա, որ Աստված Սովետների երկրի համար նախատեսել էր անհամեմատ առատ ու որակյալ զգացմունքներ՝ երևի թե ակնկալելով անկանխագուշակելի հետևանքներ՝ արտակարգ հասարակարգի կյանքի ընթացքից, դրսի աշխարհի հետ շփումներից, կապիտալիզմի քթի տակ ոխերիմ թշնամում կարգավիճակից և հազարումի «նորույթներից»: Սովետը եկեղեցուն բան էլ թե ասաց՝ դաստիարակչական էր, շատ ավելի բարի էր՝ քան ինքը եկեղեցին կլիներ կամ՝ կար: Պիտի չպահեր, պիտի սպաներ ամենամեծ կուլակին՝ վանահորը, էն տերտերին, որ Ավետիսի հարսին տարավ մի շաբաթ պահեց բերեց առարկայի տեղ, թե՝ պես, գցեց: Ասաց, նեղությունը որ քաշել եմ, բա «շնորհակալություն» չե՞ք ասելու ինձ: «Չելնեմ չիմանամ առանց Աստծու տեղյակ պահելու հավաքվել եք, մեջքս եք արել, սեղան եք գցել ու էլ ինչ եք մտածել»: «Հա, բա ոնց, գինին Աստծո խմիչքն է, էն գլխից կարասը լցնելուց, էս գլխից՝ վերցնելուց»: «Ով եկել է՝ տվել է, ով չի տվել՝ խայթել են, ծախել են, քյոխվի ուժով են պատժել, ամենամեծ հարկը ամենաքյասիբից, խեղճից, որ ձենը փորից դուրս չգա: Ասլանենց, ճաղար Ասլանենց տղան մնաց ֆրոնտում, ռազվետչիկ Սուրենը, լեյտենանտ, նրա մասին նեժեցի կազեթն էլ է գրել: Դեր Կյալին ասել է. «էս ինչ ժամանակ սրանց ազգի մի տարեց՝ եկեղեցեցուն հասանելիքը չի տվել, անգամ՝ ասելուց հետո: Աստված զայրացել է ու Սուրենին…»: «Пока церковь сушествует: Бог присутствует на земле»: Լսու՞մ եք: Նման լկտիություն սոցալիական ոչ մի խավ չի ցուցաբերել իր շրջապատի հանդեպ: Տեսեք, բացարձակ ասում է՝ Աստված՝ մենք: Այ քեզ աներաս փեշակ, բա սրանք վերջ կունենա՞ն, սրանց վախեցնել կլինի՞ այսուհետ: Եվրոպան թե հոգու խորքում ինչ է մտածում սրանց մասին, հազիվ իմանանք, բայց լավ էլ հազիվ են նստում Հռոմի Պապի հետ, գլուխ են խոնարհում եկեղեցու առաջ՝ ճիշտ է՝ Կաթոլիկ: Բանից պարզվում է ամեն ինչի մերը՝ «ուրիշ» է: Ավելին, ավելի ուրիշ է, քան մեր աշխարհիկ ուրիշն է: Հասկանում եմ փայ տալը, փայ հավաքելը, բայց հազիվ թե հասկանալ կարելի է՝ չտաս՝ խլի, չտաս անիծի, պատժի, մի բան էլ մուննաթ գա վրադ ու պահանջի որ դու տեր ճանաչես փայ հավաքողին: Դուք փայ հավաքեք՝ ես խոնարհվե՞մ, դեռ ձեր անլվա կամ անմաքուր տեսքից պաչեմ, խաչից պաչեմ, ո՞ր ինչ: Աստծուն ծառայում եք խալխի հաշվի՞ն: Ժողովուրդը իր վերջին թիքան, ուրախության, տխրության՝ մի կերպ հացը դնի սեղանին, էն գլխից վարձատրի ձեզ, չիմանա ինչու: Աստված էլ ձեր վարձը իր «կազնայից» ուղարկի: Ձեր աֆերիստությունը շատ էլ հնարամիտ չէ, բայվ հուսլի հիմքի վրա է, սև շորավորներ (ծեր, տերտեր, տեր հայր, վանահայր, քահանու եպիսկոպոս, կաթողիկոս՝ մի բան են՝ տարբեր պաշտոններում, տարբեր փայով): Սովետից առաջ ավելի ահավոր լկտիություններ էին անում, որովհետև խեղճ քյասիբը իսկությունը չգիտեր, գյուցի գրագետին «բաղաջ» էին տալիս տեղի չինովնիկին, նամեսնիկին ու էլի ինչ-որ մեկին: Հետո, եղածն էն էր, որ տվածը միանգամից խախազի վրա երևա:

Հիմա ուրիշ բան է: «Новые русские¦, Новые армяни, новые аферисти из церкви… Սալարկայի բիզնես են անում, բիզնես, քահանա, բիզնես մահնա, բիզնես շահնա: «Ստի մերը, թե ձեր արածի անունը թալան չի, կնքելը շահնա, օծելը մահնա, նշանդրիք, ամուսնություն, մոմ վառել, մեղքեր քավել, հազարումի խուժանություն, թալակ, ապրած թալակներ՝ հա չըրթում են: Որ խալխիդ մի մասը հաց չունի ուտելու, էդ թալանից ինչու՞ բային չհանես: Ես չեմ տեսել բայց թոռնս պատմում է, որ էդ սևշորովորներից մեկը եքա դղյակ է շինել, թե դեռ շինում է: Աստվա՞ծ է քեզ հող հատկացրել, քաղաքի էդ մասում, փողն էլ տվել, որ ի՞նչ, ոչպես պարգև՞, ո՞ր արածներիդ համար, ո՞ր փողերով, գուցե Աստծո ֆոնդից, հա՞, որպես բաշ խաբեբա՞, բաշ աֆերիստ… Սիրտս չի հովանում: Սրանք լավ են հասկանում, որ իրենց «որակից» տեղյակ մարդիկ քիչ են: Եղածներն էլ հազիվ թե… Մի մասը գլուխ չունի՝ վեր կենա վիճարկի, մի մասը չի ուզում կողքից կշտամբանք ստանա անտեղի, մյուսները չեն տալիս ու չեն խոսում, ուշունց տվողներ էլ կան, հենց ամենավերին դիրքերում էլ, բայց ճար չկա, բոլորը միասին հանդես գալ չի լինում: Գուցե մի օր, մի Լենին, հատուկ դրա համար ծնվի, ժողովրդին հասկացնի, մտցնի գլուխները, որ սև շորավորներին տվածով կարելի է դպրոց, հիվանդանոց, ճանապարհներ, քյասիբին տուն ու տկարին կայարան տալ «Աստծուց» չվախենալով»:

 Գամ նորից շրջկոմի շենքի մոտ կանգնեմ ու փորձեմ հասկանալ, թե ինչու՞ Հայոց կաթողիկոսը հենց այս շենքի «տեղը» օծեց ու «գավազանով հրաման արձակեց՝» այստեղ եկեղեցի պիտի կառուցվի: Սովետի ֆունդամենի վրա՞ Սովետի հիմքի՞ եկեղեցու վերնաշենքը Կոմունիստի ոտքի տե՞ղը: Շրջկոմը շրջկենտրոնում էլ որ, գիտենք ինչի համար: Ժողովուրդը սհատմունը գա, հարցերը լուծի, օգնություն ստանա, գործեր շատ-շատ կային, կամ աշխարհի կենտրոնը Շրջկոմն էր: Պապա, մամա, քեռի շրջկոմն էր, չէ-չէ մի բան անում էր ծուռ վիզ չէր թողնում, կոտրած մեջք չէր մնում, նամ աչքը չորանում էր, գոնե հուսադրվում էր: Խալխի կռնաըակին էր՝ բարձ էր, թե ապաստան էր, պապունց տուն էր, մոտիկ էր: Հիմա գցում բռնում եմ՝ էս ինչու՞ հենց էստեղ: Ժողովուրդի համա՞ր: Որ շուտ հասնի՞, բայց ինչի՞ն… Շրջկոմի ֆունկցիաներից ո՞րը,… Լավ, գոնե մեկ ուրիշ, միայն մեկը, ցանկացած մի խնդիր, էս խալխի հազար հոգսից մեկի մի հոգսը վերցնի իր վրա: Օրինակ՝ անգործ մնացածներին կամ հիվանդներին, կամ մեծահասակներին, չէ, փոքրիկ անօգնական մանչուկների համար ապուրի փող տանք, երկու ջահելների համար հարսանիք անենք, մի սենյակ նվիրենք, Ղարաբաղը մի ընտանիքով զորանա: Կլինի՞: Ախար չեք անում, չեք արել, չեք… Իրանի հայ համայքը հայոց եկեղեցու հետ, թե վերջինս իր նախաձեռնությամբ որբ են պահում, մեծացնում են, ուսում տալիս, թե՝ գնա, Աստված քեզ հետ: Ով դեմ լինի էս գործին՝ տունը քանդվի: Ով էս տեսակի Աստծուն բան ասի՝ պատժվի Աչքով: Թե կոմկուսին եկեղեցին է փոխարինել ,ապա խարջն էլ քաշի, խալխին տիրություն անի, մի զույգ կոշիկ տա, մի պուտովկա տա սեմեյնի՝ 3 ալտա, Սոչի, գոնե՝ Ջերմուկ:

Միայն իրավունք է պահում, դալուն էլ՝ Աստված, բա պարտականություննե՞րը, էն որ պիտի վերցնի խալխի առաջ ու պարզ երես լինի եթե իրոք շփվում են, եթե իրոք Աստծու մարդիկն են: Էդ Աստվա՞ծ է կարգ շինել միայն ձեզ համար՝ որպես նրա «շտատնի» նամեստնիկներ՝ գաք երկրի վրա լինեք ու ձեզանով պայմանավորվի աշխարհի վրա Աստծու լինելը: Չեմ կարծում, թե Աստված էսքան հրաշք գործեր անի ու վերջում իր արածը տանք մի քանի մաշեննիկի՝ տարեք կերեք ու հոտի օչում պահեք խալխին, չէ՝ ժողովուրդին, չէ՝ ոչխարներին: Բա ի՞նչ ենք՝ ոչխար չենք: Անհաջող արտիստը (ապաշնորհ էր ու տգետ) բեմից (իջեցրին) իջավ գնաց տերտեր եղավ: Ապունց Հաբեթը ասաց. «էս մարդը «Քաջ Նազար» էր խաղում, էշից չէիր տարբերի, էս ո՞նց եկավ շորերը փոխեց, սև խալաթը պուզտի գլխարկով հագավ ու առ քեզ՝ Աստծու մարդնա, ուզեմ չուզեմ՝ խոնարհվեմ: Աչը պաչեմ, խաչը պաչեմ, ես ամաչեմ, ինքը լկտի ուզի, Աստծո անունից:Աստված խաբար չունի, տխերք, թե չէ՝ սրանց պատժել էր՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, գոնե մեկ անգամ, գոնե մի երկրում, գոնե մեկին»: Բայց ասեմ՝ մարդկությանը հայտնի բոլոր Աստվածներն ու նրանց աստվածաձևերը ևս «Վերևինի» ծրագրով են աշխարհ եկել ու գալու են, ուղեղներս թմրեցնելու, մարդկանց մեջ վեճի առարկա դարձնելու իրենց գայը, աշխարհի գործերին մասնակցելու իրենց փաստը հերքելու կամ՝ ընդհակառակը: Քիչ է մնում հասկանամ կամ կարծես լսում եմ Աստծուց. «Ես շաղ եմ տալիս ծրագրի շրջանակներում երկրին անհրաժեշտ բոլոր սերմերը (առաջընթացի տարրե, ավելի կոնկրետ՝ Գիտություն) երբեմն նոր հիվանդություններ եմ ցանում հաշվեկշռով: Մեկին բազմացնում եմ, մյուսին գյուտ եմ պարգևում, հաջորդին նավթ ու գազ եմ շնորհում ու այսպես շարունակ… Աստծու հետ կապված կրոնական բոլոր ձևերն ու տեսակները իրենց ճյուղավորումներով ս եմ գցել ձեր ուղեղը, իհարկե, իսկ դրա շուրջը (մարդիկ) դուք պիտի ձեր ուղեղով մտածեք ու ինքներդ իրար խաբեք, իրար չհավատաք, կասկածեք, հավատաք Աստծուն կամ՝ ոչ: Թե դրա արդյունքում ով ինչքան կտուժի՝ գա անձիս, գնա՝… Ասե՞մ մինչև երբ: Ասեմ: Երկրի վրա եղած, ապրող բնակչության գոնե 9)10 մասը կանգնի ու հրաժարվի եկեղեցու ծառայություններից, նրանց քշի իրենց «որչերից» (սև շորավորներին) դատի, ժողովուրդի դատով ու որոշի՝ խաբեությոն համար կախել, կախել բոլոր նրանց ովքեր կհամարձակվեն ժողովուրդին, էս խեղճ ու կրակ հոտին ոչխարի տեղ դնել: Թե ե՞րբ կլինի…»:

 —«Որ կենդանի մարդը խալխի հոգսը կապում է անհասկանալի մի կերպարի հետ, որը երկու հազար տարի առաջ (դա էլ հարց է) իբր Աստծու փոխարեն իջել է, թե ծնվել է (Աստված գիտի ումից) որ օգնի, ինչու՞ խալխի մոտ հարց չծնվի գոնե, թե սա (այնքան պարզ իրավիճակ է) ինչպե՞ս պիտի օգնի, ինչո՞վ, օգնող, ճար անող էր՝ իր ճարը տեսներ, էդ ե՞րբ էր, որ մի կորեկ տվեց մեկին, կամ՝ մի ձուկ, կամ բրինձ, կամ ինչ որ բան… մի կտոր հաց ու ասաց՝ ես եմ, էս ինչն եմ: Որ էդ կենդանի մարդը խալխին խաբում է, Աստված չի՞ տեսնում: Որ տեսնում է, ինչո՞ւ չի ասաում ՝ հոգիներդ կառնեմ, մեկ էլ խաբել եք ժողովրդիս: Շրջկոմի առաջին, երկրորդ, երրորդ քարտուղարներ, բաժնի վարիչներ, տեսուչներ, նստած էին՝ ինչու՞: Որ խալխի հոգսը քաշեն: Ով հապաղեր՝ մարզկոմը կպատժեր, սա հապաղեց՝ կենտկոմը կպատժեր, հապաղեց՝ ՍՄԿԿ Կենտկոմը, քաղբյուրոն, համագումարը: Տեսա՞ք, քանի՞ Աստված կար՝ կենդանի, աչքիդ առաջ, կենդանի խոսքով… Առանց մոմ վառելու, աղոթքի, նվիրատվության, զոհաբերության, (հարս տանելու) հազարումի մուննաթի: Միևնույնն է, ժողովուրդին չհարցրին՝ ոչ շրջկոմը քանդելիս, ոչ եկեղեցին հիմնելիս, բայց խնդիրները, էս երկրի պաշտոնական Աստծուց սկսած մյուսներով պրծած՝ դնելու են… Ժողովուրդի վզին, գլխին, մեջքին ու քշեն… Աստված սրանից խաբար չունի՞, հը,՞ լավ չե՞ք լսում: Աստծու կշեռքը միտումնավոր է անարդար: Մեր ուղեղում ընկալիչ է դրել, ո գնահատական տանք, ջոկել իմանանք, բայց շնություններ էլ է պահել, պահ տվել նույն ուղեղին անսահման տարբերակով, որ կամ շշկլվենք, կամ սխալվենք, (հարաբերական), բայց տուժեք մենք՝ երկրացիներս: Աստծու վրիպումների, անկատար, կիստպռատ արարքների համար պատասխան տանք մենք՝ ժողովուրդ միավորը: Սա՞ է արդարություն: Ուրեմն՝ աշխարհը մեծ բազա՞ր, առանց մի գլխավոր բազկոմի՞: Էդ բազարն էլ բաժանված է հինգ, թե՝ վեց բազարիկների, ամեն բազարիկում բազար անողներ, իրենց բազարով, իրենց եղածով… Աստված էլ (հեռակայում են) բազարներից յուրաքանչյուրի համար փայ է ուղարկել՝ ջոկեք. էս՝ Ձեզ, էս՝ նրանց, ինչքան ուզում եք, ոնց ուզում եք, հավատացեք, կյանքներդ էլ տվեք՝ զբաղվեք միայն… Չեմ ուզում լսել: Ե՞րբ: Ինչպե՞ս թե՝ երբ: Հենց էնպես հավատա՞մ, հավատա՞յի… Մինչև շրջկոմի տեսուչի (գոնե այդ մակարդակով) տեսքով չգա, չկանգնի խալխի առաջ ու ասի՝ ո՞վ ինչ բողոք ունի, ինչ առաջարկություն, նախաձեռնություն և այլն, գրավոր գրի, բերի բային, որ տանենք Աստծուն: Անձամբ ընդոընելություն էլ անի՝ ամիսը մեկ, տարին մեկ բայց՝ անձամբ: Ինչու՞ անձամբ: Որ կաթողիկոսի աթոռը վտանգ ունենա չորս ոտքի համար էլ: Ապունց Հաբեդը գնա ասի. «Աստված, էս կաթողիկոսը Հոկտեմբերի 27-ին հեչ բան չարեց, եթե ուժ ուներ, ինչու՞ չօգնեց, զերծ չպահեց վտանգից, սպարապետ էլ սպանվեց, եթե ուժ չունի ինչու՞ կաթողիկոս կոչվի՝ խալխից մի հազար գլուխ բարձր ու ամենահզոր, ինչու՞ հասարակ մի ոմն (որը ոչնչով չի առանձնանում գուցե միայն ճկունությամբ) ձեր անվան տակ ապրի ու ոչինչ չանի»: Աստված զայրանա, կաթողիկոսին հրի գցի, մնացած սև շորավորներն էլ վտանգ ու տագնապ շոշափեն, խալխին հոտի տեղ չդնեն, ժողովուրդը ուժ դառնա ու Աստվածանա: Ժողովուրդը դառնա Աստված: Կանչի թատրոնի չկայացած արտիստին, նրա նմաներին ու ասի. «Մեջքներդ, թե թալանչի գլուխներդ հենել էիք վերևին, ինչ ուզում էիք, անում էիք, ում ուզում էին նաև: Վերջ: Մաշշենիկներին կախում ենք: Ժողովուրդը ոնց որոշի, էնպես էլ կլինի: Մոմերը կվառենք այնտեղ, որտեղ լույս չի լինի առայժմ: Էսա էդ լույսն էլ պետք չի գա»: Մի հավաքույթում ասում եմ՝ շրջկոմի շենքի տեղը կառուցած եկեղեցու մուտքը դեպի արևմուտք է: Ասում եմ՝ անցած գիշեր Աստված ինքը մեր կողմերով անցնելիս զայրացել է: Ինչու՞: Եկեղեցու հետույքը դեպի Աստծո գլխավոր օբյեկտներից մեկն է՝ դիրքով: Հա՞: Իրոք: Կաթողիկոսը հազիվ թե թույլ տար նման «ճարտարապետության»: Հետույքը դեպի Արևը: Ասում են Աստված անիծել է նման վերաբերմունքը, ինչ-որ մեկի միջոցով (գուցե երկնային կապով կամ՝ «Աստվածտելով» ասել է՝ թող ինչ ուզում են, բայց նստավայրիս ցուցակում չլինի, կավերեմ կողքի եղած չեղածն էլ: Իմ կարծիքով այդ շինությունը շուկա կարող է լինել, փակ շուկա, շատ էլ հարմար ու ավելի օգտակար: Թե ո՞վ է Աստծուն վստահություն արել կամ միտումնավոր զայրացել՝ չգիտեմ: Բայց ասում են Աստված սկի կոմունիստի կոխած հողը չի ընդունում, ասում է պիտի ցնցի, մաքրի մեղքերից, նոր միայն պիտանի լինի այդ հողակտորը: Ես էլ ասում եմ, առանց Աստծո երկրի վրա բա՞ն է կատարվում: «ել» կամ «ելու»՝ հազիվ: Եթե՝ այո, ապա էլ ինչ Աստված, ասա գործադիր էլ չէ, տնօրեն է հավայի: Եթե՝ ոչ, ապա Սովետների երկիրը՝ «ինքն» է սարքել տվել էդ հատվածի խալխի ուժերով: Քո արածը քո չեկավ թե՝ մենք ինչ մեղք ունենք: Քեզ են վատություն արել Լենինը, հետո՝ Ստալինը, նրանց ընկերները, հետնորդները, բայց իրենց նախաձեռնությա՞մբ: Քիչ մնաց դիրքդ տանուլ տայիր, խորհրդային կարգերը հալալ խալխ էին դաստիարակում, առանց քեզ, քո դերի, քո կաթողիկոսի վանքերի ու նման անհասկանալի շենքերի: Արդեն ուշ է: Մենք առիթից օգտվեցինք ու ապրեցինք՝ առանց սպասելու քո Աստվածային օգնությանը: Ի դեպ ինքներս էլ շինեցինք Դնեպրոգէսն էլ, Շիրկանալն էլ, Բելոմորկանալն էլ՝ հանուն մեծ Լենինի պլանի: Որովհետև ունեինք Սովետական միության, որին պիտի գումարեիք ամբողջ երկրի էլեկտրաֆիկացիան ու ապրեինք անհոգ կոմունիզմ: Կրկնում եմ՝ առանց մոմ վառելու, առանց անհասկանալի տեքստերով երգվող շարականների, զառացանքների, թմրեցնող հուզումների, դատարկ խոստումների ու «ամեն»-ի: Ասեմ նաև, որ քեզ չընկալելու ճիգեր էլ ես գործադրում: Հստակ երևում է, որ ինչ-որ տեղ ուղեղներիս «զապրավկան» ճիշտ չես հաշվարկել, «пропорция»-ն շփոթել ես, ավել ես տվել, կամ տվածի կոնցենտրատը շատ խիտ է «ստացվել»: Կարծես մի պահ, քեզ համար մեր տարիները մի «պահ» են, էդ էլ գիտենք, դու ես տվել Էյնշտեյնին, գիտենք թե ինչու Աբբասին կամ Մահամեդին չտվիր, այսինքն («через»евреев) անում ես այնպես, որ զարմանք չապրենք: Եթե հանկարծ էդ չլիներ, հաստատ պիտի տայիր Արարատի տակ քո թաղած ցեղին, հա, էն ցեղին, որին հետո չօգնեցիր, ուշքդ էլ ետ չտարար, վրիպել ես (переборшил ) ձեռքիցդ, թե «գոգիցդ» մի փայ խելք (գիտություն) ավել ես գցել երկրի փայը: Այո քեզ՝ հետևանքը: Զգացիինք, որ դու սկի էլ շահագրգռված չես, մեր կենալու, առավել ևս ապրելու խնդիրները, կապել ես մի երկու (երկու, երկու, երկուական, միլիոնից էլ ավել ձրիակերներ) խաբեբայի կամայականությունների հետ: Տեսար, շուտ զգացիր, որ Սովետը քեզ փոխարինել է ու քիչ հետո անվերահսկելի ենք լինելու նաև քո կողմից: Ես չգիտեմ դա ում էր ձեռնտու, բայց մեր կյանքի տևողությունը եթե մնալու է այսքան, էն էլ հրեն քո ոտքից կախված, ապա մեզ՝ երկրի վրա քեզ ծառայողներիս համար, մեկ է՝ գաս, գաք, չգնաք, չգաք… Որ ճիշտը՝ հենց սովետի մարդն էլ զգաց, որ քո ներկայությունը երկրի վրա շատ հստակ բացառված է՝ մանավանդ յուրաքանչյուր անհատի առիթով: Մեկ վայրկյանում հազարավոր կամ հարյուր հազարավոր, գուցե ավելի շատ մահկանացու քեզ է կանչում՝ իր հոգաը քաշես, փրկես, ներես, օգնես, տանես, բերես հաջող, դու այդքան (հիմար չենք մենք էլ) մարդկանց քեզնից կախված պահում ես, նայց ինքդ չկաս ու չես էլ կարող լինել մի առիթով, որը կապված է մրջյունի ճակատագրով մահկանացուներիս հետ: Որ այսքան բարդ ու անհասկանալի երկիր ես պահում՝ մեզ էլ ես իմաց տալիս, աստիճանաբար աճող սիստեմով մեզ տանում ես, մենք քո սահմանած օրից դուրս գալ չենք կարող՝ գուցե միայն ինքնասպանությամբ, բայց դա էլ քո կողմից մեզ պսկած (օղով, գուցե ջրի միջոցով, գուցե հողի) քո իմացած հատիկից (չևրևացող մասնիկ) ես կախել՝ այնպես, որ հանկարծ բոլորը միանգամից չորոշեն ինքնասպան լիներ ու երկիրը թողնել անտեր: Մի երկու հազար տարի առաջ կարգին անհատական մոտեցումներ ունեիր երկրացիներին: Յուրաքանչյուրին յուրովի կուլտուրա, ճարտարապետություն, քանդակագործություն, նկարչություն, հազարումի զենքի, զինամթերքի արտադրություն, մետաղի մշակում, ձուլում, էլ ինչեր էիր պարգևում ու որ չէիր հավանում քո իսկ բաժանածի ու տվածի փոխհարաբերությունը՝ ավերում էիր՝ կամ էլ պատերազմներ էիր հրահրում: Հիմա ծերացել ես, թև ուզում ես, թե թքած ունես մեզ վրա՝ լավ չեմ տարբերում, բայց հոգսդ քիչ լինելու համար մտցրել ես՝ Եվրոպային հարևան, բայց՝ «ոչ եվրոպացիները», շուտափույթ լողանալ, շորները փոխեն, երեսները թռաշած, ներկայանան Ստրասբուրգ, բան կա ասելու, ստուգելու, հանձնարարելու: Քո գործը հանձնարարել ես ուրիշի, էն էլ՝ ազգայինը, ավանդականը: Դարերի միջով բերած հասցրածը անպետք բեռ էր, դու մի ասա… Ոնց որ Ստեփանակերտից մի մեշոկ պոպոկ շալակած տանես Երևան, երեսդ պարզ մտնես մի տուն, ասես էս մեշոկ պոպոկը բերել եմ ուտեք: Քիչ հետո պարզվի, որ պոպոկը փոչ էր, կամ մեջը սկի էլ բան չկար: Էդ էլ կես դարդուցավ, բա որ պարզվում է նաև, թե պոպոկը, Ղարաբաղի պոպոկը, էդ քո բերած պոպոկը, որ փուչ էլ չլիներ՝ էլի բանի պետք չէ: Աշտարակի պոպոկըն է, որ պոպոկ է կոչվելու, մնացածը ստանդարտից դուրս են…

 Էդ լսել է մեր քաղաքացին ու ծնկին խփել: «Կա, դա իրոք կա: Մեր երկու, թե երեք, բազմահազար (հարստությունը տարիների մեջ) տարիները մեր կոըտակածը ստանդարտի տակ են «դնելու»: Արդեն դրել են, ասացի ես: Ու պատմեցի Ստեփականերտի սանէպիդեմկայանի աշխատողների հայրենանվեր, սրտացավ, միաժամանակ օպերատիվ, նոր եվրոպական ստանդարտի աշխատաոճի մասին, որը Գինեսի գրքի ուշադրությանը պիտի արժանանա իր նրբությամբ, քայլի լայնությամբ (ոտքի մեկը մինչ պատերազմյան x-ի մեջ է մյուսը՝ WR) և նպատակի բազմաշերտությամբ: Սանէպիտկայանի հայրենակիցներս բավականին հաջող հաղթահարելով քաղաքի բնակելի շենքերի բակերում թափված բազմաշերտ, բազմահոտ, հնամյա աղբերի խոչընդոտները, մինիմալ կորուստներով (մանավանդ ֆիզիկական), առանց հմորի մտան ինտերնետ սրահը: Տեղեկություն սրահից՝ «Պենդում 4» համակարգիչներ, որակյալ, բարձրակարգ բազկաթոռներ, իդեալական մաքրությամբ, (մուտքի դռան մոտ եվրոպական ստանդարտի մոխրաման կա, մուտքի հարթակը գրանիտե սալհատակով ու ծաղկանոցով, անհատական նախաձեռնությամբ, գովելի ճաշակով) սենյակներ, հատակը՝ կովրոլետ, պատերին արվեսըի նմուշներ, գեղանկարներ, կանաչ անկյուն, հաճելի լուսավորվոծություն, միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգչային կահույք՝ ամառը զով, ձմռանը հաճելի տաք, լռություն, ինտելեկտուալ մթնոլորտ: Սանիպետկայանի աշխատողները ինտերնետ սրահու՞մ: Կապից օգտվելու՞… «Կապ» ստեղծելու՞: ի՞նչ կապ: Կապ՝ երեխանների մատների (շփումն նույն առարկայի) և երեխաների մատների միջոցով փոխանցվող հիվանդությունների: Հրաշալի է, պարոնայք, Փարիզ, Լոնդոն, անգամ Հռոմ կամ Բեռլին ձեր որ մեկի մտքով կանցներ, առնետների, փողոցային շների ու կատունների քրքրած աղբակույտերի միջից դուրս գալ ու առանց ոտքեր մաքրելու (մուտքի մոտ հատուկ շոր-հարմարանք կա ոտքերի համար) ներխուժել վերոհիշյալ սրահ ու պահանջել, որ համակարգիչների կլավիշները մշտական մաքրվեն սպիրտով՝ 60%: Շատ ուշագրավ է (ինչպես թերթերում են գրվում) թերևս այն, որի մասին դժվար է պատմել, բայց պիտի:

 «—Իրենք քաքոտ են, խալխի վրա են մուննաթ գալիս ու քաք որոնում:
 —Կարգին խոսա, տղա քեզ չի վերաբերվում, սրահի տնօրենին ենք ասում: Ձեռքից ձեռք կարող է «վարակ» փոխանցվել, վիրուս անցնել:
 —Դուք ո՞ր «վիրուս» ի մասին եք խոսում:
 —Դուք ձեր ոտքերի տակ, հիմա, այ այս պահին անհասկանալի նյութ ունենք, կեղտ, կալ, հասկանու՞մ եք: Երկրորդ շենքի աղբանոցը կոխ տալով եք եկել երևի: Սատկած շներ, կատու, տնտեսական աղբ, գոնե մաքրեիք, նոր մնտեիք:
 — Վիրուսից մե՞նք չենք հասկանում:-Ոտքերի տակ նայեց ու լռեց մի պահ:
 —Եթե համակարգչային սրահում եք, խոսքը այլ «վիրուսի» մասին պիտի լինի: Այլապես աղբի մեջ կորած բնակչության հոգսը քաշելը պիտի սկսվի աղբահանումից:
 —Ձեր որոնածը ձեր ոտքերի տակ եք բերել դրսից, տիկնայք: Ես Ռուասաստանի քաղաքացի եմ, տարիքս պատկառելի է, մասնագիտությամբ իրավաբան եմ: Հասարակական տրանսպորտից օգտվող տասնյակ միլիոնանոց քաղաքների բնակչությամ համար դուք ի՞նչ հիգենիկ միջոցառում կառաջարկեիք: Ավտոբուս մտնելիս (однорозовый) ձեռնոցներ հագնեն, իջնելուց հանեն, շպրտեն աղբանո՞ց: Այո՞: Դա ինչպես եք պատկերացնում: Ամենացայտուն (ամենացիֆրավոյ) պատկերացումներով անգամ, գրեթե ծիծաղելի է, հասնել որևէ տրանսպորտի, (ընդունելի), որը թույլատրի հատակին «բաց դուրս գնալ», բայց լիֆտի կոճակը սեղմել անձեռնոցիկով: Սա ես եմ ասում ուշարունակում եմ հավանել այն հային, որը չի ձանձրացնելու իր զրուցակցին՝ ազգի հերոսներով, նշանավոր մարդկանցով, պատմական անցյալով, անգամ անթիվ «բարոյական հաղթանակների ու գերության մեջ մնացած (մայրաքաղաք, քաղաքներ, սարեր, ծովեր, լճեր, հողեր, բերդեր, վանքեր և այլն) տարածքներով, եղեռնով և այլն, երբ հանդիպի գնացքում, ինքնաթիռում, կայարանում, (թե տաքսիստին) որևէ օտարերկրացու: Շարունակում են զարհուրել մեր կեղծումներից՝ երբ որևէ «հարկավրական» մարդ հայտնվում է մեր երկրում, փորձում է մոտիկից (իբր հնարավոր է՝ կառավարական մակարդակով գալ ու տեսներ ղարաբաղցի քյասիբի կամ «աբիժնիկի» տրամադրությունը այնպես՝ ինչպես այն կա, ծանոթանալ ու դա «հաջողվում» է: Փոխադարձ իմիտացիաների գոյը ոնց որ ծակ փափախ լինի կակարդով: Հեռվից կարգին վիդ ունի, բայց անձրևից ու արևից չի պահում: Խորթ մոր, ու էդ մորից անընդհատ թունավորվող հոր տան երեխաները ինչպիսի՞ սիրով պիտի կապված լինեն հայրենի տանը, ընտանիքին, նրա կյանքին ու այդ ծնողներին, ինչպիսի՞… Իհարկե… Չեմ ուզում «բանի» մեջ ընկնել որ՝ կարծում են «բանից» վախենում ես: Դու իրոք վախենում ես, բայց քանի որ նրանք «բան»ի են ման գալիս, որ քեզ գցեն մեջը՝ դու խիզախություն չես անում, խանգարում ես, նրանց ցանկությունը կործանում ես, որը ևս սխրանք է: Թուրքն ասում է՝ փախչելն ինքը մի իգիթություն է: Ճիշտ է: Այդ ցեղը փախչելով՝ «մնաց», մնալով՝ տիրացավ: նորից եմ կրկնում, Թուրքն ասում է, ասել է, մտցրել է ցեղի երակը՝ (ալահի միջոցով) «Գաչմաղըն օզը բիր իգիթլիգ դըր»: Հազար անգամ ճիշտ է: Այդ ցեղը փախչելով՝ մնաց, մնալով՝ տիրացավ: Եվ կրկին՝ փախչելը հերոսություն է, եթե ցեղիդ կյանքի անգամ որևէ տարր է բերում, պահում է, պահպանում է… Եթե շալակիդ անօգնական որդիդ տվածով (օժիտը շատ նուրբ էր ու պատասխանատվություն էր պահելու) որոշեցին պահել նաև քոչերում ուշացած, վայրենի ցեղերին ու ասացին՝ պիտի զիջեք: Հրկիզեցին և ունեցան ինչ ունեն հիմա: 21-րդ դարի հայ ժուռնալիստը շատ հանգիստ ասում է՝ Թուրքիայի Վան քաղաքում…

Նորից պիտի ասեմ կամ հարցնեմ՝ ո՞վ մեզ արսսկեց, թե մենք պիտի քաղաքներ, բերդեր ու հազարումի շինություններ սրբակերտենք սաղ կյանքներս, թուրքը մի օր գա բազմի՝ մեզ կոտորելով, ավերելով… Էդ է՞լ եղավ մեր տկարության պատճառով: Բա մենք Տիգրան ենք ունեցել, մինչև այդ Արմավիր ենք կառուցել, ինքնե՞րս, մեր նախաձեռնությամբ, ուրեմն բնատուր ե՞նք… Մեզ զառի պես գցել են քարի պես խփել, հաղթանակը գրանցել իրենց օգտին՝ մարս: Հիմա, մենք Աստծու համար, ինչ պետք է արել ենք, (կաշառք, քծնվել) եկել ենք հասել 21-րդ դար, հիմա ի՞նչ անենք: Գնացինք իջած կովկիթն ենք՝ առանց փողի, առանց գույնի (քաղաքացու), ակտիվ ու ագրեսիվ հոտով, քեչա մազերով, մամռակալած երեսով, կալոշներով, առանց օժիտի, (դեռ մի բան էլ պարտք ենք), նաև սոված… Ինչի՞ց սկսենք: Պակաս պռատը մի քանիսը չէ, որ ընթացքից դզենք.

Գնանք «Մետրապոլիս», լավ կերակրում են, հարմարություններն էլ «класс»:
Գնում ենք «Լույնիկի» «Սպարտակ»- «Սանթոս» խաղը նայենք:
Գնալը գնալ, բայց ВДНХ չմտնելը մեր ազգին չի սազի, ի՞նչ կասեն:
Կոմիտասի ազգը որ չգնա «Большой театр», էլ ինչ արժենք, Արամ Խաչատրյան ենք տվել, Ֆոն Կարախանյան, հա՞, ճի՞շտ եմ ասում:
Արարատ ռեստորան կա, գնանք մտնենք, անհարմար է, էդ էլ է հայրենասիրություն:
Էս քաղաքում էնքան հայեր կան՝ հարուստ, շատ հարուստ, անչափ հարուստ, հենց սրանց մոտ էլ մտնենք:
Բազար չմտնե՞նք…
Մի բան էլ դու ասա, թզկած կոտոլ: Ի՞նչ անենք, տեղ ենք հասել:
Ասե՞մ: Պիտի վրա պրծնե՞նք…
Ասա, լսում ենք…

Դրանից լավ բան ե՞ք սպասում: Դրանց հարևանի պապը առաջին անգամ դպրոց է գնացել, մեթոդիստը հարց է տվել Տարոնին, որում սովորում էր էդ պապը: Դասարան տեսնում է՝ սաղ դասարանում միայն էդ պապի դեմքն է պատասխանել ուզում, բայց ցույց չի տալիս: Մեթոդիստն ասում է, թողեք տղան պատասխանի: Դասատուն չի ուզում, որովհետև գիտի՝ դրանից լավ բան չի լսվի: Մեթոդիստի պահանջով վեր է կենում հարևանի «պապը» ու խրոխտ ասում. «Ընկեր, որ մեր գյուղի խալխը մեր էս դասարանի հուրթով «դուրս գնա»՝ կլցվի՞…»: Մեթոդիստը հանգիստ պատասխանում է՝ հազիվ, տղա ջան, ձեր գյուղում քանի կուշտ փոր կա, որ… հաˉ, հաˉ, հա…
Հիմա, դու ասա, ինչի՞ց սկսենք:
Ադոլֆ Հիտլերը մաքրությունից է սկսել: Մաքրվենք:
Բաղնի՞ք գնանք:
Բաղնիք էլ…
«Դժգոհությունը ևս Աստծու տված գլխավոր լծակներից է: Դժգոհում են բոլորը: Մեծ մարդը՝ փոքր դժգոհություններով, ևս «վտանգավոր» է: Մեծ մարդը Աստծու լծակն է, հենց անձամբ իր: Նրա միջոցով ցնցում է իր ստեղծած աշխարհը՝ այս կամ այն մասում: Ինձ թվում է ներողանտությունը (индульгенция) հատուկ է մարդուն, բայց լավ չի պահպանվում «վերևներում»: Այն հանգրվանել ու ապաստան է գցել մի հատվածի վրա, որը կոչում ենք (որքան էլ զարմանալի) «հասարակ» ություն «պարզ» ություն և այլն… Հասարակությունը սակայն շատ բարդ «ություն» է: Այն հասկանալ հնարավոր է, բայց «դուրս «հանելը» վտանգավոր է ու լծակներ է սրում: Վարդը «մենակ» վարդը, բուրում է այնպես, ինչպիսին հոտ ունի: Լավ, ծաղիկը փնջի մեջ, թե՝ առանց, նույն հոտն ունի, բայց փնջի մեջ շքեղ է, հանդիսավոր է, ոգեշնչող, երախտիք ունի մեջը, հարգանք է պարունակում, խոսուն է, շատ ավելի փարատիչ է, քան միայնակ ծաղիկը: Որոշ բան ասացի՞: «Հասարակ» ությունը կարծես ևս փունջ է, բայց միայն՝ զուգահեռ: Միավորը, որից կազմված է «հասարակ» ությունը «ծաղիկ» չէ նաև, բոլորովին էլ ծաղիկ չէ՝ թե չէ ծաղկեփնջերով աշխարհներ կործանելը հազիվ թե ռեալ է, էլ չեմ ասում ծաղկի դերի կորուստի մասին: Հասարակության յուրաքանչյուր միավոր իր աստվածատուր կարծիքներով, տեսակետներով ճոճվում է իր համար՝ առանց «մտածելու», որ «անկանոն» ճոճումները կործանանար են, (մեծ համույթի մեջ) քանզի չեն տեղավորում՝ յուրաքանչյուրն իր մեջ, իսկ «ավելցուկները» ընդունակ են ճեղքվել՝ եթե անգամ կեղևը Աստվածային է: Այդ հասարակ «ությունը» իր միավորներից միասնություն է ակնկալում իր գոյության համար՝ առանց, առանց պատասխանատվություն կրելու իր պասիվություն հետևանքը ճաշակողի դժգոհությունների առաջ… Պարզվում է հասարակ «ություն» կոչվող միավորը ներկա լինելու առաքելություն է շեշտված պահում ժամանակի մեջ՝ քանի դեռ դժգոհությունները չեն գերազանցել թույլատրելին և «ավելցուկներ»ի հավանականությունը հակադարձ համեմատական է իշխող ներողամտությանը: Կարծես կանոն է, կարծես նույնքան պարզ է՝ ինչպես Պյութագորի ասածը մի «կարևոր առիթով», որը ավելի կարևորեց միայն մեկ խմբի համար՝ առանց ձեռք տալու հասարակության արձագանքող լարերին: Հասարակ «ությունը»՝ բարդանալու ու բարդացնելու ընդունակությամբ ծառայում է Աստծուն, իրականացնում է նրա պլանները՝ կոնկրետ, թե հեռանկարային՝ անգամ եթե միավորները (մարդիկ, ինչպես ծաղիկները փնջի մեջ) առանձին առանձին տարամիտ են: Տեսեք՝ մի դեպքում փունջը չի կարող չարտահայտել փունջը կազմող յուրաքանչյուր ծաղկի բուրմունքը, ասենք դրսեվորումը, մյուս դեպքում՝ մեկ էլ տեսար հասարակ ությունը բոլորովին այլ հոտ ունի և չի առտահայտում փունջը կազմող ոչ մի միավորի (կամ գրեթե ոչ մի) միտումը, խոսքը՝ մանավանդ հոգունը, որի նեխումից հասարակությունը փտում է… Հասարակ ությունը պարզ գործիք է (գուցե՝ լզակ) որի ֆունկցիաները մշտապես կատարում են մարդկանց խմբեր (կոռը քաշում են), որոնք մուննաթի տակ են պահում նույն ությունը կազմող միավորներին՝ շեշտելով իրենց այլ առաքելության ծանրությունը դրսեվորված անձնազոհությունը, նվիրվածությունը և մի շարք այլ ություններ, որոնց արժանի հատուցման ակնկալիքով ապրում է այլ խումբը: Ինչպիսի ներդաշնակ ու անվրեպ գործիք… Որպես կանոն՝ այս խմբերը կյանք են տալիս հասարակություն հասկացողությանը և պահում են՝ հանուն Աստծուն: Հանուն Աստծու և միայն: Հասարակության յուրաքանչյուր միավորի կորուստը՝ զուտ միավորի վերջն է՝ ոչ ավել: Գլխավորը՝ հասկացողության շոշափելիությունն է, նրա հնարավոր գոյը: Որևէ կերպ առանձին միավորների նկատմամբ որևէ «ուշադրությամբ» առկայությունը՝ խմբի ծննունդ է գուշակում: Թե ինչքանով այն կկայանա՝ հասարակությունը չի շոշափի, բայց յուրաքանչյուր միավոր կզգա, անձամբ, իհետ կկիսի մի բան, որը միշտ կա, կլինի, բայց հասարակ էլ կմնա այդ ությունը՝ քանի կամք կա այդպիսի այդ «ությունից» շատ հեռու մի ուրիշ «կազմակերպ» «ության»: Ավելի կոնկրետ՝ Աշխարհի համը Հայրենիքն է: Հայրենիքի որակը հասարակությունն է կարծես, (կամ պնդում են), մի միավոր, որը ոչ մի անգամ չի արտահայտել յուրաքանչյուրի միտումը, տեսակետը, կարծիքը, սակայն գոյություն ունի միայն այդ նախապայմանով, միայն այդ առաքելության շրջանակում:

 Այլ կերպ լինել չի կարող: Հասսարակ (ությունը) մշակվում է բառիս հիմնական իմաստով, անգամ՝ տառացիորեն, ամեն անգամ նոր հումքի տեղ, որպես նյութ (մոմի առաքելությամբ, բայց կարծրանալու ընդունակ և անվերահսկելիի ու դառնում Աստծու ֆունկցիոները: Այսքանը մարդուն հասել է դեռևս անհիշելի ժամանակներում և նստել իրականության մեջ՝ որպես անխուսափելի ատրիբուտ: Հրաշքը նա է, որ մեր գիտակցությունը տկար չէ՝ հասկանալու համար բոլոր նրբությունները, սակայն գիտակցաբար մտնում է մի հասարակ «ություն» և կորցնում իր ինքնությունը, կորցնում իր ինքնությունը, հազար անգամ պիտի կրկնեմ, կորցնում իր «ես»-ը իր անկախությունը, իր այն հոգևորը առանց որի՝ ապրելու առաքելությանը դառնում է տառապանք: Մնալով այդ «ության» մեջ, ապահովում ես քո միայնակ չլինելը, սակայն քեզ կախում ես հանդերձարանի մեխից՝ հնամաշ վերարկույի ճակատագրով՝ մինչև հաջորդ խստաշունչ ձմեռը, երբ փալասան էլ պետք կգա և այդ «ությունը» իր էությամբ, միայն լինելով, կնպաստի անգամ հասարակ «ության» կարգի փոփոխությանը «հասարակարգ» անհասկանալի (ֆորմացիա) անվամբ: Կառծիքների ամբողջությունը ուշ չի դառնում (Աստծու կամոք) որոշիչ, եթե հասարակ «ական» չէ: Հետո… «Հասարակականը» ուշ է դառնում՝ դարձյալ առանց հաշիվ նստելու իմ, քո կամ նրա կարծիքի հետ: Դարձնում են՝ եթե կամք պիտի կատարվի հանուն, որովհետև «նպատակը» հենց իր էության կախվածությունն է ապահովում բոլոր միավորների՝ առավել ևս եթե ես ու դու որոշենք չշալակել «ություներից» և ոչ մեկի բեռը ունենալ մեր սեփական համն ու հոտը, չմասնակցել մասայական խոնարհումներին, սեփական կարծիքը (տեսակետը) զուգահեռ պարզ է՝ որպես իրավունքի դրսեվորում, պա միայն «նա» բավական է, որպեսզի հասարակ ուրյունը կոչվի ամբողջական, իսկ նրա կարծիքը՝ հեղինակավոր (կախված է նպատակի գնից): «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»-ը կա, եղել է, կլինի՝ առանց ինձ, քեզ և՝ նրա, մանավանդ վճռական պահերին, երբ խնդիր կա «հեղաշրջման»՝… անկախ նրա ելքից: Բայց դու որպես միավոր առանձնացար, իսկ նրա ուժը չպակասեց, անգամ եթե հետդ տարար ևս կեսը ամբողջի, միևնույն է… նրա ուժը անսպառ էր: Ինչու՞ «էր»: Վերջից եմ սկսում կամ գրեթե վերջից: Բոլոր թագավորներից էլ դժգոհել են: Ահաբեկել են բոլորին էլ՝ անհաջող, թե՝ հաջող: Մեկը գտնում է, որ ճիշտ չեն բաժանված՝ գոնե իր տեսած, իր բաժին կյանքի հարստությունները, հողերը, իշխանությունը, հազարումի նման բաներ:

Պիտի վերացնենք: Ընկեր Լենինը խելոք մարդ էր, դպրոցը գերազանց ավարտած, շրջապատի վրա տպավորություն թողնելու արտակարգ տաղանդով: Համոզեց, հասարակ ություն ունեցավ իրեն լսող, Նիկոլային հրեց, 300 տարեկան Ռոմանովները չոքեցին լավ «հագեցրած» հասարակության զայրույթի առաջ ու հանձնեցին ունեցած չունեցածը: Պիտի չսպանեին: Ասում են անձնական վրեժխնդրություն կար: Ասում ամբոխները հեռու էին հասարակություն կոչվելուց, բայց ավերելը Նիկոլայ 2-րդ ցարը իհարկե չէր շոյում խռովարարներին, բայց մեզ հասել էր. «Աքսորեցին, բանտարկեցին, գնդակահարեցին, կախաղան բարձրացրին…»: Հեչ տեղից, խեղճ բոլշևիկները, խեղճ ընկեր Լենինին, Ստալինին, ախ այդ Ստոլիպինը… Նիկոլային մեղադրել սկսեցին անգամ նրանք, ովքեր ոչ տակը գիտեին, ոչ՝ գլուխը, ոչ էլ շուրջը բան էին տեսնում սեփական աչքերով: Էն իշխանության համար Լենինն ու Ստալինը շառով ավելի «թունդ» էին քան՝ «բեն» Լադենը, Բասաեվն ու Խատաբը միասին վերցրած՝ հիմա, բոլորի համար: Խեղճ մարդու ընտանիքը գնդակահարեցին, թագավոր էր, ազնվական տոհմից, ցեղի ռուս ցեղի մաքրված տեսակը, կիրթ ու կուլտուրական: Սովետները ոտքի կանգնել սկսեցին՝ առանց ընդհատելու իրենց պայքարը «կոնտրայի» դեմ: Սա կարգ էր: Սա օրենքի պես բան էր՝ անգամ առանց գրելու: Իմ իշխանությունը սպառնացող ամեն մի ուժ պիտի կործանվի: Այս միտումը մարդու հետ էլ աշխարհ է եկել: Հերն էլ անիծած, թե ո՞վ է, ե՞րբ, ու՞մ: Խալխին, նույն խալխին այսօր տանում են (անհասկանալի կապիտալիզմի ներկայացուցիչների հետ) մի խումբ մարդիկ, որոնք երեկ սովետի խալխի հետ էին գնում և ճիշտ էին: Ցարի ժողովուրդը, որ պաշտում էր իր Տիրոջը, Աստծու հետ միասին (Батюша царь), ոնց փոխվեց, կտրուկ կանգնեց հրապարակներում ու պահանջեց իխխանություն՝ իրեն էլ անհասկանալի մի խումբ մարդկանց համար: Խլեց, իրոք խլեց ու հանձնեց՝ թե ու՞մ… Հուշեցին, հետո նաև հաստատեցին՝ բանվորին ու գյուղացուն: Կարծես վերջ, դժգոհողները ստացան գործարան ու հող: Ցարի երբեմնի նվիրյալները կոչվեցին «կոնտրա», երկմտողները՝ «Враг пародан»: Կարմիր գվարդիականը դարձավ արտոնյալ մարդ, սպիտակներին քշեցին, գնդակահարեցին: 1966թ մեր դպրոցի ինքնագործ խմբի գեղամոնտաժի տեքստում՝… ջարդեցին Դենիկինին, Յուդենիչին, Դենիկինը նույն ազգի կողմից (մենք ջհանդամ) ճանաչվելու է հերոս: Փախավ որպես կոնտրա, բերեցին՝ հերոսին, մեծ հերոսին վայել շուքով, ու թաղեցին նախկին ծԽԹԺ-ի սերնդի ժառանգ, թագավոր Վլադիմիրի հովանավորությամբ (Պետական հովանու տակ): Այ քեզ հասարակություն: Թեկուզ նստիր քեգ արա, քանի չեն «ճանաչել»: «Вождь всех народов и времен»-ին Ն. Խրոշովը հանեց դամբարանից, հասարակ ությունը ցնցվեց, բայց ծաղկե փնջի էֆեկտով տպավորություն ստեղծեցին: Ժողովուրդներից ցնծացող էլ կային: Այս անգամ նրանք՝ որոնք դժգոհ էին՝ ինչպես Ն. Խերգևիչը: Ուրեմն, իշխանությունն է ամեն վճռական, որոշիչ և հզոր «ությունը»: Ինչպես էլ կար… Միայն մի տարբերությամբ: «Բագրատունիներին հազիվ թե իշխանչտեսները խալխը, նույն հասարակ-ությունը, և չընդունողներ նրա «ությունը»: Դեմոկրատիան շտապ ընդունենք, որ իշխան չունենալու փաստը շալակը տա՞նք ու մի բան էլ մուննաթ գա՞նք: Իշխան ծնվելու դարը մնաց մի ավերադարձ էպոխայում, գոնե այս ցիկլում (իբր մեկ ցիկլը 12000 տարի է տևում, իբր 5-րդ ցիկլում ենք, իբր վեց հազարից ենք իջել, հասել 0-ի, հետո սկսել մեր թվարկությունը 1-ից, իբր այդ տարի էլ Աստված ուղարկել է ջհուդին, որ տնդունենք… Ի՞նչ հարստություն ինչ աստվածային ծննունդ): Իներցիայով էլ ասում ենք իշխանության, առանց հածվի առնելու, որ դրանք բոլոր «ությունից» են, բայց ոչ՝ «իշխան»: Եվրոպայից չի երևում, թե մեր հարևանի աղջիկը քյորփա վախտը, ի՞նչ է հագել, ի՞նչ է կերել, որտեղ է լողացել, ու՞մ հետ սիլիկ բիլիկ արել ու էլ ինչեր: Բայց մեր աղջիկը հարս կդառնա, փեսան իր սիրած աղջկան կհամեմատի իրենց երկրի սրբի հետ, կտանի էնքան գովք կանի, որ ինքը աղջիկ էլ, հերն ու մերն էլ գուցե հարևաններն էլ չեն կասկածի, որ բարխուդարի աղջիկը Բելգիայի թագուհու հարևանն է, շաբաթական մի քանի անգամ հանդիպում են, կոֆե են խմում, թեյ… եղել է՝ թագուհին մեր կուրկուտից կերել է ու բացականչել՝ օ լալա, (գուցե այլ կերպ): Կարևորը նա է, որ մեր հասարակ ության մի դեմքը ներկայացել է Եվրոպա «իշխանական ությունից» և ոչ մի բելգացի չի կասկածել, անգամ չի էլ մտաբերել, թե ով, ինչպես, որտեղ… Հրաշալի է: Թող բելգիացիք «մտածեն»՝ եթե հանկարծ մեր բարխուդարի (թրիք թխող բարխուդար) աղջկա շարժումները «անվստահություն» նկատվի, թրիքի հետ կապված «դրսեվորումներ», շոշափեն բելգիացիները: Միևնույն է, Բելգիայի հասարակ ությունը Դենիկին չի քշել, հազիվ թե մի օր ետ բերելու, կարգավիչակը փոխելու խնդիրը ունենա՝ առավել ևս երկրորդ համաշխարհայինից հետո: Բողոքները սակայն կլինեն, Աստված իր ծրագրերից հրաժարվելու հրաման չի տվել որ արհավիրքի տեսքով, ոչ՝ առանձին անհատների «վարքով» (Մակեդոնացի, կեսար, Նապալեոն, Ստալին, Հիտլեր) և ոչ էլ գյուտ է մատուցելու նման, կամ ընդհուպ նման: Ամենամեծ կազմակերպության ձևը կարծես մարդն է հայտնաբերել: Մարդը ինքնագլուխ ոչինչ չի կարող անել, եթե Աստված չի կամենում կամ չի կամեցել: Աստված չի՞ խալխին բանտարկել հայրենասիրությամբ, կախել նրանից: Սա չէ՞ ճշմարտությունը: Աստված շատ շեշտված (գեն, գուցե սերմ, գուցե «համաճարակ», գուցե, վիրուս…) հիմնավորել է, թե էսպես, էսպես՝ Հայրենիքի համար պիտի տալ անգամ միակ կյանքը: Հայրենիքը սրբություն է, ամենա, ամենամ, ամենա…
Հայրենասիրությունը վեհ, վսեմ, զգացմունք է, որով պարտավոր է ապրել յուրաքանչյուր երկրային: Աստծու այս մեխանիզմը օրենքի պես գործում է ամենուր, բոլորի համար: Բայց Հայրենիքը սիրելու և չսիրելու դատ երբևէ եղե՞լ է: Այսինքն՝ կա՞ այն արդարադատությունը, որը նժարի վրա դնի յուրաքանչյուրի ունեցած հայրենասիրությանը՝ ճիշտ այնքան, որքան ունի անձը: Հետո պարզի ու դնի սեղանին «Վեր կացեք, դատավորն է գալիս…»:

 Ինչպե՞ս կարելի է չսիրել հայրենիքը: Ինչպես կարող է ժողովուրդը չսիրել իր հայրենիքը: Սա իր փեշակն է, սա իր միակ պաշտոնն է, սա իր միակ ունեցվածքն է, որից զրկվելու տագնապը զերծ է պահում այլ միտումներից՝ հայացք դեպի ուրիշ կատեգորիա (քաշային, թե հոգևոր):
 Հայրենիքը՝ ցեղի արժեքը, հայրենիքը՝ ամեն ինչ, ըստ էության՝ կա՞ ուրիշ, մեկ այլ նույնքան Աստվածային հակում՝ դեպի դիմացինը, որպես զգացմունք, որի տակ այսքան ապահով լինի մարդը, որից ավելին քան կա՝ ակնկալի մարդը, երկրի, չէ՝ Աստծու պահակ մարդը: Եթե ես այլ կերպ եմ մտածում, ապա իմ «այլ կերպը» Աստված միտումնավո՞ր է «պռատում» ուղեղներ, թե՞ անզգույշ, կամ թափթփված օպերատորների անպատասխանատվությունից (գուցե նենգություն) է: Անցյալի լուսավոր ուղեղներից (հայերը գոնե) ոչ ոք չի փորձել, պատմության համար գոնե մի տող չի գրել, որտեղ երևա նրա այլախոհ հարաբերությունը դեպի՝ հայրենիքի նկատմամբ ունեցած մարդու սիրո դրսեվորումը, վերաբերմունքը: Կասկածի տակ չի դրել հայրենիքը սիրելու, նրա համար կյանքը տալու գաղափարը: Համենայն դեպս չկա, նման մոտեցում չենք շոշափում և ոչ մի առիթով: Պիտի ասեմ՝ կամ շատ վտանգավոր էր, կամ նման անոմալիա չէր եղել, Աստված վերջերս է «վրիպել, կամ դարձրել երկիմաստ մի բան, որը հագել են բոլորը՝ անկախ ցեղից, զարգացման աստիճանից, աշխարհագրական դիրքից, մեծությունից, լանդշաֆտից և այլ նեղություններից, զրկանքներից… հագնում են, հագնելու են՝ չնայած ոչ միասեռ նպատակով ու ոչ էլ միանշանակ, միանպատակ, միահամուռ… Ինչպե՞ա կարելի է «մնալ» առանց մի զգացմունքի, որը կարող է (կարող են չունենալ) չլինել, բայց ապահով պահել ավելորդ «հոգսերից» նպաստել կենսակերպիդ բարելավմանը, ծառայել որպես տանիք, որպես վահան, դրոշակ, պատառ, դիմակ, ու որքան էլ զարմանալի՝ չմշակել, չնեխվել, չհեգնել, չծերանալ, ու, որ շատ կարևոր է չմատնել իր բացակայությունը: հիմա պիտի հարցնեմ՝ Աստված տեղյա՞կ չէ՝ այս (վրիպումին, թե միտումնավոր գործնեության հետևանքների) կործանարար դրույթին: Ո՞չ: Մարդ ի՞նքը գայմեց, որ հայրենասիրությունը կարելի է ապրուստի միջոց դարձնել՝ այն չունենալով: Ավելին՝ ավելի հաճախ, ավելի ապահով, ավելի համարձակ, հաջողակ՝ կարծես ավելի օրինական, անխտիր մատչելի է՝ ապրել առանց այդ զգացմունքի՝ վարժ ցուցադրելով նրա նմուշները: Որքան վարժ ու ճկուն՝ այն քան՝ հարմար ու անհոգ: Աստված չի՞ հասկանում, որ հասարակ ությունը ավելի շատ է հակված դեպի հայրենիքը, ապրում է նրանով, ունի այն, ու պատրաստ է ապրել հանուն և համար: Ուրեմն, այնուամենայնիվ պիտի խոստովանի (Աստված), որ դա իր ծրագրերով է, որ իր տնօրինության տակ ապրողների մի մասի համար հայրենիքը շալակ է, բեռ, բեռ որ տեղափոխել չի լինում, թաքցնել՝ առավել ևս: Պիտի մի բան տաս, որ պահես, որ մնաս, որ ունենաս, որ կոչվես, որ ճանաչեն, հաշվի նստեն տեղ հանես: Հասնես, չորս կողմդ նայես ու տեսնես քեզ՝ Հայրենիքիդ գրկումդ, բայց հայրենիքի գրկում՝ ուրիշը, քո այն հարևանը, որը «մի բան տալիս» չկար, չկար «մի բան տվողների մեջ»: Էլի դու որբ ու արյունոտ, լռում ես՝ հանուն այն հայրենիքի, որը քո փոխարեն ուրիշին է ջերմացնում՝ էս էլ քանի, որերորդ անգամ: հանուն տալիս ես, «մի բան տալիս» ես, որ պահես՝ առանց ափսոոսանքի «անցյալ» պահելուդ համար: Այսքան դժվար պահած ու լծված խալխը ոնց չսիրի իր մինուճարին, ոնց թողնի գնա, ոնց վեր չխոյանա՝ Սողոմոն իմաստունի վճռի դեմ՝ եթե հայրենիքին էլ հարազատ որդի է՝ որին կորցնելու սպառնալիք կա: Բայց սա էլ համոզմունք չի դառնում, «բեռ» շալակողին «դաս» չի բերում, Հայրենիքը չի դադարում վերարկու լինելուց ամեն ձմռան հենց նրանց համար, որոնք «չաշխատեցին» ամառը: Այնպես կար երևի, կա, ու դեռևս կլինի՝ քանի Աստված ուշքը մեզ վրա չի պահում: Չի ուզում, թե այդպես է կամենում՝ մեզ համար միևնույնն է՝ Սուտը նրա կողմից հարգված որակ է, հերիք չէ ձեռքերը թափ տված՝ ծափահարում է ու ողջունում «ամառը չաշխատողներին», որոնք ապրում են հայրենիքի գրկին, այն հայրենիքի, որը խալխի հույսին, էր ու կլինի:

 Հստակ երևում է, որ Աստված «փարատելու», ձև է թողել մարդուն: «Դե պահում ես, ուրիշը վայելում է, հա՞: Բաղաքիր, հա բողոքիր, ծնոտիդ տուր, գոռ-գոռա, հաչիր, ոռնա, ծվծվա, կոկորդտ պատռիր, արյուն ցույց տուր՝ անգամ ուրիշինը… Հերի՞ք չէ, հայրենիք տանք՝ սիրես, գովես, պարծենաս, այդքանի հետ… Չլինի՞ շալակենք… Դու ո՞վ ես, որ շալակ դառնաս: Ինքդ ես «բեռ», առանց քեզ մենք՝ մի խումբ (Աստվածատուր) տերերը էս երկրի՝ որը հայրենիք եք դարձնում ձեզ համար, պետություն կազմակերպենք, երկիրը դեմք դարձնենք դուք ձերը շինեք, սիրեք, կարծես ձերն է, դուք եք ծնել, սնել դեռ մի բան էլ մուննաթի եք գալիս: Երախտապարտ եղիր,… ժողովուրդ, հասարակություն, կամ խալխ, քեզ շուքով ընդունում ենք, առայժմ չենք ասում այն՝ ինչը կասվի, հանկարծ դեմոկրատիայից դենը գնաս ու հասնի «էն տեղը»: Այս երկիրը անտեր չի մնա, հայրենիք կդառնա, անգամ՝ շների համար: Հայրենիքը՝ ձեր զբաղմունքն է, բայց՝ մեր պետությունն է, նախնիներին էլ՝ երկիրը: Պարտք կա՞,ասեք, կտրենք տանք, պարզենք, ով՝ ում ինչ տա, որ կշեռքը դեսուդեն չանի: Քո մեջ էլ կան քո հաշվին ապրողներ, որոնց չես տեսնում կամ գլուխ չես դնում, իբր դա էլ ելք է: Բայց մի մոռացիր, քեզ ոչ ոք, չի ասել (չի թողել պատմության մեջ էլ) չի խոստովանել այնքան, ինչքան ես եմ ասում, այսօր, 21-րդ դարի 5-րդ տարում: Դու էլ պիտի դժգոհես այնքան, որքան էպոխան է թույլատրում ու ընդունում, որքան տեղ կանի դեմոկրատիայի թափանցիկ տուփը: Ավելին չեմ ստացել՝ ոչ Արտաշեսի, ոչ Տիգրան Մեծի, ոչ Աշոտ Երկաթի, ոչ առաջին հանրապետության հայրենասերները, պակաս չեն արել, քան դու՝ քո երկու հազարամյա ավանդույթներով ու տակը մնացած հայրենիքով: Բայց հոգուդ մեջ խռով ես, հասարակության յուրաքանչյուր անդամ շատ ավելի ասելիքներ ուներ մեր համատեղ «ելույթից»: Թշնամին զարհուրեց, սկսեց գովել իր փախչող զինվորի էլ անգամ: Մենք էլ գովում ենք, պահը չենք կորցնում, խոստովանում ենք, լսում ենք, գնահատում ենք՝ մարդկության ձեռք բերած մեթոդներով ու ձևերով: Մենք մեր գործն ենք անում, դուք՝ ձերը: Որ երկիրը ցնցվում է օտարի սպառնալիքից, մենք դառնում ենք մի «ություն», շատ հզոր, որի մեջ հնարավոր բոլոր միավորները, անգամ՝ մկան կյուզը: Քո գալը՝ հանուն հայրենիքի, քո ունեցածը դա է, մենք էլ վեր ենք կենում պետություն պահելու, այո, նաև մեր աթոռները: Ես քո «բողոքն» եմ մոռանում, քո անզուսպ դժգոհությունը, ինձ վրա նետած կեղտերը, բամբասանքները, դու՝ իմը: Հազար տարվա խռով հարևանդ դառնում է ախպերտ: Բոլորս միասին որոշում ենք պայքարել՝ առանց «ակնկալիքի»: Մենք չենք «որոշել» նման առաքելություն չի տրվում միայն մի ցեղի: Աստված Հոմերոսի միջոցով Աքիլեսի պատմություն է թողել, որ հերոսի բնավորության մասին մեր տեսակետը ամբողջական լինի ու չկաղի՝ երբ հատուցման խնդիր կծագի: Իբր Աքիլեսի մայրը գիտեր, որ իր որդի կդառնա «Լեգենդ», աստվածային պատմություն ու կմնա գոնե մի ցիկլում: Հասարակ «ության», կազմակերպ «ության», պետ «ության» անդամները երկու հազար տարի առաջ հազիվ թե չեն ունեցել փայ-ի զգացմունքը, բաժ ստացել են բոլորը՝ շատ, թե քիչ: Դեմոկրատայի այսօրվա սանձարձակությունները կայի՞ն, հազիվ: Չեն գրել, չեն հիշատակել որևէ դիպված, որից, թեկուզ չնչին, կտուժեն հայրենիքը, երկիրը… Մտածում եմ՝ համարձակությու՞նը չէր հերիքում պատմաբանի, գրողի, մտավորականի, թե՞ դեռևս չկար «ավանդույթը»: Որ պետություն ենք կորցրել, դարեր շարունակ մնացել ենք հայրենասերի, կամ միայն հայրենասեր, որովհետև ուրիշ էլ ի՞նչ կար սիրելու… «Ավանդույթներ» որ ասում են, զայրանում եմ մեջս, չեմ ուզում խոսք ծանրացնել նախնիներիս հիշատակի վրա, նսեմացնել նրանց դերը պատմության այն հատվածում՝ երբ պետություն տանուլ տվինք: բայց ըստ իս, պիտի խոստովանենք՝ լավ չենք պահել Աստծուց ստացածը, կամ պիտի ընդունենք՝ Աստված դժգոհել է ինչ ինչ պատճառներով և որպես պատիժ գահազրկվել ենք: Թե Արշակունի երկու տասնյակ արքաներից որը ինչ արեց, Աստծուն, ինքը Աստված էլ չի ասել ու չի էլ: Կորցրել ենք կազմակերպ մի «ություն», որը գկխակոր պիտի պահեր հասարակ մի «ություն» իր կորցրածի համար չամաչլու: Պատճառների մասին չեն գրել, սակայն մի ամբողջ պետություն է սպանվել, հազիվ թե չեն գիտակցել, թե դա ինչ ողբերգություն էր, այդ պահին: Մոտ 1200 տարվա փորձ ունեցող մի հզոր միավոր կորցրեց լինելու իրավունքը ու մնաց օտարի քմահաճույքներից կախված: Ինչու՞: կարծես թե բանակ էլ ուներ, զենք կռելը կար… Գուցե՞ հերոս զինվորի կարիք ուներ երկիրը, գուցե՞շփոթված հասարկություն, իսկ գուցե՞ համայնքապետերը ապաշնորհ էին, վախկոտ, նաև դավաճան (դավաճանություն է նաև՝ անկախությունը թաքցնելը): Կարծում եմ, պարտություններից խուսափելու ծրագրեր ու ռազմական պլաններ այնուամենայնիվ (387թ) ունեցել ենք մինչև 428 թվականը: մեր թվարկության սկզբին իբր Հռոմը, անգամ պարտություն է կրել Արշակունի Տրդատից ու ճանաչել է «Մեծ հայքի» անակխությունը: Այնուհանդերձ՝ հայերը մնացին օտարի կամքին: Ինչու՞: Խալխը անմարտունա՞կ էր: Զինվորը չկա՞ր, պատրա՞ստ չէր, իսկ հրամանատարնե՞րը: «Չեն թողել», որևէ անկեղծ, անկախ գրիչ չի գրել, չի մեղադրել, խոսք չի ասել իշխանի, հոգևորականի, նման որևէ անձի կամ կոնկրետ մարդու, անհատի: Թույլ եմ տալիս զուգահեռ անցկացնելու 384-ից 428 1988-1994-ի միջև: 1991 բանակը դաժանորեն աջակցեց թշնամուն: Մեր բանակը, որը Սովետական էր: Արշակի բանակի մասին նման տեղեկություն չունենք: Ասենք բանակը հայկական էր ու հազիվ թե «սովետական» լիներ: Զե՞նքը: Ներքին գործերի բաժնի միջոցով ղարաբաղցու հնարավոր օրինական զենքերը հավաքեցին, դեռ նախօրյակին: Արշակի (Գ) ներքին կարգապահության համար նախատեսված զենքերը պիտի որ տներում մնացած լինեին, քանզի պետության (դեռևս պետության) ուժային համակարգում ՕՄՈՆ-ի «գործնեությունը» բացառելու հիմքեր ունենք: Այսինքն՝ զենքը, որի միջոցով պետություն էր պաշտպանվում, արտադրվել էր անխափան ու առանց սահմանափակումների (միջազգային արգելքները բացառում եմ): 1991 զենք չկար ու «ճպիտի լիներ», պետությունը կար ու իբր ինքը հոգում էր այդ մասին (մեր գործը չէր. մանավանդ՝ հասարակության): Դառնանք զինվորին: Հայ զինվորը, հայոց երկրի երիտասարդը, քիչ վարժվա՞ծ էր, չէ՞ր տիրապետում զենքին, վախկո՞տ էր… Գուցե Արշակ Գ-ն ապաշնորհ արքա էր, սպարապետը խիզախ չէ՞ր… 1988թ. օրինակ, զինվորը չկար, հայ երիտասարդը՝ անգամ վարժված, զենքին տիրապետող, «տանն» էր ու միայն: Ինչու՞: Ինչու՞ 1988թ. արդեն բացարձակ հակամարտող խալխը (խոսքը հատուկենտ հրազեն միավորների մասին չէ) միայն մհակ էր «պահում»: Ասեմ: Անօրեն էր հրազենի որևէ տեսակի պահելը: Որովհետև «Մենք» այդ պահին «Մեծ հայք» չէինք ուրեմն՝ նաև Արշակ Գ արքա չկար:

Ի՞նչ ունենք 387թ: Պետություն: Մնացածը որակի հարց էր կարծես: Ի՞նչ ունեինք1988թ: Անպաշտպան ժողովուրդ, դեռևս գոյություն ունեցող և գործող պետության հայ պաշտոնյաններ: Շրջկոմ, շրջսովետի գործկոմ՝ իր բաժիններով, այդ թվում՝ ՆԳ, այսինք «զին» ուժ, բայց պետության շահերին ուղղված: Պարզեցինք: Պետությունը ժողովուրդից հեռացել էր, գոնե մեր հատվածում, ակնհայտ: Դեռևս օրինական ուժ էր մնում շրջսովետի գործկոմը: Տեղական իշխանության միավորի վրա էին հենվում պետության կողմից ուղարկված «նամեստնիկները»՝ պարետը պարետական ատրիբուտներով, բանակի ստորաբաժանումներ, հրամանատարներ՝ այլազգի տղաներ, սպայական ուսադիրներով: Եթե ինչ որ մեկը (հասարակ ությունից) որևէ արտոնություն էր ստանում վերոհիշյալների կողմից, ապա գրեթե բացառապես շրջսովետի գործկոմի աջակցությամբ: Այն օրերին անհամեմատ արտոնյալ էին նրանք, ովքեր աշխատում (կամ հակված էին ու կար գործկոմի դոբրոն) էին շրջսովետի գործկոմում ու նրա բաժիներում: Միլիցիայի գործնեությունը երկակի ու դժվար մարսելի պիտի լիներ: Այդպես եղա՞վ: 387-ին «շրջսովետի գործկոմ» կար, կոմկուս՝ հազիվ: Եթե ընդունենք, որ բոլոր նախադրյալները առկա էին, Արքան տեղն էր, զինվորը դաշտում, հրամանատարը գլխամասում, ապա պիտի փորձենք պարզել, թե ու՞ր էր խալխը, ժողովուրդը որը հազիվ թե անպաշտպան էր, պետության պարագայում: Ժողովուրդը, որպես աստվածային կանոն, միշտ էլ «կիսելու» բան ունենում էր իշխանավորի հետ, իսկ եթե նաև հիշենք ու հիմք ընդունենք սոցիալական վառ ու ցայտուն անհավասարությանը շերտերի միջև, ապա գուցե թույլատրելի համարվի ներքին խռովությունը, կամ խռովությունները, որոնք գոյացած լինեին արքունիքի և արքունիքի շահերը չհետապնդող, բայց որոշակի ուժ ներկայացնող խավի միջև, որին էլ ասենք աջակցել է ռամիկը. այրուձին կամ չի հանել, կամ… որ շղթան կտրվում է թույլ օղակից՝ (կամ միանգամից մի քանի օղակ) դա վաղուց գաղտնիք չէ, սակայն ինչու՞ պետության անկման փաստը չդարձավ մեծ տագնապի, աննախադեպ իրողություն, վախճան գուշակող ազդանշան ասեմ, պայթյուն, թե հենց՝ փլվեց Հայոց Պետությունը… Ավելի զարհուրելի՝ էլ ինչ պիտի եղած լիներ, որ արձագանքը հետևեր առանց հապաղելու, գնի առաջ կանգ չառնելով: Հայ ցեղի (անգամ օտարի բանակում նվիրվածության օրինակը հաստատող փաստերը եղել են անհիշելի ժամանակներում ու հիացմունք են պատճառել՝, նրա հրամանատարին: Խալխը (հասարակությունը, նույն ժողովուրդը) իր ուժը ազգին չի հակադրել՝ եթե անգամ հաստակ պարզել է, որ իրեն կեղեքողի հետ կարելի է նաև հաշվեհարդար տեսնել՝ օգտվելով առիթից: Հույսով եմ իր բարձրության վրա էր նաև Արշակ Գ արքայի խալխը, գոնե իր արքային չի դավաճանել: Թե որքան ցավոտ տարավ հայ ցեղը իր պետության անկումը և ինչ կոնկրետ խնդիրներ դրեց իր առջև՝ տակը մնացած իշխանությունը, «չհասցրին» մեզ, պետականությունը, որպես այդպիսին, կարծես այդքան էլ արժովորում չուներ, այլապես, պատմական որևէ վեպի հիմքում կդրվեր ու կմատնանշվեին Արշակ Գ արքայի վրիպումները, կհիմնավորվեին պատմական մեծ կորստի պատճառները, այնուհետև երևի նաև Պետության վերականգնման նախադրյալներն ու պլանները: Չհասցրին: Չգրեցին: Գուցե չպահպանեցին: Բերնից բերա՞ն էլ չանցավ, ժողովրդական բանահյուսության երակ չմտավ: Ինչու՞: 1988թ մենք ինչպիսի՞ ժողովուրդ ունեինք:
Գնահատականը դեռևս վաղ է, բայց պարտավոր ենք ներկայացնել իրողություններ, որոնց մասին խեղաթյուրված կարծիք կարող է մնալ պատմության սուղանցքներում: Պիտի խոստովանենք, փորձենք պատասխանել մեր սերունդներին (հնարավոր) հետաքրքրող հարցերին ու չորը թացից ջոկել՝ հիմա որ ժամանակն է, քիչ հետո իմ սերնդից վկա չի մնա իսկ խոսքս կմնա հարցականի տակ: Սկի էլ միտում չունեմ «Եղիշեի» կամ Բյուզանդի առաքելություն ստանձնել: Պիտի երկու էջ ներկայացնեմ պատմական մի ժամանակահատվածից ու պատասխանեմ գոնե ինձ, որ վեչի նյութ չդառնա ևս 1500 տարի հետո, պետություն պահելիս, այն ընդլայնելիս կամ «Աշխարհի առաջ ունեցած ծառայությունների համար» մեդալը շնորհելիս: Ի դեպ՝ կտան… Խալխին:

 1990թ սեպտեմբեր, ԼՂԻՄ: Կուսակցությունը գրեթե ռեալ ուժ չէր: Բոլորովի նշանակություն չունի՝ ով էր ղեկավարում այն, ով՝ շրջսովետի գործկոմը, կամ մարզ կոմը: Այդպես վարվեցինք մենք 20-րդի այդ թվականներին: Երբ քիչ թե շատ պարզ դարձավ, որ խնդիրը խաղաղ լուծում չունի՝ անգամ հզոր պետության ներկայությամբ, պեղական իշխանությունը (միավորի մեջ բոլոր հնարավոր ուժերը, այդ թվում արդեն հեղինակություն շոշափած) երկմտանքի մեջ հայտնվեց: Սա կարծիք չէ, այլ իրական փաստ, իրական մարդկանց ելույթներով, կոնկրետ առաջարկություններով: Սակայն դրանց նախորդեց մի շրջան, որը ավելի շատ հարցականներ՝ քան լուծումներ դրեց բոլորի, այդ թվում և իշխանությունների առջև: դժվար էր հավատալ, որ այնուամենայնիվ պիտի «անցնենք գետը» և եկել է ոչ թե փոխկը ծալելու, այլ նաև զենք վերցնելու կամ «անուն փոխելու» («գետն անցիր, կամ անունդ փոխիր, Ալեքսանդր»): Բոլորը խուսափում էին, այն «իրականություն» տեսնելու պարտադրանքը ճանաչելուց: Բոլոր նրանք, ովքեր հասկանում էին, թե ինչ գին կունենա այդ օրհասական կռիվը՝ հանուն անկախության: Թե ու՞մ, ինչքա՞ն, ասենք այդ անկախությունից, հազիվ թե նստել է խալխի ուղեղում, (հասարակ-ությանը մնում էր անհասկանալի խայտաբղետ): Առայժմ ստեղծվել էր իրավիճակ՝ ֆիդայական շարժման արդյունքում ունեցանք ուժեր, որոնք մասնակիորեն կառավարելի, անպլանային (խոսքը պետական կամ կենտրոնացված կառավարման մասին է) ու ոչ միշտ էին «բարի հետք» թողնում՝ գոնե խալխի աչքում: Իշխանական (տեղական) թևը կողմնորոշվելու ճիգեր էր անում՝ վերևներից ընդունվող լուրերի հաշվին: Գլխավորը՝ չտուժել, լինի դա Սովետական բանակի, ն/գ ՕՄՈՆ-ի, ֆիդային, թե անկառավարելի, պատահական «ֆիդայիստ» ճանաչված ու զենք հայթհայթած՝ ոմնի սպառնալիք: «Մտավորականություն, որպես այդպիսին, չկար: Կային «շրջկոմի տղաներ», առանձին անհատներ, որպես բնակիչներ, շարժմանը հակող, ընդհատակյա կազմակերպության (նախկին կոմիտե) անդամներ, ակտիվ երիտասարդություն և իհարկե խելամիտ «ծերակույտ»: Փաստեմ՝ բնակչության ակտիվությունը 1990-ի մոտ և դեպի 91-ի գարուն՝ չօգտագործվեց: Ինչու՞: Սա այն պահն էր, երբ վերևներն էլ կարծես սպասում էին, որ ժամանակը իր վրա վերցնի նախաձեռնությունը ու ցնցի երկիրը կամ՝ երկրներ: Երերում էր ՍՍՀՄ-ն ինքը: Ուրեմն պիտի հապճեպ կարծել, թե սպասում էինք ճակատագրի, որը տրամաբանություն կունենա: Թե վերևներում ինչքան նպաստեցին այն ամենին, «ինչը եղավ», այլ խնդիր է: Մեզ պիտի հետաքրքրի մեր «օրգանիզմի» այն մասը, որը վճռական պահին չգործեց, կամ անտերության մեջ թողեց համարձակ, խրոխտ, (ինքը նախաձեռնությամբ շրջեց, բայց չգտավ հրամանատարին) խալխին, որը այդուհանդերձ գտավ ելքը, փրկեց ոչ միայն իրեն, այլ նաև «դիրքը» լքած «րամանատարին»: Բայց չշտապենք: Ռեալ գործ չի ձեռնարկվել և ոչ մի ուղղությամբ: Ժողովուրդը մի քանի էպիզոդներում շոշափել է վառոդի հոտը, լացել է ողբով ու թաղել է «շարժման զոհերին»: Դրանք՝ նաև կին, երեխա: սեռևս նախօրյակին, երբ պատերազմ կամ կռիվ բառերը օգտագործվում էին խոսքին լրջություն տալու համար, շատ անհոգ ու հետաքրքիր իրադարձություն եղավ: Ղարաբաղի մելիքություններից այս մեկուն, որն էլ որոշակի մթնոլորտի մասին տեղեկություն պահեց կոնկրետ:
 Մի անգամ ևս վերհիշենք 387թ ին նախորդած տարիների պատմությունը: Մանվել Մամիկոնյանը, եթե հավատալու լինենք Բուզանդին, իր վախճանից առաջ (384թ) հայաստանն ու Արշակ Գ հանձնել է Հռոմին (կամ Բյուզանդային): Չեմ կարողանում հասկանալ թե սա ինչ ասել է: Սիրելի պատմիչ, ինչու՞: Նախ՝ ինչու՞ մի ոմն (հետո ինչ՝ թե խնամակալ էր) իրավունք կարող էր վերապահել իրեն՝ մի ամբողջ Հայոց աշխարհ հանձնել՝ անգամ Աստծուն: Ի վերջը՝ պիտի որ պետությունը օրենքներ ունենար, որոնց իմաստությունը ապահովեր Պետության անվտանգությունը՝ որպես այդ օրենքների գոյության և ծավալման գլխավոր երաշխիք: Պիտի հավատանք պատմիչի վկայությունը և մնանք շվարած, թե ազգը, անգամ անգրագետ, ինչպե՞ս պիտի հանդուրժեր, որ մի ոմն խռովարար, տառապելով թագավորին Հայոց, գահ բարձրացրեց մի երեխայի՝ դրանով ապահովելով իր «գահակալությունը», հիմա՝ 21-րդ դարի 6-րդ տարում: Պետությունը գլխի մնացած գու՞յք էր: Եթե թագավորը անգամ ապաշնորհ էր, ապա նա ևս Հայոց արքա էր հռչակվել՝ ոչ թե Հնդկաստանում և հնդիկների, այլ՝ հայոց աշխարհում ապրող և այդ երկրի (առայժմ) պետության բնակիչների համար: Բռնի՞ է նշանակվել Արշակ Գ թագավորը: Ժողովուրդը չի՞ ընդունել: Ի՞նչ եղավ հետո՝ 384թ-ից մինչև 387թ-ը: Ինչո՞ւ հանդուրժեցին: Ինչու՞ պետականության անկումը չդարձավ «Ավարայրը»: Մի՞թե կրոնը ավելի սուրբ էություն էր, քան Հայոց հազարամյա երկրի անկախությունը: Տպավորությունից բացի, համոզմունք է հիմնավորվում նաև, թե 301թ-ից հետո երկրի պետականությունը, նրա անձեռնամխելիությունը, առաջնահերթությունը՝ հետին պլան են մղվել: Կարծես Հայոց երկրի համար որպես պահապան «ընդունեցին» Քրիստոսին ու (նրա) առաքյալներին: Վերջ: Ապավինելով բոլորովին անհասկանալի մի «դրույթի»: «Հայ Ժողովուրդ» միավորը կորցրե՞ց իր հետաքրքրությունը պետության հասկացողության նկատմամբ: Ահավոր իրականություն: Ամոթալի շրջան, որը հազարամյակներն էլ րեն մաքրի իրենց շիտակությամբ՝ քանզի սա էլ Աստծու բանսարկությունն էր: Էլ ու՞մ միջոցով և ի՞նչի գնով աստվածացներ իր կողմից հորինված ու մեր ուղեղներին պարտադրված «Քրիստոնեությունը» որպես գլխավոր «ություն»: Վճարեցինք հայերս: Ինչու՞ այս մասին որևէ արտակարգ գրառում չկա (որ այդ տարիներին և ոչ էլ հետագայում): Եղել են գրում է՝ թե վարդան Մամիկոնյանը (զորեղ, քաջ և այլն) առաջնորդն էր ապստամբների, որոնց հանել էր դավանաթոխություն պահանջող (պարսկական պետական բանակի դեմ) պարսկական իշխանությունների դեմ: Պատմիչը ինքն էլ ոչինչ արտառոց չի տեսել այդ ապստամբության «գաղափարի մեջ»:

Հիշատակություն կա նաև, որ Վարդան Մամիկոնյանը 422թ սպարապետն էր հայոց: Բայց հայո՞ց, թե հայոց պարսկական կողմի, այն է՝ մարզի: Այսինքն (իր օրոք) Հայաստանի պարսկական մասն էլ՝ (այսպիսով) ի դեմս Արտաշես Գ թագավորի և սպարապետ Վ. Մամիկոնյանի, 428թ կորցրեց իր թագավորությունը: Գոնե մխիթարանքի առիթ կար, հույս կար, թե կարելի էր կորցրածը (իսկ դա քիչ էր կարծես) վերականգնել՝ ինչ-ինչ ճանապարհներով՝ ինչու չէ, նաև սպարապետ Վ Մամիկոնյանի ու նրա «բանակի» քաջերի արյան գնով: Չի՞ երևում որ 20-րդ դարի վերջին հայ անվան տակ ապրող ու այդ առթիվ հպարտություն շոշափող յուրաքանչյուր անձ անհամեմատ ավելի լուրջ, խելացի ու կոնցենտրացված հայրենասիրությամբ էր ապրում, քան մեր նախնիները հեռավոր 387-428թթ: Ափսոսանքի դրսեվորման նմուշների, օրինակների: Հայոց պետականության անկման (384թ. Մ. Մամիկոնյանի «հանձնումից» հետո անգամ), նրա առաջին բաժանման պատճառների վերհանման, ցնցումների ծագման, խալխի (ազգի միավորված որևէ ըմբոստ ելույթի մասին խոսք չեն ասել: Ասելու բան կար, ու հազար անգամ կարևոր էր իմանալ, թե ինչու՞, թե ինչու՞ և հազար «ինչու»: Համարձակվում եմ մտածել՝ (ոչ առանց տրամադրության) պետությունը իր ժողովրդին չէր սիրում, գոնե 387թ. նախորդած 50 տարիների ընթացքում առնվազը: Ավելին: Ընդհանուր թշնամին սովորաբար «վերամիավորում» էր (ու՝ է) պետության ներսում ինչ-ինչ ներքին պատճառներով (անգամ իշխանության) գժտվածներին ու բռունցքի տեսքով դիմակայում թշնամուն՝ փրկելով Մեծ տունը, ուրեմն և ազգը, ցեղը, տեսակը՝ որպես աստվածային շնորհ: Երկրի մասնատման փաստը չի՞ անհանգստացրել ժողովրդին, արքունիքին: Միայն Արշակ Գ խռովել է (զավեշտ իրողություն է, ողբ է, կամ մերը չէ) գնացել մի գյուղում ապաստանել, երբ լսել է, որ իրեն «հանձնել» է իր խնամակալը: Պետության կորստի մասին խոսք էլ չկա: Գոնե միտինգ չարի՞ն, Բուզանդ, (կամ Փավստոս), չասին մեր պետությունը մի մարդու փա՞յ ա, որ մեկը վեր ուզեր տար էսինչին, թեկուզ նույն Քրիստոսիկին, ասենք՝ վեց կամ յոթ տարեկանում (Կամ Հիսուսիկին): Ինչու՞: Օրենքը թույլատրու՞մ էր նվիրատվություններ, այդ թվում՝ մի ամբողջ երկիր իր խալխով ու թագավորով: Ժողովուրդը կարծես գերադասել է ապրել օտարի, քան՝ սեփական լծի տակ: Երկկողմանի «համարժեք» քայլերի արդյունքում ունեցանք 387թ. և վերջապես՝ 428թ.:

Ազգային, ազատագրական, անկախության վերականգնման և ոչ մի լուրջ փորձի մասին տեղեկություն չթողեցին այդ շրջանի մեր գրաճանաչները, ոչ մի առիթով: Ինչու՞ հայ մեծանուն գրողներից և ոչ մեկը չանդրադարձավ և փորձ չարեց «վերհանելու» հայկական պետականության առաջին բաժանման հետ կապված թեկուզ մի քանի փարատիչ «փաստեր»՝ որոնցով արդարացնեինք մեր նախնիների տկարություններն ու անկարողությունները: Վարդանանքի հիմքում՝ մի՞թե պետության վերականգնման, անկախ Հայաստան ունենալու պատմական դրվագների, արտահայտված մասսայական հերոսապատման մասին պատմող նյութերն են: «Պապ թագավորը» պատմական վեպի նյութ, 387-428թթ.՝ ո՞չ: Ինչո՞ւ: Չլինի՞ մենք էլ ենք խրախուսում՝ դավանել ու ամեն ինչ զոհաբերել Քրիստոսին, նրա մեզ թողած ուսմունքին: Մի՞թե չէր կարելի… Ոչ: Հազար անգամ ոչ: Բյուզանդական Հայաստան, գումարած պարսկական Հայաստան, «ունեցանք» ստրուկների երկիր: Ստրուկի համար հազիվ թե նշանակություն ուներ (և չունեցավ) թո ով է նրան հրամայելու, կարևորը՝ կերակրի ու չսպանի: Սրան նրան ենթարկված երկրի խալխի նկատմամբ շատ մեծ պահանջներ առաջադրեց պատմությունը: Ասաց՝ որբ էլ, պիտի մնաս ու սկի էլ չափսոսաս կորցրածիդ համար, քեզ շատ էին տվել սխալմամբ: Ստացածդ պահելու ոչ էլ բնավորության կսպասես երբևէ: Քեզ տեղ կհասցնենք, հետո ինքդ կսկսես հավաքել անցյալդ: Բայց այլևս սխալների (մանավանդ նախնիներիդ) չեն ներվելու, քարդ քարի վրա չմնալով՝ չես պրծնի: Աղոթքը հրթիռակոծության առաջ՝ շատ զավեշտական երևույթ կհամարվի ու ծիծաղող էլ չի ունենա: Դարձիր քո 1988-1994թթ-ին և համոզվիր, կամ գոնե հիմնավորիր համոզիչ, թե արժանի էի՞ն կամ արժանի ե՞ք: Պետք կգա: Ղարաբաղի մելիքություններից մեկում ծավալված ազգային ազատագրական պայքարի սկիզբն ու վերջը զուտ մեխանիկական համարենք, իսկ առաջնահերթությանը տեղ չտանք՝ որպես «ինչպես պատահի»: Կատեգորիկ դեմ եմ, երբ ընդհանրացնում են «ժամանակին» խիզախություն որակված, իրոք անձնազոհություն պահանջած ընդհատակյա կազմակերպությունների կոնկրետ գործերը՝ ընդհուպ մինչև առաջին պաշտոնական դելեգացիայի այցը Մոսկվա «օրը ցերեկով»: Հետո, մնացածը հետո: Հետոն՝ հարսանիքից հետո դհոլ, հաց, հարայ, հայ-վայ…

 Հո չենք ասում՝ առաջիններին զիզի թախտին տեղ… Որ ասեն էլ՝ ի՞նչ… Էնա վազելով բերին, տվին՝ վերցրեք էս էլ ձեզ… 20-րդ դարի 60 ական թվականների երախտավորներից շատերին հիշում ենք ու հպարտանում («13-ի նամակը»): Նրանց փորձը արդյունք չբերեց, բայց ժողովուրդը հիշում է, պատմությունը սերտեց: 1986-88թթ. կազմակերպությունները Երևանից սկսած՝ գործեցին այնպես ինչպես տեսավ աշխարհը ու դեռ ավելին: «Տանը» քիչ բան չպահեցինք: Հիմա պիտի հանենք ու ցույց տանք ինքներս մեզ: Ինչո՞ւ: Մեր «ԼՂԻՄ» և «պարսկական Հայաստան» երկրները ունեին տարբե՞ր դիրքորոշումներ, գրեթե նույն կարգավիճակո՞վ: Ի՞նչ ընդհանրություններ, ինչո)ւ նրանք… ինչո՞ւ մենք… շատ-շատ բաներ: ԼՂԻՄ-ի որոշ ղեկավարների մարզի ժողովուրդը էլ չէր սիրում: Ատելությունը արտահայտելու, դրսեվորելու մասնավոր դժգոհություններից զատ, կա՞ր ուրիշ դրվագ, ավելի լուրջ: Ոչ: Ինչո՞ւ: Հզոր պետական կառույցները (ուժային) աչք չէին թարթում, զգոնությունը չէր կորցնում սովետական քաղաքացին: Եթե անգամ կային դժգոհության պատճառներ, ապա այն մասնավորից այլ հարթություն վերաճելու պոտենցիլից «զրկում» էին: Պետությո՞ւն: ՈՒնեինք, հպարտանում էինք ՍՍՀՄ-ով: Մեզ՝ հայերիս, ՍՍՀՄ-ը ոսկե ձկնիկի պարգևն էր, մանավանդ մեր տխրահուշակ անցյալի ֆոնի վրա: Սա մերն է ու անուշ չէ:

(շարունակելի)